Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2013 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ՙՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է
ՆՈՐԱԾԻՆ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՚


Արդեն քանի տարի է, ինչ ՙԻրավունք՚ թերթը որոշում է տարբեր բնագավառներում լավագույն եւ վատագույն գործիչներին, մասնագետներին, ովքեր տարվա ընթացքում աչքի են ընկել լավ կամ վատ գործունեությամբ: Երեկվա ՙԱզդակ՚ ակումբի հյուրերն էին գիտության եւ առողջապահության բնագավառում լավագույնը ճանաչված Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ եւ ՙԸնտանիքի պլանավորման, սեռական առողջության՚ կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների  դոկտոր-պրոֆեսոր ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ: Նրանց պատվոգրեր հանձնեց ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Հյուրերը շնորհակալական խոսքից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե ինչպես է սկսվել տարին` ծնելիության առումով, եւ առհասարակ ինչ պետք է արվի, որպեսզի խթանվի ծնելիությունը, Պարոն Բեգլարյանը պատասխանեց. ՙՀունվարի մեկից մինչեւ օրս ունեցել ենք շուրջ ութսուն ծննդաբերություն, որից 18-19 դեպքերը եղել են կեսարյան հատումներ:

Կան պաթոլոգիկ վիճակներ, երբ անհրաժեշտ է կեսարյան հատումը, որը կատարում ենք ըստ ցուցումի, եթե պտղի քաշը մեծ է, հիպոկսիկ վիճակների ժամանակ, հետույքայինի դեպքում, որպեսզի երեխային չկորցնենք: Վերջին մի քանի տարիներին ծնունդների քանակը բավականին իջել է, բայց հույս ունենք, որ այս տարի աճ պետք է լինի՚:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի խնդիրներին, ապա պարոն Բեգլարյանը հավելեց. ՙՄեզ անհրաժեշտ են ժամանակակից սարքավորումներ: Ինչքան հնարավոր է, մենք մեր ուժերով ձեռք ենք բերում, բայց եթե սարքավորումների առումով լինեն օգնություններ, մենք շատ շնորհակալ կլինենք՚:
Պարոն Բեգլարյանն անդրադարձավ նաեւ տարածված այն խոսակցություններն, ըստ որոնց շրջաններից հղի կանայք վերջին շրջանում հաճախակի են գալիս Երեւանª ծննդաբերելու նպատակով. ՙԱյսօրվա դրությամբ մարզերն ունեն բավականին սարքավորումներ, բայց եթե լինում են ծանր դեպքեր, բերում են Երեւան: Մարզերում կան մասնագիտական կրթվածության խնդիրներ, եւ այդ իսկ պատճառով մարզերից հաճախակի են գալիս վերապատրաստման: Իսկ պաթոլոգիկ ծնունդներ մայրաքաղաքում են նկատվում, քանի որ այն մեծ է, բայց շատ են լինում դեպքեր նաեւ մարզերից՚:  
Լրագրողներից մեկին հետաքրքրում էր այն հարցը, թե նախապես սեռը իմանալը ազդո±ւմ է նորածինների տղա-աղջիկ հարաբերակցության վրա. ՙՄեզ մոտ ավելի շատ է նորածին աղջիկ երեխաների քանակը: Մեզ մոտ այնպիսի պրոբլեմ չկա, որ իմանան աղջիկ է` հեռացնեն, բայց տենդենց կա՚:
Իսկ ահա ՙՌուսաստանը արգելել է ԱՄՆ-ից երեխա որդեգրելը, մեզ մոտ դա ինչպե±ս է՚,- լրագրողի հարցին պարոն Բեգլարյանը պատասխանեց. ՙՄեզ մոտ պետք է անպայման լինի կառավարության որոշումը, հակառակ դեպքում թույլ չենք տալիս տանեն արտասահման՚:
Որքանո±վ են բժիշկները պատասխանատու, երբ արգանդի միոմայի վիրահատությունից հետո արձանագրվում են մահվան դեպքեր, որոնց պատճառն է երակների վարիկոզ լայնացումը, պարոն Բեգլարյանը միանշանակ պատասխանեց. ՙԵս դա համարում եմ սխալ՚, եւ հավելեց, որ բոլոր դեպքերում` սկզբից պետք է բուժվի վարիկոզը, հետո միայն կատարվի վիրահատություն:
Իր հերթին պատասխանելով գիտության ոլորտի առաջնային խնդիրների վերաբերյալ հարցին` Ռ. Մելիք-Օհանջանյանն ասաց. ՙՉհաշված աշխատավարձը ¥գիտնականը, մասնավորապես` ես, ակադեմիայից ստանում եմ ընդամենն ութսուն հազար դրամ աշխատավարձ¤, չկան աշխատելու համապատասխան պայմաններ, լաբորատոր սարքավորումներն ընդհանրապես շարքից դուրս են եկել՚:
Ինչ վերաբերում է իր անձնական գիտական գործունեությանը, ապա ակադեմիկոսի խոսքով. ՙԱյժմ զբաղվում եմ հակաքաղցկեղային եւ հակավիրուսային պրեպարատների ստեղծման ուղղությամբ: Իմ կողմից հայտնաբերվել են նոր ուղղություններ, որոնք բերում են այդ պրեպարատներին: Քանի որ Հայաստանում չունենք որոշակի պայմաններ, որոնք իրավունք կտային ավելի լայն ուսումնասիրել մեր կողմից ստեղծված, սինթեզված պրեպարատները, ուստի ես կապեր եմ ստեղծել հիմնականում Բելգիայի ՙԼուվենի՚ համալսարանում, որտեղ շատ ակտիվ ուսումնասիրեցին եւ դեռ շարունակում են ուսումնասիրել, որպեսզի հայտնաբերվեն դեղամիջոցների հակաքաղցկեղային եւ հակավիրուսային ակտիվությունները: Մյուս կողմիցª ես 2006թ. ընտրվել եմ  Իսպանիայի թագավորաական ակադեմիայի իսկական անդամ: Ակադեմիան զբաղվում է դեղամիջոցների ուսումնասիրությամբ: Հայաստանում չկան այն տեստերը, որոնք անհրաժեշտ են իմ ուսումնասիրության համար, դրա համար ձգտում եմ աշխատել եվրոպական երկրների հետ: Սերտ համագործակցության մեջ եմ Ճապոնիայի հետ, երկու տարի աշխատել եմ Տոկիոյի ՙԳիտազատո՚ համալսարանում, որտեղ ունեմ բավականին պատենտներ, հայտնագործության հեղինակ եմ՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ