Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 16:12

 

ԶԱՐՄԱՆՔ

Հաճախ է ասվում, թե թուրքը շատ ճարպիկ է ու խորամանկ: Բայց նման է, որ հարեւան մազութային սուլթանատի բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ խորամանկ աղվեսի պես երկու թաթով է ուզում թակարդն ընկնել: Զարմանալի է, բայց փաստ` Ռուսաստանի կողմից 200 մլն վարկի դիմաց Հայաստանին սպառազինություն վաճառելու համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել Ռուսաստանին. «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը, հատկապես` հարձակողական բնույթի, ծառայում է օկուպացման շարունակմանը եւ լարվածության աճին: Ադրբեջանը երաշխիքներ է պահանջում, որ զինտեխնիկան Հայաստանի կողմից չի տեղակայվելու ադրբեջանական օկուպացված տարածքներում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»: Իհարկե, մեր որոշ ծակ պրոֆեսոր «փորձագետներ» կասեն, թե տեսեք  ինչքան համարձակ է վարվում Ադրբեջանի իշխանությունը:

 

Ընթերցել...
 
Զարմանք
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:43

 

ԶԱՐՄԱՆՔ

Ոչ մի օր առանց «Ֆեյսբուք» մտնելու չանցկացնող ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հրապարակեց 10 կետից բաղկացած մի զարմանալի ցուցակ, թե ինչ պետք է անել պաշտոնաթողությունից հետո: Պարզվում է, որ նախարարական պորտֆելը խանգարում էր երեխաներին տանել սրճարան, որեւէ քեֆում պարել, ջինս կրել, ընկերներով գարեջուր խմել, գիրք կարդալ եւ այլն: Բայց պարոն Աշոտյանի համար ամենամեծ երազանքն այդ տարիներին եղել է գրողի ծոցն ուղարկել զարթուցիչներն ու մի քանի օր արթնանալ, երբ ցանկանում է: Դե, մեկ էլ ուզում է մի որոշ ժամանակ զերծ մնալ լրագրողների հարցերից, բայց այդ մի ցանկությունը, զարմանալի է, քանզի «Ֆեյսբուքի» միջոցով լրագրողները պարոն Աշոտյանին նույնիսկ գետնի տակից կգտնեն: Չէ՞ որ «Ֆեյսբուքն» այնպիսի բան է, որ խասյաթ է դառնում` անկախ դիրքից ու պաշտոնից:

 

Ընթերցել...
 
Զարմանք
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:38

 

ԶԱՐՄԱՆՔ

23 փետրվարի` ԽՍՀՄ-ում ապրածները լավ են հիշում, թե ինչպես էր այդ օրը նշվում` որպես տղամարդկանց տոն, այդ թվում եւ դպրոցական տարիքին: Սակայն այժմ հայտնվել են սովետական անցյալն այն աստիճանի ատող գործիչներ, ովքեր դրանից զարմանալիորեն խրտնում են: Այսպես, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ հայտարարել է, որ եթե որեւէ մեկն իրեն շնորհավորի, ապա դա կընկալի որպես անձնական վիրավորանք: Ինչեւէ, այնուամենայնիվ, շնորհավորում ենք արական սեռի մեր բոլոր ընթերցողներին, բացառությամբ պարոն Մեհրաբյանի, եւ պետք է մատնանշենք մի զարմանալի հանգամանք: Այսպես, միանգամայն սովետական մարտի 8-ի պաշտոնականացումից հետո ունեցանք կանանց միամսյակ` Մարտի 8-ից ապրիլի 7: Բայց, գրողը տանի, ինչու չունենանք նաեւ տղամարդկանց միամսյակ` հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 23:

 

Ընթերցել...
 
Զարմանք
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:57

 

ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ եթե որեւէ բանի չհակառակվի, երեւի թե կպայթի: Զարմանալիորեն, նա որոշել է Գեորգի Կուտոյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում հռչակել ապօրինի եւ հիմիկվանից պայքարել այդ նշանակման դեմ: Ինչեւէ, օրինականի եւ ապօրինիի հարցում երեւի թե արժե, որ տիկին Զարուհին մոտենա հայելուն: Չէ՞ որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկման ժամանակ պարզվեց, որ նրա իրավաբանի դիպլոմը պետական նմուշի դիպլոմ չէ, նա ավարտել է «ՄՅՈՒԴ» անունով ինչ-որ «կոոպերատիվ» բուհ, ու, խոշոր հաշվով, պետք է գոհ լինի, եթե ապօրինի չճանաչվի նրան տրված փաստաբանական լիցենզիան: Բայց... Զարուհին մնում է Զարուհի, եթե ասել է, որ մածունը սեւ է, ուրեմն սեւ է:

 

Ընթերցել...
 
Զարմանք
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:47

 

ԶԱՐՄԱՆՔ

Լենին պապին վաղուց մեռել է, սակայն մեր ընդդիմադիրների մեջ կան այնպիսի միամիտներ, որ մինչեւ հիմա հավատում են նրա «կայծից բոց կբռնկվի» կարգախոսին: Սարեցու միամտությամբ այդ կարգախոսին զարմանալիորեն հավատում է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Իսկապես, հասարակության կողմից մեծ ակտիվություն չկա: Բայց քաղաքական գործընթացն առանց բողոքի ակցիաների հնարավոր չէ առաջ շարժել, հասարակությունն ավելի խոր ապատիայի մեջ կընկնի, եթե տեսնի, որ նույնիսկ մի քանի հոգի բողոքող չկա: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ ամեն ինչ հարաբերական է` քաղաքական իրավիճակը շատ արագ կարող է փոխվել: Ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ պետություններում քիչ չեն դեպքերը, երբ մի քանի հոգով նստել են, բայց հաջորդ խորհրդարանում մեծամասնություն են կազմել»: Դե ինչ ասես, մեր երկրում նույնիսկ մանկապարտեզների սաները չեն հավատում հրաշքների, սակայն պարոն Մարտիրոսյանը հավատում է:

 

Ընթերցել...
 
Զարմանք
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:35

 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, տխրահռչակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը այնքան շատ է ադրբեջանական կայքերին հարցազրույցներ տվել, որ գործնականում նրան կարելի է համարել ադրբեջանական թղթակից: Սակայն վատ օրինակը վարակիչ է, եւ դա զարմանալիորեն հաստատեց ոչ պակաս տխրահռչակ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ` ընդարձակ հարցազրույց տալով ադրբեջանական կայքերից մեկին:

 

Ընթերցել...
 
Զարմանք
Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:19

 


«Առաջին անգամ միջազգային պրակտիկայում ընդունվել է ձեւակերպում, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ տարածքները»,- ի՞նչ եք կարծում, ԵԽԽՎ նստաշրջանի առնչությամբ ո՞վ է այդ «հանճարագույն» մտքի հեղինակը: Անշուշտ, ընթերցողը կռահեց, որ դա ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 27 Հունվար 2016 15:02

 

Մեծն Նժդեհը միանգամայն իրավացի էր, որ թուրքից էլ վատթար թշնամի են թուրքանման հայերը: Այդ ճշմարտությունը երեկ հաստատեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԸ` ԵԽԽՎ-ում կողմ քվեարկելով երկու հակահայ բանաձեւերի օգտին: Անշուշտ, առկա է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայում մթնոլորտը շատ վատն է, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել սեփական ազգին դավաճանելու հանգամանքը: Զարմանալի է, այդ ինչպես եղավ, որ այդ նույն մթնոլորտում ապրող համշենահայերը ընտրարշավի ժամանակ Խոպա քաղաքում կարողացան քարերով փախուստի մատնել Էրդողանին, իսկ հայկական անուն-ազգանուն կրող այդ ողորմելին նույնիսկ այնքան հայություն չունեցավ, որ գոնե ինչ-որ պատրվակով բացակայի քվեարկությունից:
Վերջապես կատարվեց բոլոր ընդդիմադիրների երազանքը` ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պատմեց, թե ինչպես 2017-ին կարող է իշխանափոխություն լինել. «Սահուն իշխանափոխությունը միայն այն չէ, երբ մեկ քաղաքական ուժ ամբողջությամբ դուրս է մղվում կառավարման գործընթացից, զրկվում իշխանական բոլոր լծակներից, եւ նրան փոխարինում է մեկ ուրիշը: Եթե քաղաքական մեկ ուժ, դիցուք` Հանրապետականը, որը կրում էր իշխանության ամբողջ պատասխանատվությունը, կիսում է այդ պատասխանատվությունը քաղաքական այլ ուժի (ուժերի) հետ, սա եւս կարելի է համարել անցնցում իշխանափոխություն: Կարծում եմ` դա շատ նորմալ երեւույթ է: Իսկ եթե որեւիցե մեկը մտածում է, թե 2017թ. ընտրությունների արդյունքում այլ քաղաքական ուժ կգա իշխանության, ըստ իս` չարաչար սխալվում է»: Դե ինչ, իշխանափոխության զարմանալի բանաձեւը կա` կարող եք գալ իշխանության, բայց միայն ՀՀԿ-ի հետ միասին:

 

Ընթերցել...
 

 

Ինչ ուզում եք ասեք, սակայն կյանքը մեզանում ուրախ է: Եվ դրանում զարմանալիորեն որոշեց իր ներդրումն անել ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նա պետավտոտեսուչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ եթե կաշառք վերցնեն, ապա «ձեռքները կկտրի»: Եթե, ասենք, նա դա հնչեցներ դռնփակ նիստի ընթացքում, դեռ հասկանալի կլիներ, սակայն հրապարակավ, տեսախցիկների առաջ... Ինչեւէ, զարմանալի է, թե ինչպիսի դարձվածքներ են իրենց թույլ տալիս որոշ պետական այրեր: Մեկը ձեռք է կտրում, երկրորդը խոստանում է բռնաբարել, երրորդը չան է պոկում... Լավ, ինչքան կարելի է, գոնե համապատասխան էթիկայի հանձնաժողովը աշխատանքով ծանրաբեռնեին այլ հարցերով, այլ ոչ թե Շարիաթ կան ինկվիզիցիա հիշեցնող թեւավոր խոսքերով:

 

Ընթերցել...
 

 

Աչքներս լույս, արդեն վաղուց չէինք տեսել եւ նույնիսկ հասցրել էինք կարոտել ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ: Ու, բնականաբար, մեծագույն հաճույք ստացանք նրա զարմանալի, բայց խորիմաստ քաղաքական մտքից: Բայց անշուշտ, Կարապետիչի հայտնությամբ պետք է աչքալուսանք տալ «Նոր Հայաստանին». «Ես հավատում եմ Ժիրայր Սէֆիլյանին, ինքը մաքուր անձնավորություն ա: Իսկ «Ժառանգությանը», մյուս իշխանական, թե ոչ իշխանական ուժերին չեմ հավատում»: Բայց միաժամանակ Կարապետիչը հայտարարեց մի զարմանալի բան, ըստ որի ստացվում է, որ անցյալ տարի Բաղրամյան պողոտա դուրս եկած հազարավոր երիտասարդներ զբաղված էին մանր-մունր բաներով. «Դե գիտեք ինչ, առանձին խնդիրների դեմ չպետք է պայքարել, մարդիկ պետք է պայքարեն անարդարությունների դեմ, անարդար է մեր իշխանությունը: Թե չէ` գազի սակագին, էլեկտրաէներգիայի սակագին... Պետք է կանգնել ասպետական ձեւով եւ պայքարել իշխանության դեմ»: Դե ինչ ասես սրան, կարծում եմ, որ ավելի ճշգրիտ գնահատական կտան օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում մնացած երիտասարդները` ճշգրտորեն բացատրելով այդ նախկին կայարանցուն, թե որն է էական ժողովրդի համար, որը` երկրորդական:

 

Ընթերցել...
 

 


Ինչպես հայտնի է, հարեւան մազութային սուլթանատում մոլեգնում է ճգնաժամը, եւ կրճատվել են անգամ ասկյարների աշխատավարձները, ովքեր իբր թե պետք է «Գարաբաղ բիզիմդիր» ապահովեն: Եվ ահա այդ նեղ օրով Ռուսաստանում ինչքան թափթփուկ կա որոշել են գոնե բարոյապես աջակցել Կովկասի թուրքերին: Դե, տխրահռչակ Ալեքսնդր Նեւզորովը առաջին անգամ չէ, որ գովաբանում է Ադրբեջանի սեւ եւ սպիտակ կոյունլուներին: Սակայն մեզ բավականին զարմացրեց եւ զվարճացրեց Ռուսաստանի մասսոնական ժողովարանի մեծն մագիստրոս ԱՆԴՐԵՅ ԲՈԳԴԱՆՈՎԸ: Նա նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ ու խնդրել իր անունը հանել սեւ ցուցակից: Սույն շանորդին գրել է, որ զղջում է Արցախ այցելելու համար ու ներողություն է խնդրել, Բաքվում էլ նրա դիմումը քննվել է եւ որոշվել է ներել նրան եւ անունը հանել սեւ ցուցակից: Դե ինչ, մի անարժան թափթփուկի դիմումն էլ թող Ալիեւի վատ սրտին մխիթարանք լինի, սակայն այս պատմության մեջ մի դրական բան կա:

 

Ընթերցել...
 

 

Անշուշտ, ինքնաքննադատությունը լավ բան է, սակայն այն, ինչ հնչել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ շուրթերից, զարմանալիորեն հիշեցնում է ոչ թե ինքնաքննադատություն, այլ ավելի շուտ մի տեսակ ինքնախարազանում. «Միշտ հարց են տվել ընդդիմությանը` ո՞վ է ձեր պաշտպանության նախարարի թեկնածուն, սակայն պատասխան չի եղել: Մեր առաջարկները  պետք է գրավիչ լինեն քաղաքացիների համար:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 00:00

 

Մեծն Նժդեհը միանգամայն իրավացի էր, որ թուրքից էլ վատթար թշնամի են թուրքանման հայերը: Այդ ճշմարտությունը երեկ հաստատեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԸ` ԵԽԽՎ-ում կողմ քվեարկելով երկու հակահայ բանաձեւերի օգտին: Անշուշտ, առկա է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայում մթնոլորտը շատ վատն է, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել սեփական ազգին դավաճանելու հանգամանքը: Զարմանալի է, այդ ինչպես եղավ, որ այդ նույն մթնոլորտում ապրող համշենահայերը ընտրարշավի ժամանակ Խոպա քաղաքում կարողացան քարերով փախուստի մատնել Էրդողանին, իսկ հայկական անուն-ազգանուն կրող այդ ողորմելին նույնիսկ այնքան հայություն չունեցավ, որ գոնե ինչ-որ պատրվակով բացակայի քվեարկությունից:
Վերջապես կատարվեց բոլոր ընդդիմադիրների երազանքը` ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պատմեց, թե ինչպես 2017-ին կարող է իշխանափոխություն լինել. «Սահուն իշխանափոխությունը միայն այն չէ, երբ մեկ քաղաքական ուժ ամբողջությամբ դուրս է մղվում կառավարման գործընթացից, զրկվում իշխանական բոլոր լծակներից, եւ նրան փոխարինում է մեկ ուրիշը: Եթե քաղաքական մեկ ուժ, դիցուք` Հանրապետականը, որը կրում էր իշխանության ամբողջ պատասխանատվությունը, կիսում է այդ պատասխանատվությունը քաղաքական այլ ուժի (ուժերի) հետ, սա եւս կարելի է համարել անցնցում իշխանափոխություն: Կարծում եմ` դա շատ նորմալ երեւույթ է: Իսկ եթե որեւիցե մեկը մտածում է, թե 2017թ. ընտրությունների արդյունքում այլ քաղաքական ուժ կգա իշխանության, ըստ իս` չարաչար սխալվում է»: Դե ինչ, իշխանափոխության զարմանալի բանաձեւը կա` կարող եք գալ իշխանության, բայց միայն ՀՀԿ-ի հետ միասին:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

 

Անշուշտ, արմատական ընդդիմադիրների ամենասիրելի թեման միասնական ձեւաչափեր ստեղծելն է, միասին հանդես գալը: Սակայն այդ գեղեցիկ հեքիաթները զարմանալի դաժանությամբ քանդում է ՀՀՇ-ական պատգամավոր ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ.  «Ցավոք սրտի, հասարակության աջակցությունը չունի այսօր հրապարակում հավաքված ընդդիմությունը: Հիմա ավելի շատ պայքար է գնում ընդդիմության ներսում: Մարդիկ, որոնք խոսում են բյուրեղացման մասին, փորձում են ցեխ շպրտել մյուսների վրա, իրենց հռչակել ընդդիմություն, դրանով իսկ ապահովել իրենց տեղերը հետագա խորհրդարանում»: Բայց, այնուամենայնիվ, հրապարակներում աղմկողներին պետք է փոքր-ինչ մխիթարենք` խորհրդարանում հայտնվելու նրանց շանսերը բացարձակապես կախված չեն այն հանգամանքից, թե արդյո՞ք նրանք կմիավորվեն, թե շարունակաբար իրար կեղտոտելու են ու գզելու: Երկու դեպքում էլ այդ շանսերը հավասար են զրոյի, իսկ ինչպես հայտնի է, զրոների հետ թվաբանական գործողությունները էլի արդյունքում զրո են տալիս:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:13

 

 

Հայաստանի ընդդիմադիր կյանքը կլիներ բավականին միապաղաղ` իր անվերջ կրկնություններով հանդերձ, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Արտահայտելով իր շեֆի մտածողությունը` սույն նախկին երիտասարդը զարմանալի կարծիք հայտնեց` փորձելով իբր հակադարձել ՀՀԿ-ականների մեկնաբանություններին` Ռոբերտ Քոչարյանի վերջին ինքնահարցազրույցի առնչությամբ. «Մեկնաբանելու նյութ առանձնապես չկա: Եթե այդ ընկերները փորձեն անկեղծ խոսակցության բռնվել գոնե իրենց հարեւանների հետ, ապա կհասկանան, թե ինչպես են մարդիկ վերաբերվում հանրաքվեին ու արդյունքներին: Եթե, իհարկե, նրանց հայտարարությունները միամիտ մոլորության հետեւանք չեն, ինչը գրեթե անհնար եմ համարում: Ի դեպ, այդպիսի զրույցների ընթացքում կարող են բազմաթիվ հետաքրքիր բաներ պարզել մարդկանց այսօրվա ապրելակերպի մասին»: Դե ինչ, ստացվում է, որ Սողոմոնյանը նոր-նոր է ծանոթանում մարդկանց ներկայիս ապրելակերպին, իսկ ինչ վերաբերում է «հարեւանների կարծիքին», ապա դա ցուցանիշ դարձնելը առնվազն զարմանալի է: Օրինակ, եթե վաղը հարեւաններն ասեն, որ պարոն Սողոմոնյանին քառատել է պետք, արդյո՞ք դա կարելի է ճիշտ համարել:

Ընթերցել...
 

 

 

Ինչ կարծիքի եք, ով է մեր երկրում ամենաքաջատեղյակ մարդը: Չզարմանաք` ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է, ով ճշգրիտ կարողացել է իմանալ, որ հանրաքվեի ընթացքում կեղծվել է ուղիղ 485 հազար քվե: Ուշադրություն դարձրեք` ոչ թե «չոբանահաշվով» կես միլիոն, այլ ուղիղ 485 հազար: Դրան շատ տրամաբանորեն առարկել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ես այն կարծիքին չեմ, որ խախտումներ ընդհանրապես չեն եղել: Սակայն հարցնում եմ` ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվել փաստարկներ ներկայացնել: Ես եւս մեկ անգամ ասում եմ` հայտարարելով չի, չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ: Դա անլուրջ է, ես չեմ ցանկանում, որ մենք այդ անլուրջ հայտարարության վրա այդքան ծանրանանք: Կա՞ն փաստեր, եթե կան, թող ներկայացնեն: Ես փաստեր չեմ տեսել եւ, կարծում եմ, հանրությունն էլ չի տեսել»:Բայց հետաքրքիր մարդ է պարոն Շարմազանովը, ասում է` փաստերը, փաստերը: Բայց մի՞թե ՀՀԿ մամլո խոսնակը չգիտի, որ եթե փաստերը հակասում են Լյովիկի ասածին, ապա ավելի վատ` փաստերի համար: Չէ՞ որ ՀԱԿ-ը դարձել է մոգերի կուսակցություն` Արամ Մանուկյանը հմուտ ձեւով թուղթուգիր է անում իշխանության վրա, իսկ Լ. Զուրաբյանն էլ հմուտ գուշակ է եւ սուրճի մրուրով կամ այլ մոգական միջոցներով ճշգրտորեն թվեր է գուշակում:

Ընթերցել...
 

 

 

«Թող Աստված էլ իրա պատիժը տա, թող ինչ արել են մեր ժողովրդի գլխին` նրանց գլխին գա: Իսկապես հայհոյանքը վերածվել է անեծքի, Աստված պատժի այն մարդուն, ով ինչ անում է ուրիշի երեխու համար` թող իր գլխին գա, թող իրա ապագային գա, թող իրա կերածը պայթի, մեջը պայթի»,- ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է այդ ճոխ նզովքի հեղինակը: Ինչ-որ հեռավոր գյուղից մի ջադու պառա՞վ` ահա եւ սխալվեցիք, դա ԱԺ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է: Այդ մակարդակի իջնելը ցույց է տալիս, որ 1990 թվականին, երբ Արամ Մանուկյանին զուտ անուն-ազգանվան համար վստահվեց ընթերցել Անկախության հռչակագիրը, նա բացի այդ անուն-ազգանունից այլ քաղաքական կամ գաղափարական արժանիքներ չի ունեցել: Սակայն այդ զարմանալի փաստը նաեւ որոշակի լավատեսության հիմք է տալիս` քանզի հայոց աշխարհի բոլոր ջադու պառավները նախանձից կանաչեցին` լսելով պատգամավորի ճոխ անեծքները, միգուցե նրան հորդորենք, որ մասնագիտությո՞ւնը փոխի: Ախր, գրբացության ու թուղթուգրի այնպիսի լավ մարզիչ կստացվի Արամ Մանուկյանից, պարզապես ափսոս է, որ այն կորչում է հրապարակներում:

 

Ընթերցել...
 

 

 

Վերջերս ԱԱԾ-ն մեզ բավականին հաճախ հաճելիորեն զարմացնում է: Մեծ զինյալ հանցախմբի վնասազերծմանը հաջորդել է վտանգավոր դավաճանի բացահայտումը:   ԱԱԾ-ն դեկտեմբերի 4-ին ձերբակալել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը երկար տարիներ զբաղեցնելով ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Բայց, նաեւ հետաքրքիր է դրդապատճառների պահը, եւ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ շատ պարզ բնորոշեց  այդ կերպարանքին` որպես սովորական «աբիժնիկ». «Նա իրեն չի կարողացել գրագետ դրսեւորել եւ դրա համար նա իր անձնական կամքով զորացրվել է»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է գործնական եզրակացություն անել` եթե ձեր շրջապատում կան «աբիժնիկներ», ապա աչալուրջ եւ ուշադիր եղեք, նրանցից սպասելի է ցանկացած վատ բան` կենցաղային սրիկայությունով սկսած` հայրենիքի դավաճանությունով վերջացրած:

Ընթերցել...
 

 

 

Վաղուց ոչ գվվում էր, ոչ բվվում էր ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, նույնիսկ հասցրել էինք կարոտել, քանզի ոչ միայն խորհրդարանում, այլ նույնիսկ «Ֆեյսբուքում» ծպտուն չէր հանում: Եվ ահա Վարդան Սիվիլիթասիչը խոսեց, եւ պարզվում է, որ հանրաքվեի օրը նա զարմանալիորեն որոշել էր իրեն հետախույզի տեղ դնել.

Ընթերցել...
 

 

Այս քառօրյայի առաջին օրը Զարուհի Փոստանջյանը շատերի նյարդերը կերավ, իսկ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ զարմանալիորեն դրդեց դաժան գնահատականների: Սակայն բաժին հասավ ոչ միայն տիկին Փոստանջյանին, ում վարքագիծը պարոն Աշոտյանը համեմատեց ուկրաինական «Ֆեմենի» եւ ռուսական «Պուսի Ռայոտի» հետ, այլ ընդդիմության մի մեծ հատվածին. «Մեր երկրի պրոբլեմը հանրապետականը չի, կարծում եմ` հանրաքվեն էլ ցույց տվեց, որ երկրի պրոբլեմը ընդդիմությունն է»: Ավելին, նա իրավիճակը գնահատեց այսպես. «Երբ որ ընդդիմությունը իշխանությունից ավելի վատն է», եւ վերջում ճշտեց. «Այն ընդդիմությունը, որ փորձում էր խոչընդոտել «Այո»-ի քարոզարշավը, այն ընդդիմությունը, որ երկրի ապագան չէր տեսնում»: Ինչեւէ, թեեւ ասվածը հիմնականում արդարացի է, սակայն առանց այդ էլ, արմատական ընդդիմադիրները լրիվ դեպրեսիայի մեջ են:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:14

 

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են եռում ընդդիմամոլների կրքերը: Ճիշտն ասած, երբ օրեր առաջ իր հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ թասիբն ու պատվախնդրությունը հռչակեց կեղծ կատեգորիա, զարմացանք, թե ծերուկի ինչին էր դա պետք: Սակայն լսելով երեկվա հանրահավաքային ելույթները` ամեն ինչ ընկավ իր տեղը: Այսպես, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հարթակից կոչ հնչեցրեց. «Ասեք, որ «այո» եք քվեարկում, սակայն հետո գնացեք «ոչ» քվեարկեք»: Դե ինչ, եթե մեծն առաջնորդը թասիբը կեղծ կատեգորիա է համարում, ապա բնական է, որ նրա թիմակիցն էլ սկսի հրապարակավ ընտրողներին ստախոսության դասեր տալ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 11:26

 

 

100 տարի առաջ այս օրը ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԸ ընդամենը 4 մեքենագիր էջի վրա լույս ընծայեց հարաբերականության ընդհանուր տեսության դրույթները, որոնք իսկական հեղաշրջում առաջացրին ֆիզիկայում: Սակայն ծերուկ Էյնշտեյնը դժվար թե գլխի ընկներ, որ Հայաստանում իր այդ տեսության 100-ամյակի օրով շատերը երազում են հեղաշրջման մասին, սակայն այնքա՜ն բան հարաբերական է քաղաքական դաշտում: Զորօրինակ` ամեն ողջամիտ քաղաքացու համար պարզ է, որ դեկտեմբերի 6-ին «այո»-ն է անցնելու, իսկ Լյովիկ Զուրաբյանի համար, ընդհակառակը, ակնհայտ է, որ «այո»-ների քանակը զրոյական է:Ժիրայր Սէֆիլյանի համար ակնհայտ է, որ ինքը հեղափոխություն է անում, իսկ ուղիղ եթերում նրա ակցիաներին հետեւողին ակնհայտ է, որ դա տունտունիկ է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:27

 

Երբ հաղորդվեց, որ ԱԱԾ-ն վնասազերծել է հանցախումբ եւ առգրավել հսկայական զինանոց, մնում էր միայն մեր իրավապահներին շնորհակալություն հայտնել: Սակայն զարմանալիորեն հայտնվեցին տնայնաբույծ քաղաքագետ-քրեագետներ, ովքեր ծակպրոֆեսորական տեքստեր մոգոնեցին, իբր այդ ամենը բեմադրություն է: Երեկ այդ զարմանալի երեւույթին անդրադարձավ եւ ոստիկանապետ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ. «Էդ տղաները, մահն աչքերի առաջ, իրենց անձը զոհաբերելով, իրենց երեխաների ապագան զոհաբերելով` մտել են մի որջ, հլը դեռ ծաղրում են` շոու են կազմակերպել: Երեւի, ձեր տեսակով շոու կազմակերպողներ եք: Ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, իրավապահ մարմինները շոուեր չեն կազմակերպում, սադրիչներ չեն պահում, սադրիչները նրանք են պահում, ովքեր շատ են խոսում խաղաղությունից, խոսում են խաղաղ ամեն ինչից, ինչից ես վախենում եմ, որովհետեւ խաղաղությունից խոսացողը պատերազմի ա պատրաստվում»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:40

 

 

Աչքերիս չեմ հավատում` դեպրեսիայի մեջ գտնվող եւ ամերիկաներից գրեթե դուրս չեկող ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ առյուծի սիրտ է կերել: Ու ինչքան էլ զարմանալի լինի, նա հանրաքվեին բոլոր «այո» ասողներին որակում է գրեթե հանցագործ. «Այս կեղծ, իշխանությունը բռնազավթած վարչակարգը պետք է հեռանա: Իր կեղծիքն այլեւս երբեք պետք չէ փաթաթի ժողովրդի վզին: Մենք ասում ենք, որ ով «այո» նշի այդ թղթիկի վրա, ինքը մեղսակից կլինի այս վիճակի շարունակմանը: Նա կասի` «Այո» այս վարչակարգին, «այո» անարդարությանն ու աղքատությանը, «այո» բռնազավթմանը եւ մեր քաղաքացիների արհամարհանքին: ՀՀ քաղաքացին պիտի ասի, որ մենք չենք ընդունում ձեր կեղծիքը եւ ճամփու դնի այս իշխանությանը»: Զարմանալի է, «իշխանությանը ճամփու դնողիս» տես: Հավանաբար, պարոն Րաֆֆին հույս ունի, թե մոռացել ենք ինչպես էր նա, թիկունքում ունենալով կես միլիոն քվե, իր ցուցարարներին «բրախել» եւ գնացել աղոթելու` ոստիկանապետի ուղեկցությամբ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:39

 

Վերջապես մենք` համեստ շարքային մահկանացուներս, արժանացանք այնպիսի աստվածային հաճույքի, ինչպիսին է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ վերջին հարցազրույցը ամբողջովին, այլ ոչ թե հատվածաբար կարդալը: Եվ պարզեցինք մի զարմանալի բան` ընդդիմադիր դարձած Ռոբերտ Սեդրակիչը հիասթափված է անխտիր բոլորից` ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ ժողովրդից. «Որպիսի հասկանանք` կա՞ հասարակությունում բողոքի ուժ, թե` ոչ, բավական է նայենք երկրի վիճակագրությանը: Եթե երկրում աճում է աղքատությունը, եւ չկա բողոքի պոտենցիալ, ապա դա անառողջ հասարակություն է, այդպես պարզապես չի լինում: Այլ հարց է, որ մեզ մոտ կա ակտիվ բնակչության միգրացիոն արտահոսք, համաընդհանուր ապատիա, հիասթափություն քաղաքական գործիչներից, քաղաքական էլիտայից, ընդդիմությունից, եւ այս երեւույթը համընդհանուր է: Դուք շփվում եք մարդկանց հետ եւ հավանաբար այդ ամենը լավ զգում եք: Թե ով է շարժող ուժը, այդ ընդվզող ընտրազանգվածի շարժիչը, ապա ես կարծում եմ, որ այդ ընդվզող ընտրազանգվածը մնացել է անտեր: Կա ինչ-որ քաոսային շարժում, կա զանգվածային դժգոհություն, որը արտահայտվում է բակերում, խոհանոցներում, խնջույքների սեղանների շուրջ խոսակցություններում եւ այլն, եւ այլն: Սակայն ինչ-որ բողոքի վեկտոր այն չի դառնում, քանի որ ե՛ւ քաղաքական էլիտան, ե՛ւ ընդդիմությունը չի կատարում այն գործառույթը, որը պետք է կատարի»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:02

 

Ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ զարմանալի, կամ ժողովրդի խոսքով ասած` մազալու առաջարկություններ է անում: Եթե ժամանակին տարակուսանք է առաջացրել ամենայն լրջությամբ արված նրա առաջարկությունը, որ ՀՀ ժողովրդագրական խնդիրները պետք է լուծել` մեր երկրում չինացիներ եւ ֆիլիպինցիներ բնակեցնելով, ապա հիմա էլ խորհրդարանական լսումների ժամանակ նա մի շարք առաջարկություններ արեց բանակի հետ կապված: Առաջարկություններից մեկը բավականին ողջամիտ էր` զինպատրաստության շրջանակներում դպրոցականներին տանել ոչ միայն զորամասեր, այլ նաեւ նրանց ցույց տալ իրական մարտական դիրքերը, ապա երկրորդ առաջարկությունն ապշեցուցիչ է` Իսրայելի օրինակով նաեւ աղջիկներին զորակոչել բանակ: Զարմանալի է, ինչպես պարոն Պողոսյանը չի ընկալում հայերի եւ հրեաների մենթալիտետի, ավանդույթների, մոտեցումների տարբերությունը: Եվ եթե Իսրայելում աղջիկների զորակոչը բնական է, քանզի այդ ժողովուրդն ունի մայրիշխանության կայուն ավանդույթներ, ապա, գրողը տանի, ինչի՞ է նման նույն բանն առաջարկել հայերին: Ուստի զարմանալով հանդերձ, մնում է միայն հիշատակել մեր հայ տղամարդկանցից շատերի արձագանքը` ի՞նչ է, մենք մեռել ենք, որ աղջիկներին բանակ տանեն:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:15

 

ՀԱԿ-ը միշտ էլ մնում է ՀԱԿ, եւ անգամ նրանց մոտ, ովքեր ՀԱԿ-ից սահմանազատվում են, զարմանալիորեն դա այնպիսի հետք է թողած լինում, որ անպայման պետք է ինչ-որ մի բան ՀԱԿմեջ անեն: Այսպես, երկու լեւոնների հետ` Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան, առավելագույն հակասություններ ունեցող ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարել է հետեւյալը. «Եթե Հովիկ Աբրահամյանն իրեն չարդարացրեց, հորեղբորս տղա՞ն է, թե փեսաս է, որ պիտի իրեն խնայենք»: Զարմանալի է, այդ ինչպես է, որ զօրուգիշեր արդարությունից եւ օրինականությունից խոսող ընդդիմադիրն առաջնորդվում է խնամի-ծանոթ-բարեկամ արատավոր սխեմայով: Եվ ստացվում է, որ եթե որեւէ պաշտոնյա տիկին Սարգսյանի հետ ազգակցական կապ ունի, ապա իրեն արդարացնի կամ չարդարացնի, քննադատության չի ենթարկվի: Լավ, գրողը տանի, բա էլ ո՞ւր մնաց ընդդիմադիրի սկզբունքայնությունը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:39

 

 

Հիշո՞ւմ եք, ինչպես էր ժամանակին բողոքում Պանիկովսկին, որ իրեն չեն սիրում: Հիմա բողոքելու հերթը հասել է նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ, ու նրա գլխավոր չսիրողն էլ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն է: Եվ չսիրելու ձեւն էլ է զարմանալի. «Մինչեւ գալիս հասնում եմ ԱԺ, ինձ 18 կամերա նկարում ա: Եթե ամբողջը գումարենք, իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ ա: Հիմա դուք ինչ եք մտածում, էտքան մտահոգվում եք մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ լեվի չգնանք, ինչ չանենք, սաղ նկարում եք: Հիմա ինչ անենք, լեվի չգնանք, հանգիստ հաց չուտենք: Արդեն մտնում ենք ռեստորան, հարցնում ենք` հո ձեր մոտ չեն նկարահանում, որ նստենք մի կտոր հաց ուտենք, կամ կարող ա ուզում ենք մի հատ անեկդոտ պատմենք: Ամեն տեղ նկարում եք, տունն էլ եք նկարում, ձայնագրում եք... Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, այ մարդ տուալետ չենք կարողանում մտնենք»: Լավ, իրոք, ինչպես կարելի է, ի վերջո թողեք մարդը կարողանա զուգարան գնալ: Մարդ եղեք, էլի:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 16:15

 

Քանզի աշխարհում վատ լուրերը շատ են` այս անգամ սկսենք թեեւ զարմանալի, բայց, այնուամենայնիվ, դրական լուրով: Այս տարվա Գրին քարտի խաղարկության արդյունքներից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանից արտագաղթողների թիվն ավելացել է մոտ տասն անգամ: Սակայն Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ, ով միգրացիայի հետ կապված բոլոր թվերին գերազանց տիրապետում է, դա համարում է, մեղմ ասած, ոչ հավաստի. «Արտագաղթի թեման կարող է լավ շահարկման թեմա լինել: Եթե ինչ-որ մի բան ուզում են ասեն` վատ է, էլ պետք չէ այս կամ այն ոլորտի քաղաքականությունը վերլուծել ու գնահատել: Պետք է պարզապես ասել` մարդիկ մեկնեցին: Ինչի հիման վրա են  ասում`  արտագաղթի տեմպերի ավելացման մասին խոսելիս»: Ավելին, նույնիսկ անցյալ տարվա համեմատ` արտագաղթի տեմպը մի քիչ նվազել է. «Բացասական մնացորդը յոթ-ութ տոկոսի չափով նվազել է»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

 

 

Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստանի» ինքնահռչակ «փրկիչները» հավակնում են դեկտեմբերին ոտքի հանել տասնյակ հազարավոր մարդկանց եւ տապալել «ռեժիմը»: Իսկ թե իրենց հավակնությունների իսկական գինն ինչքան է, զարմանալիորեն երեւում է նրանց ուղեւորությունից Արմավիրի մարզ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ գլխավորությամբ: Հենց Փոստանջյանի վկայությամբ. «Միայն Քարակերտում հնարավոր եղավ խոսել հասարակության հետ: Արմավիրում երթի ընթացքում  միայն մարդիկ մոտեցան մեզ»: Իսկ Էջմիածնում Զարուհի Փոստանջյանին լսելու եկել էին ընդամենը 15 հոգի: Դե ինչ, դա զարմանալիորեն ցույց է տալիս, որ մարդիկ վաղուց եւ հիմնավորապես հոգնել են բոլոր տեսակի փրկիչներից:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00

 

 

Ի՞նչ եք կարծում, մեր երկրում ո՞ւմ կարելի է պայմանականորեն կոչել «գլխավոր ղրղզ»: Չզարմանաք` ազգիս լուսավորելու ձգտող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, ով առաջարկում է 2017-ի ընտրությունների համար ամբողջովին կրկնօրինակել քվեարկության կազմակերպման ղրղզական փորձը: Եթե կարճ նկարագրենք, ապա յուրաքանչյուր ընտրող ստանում է բիոմետրիկ քարտ, ընտրատեղամասում նրա մատնահետքը հատուկ սարքով համեմատում են այդ քարտի տվյալների հետ, տալիս քվեարկության կտրոն, իսկ քվեաթերթիկը նա գցում է հատուկ ավտոմատացված քվեատուփի մեջ, որն ինքն իրեն կազմում է քվեարկության արձանագրությունը: Մարուքյանը զարմանալիորեն համոզված է, որ այդ համակարգը ներդնելու դեպքում այլեւս ոչ ոք կասկածներ չի ունենա, թե ընտրությունները կեղծվել են: Միամիտ մարդ, ախր, անպայման հայտարարողներ կլինեն, որ համակարգչային տարբերակով կազմված ավտոմատ արձանագրությունները իշխանության կողմից գլխանց դզած-փչած են:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 16:38

 

ՀԱԿ-ում գնալով զարմանալիորեն ավելի ու ավելի են հակվում փիլիսոփայելուն: Այդ հակումը չշրջանցեց եւ ամենաօգտապաշտ եւ պրագմատիկ ՀԱԿ-իստներից մեկին` նախկին զինդատախազ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ. «Հայերը միշտ, ամեն տեղ ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը: Մի բան որ լսում են, ուզում են առաջինն իրենք լինեն»: Այ, դա այն դեպքն է, երբ ասվածը կտրականապես սխալ է: Օրինակ, նրա հարազատ կուսակցությունում` ՀԱԿ-ում, եթե ավելի կաթոլիկ լինեին, քան իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանը, այնպիսի գործում, ինչպիսին է հեղափոխական ճանապարհով «ավազակապետության կազմաքաանդումը», ապա փողոցային անկարգությունների հետեւանքով ՀԱԿ խմբակցությունից բան մնացած չէր լինի, քանզի գլխավոր դատախազը վաղուց եկած կլիներ ԱԺ ՀԱԿ-ի «հեղափոխական» պատգամավորների ետեւից: Բայց, ինչպես կյանքը ցույց է տալիս, ամենեւին էլ այդպես չէ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 15:57

 

Ինչպես հայտնի է, քանի, որ մեր ընդդիմադիրների իդեա-ֆիքսն է դարձել նույնականացման քարտով քվեարկող ընտրողների մատները թանաքոտելը, ապա ավելորդ չէ այդ հարցը լրացուցիչ ուսումնասիրել: Դրանով զբաղվել է ԿԸՀ-ն, եւ ահա ինչ զարմանալի բաներ է հայտնաբերել այդ հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ. «Մենք ուսումնասիրել ենք մի շարք երկրների փորձը, նաեւ խնդրեցինք ու Վրաստանից ստացանք թանաքանյութի այն նմուշը, որ կիրառել էին իրենց ընտրությունների ժամանակ. դա տեղական արտադրանք չէր, վրացիները ձեռք էին բերել արտերկրից: Սակայն այդ նյութի կիրառումը պարզեց երկու բան. նախ այն, որ կենցաղային շփման ժամանակ թանաքանյութն անցնում է ձեռքից ձեռք, այսինքն` քվեարկություն կատարած մարդը, երբ հետո բարեւում էր մեկ ուրիշին` դեռ քվեարկությունը չկատարած քաղաքացու, իր թանաքանյութը փոխանցում է նրան: Երկրորդ` համացանցում կարող եք գտնել տեղեկատվություն, թե ինչպես թանաքանյութը հեռացնել ձեռքից. նշվում են կենցաղային տարբեր նյութեր, անգամ սովորական ձեթը»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 17:07

 

 

Ինչ ուզում եք ասեք, բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քաղաքական առումով կատարյալ Ձախորդ Փանոս է: Այս անգամ էլ նրան դաժան հարված հասցրեց հին ՀՀՇ-ական ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ. «Խոստովանում եմ, որ 1993-ից հետեւելով այդ բանսարկու կարիերիստի խարդավանքային գործունեությանը` վստահ էի, որ մի օր կբացվի դրա կեղտոտ երեսը»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարճ բանաձեւումով ախտորոշեց այդ ձախորդության պատճառը. «Հիմա հասկացա, թե ինչու է ՀԱԿ-ը մինչ օրս անիծված, ոչ մի հաջողության չի հասնում, որովհետեւ 90-ականներին այնքան այլանդակություններ է արել, ընտրակեղծիքներ, որոնք մենք 20 տարի արմատախիլ ենք անում ու չենք կարողանում արդյունքի հասնել: Բայց հասնելու ենք»:  Դե, Բաղդասարյանը լավ գիտի ինչի մասին է խոսում` 1990-ականներին ՀՀՇ-ի իշխանության օրոք Վանաձորում նրա դեմ այքան ընտրակեղծարարություն, շանտաժ եւ այլ անմաքուր հնարքներ են կիրառվել...

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:31

 

Ինչ ուզում եք ասեք, բայց զարմանալիորեն ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ եւ ձախորդությունը իրարից անպակաս են: Այսպես, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ պատգամավորների հանդիպման ժամանակ Լ. Զուրաբյանը նրան կոչ արեց հորդորել ՀՀ իշխանություններին չանցկացնել սահմանադրական փոփոխություններ: Ի պատասխան դրա` Մատվիենկոն շատ դաժան «պորտատեղադրում» կատարեց. «Որեւէ երկիր իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին գործերին: Դա բացառապես, սուվերեն, ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է, եւ Ձեր քաղաքացիներն են որոշելու` ընդունել այդ փոփոխությունները, թե` ոչ»: Սակայն Լյովիկը զարմանալիորեն շարունակեց թեման եւ զարմանալիորեն մեջբերում արեց Պուտինի մի քանի տարվա վաղեմության հայտարարությունից: Ի պատասխան դրա` Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ Պուտինը դա ասել է Ռուսաստանի Սահմանադրության համար եւ վերահաստատեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` անել սահմանադրական փոփոխություններ, թե` ոչ, իսկ վերջին խոսքը պատկանում է ժողովրդին: Դե արի ու այդ Ձախորդ Փանոսին բացատրիր, որ օտարերկրյա պաշտոնյայից սեփական երկրի գործերին միջամտել խնդրելը վերին աստիճանի ամոթալի արարք է, որից մինչև դավաճանություն կես քայլ է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:20

 

 

Աչքներս լույս: Միջազգային FREEDOM HOUSE կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը երկրներում համացանցի ազատության վերաբերյալ, որտեղ Հայաստանը ճանաչվել է ազատ համացանց ունեցող երկիր:  88 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը: Այն, որ մեր երկրի համացանցը լրիվ ազատ է, դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Բայց զարմանալի է, ինչո՞ւ ենք հայտնվել  28-րդ հորիզոնականում: Չէ՞ որ մեզանում համացանցից օգտվելու որեւէ սահմանափակում գոյություն չունի: Իսկ միգուցե հաշվի են առել ա՞յլ ցուցանիշները` արագությունը, երկրի ցանկացած անկյունում մատչելի լինելը, այլ որակական ցուցանիշներ: Բայց, գրողը տանի, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մեր հայրենակիցները առիթ ունեցել են համացանցի որակը համեմատել հայաստանյան համացանցի հետ, ու բավականին հաճախ այդ առաջադեմ երկրների համացանցի մասին ասել են. «Էս ինչ զիբիլ ա»: Իսկ մատչելիության առումով` ուր կա բջջային կապի ծածկույթ, կա եւ համացանց, ու կարո՞ղ եք ցույց տալ թեկուզ մեկ ամենախուլ գյուղ, ուր այդպես չէ: Այնպես որ, պետք է արձանագրենք, որ սույն միջազգային կազմակերպությունը, մեղմ ասած, անաչառ չէ, եւ առաջնորդվում է կրկնակի չափանիշներով, այլապես մեզ այդքան հետ չէին գցի:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 15:15

 

 

«Այսքան ուրախ կյանքը մեր...»,- հիշո՞ւմ եք 1937-ին վերաբերող հայտնի բանաձեւը: Սակայն ուրախ կյանք մեզ պարգեւում է այժմ ոչ թե ընկեր Ստալինը, այլ` ՀԱԿ-ը: Մեկ Զուրաբյան Լյովիկը քաղաքական ֆանտաստիկայի ժանրից աներեւակայելի հեքիաթներ է պատմում, մեկ «Հոկտեմբերի 27»-ի գործը ժամանակին քաղաքական գործիքի վերածած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հենց հոկտեմբերի 27-ի օրով ամպոտ ոտքերով կույս է ձեւանում... Սակայն պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ խորհրդարանում օմբուդսմենին այնպիսի հորդոր հղեց, որ բոլոր ֆանտաստ գրողները նախանձից կանաչեցին. «Կհանեն, թող հանեն, զատո հանրությունը կհիշի Ձեզ: Թե չէ գալիս եք, էդպես քաղաքավարի, բարեւ ձեզ, հուշիկ-մուշիկ: Հայաստանում սխոդկաներ է անում գողական աշխարհը, իշխանությունը դա գիտի: Գողական աշխարհը մեզ մոտ մարդու իրավունքների դաշտում հարց լուծող օրգան է: Ձեր մոտ չի երեւում ագրեսիվություն, միջավայրն այն չէ, որ քաղաքավարի մոտեցումներով խնդիրները լուծվեն»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 14:56

 

Ալամ աշխարհի ու Ռուսաստանի հայերի նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ շարունակում է մեզ զարմացնել արդեն նաեւ Մոսկվայից: Այնտեղ նա հարցազրույց տալով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը` զարմանալիորեն հաթաթա տվեց իրեն քննադատած եւ ծաղրած լրատվամիջոցներին ու ու լրագրողներին, ասելով, որ նրանց թիկունքում կանգնածները վախենում են կորցնել ամեն ինչ: Կուլակաթափության, ռեպրեսիաների եւ հալածանքի այլ միջոցների այդ նորահայտ կողմնակցին եթե հանկարծ տեսած լիներ Մեծն Թումանյանը, ապա հաստատ Գիքորի պատմությունն այլ տեսք կստանար` թե ինչպես խեղճուկրակ տղան ճարպկորեն ամուսնացավ հայտնի ազգության ներկայացուցչի հետ, դարձավ միլիարդատեր, սակայն 25 տարում այդպես էլ չկարողացավ սովորել իր ապրած երկրի` Ռուսաստանի պետական լեզուն, ու վերադարձավ մեծ-մեծ հավակնություններով: Սակայն այստեղ զարմանալին ոչ թե այն է, որ նա 21-րդ դարի Գիքոր է, այլ այն հանգամանքը, որ ազատ խոսքի հանդեպ իր ատելությամբ գերազանցեց անգամ այնպիսի հիշաչար եւ քինախնդիր մեկին, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը, որն, ի տարբերություն Արայի, հրապարակավ լրագրողներին չէր սպառնում, թեեւ ինչ փորձանք ասես գլխներին բերում էր: Բայց, խոշոր հաշվով, Արա Արշավիրիչը, զարմանալիորեն հաստատեց այն օրինաչափությունը, որ ինչքան ցածր է մարդու ինտելեկտը, այնքան ավելի մեծ է նրա ատելությունն ազատ խոսքի նկատմամբ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 14:56

 

Օրերս տեղի է ունեցել մի զարմանալի իրադարձություն, այն էլ` Երուսաղեմում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ ունենալով սիոնիստական ֆորումում` ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ չէր ցանկանում կոտորել հրեաներին, այլ ուզում էր ընդամենը արտաքսել Եվրոպայից, սակայն 1941-ին երուսաղեմցի ոմն մահմեդական հոգեւորական նրան համոզել է, որ պետք է կոտորել: Պատկերացնո՞ւմ եք, այդպիսի հայտարարություն անում է ոչ թե ինչ-որ սափրագլուխ նեոֆաշիստ, կամ Հոլոքոստը ժխտող որեւէ պատմաբան, այլ հրեական պետության վարչապետը: Երեւի թե, իսլամի նկատմամբ ատելությունն այնքան է մթագնել նրա ուղեղը, որ ծերուկը լրիվ անտանելի է դարձել:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:00

 

 

Մեր ԱԱԾ-ի գլխին գալովի է: Շուրջ մեկ շաբաթ ամբողջ երկիրը փորը բռնած ծիծաղում էր, թե ինչպես մազութային սուլթանատի Ազգային անվտանգության նախարարությունը բացառիկ անգրագիտությամբ թխել էր Գորիկ Հակոբյանի կեղծ նամակը` իր ստեփանակերտյան գործընկերոջը: Չգիտենք` դրա հետեւանքն էր, թե` ոչ, այն, որ կոյունլուների նախարարի գլուխը թռավ, սակայն զարմանալիորեն պարզվեց, որ մեզանում էլ կան ԱԱԾ-ի կեղծ աշխատակիցներ, սակայն մեր հայրենակիցները նրանց հալած յուղի տեղ են դնում: ԱԱԾ-ն կալանավորել է քաջարանցի ԼԵՎՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ով ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, երեք գորիսցիներից` «գործեր դասավորելու» պատրվակով, ընդհանուր առմամբ հաջողացրել էր շորթել 35 հազար դոլար: Ինչեւէ, ամենազարմանալին այստեղ մեր հայրենակիցների դյուրահավատությունն է, ինչպես նաեւ «շուստրի ձեւով» ապօրինի ճանապարհով ուրիշներից առաջ ընկնելու անհագ ձգտումը, որն այնքան է կուրացնում մարդկանց, որ հեշտությամբ հավատում են առաջին պատահած ստախոսին: Եվ քանզի այդ դյուրահավատները հաստատ ավելի շատ են, ԱԱԾ-ն հատուկ շեշտել է. «Նրա գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիները կարող են դիմել ԱԱԾ քննչական վարչությանը`  57-93-16 եւ  56-35-15 հեռախոսահամարներով»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:17

 

Աչքներս լույս` արդեն գոյություն ունի «Ոչ»-ի միասնական շտաբ, եւ այն գլխավորում է այնպիսի հզորագույն ֆիգուր, ինչպիսին է ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Եթե լինեի «Ոչ»-ի կողմնակիցների տեղը, ապա հաստատ ձենով լացելու էի, բայց քանի որ «այո»-ի համոզված կողմնակից եմ, ապա մնում է միայն քմծիծաղ տալ: Եվ ումի՞ց է բաղկացած այդ «միասնականը»` ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչներից, ու երբ կարդում ես կազմը, ապա այդտեղ բավականին քիչ են հանրությանը ծանոթ քաղաքական ֆիգուրներ: Բայց բոլոր դեպքերում, թեեւ զարմանալի է, «Ոչ»-ի կողմնակիցներին մի փոքրիկ մխիթարական լուր կա հաղորդելու` Ստեփան Դեմիրճյանը շտաբի կազմում ընդգրկված չէ: Այնպես որ, նրանք փրկվեցին վատագույնից` որ չկա այն գործիչը, ով խասյաթ ունի ամենավճռական պահին գնալ տուն` «չայ խմելու»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

 

 

Ինչպես հայտնի է, ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ մերժեց Շվեյցարիայի հայցն ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի, թույլ չտալով Շվեյցարիային այդ լպիրշ թուրքին ենթարկել քրեական պատասխանատվության: Այստեղ կա զարմանալի մի հանգամանք, որ Եվրադատարանը իրեն դրսեւորեց որպես, բառիս բուն իմաստով, գենդեր, մի կողմից պնդելով, որ հարգվում է հայերի իրավունքը` պնդել Ցեղասպանության փաստը, եւ իրավազոր են դրա ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքները, բայց մյուս կողմից` կոնկրետ այս մի թուրքի դեպքում չպետք է կիրառվի քրեական պատասխանատվություն: Զարմանալի է, բայց փաստ է, որ Եվրադատարանի վարքագիծը գործնականում շատ նման է Եվրոպայում այդքան հարգի գեյ-շքերթներին: Ու ընդհանրապես, ինչու պետք է որեւէ մարմին քննի` եղել է Ցեղասպանություն, թե` ոչ: Թերեւս, սա հարմար առիթ է մեկ անգամ եւս մտածել` իսկ արդյոք ժամանակը չէ բերել Ազգային ժողով եւ ապավավերացնել բոլոր այն համաձայնագրերը, որոնցով Հայաստանը ճանաչում է Եվրադատարանի իրավազորությունը: Չէ՞ որ գրեթե ամեն քայլափոխի այդ մարմինը մեզ տհաճ անակնկալներ է մատուցում, մասնավորապես երաշխավորելով Եհովայի վկաների` ե՛ւ զինծառայությունից, ե՛ւ այլընտրանքային ծառայությունից խուսափելու անպատժելիությունը, իսկ հիմա էլ դրան ավելացավ Ցեղասպանություն ժխտողի անպատժելիությունը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:17

 

 

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին մեկնարկել է «Գրին քարտի» վիճակախաղի հերթական խաղարկությունը, եւ բավականին շատերը փորձում են մասնակցել դրան: Բնականաբար, ցանկացած «քուչում» պպզած Վալոդ Անբանյան երազում է` այ հիմա վիճակախաղով «Գրին քարտ» կշահեմ, կգնամ ԱՄն ու շատ լավ կապրեմ: Սակայն սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ զարմանալի, նույնիսկ ահավոր դաժանությամբ պատմում է ճշմարտությունը եւ կոտրում այդ մարդկանց երազանքը. «Ճիշտ է, վիճակախաղին կարող է մասնակցել ցանկացած անձ, որը բավարարում է դրա պահանջներին: Այդուհանդերձ, վերջնական ընտրություն կատարվում է ոչ պատահական ընտրության սկզբունքով, ինչպես վիճակախաղում է, այլ լուրջ սելեկտիվ տարբերակով: Այսինքն` ԱՄՆ դեսպանատանը «Գրին քարտի» հավակնորդների հետ հարցազրույցի ժամանակ որոշակի սկզբունքներ է կիրառվում: Այն քաղաքացիները, ովքեր կարող են «Գրին քարտ» շահել, անպայման պետք է մի շարք չափորոշիչների բավարարեն...

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 13 Հոկտեմբեր 2015 15:04

 

Եվ այսպես, զարմանալի նորություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` որ ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են, եւ կասեցվել են դեռ անցյալ տարի: Իսկ ինչպե՞ս էր ստեղծվում ակադեմիան. «2013 թվականին ՀԱՊԿ քարտուղարությունը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հետ համատեղ ծրագիր էր մշակել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման համար, որտեղ պետք է պատրաստվեին ՀԱՊԿ անվտանգության ստորաբաժանումների կառույցների համար մասնագետներ: Այդ նպատակով գրանցվել էր «ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամ» ոչ կոմերցիոն կազմակերպությունը»: Դե ինչ, խոշոր հաշվով, զարմանալի ոչինչ չկա, քանզի ով է տեսել, որ մի բանին դիպչի ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ձեռքը, եւ դա աշխատի: Այն, որ այդպիսի կարեւոր հիմնարկության հարցում այն ժամանակ բարձր պաշտոն զբաղեցնող Բաղդասարյանը այդքան հանցավոր անփութություն է ցուցաբերել, ցույց է տալիս, որ գլխանց էլ նրա կողմնորոշումը դեպի ԵՏՄ եւ ՀԱՊԿ, մեղմ ասած, անկեղծ չի եղել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:10

 

 

Սահմանադրությանը «ոչ» ասողների ճամբարում զարմանալի, ապշեցուցիչ զավեշտ է տիրում: Բանը հասել է նրան, որ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ վերջնագիր-ուղերձ է ուղարկել Սերժ Սարգսյանին` պահանջելով հանրաքվեի չդնել ԱԺ-ի կողմից հաստատված նախագիծը. «Նախագահը պիտի հասկանա, որ ինքը պատմական պատասխանատվություն է կրում, եւ իրեն ուղի եմ ցույց տալիս, թե ինչպես կարող է ինքը խուսափել իր իսկ սկսած սխալ գործընթացից: Ինքը դեռ կարող է կասեցնել հակասահմանադրական ապօրինի գործընթացը»,- հայտարարել է նա: Իր պահանջը չկատարելու դեպքում Հայրիկյանն իրավապահներին է դիմելու` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:36

 

Բոլորը հասցրել էին իրենց կարծիքը հայտնել նոր Սահմանադրության մասին, մնում էր ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ: Սույն վարկաբեկված կերպարանքը` ներկայացնելով իր արտերկրյա տերերին մի հսկայական «լավաշ» զեկույց Սահմանադրության մասին, չբավարարվեց դրանով ու որոշեց հրապարակավ մի բան էլ անձնական կարծիք հայտնել. «Այսինքն` հիմա դուրս է գալիս, որ իրենք նույնիսկ ամենալավ փոփոխություններն առաջարկեն, մենք «ոչ» ենք ասելու: Այո: Պետք է ասենք` ոչ, որովհետեւ իրենք այսօրվա գործող Սահմանադրության հիմնարար սկզբունքները ոտնահարել են, եւ չենք կարող իրենց վստահել»: Դե ինչ ասես, եթե Սաքունցը դեմ է այդ նախագծին, ապա անգամ նախագծից ոչ մի տող չկարդացած լինելու դեպքում արժե կողմ քվեարկել: Սաքունց լինեմ, թե սուտ եմ ասում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:34

 

 

Չէ, հաստատ մեր ժողովրդի ուրախությունն ու զվարճանքը ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է: ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների ծափահարությանն արժանանալուց հետո սույն քաղաքական ձախողակն իր «գաստրոլները» շարունակեց ԱԺ-ում` արտահայտելով զարմանալի մտքեր: Ի՞նչ ասած լինի, որ լավ լինի` թե ԱԺ-ի ներսում ընդդիմադիրներին ճնշել է Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ-ից դուրս` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Բայց ես ոչ մի բան չեմ կարող սպասել մի մարդուց, որը ԱԺ շենքի ներսում նույնքան ապօրինություններ կատարեց, որքան ոստիկանությունը` դրսում: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հասկանում էին, որ կարեւոր օր է, որովհետեւ դրսում ցուցարար ժողովուրդ կա, իսկ ներսում` լինելու են ընդդիմադիր ելույթներ: Քվեարկությունից առաջ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խոսելու գոնե մեկ րոպե` հայտնելու իր վերջնական դիրքորոշումը: Նրանք հասկացան, որ ԱԺ նիստի այդ հատվածը վերածվելու է լուրջ քաղաքական գործընթացի: Դրա համար էլ քվեարկությունից առաջ Գալուստ Սահակյանը որեւէ պատգամավորի ձայն չտվեց»: Իսկ թե դրսում ի՞նչ աստիճանի հուժկու ցույց էր` նույն Զուրաբյանի խոստովանությամբ, հետագա քայլերի մասին իրազեկումը տապալվեց հենց որ ոստիկանները բերման ենթարկեցին 17 ակտիվիստների:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 15:57

 

 

Այժմ ամբողջ աշխարհում նշվում է արգելված գրքերի շաբաթը: Եվ ինչ կարծիքի եք, գրքեր արգելելու համաշխարհային ռեկորդակիրը ո՞ր երկիրն է: Եթե ասեք, թե ԽՍՀՄ-ը, ապա չարաչար կսխալվեք: Ինչքան էլ զարմանալի լինի, բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդը պատկանում է ազատության պատվար ԱՄԵՐԻԿԱՅԻՆ: Ժամանակին ոմն Էնթոնի Քոմսթոքը ստեղծեց «Արատի դեմ պայքարի ընկերությունը», որի կարգախոսն էր «Գրքեր պետք են միայն անառականոցներին»: Եվ ինչպիսի պատկառելի հեղինակների ցուցակ էր հայտնվել արգելքի տակ, ըստ «Քոմսթոքի օրենքի». Արիստոֆանես, Չոսեր, Բոկաչչո, Բալզակ, Հյուգո, Ուայլդ, Հեմինգուեյ, Ջոյս, Ֆիցջերալդ, Ֆոլքներ, Մարքս, Լենին, Տրոցկի... Եվ դա դեռ քիչ է` շուրջ 20 նահանգներում Հին կտակարանը հանված է դպրոցական գրադարաններից` «սեքսուալ եւ դաժան տեսարանների» պատրվակով, մի շարք դպրոցներում արգելվել են Շառլ Պերրոյի եւ Գրիմ եղբայրների հեքիաթները, Բարոն Մյունհաուզենը, Ռոմեո եւ Ջուլիետը... Իսկ ամենացնցողը` նահանգները  մեկը մյուսի հետեւից արգելում են Մարկ Տվենի ստեղծագործությունները, հատկապես Թոմ Սոյերին եւ Հեքլբերի Ֆիննին` որպես ռասիստական գրականություն: Ուստի չզարմանանք, որ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքը, ուր նկարագրվում է գրքերի կատարյալ արգելքը, ծնվել է հենց ԱՄՆ-ում: Մարդն ինչ տեսել է, այն էլ նկարագրել է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր 2015 16:01

 

 

Մինչ հայրենասեր երիտասարդությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի համացանցը մաքրի հայկական ազգանուններով հանդես եկող թուրքերի խաղաղասիրական կոչ-խայծերից, զարմանքով հայտնաբերում ենք, որ կեղծ մարդասիրական կոչով է հանդես գալիս հայտնի լուսանկարիչ ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. «Կներեք, բայց ես չեմ ընդունում թշնամու բանակի կորուստների առթիվ ոգեւորութունն ու ուրախությունը: Եթե մերոնք մի ամբողջ գումարտակ էլ ոչնչացնեն, միեւնույնն է, մեր տղաներին հետ չենք բերի... Մեկ էլ, թեկուզ քարկոծեք, բայց սահմանից այն կողմ, փշալարերից այն կողմ նույնպես տղաներ են կանգնած, որոնց մայրերը սպասում են իրենց զավակներին»: Ճիշտն ասած, մեկ առանձին արվեստագետի այդպիսի, մեղմ ասած, անընդունելի խոսքին չէի անդրադառնա, սակայն ցավն այն է, որ այդ մարդուն կարդացողները չափազանց շատ են` միայն ֆեյսբուքյան էջը ունի 66 հազար ընթերցող: Ինչեւէ, խոսքի ազատությունը լավ բան է, սակայն գործնականում պատերազմից դուրս չեկած երկրում վաղուց ժամանակն է, որպեսզի այսպիսի կոչերը օրենքով համարվեն արգելված եւ պատժելի:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 29 Սեպտեմբեր 2015 16:55

 

Հիշո՞ւմ եք ադրբեջանաթրքասեր ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ, ով այն աստիճանի էր թրքուհի Զեյնո Բարանի կրնկի տակ, որ նույնիսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից էին հետ կանչել: Եվ ահա այդ տխրահռչակը իր բերանը բացեց այն բանից հետո, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է: Տեսեք, տեսեք, այդ վայ-դիվանագետը հայտարարեց, իբր դրանով ՀՀ նախագահը վիրավորել է արցախցիներին, ոտնահարել նրանց պատկերացումները Անկախ պետականության մասին: Այն, որ այդ թերմարդու ինտելեկտի մակարդակը շատ ցածր է, կարծում ենք, անվիճելի է: Պարզապես հետաքրքիր է` ինչքանով շատ են ԱՄՆ պետական ապարատում Բրայզայի նմանները: Եթե բարձր տոկոս են կազմում, ապա այդ գերտերության համար դա թերեւս ազգային անվտանգության լրջագույն խնդիր է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 16:24

 

 

Փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ շատ ճիշտ գնահատական է տվել Ադրբեջանի վերջին գործողություններին. «Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները` ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը: Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է` քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2015 15:38

 

Չէ, «Ոչ»-ի ճակատի բախտը ակնհայտորեն չի բերում: Դեռ ոչինչ չարած` արդեն կարող է բռնել քայքայման ճանապարհը: Ճակատագրի հեգնանքով, զարմանալիորեն այնպես եղավ, որ «Ոչ»-ի ճակատի միակ քաղաքական ուժը, որը հասցրել է փողոցային ակցիա անել` «Հայազն» կուսակցությունը, պայմանականորեն է միացել: Ինչպես խոստովանել է կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆԸ, կուսակցությունն ուղղակի ստորագրել է դաշինքից դուրս չմնալու համար, որովհետեւ. «Այդ ճակատում կան մարդիկ, որոնց հետ մենք ընդհանուր ոչինչ չունենք: Անձամբ ես դեմ եմ քվեարկել»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2015 16:36

 

 

Երեկ մեր Անկախության տոնի կապակցությամբ, զարմանալիորեն որոշել էր ամբողջ աշխարհից, այսինքն` իր օգտատերերից անկախանալ ՍԿԱՅՊԸ: Տեսահեռախոսային այդ կապի հարմար տեսակից օգտվում են նույնիսկ մեր այն հայրենակիցները, ովքեր համակարգչով նույնիսկ պարզագույն գործողություն չեն կարող կատարել, քանզի շատ հարմար է եւ միանգամայն անվճար` ցանկացած ծանոթ-բարեկամիդ հետ զրուցես` անկախ հեռավորությունից: Եվ ահա երեկ սկայպը գժվել էր, եւ բոլոր օգտատերերին ցույց էր տալիս, թե իբր համացանցից դուրս են, սակայն ամենազարմանալին այն էր, որ այդ վիճակով էլ զանգեր կատարել հնարավոր էր: Դե ինչ, թող մեր ամենամեծ անախորժությունները լինեն այդպիսի մանր տեխնիկական թերությունները:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 15:49

 

Սկսենք շատ դրական լուրից, որի հեղինակը հայրենի կառավարությունն է: Այսօր սեպտեմբերի 18-ը տոն օր է, կառավարությունը դա հաստատել է ի պատիվ Հայաստանի աստղագիտության ռահվիրա ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ` որպես աստղագիտության օր: 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում ծնվել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նա հանճարեղ հայ գիտնական էր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն ու Հայաստանի ազգային հերոս: Ոլորտի գիտնականները նշում են, որ եթե Վիկտոր Համբարձումյանը չլիներ, մենք չէինք ունենա աստղագիտության այդ լուրջ մակարդակը: Նա, լինելով աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, 20-րդ դարի գիտության մեջ հասել է ամենաբարձր մակարդակի, ստեղծել է առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը Լենինգրադում, ապա ԲԵՀ աստղաֆիզիկայի ամբիոնը: Վիկտոր Համբարձումյանն առաջին գիտնականն էր, ով դարձավ գիտնականների միջազգային խորհրդի նախագահ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015 00:00

 

Ինչպես հայտնի է, «Ոչ»-ի համաժողովին մասնակցում էր եւ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ կուսակցությունը: Ճիշտ է, հետները Եվրամիության դրոշներ չբերին, սակայն «անկախության սիմվոլը» բավականին ուշագրավ հայտարարություն արեց. «Ինչպես գիտեք, կա «Ոչ»-ի ճակատը, որին մասնակցում են 6 ուժեր, բացի դրանից, ինչ-որ երիտասարդներ նախաձեռնել են հայտարարություն եւ հրավիրել տարբեր քաղաքական ուժերի` արձանագրել, որ օրակարգի առաջնահերթ խնդիրը սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելն է` մնացած խնդիրներն այս պահին երկրորդական են դառնում: ԱԻՄ-ը ստորագրել է այդ հայտարարությունը` դեռեւս չճշտելով մարտավարական խնդիրները. հետագայում ինչպես ենք աշխատելու, ինչ մեթոդներով: Դա մոտավորապես նույնն է թե` որոշել ենք Արագած սարը բարձրանալ, տարբեր տեղերից ասում են` մենք էլ ենք ուզում բարձրանալ, որովհետեւ բարձրանալը ճիշտ ենք համարում. ամեն տարի գոնե մեկ անգամ պետք է Արագած սարը բարձրանաս: Սա է ընդամենը: Ինչ վերաբերում է հետագա գործողությունների ծրագրին, դա հետո կերեւա»: Այն, որ Հայրիկյանը «Ոչ»-ի գործընթացը համեմատում է Արագած լեռ բարձրանալու հետ, համաձայն ենք, համաձայն ենք, որ լեռնագագաթ կարելի է բարձրանալ եւ տարբեր կողմերից` հընթացս կողմնորոշվելով: Բայց, գրողը տանի, ինչպես պետք է գագաթ բարձրանա «լեռնագնացների» թիմը, որն առավելապես բաղկացած է քաղաքական դիակներից: Դուք պատկերացնո՞ւմ եք սար բարձրացող մեռել` այ, Հայրիկյանը պատկերացնում է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 16:19

 

 

Սկսենք թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ լուրից: Եվ այդ լուրը, ինչքան էլ զարմանալի լինի, հանրությանը մատուցել է ԱԺ-ում դեմ քվեարկելու ռեկորդակիր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ. «Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել: Նա ինձ խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս բավարարեն Ղարաբաղի պոստեր տեղափոխվելու եւ ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները: Զինվորին պատասխանել եմ, որ իր հրամանատարությունը ավելի ճիշտ կարող է գնահատել, թե իր ծառայությունը տվյալ ժամանակաշրջանում ո՞ր կոնկրետ տեղամասում է առավել նպատակահարմար: Բայց այս մասին գրում եմ, որովհետեւ կարծում եմ` հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին: Համոզված եմ` այսպիսի տղաները բազմաթիվ են եւ հենց նրանք են Հայաստանի անվտանգության անկյունաքարը: Բարի ծառայություն ձեզ, տղաներ»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 15:31

 

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ընդունվել է խստաագույն բանաձեւ Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին: Ինչեր ասես այդտեղ կա` ե՛ւ սպառնալիք Ադրբեջանի ընտրություններին դիտորդ չուղարկելու, ե՛ւ տարատեսակ պատժամիջոցների սպառնալիք, այդ թվում եւ անհատական պատժամիջոցներ կոնկրետ պաշտոնյաների դեմ: Բայց այդ ամենին անպոչ գդալի պես գումարվում է այն, որ Եվրախորհրդարանը. «Վերահաստատում է իր որոշումը` Ադրբեջան ուղարկել Եվրոպական խորհրդարանի պատվիրակություն եւ ընդգծում է այս պատվիրակության ուղարկման կարեւորությունը հնարավորինս շուտ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների հետ ներգրավվի այնպիսի հրատապ հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Լավ, ինչ ասես սրան... Ի՞նչ կապ ունի այստեղ Արցախը, որը ինքնորոշված պետություն է ու Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի: Թե՞ եվրաբյուրոկրատներին նույնիսկ գլխարկ չդնելու պատրվակով անպայման պետք է քթները խոթել Արցախ: Չէ, նման է, որ սրանք երեւանցու ասած «յուղ են վառում», եւ միգուցե մի օր հասունանա այդ Եվրոպային հայտնի ռուսական հասցեով ուղարկելու հրամայականը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 09 Սեպտեմբեր 2015 17:14

 

 

Վաղուց չէինք լսել, հասցրել ենք նույնիսկ կարոտել որձ կովերի մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ: Վերջինս խոսելով Սահմանադրությանը «ոչ» ասողների ճակատի ձեւավորման մասին, զարմանալիորեն լավատես էր. «Այո, կարծում եմ` կձեւավորվի: Ըստ որում, բավականին լայն ճակատ, որովհետեւ այստեղ քաղաքական կամ տնտեսական հայացքներն սկզբունքորեն կապ չունեն, այլ կապ ունի, թե ինչպես են վերաբերվում այս սահմանադրական փոփոխություններին: Սովորաբար նման ճակատներում կարող են հայտնվել ուժեր, որոնք մինչ այդ միմյանց հետ համագործակցելու օրակարգ չունեին»: Դե, երեւի թե, պարոն Բագրատյանը այնքան վաղուց չէր տեսել հարազատ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին եւ այնքան վաղուց չէր լսել նրա ամբիցիոզ հայտարարությունները, թե ով ուզում է միանալ, թող միանա, որ լցվել է մի տեսակ բարի տրամադրությամբ բոլորի նկատմամբ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 08 Սեպտեմբեր 2015 17:23

 

Աչքներս լույս, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հայրենիքից թարմացած եւ կազդուրված վերադարձել է Հայաստան ու որոշել հանրության հետ կիսել իր թանկագին կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ու քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանին երկար կարդալը կամ լսելը առաջացնում է գլխացավ եւ ցրվածություն` այդ մարդու խոսքի զարմանալի խուճուճության պատճառով, ուստի ընթերցողին կներկայացնենք ընդամենը մի  փոքր մեջբերում. «Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող գալ: Այս իշխանությունը` պարոն Սարգսյանից սկսած, չունի լեգիտիմություն, պետական հանցագործությամբ գողացվել է ժողովրդի քվեն, խախտվել է Սահմանադրությունը: Այդ վարչակարգը, որը խախտում է Սահմանադրությունը, չի կարող ներկայացնել երազանքային սահմանադրություն եւ ներկայացնել, որ դա նպաստ կունենա ՀՀ-ի եւ ժողովրդի համար»: Զարմանալի է, մի՞թե մեր «նարնջագույն» ընդդիմադիրները այդքան տկար երեւակայություն ունեն, որ չեն կարող որեւէ նորություն մոգոնել եւ անվերջ օգտագործում են իրենց հին, փչացած ձայնապնակները:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 14:55

 

 

Եվ այսպես, օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հրապարակել է իր եզրակացությունը սահմանադրության նախագծի` մարդու իրավունքներին վերաբերող բաժնի մասին: Դե պարզ է, դա նաեւ իր պարտականությունն է, ու պետք է ասեր` ինչն էր իր տեսակետից լավ, իսկ ինչը` վատ: Առանձնապես այդ հարցին չէինք էլ անդրադառնա, եթե նա իր դիտողություններում չանդրադառնար շատերի մտահոգությունն առաջացրած երեխաների իրավունքների մասին դրույթին, քանզի, եթե այնպիսի ազգաքանդ երեւույթ, ինչպիսին է յուվենալ արդարադատությունը, մեր երկիր կարող է թափանցել միմիայն երեխաների իրավունքների անվան տակ: Ըստ օմբուդսմենի. «Նախագծով` երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան երեխային վերաբերող հարցերում (Նախագծի հոդված 36): Սակայն միջազգային չափանիշներով երեխաների նկատմամբ բոլոր գործողությունները ձեռնարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում «երեխայի լավագույն շահերին»: Նշվածը տարբերվում է «երեխայի շահ» եզրույթից, որով լիարժեքորեն չի արտացոլվում երեխայի համար բացառապես լավագույն լուծում հանդիսացող որոշումների կայացման սկզբունքը»: Բայց, գրողը տանի, ինչու նա բերեց ու խցկեց, այսպես կոչված, «միջազգային չափանիշներ» կոչեցյալը, որոնցով հենց ամրագրված է նույնիսկ այնպիսի աբսուրդ, ինչպիսին է երեխայի դեմքի արտահայտությամբ նրա կարծիքը որոշելը ու ըստ դրա` դատական եւ վարչական որոշումներ կայացնելը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 14:42

 

Խոսքի, կարծիքի ազատությունը շատ լավ բան է, դա մեր երկրի ժողովրդավարական նվաճումներից մեկն է, որ ազատորեն կարող են հնչել տարբեր, իրարամերժ, սուր կարծիքներ: Սակայն զարմանքով պետք է արձանագրենք, որ կան մարդիկ, ում արժե զրկել այդ իրավունքից, քանզի անարժան են եւ բավականին հեռու են մարդ լինելուց, որ մի բան էլ մարդու իրավունք ունենան: Օրինակ, ո՞վ է մի քանի երկրի շպիոն, վախկոտ եւ ղզիկ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ պես, կներեք, պեդերաստը, որ մի բան էլ լուրջ թեմաներից խոսի, իշխանությունից ու ընդդիմությունից դատողություններ անի, Սահմանադրությունից բարբաջի, քիթը խոթի կրթության ոլորտ: Ախր, այդպիսինները եթե որեւէ տեղ իրենց հետքն են թողնում` անգամ ամեն ինչին դիմացող «Ֆեյսբուքում», այդ տեղում միանգամից գարշահոտը կպնում է: Յա՜խք...

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 01 Սեպտեմբեր 2015 17:27

 

Այսօր սեպտեմբերի 1-ն է` այն օրը, երբ բազում հայ մանուկներ առաջին անգամ ոտք են դնելու դպրոց: Ու կարող եմ պնդել, որ երեւի թե լավ օր է լինելու, քանզի երբ համակարգչիս մկնիկը դիպավ առաջին պատահած տեղին «Ֆեյսբուքի» տարածքում, միանգամից ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ վերաբերող դրական լիցքեր հաղորդող տեքստ հայտնվեց. «Ընկերոջս տնից տուն էի վերադառնում, երբ մի փոքր ուշ, բայց ոչ ուշացած Բարեկամության կանգառ մոտեցավ 71 համարի երթուղայինը: Երթուղային նստելիս նկատեցի փակցրած Նժդեհի նկարը եւ խոսքերը, նայեցի ու մոռացա բեղուն անցած օրը եւ ցնծություն ապրեցի: Ճանապարհին մտածում էի, որ հենց այսպես էլ պետք է լինի` երթուղայիններում, ավտոբուսներում նույնիսկ մետրոյում եւ ինքնաթիռներում: Նորմալ է այս երեւույթը եւ աննորմալ նրա բացակայությունը: Կեցցե 71 համարի երթուղայինի վարորդը: Շնորհակալ եմ ե՛ւ այս, ե՛ւ մնացած բոլոր այն վարորդներից, որոնք սթափ եւ գիտակից ձեւով ամեն օր աշխատում են ու անվնաս տեղափոխում են մեր ժողովրդին: Ակամայից հիշեցի Գարեգին Նժդեհի խոսքերը. «Երբ ցեղն է գործում, Գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրադ»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

Ինչպես հայտնի է, արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ հուլիսի 14-ին: Բայց զարմանքով պետք է արձանագրենք, որ այդ դիմումը, թերեւս, յուրահատուկ «թուղթ ու գիր» էր, քանզի առավել քան 40 օր անց էլ այդպես էլ պարզ չէ, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը: ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում էլ, ըստ ՀՀ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի` արդարադատության նախարարի հարց չի քննարկվել. «Կա արդարադատության նախարարի պաշտոնակատար եւ համապատասխան ժամկետներում կնշանակենք նոր նախարարին»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 26 Օգոստոս 2015 16:01

 

Չէ, դասականի «մի մուշտի եմ տվել» արտահայտությունն իրոք անմահ է: Դա հաստատվում է նաեւ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ` Գլխավոր դատախազությանը տված բացատրությունով. «Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին եւ նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ եւ պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է սույն թվականի օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը: 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը եւ ցանկացել հանդիպել... Զրույցի ընթացքում հարցրել է, թե գումարը արդյոք տվել է, թե` ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին...»: Այս զարմանալի երեւույթի շուրջ մեկնաբանություն տալը հաստատ ավելորդ է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 14:33

 

Հայտնի է դարձել, թե ով է վնասազերծել ինքնաձիգով զինված ահաբեկչին Ամստերդամ-Փարիզ ճեպընթաց գնացքում: Նա Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, 51-ամյա ՄԱՐԿ ՄՈՒԳԱԼՅԱՆՆ է: Մեր հայրենակիցը նետվել է ահաբեկչի վրա, խլել ինքնաձիգը, սակայն ահաբեկիչը հասցրել է ատրճանակը հանել եւ կրակել նրա պարանոցին: Այդ ժամանակ արդեն ահաբեկչի վրա նետվել են 4 այլ ուղեւորներ, այդ թվում 2 ամերիկյան զինծառայողներ եւ վնասազերծել վերջնականապես: Ֆրանսիայի նախագահն էլ զանգահարել է Մուգալյանին եւ հրավիրել ճաշի` հենց որ վերջինս ապաքինվի: Ինչեւէ, այդ դեպքը զարմանալիորեն ցույց է տալիս, որ քաջարի ռազմիկ լինելը հայի արյան մեջ է, եւ այդ հատկությունը դրսեւորվում է` անգամ եթե հայորդին ամբողջ կյանքն անցկացնում է այնպիսի խաղաղ միջավայրում, ինչպիսին է ակադեմիական գիտությունը: Այսինքն` ունենք եւս մեկ փաստարկ` ընդդեմ իրենց իրատես երեւակայող եւ հայի անունը պախարակող իմաստակների: Մեր գենետիկ որակները շատ լավն են, եւ դրանք ամբողջովին օգտագործելու դեպքում հայի համար անլուծելի խնդիր չի կարող մնալ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 21 Օգոստոս 2015 00:00

 

Տարատեսակ արեւմտամոլները միշտ մեղադրել են հայրենասերներին, թե շատ եք սիրում դավադրության տեսությունները, եւ իբր գոյություն չունեն ո՛չ «300-ի կոմիտե», ո՛չ համաշխարհային մասոնություն, ո՛չ էլ այլ ստվերային գարշելի բաներ: Սակայն հիմա, զարմանալիորեն, դավադրության տեսություններ արտադրելով անընդմեջ զբաղված են հենց արեւմտամոլները: Ներողություն հայցելով ընթերցողից` այդ անունը հիշատակելու համար, պետք է նշենք, որ զարմանալիորեն խուճուճ դավադրության տեսություն է մոգոնել ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ: Դե, իհարկե, նրա համար մեծն դավադիրը Սերժ Սարգսյանն է, եւ Նեմեց Ռուբոյի դեպքերի առնչությամբ սույն ամենայն հայոց գրանտակերն ասում է. «Այդ տեսակետից շատ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանն այդ Սահմանադրության ընդունման պրոցեսում ձեռք բերի վստահության որոշակի պաշար հանրության մոտ` հանձինս նման քայլերի` զոհաբերությունների:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 17:45

 

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ամբողջ ընդդիմությունով եւ գրանտակեր «քաղաքացիական հասարակությունով» ոստիկան ծեծելու համար ազատազրկման դատապարտված ՀԱԿ սկանդալային ակտիվիստ, պրոֆեսիոնալ սադրիչի հմտություններով օժտված ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ հռչակվել էր քաղբանտարկյալ: Եվ ահա, ինչքան էլ զարմանալի լինի, այժմ նա հայտնվել է ԱԱԾ մեկուսարանում, քանզի կալանավորվել է շորթում կատարելու մեղադրանքով: Մամուլում արդեն տեղեկություններ են տարածվել, որ նա փորձել է փող շորթել երկու պատգամավորից, սպառնալով համացանց գցել պոռնոտեսանյութեր նրանց մասնակցությամբ: Ինչեւէ, տեսնենք հիմա՞ էլ հասարակ զուտ քրեական, քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեցող արարքի համար կալանավորվելու առնչությամբ նրան կհռչակեն քաղբանտարկյալ: Թե չէ, ամեն տեսակի քաղբանտարկյալ տեսել ենք, բայց շանտաժիստ-դրամաշորթ քաղբանտարկյալը հաստատ նորություն կլինի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:13

 

Հարգելի ընթերցող, իսկ տեղյա՞կ ես, որ այսօր տոն է: Զարմացա՞ծ ես, մենք էլ ենք զարմացած: Այսօր` հուլիսի 29-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՎԱԳՐԻ միջազգային օր (International Tiger Day): Տոնը սահմանվել է 2010թ. Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ, որի շրջանակներում քննարկվել են գիշատիչների այս տեսակի պահպանման հետ կապված հարցեր: Սակայն այս տոնը միանգամից 2 զարմանալի բան է հիշեցնում: Մեկը` այն պատմությունը,  թե ինչպես Քաջ Նազարը հայտնվեց վագրի վրա նստած վիճակում, իսկ երկրորդը` թե ինչպես Քոչարյանի վարչակարգի օրոք Վարդան Օսկանյանը պարծենկոտ ձեւով խոսում էր Հայաստանը «Կովկասյան վագրի» վերածելու մասին: Ինչեւէ, հաշվի առնելով, որ մեր երկրի վայրի բնությունում 2-3 վագր պահպանվել են, մաղթենք այդ ազնվացեղ կենդանիներին երբեւէ գործ չունենալ քաջնազարների հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:02

 

Աշխարհը լրիվ խելագարվել է: Օրինակ, ամերիկացիները հուլիսի 25-ին հաջողացրին պղծել այն, ինչը սկզբունքորեն պետք է որ անպղծելի լիներ` սատանիզմը, քանզի հանդիսավորապես բացված սատանայի արձանը իսկական գենդեր էր, եւ դժոխքի տիրակալը պետք է որ նեղանար... Լավ, ամերիկացիներին իրենց սատանիզմով թողնենք սատանի բաժին եւ դիտարկենք, թե մեր երկրում ում ուղեղի վրա ինչպես են ազդում շոգերը: Ահավասիկ, ամենահետաքրքականը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մտքի գոհարները: Այսպես, մեկ հեծանիվի վրա տեղավորվող «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ մի զարմանալի դարակազմիկ քաղաքագիտական գյուտ արեց. «Սահմանադրության ներկայացված նախագիծը ոչ միայն խնդիրները չի լուծում, այլեւ խճճում է ամեն ինչ: Այս նախագծով իշխանությունն ուղղակի խլվում է ժողովրդից. դա պետական հանցագործություն է»: Բայց ինչ անհարմար բան է ստացվում` ախր, մեր ընդդիմադիրները տասը տարի շարունակ պնդում էին, թե իշխանությունները ոչ լեգիտիմ են, որ իշխանությունը խլել են ժողովրդից, իսկ հիմա... Ախր, ինչպես կարելի է խլել մի բան, որը, ըստ Իսագուլյանի զինակիցների` վաղուց խլված է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 15:25

 

ՀՀ նախագահի աշխատակազմը եւ նախարարությունները պատասխանել են այն գրավոր հարցումներին, որոնք համասեռամոլների լոբբիստներն իրենց էին ուղղել դեռ մայիսի 17-ին: Նախագահի աշխատակազմի պատասխանն ընդամենը բարձրաստիճան չինովնիկների քաղաքավարի բառապաշարով կազմված բավականին երկարաշունչ միտք է, որը, պատկերավոր ասած, ցույց էր տալիս հանրահայտ ռուսական հասցեի ուղղությունը: Սակայն զարմանալի է Առողջապահության նախարարության պատասխանը, ուր նշվել էր, որ նախարարությունը գոմիկների զբաղվելու գործառույթ չունի: Զարմանալի է, մի՞թե այդ նախարարությունում մոռացել են, որ գոմիկները հիվանդ, հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ են, հետեւաբար առողջապահության համակարգի պարտքն է զբաղվել նրանց բուժմամբ: Բայց երեւի թե նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ լուրջ է ընդունել Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1991-ին կայացրած քաղաքական որոշումը` համասեռամոլությունը հիվանդությունների ցանկից հանելու վերաբերյալ: Դե, վաղն էլ այդ միջազգային կառույցը շիզոֆրենիան կհանի հիվանդությունների ցանկից, ուրեմն ինչ` պետք է խելապակասներին գժանոցներից բաց թողնենք ժողովրդի վրա՞:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 16:49

 

Ուկրաինայում պաշտոն ստացած Վրաստանի նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ իր զարմանալի ելույթներով ու արարքներով թեեւ զվարճացնում է ամբողջ աշխարհին, սակայն սպասելի է, որ հարազատ երկրից հետո հիմա էլ Ուկրաինայի գլխին փորձանք կբերի: Եվ պատճառը ոչ միայն նրա, մեղմ ասած, անհավասարակշիռ պահվածքն է, այլեւ ապշեցուցիչ պարծենկոտությունը: Բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցում նա գլուխ է գովել, որ քանիցս եղել է ռազմաճակատում (այսինքն` Դոնբասում), որպեսզի խրախուսի այդտեղ կռվող վրացի սպաներին եւ երկար ու բարակ նկարագրել, թե ինչ եզակի խիզախություն ունեն ուկրաինացի զինվորները, ու այդպիսի զինվորներով Ղրիմ գրավելը խաղուպար է լինելու: Մնում է զարմանալ, թե ինչպես է ռազմական սխրանքներից խոսում մեկը, ով ամբողջ աշխարհի աչքի առաջ ռուսների ահից խուճապահար աջ ու ձախ էր վազվզում եւ, ի վերջո, ճաշակում սեփական փողկապը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 16:44

Ինչպես հայտնի է, «Ֆեյսբուքը» խոշորագույն սոցիալական ցանց է, քանզի ընդգրկում է գործնականում ամբողջ աշխարհը: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ այդ հսկայի սեփականատերերն այնքան մանրախնդիր են, որ նույնիսկ մեր ամենավերջին չարչին նրանց ի վիճակի չէ գերազանցել: Այսպես, հայտնի սկանդալային հեռուստալրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎԸ հենց որ փորձեց «Ֆեյսբուքում» էջ ունենալ, նրա էջն ապրեց ընդամենը 3-4 ժամ: Հասկանալի է, որ Կիսելյովն Արեւմուտքի աչքի գրողն է, բայց զարմանալի է, մի՞թե մարդկանց շփման համար նախատեսված սոցցանցը սեփական իսկ կանոններին հակառակ` քաղաքական դրդապատճառներով պետք է որեւէ մեկին թույլ տա կամ չտա էջ ունենալ: Չնայած, ինչու ենք զարմանում` ավելի վաղ Պուշկինի ստեղծագործությունների սիրահարները հայտնաբերեցին, որ իրենց էջերը շատ արագ արգելափակվում են, քանզի Պուշկինի ստեղծագործություններում օգտագործվում է... «խախոլ» բառը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 15:36

 

Ցանկացած ոք, ով փորձում է վերհիշել վաղ մանկությունը, անպայման կհիշի դրվագներ, թե ինչպես մանկապարտեզում սովորեցնում են, որ սուտ ասել չի կարելի: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ, երեւի թե, ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ բաժին էր հասել վատ մանկապարտեզ, կամ միգուցե ծանր մանկություն: Ահա թե ինչ է խոսում Սիվիլիթասիչը Սահմանադրության նոր նախագծի մասին. «Ցանկացած ժողովրդավարության եւ պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր Սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը եւ սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը: Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված Սահմանադրության նախագծին»: Զարմանալի է, թե ինչպես հարգարժան պարոնը չտեսնելու է տալիս, որ նոր նախագծով կոալիցիաների հարցը լուծվում է ինքնաբերաբար եւ նույնիսկ պարտադիր` ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի միջոցով: Դե ինչ, եթե շատ պետք է մի բանը «քըխ» անվանել, ապա հանգիստ կարելի է սպիտակը սեւ անվանել, նայելով ուղիղ զրուցակցի աչքերին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 15:36

Չէ, աշխարհն ակնհայտորեն շուռ է եկել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է հայտարարել լոնդոնասեր ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ հեռուստաեթերում. «Կոնչիտան էլ, կոնչիտայատերն էլ, ես Կոնչիտայի մասնագետը չեմ»: Հետաքրքիր է, Բրիտանական դեսպանատնից թույլտվություն վերցրե՞լ է այդպիսի բան ասելու, որպեսզի շահի հանրության սիրտը, թե ինքնագլուխ է արել, եւ վաղը նրանից պատասխան կուզեն, թե ինչպես է համարձակվել այդպես անպատվել եվրոպական հիմնական արժեքին: Բայց Ստյոպիկը Ստյոպիկ չէր լինի, եթե այդ առաջին դրական տպավորությունը տեղում չփչացներ. «Ազգովի դատապարտեցինք Զվարթնոցում փարթիների անցկացումը: Իսկ Գառնիում Վարդավառ փարթի կարելի՞ է»: Դե ինչ, միանգամից զարմանքով եւս արձանագրում ես, որ եթե մեկը էությամբ չհայ է, թեկուզ աշխարհը շուռ տա, այդպիսին էլ կմնա: Եթե Սաֆարյանի համար Վարդավառը «փարթի» է, էլ ինչ ասես... Ո՛չ բնությանն է պիտանի, ո՛չ մարդկությանը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 15:24

Հիշում եք խորհրդային ժամանակների անեկդոտը «ցեխավիկի» լկստված լակոտի մասին, ով երկնքում ինքնաթիռ տեսնելով` սկսում է ոտքերը գետնով զարկել եւ բղավել. «Սամալյոտի միս եմ ուզում»: Ճիշտն ասած, մտքներովս չէր անցնի, որ բառացիորեն դա կարող է իրականություն դառնալ: Եվ ահա զարմանքով հայտնաբերեցինք, որ հայկական ծագում ունեցող մեծահարուստ ամերիկացի ԴԵՆ ԲԵԼԶԻՐՅԱՆԸ այս  կիրակի կազմակերպել էր ինքնաթիռների որս: Նա գնել էր բազում անօդաչու ինքնաթիռներ, եւ սպառազինված լինելով ինքնաձիգով, սեքսուալ արտաքինով ընկերուհու ուղեկցությամբ զբաղված էր ինքնաթիռի որսով: Դե ինչ, հերթական անեկդոտի վրա ծիծաղելիս միշտ հիշեք, որ կյանքը կարող է մատուցել դրա բառացի իրագործումը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 16:09

 

Ժամանակին, երբ Մահաթմա Գանդիին լրագրողը հարցրել էր, թե ի՞նչ կարծիքի է արեւմտյան քաղաքակրթության մասին, նա պատասխանել էր. «Կարծում եմ` լավ գաղափար կլիներ»: Գանդին միանգամայն իրավացի է նաեւ այսօր, քանզի ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ զարմանալիորեն հաստատեց, որ արեւմտյան քաղաքակրթություն գոյություն չունի: Նրա հերթական ասուլիսին անհարմար բան ստացվեց, քանզի ԱՄՆ նախագահը բերնից թռցրեց. «Հաշվի առնելով լրացուցիչ միջոցառումների սահմանումը, որոնք անցյալ ամիս հաստատվել են իմ կարգադրությամբ, մենք սկսում են «Իսլամական պետության» ուժերի արագացված վարժությունները` նրանց կազմում ընդգրկելով կամավորներին Անբար գավառի սյունիներից»: Ճիշտ է, Սպիտակ տան կայքը սղագրության մեջ փակագծերում նշել է, որ նախագահը նկատի ուներ Իրաքի զինված ուժերը, բայց, ինչպես ասվում է, ուշ է խմել «Բորժոմի», երբ երիկամներդ պոկվել ընկել են: Դե, արդեն խոստովանել է, թե ովքեր են վարժեցնում իսլամական վայրենիներին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:13

Մինչ հայ հանրությունը եւ ոստիկանությունը զբաղված են հանրահավաքով, զարմանալիորեն շատերի ուշադրությունից վրիպեց այն, ինչն ասել է ՀՀ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում. «Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարեւորությունը»: Մինչդեռ արտգործնախարարի ասածը ֆունդամենտալ հիմնադրույթ է: Երբ ԼՏՊ-ն էր նախագահ, բոլոր նորմալ հայերը երազում էին այն ժամանակների մասին, երբ ՀՀ արտգործնախարարն այդպես է արտահայտվելու: Իսկ հիմա դա մեզ համար նույնքան սովորական է, ինչքան այն, որ օդը շնչելու համար է նախատեսված:
Այն, որ մեր ոստիկանությունը ցուցարարներին շատ կիրթ ձեւով տեղահանեց Բաղրամյան պողոտայից, բոլորս տեսանք ուղիղ հեռարձակմամբ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00

Ընդունված է, որ պատերազմը կին արմատի գործ չէ, սակայն Կանադայի Վանկուվեր քաղաքում ապրող ֆոտոմոդել, բայքեր եւ լուսանկարիչ ԹԱՅԳՐ ՍԱՆԸ զարմանալիորեն որոշեց ապացուցել, որ պատերազմը կարող է լինել ոչ միայն կնոջ, այլ մոդելային կնոջ զբաղմունք: Նա 3 ամիս մասնակցել է «Իսլամական պետության» դեմ մարտերին, եղել է Իրաքում եւ հասել է Քոբանի` մարտնչելով քրդական ջոկատի կազմում: Իսկ նրա տպավորությունը «Իսլամական պետության» բարբարոսների վերաբերյալ, «Զիլ խոսք» կայքի փոխանցմամբ, հետեւյալն է. «Անոնք սովորական կռուողներ են, որոնք գործի կը մղեն սարսափ տարածելու հրէշաւոր մթնոլորտ մը, սակայն խորքին մէջ ISIS-էն այդքան վախնալու կարիք չկայ ու կարելի է անոնց դէմ դնել»: Դե ինչ, 46-ամյա մոդելը հաստատում է աշխարհի պես հին ճշմարտությունը, որ սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան նկարագրում են:
Սակայն վերադառնանք փոշուց եւ 42 աստիճան շոգից տառապող քաղաքամայր Երեւան, ուր ոմանց ուղեղների վրա այդ շոգն ազդել է ճիշտ այնպես, ինչպես ազդում է փաթեթավորված կարագի վրա: Ահավասիկ առասպելական ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ի դեմս իր բերած Եվրամիության դրոշները պատռող հուշարարների, տեսավ «ԿԳԲ-ի գործակալների», բայց այնուհետ իր կարծիքը փոխեց. «Եվրոպական դրոշը` այ, դա արդեն սիմվոլ է եւ խորհրդանշում է քաղաքակրթության, մարդկության մեծագույն ձեռքբերումների, միջպետական հարաբերությունների նոր մակարդակի, հանուն մարդու իրավունքների եւ պետությունների միավորման... Իսկ ցուցարարների վերաբերմունքը` դա խուլիգանություն էր»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 15:09

 

Սեւին սապոնն ի՞նչ անի, իսկ խեւին` խրատը... Ուրիշ բան մարդու մտքով չի անցնում, երբ մտաբերում ես ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հերթական արարքը: Նա այդքան առնչվել է հայ ցուցարարների բացասական վերաբերմունքի հետ` Եվրամիության դրոշի հանդեպ, տեսել է, որ այդ կապույտ լաթերից ժողովուրդը գազազում է անգամ, եթե հարթակին Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած լինի, բայց միեւնույնն է` հերթական անգամ նա երեկ այդ դրոշը շալակած եկավ Բաղրամյան պողոտա: Ցուցարարները վանկարկեցին` հեռացի՛ր, նրան սադրիչ անվանեցին, թուքումուր տվին, նույնիսկ քաշքշոց եղավ... Իսկ «Ֆեյսբուքում» նույնիսկ շրջանառվեց հետեւյալ բանաձեւը` «Հիմա ո՞վ է ԿԳԲ-ի ագենտ, պարոն Հայրիկյան»:  
Չէ, մենք միայն մեր մեռնելու օրը չգիտենք: Ընդամենը 2 ժամ առաջ ենթադրեցինք, որ Բաղրամյան պողոտայում  հարթակին կանգնած երիտասարդ «ժառանգականներն» ու «ազատ դեմոկրատները» անպայման կմատնեն սեփական լիբերաստ եւ արեւմտամետ էությունը...

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00

Էս Մուրադը ինչո՞ւ կատաղեց` հռչակավոր ֆիլմի հռչակավոր հերոսի խոսքը ակամա հիշեցինք, երբ ընթերցեցինք ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հայտարարությունը. «Պետք է հրապարակել քաղաքական սադրիչների, ուղղորդողների անունները: Մեր երիտասարդները լավ գիտեն, թե ովքե՞ր են դրանք: Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է` «Աղբի անունը ի՜նչ ուզում ես դիր, միեւնույն է, հոտը հո չի՞ փոխվի, չի վերանա»: Դրանք այն ողորմելիներն են, որոնք ուզում են իրենց նեղ անձնական շահերին ծառայեցնել այս շարժումը: Բայց ո՛չ հայ ազգն է միամիտ, ո՛չ էլ մեր երիտասարդներ են միամիտներ, ամեն ինչ հասկանում են: Կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան գիտակից է, որ չի գնա ու չի կանգնի նրանց կողքին»: Դե ինչ, պատգամավորը տվյալ դեպքում ամբողջովին իրավացի է, քանզի լուսանցքային որոշ ուժեր զարմանալի համառությամբ փորձում են Բաղրամյան պողոտայում մայդանային իրավիճակ ստեղծել, թեեւ պարզ է, որ կրկին ջրի երես բարձրանալու նրանց շանսերը զրո են, անգամ եթե Հռոմի պապը Հռոմի տատուն ձեռքից բռնած գա եւ փորձի նրանց փրկել:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 30 Հունիս 2015 18:02

Եվ այսպես, քաղաքացիական հայտնի ակտիվիստ ԵՂԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ այլեւս «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ չէ: Հեռացրել են այն բանից հետո, երբ ցույցերի ընթացքում նա դեմ է հանդես եկել իրավիճակը սրելուն եւ բախումների գնալուն: Բայց քանի որ չէին կարող նշել, որ հեռացնում են գաղափարական պատճառով` պարկեշտ եւ պատասխանատու հայ մարդ լինելու համար, մոգոնեցին մի ձեւակերպում, որը հիշեցնում է ԽՍՀՄ տարիների կոմունիստական ժողովների թունդ որոշումները` այսպես կոչված «անբարո նկրտումների» համար իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ, այն էլ` քարտուղարության անդամի դիրքն ու լիազորություններոն օգտագործելով: Եթե սովորական լեզվով դա ասենք, կստացվի, որ ժողովրդի խոսքով ասած, հեռացրել են` աղջիկներին ձեռ գցելու կամ սիրահետելու համար: Այդ ամենը ոչ միայն զարմանալի է, այլեւ ծիծաղելի` «Հիմնադիր խորհրդարանը» խորհրդային ժամանակների մեթոդների մասին արտահայտվում է բացառապես վատ, սակայն զարմանալիորեն ընդօրինակում է դրանց ամենահոռի հատվածը: Դե ինչ ասես, հաշվի առնելով «Հիմնադիր խորհրդարանի» ներկայիս պահվածքը, մնում է արձանագրել, որ այդտեղից հեռացվելը ինքնաբերաբար նշանակում է, որ կարգին մարդ ես: Համ էլ, մի հռետորական հարցադրում` օրինակ, այդ հիմնարկությունից կարո՞ղ են որեւէ մեկին հեռացնել արական սեռի երիտասարդ ներկայացուցչի նկատմամբ ոտնձգությունների համար, թե ամերիկյան թրենդին համապատասխան դա նորմալ կհամարեն:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 26 Հունիս 2015 16:48

Բավականին զարմանալի հայտարարություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնի ընդդիմադիր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ. «Այս շարժումն անպայման հաղթելու է, քանի որ քաղաքական առաջնորդ չկա»: Դե ինչ, ուշագրավ խոստովանություն է, որը բխում է մեր վայ-ընդդիմադիրների վերջին տարիների տխուր փորձից: Պարզապես զարմանալի է, որ դա ասում է մի այնպիսի միավորի ներկայացուցիչ, որը քաղաքական առաջնորդ ունի` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Երեւի թե, Սասուն Միքայելյանը մի պահ մոռացել է, որ ինքն այլեւս անկուսակցական չէ, իր կուսակցությունն էլ ունի առաջնորդ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

 

Ի՞նչ եք կարծում, որ շինանյութն է ամենասազականը` պատ կառուցելու համար: Աղյո՞ւսը, քա՞րը, երկաթբետո՞նը, նորարական կոմպոզիցիոն նյութե՞րը... Ոչ, չարաչար սխալվում եք, եւ «էլեկտրական» ցույցերի ու հանրահավաքների ընթացքում բացահայտվեց մի նոր, առավել հուսալի շինանյութ: Դա ընդդիմադիր ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ: Նրանք եկան` կենդանի պատ կազմելու ժողովրդի եւ ոստիկանության միջեւ: Դե ինչ, գոնե այդպես պիտանի եղան բնությանը եւ մարդկությանը: Սակայն մենք շատ զարմացանք, երբ ընդդիմադիրներին միացան ՀՀԿ խմբակցության անդամ Սանվել Ֆարմանյանը եւ նախարար Արմեն Աշոտյանը: Դե ինչ, բոլոր դեպքերում ցանկացած քայլ, որը նպաստում է լարվածության թուլացմանը եւ նվազեցնում բախումների հավանականությունը, պետք է համարել միայն ու միայն ողջունելի:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00

Հարազատ կուսակցությունն անխոսնակ թողած եւ եվրոպաներում հարմարավետ եւ հաճելի ուսման մեկնած թեեւ երիտասարդ, բայց վաղուց արդեն ուսանողական տարիքից դուրս եկած «Ժառանգության» խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ հանկարծ որոշեց կոչով դիմել բոլորին, ովքեր կարդում են իր ֆեյսբուքյան էջը. «Սիրտս ճաքումա, որ Հայաստանից ահագին հեռու եմ, ու տրաքումա ավելին, որ բնակչության մեծ մասը լրիվ ուրիշ աշխարհում է ապրում... ժողովուրդ, միացեք բոլորիս համար կռիվ տվողներին, իրանք միայն իրանց տան համար չեն պայքարում, իրանք ցույց են տալիս, որ Հայաստանը գոմ չի, որ ով ոնց ուզենա չոբանություն անի մեր նկատմամբ... Խնդրում եմ դուրս էկեք փափուկ տեղերից ու միացեք ժողովրդին, քանի որ ամեն մեկիդ ներկա գտնվելը բացառելու է բռնությունը ու հաղթանակ է բերելու»: Սա այն դեպքն է, երբ ժողովուրդը կասեր` ձայնը տաք տեղից է գալիս: Ախր, երիտասարդ գործիչը չի էլ պատկերացնում, թե զարմանալիորեն ինչքան կեղծ է հնչում իր կոչը: Հակառակ պարագայում այդ կոչը հրապարակելուն զուգահեռ նա արդեն Երեւանի տոմսը ձեռքին կշտապեր օդանավակայան, որպեսզի անպայման անձամբ անի այն, ինչի կոչն անում է ուրիշներին:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 19 Հունիս 2015 14:39

Ամառները եռում է ոչ միայն ջուրը` ավտոմեքենայի շարժիչի հովացման համակարգում, այլեւ ոմանց ուղեղը: Այսպես, ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում հայտնաբերեցինք հետեւյալ «դավադրության տեսությունը». «Իմ Հայ ժողովուրդ, եղեք խելացի եւ իմաստուն, օլիգարխները պառլամենտը ամեն քայլին գնացին որ ազգին ոտքի հանի, ու Վովայի միջոցով ձեզ մահակների տակով անցկացնի, մի խոսքով մայդան կամ մարտի մեկ անի, զգոն եղեք, մի՛ տրվեք որոշ սադրիչ` իբր կազմակերպիչներին, որ չհասնեն Վովայի նպատակներին,.այս շինցու սրանց կողմից արհեստական թանկությունը սպանդ անելու համար է»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00

Զարմանալի, նույնիսկ մազալու անձնավորություն է ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ: Ոչ, այս անգամ չենք հիշատակելու նրա` 1995-ին կազմակերպած ահավոր ընտրակեղծիքները, ոչ էլ զինդատախազ եղած ժամանակվա հանցավոր դրվագները, այլ ընդամենը կանդրադառնանք զուտ պատգամավորական գործունեությանը: Զարմանալի է, բայց փաստ` այս ամռան շոգին Ջհանգիրյանի սիրտը արտահերթ նոր նստաշրջան է ուզում: Նա առաջարկում է ընթացիկ նստաշրջանում օրենքներն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ 2-րդ եւ 3-րդ ընթերցումների համար մինչեւ արձակուրդները նոր արտահերթ հրավիրել, եւ ավելին. «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ [արտահերթ նիստերում] առնվազն փոքր օրակարգում ընդգրկված օրինագծերը ներառվեին, ինչը ենթադրում է, որ դրանք հանձնաժողովներում գոնե քննարկված կլինեին»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 17:34

Գամառ ջոբա, հերթական անգամ մեզ առավել քան զարմացրեց Վրաստանի նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է. «Այսօր Ուկրաինայի հերոսական զինված ուժերը ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին չկարողանա մտնել մեր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի եւս մի քանի հարյուր հազար մարդ անօթեւան չմնա: Իսկ հետագայում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն, ինչ ժամանակին նվաճել են, այդ թվում եւ Ղրիմում տեղակայված ռազմածովային ուժերը, վերադարձվի ուկրաինական վերահսկողության ներքո: Եվ դա անպայման լինելու է, դրան այլընտրանք չկա»: Ապշել կարելի է այդպիսի պարծենկոտությունից, ախր, դեռ ոչ ոք չի մոռացել, թե ինչ եղավ, երբ նույն Սահակաշվիլին 2008-ին փորձեց «վերադարձնել» Հարավային Օսիան եւ Աբխազիան: Առավելագույնը, ինչ ի զորու է անել Միշիկոն` Ուկրաինայի նախագահին սովորեցնել փողկապ ուտելու արվեստը, իսկ զինվորականներին` ռուսական բանակից հմտորեն ճողոպրելու բոլոր նրբությունները:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00

Քաղաքական ստվերային ինտրիգների եւ էլեկտրաէներգիայի սակագների շուրջ եռացող կրքերի արանքում շատերը մոռացել են, որ այսօր Ազգային հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հիշատակի օրն է: Հիշեցնենք, որ 1993-ի հունիսի 12-ին հետախուզական խմբով Աղդամի շրջանի Մարզիլի գյուղին մոտեցած Մոնթեն զոհվեց ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից: Ինչեւէ, հիշելով եւ փառաբանելով Մոնթեին, թերեւս չարժե նաեւ մոռանալ նույն 1993-ին շրջանառվող խոսակցությունները, որ ինչ-որ մեկը թաքուն «նավոդկա» էր տվել թուրքերին, որպեսզի այդպիսի ազդեցիկ եւ հեղինակավոր հրամանատարը հետագայում հանկարծ ազդեցություն չունենա Հայաստանի քաղաքական դաշտում... Երեւի թե, այդ տեսակի` ոչ մինչեւ վերջ պարզաբանված դրվագները իմաստ ունի առավել քան 20 տարվա հեռավորությունից հետաքննել, որպեսզի բացահայտվեն նրանք, ովքեր այսօր հրեշտակի թեւով ներկայանալով` դեռ մի բան էլ համարձակվում են քաղաքական հավակնություններ ունենալ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:07

Ինչ կարծիքի եք, ծակ պրոֆեսորներն առկա են միայն մեր քաղաքական եւ լրատվական դաշտո՞ւմ, թե... Տվյալ դեպքում կխոսենք հենց այդ զարմանալի թե-ի մասին: Պարզվում է, որ ծակ պրոֆեսոր կա նաեւ հռչակավոր Սորբոնի համալսարանում` ի դեմս այդ համալսարանի պրոֆեսոր, հայագետ եւ պատմաբան ԿԼՈԴ ԱՐՄԵՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ: Սույն, կներեք արտահայտությանս համար, պրոֆեսորը առաջարկում է` եթե ձեր տան սենյակներից մեկը չեք կարողանում օգտագործել, ապա այն նվիրեք ձեր դուշմանին. «Հայկական շահը կլիներ, որ լուծվեր այս ձեւով, եթե նախկին ինքնավար մարզից դուրս որոշ չբնակեցված տարածքներ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի, դրա փոխարեն Ադրբեջանն ընդունի ԼՂՀ անկախությունը, չբնակեցված տարածքներ ասելով` օրինակ Աղդամը»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 09 Հունիս 2015 15:59

Վաղուց ձայնը չէինք լսել, եւ ահա Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հանկարծ որոշեց հանրությանը պարգեւել իր խոհափիլիսոփայական մտքերը կուսակցությունների մասին: Հայոց դեմոկրատիայի հայր եւ մտքի գիգանտ սույն կերպարը մասնավորապես ասաց. «Այսօր մեզանում հացի խնդիրը գնալով սրվում է: Ճիշտ ժամանակն է մտածել նոր կուսակցությունների ստեղծման մասին` ապահովագրվելով համաժողովրդական ընդվզման հասունացող վտանգից: Չէ՞ որ կուսակցությունները կոչված են ոչ թե համախմբելու, այլ մասնատելու ժողովրդին»: Անշուշտ, երբ հացի խնդիրը սրվում է, կարիք է զգացվում ծաղրածուների, այլ ոչ թե կուսակցությունների: Ու թեեւ կան կուսակցություններ, որոնք ոտ ու գլխով ծաղրածու են, այնուամենայնիվ, զարմանալով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ինքը` Հմայակը, ավելի շատ է կուսակցություն փոխել, քան շապիկ մաշել: Ուստի մնում է գալ զարմանալի եզրակացության` որ, եթե Հովհաննիսյանն իրավացի է, ապա, անպայմանորեն, ժողովրդին պառակտելու հսկայական փորձ պետք է կուտակած լինի բոլոր կուսակցություններում, որոնց հասցրել է անդամակցել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 05 Հունիս 2015 15:35

Ժամանակին «հարգելի ռադիոլսողները» օր ու դադար չունեին ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ էմոցիոնալ եւ կռվարար ելույթներից: Հիմա էլ, կարծես թե, «հարգելի ռադիոլսողի» պարապ ականջների հույժ դեֆիցիտի պայմաններում նա զարմանալիորեն որոշել է այդ պակասը լրացնել Հանրային խորհրդի հաշվին: Եվ ահա վերջին  նիստը, որ վերաբերում էր ցորենի ալյուրի` կասկածելի հավելումներով «հարստացնելու», իսկ ավելի ճիշտ` հարամելու ծրագրին, զարմանալի շրջադարձ ունեցավ: Ոչ, զարմանալին այն չէ, որ այդտեղ հերթական միջադեպն ու կռիվ-ղալմաղալը եղավ, այլ զարմանալին Սադոյանի կեցվածքն էր: Վաղուց թոշակի ենթակա այդ մարդն անընդհատ միջամտում էր, պաշտպանելով ծրագիրը, բայց վերջում պարզվեց, որ նա չգիտեր, որ հավելանյութերն ավելացնելու են ալյուրին, այլ ոչ թե լավաշի մեջ: Դե ինչ, շնորհավորենք պարոն Սադոյանի զարմանալի սադոյանամազոխիզմը` նա պաշտպանեց մի բան, որի մասին, մեղմ ասած, շատ մակերեսային պատկերացումներ ունի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 03 Հունիս 2015 17:06

Ի՞նչ կարծիքի եք, կան արդյոք հայեր Հյուսիսային բեւեռում: Մի շտապեք ժխտական պատասխան տալ, քանզի նախ` հայեր կան ամենուրեք, եւ երկրորդը` կա հայ նավապետ ՎԱԼԵՆՏԻՆ ԴԱՎԻԴՅԱՆՑ, ում հիմնական գործերից մեկն էլ ատոմային սառցահատով զբոսաշրջիկներին Հյուսիսային բեւեռ հասցնելն է: Եվ ահա նրա վկայությամբ. «Հետաքրքրությունը միշտ էլ մեծ է եղել, այն դեպքում, որ ուղեգրերը բավականին թանկ են` միջինը 30 հազար դոլար: Փոխվել է զբոսաշրջիկների կազմը: Երբ 1990թ.-ին «Ռոսիա» սառցահատն առաջին անգամ զբոսաշրջիկներ տեղափոխեց Հյուսիսային բեւեռ, ապա այնտեղ հիմնականում թոշակային տարիքի ամերիկացիներ էին»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00

Թեեւ շոգերը նոր-նոր են սկսվում, սակայն զարմանալիորեն որոշ քաղաքական եւ քաղաքականամերձ դեմքերի ուղեղներն արդեն հալվում են: Երբեմն տպավորություն ենք ստանում, որ նրանց գանգատուփերը լցված են ոչ թե ուղեղային գորշ զ անգվածով, այլ անորակ պաղպաղակով: Ահավասիկ` ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ ոչ ավել, ոչ պակաս, իրեն եւ իր նմաններին համեմատում է Քրիստոսի հետ. «Սփյուռքահայ ընկերս, ազնվագույն եւ ազգանվեր մի մարդ, գրեց ինձ դառնությամբ` «Ի՞նչ ազգ ենք մենք` միայն փողի, հացի, լույսի հարցով ենք հավաքվում, իսկ անկախության կորստի, ազատագրման կոչերին գրեթե անհաղորդ ենք մնում: Երեւի, եթե Քրիստոսը վաղը Երեւան գա իր քարոզով` հազիվ թե մի տասը մարդ կհավաքվի նրան լսելու, հետո էլ ոստիկանները կձերբակալեն…» Ընկերս ճիշտ է, իհարկե, բայց նրա բերված օրինակն իր մեջ պարունակում է իր իսկ հարցի պատասխանն ու խորհուրդը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 29 Մայիս 2015 00:00

Քանի որ ամենաթեժ թեման էլեկտրաէներգիայի թանկացումն է, պարապ մնացած ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց հանրությանը մատուցել "սենսացիոն" լուր, բայց այն էլ` դա ոչ նորություն է, ոչ էլ սենսացիա. "Սենսացիան, որ ինձ համար 2 տարի առաջ բացահայտել էի, այն էր, որ մենք հոսանք էինք առնում Վրաստանից: Այն ժամանակ պարզվեց, որ մենք վրացիներին հոսանք ենք տալիս, քանի որ իրեք մեզ պարտք են, ու այդ պարտքը փակելու միջոց է դա: Դրանից առաջ էլ մենք վրացիներին միշտ հոսանք տվել ենք, քանի որ մեզ մոտ ավելցուկի խնդիր կա: Մենք կարող ենք պարտադրել ավելին, քան մեր պահանջարկն է, բայց այսպես` աչքներդ լույս, արդեն քանի օր է մեր հյուսիսային շրջանները`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 27 Մայիս 2015 00:00

"500 հազար ձայն ստացած գործչին օրը ցերեկով ստիպեցին հեռանալ քաղաքականությունից: Համաժողովրդական շարժումը ոչ թե տապալվեց, այլ պետական ու քաղաքական ահաբեկչություն իրականցվեց": Ի՞նչ եք կարծում, ով է այդպիսի մասշտաբային դատողություններ անում: Զարմանալիորեն պարզվում է ոչ այլ ոք, քան երբեւէ 1000 քվեից ավել չտեսած մարդ-կուսակցություն ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Հա, ինչպե՞ս էր կոչվում դրա կուսակցությունը` եթե չեմ սխալվում "Ազգային համաձայնություն", եթե սխալվում եմ` ուշադիր ընթերցողն ինձ կուղղի: Իսկ որ "քաղաքական ահաբեկչության" մասին խոսելը ոչ միայն անտեղի է, այլեւ ծիծաղելի, երեւում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ասուլիսային խոսքից.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 26 Մայիս 2015 00:00

Մի զարմանալի եւ տագնապեցնող տեղեկատվություն է հնչեցրել եթերում քայքայիչ աղանդների գծով հայտնի փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Այն է, որ վերջին 20-25 օրվա ընթացքում Հայաստան տարբեր առիթներով այցելել են խարիզմատ աղանդների տարբեր ղեկավարներ եւ, ըստ շշուկների` Հայաստանում ուկրաինական սցենարով "գունավոր հեղափոխություն" նախապատրաստելու համար: Այստեղ արի ու մի ասա` ախորժակներիդ քացախ: Ախր, եթե աղանդավորական զոմբիացված նախիրը պիտանի լիներ հեղափոխություն իրականացնելու` վաղուց արել էին: Իսկ ինչու դա չի կարող ստացվել` որովհետեւ առանց այդ էլ աղանդավորներն իրենց կպչուն քարոզչությամբ այնքան են զզվեցրել մեր ժողովրդին, որ եթե հանկարծ համարձակվեն փողոց դուրս գալ (ինչ պահանջով էլ դա լինի) կդառնա իսկը թումանյանական հեքիաթի պատմությունը` տուր թե կտաս շան ճակատին: Բայց, միգուցե, իրականում այդ էմիսարների այցի նպատակը ոչ թե հեղափոխությունն է, այլ հենց ծեծուջարդ սադրե՞լը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 22 Մայիս 2015 00:00

Որ ասում էի` կեղծ մարդասիրությունը լավ բան չէ, մի բան գիտեի: Եվ ահա բավականին զարմանալի ու տգեղ պատմություն եղավ "Ժառանգության" մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ կեղծ հումանիզմի դրսեւորումից հետո: Սանասարյանը մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել էր. "Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. ով ուրախանում է, որ Բաքվում հրդեհ է եղել, որի արդյունքում մարդկային լուրջ զոհեր են եղել, այդ թվում` երեխաներ, նման մարդիկ կորցրել են իրենց մարդկային նշույլները կամ միգուցե երբեւէ չեն ունեցել... Հիտլերին զիջում եք ձեր ուղեղի ծալքերով, նա գոնե խելացի էր, բայց ձեզնից շատերը պակաս հիտլերներ չէին լինի ու ավելի վտանգավոր...": Ու նրա գրածը անմիջապես տարածել էին ադրբեջանական կայքերը, թարգմանել ու տարածել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 20 Մայիս 2015 00:00

Միայն դու էիր պակաս` ինչքան էլ զարմանալի լինի, իր կարծիքը Արցախի հարցի շուրջ հանկարծ որոշեց հայտնել ծերացած եւ քաֆթառացած տխրահռչակ ՊՈԼ ԳՈԲԼԸ: Նա մի բոլ տրտնջաց, որ որդի Ալիեւը հայր Ալիեւից էապես թույլ է, ու այդ պատճառով 15 տարվա վաղեմությամբ Քի Վեստում եղած իրավիճակը, երբ Քոչարյանը քիչ էր մնում Մեղրին փոխանակեր Լաչինով, չի կարող կրկնվել: "Համոզված չեմ, որ Ադրբեջանի ներկա նախագահն ունի փոխզիջման գնալու նույնքան հնարավորություն: Կարծում եմ, Իլհամ Ալիեւն ավելի շատ է կախված տարբեր ուժերի շահերից եւ դրա պատճառով չի կարող հեշտ գնալ այն փոխզիջումներին, որոնք հնարավոր էին իր հոր համար",- դառնորեն տրտնջաց այդ չարագուշակ դեմքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 19 Մայիս 2015 00:00

Ինչպես հայտնի է, հավը երազում կորեկ է տեսնում: Իսկ որձ կովերի գծով հմուտ փորձագետ, նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ երազում տեսածն այլ բան է` քաոս. "Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ սահմանադրական փոփոխությունները, այնուամենայնիվ, չեն բխում ավելի դեմոկրատական հասարակություն ստանալու ձգտումից: Ամենեւին: Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ շատ հնարավոր է, որ կստանանք անկառավարելի իրավիճակ: Եթե վերացնում են նախագահի ինստիտուտը, դա չի նշանակում, որ դեմոկրատական պետություն եք ստանում: Դուք կարող եք քաոս ստանալ": Զարմանալի է, ինչ տրամաբանությունից ելնելով` Բագրատյանը քաոս է ակնկալում, մի՞թե նրան թվում է, որ մեր ժողովուրդը հմուտ սահմանադրագետ է եւ սահմանադրական բարեփոխումների տեքստը կարդալուց հետո մոտը ապստամբելու ցանկություն կառաջանա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 15 Մայիս 2015 00:00

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, "կոոպերատիվ հնչակների" առաջնորդ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ խոստովանել է, որ. "Փետրվարյան դաժան իրադարձություններից հետո ընդդիմությունը շատ ծանր հարված ստացավ": Սակայն զարմանալին այն է, որ տիկին Սարգսյանը դեռեւս հույս ունի, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դեռ կհամախմբվեն ու կկազմեն ընդդիմության առանցքը: Զարմանալի է, մի՞թե քաղաքական ներկապնակին նույնիսկ մակերեսորեն ծանոթ որեւէ մեկը կարող է դեռ այդպիսի հույսեր ունենալ, երբ ՀԱԿ-ի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել, իսկ տխրահռչակ Ջհանգիրյանն էլ հասցրել է նույն ԲՀԿ-ին հայհոյել: Դե ինչ, հաշվի առնենք, որ տիկին Սարգսյանը զգացմունքային է, այդ պատճառով էլ ներողամտաբար վերաբերվենք նրա անհասկանալի հույսերին:
Ի դեպ, զարմանալի ճշգրիտ դատողություն է արել ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ընդդիմադիրների` սահմանադրական բարեփոխումների հանդեպ ունեցած վերաբերմունքի առնչությամբ.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 13 Մայիս 2015 00:00

Ժողովուրդն ասում է` ինչքան էլ ուղտը սատկի, էլի կաշին մի իշաբեռ է: Իսկ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ զարմանալիորեն նույն կարծիքին է մեռած-չթաղած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նա այդ դիակին համարում է հույժ վտանգավոր զոմբի եւ շուրջը հյուսում "Կիկոսի մահվան" պատմությունը. "Եթե հանկարծ Թուրքիան, Հայաստանին նեղ դրության մեջ գցելու նպատակ ունենալով, վավերացնի արձանագրություններից մեկը, որը ինչ-որ քայլեր կատարելու ժամկետներ չի պարտադրում, այդ դեպքում դժվար կլինի աշխարհին բացատրել, թե ինչու մենք չենք վավերացնում այդ փաստաթուղթը: Երկու արձանագրությունները մեկ ամբողջություն են կազմում, եւ մեկն առանց մյուսի, իմաստ եւ արժեք չունի":
Որ խոսք գնաց Թուրքիայի մասին, չենք կարող չարձանագրել, թեեւ զարմանալի, բայց հաճելի տեղեկությունը:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 3