«ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ

ՎԱՍՏԱԿԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի Հանրապետության անկախության օրն այս տարի «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ համար դարձավ կրկնակի տոն: Ինչպես Հ.Գալաջյանն ի լուր իր ֆեյսբուքյան ընկերների գրել էր. « Շնորհավոր Անկախության տոնը, սիրելի հայեր: Իսկ ինձ համար` կրկնակի տոն: Ժամերի հետադարձ հաշվարկը սկսված է մինչեւ այն պահը, երբ Գառնիի տաճարում Արարչի եւ Հայոց աստվածների հովանավորությամբ հրաժեշտ կտամ ամուրիի կարգավիճակին»:

Այլեւս վահագնազուն Հովհաննեսի եւ աստղիկանման Վարդուհի Գալաջյանների պսակադրության խորհրդավոր արարողությունը տեղի ունեցավ Գառնու հեթանոսական տաճարում, որից հետո նորապսակները եղան նաեւ Գեղարդում: Իսկ երեկոյան հարսանեկան արարողությունը շարունակվեց ավանդական խնջույքով:

«Իրավունք»-ի խմբագրակազմը մեկ անգամ եւս շնորհավորում է սիրված խմբագրին ու մաղթում սիրաշատ բազում երջանիկ տարիներ:

 

«Իրավունք»