Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քրեական
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:10

 

«ԴԻՆ ՎԱՌԵԼ Է, ՈՐ ԶՈՀԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՉՄՆԱ ԻՐ ԴԵՄՔԸ»

«Իրավունքն» անդրադարձել է օրերս Նորամարգ գյուղի գետում հայտնաբերված այրված դիակին: Այդ սարսափելի սպանության մեջ մեղադրվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ 47-ամյա Մայիս Խրշոյանը: Արարքն այնքան սարսափելի է համարվում, որ անգամ մեղադրվողի հարազատներն են նրա դեմ ելել: Համենայնդեպս՝ հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց.–Իր սեփական տանը թուրքի նման փայտով հարվածել է իրեն ծանոթ տղայի գլխին, այնուհետեւ՝ դին վառել, փաթաթել գորգի մեջ ու ինչ-որ հանցակցի հետ տարել, գցել է գետը:

 

 

Մենք կյանքում չէինք սպասի, որ Մայիսը, լինելով նախկին ոստիկան, նման բարբարոսական արարք կարող է իրեն թույլ տալ: Ինչ իմանայինք, որ թշնամի ենք պահում: Դրան կալանավորելն էլ է քիչ, դրան որ տային մեր` բարեկամներիս ձեռքը, սաղ-սաղ կվառեինք: Որ իմանաք ինչ խելոք ընտանիք ունի. աղջիկը զինվորական ոստիկանությունում է աշխատում, մի հոյակապ, խելոք ընտանիք են: Էդ տղուն տանջամահ անելով սպանել է` հերիք չի, մի բան էլ վառել է եւ... Գիտեք ամենավատն ու սարսափելին ինչն է, որ ասում է, թե դին վառել է, որ զոհի աչքերի մեջ չմնա իր դեմքը: Էն խալին էլ, որի մեջ փաթաթել է տղային, տնեցիներին ասել էր, թե ծախել է:
Նշենք, որ դաժանաբար սպանվածը նույն մարզի Ջրաշեն համայնքի 34-ամյա բնակիչ է, ով, ըստ տեղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի. «Մի քանի օր էր անհետ կորած էր համարվում: Նորմալ, աշխատող տղա էր: Ո՞վ իմանար, որ նման ճակատագրի կարժանանա: Գյուղում սուգ է, ընտանիքը չի կարողանում հաշտվել կատարվածի հետ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ