Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2012 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Կենսագրություններ
Չորեքշաբթի, 28 Մարտ 2012 17:15

ՀԱՅԿ ԲՈՐԻՍԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ


Ծնվել է 1964թ. Երեւան քաղաքում` ծառայողների ընտանիքում:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ


1981թ. ավարտել է Երեւանի Իսակովի անվան N132 դպրոցը, մինչ այդ ավարտել է նաեւ Սարաջեւի անվան երաժշտական դպրոցը: 1986թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Հաշվողական տեխնիկայի ֆ‎ակուլտետը, 1988-91թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան ՙՀայաստանի տնտեսության օպտիմալացման մաթեմատիկական մոդելները՚ թեմայով:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


1986-92թթ. աշխատել եւ դասավանդել է ԵրՊԻ-ի հաշվիչ տեխնիկայի ամբիոնում: 1992թ. աշխատել է ՙՀանրապետական՚ թերթում` որպես գլխավոր խմբագիր: 1993-1999թթ. աշխատել է ՙԻրավունք՚ թերթում` որպես գլխավոր խմբագիր: 1999-2003թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2003թ.` ԱՊՀ միջպառլամենտական վեհաժողովի մշակույթի, ին‎ֆորմացիայի եւ սպորտի կոմիտեի փոխնախագահ: 2003-2008թթ. ՙԶարուհի՚ հրատարակչական տան գլխավոր տնօրեն, 2008թ.-ից մինչ օրս ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2008թ. մինչ օրս Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ:

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


1989-1993թթ. ՙՍահմանադրական Իրավունք՚ միության նախագահության անդամ, 1993-2006թթ. ՙՍահմանադրական Իրավունք՚ միության փոխնախագահ, 2006թ. մինչ օրս ՙՙՍահմանադրական Իրավունք՚ միություն՚ կուսակցության նախագահ: 1990-1995թթ. Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1990թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Անկախության մասին հռչակագրի եւ Սահմանադրական հանձնաժողովների անդամ: 1999թ. մինչ օրս ՙԻրավունք Մեդիա՚ հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ: 1999թ. ՄԱԿ-ի ազգային էքսպերտ: 2011թ. ՙՌուսկի էկրան՚ ամսագրի էքսպերտային խորհրդի անդամ:

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


2003թ. Հասարակության եւ բնության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2004թ. Ժողովուրդների հոգեւոր միասնության ակադեմիայի (ք. Մոսկվա) իսկական անդամ: 2005թ. ՙԱրարատ՚ միջազգային գիտությունների ակադեմիայի (ք. Փարիզ) իսկական անդամ: 2010թ. Եվրոպական բնագիտական ակադեմիայի (Գերմանիա) իսկական անդամ: Ունի բազմաթիվ գիտական ու հազարից ավելի քաղաքական հրապարակումներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ այլ երկրներում: Խմբագրել է Լինդոն Լառուշի ՙԱրդյոք ուզո±ւմ եք ամեն ինչ իմանալ տնտեսության մասին՚ գրքի հայերեն հրատարակումը (2003թ.), հրատարակել է ՙՀայ-թուրքական փոխհարաբերությունները եւ նրանց արտացոլումը մամուլում՚ միջազգային կոն‎ֆերանսի նյութերի ժողովածուն (2011թ.): Պաշտպանել է գիտական թեկնածուական թեզը ՙՀայ-թուրքական փոխհարաբերությունները ժամանակակից հայ մամուլում՚ թեմայով(2012թ.):

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ


Պարգեւատրված է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի հուշամեդալով(2003թ.), Եվրոպական բնագիտական ակադեմիայի ՙՍպիտակ խաչ՚ (2004թ.) եւ Պատվո (2009թ.) շքանշաններով, Օտտո‎ ֆոն Բիսմարկի մեդալով (2011թ.):

 

ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է


Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ թոռ:

Վերջին Թարմացում on Կիրակի, 15 Ապրիլ 2012 09:50