КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА - 5 2011 г.


 

ՆԿԱՐՆԵՐ


kp1 kp10 kp11 kp12 kp13 kp14 kp2 kp3 kp4 kp5 kp6 kp7 kp8 kp9

 

ԹԵՐԹՆ ԱԴԱՊՏԱՑՎՈՒՄ Է ԱՅՆ ԵՐԿՐԻՆ, ՈՐՏԵՂ ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ

 

Ապրիլի 26-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դահլիճում կայացավ ՙԿոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի՚ թերթի հնգամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: 
Տանտերերի անունից հյուրերին եւ հոբելյարներին ողջունեց համալսարանի ռեկտոր ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ.
-ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթը երեւի դարձել է ամենաճանաչված երիտասարդական բրենդը ռուսալեզու եւ ռուսական կողմնորոշում ունեցող տարածքներում: Այդ բրենդը այնքան ճանաչված է, այնքան որակյալ, որ այսօր էլ ամբողջ ԽՍՀՄ նախկին տարածքում եւ հատկապես այն երկրներում, որտեղ հրատարակվում է, շարունակում է մնալ բարձրորակ բրենդ, ունի մեծ գրավչության: Եվ պատահական չէ, որ մեր համալսարանի ուսանողները եւ համալսարանի ներկայացուցիչները մեծ հաճույքով են համագործակցում թերթի հետ, ներկայացնում են այնտեղ իրենց նյութերը: Ես ցանկանում եմ շնորհավորել նրանց, ովքեր մասնակից են այս իրադարձությանը:

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր առնչվում են թերթի գործունեությանը, ովքեր կարողացել են բացարձակ նոր Ռուսաստանի պայմաններում էլ, նոր տարածությունում գտնել նշաձողը, եւ թերթը եղել ու մնում է երիտասարդական, գրավիչ ու հետաքրքիր... Շնորհավորում եմ Հայկ Բաբուխանյանին, ով հանդիսանում է այդ գաղափարների հիմնադիրը, նախաձեռնողն ու գեներատորը, կազմակերպիչը... 5-ամյակը կարճ ժամանակ է, բայց որի ընթացքում պետք է եւ կարելի է ապացուցել քո կայացած լինելը: Լավ է, որ կան ինտելեկտուալ երիտասարդներ, որոնք կարող են համագործակցել եւ իրենց ցուցաբերել լավագույն կողմերով, կարող են ինքնադրսեւորվել, ինքնաբացահայտվել: 
Ապա ողջույնի եւ շնորհակալական խոսքով հանդես եկավ ՙԿոմսոմոլսկայաա պրավդա զա ռուբեժոմ՚ նախագծի ղեկավար ՏԱՏՅԱՆԱ ՄԻՏՅՈՒՍՈՎԱՆ.
- Շատ ուրախ եմ ջերմ ընդունելության համար: Դահլիճում նստած ես լսում էի, թե ինչպիսի տաղանդավոր երիտասարդներ են ելույթ ունենում, մտածում էի, որ դա պարզապես ցնցող է. ռուսերենում, կարծես թե, եւ այդ ամենը բնորոշելու այլ հարմար բառեր չկան: Հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ, եթե նկատի ունենանք, որ ՙԿոմսոմոլսկայա պրավդան՚ գոյություն ունի 1925 թվականից: Կարեւորն այն է, որ դուք որակյալ թերթ եք տալիս, մաղթում եմ, որ այն զարգանա, ծաղկում ապրի: Անչափ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ արտասահմանում հրատարակվող մեր թերթում ռուսականի կողքին լինի նաեւ տեղական տեղեկատվություն, եւ Հայկ Բաբուխանյանի ջանքերի շնորհիվ պարտադիր նման տեղական տեղեկատվություն կա: Այդպիսով թերթն ադապտացվում է այն երկրին, որտեղ լույս է տեսնում: Կոլեկտիվի, իմ անունից անձամբ շնորհավորում եմ բոլորին եւ նվիրում թերթի առաջին էջը, որը լույս է տեսել Մոսկվայում եւ տարածվել միլիոնավոր տպաքանակով ամբողջ Ռուսաստանով: Նվիրում եմ նաեւ ալբոմ` ՙԼավագույն նկարիչներ՚ հավաքածուն:
Ընթերցվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ շնորհավորանքի խոսքը: 
Ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ նշեց, որ գրեթե 60 տարի մշտապես կարդում է ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ եւ ՙԼիտերատուրնայա գազետա՚ եւ ընդգծեց այն բանի կարեւորությունը որ ուսանողներն էլ են սովորում հանդես գալ թերթի էջերում: Նա դա կարեւորեց հատկապես մեր մամուլի վատ ֆոնի վրա, երբ իր սուբյեկտիվ կարծիքով` շատ թերթեր միայն խոսակցություններով, բամբասանքներով են սնում ընթերցողին... 
ՀՀ սփյուռքի փոխնախարար ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼՅԱՆԸ կարեւորեց սփյուռք-հայրենիք կապերը` հավելելով, որ ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է, ուստի թերթն էլ իր մեծ դերն ունի: Նա նաեւ նշեց, որ հաճույքով կաշխատեն միասին, եւ նախարարության պատվոգիրը հանձնեց թերթին: 
ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով ժամանակին 12 տարի ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթի սեփական թղթակիցն է եղել, լավ գիտի թերթի անցյալն ու ներկան.
- Դահլիճում նստած ես հասկացա, որ ուրիշ ՙԿոմսոմոլկայից՚ եմ: Այսօրվանը շատ լավն է, բայց երբ մենք էինք այնտեղ աշխատում, ցանկացած պաշտոնյա, ով առավոտյան բացում էր թերթը, վախով էր բացում, որ կարող է իր մասին գրված լինել ինչ-որ բան... Ես ուրախ եմ, որ համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն են համագործակցում թերթի հետ: Եվ այստեղի թիմը` Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ, շատ լավ է մերվել թերթին, հաճույքով համագործակցում է, եւ ես նրանց նորանոր հաջողություններ եմ մաղթում... Որպեսզի հին ՙԿոմսոմոլկան՚ էլ ներկա լինի նորի հետ, ես կնվիրեմ նրա հին համարներից մեկը: 
Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի եւ Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ռեկտոր, ակադեմիկոս ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ողջույնի խոսքից հետո նույն ակադեմիայի իսկական անդամ, Հայ-ռուսական համալսարանի պրակտիկ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանին պարգեւատրեց Օտտո Բիսմարկի արծաթե մեդալով: 
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր ներկա էին եւ ովքեր ինչ-որ կերպ նշել, գնահատել էին թերթի 5 տարվա աշխատանքը: ՙՇնորհակալ եմ ԱԺ-ից, որ պատվոգրերով պարգեւատրեց թերթի մի խումբ աշխատակիցների, սփյուռքի նախարարությանը, երաժիշտներին, երգիչներին, Հայ-սլավոնական համալսարանին, նրա ռեկտորին, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Համոզված եմ, որ տարիներ անց թերթի լրագրողների կազմը կհամալրեն բուհի շրջանավարտները՚:

 

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

ՙԿՈՄՍՈՄՈԼՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ Վ ԱՐՄԵՆԻԻ՚-Ն ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է


Երեկ տոնական մթնոլորտ էր տիրում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դահլիճում. հանդիսավոր կերպով նշվում էր ՙԿոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի՚ թերթի 5-ամյակը: Ելույթ ունեցողները նշեցին ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթի, իսկ վերջին հինգ տարում` նաեւ ՙԿոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի՚ թերթի ներդրումը երիտասարդների դաստիարակության գործում, հիշեցին թերթի անցյալի փառավոր էջերը եւ նշեցին ներկա ձեռքբերումները: 
Նախ հյուրերին ողջունեց տանտերը` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ապա ելույթ ունեցավ Տ. Միտյուսովան` ՙԿոմսոմոլսկայա պրավդան արտասահմանում՚ նախագծի ղեկավարը: Նա նվիրեց ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթի սիմվոլիկ առաջին էջը, ՙԼավագույն նկարիչներ՚ ալբոմ-հավաքածու: Ընթերցվեց Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ողջույնի խոսքը: Հայաստանի ազգային էսթետիկական կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին նվիրեց 8-ամյա մի ամերիկահայ երեխայի` Ցեղասպանությանը նվիրված նկարի կրկնօրինակը: Ելույթ ունեցան նաեւ մաեստրո Մարտին Վարդազարյանը, համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը, ՀԴԿ նախագահ, ժամանակին 12 տարի ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթի սեփական թղթակից Արամ Սարգսյանը, սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը: 
Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի եւ Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ռեկտոր, ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը ողջույնի խոսքից հետո նույն ակադեմիայի իսկական անդամ, Հայ-ռուսական համալսարանի պրակտիկ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանին պարգեւատրեց Օտտո Բիսմարկի անվան արծաթե մեդալով: Ելույթներն ընդմիջվում էին հետաքրքիր համերգային կատարումներով, առաջին անգամ հնչեց նաեւ ՙԻրավունք՚ թերթի օրհներգը` Դավիթ Թուջարյանի կատարմամբ: Օրհներգի երաժշտության եւ խոսքի հեղինակը երգչի մայրն է` Գայանե Աստվածատրյանը: ¥Համերգի մասին կարող եք կարդալ 7-րդ էջում¤: 
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ ՍԻՄ նախագահ, ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, ում խոսքը, ինչպես նաեւ որոշ հատվածներ ելույթներից կներկայացնենք ՙԻրավունքի՚ առաջիկա համարում:

 

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

ԳԻՏԵՆ` ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ, ԻՆՉՈՒ ԵՆ ԱՍՈՒՄ


Ապրիլի 26-ին կայացած համերգին ՙԿոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի՚ թերթի ծննդյան հնգամյակը շնորհավորելու էին եկել շատ երգիչ-երգչուհիներ, որոնք որպես նվեր բերել էին իրենց կատարումներն ու բարեմաղթանքները: 
Պարզվում էª Հայաստանում ռուսական թերթերը ոչ միայն հեղինակություն են վայելում, այլեւ շատերը նրանց հին բարեկամներն են: Այդ մասին տեղեկացանք ՙԱրձագանք՚ խմբի անդամ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ. ՙՄենք ՙԿոմսոմոլսկայա պրավդայի՚ հետ դեռ 1983-ից բավականին երկար ճանապարհ ենք անցել: Անգամ նրանց կազմակերպած ՙՄեղեդի՚ մրցույթի հաղթողն ենք եղել Մոսկվայում: Դա երիտասարդական մի քիչ այլախոհական փառատոն էր, որին մենք էլ մասնակցեցինք ու հաղթեցինք: Այդ ժամանակվանից սկսած` մենք նրանց հետ բարեկամություն ենք անում՚: Վերջում Ե. Պետրոսյանը մաղթեց. ՙԿցանկանայի, որ թերթը մեծ հաջողություն ունենա ընթերցողի մոտ անընդհատ ընդարձակվի: Չէ± որ ցանկացած պարբերականի գերխնդիրը մեծ տպաքանակ ապահովելն է, որ նրան վստահեն՚: 
Իսկ ՙԱրձագանք՚ խմբի մյուս անդամըª ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ, գտնում է, որ ամենակարեւորը թերթի շարունակական լինելն է. ՙՑանկանում եմ, որ հանրությանը օգուտ տա եւ մեր երիտասարդներին էլ լավ իմաստով կրթի: Պարբերաբար կարդում եմ ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթը, հատկապես համացանցով, քանի որ ռուսերեն ավելի հեշտ եմ կարդում: Այս թերթը ընդհանուր ռուսներին բնորոշ կերպով շատ մտածված ու կազմակերպված է: Նրանք գիտեն` ինչ են ասում, ինչու են ասում ու որտեղ են ասում՚: 
Հնգամյա թերթի ծննդյանը ներկա էր նաեւ երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Ասոն). ՙՇնորհավորում եմ ՙԿոմսոմոլսկայա պրավդայի՚ հնգամյակը: Մաղթում եմ, որ ոչ մի խոչընդոտ չառաջանա նրա կյանքում ճիշտը տպագրելու համար, եւ հուսով եմ, որ ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթը կարդարացնի իր ուժերը Հայաստանում՚: 
Երգչուհի ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՙԿոմսոմոլսկայա պրավդային՚ առանձնահատուկ նվեր էր բերելª ջազային ստեղծագործության տեսքով, որը կատարեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հետ: Երգչուհին ուրախ է, որ այսպիսի թերթեր կան Հայաստանում. ՙՑանկանում եմ, որ շարունակելի լինի եւ ունենա մեծ հաջողություն: Պարտադիր ընթերցում եմ ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթը: Իրենց հաջողությունը թող այնքան շատ լինի, որ երիտասարդությունը սկսի մի քիչ ավելի շատ կարդալ, քան գունավոր ամսագրերը, որոնք շատ ժամանակավոր բաների մասին են գրում ու մի քիչ ավելի քիչ արժեք են ներկայացնում՚:
Դե, էլ ինչ ծնունդ առանց փոքրիկների: Միջոցառմանը ներկա էին ՙԴո ռե մի՚ խմբի երեք աղջնակները, որոնք ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթի ապագա ընթերցողներն են. ՙՈւրախ ենք, որ այսպիսի թերթեր կան այսօր Հայաստանում: Մաղթում ենք հաջողություն, թող ամենալավը լինի տարվա մեջ, եւ բոլորը այդ թերթը կարդան, ամենակարեւորը` սիրված թերթ լինի՚: 
ՙԱնչափահաս՚ թերթին իր խրատները տվեց երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրոն). ՙՇնորհավորում եմ թերթի հնգամյակը, եւ քանի որ այս թերթը երիտասարդության խնդիրներն է առաջ քաշում ու խնդիրների լուծման ճանապարհներ առաջարկում, նաեւ ձեւավորում է երիտասարդության հայացքները եւ գաղափարախոսությունը, կցանկանայի, որ միշտ անաչառ լինեն: Թեկուզ պարզ է, որ թերթի Ռուսաստանի մասնաճյուղն է Հայաստանում, բայց, ամեն դեպքում, թող ազգային գաղափարախոսությունը առաջնահերթ լինի բոլոր լրագրողների ու աշխատակիցների համար, ովքեր աշխատում են այս թերթում: Թող անաչառ լինի իրենց գրիչը՚:
Մեծ ջերմությամբ ընդունվեց ԱՐՄԵՆ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ եւ ԼԻԼԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ելույթը: 
Իսկ վերջում ելույթ ունեցավ երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ, որը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր երգը` ՙԻրավունք՚ թերթի օրհներգը: Օրհներգը դահլիճն ընդունեց ծափահարություններով: Երգիչն ասաց. ՙՆախª մաղթում եմ ողջ անձնակազմին, որպեսզի միշտ աշխատանքի մեջ բոլորս միասին լինենք: Լինենք պարտաճանաչ, աշխատասեր, միշտ ցավով վերաբերվենք այդ ամենին, մինչեւ վերջ աշխատենք ու սովորենք: Ցանկանում եմ նաեւ, քանի որ թերթի հնգամյակն է, հիսուն անգամ ավելի այսպիսի ամյակներ նշվեն, ու սերնդեսերունդ փոխանցվի այս թերթը՚: Օրհներգի պրեմիերայի մասին նշեց. ՙՄեծ հաճույքով կատարեցի ՙԻրավունքի՚ համար գրված երգը, որը կդառնա հիմնը: Սիրով երգեցի, չգիտեմ` ինչքանով կսիրվի, թե չէ, համենայնդեպս, գիտեմ, որ ինչ-որ գործ էլ ես արեցի ՙԻրավունք՚ թերթի համար, եւ այն կմնա շատ երկար՚: Մեզ էլ մնում է միանալ մաղթանքներին եւ շնորհակալություն հայտնել միջոցառմանը ներկա գտնված մարդկանց:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ