Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՍԽԱԼՎԵԼՈՒ, ՇՓՈԹՎԵԼՈՒ Ո՛Չ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԻՐԱՎՈՒՆՔ»

 

Երեկ վրացական ընտրական փորձն ուսումնասիրած ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխության 4 կետից բաղկացած առաջարկ: Սույնով նախատեսվում է մաքրել ուռճացված ընտրացուցակները, ընտրություններին մասնակցած անձնանց կողմից ստորագրված ցուցակները հրապարակել, ընտրատեղամասերին հարող տարածքներում` մինչեւ 50 մ շառավիղով, տեսախցիկներ տեղադրել ու օնլայն կապ ապահովել, ինչպես նաեւ անցում կատարել մատնահետքով էլեկտրոնային գրանցման եւ քվեարկության համակարգին: Թե ինչպիսի՞ն է այս հարցում ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ.

–ՀԱԿ-ի ներկայացրած 4 կետերը` որպես առաջարկություն, մեզ համար ընկալելի է: Բայց դեռեւս նոր ենք ստացել այդ առաջարկությունը: Ուստի` երբ խմբակցությունում այս հարցերը քննարկենք, մեր մոտեցումների մասին հրապարակային կհայտնենք: Ուզում եմ նշել, որ մեր խմբակցությունը ստանձնել է աշխատանքային խումբ ձեւավորելու գործընթաց, եւ այս պահի դրությամբ ունենք փորձագետներ, մասնագետներ, ովքեր ուսումնասիրելով թե՛ միջազգային փորձը, թե՛ ՀՀ ընտրական հնարավոր զեղծարարությունները, որոնք կարող են տեղի ունենալ, նախաձեռնել են եւ աշխատում են համապատասխան օրենսդրական փաթեթի վրա:

Իսկ մասնավորապես վրացական ընտրությունների փորձը ընդունելի՞ է Ձեզ համար:

– Քանի որ մենք էլ ենք միջազգային փորձն ուսումնասիրում, անձամբ ես կարող եմ ասել, որ քաղաքակիրթ աշխարհը գնում է էլեկտրոնային համակարգերի ներդրման ճանապարհով: Բայց, միեւնույն ժամանակ, կան երկրներ, որոնք տեղայնացնելով էլեկտրոնային համակարգեր, այնպես չէ, որ հասարակական վստահելիության մակարդակը նրանց կողմից բարձրացել է` ընտրական գործընթացների հետ կապված: Դրա համար այս ամենը մտածելու տեղիք է տալիս: Սահմանադրական փոփոխություններից հետո, իսկապես, էականորեն նոր հնարավորություններ կան որակական նոր ընտրություններ ունենալու` հասարակության համար ընկալելի ընտրական մեխանիզմներով: Եվ կարծում եմ, որ այս հարցում սխալվելու, շփոթվելու ո՛չ տեղ ունենք, ո՛չ իրավունք: Հետեւաբար, պետք է այնպիսի ընտրական օրենսգիրք ունենանք, որ հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս ընտրական գործընթացների վստահելիության շեմը եւ հեղինակությունը բարձրացնենք:

Այս հարցում հնարավո՞ր է ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցություն:

– ԱԺ ամբիոնից էլ եմ բարձրաձայնել, որ առհասարակ մենք հնարավոր համագործակցություն տեսնում ենք բոլոր ռացիոնալ մոտեցումների պարագայում: Եվ եթե նման մոտեցումները քննարկենք եւ տեսնենք, որ այդպիսի միտում կա, բնականաբար, հնարավոր է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ