Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ՞ ՓՈԽՎԵԼ


Երեկվանից հայրենի գործադիր մարմինը համալրվեց ՀՅԴ-ական նախարարներով, որոնց թվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ում բաժին հասավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Ի դեպ, գործադիրում` ընդ որում հենց վերոնշյալ նախարարությունում Ա. Մինասյանը նորեկ չէ, քանի որ 1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, ապա բաժնի պետ, այնուհետեւ` վարչության պետ: Իսկ 2005-2007 թթ.-ին զբաղեցրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Ուստի` պաշտոնավարման հենց առաջին օրը առիթ ունեցանք զրուցելու նորընտիր նախարարի հետ` նախարարությունում իր անելիքների մասին.

–Ինչպես գիտեք, ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրում հստակ ամրագրված են տնտեսական քաղաքականության նոր ուղղությունները եւ հիմնական անելիքները, որոնք բխում են նաեւ սահմանադրական փոփոխություններից: Այն է` երկրի շուկայական, սոցիալական տնտեսակարգի հաստատումը, ինչը նշանակում է տնտեսական քաղաքականության ոչ միայն հաստատված ծրագրերի շարունակություն, այլեւ նոր ծրագրերի եւ հիմնարար տնտեսության կառուցվածքային բարեփոխումների փաթեթի մշակում եւ ներկայացում:

Հետեւաբար, առաջին կարեւոր անելիքը այդպիսի ռազմավարական փաստաթղթի ստեղծումն է, երկրորդը` նախարարության գործառույթների հստակեցումը եւ դրան համարժեք պատասխանատվության ամբողջական կիրառումը: Իսկ երրորդ հերթին` պետք է լինի տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելությունները եւ հիմնախնդիրները բացահայտելն ու լուծումներ առաջարկելը: Եվ վերջապես չորրորդ հիմնարար ուղղությունը վերաբերում է ներդրումային քաղաքականության նոր մոտեցումների մշակմանը, այդ թվում` թե խորածավալ ծրագրերի մշակմանը եւ ներդրողների հետ հանդիպումների ու բիզնես պլանների համապատասխան ներդրումներ իրականացնելու գործընթաց սկսելուն: Ինչպես նաեւ մի շարք ուղղություններով արդեն իսկ Հայաստանում կատարված ներդրումների մասով փորձառության ուսումնասիրությունը եւ խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկների ներկայացումը:

Պարոն նախարար, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Հայաստանը մոնոպոլիաներից ազատելու ուղղությամբ:

– Նախ ասեմ, որ ավելի հստակ սահմանադրական փոփոխություններով ամրագրված է հակամենաշնորհային քաղաքականության պահանջը: Եվ այս մոտեցումն ամրագրված է ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրում ու այն բխում է նաեւ ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթից: Սա նշանակում է, որ պետք է այս ուղղությամբ վերանայենք քաղաքականությունը ու փոխենք գործիքակազմը:

Ի դեպ, ժամանակին դեմ էիք արտահայտվում կուտակային կենսաթոշակային համակարգին, հիմա լինելով գործադիրում` ինչպիսի՞ դիրքորոշում եք արտահայտելու, երբ այն դառնա պարտադիր:

– Իմ դիրքորոշումը չի փոխվել, որովհետեւ այն նաեւ մեր քաղաքական ուժի դիրքորոշումն է եղել: Ուստի` կգա ժամանակը, եւ մենք մեր տեսակետները կարտահայտենք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ