Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հրապարակախոսություններ
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 16:10

 

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԾԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼ ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆ Է»

թերթին տված հարցազրույցում ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ պատասխանելով այն հարցադրմանը, թե արդյո՞ք համաձայն է այն տեսակետին, որ հայկական քաղաքական էլիտան ոչ բավարար հստակությամբ է դիրքորոշում արտահայտում Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության հարցով, մասնավորապես ասաց.–Այդպիսի ոչ պրոֆեսիոնալ տեսակետ երբեմն կարելի է գտնել ռուսական մամուլում, սակայն քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում այդ տեսակետը անշուշտ չեն կիսում: Նրանք, ովքեր քչից-շատից գլուխ են հանում հայկական թեմատիկայից, շատ լավ գիտեն, որ ե՛ւ նախագահ Սարգսյանը, ե՛ւ խորհրդարանի ղեկավարությունը, ե՛ւ մեր ԱԳՆ-ն, ե՛ւ հայտնի քաղաքական գործիչներից շատերը վճռական եւ միանշանակորեն դատապարտել են Թուրքիայի դիրքորոշումը` Սիրիայում խփված ռուսական ինքնաթիռի հարցով:

 

 

– Իսկ Սիրիայում անցկացվող թուրքական քաղաքականության վերաբերյալ կա՞ն արդյոք գնահատականներ եւ հայտարարություններ` Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական շրջանակների կողմից:
– Անշուշտ, եւ ամենակոշտը: Ընդ որում, այդ հայտարարությունները բարձրաձայն հնչում են ոչ միայն վերջին ամիսներին, այլեւ այն ժամանակից սկսած, երբ Թուրքիան սկսեց աջակցել ահաբեկիչներին Սիրիայում, իսկ շատ ավելի վաղ` Չեչնիայում: Երկու տարի առաջ ահաբեկիչները Թուրքիայի ուղղակի օժանդակությամբ հարձակվել էին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ ավանի վրա, թալանել էին մեր եկեղեցիները, ոչնչացրել քրիստոնեական մշակույթի հուշարձանները, հազարավոր մեր հայրենակիցներ դարձել էին փախստական, շատերը զոհվել էին: Նույնը տեղի ունեցավ եւ Հալեպի հայաբնակ թաղամասերի նկատմամբ: Հայաստան Սիրիայից ժամանել էին առավել քան 20 հազար փախստականներ: Թուրքիայի ցեղասպանածին քաղաքականության դատապարտումը մեր քաղաքական օրակարգի առավել հրատապ թեման է, եւ չնկատել դա` պարզապես անհնար է:
Բացի այդ, հայ-թուրքական հակամարտությունը տեւում է հազար տարուց ավելի եւ չի սահմանափակվում Սիրիայով: Առկա է եւ Լեռնային Ղարաբաղի հարցը, ուր Թուրքիան աջակցելով Ադրբեջանին, գործնականում դարձել է հակամարտության 4-րդ կողմ: Մեր արտաքին քաղաքականության ամենասուր հարցերից մեկը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Բացի այդ, շարունակվում է Հայաստանի շրջափակման եւ մեկուսացման թուրքական քաղաքականությունը, որը մեզ համար բերում է ծանր հետեւանքներ: Առկա է եւ մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ բազում այլ հարցեր, որոնց մասին ամեն օր խոսում են երկրի ղեկավարությունը, մեր քաղաքական շրջանակները, ԶԼՄ-ները:
Ընդամենը օրեր առաջ` փետրվարի 12-ին, իր ծրագրային ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիան անվանեց անանցանելի եւ անհատակ ճահիճ եւ շեշտեց, որ այս պահին չի տեսնում Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ առաջընթացի ոչ մի հնարավորություն: