Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2013 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ, ՈՎՔԵՐ ԵԿԵԼ ԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արդեն 4 տարի է ինչ <Իրավունք> թերթը ամփոփում է տարին մրցանակաբաշխությամ` ընտրելով տարվա լավագույններին եւ վատագույններին  տարբեր բնագավառներում:Փորձում գտնել այն մարդկանց, այն հաստատությունները , ովքեր իրենք ոլորտում մեր երկրի համար ինչ որ լավ  բան են արել , սխրանք են գործել, ջանք են ներդրել  մեր երկրի բարօրրության համար եւ այդ գործիչներին շնորհում է պատվոգրեր, լավ աշխատանքի համար: <Իրավունք> թերթի կողմից Հայբուսակ  համալսարանի ռեկտոր Անահիտ. Հարությունյանը Բուհական համակարգում արդյունավետ աշխատանքի եւ ուսման բարձր որակ ապահովելու համար պարգեւատրվեց  պատվոգրով, եւ ճանաչվեց 2012թ ՀՀ-ում կրթության բնագավառում լավագույն գործիչ: Վերջինս իր խոսքում նշեց.< Բացառձակ մեր ուժերով ենք ամեն ինչի հասել, երբեք պետությունից մի լումա չենք խնդրել : Եվ ամեն ինչ արել ենք մեր ժողովրդի շնորհիվ, նրանց վստահությունը թույլ է տվել մեզ մեր միջոցները ճիշտ ներդնել: Եւ քանի որ մեր ուսանողների  թիվը ամեն տարի աճում է, մենք ստիպված եղանք նոր շենք կառուցել : Այժմ ունենք 4.000 ուսանողներ: Մենք նաեւ միակ համալսարանն ենք, որը պետական ռազմավարություն է իրականացնում, այսինքն բուհերի միավորում:Եւ հենց այս միավորումն է տալիս իրական որակ:<Հայբուսակ >  համալսարանը արդեն 20 տարեկան է :Հիմնադիրը ակադեմիկոս Լեւոն Հարությունյանն է:Տարիների ընդացքում մեզ են միացել նաեւ Հայկական բաց համալսարանը, Հ. Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմյան , Ռոսլին դիզայնի ինստիտուտը: Մենք ունենք նաեւ <Հայբուսակ> համալսարանի բազային քոլեջը եւ Ավագ դպրոց(10,11,12) :Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարները ստանում են պետական դիպլոմ  :Նշեմ, որ մենք ունենք արտերկրի ուսանողների դեկանատ, սակայն նրանք այդքան էլ շատ չեն , քանի որ  Արմեն Աշոտյանը մի օրինագիծ ընդունեց, ըստ որի մասնավոր բուհերում արտասահմանցի ուսանողներ չպիտի սովորեն անգլերենով : Իսկ մենք հսկայական ռեսուրս էինք մշակել այդ մասով, դասախոսներ    էինք վերապատրաստել, բայց մեզ մոտ այժմ սովորում են այն արտասահմանցի ուսանողները, ովքեր տիրապետում են հայերենի կամ ռուսերենի>:

Մենք շրջայց կատարեցինք ամբողջ համալսարանում, եւ տպավորությունը ցնցող էր:Ամեն ինչ վերանորոցված, գեղեցիկ եւ ամեն դասասենյակում կար ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, որպեսզի ուսանողը հիմնավոր գիտելիք ստանա: Տիկին Հարությունյանն իր խոսքում նշեց. <Մի հաղորդում կա<Արդյո՞ք ովքեր են>,հաճախ ցույց են տալիս մեր մեծերին, բայց երիտասարդությունը ասենք  Չարենցին չի ճանաչում: Այդ պատճքառով, ինչպես տեսնում եք,մենք պատերին փակցրել ենք , ինչպես հայ հանճարների, այնպես էլ ռուս մեծ գրողների նկարները: Որովհետեւ ես ոչ մի երաշխիք չունեմ, որ ուսանողը շաբաթը գոնե մեկ անգամ կմտնի մեծ գրողների կայք էջը, եւ բոլորին հատառհատ կուսումնասիրի:Բայց նկարներին նայելով ամենաթույլ ուսանողի մոտ էլ նստվածք է տալիս, թե ով են նրանք:

Մենք ունենք նաեւ հատուկ ուսանողների համար պոլիկլինիկա, բացի դա մենք ունենք նաեւ 11 խոշոր հիվանդանոցների հետ պայմանագրեր եւ երկրորդ կուրսի կեսից ուսանողները գնում են հիվանդանոցնր պրակտիկայի: Այնտեղ ունենք շատ լավ կահավորված լսարաններ, լավ ամբիոններ, եւ դա միայն մեր ուսանողների համար: Իսկ մեզ մոտ գործող  ստոմոտոլոգիական կլինիկան նաեւ հիվանդանոց է : Մեզ այս բազան անհրաժեշտ էր անընդհատ ձեռքի տակ ունենալ: Այստեղ ուսանողները մնում են  մինչեւ ուշ երեկոյան :Հատկապես վերջին կուրսերի ուսանողները, որոնք իրենց մի քիչ մասնագետ են զգում  եւ երեւի սա էլ մեր հաջողությունն է, քանի որ չաշխատող ստոմոտոլոգ չունենք:

Մեր հաջողությունների գրավական այն, որ միշտ առաջ ենք նայում , թե չէ սպիտակ հացից էլ կարելի է դժգոհել սեւ իկրայով ուտելիս: Իսկ եթե գնաս կառուցողական ճանապարհով, կհասկանաս. բայց չէ որ սա իմ երկիրն է, ինչքան էլ վատ լինի, դժվար լինի, էլի մենք ենք շտկելու մեր աշխատանքով , առաջընթացով եւ սրտացավությամբ: Մենք 22 տարի է արդեն այս ուղղությամբ ենք գնում, եւ երբ դասախոսներից մեկը գալիս է բողոքելու միշտ հարց եմ տալիս, դու քա տեղում լավագույնն արել ես, որովհետեւ  մինչեւ չտաս, չես կարող ստանալ, դա օրենք է մեզ համար:Ամենակարեւորը մեզ համար հանրության գնահատականն է , եւ եթե մեզնից յուրաքանչյուրն իր տեղում ճիշտ աշխատի, այդ գնահատականն անթերի կլինի:Մենք չստանալով պետությունից ոչ մի օգնություն, ամեն տարի ունենում ենք մոտ 120 անվճար սովորողներ. կռված ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, հաշմանդամ, ծնողազուրկ երեխաների, սահմանամերձ գոտում բնակվող երեխաների, երկկողման մանկավարժ ծնոզների երեխաների համար: Մենք պետության կողմից սահմանված այս արտոնությունն ենք գտնում եւ տալիս ենք իրենց,պետության կողմից չստանալով եւ չակնկալելով նույնիսկ փոխհատուցում մեր աշխառտանքի դիմաց:Նոր մասնաճյուղեր ենք բացել Գյումրիում, Վայքում, Եղեգնաձորում:Ավագ դպրոցում էլ, այս տարի սահմանել ենք 30 անվճար տեղեր, բայց դա իհարկե մրցութային կարգով կլինի>:

Մենք եղանք նաեւ սպորտ դահլիճում, եւ վստահորեն կարող եմ ասել, որ նման հագեցված դահլիճ, նույնիսկ մարզասրահներում դժվար կլինի գտնել:

Գրադարանում կազմակերպվել էր պատվոգրի հանձնման առթիվ միջոցառում:Ելույթ ունեցավ Անահիտ Հարությունյանը. <Հարգարժան հյուրեր, մեծարգո պրն. Բաբուխանյան, սիրելի ուսանողներ, կոլեգաներ, այսօր մեր համալսարանի կյանքում եզակի օրերից մեկն է , քանի որ մենք հյուընկալում ենք այսօր մեր հանրապետությունում ճանաչված եւ շատ սիրված մարդկանց :Բայց մինչ այդ, ես կցանկանայի մենք դիտերնք 7-8րոպպե տեւողությամբ մի ֆիլմ, որը կպատմի մեր մասին (ֆիլմը ներկայացնում ենք հնչյունային տարբերակով).<Գիտությունը շքեղ զարդ է, եւ միանգամայն օգտակար գործիք, եթե նրան տիրում են նրանք, որոնց ճակատագիրը փայփայել է , քանզի անարժան մարդկանց ձեռքին այն պատշաճ կիրառություն չի կարող ունենալ : 20 տարի առաջ ակադեմիկոս, ականավոր գիտնական Լեւոն Հարությունյանը մասնավոր կրթական համակարգի արշալույսին որոշեց հիմնադրել <Հայբուսակ> ինստիտուտը: Դա ամենեւին էլ ինքնանպատակ չէր, այլ երեւի թե նախանշված իվերուստ: Հավանաբար ճակատագիրց փայփայված բազում շնորհներով օժտված հայորդին, ներքին խորը համոզմունք ուներ , որ իր համարձակ ձեռնարկումը հաջողոջթյամբ է պսակվելու: Կարճ ժամանակ անց <Հայբուսակում> ընդգրկված բարձրակարգ մասնագետների եւ իր կրթական գործի խորը իմացության շնորհիվ Լեւոն Հարությունյանին հաջողվեց մեծ ճանաչման արժանացնել նորաստեղ կրթոջախը, ոչ միայն մայր հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս `<Հայբուսակը> մեծ համբավ ձեռքբերեց: Անցան տարիներ, ետեւում մնացին առաջին դժվարությունները եւ բազմազբաղ գիտնականը որոշեց բուհի հետագա ճակատագիրը հանձնել իր զավակներին `Անահիտին, Սուրենին եւ Աննային: Նա համոզված էր, որ նրանք արժանավայել ու պատվով կշարունակեն իր սկսած գործը , որին միշտ երկյուղածորեն էր մոտենում: Դժվար էր Անահիտ Հարությունյանի համար ստանձնել  <Հայբուսակի>  կառավարումը , բայց ցանկությունը վեր էր ամեն ինչից եւ նրան ընդառաջ գնալով, կարողացավ ոչ միայն պահպանել եւ կրթական համակարգում արժանի նշաձող ապահովել  <Հայբուսակի  > համար, այլեւ  ավելացրեց բաժիններ , նոր ֆակուլտետներ : Ընդլայնելով բուհի տիրույթները  <Հայբուսակի  > հովանու ներքո կրթական այլ հաստատություններ ներգրավվելով :Կրթոջախը առաջիններից էր, որ ստացավ պետական հավատարմագրում, ինչը նրան իրավունք տվեց շրջանավարտներին շնորհել պետական դիպլոմներ : 1997-ին հիմնադրման օրից սկսած մինչեւ առ այսօր  <Հայբուսակի  > բազային քոլեջը ղեկավարում է Աննա Հարությունյանը: Խոսում է այն փաստը, որ քոլեջը  15 ուսանողներով սկսելով  իր գործունեությունը, այսօր ավելի քան 1000 ուսանող ունի եւ Յունեսկոի անդամ է, ունի  ավագ դպրոց, որի շրջանավարտները միակն են հանրապետությունում, որ ըստ գործող պայմանագրի կարող են ընդունվել եվրոպական եւ ամերիկյան համալսարաններ: Բայց սա դեռ ամենը չէ. Մի քանի տարի առաջ < Հայբուսակին> միացան  Հայկական բաց համալսարանն ու Հ. Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը:Իր շուրջը համախմբելով կրթական գործի նվիրյալներին Անահիտ Հարությունյանը ձեռնամուխ եղավ  Հայկական բաց համալսարանի շենքի կառուցմանը : Այդ շենքում այժմ առկա են կրթության եւ դաստիարակության համար նախատեսված  բոլոր հնարավորությանները, սկսած գրադարանից ,լուսավոր եւ հարմարավերտ դասասենյակներից մասնագիտական կաբինետներից, մինչեւ արվեստով շնչող նախասրահներն ու միջանցքները : Համալսարանում գործում է ինտերնետ-սրճարան , որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանի կրթական համակրգում : Պետության կողմից հավտարմագրված այս կրթական հաստատությունների միավորումը այնուհետ կոչվեց Կրթության միջազգային ակադեմիա: Այսօր էլ նա շարունակում է իր կրթության գործի բարի ընթացքը : Վերջերս համալսարանի կազմի մեջ ընդգրկվել են ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմյան եւ  Ռոսլին դիզայնի ինստիտուտը: Կրթության միջազգային ակադեմիան այսօր ամենամեծն է Հայաստանում եւ ընդլայնվելու միտում ունի: Կրթոջախը համագործակցում է արտերկրի խոշորագույն համալսարանների հետ .Ռուսաստանի Դաշնություն, Կանադա, ԱՄՆ, Եվրոպական երկրներ: Սերտ է համագործակցությունը Կանադայի ինֆորմատիզացիայի ակադեմիայի հետ: <Հայբուսակի> բարեկամների թիվը գնալով ավելանում է եւ այդ ամենը ի նպաստ կրթական օջախի :Կրթոջախի զարգացման  գաղտնիքը շատ պարզ է ու հասկանալի, ժողովուրդը վստահում է կրթօջախին : Համալսարանում եռում է մշակութային կյանքը , քանի որ վաղուց ի վեր որդեգրվել է, որ նրբակրթությունը, հոգեւոր բարեմասնությունները պակաս կարեւոր չեն , քան ուսանողին լիարժեք գիտելիքներով ապահովելը : Ավանդույթ է դարձել հայազգի մեծանունների հոբելիարները մեծ շուքով նշելը : Նպատակը նրանց օրինակով իրենց սաներին կրթելն ու ոգեկոչելն է : Մեր հանրապետության արվեստի եւ մշակույթի բազում ճանաչված գործիչներ  համալսարանի բարեկամներն են եւ իրենց մշտական այցելությամբ այստեղ մի ուրույն միջավայր են ձեւավորել: Հյաբուսակի պատվավոր դոկտորի կոչում են ստացել  , ոչ միայն հայաստանի, այլ նաեւ արտերկրի նշանավոր գործիչներ : Նրանցից յուրաքանչյուրը իր բարի հետքն է թողել Հայբուսակում :

Այստեղ դասավանդող մասնագիտական կազմը ավելին քան նվաճում կարելի է համարել : Նվիրյալներ, որոնցից յուրաքանչյուրը գիտության մեջ աջքի են ընկել իրենց գիտական ներդրումներով : Նրանք սիրով են իրենց գիտական ներուժը փողանցում ուսանողներին : Համալսարանում գործող Կարիերայի կենտրոնը իր ուշադրության տակ  է պահուվ ավարտած ուսանողին եւ այս կապն էլ նպաստում է հետագա բարեկամությանը բուհի հետ : Եւ թող մշտապես խինդ եև ուրախություև թեւածի  այս ջեր հարկի տակ, որի անունն է <Հայբուսակ>:

Պատվոգիրը հանձնեց ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ով իր խոսքում նշեց.<Ես ուզում եմ ասել , որ <Իրավունք> թերթը արդեն 24 տարեկան է դառնում: Եվ երբ լրացավ թերթի 20 ամյակը մենք մեզ իրավունք վերապահեցինք գնահատական տալ : Եվ ամեն տարվա վերջում ամփոփում ենք տարին տարբեր բնագավառներում  եւ փորձում ենք գտնել այն մարդկանց, այն հաստատությունները , ովեր իրենք ոլորտում մեր երկրի համար ինչ որ լավ բան են արել , սխրանք են գործել ջանք են ներդրել  մեր երկրի բարօրրության համար:Եթե յուրաքանչյուրն իր գործն անի եւ անի լավ, ապա մեր երկիրն ավելի լավը կկառուցենք:Ինչքան մարդիկ փնթփնթան,ասեն, որ վատ է եւ հեռանան, մենք երբեք քարը քարին չենք կարող դնել : Իսկ ինչքան փորձեն կառուցել, ստեղծել, աշխատել, նվիրվեն այն գործին, որն անում են ,այդքան կարող ենք ասել, որ մենք երկիրը կառուցումն ենք  Հեռանալը հեշտ է, բայցեւ անպատվաբեր մեզ համար:Ազգի մասին մտածողը այդպես չի վարվում : Այդպես վարվում են մարդիկ, ովքեր վախենում են իրականությունից եւ ուզում են գտնել հեշտ, բայց անպատվաբեր ճանապարհ: Բայց փոխարենը մենք ունենք նվիրյալներ մեր երկրում, ովեր ստեղծում են հիմք եւ այսօրվա եւ վաղվա սերունդների համար: Եվ եթե 50 ,100 տարի հետո կլինեն նորանոր սերունդներ, ես վստահ եմ, որ այդ սերունդների մի մասը կրթված կլինի ձեր կրթահամալիրի կողմից: Ինքս հանդիսանում եմ ԱԺ կրթության հանձնաժողովի անդամ, Կրթության , մշակութային , սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Կրթության  հանձնաժողովի փոխնախագահ , պետք է ասեմ որ այս նոմինացիայում շատ ավելի ուշադիր էի եւ երբ մեր խմբագրական խորհրդի անդամնեռրը ինձ ներկայացրեցին այդ առաջարկը, որպեսզի <Հայբուսակին> շնորհվի պատվոգիր, բազմաթիվ քննարկումներ եղան եւ եկանք այն միասնական համոզղման :Հայբուսակ  համալսարանի ռեկտոր տկն. Հարությունյանը պարգեւատրվում է Բուհական համակարգում արդյունավետ աշխատանքի եւ ուսման բարձր որակ ապահովելու համար <Իրավունք> թերթի կողմից ստանում է պատվոգիր ՀՀ-ում կրթության բնագավառում լավագույն գործիչ ճանաչվելու համար> :

Եւ ավերջում Անահիտ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլորից եւ հատկապես այն ուսանողներից, ովեր իրոք եկել են սովորելու եւ <Հայբուսակի> անունը բարցր պահելու համար:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ