Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Տնտեսություն
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:05

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԱԱՀ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում քննարկվող՝ ՌԴ-ից ներկրվող մեքենաների համար Ավելացած արժեքի հարկ ¥ԱԱՀ¤ գանձելու հայտնի հայտարարության մասին զրուցեցինք ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ` անդրադառնալով վերջին շրջանում տնտեսության վերաբերյալ, ինչպես ինքն է ասում, հոռետեսական գնահատականներ հնչեցնողներին, մասնավորապես, նկատեց.-Եսկարող եմ ֆիքսել մեկ բան: Եթե նայեք միջազգային կազմակերպությունների գնահատականներին, ապա նրանք փաստում են հետեւյալը, որ ի հեճուկս արտաքին ոչ բարենպաստ միջավայրի, Հայաստանի տնտեսությունը 2015 թվականին ունեցավ  ավելի լավ արդյունքներ, քան կանխատեսվում էր:

Ինչ վերաբերում է արտաքին տնտեսական ազդակներին, ապա դրանք շարունակելու են մնալ նույն ոչ բարենպաստ տիրույթում, եւ էական բարելավումներ այդ ուղղությամբ առայժմ  չի ենթադրվում: Բացառությամբ՝ մեր հարավային  բարեկամ Իրանի հետ տնտեսական կապերի ենթադրվող ակտիվացմանը: Այսինքն՝ հիմնականում մնալու ենք նույն վիճակում, ունենալով մեկ դրական գործոն: Արդյունքում` կարծում եմ, որ այս տարի ձեռնարկված քայլերի շնորհիվ մենք կարող ենք ունենալ նույնպիսի տնտեսական աճ, որն ունեցել ենք 2015 թվականի վերջերին:
- Պարոն Գաբրիելյան, ՌԴ Ձեր գործընկերոջ կատարած հայտարարությունը, ըստ որի ՌԴ-ից ներկրվող մեքենաների ԱԱՀ չպետք է գանձվի, մեծ աժիոտաժ առաջացրեց: Կխնդրեինք դրա վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը:

 

 

- ՌԴ-ից ներկրվող մեքենաների համար ներկայիս գանձվող ԱԱՀ-ի մասով նախ պետք է նկատենք հետեւյալը. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը` հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից: Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Սակայն ոչ-ոքի համար էլ գաղտնիք չէ, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված, հաճախ առաջանում են որոշ խնդիրներ: Միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում` տույժերի տակ:
Կա նաեւ մեկ այլ խնդիր: ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները եւ կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է` վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Դրանով էլ պայմանավորված՝ փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում. ԱԱՀ-ն վճարվում է ե՛ւ արտահանող երկրում, ե՛ւ Հայաստանում: Նման իրավիճակ առաջանում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց մոտ եւս, եւ այդ տեսանկյունից՝ ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկելը ներկա իրավիճակում կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ:
Հիմա ՌԴ գործընկերոջ հայտարարության մասին: Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵՏՄ-ում դեռեւս առկա առեւտրի խոչընդոտներին՝ ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է պատրաստել, որով վեր են հանվել ԵՏՄ-ում առկա շուրջ 400 խոչընդոտներ: Այսինքն` այդ հայտարարությունը, ընդհանուր առմամբ, փոխկապակցված է ԵՏՄ երկրներում ավելացված արժեքի ռեժիմի կիրառման հետ: Ընդ որում՝ 2015 թվականի ընթացքում համատեղ աշխատանքների արդյունքում վերացվել է ավելի քան 80 խոչընդոտ: Տեսակոնֆերանսի ընթացքում ԵՏՄ անդամ-պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս, ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը նշվել է որպես նման խոչընդոտի օրինակ: Պետք է ասեմ, որ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ձեւավորումից հետո, մեր կողմից ԵՏՄ շրջանակներում ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացի հստակեցման եւ պարզեցման հարցը բազմիցս բարձրացվել է ԵՏՄ տարբեր մակարդակներում կազմակերպված քննարկումների ընթացքում: Արդյունքում` 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ՀՀ նախագահի կողմից այդ հարցը բարձրացվել է եւ առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում լուծում տալ խնդրին: Այդ նպատակով՝ ԵՏՄ անդամ մյուս երկրների եւ ԵՏՄ հանձնաժողովի մասնակցությամբ մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել արձանագրության նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել եւ պարզեցնել ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը: Արձանագրության նախագիծը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի ընթացքում: Մենք ամիսներ շարունակ այդ ուղղությամբ բանակցություններ ենք վարում, որոնք շատ մոտ են որոշակի արդյունք տալուն: Ավելին, արդեն այսօր կառավարության օրակարգ ենք փորձելու մտցնել  ԵՏՄ գործընկերների հետ առեւտրի խոչընդոտ հանդիսացող ավելացված արժեքի հարկի վերացման վերաբերյալ նախագիծը. որոշվել է վերանայել օրենսդրության անցումային դրույթները, որոնք վերաբերում են ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ով հարկմանը: Այնպես որ՝ շատ շուտով պարզ կդառանա այդ հարցի հետագա զարգացումները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ