Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քրեական
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:10

 

«ԴԻՆ ՎԱՌԵԼ Է, ՈՐ ԶՈՀԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՉՄՆԱ ԻՐ ԴԵՄՔԸ»

«Իրավունքն» անդրադարձել է օրերս Նորամարգ գյուղի գետում հայտնաբերված այրված դիակին: Այդ սարսափելի սպանության մեջ մեղադրվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ 47-ամյա Մայիս Խրշոյանը: Արարքն այնքան սարսափելի է համարվում, որ անգամ մեղադրվողի հարազատներն են նրա դեմ ելել: Համենայնդեպս՝ հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց.–Իր սեփական տանը թուրքի նման փայտով հարվածել է իրեն ծանոթ տղայի գլխին, այնուհետեւ՝ դին վառել, փաթաթել գորգի մեջ ու ինչ-որ հանցակցի հետ տարել, գցել է գետը:

 

Ընթերցել...
 
Քրեական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 17:05

 

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 14-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻ ՀԵՏ

Լոռու մարզի մեր աղբյուրների տեղեկացմամբ` օրերս հետախուզում է հայտարարվել նույն մարզի բնակիչներից մեկի նկատմամբ, ով երեք ամիս շարունակ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջնակի հետ: Վերոհիշյալ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից` ավելացնելով.

 

Ընթերցել...
 

«ՓՈՂԵՐԴ ՏՈՒՐ ՈՒ ՁԵՆԴ ԿՏՐԻ»

Հունվարի 26-ին` երեկոյան ժամը 8-ի սահմաններում հերթական ավազակային հարձակման դեպքն է գրանցվել: Այս անգամ՝ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում: Հանցագործը մտել է գյուղացիներից մեկի տուն եւ դանակի սպառնալիքներով պահանջել գումար եւ թանկարժեք իրեր:  Դեպքի առնչությամբ մեզ մանրամասներ ներկայացրեց գյուղապետ Ռաֆիկ Ստեփանյանը, ով անձամբ զրուցել է ավազակային հարձակման ենթարկված միայնակ բնակվող տանտիրուհու հետ.-Պատմում է, որ նստած հեռուստացույց էր նայում, երբ հանկարծ տան լույսերն անջատվեցին:

 

Ընթերցել...
 

ՀԱՅԿ ԵՎ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով օրերս ազատ արձակված հինգ մեղադրյալները հիմնականում դեռ լռություն են պահպանում: Բայց ահա ՀԱՅԿ եւ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻ հետ կապվել մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց: Սակայն նրանք էլ մանրամասներին դեռ չեն անդրադառնում:–Այո, խափանման միջոցը` կալանքը փոխվել է` սահմանվելով  չհեռանալու մասին ստորագրությունը: Դա նշանակում է, որ մեր նկատմամբ մեղադրանքը դեռ պահպանվում է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

«ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ»

 

Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից` Երեւանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում ձերբակալվել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Ըստ ԱԱԾ-ի՝  նա «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ»:

Ընթերցել...
 

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԻՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՏՈՒՆ

 

Արարատի մարզի Նոր կյանք գյուղում դեկտեմբերի 14-ին, գլխի մասում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու մահվան միակ վարկածը, որ շրջանառվում է գյուղում, ինքնասպանությունն է: Տղամարդու հարազատներից մեկը, ով հասկանալի պատճառներով  չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում անդրադառնալով ողբերգությանը՝ նկատեց.

 

Ընթերցել...
 

«ԽԵՂՃ ԾՆՈՂՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ»

 

Դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը, ով, ըստ իրեն առաջադրված մեղադրանքի՝ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:52

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀՈՒՅՍԸ... ՀՐԵՇՏԱԿՆԵՐՆ ԵՆ

 

Պարույր Հայրիկյանը հույժ նեղացել է, որ իշխանությունները` որպես սահմանադրական բարեփոխման հիմք, չեն ընդունել իր առաջարկած հայեցակարգը: Սակայն նրա հույսը գերբնական ուժերն են, որ պետք է իշխանության հախից գան.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:52

«ԱՍԱՑ՝ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵՆՔ, ՈՒ ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԷԴ ԳՈՐԾԻ ՀԵՏ»

 

Ինչպես հայտնի է՝ օրերս ԱԱԾ-ի կողմից այսպես ասած՝ հանցավոր խմբի գործով կալանավորվել են 21 անձ, որոնց թվում է «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը եւ ռադիոկայանի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանը: Թե կենկրետ ում ենթակայության տակ է գտնվում վերոհիշյալ ռադիոկայանը, տարաբնույթ խոսակցություններ կան, բայց պաշտոնապես բոլորն էլ սկսել են խուսափել դրանից: Իսկ ահա գյումրեցի մեր արժանահավատ աղբյուրի խոսքով՝ այն ֆինանսավորվում է արտերկրից, եւ հիմնադիրն էլ հենց Վարդապետ Թութունջյանն է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:10

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿՆ ԷՐ

Գյումրիում երեկ հուղարկավորեցին «Անելիք» բանկի իրավաբան Հովհաննես Աթանյանին: Վերջինս ծնունդով Գյումրիից էր, սակայն ապրում էր Երեւանում: Հովհաննեսն «Անելիք» բանկում աշխատում էր 2009 թ.-ից:
Ինչպես հայտնի է՝ սպանության գործով ձերբակալվել է Երեւան քաղաքում գրանցված, սակայն Աշտարակում բնակվող, նախկինում դատված 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը: Շրջանառվում են խոսակցություններ, թե՝ Մկրտիչը բանկի հատ կապված որոշակի խնդիրներ է ունեցել եւ դժգոհ մնալով իրավաբանից՝ Հովհաննեսից, նրա հետ վերջին հանդիպումից ժամեր անց կատարել է սպանությունը:
Դեպքի մասին որոշ մանրամասներ էլ տրամադրեց մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը: Ըստ նրա. «Հովհաննես Աթանյանը «Անելիք» բանկի ոչ թե իրավաբանն է, այլ իրավաբանական վարչության պետը: Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. հանցագործը, ամենայն հավանականությամբ, դարանակալել է: Հովհաննեսը, դուրս գալով աշխատավայրից, նստել է մեքենան, երբ դեռ չէր հասցրել շարժվել լսել է, որ հետեւից հարվածում են կանգնած մեքենային: Դուրս է եկել, կռացել, որ տեսնի, թե ինչն է վնասվել, եւ հենց այդ պահին հանցագործը փողը կտրած որսորդական հրացանով թիկունքից մահացու կրակոցներ է արձակել»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:08

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՏՂԱՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

 

«Իրավունքը» անդրադարձել էր նոյեմբերի 16-ին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում հնչած կրակոցներին, որի  հետեւանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով` այս ամենի պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, իրենց պատկանող ծառերը կտրելու համար մեղադրվողի՝ Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են, ծեծել: Վերջինիս որդին էլ` հոր վրեժը լուծելու համար, ինքնաձիգով կրակել է Վահեի մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են:
Եվ ահա մեր աղբյուրը տեղեկացնում է, որ. «Մեքենայի մեջ եղել են ոչ միայն երեք սպանված տղաները, այլ եւս երկուսը: Սակայն նրանք չեն իջել մեքենայից եւ այդ կերպ կարողացել են փրկել իրենց կյանքը: Իրականում հենց այդ հինգ հոգին են ծեծի ենթարկել անտառապահին, իսկ երբ տղան իմացել է, հրացանը վերցրել է եւ առանց որեւէ բան ասելու՝ կրակահերթ արձակել»: Ըստ նույն աղբյուրի. «Սեփոյանները, սակայն, այս օրերին, շրջանառում են վարկած, թե իրենց որդին` սպանվածների տղաների ձեռքից է վերցրել հրացանը եւ դրանով էլ կատարել է սպանությունը, սակայն փրկվածները պատմել են, որ նա միանգամից կրակոցներով շարժվել է զոհերի ուղղությամբ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:04

«ՄԱՐԶՊԵՏՆ ԱՍԱՑ, ՈՐ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՄ, ԵՍ ԷԼ ՀԱԿԱՌԱԿՎԵՑԻ»

 

Օրերս Տավուշի մարզի նույնանուն գյուղում վիճաբանությամբ ավարտված դանակահարության մանրամասները ներկայացնում է դանակահարված Աշոտը: Նա մեզ հետ զրույցի ժամանակ դեռ գտնվում էր հիվանդանոցում, եւ չնայած շատ դժվարությամբ էր խոսում, բայց որոշ մանրամասներ մեզ ներկայացրեց.
- Իրականում ես եմ ամեն ինչի մեղավորը, ես եմ հրահրել ինձ դանակահարողին, որի համար էլ հիմա ամաչում եմ: Ինձ պատկանող ֆերմայից գործիքներ էին գողացել, ես էլ դրան ասացի, թե հնարավոր է, որ հենց ինքն էլ տարել է: Երկուսով էլ ալկոհոլի ազդեցության տակ ենք եղել, չենք հասկացել` ինչ ենք իրար ասում: Մարզպետը (դանակահարողը) ասաց, որ ներողություն խնդրեմ իրեն` նման բանում մեղադրելու համար, ես էլ հակառակվեցի, էդտեղից էլ սկսեց վեճը: Չեմ էլ հիշում, թե ինչը ոնց եղավ: Մենակ հիշում եմ ինձ արյան մեջ ընկած:
- Բայց ասում են, որ Դուք ի սկզբանե նշել եք, որ ուզում էիք ինքնասպան լինել, ինչո՞ւ:
- Ամաչել եմ իմ արարքից, չեմ ուզեցել էդ ամեն ինչը բացահայտվի, որովհետեւ սխալը ես եմ եղել:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:37

ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

 

Նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի Գուսանագյուղում  հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել է: Իր տանը կից ավտոտնակում կախված հայտնաբերվել է 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանը: Նշենք, որ վերջինս ծառայում էր Գյումրիի ՌԴ սահմանապահ զորքերում: Ինքնասպան եղած զինծառայողի հարազատներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հնարավոր պատճառներին՝ ասաց.
- Խելոք տղա էր, աշխատասեր: Մի տարի առաջ էր ամուսնացել, չորս ամսից էլ երեխա էր ունենալու: Կոնկրետ էդ օրը ինչ է եղել, ինչի է էդքան հիասթափված էդ քայլին գնացել, չեմ կարող ասել: Բայց տեղեկացա, որ բավական խոշոր պարտքեր է ունեցել, չէր կարողանում տակից դուրս գալ: Դեպքի օրն էլ, սովորականի պես, ծառայությունից տուն է եկել, հաց կերել, հետո մի քսան րոպեից դուրս եկել: Երկար ժամանակ չանցած, նկատելով բացակայությունը, սկսել են փնտրել ու գտել են ավտոտնակում՝ կախված:
Ընտանիքի անդամների պատմելով էլ` հնարավոր է նրան այդ քայլին են դրդել պարտքերը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:33

«ԹՈՌՍ ՉԽԱՌՆՎԵՐ` ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ԿՍՊԱՆԵԻՆ»

 

«Իրավունքը» անդրադարձել էր հուլիսի 9-ին Գառնիի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի որդու հետ գյուղում կատարված վիճաբանությանը, որն ավարտվել էր կրակոցներով: Օրերս էլ հայտնաբերվել, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել նախաքննական մարմնի համոզմամբ՝ կրակոցների հեղինակը՝ Ռուբեն Հակոբյանը, ով հայտնի բանդայի գործով պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի եղբորորդին է, «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի թոռը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:24

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ԳՅՈՒՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ՕՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է»

 

Օրերս Արմավիրի մարզի Սամաղար գյուղում հերթական ավազակային հարձակումն է իրականացվել: «Դիմակավորված, ձեռնոցներով երկու անձ տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են գյուղացիներից` 78-ամյա Հրաչի տուն, ծեծի ենթարկել նրան եւ կնոջը` Կասյային, կապել նրանց, ապա սպառնալիքների տակ պահանջել եւ ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի»: Մեզ հետ զրույցում տեղի ունեցածն այսպես նկարագրեց Սամաղարի գյուղապետ ՍԵՐՅՈԺԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:52

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԻՆ ԳՈՂ «ԿԱՐԳԵԼՈՒ» ՀԱՄԱ՞Ր

 

Օրերս «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուզաննա Սարգսյանը նամակով դիմել էր ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին եւ «Իրավունք» թերթի խմբագրությանը՝ ուշադրություն հրավիրել իր քրեական գործին, որն ըստ նամակագրի «շինծու փաստերի վրա է հիմնված»: Բայց ամենաուշագրավը. նամակագիրը պնդում է, որ 14 բնակարաններից գողություն կատարելու համար 6,5 տարով դատապարտվել է այն դեպքում, երբ ունի հոգեկան խնդիրներ: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, փորձեցինք պարզել նրա փաստաբան ՄԿՐՏԻՉ ԴԱՎԹՅԱՆԻՑ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:43

«ԱՎՏՈՄԱՏԸ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԳՆԱՑԵԼ Է ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ»

 

Նախօրեին հերթական աղմկոտ սպանության դեպքն արձանագրվեց: Այս անգամ հանցագործությունը Կոտայքի մարզում էր, Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում: Սպանվել են Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, այժմ սնանկացած, ինչպես հրազդանցիներն են բնութագրում` «պարտքերի մեջ թաղված» Ֆրունզիկ Գալստյանի (առավել հայտնի Ֆուզո անվամբ) երկու որդիները եւ նրանց ընկերը: Հանցագործությունից ժամեր անց արդեն սպանությունը կատարելու մեջ մեղադրվեց նախկին պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջ որդին` Հայրապետ Սեփոյանը, ով բնակվում է Մարմարիկ համայնքում:

Ընթերցել...
 

ՔԵՌՈՒՑ ՏՈՒՆ ՊՈԿԵԼԸ «ՔՅԱՐ» ՉԷ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Իրավունք ունի՞ արդյոք 80-ամյա տղամարդը հանգրվան գտնել հայրենիքում` օտարության մեջ իր քրտինքով վաստակած գումարով գնված տանը:
Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այդ հարցի պատասխանը միանշանակ չէ, քանի որ արդարությունն ու արդարադատությունը, ցավոք, հաճախ հոմանիշներ չեն…

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 17:53

«ՎԵՃՆ ԷԼ, ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՂԵԼ Է ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ»

 

Օրերս Շիրակի մարզի Ղարիբջանյան  գյուղում դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Տուժողը որովայնի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Սկզբում նա փորձել է թաքցնել, որ վնասվածքը ստացել է դպրոցում տեղի ունեցած վեճի ժամանակ, սակայն հետաքննության ընթացքում պարզվել է իրականությունը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:08

«ԿԱՐՈՂ Է ՄԻ ՕՐ ԷԼ ԳԱՆ ՄԵԶ ՄՈՐԹԵՆ ՈՒ ԳՆԱՆ»

 

Երեկ գիշեր Արարատի մարզի Գետազատ գյուղում միանգամից եզդի երկու գյուղացիների տներում գողություն է տեղի ունեցել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գետազատ գյուղի գյուղապետ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ավելին. գյուղապետը տեղեկացրեց նաեւ. «Մեկուկես ամսում գյուղում 3-րդ եզդի բնակչի տունն են թալանում: Երեք դեպքերում էլ տանը մարդ չի եղել, իսկ հանցագործները տուն են մտել դուռ ու լուսամուտ ջարդելով: Ամբողջ գյուղը սարսափի մեջ է, հանգիստ քնել չեն կարողանում, որովհետեւ ապահովագրված չեն, որ վաղը-մյուս օրը իրենց տուն ավազակները չեն մտնի»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00

«ՓՈՂԵՐԻԴ ՏԵՂՆ ԱՍԱ, ԹԵ ՉԷ` ԼԱՎ ՉԻ ԼԻՆԻ»

 

Նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում կրկին ավազակային հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել, կապկպել տան բնակիչներին, թալանել տունը, ապա դիմել փախուստի: Դեպքի մանրամասները մեզ պատմեց հարձակման ենթարկված ընտանիքի մտերիմներից մեկը՝ հասկանալի պատճառներով չցանկանալով, որ ներկայացնենք իր տվյալները:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:57

«ՄԵՏԱՔՍԻ» ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ ՀԱՇԻ՞Վ ԵՆ ՄԱՔՐԵԼ

 

Հոկտեմբերի 25-ին «Մետաքս գոլդ»-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցները, «Մետաքսում» այս օրերին տարածված խոսակցությունների համաձայն, թաղում հայտնի հեղինակություններ, ընկերներ-բարեկամներ Պելեի եւ Մայիսի դեմ ուղղված ռազբորկաների արդյունքն է: Դեպքի վերաբերյալ արդեն իսկ հետախուզում է հայտարարվել 24-ամյա Գեւորգ եւ Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ: Ըստ «Մետաքսում» տարածված նույն լուրերի՝ հենց նրանք են փորձել «հաշիվներ» մաքրել Պելեի եւ Մայիսի տղաների հետ, ովքեր ոչ պակաս հայտնի եղբայրներ են՝ առավել ճանաչված որպես Կաբելչիկ Արթուրի որդիներ:
Նշենք, որ ըստ տարածված լուրերի, կրակողները «Մետաքս գոլդի» աշխատակիցներ են, սակայն տվյալ ընկերության տնօրեն ներկայացած Քրիստինեն մեզ հայտնեց, որ իրենց աշխատակիցներից եւ որեւէ մեկը այդ դեպքի հետ առնչություն չունի. «Զարմացած ենք, թե ոնց են մեր ֆիրմայի անունը տարբեր լրատվամիջոցներ տարածում՝ գոնե մի անգամ չզանգելով, որ ճշտեն` ունե՞նք նման աշխատակիցներ, թե` ոչ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

 

Վեց տարի առաջ դեռեւս չբացահայտված հանգամանքներում սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ՝ հավելելով.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

«ԴԱՆԱԿԸ ՊԱՀԵՑ ԿՈԿՈՐԴԻՍ ՈՒ ՊԱՀԱՆՋԵՑ ՄՈՏԻՍ ԵՂԱԾ ԳՈՒՄԱՐԸ»

 

Նախօրեին Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով, հիշեցնենք, վերջերս պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը: Թե ով եւ ինչ նպատակով էր հարձակվել փաստաբանի վրա՝ փորձեցինք պարզել պարոն Հակոբյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 17:04

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՀԱՍՏԱՏ ԽԵԼԱԳԱՐ ՉԷ

 

Հունվարի 12-ին Գյումրիում  Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության պաշտոնական եզրակացությունը ստացվել է: Այդ փաստաթղթով՝ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Սակայն: Ըստ դրա հետ կապված շրջանառվող լուրերի՝ փորձագետները Պերմյակովի հոգեբանական բնութագիրը նկարագրելով` նշել են, թե նա պրիմիտիվ է, ագրեսիվ եւ դաժան:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր 2015 17:37

ՈՎ Է ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս դատապարտյալ է մահացել:
Թե ով է նա եւ ինչ գործի շրջանակներում էր դատապարտված, մեզ պատմեց  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը.
- Վերջինս պատիժը կրում է 2007թվականից, դատապարտված էր բանդայի գործով անցնող խմբի շրջանակներում` 15 տարվա ժամկետով: Մեղադրվում էր ավազակային հարձակման, ապօրինի զենք օգտագործելու համար: Նախնական տեղեկություններով` մահացել է ինֆարկտից: Բայց առավել ստույգ պատասխան կտա դատաբժշկական փորձաքննությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 17:13

ԶԻՆԿՈՄԻ ՄԻ ԱՊՏԱԿԸ ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑԱՎ

 

Թե ինչն էր Տավուշի մարզի Մովսես գյուղում Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության պատճառը, մեզ մանրամասն ներկայացրեց վերջինիս բարեկամներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Նշենք, որ  41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Սպանվածի հարազատի խոսքով՝ վեճն առաջացել է սովորական կենցաղային հարցից. «Դերոն նստած է եղել գյուղացիների հետ դրսում, Արթուրը մեքենայով մի քանի անգամ ճռռացնելով անցել-դառել է: Դերոն սկզբում ոչինչ չի ասել, հետո, տեսնելով, որ շարունակվում է, ասել է. «Տղա ջան, կարգին քշի, մարդ ենք` նստած խոսում ենք»: Ի պատասխան վարորդը սկսել է հայհոյել, թե ինքը ոնց ուզում, էնպես էլ քշում է: Դերոն էլ վեր է կացել մի ապտակ հասցրել: Էս էլ, թե՝ դե սպասի... Գնացել է տուն, վերցրել հրացանն ու եկել Դերոենց նստած տեղն ու մեքենայի միջից կրակել ուղիղ կոկորդին: Էս էր ողբերգության պատճառը, էդ սպանողն էլ իր զինվորներից է եղել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 16:59

ԻՐ ԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՏԱՐԻՆԵՐՈՎ «ՎԱՃԱՌԵԼ» Է ԿՆՈՋԸ

 

Բազում առիթներ ենք ունեցել անդրադառնալու այն պատմություններին, թե ինչպես են մեր վայ-հայրենակիցները մինչեւ իսկ իրենց հարեւան-ծանոթ հայ կանանց, աղջիկներին խաբեությամբ հասցնում են թուրքիաներն ու արաբական երկրները՝ սեռական կամ էլ պարզապես աշխատանքային ստրկության վաճառելու համար: Թվում էր, թե ծանոթ աղջնակին Թուրքիայում վաճառքի հանելուց ավելի սարսափելի բան չկա:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2015 16:21

ԴԱՍԱԼԻՔ ԱԿՏԻՎԻՍՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

 

Երբ ես հաճախ քննադատում եմ ակտիվիստ կոչեցյալներին, որոնք իբրեւ թե պայքարում են մարդկանց իրավունքների համար, դա ընդամենը գալիս է դառը փորձից` նմաններից շատերի մեջ կարող է նստած լինել պոտենցիալ վահանմարտիրոսյանը` ազգի դավաճանը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2015 17:09

«ՍԱ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ»

 

«Իրավունքն» իր անցած համարում անդրադարձել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում օրերս ավազակային հարձակման դեպքին: Հիշեցնենք. հանցագործներն ատրճանակով եւ դանակով զինված հարձակվել էին նշված գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տան վրա, տանտերերին ծեծել եւ ունեցած-չունեցածը տարել: Եվ ահա դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ մեզ հետ զրույցում ներկայացրեց ավազակային հարձակման ենթարկված ընտանիքի որդին` Նորայրը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2015 17:07

ԳՆԴԱՊԵՏԸ ՊԱՐՏԱԿԵԼ Է ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎԵՂ  ՈՐԴՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ

 

Հունվարի 29-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով կալանավորված կասկածյալ Գնել Թեւոսյանի հոր` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել: Ըստ քր. գործերից մեկի՝ հայրը պարտակել է որդու գործողությունները եւ ռազմական ինստիտուտում մշտապես արտոնյալ պայմաններ ստեղծել վերջինիս համար: Մյուս գործը այս սպանության պատմությունից հեռու է: Այսինքն՝ Զարմիկ Մարկոսյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում խոշոր չափերի հասնող յուրացումներ իրականացնելու մեջ:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույում հաստատեց Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը. «Այո, կա նման բան»:
Իսկ հարցին, արդյոք դա չի՞ խոսում դեպքից օրեր անց սպանված կուրսանտի հոր արած հայտարարությունների ճշմարտացիության օգտին, ըստ որոնց՝ գնդապետը լավ էլ տեղյակ է եղել ինստիտուտում որդու պահելաձեւից, փաստաբանը նկատեց. «Ոչինչ ասել այս պահին այդ գործերի վերաբերյալ նպատակահարմար չենք համարում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:38

«ԹՈՒՐՔԻ ԿՐԱԿՈՑԻՑ ՄԻ ԿԵՐՊ ԵՆՔ ՓՐԿՎՈՒՄ` ՀԻՄԱ ԷԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ»

 

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում երեկ գիշեր ավազակային հարձակման դեպք է գրանցվել: Հարձակվել են գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տան վրա, ատրճանակի եւ դանակի գործադրմամբ` կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, վերջինիս ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով` պատճառել են մարմնական վնասվածքներ: Հանցագործություն կատարած անձինք կպչուն ժապավենով, պարանով ու սավանի կտորներով կապկպել են Արարատի ու նրա կնոջ ձեռքերը, ոտքերը, բերանը, աչքերը, կնոջ ականջներից հանել ու հափշտակել են ոսկյա ականջօղերը, վերցրել տանն առկա կանխիկ գումարն ու դիմել փախուստի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 09 Սեպտեմբեր 2015 17:50

«ԱՐԱ, ՄԻ ԴԱՆԱԿԸ ԲԵՐ, ՍՐԱ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԻ»

 

Լոռու մարզի Կուրթան գյուղում 16-ամյա տղայի սպանությամբ ավարտված ողբերգության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ըստ շրջանառվող լուրերի՝ սպանված տղայի հարազատները վրեժխնդրությամբ են լցված, այն աստիճան, որ տղայի հուղարկավորության օրը վառել են սպանության մեղադրանքով կալանավորված տղայի անասնագոմը: Վերջիններս համոզված են, որ տղային հայրն է դրդել սպանության, ասելով. «Խփի, մի քիչ դուխով էղի` տղա էս, թե չէ...»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 09 Սեպտեմբեր 2015 17:34

80-ԱՄՅԱ «ՆԱՐԿՈԲԱՐՈՆՈՒՀԻՆ»

Երեկ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում հայտնաբերել են 17 կգ կշռով կանեփի բույս` խնամված եւ մշակված: Կանեփը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ազատաշենի գյուղապետ Ստեփան Ստեփանյանը. «Աճեցրել ու խնամել է տանտիրուհին` 80-ամյա թոշակառու կին, ով արդարացել է, թե դա աղանձ անելու համար է մշակել»:
Հարցին՝ ինչո՞ւ եք կարծում, որ ծեր կինն աղանձի մասին խոսելով` միայն արդարացել է, գյուղապետը պատասխանեց. «Դե, որովհետեւ ասում են, թե էդ կնկան մատնել են քաղաքից: Ո՞վ պիտի մատներ, եթե դրա մասին ոչ ոք չիմանար: Եվ ոչ մեկը չէր էլ իմանա, եթե էդ իրոք օգտագործվեր տանտիրուհու ասած նպատակով: Ինքն էլ աճեցնում էր ջերմոցում` հատուկ անկյունում»:
Եվ տեսնես քաղաքաբնակ էդ որ մի «կլիենտն» է 80-ամյա խեղճ կնոջ «աղանձի բիզնեսի» վրա «գործ տվել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:40

«ՀԱՅՐԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՓՈՐՁԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՐԴՈՒՆ»

 

«Ռոստովի մարզում հետաքննում են 22-ամյա հայի առանձնակի դաժանությամբ  սպանության գործը: Ցավոք՝ կա այդ ողբերգությունը, կա այդ փաստը, երիտասարդին մահացու ծեծել են 300-ից ավելի համագյուղացիներն այն բանից հետո, երբ նա իր ավտոմեքենայով դիպել է ուրիշ մեքենայի»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռոստովի Սինյավսկոյե գյուղում հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հետ համագյուղացիների դաժան հաշվեհարդարին, որը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 30-ի գիշերը, ասաց  Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս ԱՐԱՐԱՏ ԳՈՄՑՅԱՆԸ, հավելելով.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 15:23

«ԱՐԻ ԳՆԱՆՔ, ԴՐԱՆ ԿԱՆՉԵՆՔ, ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՆՔ»

 

«Իրավունքի» նախորդ համարում «Արյունով ավարտված կերուխում» վերտառությամբ հոդվածի մեջ անդրադարձել էինք էինք օգոստոսի 28-ին Կուրթան գյուղում տեղի ունեցած 16-ամյա պատանու՝ Վարդան Գեւորգյանի սպանության մանրամասներին: Դեպքի առթիվ սպանված պատանու հարազատներից մեկը պատմել էր, թե՝. «Սպանողը ու սպանվողի եղբայրը վիճաբանել են, քաշքշել իրար, հետո՝ վեճին խառնվել են երկու կողմերի եղբայրները, եւ...»: Վերջում սակայն մեր զրուցակիցը խոսքը անորոշ էր թողել. «էդ դանակահարող տղան էլ էդքան մեղավոր չի: Պատճառը, ախր ոնց ասեմ, պատճառը էդ դանակահարողի հայրն է եղել»:
Եվ, ահա երեկ մեզ սպանված պատանու հարազատներից Գեւորգը ներկայացրեց որոշ ոչ պակաս ուշագրավ մանրամասներ: Պարզվում է, որ  ի սկզբանե վեճը եղել է ոչ թե սպանվածի եղբոր եւ դանակահարողի միջեւ, այլ՝ դանակահարողի հոր հետ.
- Որդուն` Սեյրանին թասիբի գցել: Վեճը ավարտված է եղել, եւ հայրը եկել է տուն ու որդուն ասել՝ դու ինչ տղա ես, որ հորդ թասիբին չես կանգնում` սուս-փուս նստելու փոխարեն: Արի գնանք, դրան կանչենք, հարցերը լուծենք: Սպանվածի մեծ եղբորը կանչում են դուրս եւ նորից սկսում հայհոյել, վիրավորել: Հենց կռվի թեժ պահին էլ էդ դանակահարողը վազում է մեքենայի միջից հանում դանակը ու սկսում դանակ թափահարել: Հայրն էլ, փոխանակ հանգստացնի, տղայի ձեռքից վերցնի դանակը, ավելի է հրահրում ու թեժացնում կռիվը: Էդ դանակը տեսնում է սպանված Վարդանը, հասնում է, որ բաժանի, որ չթողի հասնեն դանակի օգտագործմանը, ու ինքն է դանակահարվում: Բայց դանակահարողը մտադրություն է ունեցել դանակահարել մեծին: Հայրն էլ էդ ամեն ինչին ականատես է եղել ու մատը մատին չի տվել՝ կանխելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 15:21

ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԿԿՐԻ ԻՐ ՊԱՏԻԺԸ

 

Նախաքննական մարմինը բավարարել է հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ: Նշենք, որ միջնորդության համար հիմք է հանդիսացել դասալքության գործով դատական քննության ընթացքում Վալերի Պերմյակովի պահվածքը: Բացի այդ՝ նույն քննության ընթացքում հրաարակվել են որոշ նյութեր, որոնք իրենց հիմք են տվել նման միջնորդություն ներկայացնել: Մասնավորապես այն, որ Պերմյակովը բազմաթիվ անգամներ դիմել է հոգեբանների, հոգեբույժների: Եվ եթե արդյունքում՝ նա հոգեկան հիվանդ «դառնա», ապա դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կարող է ունենալ սպանության մասով գործի քննությունը:
Հարցին` եթե պարզվի, որ Պերմյակովը անմեղսունակ է, հնարավո՞ր է նա ազատվի քրեական պատասխանատվությունից, փաստաբանը  պատասխանեց.
- Եթե պարզվում է, որ անձը անմեղսունակ է, այո, նա ազատվում է քրեական պատասխանատվությունից: Բայց Պերմյակովի պարագայում նման վտանգ չկա, նա ցանկացած պարագայում կկրի իր պատիժը, քանի որ այդ հարցը նախաքննության սկզբնական փուլերից էլ պարզ էր: Նրա անմեղսունակության խնդիրը ներկա պահին չի քննարկվում եւ չի բարձրացվում: Տարածված կարծիք կա, որ եթե անձը հոգեկան շեղումներ ունի, դա նշանակում է, որ ինքը անմեղսունակ է, ինչը բնականաբար, այդպես չէ: Հոգեկան շեղումներ ունենալը դեռ չի նշանակում, որ անձը իր գործողություններին հաշիվ չի տալիս, պարզապես դա կարող է որոշակիորեն իր վարքագծի վրա ազդեցություն ունենալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 01 Սեպտեմբեր 2015 17:49

ԱՐՅՈՒՆՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԵՐՈՒԽՈՒՄ

 

Շաբաթ օրը Լոռու մարզի Կուրթան գյուղում երիտասարդ ազգականների միջեւ տեղի ունեցած վեճն ավարտվել է ողբերգությամբ: Դանակի մահացու հարվածից սպանվել է գյուղի բնակիչ Վարդան Գեւորգյանը: Թե որ մեղքի պատճառով էր դանակն ուղղվել 16-ամյա պատանուն, Վարդանի հարազատները բացատրում են. «Այս պատմության մեջ նա ընդամենն անմեղ զոհ է»: Ուրեմն այդ ի՞նչ պատմություն էր, որ նման ողբերգական ավարտ ունեցավ պատանու համար...

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

ԱՄՈՒՍԻՆԸ՝ ՔՆԱԾ ԿՆՈՋՆ ՍՊԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ. «ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ, ԻՆՁ ԸՏԵՆՑ ԷՐ ՊԵՏՔ»

 

Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում: 55-ամյա ամուսինը` Գեւորգ Գալոյանը, քնած ժամանակ դանակահարել է կնոջը` 52-ամյա Գայանե Գրիգորյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ըստ տարածված լուրերի՝ մարդասպանը հոգեկան խնդիրներ ուներ եւ հաշվառված էր հոգեբուժարանում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 17:15

«ԵՂԲՈՐՍ ՎԵՐԱՑՐԵԼ Է ԻՐ ՁԵՌՔԻՑ ՀԱՑ ՈՒՏՈՂ ՄԵԿԸ»

 

«Իրավունքն» անդրադարձել է հուլիսի 12-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող բնակարանում ռուսաստանաբնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի ¥ով հայտնի էր Ազովսկի Համո անվամբ¤ սպանության պատմությանը: Հ. Ասատրյանը պատահական մարդ չէր Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար-քաղաքական եւ անգամ՝ քրեական շրջանակներում, սակայն սպանությունից արդեն անցել է մեկուկես ամիս, բայց այդ մասին վարկածներից բացի` դեռ ոչինչ չկա: Կա վարկած, որը սպանությունը տանում է դեպի քրեական աշխարհ: Մեկ այլ տարբերակով էլ տեղի ունեցածը կապվում է Հ. Ասատրյանի բիզնեսների հետ ¥Ազովում նրան են պատկանում ռեստորաններ, գազալցակայաններ, ձկան խավիարի վաճառքով զբաղվող ընկերություններ¤:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 21 Օգոստոս 2015 00:00

«ԷԴ ՄԻ ՕՐԸ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ ԵԼԱՎ ԱՅԱՆ, ՀԵՏՈ՝ ԿՈՐԱՎ ՈՒ ԿՈՐԱՎ»

Օգոստոսի 12-ին 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք եւ զինամթերք գողանալու եւ դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության եւ կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Բայց այս պատիժը նրա համար էական չէ, քանի որ Պերմյակովը դեռ պետք է դատվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Այդ ուղղությամբ նախաքննությունը դեռ չի ավարտվել, դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:23

ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ԳՈՐԾԻ «ԵՐԿՐՈՐԴ ՇՈՒՆՉԸ»

 

Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող եւ վերջերս հայտնաբերված Նարեկ Խաչատրյանի, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) մասով նշանակել են դատահոգեբուժական փորձաքնություն: Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Զատիկյանների փաստաբան ՎԱՂԻՆԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:20

«ՍՈՒՐԻԿԸ ԱԽՊԵՐՍ Է»

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանը մահափորձի օրը գտնվել է տանը եւ սոցցանցերից է տեղեկացել մարզպետի վրա իրականացված մահափորձի մասին եւ զարմացել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սեդան, նկատելով.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:17

ՈՐՆ ԷՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Օրերս Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հարձակվողները քրեական հեղինակությանը  դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին` անտառում, եւ ինքնաձիգից կրակ բացել նրա ավտոմեքենայի վրա: Արդյունքում՝ մեքենան դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել առվի մեջ: Թե ինչն էր քրեական հեղինակության սպանության պատճառը, ինչ գործունեություն էր ծավալում, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգիս Հակոբյանի մտերիմ ընկեր Աշոտը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:40

«ՍՏԵԿԼՈՎԱՏԻ» ՄԱՆՐԱՊԱԿԵ ՓՈՇԻՆ ՇՆՉԵԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ ՄՆԱՑԵԼ

 

«Հաղթանակի զբոսայգում»՝ Ազատության պողոտայի հենց հարեւանությամբ, այգու մի պատկառելի մասը զբաղեցրած «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրից մի փոքր հեռու օրերս արձանագրեցինք շինարարական աղբի լեռներ: Ենթադրելի է, որ աղբի տերը հենց «Գոլդեն Փելեսն» է, որտեղ ընթանում է ակտիվ շինարարություն:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:36

«ՏՂԱՍ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՀԵՏ»

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա իրականացված մահափորձի գործով մեղադրյալներից միայն մեկը` Հենրիկ Ավագյանը (ում տանը հայտնաբերվել էր զենքը, որով կրակել էին Ս. Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ), իրեն առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշում չէր հայտնել, մնացած երեքը իրենց մեղավոր չեն ճանաչում: Գործով հիմնական մեղադրյալներից Արա Բուդաղյանը եւս, ով ըստ նախաքննական մարմնի՝ մահափորձն իրականացնելու մեջ մյուս երեքին շահագրգռողն է, իրեն մեղավոր չի համարում: Համենայնդեպս նրա հոր` ԷՄԻԼ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ համոզմամբ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:36

«ՍՏԻՊԵՑԻՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՄ»

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական սեռական շահագործման (թրաֆիքինգ) գործը: Հայտնի թարֆիքյոր Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի օգնությամբ թե քանի կին է հավաքագրել եւ մարմնավաճառության համար հասցրել Դուբայ, հազիվ թե այս դատական քննության ընթացքում պարզվի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:32

«ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԽԱՌՆՎԵԼ Է ԿՈՅՈՒՂԱՋՐԻ ՀԵՏ»

 

Թե այս տարի աղիքային վարակի որերորդ մասսայական դեպքն է արձանագրվում, արդեն նույնիսկ դժվար է թվարկել: Եվ հերթական նման փաստն էլ արձանագրվեց շաբաթ օրը՝  Նորագավիթում. միանգամից տասնյակ վարակվածներ:  Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Բոլորի վիճակը թեթեւ է, ներկայումս հոսպիտալացվածներ չկան:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:59

ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾՈՎ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՄԻՆՉ ՕՐՍ ԷԼ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ

 

Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից ամիսներ անց դեռ առաջ են գալիս ողբերգության պատճառների հետ կապված վարկածներ, որոնք, ըստ Ավետիսյանների հարազատների, նպատակ ունեն ոչ միայն խճճելու ամեն ինչ, այլեւ հանրության ուշադրությունը սեւեռելու մի այնպիսի վարկածի, որը հանցագործության պատվիրատու է ուզում տեսնել հայերի, գյումրեցիների: Այս օրերին էլ սկսել է շրջանառվել վարկած, ըստ որի՝ բարձրաստիճան մի զինվորական պատմել է, որ երբ Երազգավորս գյուղի մոտակայքում հայտնաբերել են դեպի Թուրքիա գնացող Վալերի Պերմյակովին, նա ասել է. «Ես որեւէ մեկին չեմ սպանել: Ինձ տվել են երկու պեպսիկոլա եւ երկու շաուրմա»: Ապա այդ զինվորականը շարունակել է. «Բայց հետաքրքիր է, որ կոլայի եւ շաուրմայի եւ «չեմ սպանել»-ու մասին այս ցուցմունքը, չգիտես ինչու, անհետացել է հարցաքննության արձանագրությունից»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:35

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ՏՈՒՆ

 

Ինչպես գրել էր«Իրավունքը», նախորդ շաբաթ ահազանգ էր ստացել Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, որ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Սակայն բարեգործությունը դարձել է իսկական չարագործություն «Մարմարիկի» համար, եւ ոչ միայն:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:30

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՔԱՆ ՇԱՏԱՑԵԼ

 

Այն տպավորությունն է, որ վերջին ժամանակներս գրեթե ամենօրյա են դարձել հարազատների նկատմամբ հանցագործությունները: Առաջներում եթե հանկարծ լսվում էր, թե երեխան ծնողի վրա նույնիսկ ձեռք է բարձրացրել, շաբաթներով դա դառնում էր քննարկման թեմա: Մինչդեռ արդեն ոչ թե ձեռք բարձրացնելը, այլ՝ հարազատին սպանելը, դանակահարելը, մարմնական վնասվածքներ հասցնելն ու բռնության այլ օրինակներն այնքան են հաճախակիացել, որ հազիվ թե որեւէ մեկի մոտ զարմանք, առավել եւս՝ վրդովմունք առաջացնի: Վերջին շաբաթներին մեկ այլ «մոդա» է մեյդան եկել. ամուսիններն են սկսել «գրոհել» սեփական կանանց վրա, նույնիսկ եղել են դեպքեր, երբ անգամ երեխաների ներկայությունը կնոջ վրա զենք «քաշելուն» չի խանգարել...
Թե ինչով են պայմանավորված ընտանեկան հանցագործությունները եւ արմատներն ուր են տանում, փորձեցինք հետաքրքրվել հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:26

«ՀՈՐՍ ԳԼԽԻՆ ԱՆՏԵՂԻ ՍԱՐՔԵՑԻՆ»

 

Ինչպես հայտնի է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի լուսամուտների ուղղությամբ մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քարեր էր նետել: Դեպքի հաջորդ օրը Աթաջանյանները դիմել էին Ազգային անվտանգություն ծառայությանը` խնդրելով իրենց ընտանիքի անդամներին եւ հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրել: Սակայն ԱԱԾ-ն մերժել էր Աթաջանյանների դիմումը` պատճառաբանելով, որ «երկու դեպքերն իրար հետ կապ չունեն, մասնավոր դեպքեր են»: Եվ դա այն դեպքում, երբ ոչ միայն Գ. Աթաջյանի, այլ նաեւ նույն գործով Կապանի բնակիչ երկրորդ մեղադրյալի՝ Հենրիկ Ավագյանի պաշտպանը եւս քանիցս այտարարել է, թե՝ իրենց պաշտպանյալների այդ քաղաքում բնակվող ընտանիքները լուրջ վտանգի են ենթակա, իսկ խանութի պատուհանների պատմությունը միայն սկիզբն է: Ավելին. մամուլում եւս եղան ոչ քիչ թվով հրապարակումներ, թե՝ Աթաջանյանների վրա ճնշումներ են իրականացվում, նրանք վախի մեջ են: Թե իրականում ինչ վիճակ է տիրում, փորձեցինք պարզել Գ. Աթաջանյանի որդուց` հարձակման ենթարկված խանութի տեր հանդիսացող ՄՀԵՐ ԱԹԱՋԱՆՅԱՆԻՑ, ում խոսքը ներկայացնում ենք աննշան խմբագրումներով:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:34

«ԷՐԵԽԵՔԻ, ԿՆԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԿԵՑ ՎՐԱՍ»

 

Այն, որ գնալով շատանում են սպանությունները, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, անկախ նրանից, թե ոստիկանական կամ «չոր» վիճակագրական աղբյուրներն ինչ կասեն: Բայց ամենասոսկալին այն է, որ աղաղակող չափերի են հասնում նման դրվագները հարազատների, ընկեր-բարեկամների մեջ: Իսկ երբ պարզվում է, թե ինչն էր պատճառը, այդ դեպքերի հետ կապված պարզապես ապշում ես:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:29

6 ԱՆԳԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ԿԱԶՄԱԿԵՊՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ

 

Օրերս «Իրավունքը» ահազանգ ստացավ Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, ըստ որի՝ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի 89 երեխաները 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Ամեն ինչ միանգամայն նորմալ կլիներ, եթե հաշվի չառնենք, որ հիմնադրամի տնօրենն է նախկին դատապարտյալ ԳԵՎՈՐԳ ԿՈՇԿԵՐՅԱՆԸ, ով վերջին բանտարկությունից դուրս գալուց հետո` 2005 թվականին որոշում է ստեղծել կալանավայրերից վերադարձածների եւ նրանց ընտանիքների օգնության «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:22

ԱՅՍ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

 

Վերջերս տեղի ունեցած աղմկոտ հանցագործություններից մեկն էլ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող բնակարանում ռուսաստանաբնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի (Ազովի Համո) սպանությունն էր:
Դեպքն իր վրա ուշադրություն հրավիրեց այն առումով, որ մեծահարուստ գործարարի համարում ունեցող Հ. Ասատրյանը միաժամանակ ուներ բավականին ծանրակշիռ կապեր ոչ միայն ռուսաստանյան եւ հայաստանյան իշխանական եւ օլիգարխիկ շրջանակների հետ, այլ նաեւ համարվում էր, որ քրեական աշխարհում եւս «յուրային» է՝ հեղինակություն ունեցող անձնավորություն: Գումարած դրան՝ Հ. Ասատրյանը նաեւ Հայաստանում որոշակի բիզնեսներ ուներ, սեփականություններ: Մի խոսքով, թեեւ այս պահին վարկածների եւ մեղադրվողների պակաս չկա, սակայն այս սպանության հետքերը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, դեռ իրենց զգացնել կտան: Համենայնդեպս, որ անկախ եղած բոլոր վարկած-մեղադրյալներից, քրեական հետքն ամենեւին էլ չպետք է բացառել: Ամեն դեպքում՝ այն փաստը, որ սպանվածի մարմնում հայտնաբերվել է երկու գնդակ (5.45 եւ 9 մմ տրամաչափի), նշանակում է, որ օգտագործվել է երկու զենք՝ ինքնաձիգ եւ ատրճանակ: Իսկ դա էլ հուշում է, որ սպանությունն իրականացվել է երկու, այն էլ՝ փորձառու անձանց կողմից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:18

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԱՐԹՈՒՐԸ ԻՄ ՄԵԾ ՏՂԱՅԻ ՍԱՆԻԿՆ ԷՐ»

 

Oրերս  իր շենքի բակում քրեական աշխարհում հայտնի Չուգուն մականունով 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի սպանությունը հրապարակային վարկածներից մեկով կապվում է ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի անվան հետ: Այն բացատրությամբ, թե երիտասարդներն օրեր առաջ կոնֆլիկտ են ունեցել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:24

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԹԵ՝ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ

Օրերս Արարատի մարզի գազալցակայաններից մեկում տղամարդու՝ նույն գազալցակայանի աշխատակցի կախված դի էին հայտնաբերել: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ 40-ամյա տղամարդը խնդիրներ է ունեցել գազալցակայանի տնօրենի հետ: Վերջերս էլ գազալցակայանի մոտ շահումով խաղերի ապարատներ են տեղադրվել, ինչը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլեւ լցակայանի աշխատակիցների, գլխավորապես` Յուրայի սիրելի զբաղմունքը: Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլեւս աշխատանքի չգալ:
Այս ամենը կապ ունի՞ ինքնասպանության հետ՝ փորձեցինք պարզել նախ Հայանիստ գյուղի գյուղապետ ԲԱԼԱԲԵԿ ՍԱՐԿԻՍՅԱՆԻՑ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած մտերիմ հարաբերություն չի ունեցել հանգուցյալի հետ, սակայն գիտի, թե «ինչը հասցրեց նրան ինքնասպանության. գլխից դուրս պարտքերը»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:20

«ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹԵԺ Է»

Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում են կամ` հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ բանի մասին, որ քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում: Վերջին թարմ դեպքերից մեկը քանքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է, իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 17:03

4-ԱՄՅԱ ԷՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՀԱՅՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է «ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԻՆ»

Արմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված եւ մոտ 2 շաբաթ անց մահացած 4-ամյա Էրիկը «մեկ ամիս անց կդառնար հինգ տարեկան: Բայց իր ոտքով` վազելով հիվանդանոցի աստիճանները բարձրացող երեխաս նախ` Արմավիրի բժշկի պատճառով ընկավ ցնցումների մեջ, ապա՝ կոմայի, ու ընենց կոմայի, որ Երեւանի բժիշկները, որոնցից շատ շնորհակալ եմ, էլ ոչինչ անել չկարողացան»,- մեզ հետ զրույցում բավական վրդովված եւ հուզված ասաց իր արու զավակին կորցրած հայրը` Սերգեյը, ով ՌԴ արտագնա աշխատանքի էր, բայց երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես վերադարձել է: Փոքրիկ Էրիկի հայրը մեզ հետ զրույցում մասնավորապես նկատեց.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00

ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾՆՆԴԱՏԱՆԸ

Երեկ առավոտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջ վրա, ապա՝ ինքնասպան եղել: Ամուսնու՝ Հայկ Վարդանյանի մոտ իրավապահները երկու զենք են հայտնաբերել: Ըստ նախնական վարկածի` կինը նստած է եղել բազմոցին, երբ ամուսինը կրակել է նրա ուղղությամբ: Դեպքի պահին երեխան հիվանդասենյակում չի եղել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00

«ԷԴ ՄԱՐԴԸ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է ՔԱՅՔԱՅԵԼ»

Նախօրեին  Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում երբեմնի ըներների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Ընկերներից մեկը դանակահարել է ընկերոջը՝ մեղադրելով իր ընտանիքի քայքայման մեջ: Վիճաբանության պատճառների եւ դեպքի մասին առավել մանրամասներ մեզ փոխանցեց դանակահարող Կորյուն Մելոյանը, ով, սակայն, ընկերոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մեզ հետ զրուցելիս` գտնվում էր անկողնային վիճկում: Մելոյանի խոսքով՝ ընկերների միջեւ ծագած վիճաբանության արմատները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00

«ԱՐԱՅԻ» ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

«Արայ» ընկերության նախկին սեփականատեր, 2011թ.-ին իր մեքենայում սպանված Արմեն Պետրոսյանի 6-ամյա դուստրը շարունակում է մնալ մոր` Տատյանա Չադենկովայի մոտ, չնայած որ երեխայի տատիկը երկու տարի առաջ դիմել էր դատարան` թոռան խնամակալությունը վերցնելու համար: Եվ ահա երկու տարուց ավել ընթացող դատական նիստը, ինչպես մեզ  հետ զրույցում ասաց Տատյանա Չադենկովայի փաստաբան ՆԱՐԻՆԵ ՌՇՏՈՒՆԻՆ, կարծես թե հասնում է իր հանգուցալուծմանը.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00

ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ «ԼԱՎ ՏՂԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է»

«Աշտարակում հնչած կրակոցները, փողոցային վեճի արդյունք են եղել, լրիվ անլուրջ բանից նման աղմուկ, կրակոցներ սարքեցին: Վեճի պատճառն էլ մի կաթիլ մեղրի պատմությունն է, տղայական ռազբորկայի, լավ տղայության արդյունք»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով օրերս Աշտարակ քաղաքի կենտրոնում հնչած կրակոցներին, որին մասնակից է եղել նաեւ Փարպի գյուղի բնակիչներից մեկը, ասաց հիշատակված գյուղի գյուղապետ Իշխան Առաքելյանը:
Մասնավորապես, թե ինչն է եղել կրակոցների պատճառը, գյուղապետը նկատեց.
- Մեքենայի ճանապարհը զիջելու հարց է եղել, էդքան բան:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 09 Հունիս 2015 17:19

«ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ «ՌԵԴՈՒԿՏՈՐԻ» ԿՈՏՐՎԵԼՆ Է»

Հունիսի 6-ին Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի պատճառով յոթ երիտասարդների զոհվելու փաստը մեծ ցնցում դարձավ ողջ հանրապետության համար: Ի՞նչը կարող էր նման ողբերգությամբ ավարտված վթարի պատճառը դառնալ: Եվրոպական դատական փորձաքննության ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի ղեկավար ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեկնաբանելով հարցը` նկատեց.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 27 Մայիս 2015 13:14

Ս. ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՆ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԸ


Օրերս իրավապահների կողմից հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու` 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանության գործով 2006թ. հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանը: Նա, ըստ սույն գործի քննության, համարվում է Ս. Զատիկյանի սպանության պատվիրատուներից մեկը: Եվ մինչ Ն. Խաչատրյանը թաքնվում էր, տեղի ունեցավ երկարատեւ դատական գործընթաց, որի արդյունքում, որպես սպանության պատվիրատու, Ստեփան Հակոբյանը (ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին)  դեռ անցած տարի դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 22 Մայիս 2015 13:14

ԴՈՒՔ "ԵՎՐՈՊԱԿԱՆՈՐԵՆ" ԷԼ ՃԻՇՏ ՉԵՔ, ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ՆԵՐԵԼՈՒ ՄՈԼՈ՞ՒՑՔ

Հասկանալի է, որ դատարանն ինքնագլուխ չէր որոշի` Հ. Գալաջյանին պարտավորեցնել ներողություն խնդրել որեւէ մեկից, եթե չլիներ այդ որեւէ մեկի գրավոր պահանջը` դատարան ներկայացված հայցադիմումի տեսքով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 15 Մայիս 2015 13:14

ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԴԵՌ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐԴՈՒՆ


Մամուլը բազմիցս անդրադարձել է 2013 թվականի դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով մահացած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդու` Արտավազդ Թամրազյանի եւ "տեղական հեղինակություն" Նավոյի` դիլիջանցի մեծահարուստ, "Հաղարծին" ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդու սպանություններին: Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ոստիկանության Դիլիջանի արդեն նախկին բաժնի պետի եւ բազմաթիվ այլ ոստիկանների ներկայությամբ: Ըստ նույն աղբյուրներիª դեռ մի բան էլ տեղի ոստիկանապետի ներկայությամբ զենք կիրառողներից մեկն էլ անարգել թողել-հեռացել է դեպքի վայրից:
Այս հանցագործությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել Թեղուտի գյուղապետի մյուս որդուª Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 13 Մայիս 2015 13:14

"ՁԵՌՔԵՐՈՎ ԵՎ ՈՏՔԵՐՈՎ
ԾԵԾԵԼ Է ՀՂԻ ԿՆՈՋԸ"


Օրերս Արարատի մարզի Հայանիստ գյուղում ամուսինների միջեւ վեճն ավարտվել է հղի կնոջ դաժան ծեծով: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայանիստ գյուղի գյուղապետ ԲԱԼԱԲԵԿ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 05 Մայիս 2015 13:14

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾՈՎ "ԱԿՏԻՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ"

"Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով ակտիվ նախաքննություն է ընթանում, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով` որեւէ մանրամասներ հայտնել չեմ կարող, նախաքննությունն ընթանում է":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 05 Մայիս 2015 13:14

ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ


Մայիսի 8-ին ԼՂՀ-ում մարտական հերթապահության ժամանակ զոհված 20-ամյա զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 13:14

ԽՆԱՄԻՆԵՐԻ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԹՇՆԱՄԱՆՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ


Նախօրեին Շիրակի մարզի Ողջի գյուղում դանակահարություն է տեղի ունեցել: Նշված գյուղի բնակիչ, 62-ամյա Վալերին կենցաղային դանակով հարվածներ է հասցրել 84-ամյա Մաքսիմին եւ նրա դստերըª 46-ամյա Յուլյաին` նրանց պատճառելով վնասվածքներ: Տուժածներն այժմ գտնվում են Ամասիայի առողջության կենտրոնում, իսկ դանակահարողը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Մեզ հետ զրույցում Ողջի գյուղի գյուղապետ ՀՐԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անդրադառնալով կատարվածին` մասնավորապես ասաց.
- Դանակահարողը եւ տուժածները խնամիներ են եւ միաժամանակª հարեւաններ: Սակայն նրանց մեջ կոնֆլիկտային, թշնամական հարաբերություններ են եղել, միշտ էլ ունեցել են վեճեր, միմյանց փոխադարձ վիրավորանքներ էին հասցնում գրեթե ամեն օր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 13:14

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Կալանավոր Գեւորգ Սաֆարյանը արդեն 12-րդ օրն է հացադուլ է անում եւ մտադիր չէ դադարեցնել այն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 13:14

ՈՒՄԻ՞Ց Է ԳՆԴԱՊԵՏՆ ԻՄԱՑԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` ԱՐԿԱԴԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, մեզ հետ զրույցում անդրադառնալով մինչ այս պահը ընթացող քննությանը` ասաց. "Գործով քննությունն օբյեկտիվ է ընթանում": Միայն թե չի հասկանում, թե ինչու չեն ձերբակալում իր որդու սպանության համար կալանավորված Գնել Թեւոսյանի հորը` ինստիտուտի պետի նախկին տեղակալ գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, քանի որ...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Ապրիլ 2015 13:14

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԶՈՀԵՐԻ "ՀԵՏ ՇՓՎՈՂ ՄԱՐԴ Է ԵՂԵԼ"


Օրերս Գյումրիում մոր եւ աղջկա դաժան սպանության հետ կապված` դեռ առաջնային է մնում գումարի հափշտակության վարկածը: Համենայնդեպս, ըստ Քննչական կոմիտեի եւս. "Նախնական տվյալների համաձայն` առերեւույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան եւ որպես զենք  օգտագործվող առարկայի` կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի եւ նրա մոր մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Ապրիլ 2015 13:14

ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ

Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության գործով "մի քանի նոր փորձաքննություններ են նշանակվել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Ապրիլ 2015 13:14

ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Օֆշորային սկանդալի գործի նախաքննությունն ավարտվել է եւ այն մոտ օրերս կտեղափոխվի դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց օֆշորային սկանդալից տուժող,  ունեզրկման շեմին հայտնված ճանաչված գործարար ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 21 Ապրիլ 2015 13:14

ՍՊԱՆՎԱԾ 51-ԱՄՅԱ ԿԻՆԸ
ԵՐԵՔ ՕՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԷՐ ԳՆՈՒՄ


Ապրիլի 18-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցավ հերթական սահմռկեցուցիչ դեպքը: Այս անգամª առանձնակի դաժան սպանության զոհ դարձան երկու կին` մայր ու աղջիկ: Տանը տղամարդ չի եղել, կանայք ապրել են միայնակ: 90-ամյա կինն ու նրա 51-ամյա աղջիկը դանակահարվել են: Վերջիներիս մարմնի վրա հայտնաբերվել են դանակով պատճառված բազմաթիվ վնասվածքների հետքեր: Նախնական վարկածով` սպանության նպատակը եղել է գումարի հափշտակությունը:
Նշենք, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանված դուստրը` 51-ամյա Ալվարդ Շահումյանը աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային  մասնաճյուղում, բայց սպանությանը նախորդած մի քանի օր աշխատանքի չէր գնում.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 14:14

"ԲԱԼԻՍ ՍՊԱՆԵԼ ԵՆ
ԻՐ ԴԱՍԸՆԿԵՐՈՒՀՈՒ ԾՆՈՂՆԵՐԸ"


Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ երեք վճիռ էր կայացրել` ընդդեմ մեր երկրի: Դրանցից մեկը, որի համար ՄԻԵԴ-ը փոխհատուցում է սահմանել 62 հազար եվրո, վերաբերում է 2004 թվականին տեղի ունեցած մի զարհուրելի դեպքի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 14:14

"ՆՐԱ ԳԼՈՒԽԸ ՊԱՐՏՔԱՏԵՐԵՐԻՑ ՄԵԿՆ Է "ԿԵՐԵԼ"


Նախօրեին Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում` իր վարած "INFINITI QX 4"  մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած, հայտնաբերվեց գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, 51-ամյա Հայկարամ  Գրիգորյանի դին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նրա հորեղբոր որդին` Յուրիկը, "մեկ շաբաթ առաջ էր վերադարձել Հայաստան, նա գրեթե տարվա մեծ մասը լինում է ՌԴ-ում` այնտեղ զբաղվում է եղբոր բիզնեսներով": Սպանվածի եղբայրը դժվարացավ պատասխանել, թե ինչը կարող էր նրա սպանության պատճառը դառնալ.
-Բոլորս շոկի մեջ ենք, անսպասելի, հանելուկային բան տեղի ունեցավ, ոչ մեկիս մտքով անգամ չէր անցնի, որ Հայկարամին ինչ-որ մեկը կարող էր, լեզուս էլ չի պտտվում ասեմ...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 14:14

ՈՎ Է ՍՊԱՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ
78-ԱՄՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Երեկ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության եւ նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները հինգ ժամ տեւած փորման աշխատանքների արդյունքում` Փարաքար գյուղում հայտնաբերեցին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 2011 դեկտեմբերի 12-ին սպանված եւ նույն տան հողամասում թաղված 78-ամյա Մոնիկ Հարլեյի դին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 14:14

ՍՊԱՆՎԱԾ ԴՐՈՅԻ ՏԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է


"Իրավունքը" անդրադարձել էր "Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցներից Երրորդմասցի Լյովիկի հետ սպանված Դրաստամատ Թադեւոսյանի` Դրոյի մոր` Սիրուն Նաջարյանի բնակարանում ոստիկանության աշխատակիցների կատարած խուզարկությանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 14:14

ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ "ԿԱՐԾԵՍ ՍԿՍԵԼ ԵՆ ԿԾԻԿԸ ԲԱՑԵԼ"

Հինգ տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով օրերս հարցաքննվել են "մի շարք ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 14:14

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ
ԳՈՐԾԸ ԳՆԱՑ ԴԱՏԱՎՈՐԻՆ


Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք` կաշառք ստանալու պահին ձերբակալված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 14:14

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի քանդված գոմերի մոտ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի այժմ արդեն նախկին պետ, 37-ամյա Արման Կատունյանի, ով սպանվածի հարեւանն է, գործի նախաքննությունը երեկ ավարտվել է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 14:14

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՍՊԱՆՎԱԾ ԴՐՈՅԻ ՏՈՒՆԸ


"Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցներից Երրորդմասցի Լյովիկի հետ սպանված Դրաստամատ Թադեւոսյանի` Դրոյի մոր` Սիրուն Նաջարյանի բնակարանում ոստիկանության աշխատակիցները օրերս խուզարկություն են իրականացրել: Թե ինչ նպատակով, եւ արդյոք որեւէ բան առգրավվել է, փորձեցինք պարզել փաստաբան ԱՐՄԵՆ ՖԵՐՈՅԱՆԻՑ, ով ներկա Է եղել խուզարկությանը.
-Խուզարկությունն իրականացվել է մարտի 28-ին: Ոստիկանությունը չցանկանալով խուզարկությունը կապել մարտի 4-ին տեղի ունեցած սպանությունների հետ` փորձել է այլ պատճառ գտնել: Մասնավորապեսª ոստիկանության թիրախը, որպես այդպիսին, ընտրվել է Սեպուհ Թադեւոսյանը` Դրոյի եղբայրը: Իբր թե, ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սեպուհ Թադեւոսյանը կասկածվում է գողություն կատարելու մեջ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 14:14

ԾԳԼԸ, ՏԼԵՆ ԵՎ ԳԱՍՏՐԻԿԸ ԳՐԱՎՈՎ ԿԱԶԱՏՎԵ՞Ն

Երրորդմասցի Լյովիկի գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանին (Ծգլ), Սարգիս Հախանումյանին (Տլե) եւ Վահան Հակոբյանին (Գաստրիկ) կալանավորելու որոշումների դեմ այսօր բողոք կներկայացվի Վերաքննիչ դատարան: "Կալանավորման որոշումներն անհիմն են, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածն այն մասին, որով հստակ կերեւա, որ պաշտպանյալներս առնչվում են իրենց առաջադրված մեղադրանքների հետ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 31 Մարտ 2015 14:14

ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ԳՈՐԾՈՎ ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության համար կալանավորված հայտնի մականուններով Ծգլի, Տլեի եւ Գաստրիկի փաստաբանը` Լուսինե Սահակյանը, առաջիկա օրերին սույն գործի վերաբերյալ որեւէ տղեկատվություն չի պատրաստվում ներկայացնել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 31 Մարտ 2015 14:14

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԽՈՍԵԼ


Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող ՌՈ բաձրաստիճան պաշտոնյա Արման Կատունյանը, ով օրերս ստորագրությամբ ազատ է արձակվել, մեզ հետ զրույցում հրաժարվեց որեւէ բան խոսել սպանության պատճառների մասին` նշելով. "Բոլոր հարցերը` փաստաբանիս":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 27 Մարտ 2015 14:14

ՔՐ.ԳՈՐԾԵՐ` "ԱՐՓԻ ԼԻՃ" ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Օրերս համացանցում տեղեկություն կար այն մասին, որ "Արփի լիճ" ՊՈԱԿ պարկի տնօրենի նկատմամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր: Սրա հետ կապված զրուցեցինք վերոնշյալ պարկի փոխտնօրեն Մեսրոպ Կյուրեղյանի հետ, ով հաստատեց, որ, այո, կա նման բան.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 27 Մարտ 2015 14:14

ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
"ԿԱԼԱՆՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ"


Մարտի 4-ին "Նուբարաշեն" ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ` սպանություն,  եւ 235-րդ ապօրինի կերպով ձեռք բերված զենք, հոդվածների հատկանիշներով մեղադրվող հայտնի մականուններով` Ծգլը, Տլեն եւ Գաստրիկը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել են: Սակայն վերջիններիս փաստաբան Լուսինե Սահակյանը համոզված է, որ.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 25 Մարտ 2015 14:14

"ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ
ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ՄԱՐԴԻԿ ԵՆ"


Ինչպես հայտնի էª նախօրեին ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել "Նուբարաշեն" ՔԿՀ-ի մոտ կատարված աղմկահարույց սպանության մեջ կասկածվող Ծգլ, Տլե, Գաստիկ մականուններով անձինք: Բոլորին հուզում է, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ հանցագործ աշխարհի ոչ անհայտ ներկայացուցիչներն ինքնակամ ներկայացան ոստիկանություն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 25 Մարտ 2015 14:14

ԱՆՈՏ ԵՎ ԶԻՆՎԱԾ

Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի իրավապահները հարուցել են քրեական գործ` ոստիկանի սպանության, հրազենի հափշտակման եւ "կալանավայրից" փախուստի դիմելու դեպքերի առիթներով: Ճիշտ է, "կալանավայրը տվյալ դեպքում կալանավորներին տեղափոխող հատուկ ավտոմեքենան էր, սակայն հենց այս հանգամանքն էր հանգեցրել ծանրագույն հետեւանքների:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 25 Մարտ 2015 14:14

"ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ՉԻ ԵՂԵԼ ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ"

Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ կասկածվող չորս կուրսանտներն ալկոհոլ են օգտագործած եղել: "Ապացուցվել է այն փաստը, որը բազմիցս հերքել են մեղադրյալների պաշտպանները, այն, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 24 Մարտ 2015 14:14

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀԵՏԱՁԳՎԵՑ ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ


Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց "Նոր սերունդ" ՀԿ-ի ներկայացուցիչներ Արման Սահակյանի, Գրիգոր Գեւորգյանի եւ Հովհաննես Մկրտչյանի հայցով դատական նիստը` ընդդեմ "Իրավունք" թերթի եւ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պատրվակով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 24 Մարտ 2015 14:14

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԱՆԱԿՆԿԱԼ ՇՐՋԱԴԱՐՁ

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող` ՀՀ պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի խափանման միջոցը փոխվել է, ավելին` փոխվել է նաեւ մեղադրանքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 20 Մարտ 2015 14:14

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Նախորդ տարի դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 20 Մարտ 2015 14:14

ԻՆՉՈ՞Ւ ԿՈՒՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ
ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԵՆ ԵՂԵԼ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն երկրորդ անգամ հարցաքննվել է գործով մեղադրյալ Գնել Թեւոսյանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Մարտ 2015 14:14

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


"Ամբաստանյալ Վլադիմիր Ռաֆայելյանը  05.08.13թ.` ժամը 04:00-ի սահմաններում աննշան, չնչին առիթն օգտագործելով եւ իր հակասոցիալական պահանջմունքները բավարարելու կապակցությամբ առաջացած խոչընդոտները վերացնելու հարցում, ներքին բավականության զգացումով, սեփական անձի "առավելություններն" ընդգծելու մոլուցքից մղված, անհիմն վիճաբանության մեջ է մտել Գեւորգ Մուրադյանի եւ նրա ընկերների հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է Գ.Մուրադյանի աջ աչքին..…":

ՔՆՆԻՉԸ ՆԱԵՎ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍ Է

Դե, ոչ միայն մեր օրերում, պատանիների ու երիտասարդների համար ինքնահաստատման "լավագույն" ձեւերից է համարվել կռիվ տալը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Մարտ 2015 14:14

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՆՈՂԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ

Պակիստանի հյուսիսային նահանգներից մեկի ոստիկանները ձերբակալել են 471 ծնողի, որոնք թույլ չէին տվել պոլիոմիելիտի դեմ պատվաստել իրենց բալիկներին: Թե որքան ժամանակ ծնողները կմնան կալանքի տակ` հայտնի չէ, թեեւ իշխանությունները խոստացել են նրանց ազատ արձակել անմիջապես այն բանից հետո, երբ ծնողները գրավոր համաձայնություն կտան` երեխաներին պատվաստելու համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Մարտ 2015 14:14

ԴԵ ՈՒՐԵՄՆ, ԿԵՑՑԵ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՕՐԵՆՔԸ

Նախորդ տարվա հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի "կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների ելքային եւ մուտքային հեռախոսազանգերի վերծանումների փորձագիտական  պատասխանները պատրաստ են: Այժմ քննիչը լրացուցիչ հարցաքննում է այն անձանց, ովքեր մասնակցում են հեռախոսային զրույցներին: 

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Մարտ 2015 14:14

"ԷԴ ՕՐՆ ԷԼ ԷՆՔԱՆ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ..."

Կոտայքի մարզի Զառ գյուղում երիտասարդի հերթական ինքնասպանության դեպք է գրանցվել: Գյուղի տներից մեկում 18-ամյա տղային հայտնաբերել են առաստաղից կախված, մինչ կհասցնեին հիվանդանոց, նա արդեն մահացել էր: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Զառ գյուղի գյուղապետ Մուրադ Բաբախանյանը:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 Հաջորդ > Վերջ >>