Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Կարևոր Լուրեր
Երկուշաբաթի, 29 Փետրվար 2016 17:16

«ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԴԱՇՏ ՉԵՄ ՄՏՆՈՒՄ». ԲՀԿ-ԱԿԱՆ

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՆԻՍՏ  Է ՀՐԱՎԻՐԵԼ

 

Նախորդ տարի փետրվարի 12-ի դեպքերից հետո, երբ ԲՀԿ-ի ղեկավարումը ստանձնեց Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ում խժդժությունները չեն դադարում: Նախ արտահոսք սկսվեց կուսակցությունից, իսկ երբ հայտարարվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին, կրքերն էլ ավելի թեժացան: ԲՀԿ-ի գործարարների մեծ մասը ցանկանում է իշխանության հետ համագործակցել,  ավելին` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը վերջերս բացահայտ հայտարարեց` ինչպե՞ս է, որ հինգ հոգանոց  խմբակցությանը` ՀՅԴ-ին ՀՀԿ-ն  առաջարկ է անում, իսկ 30 հոգանոց խմբակցությանը` ԲՀԿ-ին, ոչ: Հայտարարությունից օրեր անց ԲՀԿ պատգամավոր  Վահան Բաբայանը, ով համատեղության կարգով նաեւ մամլո խոսնակի պարտավորություններն էր կատարում, հայտարարեց` այլեւս  կուսակցության մամլո խոսնակը չէ: Այս հայտարարությունն առաջացրեց նոր հարցեր` հնարավո՞ր է կուսակցությունը մինչ խորհրդարանական ընտրություններ տրոհվի: «Իրավունք»-ն այս հարցերի  պատասխանները փորձեց պարզել ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ զրույցում:

- Պարոն Մանուկյան, թեեւ նոր եք վերադարձել արտերկրից, բայց տեղյակ եք, որ ԲՀԿ պատգամավոր  Վահան Բաբայանն այլեւս կուսակցության մամլո խոսնակը չէ: Տեղյա՞կ եք` իրական պատճառը ո՞րն է: Ինչ է, ի վերջո, կատարվում ԲՀԿ-ում:

- Վայր դնելու մասին իմացել եմ, բայց Վահան Բաբայանի հետ դեռ չեմ զրուցել: Վաղը  հանդիպում պետք է լինի, որից հետո կարող եմ մանրամասն ասել` ինչ է եղել:

- Հանդիպումը Դո՞ւք եք նախաձեռնել:

- Այո: Ինձ մոտ եմ հրավիրել:


- Նաիրա Զոհրաբյանը տեղյա՞կ է: Սովորաբար նման  քննարկումներ հրավիրում է  կուսակցության ղեկավարը:

- Ես ԲՀԿ-ի քաղխորհրդի աշխատանքները համակարգող եմ եւ  ինքնուրույն իրավունք  ունեմ նման բան անելու: Այնպես չէ, որ մտնում եմ տիկին Զոհրաբյանի դաշտ: Ամեն մեկս մեր գործառույթներն ունենք:

Շարունակությունը` «Իրավունք»-ի 01.03. 2016 թ-ի համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Վերջին Թարմացում on Երկուշաբաթի, 29 Փետրվար 2016 17:29