Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՋՈՐՋ ԵՎ ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

Այս տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը Հայաստան կժամանեն համաշխարհային մշակույթի գործիչներ, որոնք կայցելեն Ծիծեռնակաբերդ եւ կդատապարտեն 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականցված ոճրագործությունը:

 

 

Ապրիլի 22-24-ը Հայաստան կժամանի հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը` փաստաբան Ամալ Քլունին: Նրանք Երեւանում կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին եւ ներկա կլինեն «100 կյանք» նախագծի շրջանակներում իրականացվող «Ավրորա» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում կպարգեւատրվեն այն մարդիկ, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փրկել են բազմաթիվ մարդկային կյանքեր: «100 կյանք» նախագծում աշխատում է նաեւ Ա. Քլունին:
Ի դեպ, Ջորջ եւ Ամալ Քլունիներն առանց վախենալու բազմիցս դատապարտել են Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Ավելին` Ջորջ Քլունին հայտարարել է, որ ինքը դերասան է եւ չի կարող զբաղվել քաղաքականությամբ, սակայն պատրաստ է 100 անգամ բարձրաձայնել խնդրի մասին, մինչեւ այն չստանա իր լուծումը:
Թե Թուրքիայում ինչ արձագանք կստանան Քլունիների այցը Հայաստան, դժվար չէ կռահել: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այդ երկրում թշնամի են համարվում այն անձինք, որոնք ցույց են տալիս ճշմարտությունը, այս դեպքում Հայոց ցեղասպանության իրողության փաստը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ