Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Սպորտ
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 17:41

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

Հայ մարզիկները շարունակում են ելույթները տարբեր միջազգային մրցաշարերում, որտեղ հնարավորություն ունեն ձեռք բերել վարկանիշային միավորներ: Իսկ որոշ մրցաշարեր ուղղակի նախապատրաստական են վարկանիշայիններից առաջ: Ինչպես օրինակ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը, որին այս օրերին մասնակցում են հայ բռնցքամարտիկները: Թիմը մրցահարթակ է մեկնել ուժեղագույն կազմով՝ հավաքականի առաջին համարներով, քանի որ այս մրցաշարին հաջորդելու է Եվրոպայի առաջնությունը, որը տարվա գլխավոր ստուգատեսներից մեկն է: Սակայն օլիմպիական ուղեգրերի համար հայ բռնցքամարտիկները պայքարելու են Ստամբուլում եւ Բաքվում, ուստի մարզիկների պատրաստվածությունը պետք է գերազանցի մրցավարական «սխալներին»:

 

 

 

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը եւս դեռ օլիմպիական ուղեգրեր չունի: Թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի մարտական կազմով, բայց միեւնույն ժամանակ ավելի շատ կկենտրոնանա առաջիկա վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի ներկայանալու համար: Հնարավորություններ դեռ կան, բայց դրանք, իհարկե, սահմանափակ են, այնպես որ, ուղեգրերի համար պայքարում ցանկացած սխալ կարող է անդառնալի լինել:
Հայ ձյուդոիստները ինչ-որ չափով լուծել են իրենց խնդիրները: Ավելի կոնկրետ ասած՝ գոնե Հովհաննես Դավթյանը ուղեգրի հարցում խնդիր չի ունենա. նա Փարիզի «Մեծ սաղավարտ» մրցաշարում զբաղեցրեց 5-րդ տեղն ու նվաճեց վարկանիշային 100 միավոր: Օլիմպիական ուղեգիրը ձյուդոյում օլիմպիական կոմիտեն հաստատում է մայիսի 20-ից հետո, սակայն Դավթյանն իր տեղն ունի վարկանիշային աղյուսակում: Այնպես որ, ուղեգրերի համար պայքարին ավելի ակտիվորեն պետք է մասնակցեն մյուս ձյուդոիստները, ինչպես օրինակ Ժաննա Ստանկեւիչը, ով European Judo Open Sofia միջազգային մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ եւ վարկանիշային 40 միավոր: Առջեւում Եվրոպայի առաջնությունն է, որը նույնպես վարկանիշային է:
Այս օրերին օլիմպիական միավորների համար Եվրոպայի առաջնությունում պայքարում են նաեւ հայ հրաձիգները: Հայաստանի պատվիրակությունն այս անգամ աննախադեպ մեծ կազմով է մեկնել մրցահարթակ՝ 14 մարզիկով: Վարկանշային են մեծահասակների հրացան եւ ատրճանակ վարժությունները` յուրաքանչյուր ձեւից կխաղարկվի 3-ական վարկանիշ` կանանց եւ տղամարդկանց համար:
Եվ անդրադառնալով ծանրամարտի Հայաստանի թիմին, պետք է նշել, որ ուժեղագույն ծանրորդները փոփոխված քաշային կարգերում հանդես են եկել Հայաստանի առաջնությանը եւ բավական լավ արդյուքներ գրանցել: Թիմի գլխավոր մարզչի՝ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ երկրի առաջնությանը մասնակցելը շատ կարեւոր է, ընդ որում` կապ չունի մարզիկի առաջատար կամ փորձառու լինելը: Հայ ծանրորդները հինգ ուղեգիր նվաճել են, բայց օլիմպիական խաղերի համար պայքարը դեռ շարունակվում է…
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ