Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԱՆԻԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՐՈՇ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐ


Փետրվարի 28-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը հայ հասարակությանը կներկայացնի Անիի Բագրատունյաց թագավորության ավանդական խոհանոցի վերականգնված որոշ կերակրատեսակներ: Մոտավորապես երկու տարվա աշխատանքից հետո, հասարակական կազմակերպությունն ազգագրագետ ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ կարողացավ վերականգնել պատմական Անիի քաղաքի մոտ 23-26 կերակրատեսակ, որոնց մի մասը դեռ վերծանելու եւ թարգմանելու կարիք ունի. «Առայժմ կներկայացնենք Անիի խոհանոցից վերականգնված 6 կերակրատեսակ`ականջապուր, բողկով աղանդեր, սոխե տոլմա, պոչով ապուր, շռդա, վուշի տոլմա: Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որ  հասարակությանը եւ խոհարաներին ծանոթացնենք 8-րդ դարից եկող հայկական կերակրատեսակներին եւ պատրաստման եղանակներին: Մարտ ամիսն ամբողջությամբ  կնվիրենք Անիի խոհանոցի ներկայացմանը եւ շաբաթը գոնե մեկ անգամ կներկայացնենք կերակրատեսակները»,-նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ: Նրա խոսքով`Անիի խոհանոցի վերաբերյալ հայտնաբերված բոլոր նյութերը վերածանվել են եւ առաջին անգամ ներկայացվել Մոսկվայում տեղի ունեցած ցուցադրությանը, իսկ երկրորդ ցուցադրությունը տեղի կունենա Երեւանում: Անիի վերականգնված խոհանոցի մասին հասարակական կազմակերպությունը պատրաստվում է առաջիկայում նաեւ գիրք հրատարակել, սակայն մինչ այդ պետք է թարգմանեն խոհանոցին առնչվող բոլոր նյութերը. «Դեռ շատ հետաքրքիր կերկրատեսակներ կան, որոնք պետք է վերականգնենք: Իհարկե, դրա համար գումար է անհրաժեշտ, բայց դժվարություններով հանդերձ, որոշել ենք այս տարին հատկացնել տպագրչությանը: Մենք հզոր մշակույթ ունեցող ազգ ենք, հայկական մշակութային ժառանգությունն ուղղակի պետք է ճանաչվի: Եթե մեր պայքարում ցուցաբերենք թուլություն եւ ծուլություն` կկորցնենք  դարավոր մշակույթը, ինչի իրավունքը չունենք»,-ընդգծեց Ս. Մամուլյանը:

Անիի խոհանոցի կերակրատեսակները վերականգնելու համար Խորեն Գրիգորյանն այցելել է Ուկրաինիա, Լեհաստան, Ռումինիա, Տրանսիլվանիա` այն երկրները, որտեղ Անիի կործանումից հետո հանգրվանել են տասնյակ հայեր, հատկապես մեծ վաճառականները. «13-րդ դարում հայերի անցած ճանապարհներով`անցա մեր օրերում, որպեսզի կարողանամ հավաքագրել Անիի խոհանոցի ուտեստները: Երբ մատենադարանում ուսումնասիրություններ էի կատարում, ինձ մոտեցավ ծագում մի հայ, ով Հայաստան էր  տեղափոխվել Տրանսիլվանիայից: Նա ինձ խորհուրդ տվեց մեկնեմ Տրանսիլվանիա եւ մասնակցեմ միջոցառման ,որը կոչվում է «Հայկական օր» հենց այդ օրն է, որ հայերը պատրաստում են հայկական կերակրատեսակներ»,-տեղեկացրեց ազգագրագետը: Նրա փոխանցմամբ`այս պահին Անիի խոհանցից կերակրատեսակներից հայտնի է 26-ը, սակայն վերականգնվել է միայն 6-ը. «Ճիշտ է, պատրաստվում ենք Անիի խոհանոցի մասին գիրք հրատարակել, բայց որպեսզի այդ կերակրատեսակները հանրահռչակվի, պետք է  յուրաքանչյուրը տիրապետի դրանց պատրաստման եղանակներին»,-ընդգծեց Խ. Գրիգորյանը եւ հավելեց, որ Անիի խոհանոցից հետո անդրադառնալու են Կիլիկիան Հայաստանի խոհանոցին եւ փորձելու են վերականգնել նաեւ Կիլիկիայի խոհանոցի համը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ