Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

11 ՓԵՏՐՎԱՐ 2016

Շփման գծում բռնության աճը եւ ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է:

 

Ընթերցել...
 

 

11 ՓԵՏՐՎԱՐ 2016

Շփման գծում բռնության աճը եւ ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է:

 

Ընթերցել...
 
Օրացույց
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:07

 

11 ՓԵՏՐՎԱՐ 2016

Արման Թաթոյանը մրցակցային թեկնածու է, այն առումով, որ հենց մարդու իրավունքների ոլորտում աշխատելու մեծ փորձառություն ունի: Ես ոչ միայն գոհ եմ` վերին աստիճանի գոհ եմ նրա աշխատանքից:

 

Ընթերցել...
 
Օրացույց
Շաբաթ, 30 Հունվար 2016 12:41

28 ՀՈՒՆՎԱՐ  2016

Այդ պատանիները արցախյան ազատամարտի կամավորների պես քաջ գիտեն հայրենիք նվիրական բառի արժեքը: 1994 թվականին մայիսին հատատված զինանդադարին հաջորդած զինված դիմակայությունը չի վերաճում լայնածավալ ռազմական գործողությունների, ոչ միայն հայկական բանակի ստոաբաժանումների մարտական բարձր պատրաստությամբ ու ժամանակակից սպառազինությամբ, այլեւ հայ զինվորների ու սպաների նվիրումով, ջանքերի, սխրանքների ու, ցավոք, երբեմն կյանքերի գնով:

 

Ընթերցել...
 
Օրացույց
Շաբաթ, 30 Հունվար 2016 12:39

 

28 ՀՈՒՆՎԱՐ 2016

Մենք նաեւ գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին` հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը` մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետեւ այդ օրերին ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է ,Ասքանազյան ազգե, իսկ Սուրբ գիրքը` ,Ասքանազյան գունդե, որ իրենից ներկայացնում է ե՛ւ երկիր, ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ զինված ուժ:

 

Ընթերցել...
 

 

21 ՀՈՒՆՎԱՐ 2016
ԿԳ նախարարությունը երկու անգամ արձագանքել է Առողջապահության նախարարության ահազանգերին: Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, եւ մենք ունենք արդեն առաջարկություններ: Այսպիսով, գարնանային արձակուրդ չի լինելու: Իսկ մնացած հինգ օրերի համար մենք կամ յուրաքանչյուր օր մեկ ժամ ավել դաս կանցկացնենք, կամ շաբաթ օրերին դասեր կլինեն դպրոցներում:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

Ընթերցել...
 

21 ՀՈՒՆՎԱՐ 2016

Մտքի ընթացքը կառավարելը ճիշտ է, բայց անհրաժեշտ է, որ այդ միտքը ճիշտ արդյունքի հանգեցնի, ոչ թե ինչպես Վլադիմիր Իլյիչի (Լենինի-խմբ.) դեպքում: Ի վերջո այդ միտքը հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը, ահա թե ինչի: Այնտեղ շատ նման մտքեր կային` ինքնավարացում եւ այլն: Ռուսաստան կոչվող շինության տակ ատոմային ռումբ էին տեղադրել, եւ հետո դա պայթեց: Եվ մեզ համաշխարհային հեղափոխություն պետք չէր:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Օրացույց
Ուրբաթ, 05 Հունիս 2015 15:08

4 ՀՈՒՆԻՍ
2015

Բանակցային պրոցեսը Ադրբեջանի համար պատվերով համերգ չէ, որ երբ ուզի առաջարկ ներկայացնի: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման գործողությունների է դիմում: Պարզից էլ պարզ է, որ փորձում է Թուրքիային խցկել բանակցային պրոցեսների մեջ, որը, սակայն, անհնար է: Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման գործում անելիք չունի եւ չի էլ կարող ունենալ:

 

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Օրացույց
Ուրբաթ, 05 Հունիս 2015 15:03

4 ՀՈՒՆԻՍ
2015

Բոլորն իրանց խաղն են խաղում: Մենք ուզում ենք մեր ձեւով կայանալ, որեւէ մեկի ասածին տոն չենք տալու: Ասում են` Սերժ Սարգսյանի հաճախորդն ենք ես, Նիկոլը Փաշինյան: Ժամանակը ցույց կտա` ում հաճախորդն ենք: Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է եղել, բայց ես իմ տեսակետն ունեմ, ինքը` իր:

 

ՍԱՍՈՒՆ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

28 ՄԱՅԻՍ 1988

Մենք անարատ, մաքուր դրոշ ենք պարզել, թող բարի լինեն այդպես  անարատ էլ պահպանել այն: Եվ մենք թույլ չենք տա, որ այդ դրոշի, այդ գաղափարախոսության վրա մի փոքր  բիծ անգամ գոյանա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Եվրոպական դիվանագետներից շատերը լավատեսությամբ նշում են, որ մնացել է երկու փոքր հարց լուծել` փախստականների եւ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները, ըստ նրանց` մյուս հարցերի շուրջ փոխզիջման են հասել... Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա 2014-ը մի շարք նոր տհաճ իրողություններ բերեց:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Եթե մեզ հրահրեն, սադրանքներ լինեն, եթե ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք, ապա մենք ամեն ինչ կանենք, որ Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության այդ տարածքը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

21 ՄԱՅԻՍ 2015

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից: Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Ցանկանում եմ հռետորական հարց հնչեցնել. իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է` իր դերը կատարելու համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

ՀԱՊԿ-ն ի վիճակի է երաշխավորել իր անդամների լիարժեք պաշտպանվածությունը ներկայում գոյություն ունեցող սպառնալիքներից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

14 ՄԱՅԻՍ 2015

Մե՛նք էլ, եվրոպացինե՛րն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք: Հայաստանի Հանրապետությունը շատ  է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը, մենք շահագրգռված ենք եւ նման շահագրգռվածություն տեսնում ենք եվրոպական  գործընկերների կողմից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Մենք ցեղասպանությունից մազապուրծ ու կիսամեռ, վախեցած ու ողբացող բեկորներ չենք: Մենք կրկին կենսունակ ու մարտունակ ազգ ենք, որ ապրելու, ազատագրվելու մեծ ծարավ եւ ունակություն ունի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Վստահ եմ, որ բոլորիդ պետք է մոռանալ անցյալի վիրավորանքները, վեր բարձրանալ աննշան խնդիրներից, հավաքվել համաշխարհային տերությունների առաջնորդներով եւ հարց տալ` ուր է գնում այս աշխարհը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

7 ՄԱՅԻՍ 2015

Մեր ընդդիմադիր կոչված ուժերն իշխանությանը փնովելով` դիվիդենտներ են շահում, ժողովրդին հանում են ոտքի, հետո հետ են քաշվում, կամ ժամանակի ընթացքում կամ մաս են կազմում իշխանության: Այս ամենի արդյունքում ժողովուրդն այսօր ավելի շատ է սկսել արտագաղթել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները շրջադարձային երեւույթ էին ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ համաշխարհային պատմության մեջ: Եթե ոչ վաղ անցյալում Հայոց ցեղասպանության մասին գրում եւ խոսում էին որպես "մոռացված ցեղասպանության", եթե մինչ հիմա հրեաների կողմից կար այսպես կոչված "ցեղասպանության մենաշնորհ", ապա այսօր դա արդեն այդպես չէ...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Արցախի  պաշտպանության բանակին հաջողվել է կանխել ԼՂՀ ԱԺ ընտրությունները  խանգարելու` ադրբեջանական կողմի փորձը:
Սահմանին այսօրվա դրությամբ վիճակն ավելի խաղաղ է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

30 ԱՊՐԻԼ 2015

Ինչպես պատմում էին փախստականները, Գետաշենի բնակիչներին սկզբում չէին թույլատրում նույնիսկ գյուղերից դուրս գալ. նրանց պարզապես ոչնչացնում էին: Բայց հետո ի վերջո տեղափոխում էի ուղղաթիռներով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Կարծում եմ, պահանջների մասին ավելի շատ խոսում են թուրքական հասարակությունում, քան հայաստանյան: Միգուցե Թուրքիայի իշխանությունները նման մտավախություն ունեն, բայց ես կարծում եմ, որ դա հարցի երկրորդ կողմն է: Առաջին կողմը ճանաչումն է: Դուք խոսեցիք Գերմանիայի նախագահի հայտարարությունից` այն ժամանակվա Գերմանիայի մեղսակցության վերաբերյալ: Իմ կարծիքն է` դա համոզված, ուժեղ մարդու ելույթ էր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Կարծում եմ, որ մարդ կանգնում է ընտրության առաջ: Իմը ես վաղուց եմ արել: Ես ակտիվիստ էի դեռեւս նախքան երաժիշտ դառնալս: Ակտիվիստ դառնալ ես որոշեցի այն ժամանակ, երբ տեսա Թուրքիայի երեսպաշտ քաղաքականությունը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

...1915

Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Տասնամյակների աշխատանքներն ու հատկապես վերջին տարվա ընթացքում հայ եւ օտարազգի տարբեր անհատների, կառույցների, այդ թվում` Եկեղեցու, Հայ դատի հանձնախմբերի եւ պետության ճիգերն ու հատկապես Հռոմի պապի մատուցած Սուրբ պատարագն ու ուղերձը ստեղծեցին այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Հարյուր տարի անց պարզվում է, որ ՙՑ՚-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի պապ Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռեւս զգուշանում են արտաբերել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

16 ԱՊՐԻԼ 2015

Դուք գիտեք` ես չեմ ցանկանում միջամտել Թուրքիայի հետ Պապի առճակատմանը: Պապին աշխարհում այնքան հեղինակավոր մարդ եմ համարում, որ նա ձեւը կգտնի մեր մոլորակի բոլոր մարդկանց հետ բացատրվելու` անկախ նրանց դավանանքից: Նա անկեղծ մարդ է եւ գիտի առարկան, որի մասին խոսում է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Ուելսի արքայազն, Ձերդ վսեմություն (Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ-խմբ.),
...Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին, Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլեւ կանարգեք նրանց եւ անանց բիծ կդնեք բրիտանական գահի ու Ձեր երջանկահիշատակ նախորդի` Ջորջ V-ի հիշատակի վրա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն: Թվում է, թե այն ոգեւորությունը, որ առաջացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, այժմ արդեն հօդս է ցնդում: Թվում է, թե մարդկությունը այլեւս հրաժարվում է տեռորի օրենքով պատճառված սեփական սխալների վրա սովորելուց, քանի որ այսօր նույնպես կան այնպիսինները, ովքեր փորձում են վերացնել այլոց` քչերի ձեռքերով եւ պարզապես մի կողմ են քաշված մյուսների հանցակից լռությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

9 ԱՊՐԻԼ 2015

Շատերը խուսափում են կամ ավելի ճիշտ` ձեռնպահ են մնում` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. հարաբերությունները Թուրքիայի հետ, շատ կառավարություններ հաշվի են առնում աշխարհաքաղաքական մոտեցումները, այլ ոչ թե արժեքները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Վերջերս ես պետական այցով Չինաստանում էի, եւ շատ ընկերություններ շահագրգռված են Մետաքսի ճանապարհի շուրջ տնտեսական գոտու ստեղծման մեջ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Եվ հանկարծ ինչ-որ մեկը ամենավերջին բառերն է ասում իշխանությունների հասցեին, հայտարարություններ անում ռեժիմը տապալելու մասին, վարկաբեկում մեր պետությունը եւ անարգում մեր բոլոր սրբությունները, ընդհուպ վիրավորում Ցեղասպանության զոհերի հիշատակը` պարզելով "Հարյուրամյակն առանց ռեժիմի" կարգախոսը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

2 ԱՊՐԻԼ 2015

Էրդողանը կարծում է, որ կարող է որպես հաղթող սուլթան` տեղ զբաղեցնել մյուս սուլթանների շարքում, սակայն Ռեջեփ փաշան պետք է հրաժարվի նեոօսմանիզմի գաղափարախոսությունից եւ ներողություն խնդրի տարածաշրջանի մեծ ազգերից...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Մենք տեսնում ենք, որ այսօր Վաշինգտոնի ճնշման ներքո կանգ է առել Հարավ-Արեւելք գծով` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, ընդհանուր եվրոպական տարածքի ձեւավորումը:
Ավելորդ է կրկնել, որ ներկայում ԵՏՄ-ն շատ բարդ պայմաններում է աշխատում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի քննություն ընթանա, եւ այն ընթանում է: Դատը նախատեսվում է Հայաստանի տարածքում, ինչն էլ ցանկանում է հայ ժողովուրդը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

26 ՄԱՐՏ 2015

Պետք է այնպես անենք, որ հասարակությունը մեծարի դպրոցին: Ամենամեծագույն պրոֆեսիան համարում եմ մանկավարժությունը: Ուսուցիչն է բարեփոխիչը: Ուսուցիչը պետք է անձեռնմխելի լինի ավելի շատ, քան պատգամավորը, որովհետեւ նա ամեն առավոտ նայում է տասնյակ հարյուրավոր աչքերի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Եթե կուսակցությունից դուրս եկած պատգամավորը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություն ունի կուսակցության քաղաքական գծի հետ, բայց շարունակում է կուսակցության անունից մնալ լրջագույն, միջազգային կառույցներում, գտնում եմ, որ այստեղ խնդիր կա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Անշուշտ, հիմա այն վիճակն է, երբ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են սկսվել ոչ պլանավորված: Այսինքն` ցանկացած միջադեպ կարող է վերածվել ավելի մեծի, իսկ ավելի մեծը լայնածավալ ռազմական գործողություններն են: Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման: Մենք պատերազմից վախենում ենք, ես անձամբ պատերազմից վախենում եմ, բայց չեմ վախենում կռվելուց...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

19 ՄԱՐՏ 2015

Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի եւ այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց "զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ" իրողության առջեւ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ` Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով: Կարծում եմ` անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Ձեւականորեն ընդդիմությանն առաջին հերթին աջակցում էին եվրոպացիները: Բայց մենք հիանալի գիտեինք, որ իրական տիկնիկավարները մեր ամերիկյան բարեկամ-գործընկերներն էին: Հենց նրանք են օգնել պատրաստել ազգայնականներին, նրանք են օգնել պատրաստել զինված ջոկատները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

12 ՄԱՐՏ 2015

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների համար Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման չի հրավիրել... Ի՞նչ իմաստ կա քննարկման հրավիրել մարդկանց, որոնք քննարկման եզր չեն գտնում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Աշխատանքները սկսվել էին 2014-ի փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը եւ ավարտվել էին առավոտյան ժամը 7-ին: Ես բոլորին ազատ արձակեցի եւ գնացի քնելու ժամը 7-ին: Եվ հրաժեշտ տալով` ես իմ բոլոր գործընկերներին ասացի, որ Ուկրաինայում իրավիճակն այնպես է զարգանում, որ մենք ստիպված ենք սկսել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու աշխատանքները: 

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Նախ եւ առաջ, կցանկանայի հարգանքի խոսքեր ասել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի շատ արհեստավարժ բնույթի մասին: Հանձնաժողովը որդեգրել է շատ հետեւողական մոտեցում, որը լավ մտածված է եւ հիմնված է եվրոպական այլ երկրների փորձի վրա: Այն նաեւ իրականացրել է հանրային խորհրդակցություններ: Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել հանձնաժողովի հետ եւ այս հանդիպումների արդյունքում տեքստը բարելավվել եւ հղկվել է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

5 ՄԱՐՏ 2015

Իմ խնդրանքն է ձեզ` ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել եւ մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

26 ՓԵՏՐՎԱՐ 2015

Ամենակարեւորը` չսիրաշահել այս կամ այն արեւմտյան երկրներին կամ գործիչներին, որոնք սպառնում են պատժամիջոցներով, իսկ ամենագլխավորը` ապահովել ուկրաինական ճգնաժամի խաղաղ ու կայուն քաղաքական կարգավորում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր կանխատեսմամբ` այս երկրում նկատվող վերջին զարգացումները, ներառյալ մանաթի աննախադեպ արժեզրկումը, կարելի է համարել տնտեսության անկման եւ ֆինանսական համակարգի կազմալուծման միայն սկիզբը: Բանն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը բավարար դիվերսիֆիկացված չէ` դիմակայելու նավթի գների անկմանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր (ԼՏՊ-ի-խմբ.) մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների եւ համայնքների ներկայացուցիչների կողմից`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

19 ՓԵՏՐՎԱՐ 2015

Սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը` ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի: Թե՛ Ծառուկյանին, թե՛ "Բարգավաճ Հայաստանին", եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի` մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Ես չեմ կարող բացառել կամ հաստատել մի բան, որի մասին հստակ չգիտեմ: Կա քրեական գործ, երբ որ բացահայտվի, կասեմ` Աբրահամ Մանուկյանն է արել, թե` ոչ: Ինքս անձամբ մասնակցել եմ այդ ստուգումներ կոչվածին, բայց համենայն դեպս, ես հերքել եմ եւ հայտարարել եմ, որ չեմ գտնվել այդ վայրում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:
Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

12 ՓԵՏՐՎԱՐ 2015

1. Փետրվարի 15-ի ժամը 00:00-ից զինադադարի հաստատում, 2. Այսօրվա շփման գծից ծանր սպառազինության հետքաշում, 3. Դոնբասի բնակչության օրինական իրավունքների պահպանում, 4. Սահմանային հարցերի լուծում` Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ համաձայնությամբ, 5. Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հատուկ կարգավիճակի մասին ավելի վաղ ընդունված օրենքի գործարկում, 6. Մարդասիրական ու տնտեսական բնույթ կրող մի շարք հարցեր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

ԵՏՄ-ն գործակցության նոր հեռանկարներ է բացում` դրա անդամների համար ամենատարբեր ոլորտներում: Մաքսային արգելքների վերացման հաշվին էապես դյուրացվել է հայկական ապրանքների մուտքը հսկայական ընդհանուր շուկա: Գործնականում մշակվել է Վրաստանի տարածքը հատելիս` առանց մաքսային ձեւակերպման, ԵՏՄ երկրներ դրանց մատակարարման հարցը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

 


Ադրբեջանի ռազմատենչ եւ ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաեւ լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց


5 ՓԵՏՐՎԱՐ 2015

Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար: Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց


Մինչեւ ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրությունները պետք է իրենց ավարտին մոտենան նաեւ դե յուրե, այսինքն` հետ կանչվեն:
...Արձանագրություններում ասված էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսօրվա սահմանի մասին: Եթե Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը, դա չի նշանակում, թե արձանագրություններից դուրս նա բացառում է տարածքային պահանջները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց


Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու` Թուրքիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի հրավերին չպատասխանելով` հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումները եւ ավելին` հանդգնել դրանց ներկա գտնվելու` բոլոր բարոյական չափանիշներին հակասող հրավեր ուղարկել ՀՀ նախագահին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

29 ՀՈՒՆՎԱՐ 2015

Մեր հավաստի տվյալներով` ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը... Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց



Ամենաթույլ հաջողության դեպքում Ադրբեջանն ավելի լուրջ քայլերի կգնար: Բայց նրանք լուրջ հաջողության չեն հասել: Պարտություն կրելով` Ադրբեջանն այս տարի սկսեց ավելի հանդուգն ու լկտի պահվածք դրսեւորել, բայց  այս անգամ էլ նրանք պարտվեցին, որովհետեւ հայ զինվորն իր տունն է պաշտպանում: Մենք չենք  կորցրել, մենք գտել ենք մեր իրական հերոսներին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

26.01.2015թ

Այս դահլիճում հավաքվածների մեծ մասը, վստահ է, հիշում են, թե ինչպիսի հոխորտանքներ էին հղում նրանք 90-ական թվականների սկզբներին, թե ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, նրանցից մեկն այնքան էր իրեն կորցրել, որ խոսում էր Սեւանում իր ոտքերը լվանալու մասին, իսկ Շուշիից հետո ամեն շաբաթ կրկնում էին, որ կարճ ժամանակում Շուշիում թեյ են խմելու: Մենք այդ ամենը տեսել ենք:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

22 ՀՈՒՆՎԱՐ 2015

Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, եւ այնուհետեւ համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի է՛լ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց



Մենք չենք սպանել ոչ ոքի: Ինձ երբեւէ չեն զեկուցել այն մասին, թե իբր մեր զինվորներն ինչ-որ մեկին կրակել են: Ես տեղյակ չեմ տանկի տակ մնացած շտապօգնության մեքենայի մասին: Բաքվում առհասարակ տանկեր չեն եղել, միայն հետեւակի մարտական մեքենաներ կային...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

17 հունվարի, 2015թ.


Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է: Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, եւս մեկ անգամ ցույց տվեց` Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որի նպատակը մեկն է` հնարավոր ու անհնար միջոցներով փչացնել հարաբերությունները մեր եւ, ըստ էության, մեր միակ դաշնակցի` Ռուսաստանի միջեւ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

15 ՀՈՒՆՎԱՐ 2015


Մեր ցավը հստակ է, մեր ժողովրդին հստակ ու դաժան հարված է հասցվել: Բայց այստեղ բոլորս հայեր ենք: Մենք ուզում ենք, որ այդ ճիվաղը դատվի Հայաստանում եւ Հայաստանի օրենքներով: Որպեսզի նա դատվի Հայաստանում եւ ՀՀ օրենքներով եւ նստի Հայաստանում, մենք այստեղ հայերով իրար մեջ չէ, որ այդ խնդիրը պիտի լուծենք...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

22 դեկտեմբերի, 2014թ.


Այն, ինչ մենք տեսնում ենք մոլորակի մասշտաբով, չտեսնված երեւույթ է: Մենք ընդհուպ մոտեցել ենք մոլորակի խոշորագույն երկրների միավորմանը: Ազգեր, որոնք առաջատար են բնակչության թվով եւ շատ այլ ցուցանիշներով: Դրանք շարունակում են զարգանալ Հարավային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայի որոշ մասերում (մասնավորապես Ռուսաստանը), Աֆրիկայի որոշ հատվածներում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

20 ՆՈՅԵՄԲԵՐ 2014


Մենք ոչ Լեւոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին: Չեմ կարծում, որ նրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

13 ՆՈՅԵՄԲԵՐ 2014


Միջազգային հանրությունը եւ հատկապես գործընթացում ներգրավված կողմերը պետք է համաչափ գնահատական տան տեղի ունեցածին` դատապարտելով Ադրբեջանի հերթական սադրանքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

16 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

Մամուլի եւ խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից եւ ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

9 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014



Հոկտեմբերի 10-ին կստորագրվի պայմանագիր Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, որպեսզի 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կարողանա դառնալ միության լիիրավ անդամ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

2 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահը մեկնում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Մենք շատ հավանական ենք համարում, որ շատ մոտ ապագայում մենք կանդամակցենք Մաքսային միությանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

25 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1996

ԼՂՀ կառավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված իշխանություններին (Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.) եւ զգուշացնում անկարգության կազմակերպիչներին` իրավիճակի ապակայունացման համար, որի հետեւանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

18 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Հանրահավաքը, իհարկե, կկայանա, բայց կարծում եմ` արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, քանի որ հանրահավաքին չեն մասնակցի ոչ միայն Դաշնակցությունը, այլեւ ՕԵԿ-ը, ՀԱԿ-ի առավել հնչեղ`ՙփաշինյանական՚ թեւը, ՙԺառանգության՚ ՙփոստանջյանական՚ թեւը, ԲՀԿ-ի ՙմեր՚ թեւը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

11 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

4 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014          

Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ...
...Կա°մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա°մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որեւէ արժեք չտվող ու նման թղթերից թեւեր առնող Ադրբեջանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

28 ՕԳՈՍՏՈՍ 2014          


Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի եւ եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձեւեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

21 ՕԳՈՍՏՈՍ 2014  

Քննարկեցինք նաեւ անցած գիշեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացման հետ կապված հարցեր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

31 ՀՈՒԼԻՍ 2014  

Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ, Ղրղզստանի հետ բանակցություններն էլ գտնվում են ընթացիկ փուլում: Միությունը բաց է ԱՊՀ բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիոն գաղափարի նպատակներն ու սկզբունքները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Օրացույց

24 ՀՈՒԼԻՍ 2014

Մարդը, որ կատարել է դաժան հանցագործություն, իհարկե, ըստ մարդկային գործող օրենքների, պետք է դատապարտվի եւ դատապարտվում է ցմահ ազատազրկման: Մարդկանց դատապարտել ցմահ ազատազրկման, ուղարկել բանտ եւ մեկընդմիշտ մոռանալ նրանց գոյության մասին ու համարել, որ նրանք գոյություն չունեն, ծանրագույն հանցագործություն է`

Մանրամասն...