Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարկերակ
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:00

 

«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ»

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տվյալներով` 2015 թվականին Հայաստանում 2014 թվականի համեմատությամբ ինքանսպանություն գործող անձնաց թիվն աճել է մոտավորապես 40-ով. անցած տարի գրանցվել է 195 ինքնասպանության եւ 557 ինքնասպանության փորձի դեպք: Սա ահռելի ցուցանիշ է, առավել քան մտահոգիչ, հաշվի առնելով նաեւ, որ այն էականորեն գերազանցում է այդքան գերլարված տարվա ընթացքում սահմանին զոհերի եւ վիրավորների թվին: Ընդ որում՝ ինքնասպանության հիմնականում գնում են քառասուն տարեկանն անց արական սեռի ներկայացուցիչները, հատկապես մայրաքաղաքում, որտեղ սոցիալական վիճակը համեմատաբար ավելի լավ է, քան մարզերում: Այսինքն՝ այս տխուր վիճակագրությունը միայն սոցիալականով բացատրելը տեղին չէր լինի: Դե ուրեմն, ինչո՞ւ է Հայաստանում մեծացել ինքնասպանության դեպքերը, դրանք նվազեցնելու համար ինչ քայլեր են անհրաժեշտ: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց ոլորտն ուսումնասիրող մասնագետների հետ:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ ինքնասպանությունների աճը կապում է նաեւ աղանդների հետ.

 

 

- Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ինքնասպանությունների 51 տոկոսը կատարվում է կենցաղային տարբեր խնդիրների պատճառով, իսկ 49 տոկոսի դեպքում դրդապատճառները տարբեր են: Այդ թվում՝ մարդիկ ինքնասպանություն են գործում այն բանից հետո, երբ հարում են այս կամ այն  աղանդավորական շարժմանը: Հայաստանում մինչեւ1994 թվականը տարեկան գրանցվում էր ընդամենը 40 ինքնասպանություն, որն այսօր հնգապատկվել է: Այս ամենը ցույց է տալիս, որ ինչպես աղանդավորներն են շատանում Հայաստանում, այնպես էլ` ինքնասպանության դեպքերը: Ինքնասպանությունների բուն պատճառն իմանալու համար բոլոր դեպքերը մեկ առ մեկ պետք է ուսումնասիրել եւ տալ համապատասխան գնահատական:
Սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց.
- Դժվար է ինքնասպանության դեպքերի աճի վերաբերյալ միանգամից տալ մեկնաբանություն: Պատճառները տարբեր են` սկսած սոցիալական խնդիրներից, մինչեւ հոգեբանական խնդիրներ ու բարդություններ: Սա այնպիսի թեմա է, որն ուսումնասիրելու եւ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու կարիք ունի:
Հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ փաստեց.
- Վաղուց է, ինչ խուսափում եմ այս թեմայով խոսել: Խնդիրն այն է, որ ինչքան շատ ես խոսում ինքնասպանության մասին, այնքան ավելի թեման հանրային ես դարձնում: Մարդիկ իրենց խնդիրների լուծման համար միայն մեկ ճանապարհ են տեսնում` ինքնասպանություն, եւ սա միայն հայերին չի վերաբերվում, այն օրինաչափություն է: Ինքնասպանությունն այնքան բարդ երեւույթ է, որ սխալ է կապել մեկ-երկու պատճառի հետ: Այն մարդու դեպրեսիոն ճգնաժամի հետեւանք է: Ինքնասպանության առաջին պատճառներից կարող է լինել սոցիալական տարբեր խնդիրները, բայց լինում են դեպքեր, երբ ինքնասպանություն են գործում ապահով եւ հարուստ մարդիկ: Ցավոք՝ ինքնասպանությունները եղել են ու կլինեն, դրանց թիվն ավելանում է քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ: Ինքնասպանությունն անձնական ողբերգություն է եւ այս թեմային շատ զգուշությամբ եւ նրբորեն պետք է անդրադառնալ: Բայց այն, որ դրանց թիվն ավելացել է, անհանգստացնում է, ուստի պատճառները հստակ ուսումնասիրություն են պահանջում: