Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՍԽԱԼՎԵԼՈՒ, ՇՓՈԹՎԵԼՈՒ Ո՛Չ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԻՐԱՎՈՒՆՔ»

 

Երեկ վրացական ընտրական փորձն ուսումնասիրած ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխության 4 կետից բաղկացած առաջարկ: Սույնով նախատեսվում է մաքրել ուռճացված ընտրացուցակները, ընտրություններին մասնակցած անձնանց կողմից ստորագրված ցուցակները հրապարակել, ընտրատեղամասերին հարող տարածքներում` մինչեւ 50 մ շառավիղով, տեսախցիկներ տեղադրել ու օնլայն կապ ապահովել, ինչպես նաեւ անցում կատարել մատնահետքով էլեկտրոնային գրանցման եւ քվեարկության համակարգին: Թե ինչպիսի՞ն է այս հարցում ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ.

Ընթերցել...
 
Քաղաքական
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 15:45

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Եվ այսպես, հանդիսավոր ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Բաղրամյան 26-ում սույն արարողությունը վերապահվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Մի տեսակ ճակատագրի հեգնանքի պահ էլ կար, որ ՀՀԿ-ի կողմից դա վերապահվեց նախարարի պաշտոնը լքող Արմեն Աշոտյանին, իսկ ՀՅԴ-ի կողմից ժամանակին նախարար եղած, բայց այժմ այդպես էլ պորտֆել չստացած Աղվան Վարդանյանին: Սակայն առավել կարեւոր են ոչ թե այդ դետալները, այլ այն, թե ինչ շարունակություն դա կունենա: Եվ այդտեղ հնարավոր են քաղաքական շարունակության ամենատարբեր սցենարներ: ՍՑԵՆԱՐ 1.

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:51

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեի, Մեւլութ Չավուշօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Այն, որ այս հանդիպման ընթացքում Թուրքիան փորձելու էր իր համար բավականին ծանր իրավիճակում ստուգել, թե որքանով է կենսունակ Թբիլիսի-Բաքու առանցքը, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Այլ հարց է, թե փաստացի ի՞նչ ազդեցություն կարող է թողնել վերոհիշյալ հանդիպումը Հայաստանի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ վերջերս վրացագետները մտահոգություններ են հայտնում, թե Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում ակտիվացրել են հակահայկական քարոզչությունը:

 

Ընթերցել...
 

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԷԼԻ ԴԱՇՆԱԿԻ՞Ց Է ՓՆՏՐՈՒՄ

Եթե խորհրդարանական միջանցքներում շատ պատգամավորներ փնտրում են լրագրողների աչքից հեռու դեպի իրենց աշխատասենյակ տանող ուղին, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ փնտրում է ԲՀԿ-ի հետ հարաբերությունները լավացնելու ճանապարհը: Վերջին օրերին Լ. Զուրաբյանը կարճառոտ փսփսոցներ է սկսել ԲՀԿ-ական որոշ պատգամավորների հետ: Բայց, իհարկե, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ աչքից ու ականջից հեռու: Չէ որ, ոչ վաղ անցյալում նույն Լ. Զուրաբյանը տարբեր դեսպանների մոտ չարախնդում էր, թե ինչ է կատարվել նախորդ փետրվարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ինչին մի քանի անգամ անդրադարձել են ԲՀԿ-ականներն ու տվել Լ. Զուրաբյանին արժանի պատասխանը: Եվ, իհարկե, այս օրերին, երբ ԲՀԿ-ում ներկուսակցական խնդիրներ են փորձում հրահրել, կրկին հայտնվել է Լ. Զուրաբյանն ու համախոհներ է փնտրում իր նախկին հովանավոր խմբակցությունում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:39

 

96/7 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ունենք նորաթուխ օմբուդսմեն: Արման Թաթոյանը 96 կողմ, 7 դեմ եւ 4 անվավեր քվեաթերթիկներով ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան եւ հանդես եկավ օրենքով նախատեսված երդումով: Կանխավ ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում էին, որ ձգտում են օմբուդսմենի ընտրությունները անցկացնել համերաշխության մթնոլորտում, որպեսզի օմբուդսմենը լինի ոչ միայն իշխող կուսակցության, այլ բոլորի հավանությանն արժանացած օմբուդսմեն: Քաղաքական այդ խնդիրը լուծված է, սակայն կարեւոր է դիտարկել եւ մյուս քաղաքական ուժերի դրդապատճառներն ու միտումները: ՊՐԱԳՄԱՏԻԶՄ
ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ՞

 

Ընթերցել...
 
Page 1 of 337