Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 16:12

 

ԶԱՐՄԱՆՔ

Հաճախ է ասվում, թե թուրքը շատ ճարպիկ է ու խորամանկ: Բայց նման է, որ հարեւան մազութային սուլթանատի բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ խորամանկ աղվեսի պես երկու թաթով է ուզում թակարդն ընկնել: Զարմանալի է, բայց փաստ` Ռուսաստանի կողմից 200 մլն վարկի դիմաց Հայաստանին սպառազինություն վաճառելու համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել Ռուսաստանին. «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը, հատկապես` հարձակողական բնույթի, ծառայում է օկուպացման շարունակմանը եւ լարվածության աճին: Ադրբեջանը երաշխիքներ է պահանջում, որ զինտեխնիկան Հայաստանի կողմից չի տեղակայվելու ադրբեջանական օկուպացված տարածքներում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»: Իհարկե, մեր որոշ ծակ պրոֆեսոր «փորձագետներ» կասեն, թե տեսեք  ինչքան համարձակ է վարվում Ադրբեջանի իշխանությունը:

 

 

Բայց, ախր ամերիկացիների ու եվրոպացիների հետ հարաբերությունները փչացրել են, Թուրքիան այնքան պրոբլեմներ ունի, որ լիովին «քաչալը դարման ունենար, իր գլխին կքսեր» վիճակում է, Ադրբեջանի տնտեսությունն էլ դաժանագույն ճգնաժամի մեջ: Լավ, այնքան անխելք են, որ հիմա էլ ռուսների՞ն են կատաղեցնում: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել Ադրբեջանի խուճապային տրամադրությունը եւ հիշել ժողովրդական ասացվածքը. «Երբ ոչխարի գլուխը քոր է գալիս, գալիս, քսում է չոբանի փետին»:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու առնչությամբ բոլորը հարկ են համարում դատողություններ անել, հաճախ` վերհիշելով սեփական փորձը: Այսպես, ԲՀԿ-ական ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, զարմանալիորեն, ամեն ինչ դիտարկում է անցյալ տարվա սկզբների «եռյակ-քառյակների» դիտանկյունից. «Շահում է այն քաղաքական ուժը, որը կարողանում է ավելի հստակ առաջ տանել եւ իրականացնել կոնսոլիդացիայի գաղափարը:  Մի բան ինձ համար պարզ է` երբ առաջին տեղում դնում ես քո անձնական խնդիրները, ոչ թե հասարակության շահը, նման միավորումները երկար չեն դիմանում` վաղ թե ուշ փլուզվում են: Ցավոք սրտի, մեզանում հանրային շահը դեռեւս չի գերակայում ներկուսակցական կամ անձնական շահերի նկատմամբ. այդ մշակույթը դեռեւս չի ձեւավորվել, չկա հստակ գիտակցում, որ մարդը ընդհանուր շահի մեջ պետք է իր շահը որոնի, ոչ թե ընդհանուրի շահը զոհաբերի իր շահերին»: Դե իհարկե, ինչ-որ տեղ պարոն Մարգարյանի խոսքը նմանվում է խոստովանության: Չէ՞ որ ուր-ուր, բայց ԲՀԿ-ում բավականին դժվար է գտնել այն մարդկանց, ովքեր եկել են ոչ թե անձնական շահից ելնելով, այլ գաղափարական դրդապատճառներով:
Իսկ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ, զարմանալիորեն պնդում է, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ձեւաչափը դրված էր շատ լավ հիմքերի վրա, բայց ինչ արած, չստացվեց. «2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ձեւավորված այդ դաշինքի հիմքում դրված էին շատ հետաքրքիր գաղափարներ եւ նպատակներ: Ուրիշ բան, որ գործընթացները հաճախ այլ կերպ են զարգանում` շեղվելով ծրագրված հունից: Եթե կան հստակ պատկերացումներ, հստակ տեսլական` ինչ խնդիր ես փորձում լուծել, պետք չէ վախենալ դաշինքներից եւ միավորումներից: Ուղղակի պետք է սխալներից դասեր քաղել եւ շարժվել առաջ: Պետք է պաշտպանել արժեքային բաղադրիչը, որ դրված է այս կամ այն միավորման հիմքում: Եթե դա չկա, լինում է այն, ինչին ականատես ենք եղել տարբեր ժամանակներում»: Բայց ախր, որտեղի՞ց «նարնջագույն» կուսակցություններում արժեքային բաղադրիչ հայտնվի, եթե այդտեղ լիքն են արեւմտյան վարձատրություն ստացող շպիոնօնիկները:
Իսկ նորանշանակ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ մի զարմանալի պնդում արեց. «Ես բիզնեսմեն չեմ, երբեք չեմ էլ եղել: Մենք մի քանի ներդրում ունենք ազատագրված տարածքներում, բայց ընդամենը 3-4 տոկոս. հիմնական ներդրումները դրսից են: Այդ կողմից շատ թափանցիկ եւ հստակ է իմ գործունեությունը` ես եմ, կինս, երեխաս, կլանային ոչ մի բան չկա»: Լավ, բա «Վալեմ Պլազայի» հետ տա՞տս կապ ունի... Համ էլ, մի՞թե բիզնեսը ամոթ բան է...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ