Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Սպորտ
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:59

Հ.ՆԱԶԱՐՅԱՆ. «ԱՆՈՒՇԸ ԿՀԱՍՆԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

 


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող «Ստրանջայի միջազգային մրցաշարի» մրցումային առաջին եւ երկրորդ օրերն անհաջող դասավորվեցին հայ բռնցքամարտիկների համար: 1/8 եզրափակչից մեկնարկեցին Հայաստանի 6 պատվիրակ, որոնցից հաջորդ փուլ դուրս գալ հաջողվեց միայն մեկին: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակչի ուղեգիր հաջողվել էր նվաճել միայն 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանին, ով 1/8 եզրափակչում ուժեղ էր Վարաստանը ներկայացնող Մերաբ Թուրկաձեից: Սակայն քառորդ եզրափակչից այն կողմ Արամին անցնել չհաջողվեց:


Մրցաշարի երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտավ նաեւ 49 կգ Արթուր Հովհաննիսյանը, ով չկարողացավ հաղթահարել Տինկո Բանաբակովիի արգելքը:

 

Իսկ Հայաստանի պատվիրակության միակ բռնցքամարտուհին` 51 քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների պայքարին, անբարեհաճ վիճակահանության արդյունքում` հենց մեկնարկային մենամարտում մրցեց 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Անգլիան ներկայացնող Նիկոլա Վերջինիա Ադամսի հետ: Հասկանալի է, որ մեր մարզուհին զիջեց եւ լքեց պայքարը:

Անուշի մենամարտից հետո «Իրավունքը» առիթ ունեցավ զրուցել Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի ավագ մարզիչ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ.

- Խոսել եմ Անուշիկի հետ, տրամադրությունը նորմալ էր: Իհարկե, պարտությունը ցավալի էր, բայց ամենակարեւորը, որ Անուշիկը շատ լավ է տրամադրված եւ ընկճված չէ: Տրամադրված է մարտական ու արդեն իսկ մտածում է ավելի շատ ու քրտնաջան մարզվելու մասին, որպեսզի հաջողության հասնի: Ես` որպես մասնագետ, կարող եմ ասել, որ Անուշը շատ մեծ պոտենցիալ ունի ու կհասնի մեծ հաջողությունների: Ինչ վերաբերում է այս մենամարտին, ապա այստեղ խնդիրը ոչ թե տակտիկատեխնիկական էր, կամ Անուշը զիջում էր ֆիզիկական պատրաստվածությամբ, այլ պարզապես հաղթեց փորձը: Շատ բարդ ու փորձառու մրցակից էր բաժին ընկել, բայց այսպիսի պարտություններ էլ են պետք, ու չկա մարզիկ, ում կյանքում այսպիսիք չլինեն: Կարեւորը` դրանից ճիշտ դասեր քաղելն է, իսկ Անուշի մոտ դա կստացվի, որովհետեւ շատ աշխատասեր է ու նվիրված իր գործին: Խոսեցի նաեւ տղաների հավաքականի գլխավոր մարզչի՝ Կարեն Աղամալյանի հետ, նա էլ նույն բանն ասաց՝ հաղթել է փորձառությունը:

Առաջիկա անելիքներին անդրադառնալով` Հարություն Նազարյանը նշեց.

- Սա եւս շատ կարեւոր մրցաշար էր, որն Անուշի համար առաջինն էր մեծահասակների պայքարում: Բայց առավել կարեւոր են օլիմպիական վարկանիշներ տվող մրցաշարերը, որոնցից մեկը տեղի կունենա Թուրքիայում: Պետք է պատրաստվել ամենայն պատասխանատվությամբ:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ