Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2013 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան Հավասարակշիռ եւ արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականություն վարելու, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, ՀՀ անվտանգությունն ամրապնդելու, ներքին խնդիրները երկխոսությունների միջոցով հանգուցալուծելու, ԱԺ ընտրությունների ու պատգամավորական կորպուսի որակը բարելավելու, պետական համակարգերում լայն բարեփոխումներ նախաձեռնելու համար Վատագույնը` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան Քրեակատարողական համակարգում բացասական զարգացումներ թույլ տալու, ազգային, բարոյական, ավանդական հիմքերի քայքայմանն ուղղված գործունեություն չկասեցնելու,ռասիստ Ռ. Սաֆարովի հարցում համապատասխան գործունեություն չնախաձեռնելու, դատական համակարգում առկա իրավախախտումների հանդեպ անգործության համար:

 


Քաղաքական գործիչներ
Լավագույնը` ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյան
Ակտիվ պետականամետ դիրքորոշման, միջազգային ասպարեզում ազգանպաստ քաղաքական գործունեության համար:
Վատագույնը` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյան
ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների շահերը սպասարկելու, հակազգային ծրագրերի հովանավորման, ձախողված քաղաքական ինտրիգների միջոցով երկրում եւ սեփական կուսակցությունում անառողջ մթնոլորտ ստեղծելու ձգտումների համար:

Ռազմական ոլորտ
Լավագույնը` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյան
Բազում գրագետ սպաներ նախապատրաստելու, բանակի հրամկազմի արդյունավետ սերնդափոխությանը նպաստելու համար:
Վատագույնը` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյան
Բանակի մատակարարման հարցում բազում չարաշահումների, կոռուպցիոն մթնոլորտին նպաստելու համար:

Իրավապահ
եւ դատաիրավական համակարգեր
Լավագույնը` ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սերգեյի Գասպարյան
Ոստիկանության ուսադիրների պատիվը բարձրացնելու, ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդման, առանձնապես ծանր հանցագործությունների նախականխման, կանխման եւ բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացման համար:
Վատագույն` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Սիմիզար Եղիշի Հովսեփյան
Հայ ժողովրդի ազգային, ավանդական բարոյականության  հիմքերի քայքայմանն ուղղված գործունեությունը խթանելու, բացահայտ անգրագետ դատական վճիռներ կայացնելու համար:

Տնտեսական ոլորտ
Տնտեսության ոլոտում անցած տարվա լավագույն ընկերություն է ճանաչվում ՙԷլբատ՚-ը (գլխավոր տնօրեն Ե. Չախոյան), որը 2012թ. ընթացքում բավականին լուրջ առաջխաղացում ունեցավ հայրենական արտադրության զարգացման ուղղությամբ, դրանով իսկ ոչ միայն իր ներդրումը ունենալով ՀՀ բյուջեի մեջ ու աշխատատեղեր ստեղծելով, այլ նաեւ որակական առումով նկատելի մրցակցություն ցուցաբերելով Հայաստան ներկրվող էլեկտրական մարտկոցներին:
Իսկ ահա, վատագույն տնտեսական ընկերություններ են ճանաչվում միանգամից երկուսը` ՙԱրմավիան՚ ու ՙԱշտարակ կաթ՚-ը: Այս երկու ընկերությունների ապրանք-ծառայությունների որակի հետ կապված 2012թ. ընթացքում  եղել են սպառողների բավականին լուրջ ահազանգեր: Բացի այդ, չեն դադարում այն համառ խոսակցությունները, թե ՙԱշտարակ կաթ՚-ը փորձում է իր արտադրությունը տեղափոխել Հայաստանից դուրս: Իսկ ՙԱրմավիայի՚ գործունեությունը, առհասարակ, լուրջ վտանգի տակ է դրել երկրի ավիացիոն ոլորտը:


Գիտության բնագավառում
Ակնառու նվաճումների համար, երկրի գիտական կապերի զարգացման, օտարերկրյա գիտնականներին մեր երկիրը ներկայացնելու առումով լավագույն գործիչ է ճանաչվում Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Գեղամի Մելիք-Օհանջանյանը:
Այս բնագավառում վատագույնն է ճանաչվում  ՙՍարդարապատի՚ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, ժամանակին թանգարանում տեղակայված Մեծ Հայքի մակետ-քարտեզը ոչնչացնելու եւ տրված խոստումներին հակառակ, այդպես էլ այն չվերականգնելու պատճառով:

Մշակույթի բնագավառում
Մշակույթի բնագավառում լավագույնն է ճանաչվել Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը` բարձրարվեստ երաժշտություն մատուցելու, քարոզելու, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար:
Վատագույնն է ճանաչվել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին գովազդող ֆիլմեր  ցուցադրելու նախաձեռնության համար:

Սպորտի բնագավառում
Լավագույն թիմ է ճանաչվել շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը` երրորդ անգամ շախմատային օլիմպիադայում հաղթելու համար: Իսկ լավագույն մարզիկ ճանաչվել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը` ազգային հավաքականում եւ Դոնեցկի ՙՇախտյորի՚ կազմում գերազանց ելույթների, արդյունավետության եւ հայ ազգի պատիվը բարձր պահելու համար:
Վատագույնն է ճանաչվել ՀՀ սպորտի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ում նախարարության օրոք մեր օլիմպիական հավաքականն անհաջող հանդես եկավ Լոնդոնի օլիմպիական խաղերում:

Կրթության բնագավառում
Լավագույնն է ճանաչվել ՙՀայբուսակ՚ համալսարանը` բուհական համակարգում արդյունավետ աշխատանքի, ուսման բարձր որակ ապահովելու համար:
Վատագույնն են ճանաչվել ՙԳլաձոր՚ համալսարանի ռեկտոր Ժ. Ջհանգիրյանն իր շուրջ ստեղծված սկանդալների, եւ թիվ 195 դպրոցը` առարկայական մրցույթները պատշաճ չկազմակերպելու համար:

Առողջապահության բնագավառում
Լավագույնն է ճանաչվել դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Արտաշեսի Բեգլարյանը` գինեկոլոգիայի եւ մանկաբուժության ոլորտը նոր գիտական մակարդակի բարձրացնելու համար:
Վատագույնն է ճանաչվել Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Մոսիկյանը` վիրավոր երեխային անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու համար: