Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ` ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ


Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ անդրադառնալով Հայաստանում ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին փաստեց, որ ներառական կրթության ոլորտում պատկերն հակասական է.«Հայաստանը կարելի է դասել ԱՊՀ առաջատար երկրների շարքում, որտեղ վաղուց կիրառվում է ներառական կրթության համակարգը: Այս պահին Հայաստանում գործում է մոտավորապես 150 ներառական դպրոց, նախատեսված է, որ 2025 թ.-ին բոլոր դպրոցները դարձնեն ներառական, իսկ հատուկ դպրոցներն էլ վերածեն ռեսուրսային կենտրոնների: Այս ամենով հանդերձ, այդ 150 ներառական դպրոցները հարմարեցված չեն եւ փաստացի բաց չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դրանց մեծ մասում նույնիսկ չկա հարմարեցված սանհանգույց: Դեմ չեմ ներառական կրթությանը, սակայն մտավախություն ունեմ, որ մինչեւ 2025 թվականը կմեծանա ձեւականությունների տոկոսը»,-նշեց Ա. Ալավերդյանը եւ խոսելով ձեւականություններից ընդգծեց.«Տարբեր դպրոցներ հայտարարվում են ներառական, ինչը ոգեւորում է այն ծնողներին, որոնք ունեն  հաշմանդամություն ունեցող երեխաներ: Դիմում են այդ դպրոցներին եւ հետո հիասթափվում, քանի որ հայտարարությունը ձեւական էր եւ դպրոցում երեխաների համար ստեղծված չեն տարրական պայմաններ: Այս ամենը հարցի միայն տեսանելի կողմն Է, էլ չեմ խոսում ծրագրերի եւ մասնագետների պատրաստավածության խնդիրներից»,-շեշտեց պարոն Ալավերդյանը: Նա հորդորում է, քանի դեռ ուշ չէ, անհարաժեշտ է վերանայել այս հարցերը եւ լուծել առկա խնդիրները, քանի որ այս ամենով 2025 թվականին դժվար թե համընդհանուր ներառական կրթության ոլորտում գրանցվեն ձեռբերումներ.«Կարծում եմ դանդաղ եւ ավելի իրատեսական տեմպերով պետք է առաջ շարժվենք` ստեղծենք սահմանափակ թվով դպրոցներ, որոնք կունենան իդեալական պայմաններ: Ասում են դպրոցը ներառական է ու վերջ, բայց անունը քիչ է, պայմաններ են պետք: Ներառական կրթության ոլորտում կան նաեւ ծրագրային խնդիրներ»,-եզրափակեց բանախոսը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ