Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2013 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Մեր մասին
Ուրբաթ, 01 Փետրվար 2013 00:00

ՙՙՙՀԱԿ-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՚

 


Ամեն տարի, ըստ ավանդույթի ՙԻրավունք՚ թերթը ամփոփում է մեր երկրում իրենց լավագույն եւ վատագույն քաղաքական, տնտեսական, առողջապահական եւ այլ ոլորտներում իրենց ներդրումն ունեցող գործիչներին: Այս առումով ակտիվ պետականամետ դիրքորոշում ունենալու եւ միջազգային ասպարեզում հայանպաստ քաղաքական գործունեություն ծավալելու համար 2012թ. տարվա լավագույն քաղաքական գործիչ է համարվել ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

Այս առնչությամբ երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ի պաշտոնե պատվոգիր հանձնեց պարոն Գեղամյանին: Օրվա առիթի հետ կապված իր խոսքն ասաց նաեւ ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը.ՙ
Միաձայն եւ միանշանակ էր որոշումը, քանի որ քաղաքական գործիչը Հայաստանում պետք է լինի այնպիսին, ինչպիսին է պարոն Գեղամյանը: Կա տենդենց, որ շատ անգամ քաղաքական գործիչները քիչ ծրագրեր են ներկայացնում, քիչ են հանդես գալիս հրապարակային ելույթներով: Դրա հետ կապված 2012 թվականին պարոն Գեղամյանը հանդես է եկել բազմիցս` շատ կարեւոր ու ճակատագրական հարցերի շուրջ, ներկայացրել իր տեսակետները ՀՀ Ազգային ժողովում: Կցանկանայի շեշտել նաեւ արտաքին քաղաքական ոլորտում Ա. Գեղամյանի ներդրումները, մասնավորապես հայ-ռուսական բարեկամության զարգացման հարցում՚:
Պատվոգրի հանձնումից հետո Արտաշես Գեղամյանն իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին, շնորհակալություն հայտնելով` մասնավորապես նշեց. ՙՎաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ պատվոգրերով, գովասանագրերով ու մեդալներով հրապուրվում են, մեծամտանում:


Տեսանյութ

 

Բայց, երբ ՙԻրավունք՚ թերթի նման հեղինակություն ունեցող լրատվամիջոցի խմբագրակազմն է արժանացնում այս կոչմանը, հավատացնում եմ Ձեզ, սա ինձ համար բավական պարտավորեցնող է: Պետք է նշեմ, որ ՙԻրավունքը՚ հիմնադրման օրվանից բացարձակապես չի խնայել ու ջախջախել է այն ամենը, ինչը վնասակար է եղել ՀՀ-ի համար՚:
Ի դեպ, պարոն Գեղամյանը ՙԱզդակ՚ ակումբ ձեռնունայն չէր եկել եւ ակումբին նվիրեց իր հեղինակային գրքերից մեկը` ՙԵվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է՚ գիրքը, որն իր մեջ ներառում է 2012թ. իր հրապարակային հոդվածների, ելույթների, հարցազրույցների ժողովածուն: Օրվա առիթից զատ ՙԻրավունքը՚ պարոն Գեղամյանին ուղղեց մի քանի ներքաղաքական հարց.

 

-Հայտնի է, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամների մի մասը Միացյալ Նահանգների քաղաքացի են, մինչ օրս չեն ձգտում դառնալ ՀՀ քաղաքացի, եւ ըստ էության, այսկերպ նրա որդիները խուսափում են ՀՀ զինված ուժերում ծառայելուց: Ինչպե±ս եք վերաբերում այս հանգամանքին:
- Այս հարցին շատ դիպուկ օրերս պատասխանել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը Հ2 հեռուստաալիքի ՙԽոսքի իրավունքը՚ հաղորդման ժամանակ: Նա ամենեւին չվիրավորելով պարոն Հովհաննիսյանին` պարզապես մտերմաբար խորհուրդ է տվել վերջինիս, որ իր քարոզչական բոլոր հմտությունները կիրառի նախեւառաջ իր ընտանիքում, որպեսզի կարողանա իր մերձավորներին բացատրել եւ հիմնավորել այն, որ ժամանակն է հրաժարվել ԱՄՆ-ի քաղաքացիությունից եւ գալով Հայաստան` դառնան Հայաստանի քաղաքացի եւ անմիջական գործունեությամբ կյանքի կոչեն իրենց հայրիկի նախընտրական խոստումները` շենացնեն մեր երկիրը: Ավելի դիպուկ եւ խորը խորհուրդ դժվարանում եմ տալ, եւ, բնականաբար, եթե դա հաջողվի պարոն Հովհաննիսյանին, կարծում եմ, որ կհաջողվի, դրանից հետո մենք հավատով կլծվենք ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մնացած նկրտումների իրագործմանը, դրանց իրատեսությանը: Ես շատ բարեկամաբար եմ տրամադրված պարոն Հովհաննիսյանին, բայց ինչպես հին հույները կասեին` ՙՊլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՚:
- Դուք ե±ւս այն կարծիքին եք, որ ՙԺառանգության՚ ղեկավարը տանում է արեւմտամետ քարոզչություն, համբուրելով եւ ձեռք սեղմելով փողոցներում անծանոթ մարդկանց:
- Դրական եւ ըմբռնումով եմ մոտենում Րաֆֆի Հովհաննիսյանի նման մոտեցումներին, քանի որ նա այդքան էլ երկար ժամանակ չէ, որ Հայաստանում է գտնվում եւ կարոտը դեպի մեր ժողովուրդը դեռեւս չի հագեցրել եւ, կարծում եմ, հենց դրա դրսեւորումն է, որ նա ողջագուրվում եւ ձեռք է սեղմում իր ճանապարհին հանդիպած բոլոր մարդկանց: Ինչու չէ` նաեւ ժողովրդավարության դրսեւորում է նրա այն մոտեցումը, որ գովազդում է այս կամ այն վարսահարդարին, եւ այս քայլով նա նաեւ ցույց է տալիս իր պատկերացումը մեր երկրում մանր ու միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ, ըստ որում, դա անում է առարկայորեն, անձնական օրինակով:
- Այդ դեպքում, ինչպես եք գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրում տեղ գտած ՙ100 քայլը՚, ինչպես նաեւ կցանկանայինք լսել Ձեր գնահատականը պարոն Բագրատյանի տնտեսական ոլորտում ունեցած գիտելիքներին:
- Հրանտ Բագրատյանի հեղինակած ՙ100 քայլ՚-ում կան ռացիոնալ առաջարկներ, կան վիճահարույց եւ մերժելի հարցեր: Սա լուրջ վերլուծության թեմա է: Մի քանի տարի առաջ, անդրադարձ էի կատարել պարոն Բագրատյանի ՙ100 քայլ՚-ի առաջին տարբերակի վերաբերյալ: Այդ հոդվածի վերնագիրն էր ՙՅո երթաս, Հրանտ Բագրատյա°ն՚, որտեղ ես մանրամասն գնահատականներ եմ տվել, հարցադրումներ կատարել, բնականաբար բավականին հարգալից տոնայնությամբ: Սակայն վերլուծությանս հետ կապված պատասխան` ես նրանից չստացա, մինչդեռ այնտեղ զուտ մասնագիտական հարցադրումներ էին: Առաջիկայում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, սիրով պատրաստ կլինեմ վերլուծությամբ հանդես գալ եւ ասել, որ Հրանտ Բագրատյանի ՙ100 քայլ՚-ը, պարզապես, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ծրագրի կոնցեպտուալ հարցադրումների առարկայական լուծումների հնարավոր ճանապարհներից մեկն է: Կարծում եմ, որ ընտրություններից հետո պետք է համադրել, թե որ մոտեցումներն են ավելի դյուրին, արդյունավետ` ՀՀ կառավարությա±ն, թե± ՀՀ նախագահի մյուս թեկնածուների առաջարկները: Կարծում եմ, պետք չէ այդչափ կողմնակալ ընդունել պարոն Բագրատյանի ՙ100 քայլ՚-ը, նա պարզապես մի քիչ շտապել է այդ փաստաթուղթը բացարձականացնելով: Ինչ վերաբերում է նախկին վարչապետի պրակտիկ գործունեությանը, ամենայն ուշադրությամբ վերլուծության եմ ենթարկել Հրանտ Բագրատյանի արածները 1990 թվականի 2-րդ կեսից մինչեւ 1996 թվականի սկիզբը, եւ, ճիշտն ասած, տարակուսել եմ: Չգիտես ինչու, պարոն Բագրատյանն իր գործունեության առաջին երեք տարիները չի կարեւորում, չի հայտարարում, որ նա եղել է ՀՀ փոխվարչապետ, Էկոնոմիկայի նախարար, ինչի արդյունքում մեր տնտեսությունն այդ տարիներին ավա¯ղ գահավիժեց, եւ այդ հարցում Էկոնոմիկայի նախարարը, թվում է թե, ուներ մեղքի իր բաժինը, որը պարոն Բագրատյանը չի տեսնում:Եթե այդ գործի հիմնական պատասխանատուն իր մեղքի բաժինը չի տեսնում, այլ տեսնում է, հավանաբար միայն վարչապետներին, ապա նա պետք է իրեն ներհատուկ անկեղծությամբ նշի, որ նա այն տարիներին կոչ էր անում ՀՀ վարչապետներին` չպետք է իրականացվեր հանցավոր սեփականաշնորհում, բայց իրեն չլսեցին ու ստիպեցին, որ հանցավոր սեփականաշնորհում լինի: Նա գոնե այսօր ասի, որ ժամանակին խստագույնս ընդվզել է եւ քանիցս ասել, որ չի կարելի կոլտնտեսություններն ու պետական տնտեսությունները հիմնահատակ կործանել, իբր գյուղատնտեսությանը զարկ տալու նպատակով, որի արդյունքում ոչ թե հողը հանձնեցին ժողովրդին, այլ ժողովրդին հանձնեցին հողին, եւ իր այդ ընդվզումը ոչ այլ ինչ էր, քան ձայն բարբառո հանապատի: Ուզում եմ հասկանալ, թե ինչո±ւ նա այս ամենի մասին այս քարոզարշավի ժամանակ չի ասում եւ ստացվում է, որ ինչ լավ բան եղել է ՀՀ անկախության առաջին տարիներին, ապա դրանց հեղինակը նա է եղել, իսկ ինչ վատ բան կար, նա դրա հետ կապ չունի: Հրանտ Բագրատյանի քարոզարշավի ելեւէջների բացասական դրսեւորումների մեջ նաեւ դրականը պետք է տեսնենք առ այն, դիցուք, մեր ժողովրդին ուղղված նրա հորդոր-խորհրդում` ձու էլ մի կերեք, հայրենակիցնե°ր: Հնարավոր է, որ նա բժիշկների հետ խորհրդակցել էր, որ հավելյալ սպիտակուցներ ընդունելը վնասակար կարող էր լինել առողջությանը: Ճշմարտության առաջ չմեղանչելով` նշենք, որ նրա ղեկավարը կոչ էր անում ժողովրդին հարեւաններից պարտք վերցնել, որ սովամահ չլինեն: Սա, հավանաբար, յուրովի մի ձեւ էր, որպեսզի բոյկոտեն բանկային համակարգի կայացումը, քանի որ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է սովորաբար պարտք վերցնել վարկի ձեւով առեւտրային բանկերից: Ինչեւէ, ես դրական եմ վերաբերում պարոն Բագրատյանի նախընտրական քարոզարշավին, նրա կողմից առաջարկվող ծրագրերին:
- Ընդդիմադիրները, մասնավորապես ՀԱԿ-ը, Ձեզ շատ են քննադատում, այն էլ այն դեպքում, որ դուք կառուցել եք Երեւան քաղաքի մեկ երրորդը: Համարո±ւմ եք առողջ այդ քննադատությունը:
- Դուք գերագնահատում եք համեստիս ներդրումը քաղաքամայր Երեւանի կառուցման գործում: Ուրիշ խնդիր է, որ ինձ բախտ էր վիճակվել լինել Երեւանի քաղաքապետը դժվարին 1989-90թթ., երբ կարծես թե մեր երկիրը կաթվածահար վիճակում էր, սակայն այդ պայմաններում Երեւանում բնակարանային շինարարության պլանները (այդ ժամանակ ամեն ինչ պլանավորվում էր) կատարվում էին 140-145%-ով: Ուստի, իմ հասցեին արված քննադատությանը շատ հանգիստ եմ վերաբերում այն պարզ պատճառով, որ, երբ դու տարեկան 600-800 էջ գրավոր նյութ ես հանձնում հանրության դատին, ըստ որում, քո հարցադրումները երբեւէ որեւէ մասնագիտական քննադատության չեն երթարկվում, խնդրո առարկայի վերաբերյալ ոչ մի մասնագիտական քննարկում չի ծավալվում, այլ սեփական անիրազեկությունն ու անճարակությունը պարզապես փորձում են տեղափոխել անվանարկումների դաշտ, ապա այդ հանգամանքը, չթաքցնեմ, ոգեւորում է ինձ: Դա ինձ գոհացնում է այն պարզ պատճառով, որ իրենք որպես քաղաքական ուժ արդեն գոյություն չունեն:

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ