Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարկերակ
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:00

 

«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ»

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տվյալներով` 2015 թվականին Հայաստանում 2014 թվականի համեմատությամբ ինքանսպանություն գործող անձնաց թիվն աճել է մոտավորապես 40-ով. անցած տարի գրանցվել է 195 ինքնասպանության եւ 557 ինքնասպանության փորձի դեպք: Սա ահռելի ցուցանիշ է, առավել քան մտահոգիչ, հաշվի առնելով նաեւ, որ այն էականորեն գերազանցում է այդքան գերլարված տարվա ընթացքում սահմանին զոհերի եւ վիրավորների թվին: Ընդ որում՝ ինքնասպանության հիմնականում գնում են քառասուն տարեկանն անց արական սեռի ներկայացուցիչները, հատկապես մայրաքաղաքում, որտեղ սոցիալական վիճակը համեմատաբար ավելի լավ է, քան մարզերում: Այսինքն՝ այս տխուր վիճակագրությունը միայն սոցիալականով բացատրելը տեղին չէր լինի: Դե ուրեմն, ինչո՞ւ է Հայաստանում մեծացել ինքնասպանության դեպքերը, դրանք նվազեցնելու համար ինչ քայլեր են անհրաժեշտ: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց ոլորտն ուսումնասիրող մասնագետների հետ:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ ինքնասպանությունների աճը կապում է նաեւ աղանդների հետ.

 

Ընթերցել...
 
Զարկերակ
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:47

ԱԼԻԵՎԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ՞ ՎՆԱՍՈՒՄ

Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնեց Իրան: Նախատեսված է, որ ադրբեջանական պատվիրակության այցի ընթացքում կստորագրվեն ավելի քան 10 փաստաթղթեր` մի շարք ոլորտներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել էր, որ այցի նպատակներից մեկը Իրանի հետ  տարածաշրջանային մի շարք հարցերի քննարկումն է, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի: Դա նշանակո՞ւմ է, որ Ալիեւը թուրքերի փոխարեն պարսիկներին է փորձում «եղբայր» դառնալ: Եվ եթե հաջողվի Իրանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ նաեւ տնտեսական համագործակցության ոլորտում Ադրբեջանն առաջ չի՞ անցնի Հայաստանից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

 

Ընթերցել...
 
Զարկերակ
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:18

«1998Թ.-ԻՑ ՀԵՏՈ ՀՅԴ-Ն ԵՐԲԵՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

ՀՀԿ ԳՄ անցած նիստից հետո վերջնականապես հստակեցվեց, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի առնվազն նախնական համաձայնություն կա: Նախնական խոսակցություններ, անշուշտ, կան, բայց թե պաշտոնապես այդ համագործակցությունն ինչ տեսք կունենա, ՀՅԴ-ն ինչ պաշտոններ ու ֆունկցիաներ կստանձնի, եւ, ամենակարեւորը, ինչ պատասխանատվություն, վերջնական իրավիճակը կպարզվի միայն շաբաթվա վերջին:

 

Ընթերցել...
 
Զարկերակ
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:38

 

ՈՒՆԵ՞ՆՔ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿ

1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշում, որով էլ ազդարարվեց հայկական կանոնավոր բանակ ստեղծելու սկիզբը: Նույն թվականի մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց` բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին: 1992 թվականին Հանրապետության հրապարակում` հանդիսավոր պայմաններում, առաջին ժամկետային զինծառայողները տվեցին զինվորական երդում:
Այսօր արդեն Հայոց բանակը 24 տարեկան է:

 

Ընթերցել...
 

 

Ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է նվազել՝ վերջին օրերին քանիցս նորանոր ռեկորդներ սահմանելով: Հայաստանում եւս դրամի նկատմամբ նույն ռեկորդային պատկերն է. 1 ռուբլին արդեն 6 դրամից ցածր մակարդակ, երբ միայն վերջերս 7-8 դրամն էր համարվում անհավանական իրավիճակ: Բայց կարո՞ղ է իրավիճակը փոխվել, եւ ռուբլին իր հետեւից ներքեւ տանի դրամին: Այսինքն՝ ոուբլու այս ռեկորդային արժեզրկումն ինչ ազդեցություն կունենա դրամի փոխարժեքի վրա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց որոշ տնտեսագետների հետ:

 

Ընթերցել...
 

 

«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԿԼՈՐ ՇԵՆՔԻ ՔԱՆԴԵԼԸ ԶՈՒՏ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է»

Վերջին օրերին հերթական անգամ օրակարգ մտավ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդել-չքանդելու հարցը: Այս անգամ այն տոնայնությամբ, որ քանդելու հարցը վերջնականապես որոշված է: Եվ հերթական անգամ հին վեճը շարունակվեց: Քանդելուն ընդդիմացողները պնդում են, թե մայրաքաղաքի խորհրդանիշներից հանդիսացող շենքը հնարավոր է վերակառուցել ու շահագործել՝ թեկուզ ոչ որպես օդանավակայան: Իսկ շենքի սեփականատեր հանդիսացող արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչները հակառակն են պնդում` «Զվարթնոցի» հին շենքը դարձել է վտանգավոր կառույց եւ շահագործողը պատասխանատվություն չի կրի, եթե այնտեղ տեղի ունենա որեւէ վթար: Ավելին, որ չեն պատրաստվում ֆինանսներ տրամադրել` շենքը վերակառուցելու համար, ուստի պետք է այն քանդել: Այսպիսով ի՞նչ՝ պե՞տք է հին համարել ու քանդել «Զվարթնոցը», թե՞ մայրաքաղաքային այս վերջին դիմագծերից մեկի համար պայքարն է ճիշտ: Հարցը, թերեւս, խորը ուսումնասիրության կարիք ունի, եւ այս պատմությանը դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ փորձեցինք լսել մասնագետ եւ հեղինակավոր անձանց:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:26

ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՈՐՈՇԵՑ ՍԴ ԴԻՄԵԼ

 

Սահմանադրական բարեփումների հանրաքվեից հետո ՀԱԿ խմբակցությունը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը մերժվեց: Որից հետո խմբակցությունը որոշեց բախտը փորձել Սահմանադրական դատարանում եւ ստորագրահավաք սկսեց` հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար: Դա առնվազն տարօրինակ է նրանով, որ թեեւ հանրաքվեի ժամանակ խախտումների մասին մի գլուխ խոսում են, սակայն միայն համեստ թվով դեպքեր են ներկայացվել իրավապահներին: Մինչդեռ՝ ՍԴ-ն այն կառույցն է, որտեղ պետք է ներկայանալ առավել քան համոզիչ փաստաթղթային բազայով: Հակառակ դեպքում, եթե ձեռքի տակ նման բազա չկա, ուրեմն որն է դատարան դիմելու իմաստը: Եվ, առհասարակ, ՍԴ հասնելու համար կհաջողվի արդյո՞ք ՀԱԿ-ին հավաքել անհրաժեշտ քանակով ստորագրություններ: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական գործիչների հետ:

Ընթերցել...
 

«ԱՅՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԾՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

 

Հայ-ադրբեջանական սահմաններին եկավ տանկային կրակոցների հերթը: Սա 1994թ.-ից ի վեր չտեսնված երեւույթ է, եւ, հազիվ թե, ինչ-որ շարքային տանկիստ ինքնագլուխ որոշեր՝ մեկ-երկու անգամ զվարճանալու համար կրակել: Ուրեմն՝ այս քայլով ի՞նչ է ցանկանում ցույց տալ կամ ապացուցել Ադրբեջանը: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին Երեւան կատարելիք այցի ընթացքում հայտարարեցին, որ նպատակ ունեն մինչեւ այս տարվա վերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ նրանց՝ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 6-ից հետո, երբ Հայաստանում ավարտվի Սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեն: Եվ դրանից հետո էր, որ լարվեցին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, որի պատճառով  էլ երկու երկրներն ամրացնում են իրենց սահմանները: Այսպիսի իրավիճակում արդյոք իրատեսակա՞ն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կամ հանդիպման կայանալու դեպքում՝ ինչ-որ արդյունքներ կարելի՞ է ակնկալել: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:54

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐԵՎԷ ՍՑԵՆԱՐ ԱՉՔԱԹՈՂ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

 

Օրերս Նորք-Մարաշ վարչական շրջանի սեփական տներից մեկում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերեցին հանցավոր խմբի: Այն, ըստ ԱԱԾ-ի, ձեռք էր բերել մի հսկայական զինանոց եւ պատրաստվում էր Հայաստանի տարածքում իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ:
Թեեւ ԱԱԾ-ն այդպես էլ ահաբեկչություն տերմինը չէր օգտագործել, սակայն սկզբնական պահին հիմնական խոսակցություններն այդ ուղղությամբ էին, ու այդ թեմայի զարգացման հիմք դարձավ փաստը, որ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանը երկար տարիներ բնակվել է արտասահմանում, միայն ամիսներ առաջ է վերադարձել` անմիջապես էլ այս գործունեությանն է անցել. այսինքն՝ կարող էր նման պատվերով եկած լինել: Այնուհետեւ շրջանառության մեջ մտավ քաղաքականության վարկածը, թե բան էլ չկա, եւ սա ընդդիմությանը հարվածելու միջոց է: Բայց այս կերպ նորից Ա. Վարդանյանի անձն առաջին պլանում է. ի՞նչ ընդդիմություն, երբ նա ողջ գիտակցական կյանքը դրսերում է եղել եւ, չգիտես ինչի համար, նոր է հետ եկել:  Ինչեւէ՝ թե այս պատմությունն ուր կգնա, փորձեցինք պարզել հայաստանյան գործիչներից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:33

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՄ-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՌԵԱ՞Լ Է

 

Դեռեւս այս տարվա մայիսից ակտիվ սկսեց քննարկվել, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ կնքել համագործակցության նոր համաձայնագիր: Վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտիվացան, եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ իր հերթին հաստատեց, որ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացն ակտիվ փուլում է: Այլ հարց է, թե կոնկրետ ի՞նչ պայմաններով, երբ վերջին օրերին անգամ Եվրոպայում են միանգամայն մռայլ տոներով խոսում` մինչեւ իսկ ԵՄ-ի հետագա ճակատագրի մասին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հրահանգեց՝ Հայաստանի հետ ստորագրել տարածաշրջանային միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթ: Այն մշակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն եւ բավականին ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից: Ինչու որոշվեց հենց այս պահին ստորագրել փաստաթուղթը, եւ ինչ կտա այն Հայաստանին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:33

«ՑԱՎՈՔ, ԱՆԳԱՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂ ՉՈՒՆԵՆՔ»

 

Նոյեմբերի 4-ին  Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը, որի հետեւանքով զոհվել են անձնակազմի անդամ հինգ հայ օդաչուները: Թե որն էր վթարի պատճառը, դժվար չէ գլխի ընկնել. այդ հնամաշ ինթնաթիռը թռչելու իրավունք չուներ, բայց թռչում էր: Այլ հարց, թե ինչո՞ւ էր հայկական անձնակազմն այնտեղ: Դա էլ դժվար չէ հասկանալ. Հայաստանի անկախացումից հետո հայկական մեծ հեղինակություն ունեցող ավիացիայի հերն էնպես անիծեցին, որ մեր երկրում այլեւս ինքնաթիռ չմնաց: Իսկ հայ ավիատորներին էլ մնում էր մինչեւ իսկ սուդաններում մի կտոր հաց վաստակել՝ շատ հաճախ նման ավերակ ինքնաթիռներով օդ բարձրանալով: Ուրեմն՝ հայ օդաչուներն արդյո՞ք սեփական երկրում պահանջարկ չեն ունենալու. ո՞րն է ելքը: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց փորձագետի եւ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:35

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԻՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿԵԼ

 

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ նախարարությունը կսկսի ուսումնասիրել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում կանգնած գործարանների ճակատագիրը: Ըստ նախարարի` խոսքը 90-ականներին սեփականաշնորհված գործարանների մասին է, երբ ներդրողների վրա պարտավորություններ չէին դրվում: Արդյոք կա՞ որեւէ շանս, որ վերագործարկվեն գոնե ամենահայտնի եւ ամենահզոր գործարանները: Կա՞ն նման նախադրյալներ, թե հիմնականում մինչեւ վերջին հաստոցը վաճառվել է, եւ այդ ձեռնարկություններն իրենցից միայն «դատարկ պատեր» են ներկայացնում: Չնայած, եթե հավատանք «Նաիրիտի» կոլեկտիվի վերջերս արված հայտարարությանը, թե բավականին համեստ ներդրումներով այդ ձեռնարկությունը կարող է հաջողությամբ աշխատել, կարող ենք մտածել, թե մի քանի այլ երբեմնի հսկաներ եւս հնարավոր է տեղից շարժել: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան տնտեսագետների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ

 

Այսպիսով՝ պաշտոնապես հաստատվեցին մի քանի ամիս շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատրաստվում է Հայաստանում զբաղվել քաղաքական գործունեությամբ: Համենայնդեպս՝ Ա. Աբրահամյանն անձամբ խոսեց իր այդ ծրագրերի մասին՝ տեղեկացնելով նաեւ, որ պատրաստվում է մինչեւ իսկ մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Թե կոնկրետ ինչպես՝ պարոն Աբրահամյանն ասում է, որ դեռ վերջնականապես հստակ չէ: Բայց բուն փաստը կա. նա քաղաքականություն է մտնելու եւ մասնակցելու է ընտրություններին: Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակում ի՞նչ քայլերի հնարավորություն, հաջողության ինչպիսի՞ շանսեր ունի Ա. Աբրահամյանը: Ապա՝ նրա գործունեությունն ի՞նչ կտա հայաստանյան քաղաքական դաշտին եւ երկրին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:46

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ-ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԴԱՇԻՆՔ ԿՍՏԵՂԾՎԻ՞

 

 

Վերջին շրջանում շատ է քննարկվում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մասին խոսակցությունները: Ավելին` շարունակվում են այն համառ լուրերը, որ քաղաքականությամբ զբաղվելու եւ, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ա. Աբրահամյանը համագործակցելու է Ռոբերտ Քոչարյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Հնարավո՞ր է նման դաշինքի ձեւավորումը՝ հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:13

ՀՅԴ-Ի ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ ԱԹՈՌԱԽԱ՞Ղ Է

 

Վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՅԴ-ն կվերադառնա իշխանական կոալիցիա, որը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Այսինքն` դեկտեմբերին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անցկացվող քվերակությունից հետո պարզ կդառնա ՀՅԴ-ի ճակատագիրը: Նշենք, որ Դաշնակցությունը կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին:
Ինչ փոփոխություններ տեղի կունենան քաղաքական դաշտում, եթե ՀՅԴ-ն վերադառնա իշխանական կոալիցիա: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 16:43

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ` ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Նյու-Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կունենա բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում նաեւ Ադրբեջանի արտգործնախարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Թե ինչ կարելի է սպասել այդ հանդիպումից, «Իրավունքը» փորձեց պարզել հայաստանյան քաղաքագետներից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:08

ԻՆՉ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԷՑ-Ի ՎԱՃԱՌՔԻՑ

 

Երեկվանից շրջանառության մեջ մտած ՀԷՑ-ի վաճառքի թեման արդեն հասցրել է բուռն քննարկումներ առաջացնել: Եվ դա հասկանալի է՝ մեկ տասնամյակից մի փոքր ավել ժամանակահատվածում այդ ռազմավարական կառույցն արդեն երրորդ սեփականատերն է ունենալու, բայց չնայած դրան՝ միշտ այս համակարգի շուրջ աղմուկ կա: Ուրեմն ի՞նչ սպասենք նոր իրավիճակից. «Իրավունքը» զրուցեց տնտեսագետների եւ վերլուծաբանի հետ՝ փորձեց ճշտել նրանց տեսակետները, թե ՀէՑ-ի վաճառքից հետո ՀՀ էներգիկ ոլորտում ինչ փոփոխություններ կարող են լինել, եւ, վերջապես, ո՞վ է այդ անհայտ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» «անհայտ» սեփականատերը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:01

ՀԱԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն

 

2013թ.-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսի` ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միավորվել-չմիավորվելու թեման ամիսներով օրակարգից դուրս չեկավ: Թեեւ ի վերջո երկու կուսակցության ղեկավարները միավորված ճակատով առաջ գնալու, իսկ իրականում՝ լիդերությունը մեկը մյուսին զիջելու հարցում այդպես էլ լեզու չգտան: Եվ ահա վերջին ժամանակներս նորից օրակարգ է մտել այդ երկու կառույցների միասնական ճակատով հանդես գալու հարցը: Բայց այս անգամ թեման ոչ միայն հանրությանը գրեթե չհետաքրքրեց, այլեւ կողմերի ներկայացուցիչներն անգամ միայն հատուկենտ եւ բավականին անտարբեր մեկնաբանություններ ներկայացրին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:14

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՍՏԱՀ ԼԻՆԵՐ, ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԵՐ»

 

 

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարի ռեժիմը` կրակ արձակելով ինչպես սահմանի, այնպես էլ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նման գործելաոճը ադրբեջանական կողմի համար նոր չէ, պարզապես այս անգամ հակառակորդը սկսել է ավելի հաճախակի օգտագործել ծանր զինատեսակներ: Վիճակը սրվել է այնքան, որ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է արձագանքել. «Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդում են ականանետերի եւ ծանր սպառազնության օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա դա վտանգավոր լարում է»: Ի վերջո, ինչի կհանգեցնի այս վիճակը. հարցի վերաբերյալ  «Իրավունքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ հայաստանյան վերլուծաբաններից եւ փորձագետներից:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

«ԵՍ` ՈՐՊԵՍ ՔԱՀԱՆԱ, ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆԻ ՉԵՄ ՊՍԱԿԻ»

 

Սահմանադրական բարեփոխումների շուրջ ընտանիքի եւ ամուսնությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը եւ մեկնաբանությունները Հայաստանում տարատեսակ քննարկումներ են առաջացրել: Վիճակը թեժացավ հատկապես Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերի ասածից հետո, թե՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ պետք է թույլատրվեն նույնասեռ ամուսնությունները, դա է ներկայիս եվրոպական չափանիշը: Թե որքանով է իրատեսական, որ Հայաստանում նոր սահմանադրությամբ կամրագրվեն նույնասեռ ամուսնությունները, «Իրավունքը» փորձեց պարզել հայաստանյան քաղաքական եւ հասարական գործիչներից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:14

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԻՄ ՓՈՂԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ»

 

Ամբողջ տարվա ընթացքում հայաստանյան քաղաքագետները հետեւել են Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին՝ մասնավորապես մեր էջերում ներկայացնելով իրենց մեկնաբանություններն ու տեսակետները: Բայց քաղաքագետն էլ է մարդ, եւ ահա նրանցից շատերը մեկնում են կարճատեւ արձակուրդ, չնայած խոստովանում են, որ մասնագիտության բերումով` նույնիսկ հանգստանալիս, հետեւելու են քաղաքական անցուդարձին: «Իրավունքը» կրկին զրուցեց  քաղաքագետների հետ, այս անգամ ոչ թե որեւէ հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար, այլ պարզելու, թե նրանցից ովքեր են մեկնելու արձակուրդ եւ որտեղ են անցկացնելու իրենց հանգիստը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:36

«ԵՄ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՖԱՇԻԶՄԻՆ, ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻՆ, ՑԵՂԱՍՊԱՆԻՆ»

 

Տարածաշրջանային այցով օրերս Հայաստան, այնուհետեւ Բաքու այցելած Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բաքուն Եվրամիության ամենահուսալի գործընկերն է, ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը եւ հավելել, որ ԵՄ անդամ պետությունները չեն ճանաչում Արցախի կարգավիճակը: Իսկ ո՞ւր մնաց ինքնորոշման իրավունքը, դա դեռ մի կողմ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչու է Տուսկը նման հայտարարություններ անում, առավել եւս, որ դրանից ոգեւորված` ազերիները սկսել են շատ ավելի ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Եվ դա այն դեպքում, երբ  օրեր առաջ Երեւանում նույն Տուսկը նշել էր, որ բանակցային գործընթացում երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ագրեսիվ խոսքերից եւ հռետորաբանությունից: Թե այս ինչ է կատարվում, փորձեցինք պարզել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:04

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԿԱՐՃ ՍԱՀՄԱՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻՆ


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանաձեւը ներկայացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը: Տնտեսական տեսանկյունից` այդ համաձայնագիրը նախատեսում է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացում, եւ դա, հասկանալի է, որ կբացի իրանական շուկան եւ հատկապես՝ Իրանի ածխաջրածնային հարուստ պաշարների ոլորտը: Իսկ դա մեկ բան է հուշում՝ ոչ միայն Իրանում, այլ նրա հարեւան ողջ տարածաշրջանում էապես կսրվի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մրցակցությունը: Իսկ թե դա ինչ ազդեցություն կունենա այս ամենը Հարավային Կովկասի եւ Ղարաբաղի վրա, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:07

«ԱՅՍ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ»

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն` Ուֆայում մասնակցելով ԲՐԻԿՍ, ԵՏՄ եւ «Շանհայյան համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին: Նույն օրը ՀՀ վարչապետը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Թե ինչո՞վ է բացատրվում երկրի երկու ղեկավարների միաժամանակյա այցը ՌԴ, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00

«ԻՐԱՆԸ ՈՐՔԱՆ ԿԱՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՅՆՔԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է»

 

Թեհրանի Միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի բանակցությունները գտնվում են վճռորոշ փուլում: Կողմերը երեկվա դրությամբ համաձայնության են եկել միջուկային ծրագրով համաձայնագրի հիմնական մասի, ինչպես նաեւ հինգ հավելվածներից` չորսի վերաբերյալ: Ավելին. բանակցային գործընթացի վերաբերյալ արեւմտյան բարձրաստիճան անանուն դիվանագետը հայտնել է, որ այսօր` հուլիսի 8-ին, կողմերը կհասնեն համաձայնության: Իրանը մեր անմիջական հարեւանն է, եւ համաձայնագրի ստորագրումը պետք է, որ իր անմիջական ազդեցությունն ունենա նաեւ Հայաստանի վրա: Թե ինչ ակնկալիքներ կան, փորձեցինք պարզել հայաստանյան վերլուծաբաններից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:05

ՈՒՐ ԿՀԱՍՆԻ ՀԾԿՀ-Ի ԵՎ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-Ի ԼԵԶՎԱԿՌԻՎԸ

Այն բանից հետո, երբ ՀԷՑ-ում աուդիտի հեռանկարը մտավ օրակարգ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ¥ՀԾԿՀ¤ եւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը սկսել են իրար հետ բավականին կոշտ, մեղադրանքների լեզվով խոսել: Նախ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը գրոհի անցավ, թե ՀԷՑ-ի վնասները ոլորտի կանոնակարգման համակարգի արդյունք են, պարզ ասած՝ ՀԾԿՀ-ի մեղքով է: ՀԾԿՀ-ն էլ հակադարձեց, թե՝ լավ է` ձեր Բիբինի վատ աշխատանքին նայեք: Թե ուր կտանի այս լեզվակռիվը՝ կարելի է ենթադրել: Համենայնդեպս՝ հայաստանյան որոշ վերլուծաբաններից փորձեցինք պարզել, թե այս ամենը չի՞ սկսում նմանվել աուդիտի արդյունքում չարաշահումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունն իրար վրա գցելու փորձի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՏ ԼԻՆԵԼ»

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված բողոքի ակցիան կարծես թե ստանում է իր հանգուցալուծումը: Մեկ շաբաթ տեւած ցույցը տվեց  իր որոշակի արդյունքը. մինչ աուդիտ պետությունն իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու պարտականությունը: Չնայած՝ այս լուծումը ցուցարարները համարեցին կես քայլ առաջ, բայց նաեւ վերջին օրերին բողոքի ալիքն աստիճանաբար փողոցից դուրս եկավ: Ուրեմն՝ այս ամենից հետո ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան եւ ի՞նչ ապագա է սպասում էներգետիկայի ոլորտին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:18

«ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ լուսացնում են Բաղրամյան պողոտայում: Եվ այս օրերին գնալով թեժանում է հետեւյալ հարցադրումը՝ սա իրականում միայն հոսանքի գների հետ կապված պայքա՞ր է, թե դրա խորքում հասունանում է մայդան: Առավել եւս, որ նկատվում են նաեւ մայդանային ատրիբուտներ՝ դիմակավորված դեմքեր, Եվրամիության դրոշ եւ այլն: Այսպիսով՝ այս ամենը կվերածի՞ մայդանի: Հարցի պատասխանն «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան քաղաքագետներից:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ԱՅՍ ԱՄԵՆԸ

 

Ինչքանո՞վ էր պատահական, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հայտնի պայքարն ի վերջո վերածվեց ծեծուջարդի: Սա, թերեւս, երեկ օրակարգ մտած ամենաշատը քննարկվող հարցերից էր, եւ քննարկումները հիմնականում տանում էին մեկ այլ հարցադրման՝ ո՞ւր կտանի այս ամենը: Պատասխանն «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

«ԶԵԿՈՒՅՑԸ ԶՈՒՐԿ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱԴԵԿՎԱՏ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԻՑ»

 

Ստրասբուրգում շարունակվում են երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Երեկ` հունիսի 23-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման է դրվել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատգամավորական պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ելույթը փոխանցվել է քարտուղարությանը` շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ:


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Շաբաթ, 20 Հունիս 2015 12:44

ՀԻՄԱ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԳԱԼԻ՞Ս Է, ԹԵ՝ ՉԷ

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ պարոն Աբրահամյանն աչքի է ընկել ոչ թե Ռուսաստանում կատարած որեւէ աշխատանքով, այլ նրանով, որ, ըստ նույն խոսակցությունների, մտադիր է տեղափոխվել Հայաստան, ստեղծել նոր կուսակցություն, միավորել հայաստանյան քաղաքական դաշտը... Ըստ նույն լուրերի, «Ռուսաստանի հայերի միության» նախագահն իր նոր ստեղծվելիք կուսակցությունը կառուցելու է Արամ Գասպարի Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» բազայի վրա ու դրան միացնել նաեւ այլ կուսակցություններ, այդ թվում՝ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն: Այս ամենի իսկությունը ստուգելու մեր փորձերն սկսեցինք ՀԴԿ նախագահ Ա. Սարգսյանից, ով հերքում է, թե նման բան կա (ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ պարզաբանումը ներկայացված է նաեւ էջ 3-ում):

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 15:00

ԵՐԲ ՍԱՏԱՆԻ ՊԱՐԸ ԲՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ

 

Մեր երկրի շուրջը ինչ-որ բան է կատարվում: Դե, արդեն սովոր ենք, որ ամերիկացիների բուծած «իսլամական պետության» զինյալները մեր երկրից մի քանի 100 կմ հեռավորության վրա իսկական բարբարոս միջնադար են հաստատում, սակայն այժմ հարեւան երկրներում է հետաքրքիր բան կատարվում: Էրդողանը կանգնած է կառավարություն կազմելու լուրջ պրոբլեմի առաջ, քանզի չունի խորհրդարանական մեծամասնություն: Ալիեւն էլ հսկայական փողեր թափեց` Բաքվում Համաեվրոպական խաղեր կազմակերպելու վրա, սակայն որեւէ եվրոպական առաջնորդ այդ «Համաեվրոպական խաղերին» ոտք չդրեց, եւ Վլադիմիր Պուտինը հեգնանքով արձանագրեց, որ միակ «եվրոպացի» հյուրը Էրդողանն է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00

«ՈՒՈՐԼԻՔԸ ԼՂ ԽՆԴԻՐԸ ՍԿՍԵԼ Է ԴԻՏԱՐԿԵԼ, ՈՐՊԵՍ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս հերթական ծանր ու մեծ այցով Հայաստանում էր: Մի կողմ թողնելով, որ ընդամենը ԼՂՀ-ի հետ կապված բանակցային գործընթացին մասնակցության մանդատ ունեցող պարոն Ուորլիքը, չգիտես ինչու, այս անգամ որոշել էր հանդիպել մինչեւ իսկ Բաքվի Եվրոպական խաղերին մեկնել պատրաստվող հայ մարզիկների հետ, անցնենք այն ամփոփիչ գնահատականին, որը համանախագահը տվել էր իր այս այցի արդյունքում:
Հասկանալի է, այս անգամ եւս իր միկրոբլոգում Ուորլիքը թողել է հայտարարություն. «Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»: Թե այդ ինչով էր մինչ այժմ զբաղված համանախագահը, դա էլ շրջանցենք ու հնչեցնենք նման հարցադրում. սա նշանակո՞ւմ է, որ ԼՂ բանակցությունների հարցում ամերիկյան համանախագահն ինչ-որ նոր ծրագիր ունի եւ Հայաստան էր եկել այն քննարկելու համար: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:42

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ

 

Թուրքիայում ամփոփվեց 25-րդ խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում, ինչպես հայտնի է, 41 տոկոս ձայներով հաղթելով, այնուամենայնիվ՝ պարտություն կրեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Դա Էրդողանի թիմում այնքան ծանր են տանում, որ գրեթե վիրավորանք են սկսել համարել հաղթանակի կապակցությամբ ստացվող շնորհավորանքները: Մի խոսքով՝ Թուրքիայում ներքաղաքական դաշտը մնում է գերլարված, նախագահ Էրդողանի հանդեպ վստահությունը՝ նվազած, ինչը, հասկանալի է, իր անմիջական ազդեցությունն է սկսում ունենալ նաեւ երկրի արտաքին նկարագրի վրա: Այս իրավիճակն ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական ժխտողականության քաղաքականության վրա: Այս հարցի պատասխանները «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 05 Հունիս 2015 17:09

«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐԻ, ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀՈՍԱՆՔԻ ԳԻՆԸ»

Օրերս ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը թեեւ այդպես էլ, մեղմ ասած, չտվեց աշխարհացունց բացատրություններ, թե ինչու պետք է էլեկտրաէներգիան թանկանա, այնուամենայնիվ հաստատեց, որ թանկացում կլինի:  Եվ ահա որոշ տնտեսագետներից փորձեցինք պարզել` բազմաթիվ այդ բոլոր քննարկումների արդյունքում ի հայտ եկե՞լ է որեւէ գործոն, որը կարող է հիմնավորել այս կամ այն չափով հոսանքի թանկացումը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 03 Հունիս 2015 17:27

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի կունենա խորհրդարանական ընտրություններ: Քսան գրանցված կուսակցություններից ժողովուրդը պետք է ընտրի 550 պատգամավորների: Խորհրդարանական ընտրություններում երեք կուսակցություններ առաջադրել են նաեւ հայ թեկնածուների, ինչն էլ Թուրքիայում առաջացրել է հակահայկական տրամադրություններ: Դա էլ ավելի են սրում թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մինչեւ իսկ ընտրողներին կոչ անելով չմասնակցել այն կուսակցությունների հանրահավաքներին, որոնք առաջադրել են հայ թեկնածուների: Անկարայի քաղաքապետն էլ ավելի առաջ է գնացել՝ դիմելով քրդերին եւ հորդորելով՝ զերծ մնալ քրդական «Ժողովուրդների  դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) հանրահավաքներին մասնակցելուց, պատճառաբանելով, որ այդ հանրահավաքները ոչ թե քրդերինն են, այլ հայերինը, քանի որ կուսակցությունում ընդգրկված է հայ թեկնածու: Թուրքիայի նախագահը եւ վարչապետը նույնպես հակահայկական տրամադրություններ են տարածում եւ ԺԴԿ-ին մեղադրում հայկական սփյուռքի հետ համագործակցելու եւ «առեւտուր» անելու մեջ:
Թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան հայ-թուրքական հարաբերություններում` խորհրդարանական ընտրություններից հետո, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00

«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԵԼ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՂԵՐԸ»

Երեկ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նախարարին դիմեց լուրջ մտահոգություներ առաջացնող մեկ հարցով. շուկայում առկա կեղծ դեղերի դեմ պայքարի ուղղությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում: Սակայն նախարարի պատասխանն առնվազն մտածելու տեղիք է տալիս. «Ամբողջ գործընթացը կանոնակարգված է: Դեղերն ինչպես ստեղծվելուց, ներմուծելուց, այնպես էլ նրանց գրանցելու պահից այդ երկար վերահսկողությունն իրականացվում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության կողմից... «Դեղերի մասին» նոր օրենքն ընդունելուց հետո կփարատվեն բոլոր տեսակի կասկածները»: Բայց դեղը կեղծ է հենց այն պատճառով, որ արտադրվում է կամ ներկրվում որտեղ ասես, ինչից ասես, եւ նույն ապօրինի մեխանիզմներով էլ հանվում է վաճառքի: Ուստիեւ՝ թեմայի շուրջ  փորձեցինք նախարարից՝ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ պարզել, թե առհասարակ՝ ի՞նչ քանակի կեղծ դեղեր են հայտնաբերվել: Կա՞ն նման տվյալներ, որոնք թույլ կտան պատկերացում կազմել շուկայի ընդհանուր վիճակից:

 

Ընթերցել...
 

"ԱՅՍՕՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ
ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է"


Արդեն մի քանի տարի շարունակվող սիրիական պատերազմը ծանր հարված հասցրեց նաեւ Սիրիայի մեր երբեմնի մեծ եւ ծաղկուն գաղթօջախին: Ավելին. ոչ միայն հայերը, այլեւ, առհասարակ, քրիստոնյաներն են դարձել ներկայիս պատերազմի ու իսլամիստ-ահաբեկչական տարբեր խմբավորումների թիրախը: Ու դեռ մի բան էլª սիրիահայերի վիճակն այսօր էլ շարունակում է մտահոգիչ մնալ եւ օրեցօր ավելի վտանգավոր դառնալ: Այս օրերին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Սիրիա, որտեղ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց զատ, հանդիպումներ է ունեցել նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընթերցել...
 

"ՆԵՐՔԻՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐԸ  
ԲԱՑՈՒՄ Է ՕՏԱՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ"


Թեեւ նախօրեին Գորիս-Կապան ավտոճանապարհին հնչած կրակոցներն արձակված էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն հանրությունն էլի նրան է տեսնում որպես այս հերթական սկանդալի հիմնական դերակատար: Դա սպասելի էր, հաշվի առնելով, որ ժամանակին կրակոցներ էին ուղղվել նաեւ նրա տան վրա, ապաª Ս. Խաչատրյանի որդինª Տիգրան Խաչատրյանը, տեւական ժամանակ է, որ դարձել է "քրեական քրոնիկոնների" հիմնական հերոսներից մեկը: Իհարկեª այս ամենից զատ` մարդիկ սկսում են նաեւ հիշել տարիներ շարունակ մարզպետի ու նրա ազգուտակի անվան հետ կապված հազար ու մի մութ պատմություններ: Մի խոսքովª ի՞նչ է կատարվում Սյունիքում ու նրա մարզպետի շուրջ:

Ընթերցել...
 

"ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՆԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ"


Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ակտիվ հայտարարություններ է անում` կապված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Ռիգայի գագաթնաժողվի շրջանակներում հնարավոր հանդիպման վերաբերյալ: Վերջին հայտարարության համաձայնª Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել սկսել ակտիվ երկխոսություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ինչ է նշանակում այդ "ակտիվ երկխոսությունը", դրանում դեր չունի՞ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի անձնական վերջին միջամտությունը. այս հարցերով դիմեցինք հայաստանյան վերլուծաբաններին:  
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց.

Ընթերցել...
 

ԲԱՅԴԵՆԻ ՔԱՅԼԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁ ԷՐ


Մայիսի 5-7-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում ամերիկյան մի շարք սենատորների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպումից հետո հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ նախագահի հետ Վաշինգտոնի  մայր տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին ներկա կգտնվի նաեւ ԱՄՆ իշխանական հիերարխիայի երկրորդ դեմքը` փոխնախագահ Ջո Բայդենը: Հասկանալի է, այդ լուրը հազիվ թե ոգեւորեր Թուրքիային: Բայց նաեւ հասկանալ է պետք, թե ինչո՞ւ ԱՄՆ փոխնախագահը որոշեց մասնակցել միջոցառմանը` հաստատ գիտակցելով, որ կառաջացնի Անկարայի նյարդային ռեակցիան:

Ընթերցել...
 

"ԲԱՔՈՒՆ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾ ՍՏԱՆԱԼ ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ"


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 29-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Բայց ահա հայաստանյան վերլուծաբանները "Իրավունքի" հետ զրույցում փաստեցին, որ այս հանդիպումներից չունեն մեծ ակնկալիքներ: Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ի տարբերություն Հայաստանի, չի վարում կառուցողական քաղաքականություն:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.

Ընթերցել...
 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՈՒ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

Քիչ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլադը  մոտեցավ  ՀՀ Սերժ Սարգսյանին,  ապա դպրոցականի ուղեկցությամբ  մոտենում են պատվո պահակ կանգնած զինվորներին եւ իրենց ձեռքին եղած դեղին կակաչն ավելացնում ծաղկեպսակի վրա: կան իր երկրի դրոշը ձեռքին մոտեցավ ծաղկեպսակին եւ իր ծաղիկը դրեց  ավելացրեց:

Ֆրանսիայի  նախագահից հետո ՀՀ նախագայ Սերժ Սարգսյանին,  ապա  դպրոցականի ուղեկցությամբ դրոշը ձեռքին մոտեցավ  պատվո պահակ կանգնած զինվորներին եւ իր ձեռքին եղած դեղին կակաչն ավելացրեց ծաղկեպսակի վրա

Մինչ այդ  Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում  ցեղասպանության  գրառման հուշամատյանում  գրառում արեց:

Ֆրանսիայի նախագահից հետո   ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը  մոտեցավ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա մոտեցավ ծաղկեպսակին եւ իր ձեռքի դեղին կակաչն ավելացրեց  ծաղկեպսակի վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս մինչ ծաղկեպսակին մոտենալը  ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրառում կատարեց:

 


Ընթերցել...
 

"ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԿ
ՍԱՆՏԻՄԵՏՐ ԱՆԳԱՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ"


Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը տալիս են իրենց արդյունքները: Համենայնդեպսª այս օրերին Ցեղասպանության ճանաչումը մեծ թափ է հավաքել, եւ դա առաջ է քաշում այն հարցը, թե ինչպե՞ս կզարգանա այդ գործընթացը, եւ ի՞նչ արդյունքներ կլինեն ապրիլի 24-ից հետո: Հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց.
- Ցեղասպանության ճանաչման հետագա ակնկալիքների մասին կկարողանանք խոսել, երբ ակադեմիական, հասարակական ու քաղաքական դաշտում, հատկապեսª եվրոպական երկրներում պատմական փաստը հերթական անգամ  ճանաչվի:

Ընթերցել...
 

ԻՆՉՈՒ ԱՄՆ-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ "ՀԱՇՏԵՑՈՒՄԸ"


Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է կրճատել USAID-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերն ու ֆինանսավորումը: Ավելին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ կլինեն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտեցման ջանքերին ուղղված, ինչպես նաեւ հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի կրճատում: Դեսպանը հավաստիացնում է, թե այդ կրճատումը չունի որեւէ քաղաքական ենթատեքստ, պարզապեսª ամերիկյան բյուջեն որոշակի խնդիրներ ունի եւ նախընտրում են հիմնական ծախսերն ուղղել առավել ակտիվ միջազգային խնդիրների` պայքար "Իսլամական պետության" դեմ, Ուկրաինայի, Սիրիայի եւ նույնիսկª էբոլային, որի շուրջ, ի դեպ, համաշխարհային հիստերիան վաղուց է հանդարտվել:

Ընթերցել...
 

ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ


ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրեր առաջ հայտարարել է, որ տարեվերջին ակնկալվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի  հանդիպումը: Ըստ նրա` առայժմ դիտարկվում են երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորությունները, որպեսզի քննարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների օրակարգը եւ սահմանվի ԵԱՀԿ Մինսկի  համանախագահների հաջորդ այցի ժամկետը տարածաշրջան: Ուրեմնª նախագահների մակարդակով ակնկալվող հանդիպման համար ի՞նչ նախադրյալներ կան այսօր եւ ի՞նչ սպասելիքներ, եթե այդ հանդիպումը կայանա: Հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

Ընթերցել...
 

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ.
ԻՄԻՏԱՑԻԱ՞, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վերջին ժամանակներս նորից շատ է խոսվում մայիսին Ռիգայում տեղի ունենալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասին: Այն կտրվածքով, որ այս հերթական միջոցառմանը հնարավոր է, որ վերջապես իրականացվի մեր արեւմտամետների "մանկության բյուրեղյա երազանքը"ª ստորագրվի ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին պայմանագիրª անցած տարի տապալված ասոցացման պայմանագրի փոխարեն: Ու թեեւ մինչեւիսկ խոսում են, թե այդ պայմանագրում նման-նման դրույթներ կլինեն, սակայն մինչեւ մայիս բան չի մնացել, իսկ այդ պայմանագրի ո՛չ պաշտոնական նախագիծը կա եւ ո՛չ էլ անգամ նախնական համաձայնեցված դրույթները, որոնց հիման վրա հնարավոր է պայմանագիր կազմել: Թե այս իրավիճակում որքանո՞վ  է իրատեսական նման պայմանագրի ստորագրումը, եւ եթե նույնիսկ ինչ-որ բան ստորագրվի ¥կա վարկած, որ կարող է սեղանին դրվել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը¤, դա ինչ կտա Հայաստանին, "Իրավունքը" փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերուծաբաններից:

Ընթերցել...
 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԽՈՇՈՐԱՑՆԵԼԸ ՃԻ՞ՇՏ Է


Հայաստանյան համայնքների խոշորացման ծրագիրը ակտիվ ընթացքի մեջ է: Համենայնդեպս, արդեն մայիսի 17-ին կմեկնարկի պիլոտային փուլը, որի շրջանակներում մասնավորապես Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ հարակից վեց համայնքներում (Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք) կանցկացվի հանրաքվե` մեկ համայնքի մեջ միավորվելու հարցով: Թե ինչ ակնկալիքներ ունեն այդ համայնքներում, փորձեցինք ճշտել նրանց ղեկավարներից:
Դիլիջանի քաղաքապետ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ նշեց.
- Իմ կարծիքով, համայնքների խոշորացման ծրագիրը շատ կարեւոր է, եւ այս հարցում մենք ինչ-որ տեղ նաեւ ուշացել ենք: Համոզված եմ, որ խոշորացումից հետո ամեն ինչ ավելի արդյունավետ է օգտագործվելու բոլոր համայնքների համար:

Ընթերցել...
 

<<ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳՆ ԱԿՏԻՎ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Է ՍԿՍՈՒՄ>>


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ դեռ նախորդ տարվանից  սկսած իրականացվում են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում նաեւ այն երկրներում, որտեղ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով` միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ներկայացվում են Ցեղասպանության հետ կապված իրողությունները, որոնք մեկ դար շարունակ մերժում է Թուրքիան: Չնայած, Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվում է բարձր մակարդակով, այնուամենայնիվ ըստ հայաստանյան որոշ վերլուծաբանների` այս հարցում դեռ կան բացթողումներ:

Ընթերցել...
 

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽՈՒԺԱՑՆՈՒՄ ՀԱՆՑԱՇԽԱՐՀԸ


Հայաստանում վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում ոչ միայն ներքաղաքական դաշտն էր լի իրադարձություններով, այլեւ քրեական աշխարհը: Բացի այն, որ օրը ցերեկով քրեական հեղինակությունները միմյանց հետ ունեցած հաշիվները վերջացրեցին սպանությամբ, քիչ չէին նաեւ զենքի միջոցով հարցերի լուծման տարբեր այլ պատմությունները: Այսինքնª եղան զոհեր, վիրավորներ: Եվ ամենավատն այն է, որ դա, հավանաբար, կշարունակվի վենդետտայի օրենքներով: Մի խոսքովª զենքով հարցեր լուծելու "ավանդույթը" հայ իրականության մեջ կարծես թե իր ուրույն տեղն արդեն ամրապնդել է: Իսկ թե այս ամենն ուր կտանի, փորձեցինք պարզել հայաստանյան  վերլուծաբաններից եւ իրավաբաններից:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.

Ընթերցել...
 

"ՄԵԶ ԱՅԺՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ ՉԷ ՔԱՈՍ"


Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գրեթե յուրաքանչյուր օր կարելի է հանդիպել հերթական "ազգափրկիչ" նախաձեռնությանը: Ծնվում է հերթականը, մեկ օր էլ չապրելովª մեռնում, հետո նորը, եւ այդպես շարունակ: Օրերս իր ֆեյսբուքյան էջում  հերթական  նախաձեռնության հայտարարությամբ հանդես եկավ "Հիմնադիր խորհրդարանի" ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը, թե ձեւավորում է "քաղաքացիական բանակ", որը, ըստ նրա, լինելու է ժողովրդին համախմբող եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններովª ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ: Բայց նաեւ, որ անունը բանակ է, բայց դա չի լինելու զինված կառույց: Իսկ այդ դեպքում` ինչո՞ւ է կոչ անում դրան անդամակցել "երիտասարդներին եւ իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին", մնում է ենթադրել:

Ընթերցել...
 

"ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԹՇՆԱՄԱՆԱՆ
ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ"


Վեջին մեկ-երկու տարիներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները բավականին տխուր, նաեւ վտանգավոր մի հանգամանք ի հայտ բերեցին: Պարբերաբար սկսել են տարաձայնություններ նկատվել նաեւ ազատամարտիկների միջեւ: Իհարկեª խոսքն այն մասին չէ, որ ազատամարտիկների մի մասը իր իրավունքների եւ սոցիալական պայմանների բարելավման համար պահանջներ է առաջ քաշում, ոչ էլ նրա, որ ազատամարտիկը, ինչպես Հայաստանի ամեն մի քաղաքացի, իր քաղաքական հայացքներն ունենալու եւ ներկայացնելու իրավունք ունի: Պարզապես, այս բոլոր գործոններին զուգահեռª ազատամարտիկներին տարբեր խմբեր պարբերաբար սկսում են իրար մեջ "լեզվակռիվ" սկսել` հասնելով մինչեւ ավելի քան 20-ամյա վաղեմության պատերազմական օրերը, թե` դու սա արեցիր, դուª այն:

Ընթերցել...
 

"ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻԱԿ
ԽԱՆԳԱՐՈՂ ԿՈՂՄՆ Է"


Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական այցով եղան Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում: Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը համանախագահներին հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստ է լուրջ բանակցություններ սկսել Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ, մասնավորապես, խաղաղության համաձայնագրի մշակման հարցում: Դա կարո՞ղ է հուշել, թե արցախյան բանակցությունները մտնում են նոր փուլ, թե՞ սա էլ հերթական "պարապ" հայտարարությունն է:

Ընթերցել...
 

"ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲՌՆՈՒՄ"


Թուրքիան այդպես էլ չկարողանալով ընդունել պատմական ճշմարտությունը եւ Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ` Թուրքիայի նախագահն այս անգամ էլ մեղադրել է հայկական սփյուռքին: Թե Հայաստանին պարզած իրենց  ձեռքը միշտ օդում է մնում հայկական սփյուռքի ազդեցության պատճառով: Ըստ նրա` քաղաքավարության կանոնները խախտելով ու հայտարարություններ անելով` սփյուռքը փակում է Հայաստանի հետ երկխոսության բոլոր ճանապարհները: "Իրավունքն" անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը` հայաստանյան վերլուծաբաններից փորձեց ճշտելª արդյոք այդ հայտարարությունը միտված չէ՞  հայկական սփյուռքին ճնշելուն, Հայաստանի եւ սփյուռքի մեջ սեպ խրելուն:

Ընթերցել...
 

Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:

Ընթերցել...
 

"ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ"


Չնայած Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ սեփական պատմության հետ առերեսվելու խնդրին, Հայաստանը պատրաստ էր Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Նման հարաբերություններ հաստատելու համար էլ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին "դիվանագիտական հարաբերություններ հաստատելու" եւ "Երկկողմ հարաբերությունները զարգացնելու" մասին հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն ի հայտ եկան Արցախի հետ կապված թուրքական հայտնի նախապայմաններն ու գործընթացը մտավ մեռյալ փուլ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 30 Հունվար 2015 16:16

ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ
ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ


Այն, որ անցած դեկտեմբերի դոլարային ճգնաժամը լուրջ ցնցումներ առաջ բերեց երկրում, որոնց հետեւանքները դեռ երկար ենք զգալու, հայտնի բան է: Թեեւ հունվարի սկզբին փոխարժեքի վիճակը համեմատաբար կայուն էր, սակայն դրանից հետո պարբերաբար որոշակի տատանումներ նկատվում են: Եվ այս վերջին երկու օրերին եւս նկատվում է դոլարի փոխարժեքի որոշակի բարձրացում: Համենայնդեպս, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, նախորդող երկու օրերի ընթացքում դոլարի փոխարժեքն աճել է 2,38 դրամով եւ կազմել 474,48 դրամ: Ուրեմն ի՞նչ նոր փոխարժեքային անակնկալներ կարող ենք սպասել: Ահա այս հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան մասնագետներից, հաշվի առնելով, որ համեմատաբար կայուն վիճակում կանխատեսումներն էլ իրականությանն ավելի մոտ կարող են լինեն:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 23 Հունվար 2015 16:16

"ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ"


Արցախյան հերոսամարտում կրած ամոթալի պարտությունն Ադրբեջանը չի կարող մարսել եւ ժամանակ առ ժամանակ սահմանին ցույց է տալիս իր վայրագությունները: Այս տարվա հենց առաջին օրերից սկսած` մինչեւ երեկ ադրբեջանական կողմը հայկական սահմանների ուղղությամբ ձեռնարկել է մի շարք դիվերսիոն գործողություններ, որոնք հայկական զինված ուժերը թեեւ կանխում են, սակայն այդ գործողությունների հետեւանքով արդեն 7 զոհ ունենք, այդ թվում` մեկ խաղաղ բնակիչ: Թեեւ չմոռանանք, որ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելի զգալի են: Ինչեւէ. այն, որ Ադրբեջանը հայկական սահմանների ուղղությամբ վերջին շրջանում ավելի հաճախակի է ոտնձգություններ թույլ տալիս, չի զարմացնում հայաստանյան վերլուծաբաններին:

Ընթերցել...
 

ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ ՀԱՆԵՆ  ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ


Այն, ինչ կատարվեց հունվարի 12-ին Գյումրիում, պարզապես սարսափելի էր: Սակայն մեկ հանգամանք այս օրերին ուղղակի աչք ծագեց. եթե ողբերգությունից անմիջապես հետո հայաստանյան քաղաքական դաշտը հիմնականում խոսում էր, որ տեղի ունեցածը պետք է դիտարկել քրեական եւ ոչ քաղաքական հարթությունում, եւ այդ ոչ մի կերպ չի կարող եւ չպետք է տեղափոխվի հայ-ռուսական հարաբերությունների հարթություն, ապա հետագայում սկսվեցին այդ ամենը ՌԴ-ի հետ կապելու փորձեր արվել: Մինչեւ իսկ սկսեցին հնչել պահանջներ, թե Գյումրիից պետք է հանել ռուսական 102-րդ ռազմական բազան: Ինչո՞վ են հիմնավորվում այդ պահանջին թեր ու դեմ կարծիքները, "Իրավունքը" փորձեց պարզել այդ երկու հակադիր դիրքորոշումները կրողներից:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ նշեց.

Ընթերցել...
 

ՍԱՀՄԱՆԻՆ ՀՆՉՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԵՏՄ-ԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ


2015 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ չի էլ մտածում Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Հետագա օրերին եւս հակառակորդը բազմաթիվ դիվերսիոն գործողությունների դիմեց, որոնք հայկական զինված ուժերի կողմից կանխվեցին: Բայց անտեսելով կորուստներըª ադրբեջանական բանակը մինչ օրս էլ շարունակում է սադրիչ գործողությունները: Միեւնույն ժամանակ Հայաստանում սկսեցին հնչել կարծիքներ, որ եթե Հայաստանն արդեն Եվրասիական միության կազմում է, ապա Միության մյուս անդամներն ավելի ակտիվորեն չպե՞տք է միջամտեն Ադրբեջանի նման պահվածքին:

Ընթերցել...
 

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ  ԱՅԾԻ ՏԱՐՈՒՑ


2014 թվականը Հայաստանի համար թե՛ ձեռքբերումների եւ թե՛ կորուստների տարի էր: Կորուստներին եւ հատկապես վերջին թանկացումներին զուգահեռª եղան նաեւ մի շարք հաջողություններ, որոնք, ըստ փորձագետների, գալիք տարում ավելի տեսանելի կլինեն: Դրա երաշխավորներից մեկն էլ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունն է: Տաբեր ոլորտների ներկայացուցիչներից "Իրավունքը" փորձեց պարզել, թե 2015 թվականին Հայաստանում ինչ փոփոխություններ կարող են տեղի կունենալ:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ փաստեց.
- Հայաստանի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ եւ մարտահրավերներ: Մյուս կողմից էլ` կան սպասելիքներ, որոնք վերաբերում են տարբեր ուղղությունների եւ գործողությունների: Այն խնդիրները, որոնք դրված են մեր երկրի առջեւ` լուծելու համար, բնականաբար, պետք է իրականացնենք մի շարք գործողություններ:
Առիթից օգտվելով` շնորհավորում եմ հայ ժողովրդի գալիք Ամանորը եւ ի սրտե ցանկանում հաջողություններ, առողջություն, ստեղծագործական մեծ վերելքներ եւ բարեկեցություն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշեց.
- 2015 թվականին  դրական առումով տնտեսական փոփոխություններ Հայաստանում  անպայման կլինեն, մանավանդ, որ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւս կատարվում են ակտիվ աշխատանքներ` սփյուռքի  եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից:

Ընթերցել...
 

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ.
ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ՞, ԹԵ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վերջին օրերին Հայաստանում դրամի, դոլարի եւ ռուբլու ինքնարժեքի տատանումն իսկական խուճապ առաջացրեց մարդկանց մոտ: Նախորդ տարիների համեմատ` այս տարի մի քանի օրվա ընթացքում դոլարի ինքնարժեքը բարձրացավ 1,5 անգամ, իսկ ռուբլին արժեզրկվեց: Տարադրամի փոխարժեքի տատանումներին զուգահեռ` սպառողական շուկայում գրանցվեցին աննախադեպ թանկացումներ, որոնք էլ ավելի մեծացրեցին մարդկանց խուճապը: Որոշ մասնագետներ ստեղծված իրավիճակին տվեցին "արհեստականորեն ստեղծված խուճապ" բնորոշումը, իսկ ոմանք հաստատեցին` տնտեսական ճգնաժամի հետեւանք է:
"Իրավունքը" համապատասխան մարմիններից փորձեց պարզել, թե խուճապն արհեստականորե՞ն է ստեղծվել, թե ոչ:

Ընթերցել...
 

"ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՊԸ
ՎՏԱ՞ՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ"


Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունը կարծես թե նոր թափ է ստանում: Այդ են վկայում երեք երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարների պարբերական հանդիպումները, որոնց արդյունքում ստորագրվում են նոր համագործակցությունների եւ տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը սերտացնող համաձայնագրեր: Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Թամար Բերուչաշվիլիի, Էլմար Մամեդյարովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին` Կարսում: Հանդիպման ընթացքում երեք երկրների արտգործնախարարները քննարկել են քաղաքական, տնտեսական հարցեր եւ ստորագրել մի շարք փաստաթղթեր` այդ ոլորտներում սերտ համագործակցելու վերաբերյալ:

Ընթերցել...
 

ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի է, այցելել էր Թուրքիա: Այդ այցի, դրա ժամանակ քննարկումների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին այս օրերին հանգամանորեն խոսվել է: Սակայն մեկ հանգամանք եւս կա, որը սակայն գրեթե չի արծարծվել: Հազիվ թե, այդ այցի ընթացքում, թեկուզեւ հպանցիկ, անդրադարձ չլիներ նաեւ Հայաստանին կամ Ղարաբաղին: Դրանից զատª Թուրքիան մեր հարեւանն է, իսկ Ռուսաստանըª այն միության առանցքը, ուր պատրաստվում է մտնել Հայաստանը: Իսկ դա հուշում է, որ այդ ամենը պետք է ինչ-որ անդրադարձ ունենա նաեւ Հայաստանի վրա: Ուրեմն` ի՞նչ կարող ենք սպասել. այս հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ճշտել հայաստանյան վերլուծաբաններից:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՀՐԱՆՏ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ փաստեց.

Ընթերցել...
 

ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՎ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳՐԵԹԵ ՉԵՆ ՓՈԽԵԼ ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օրերս քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը, որն առաջիկայում կընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգում: Ի՞նչ ցույց տվեցին այդ քննարկումները, ԱԺ խմբակցություններն ի՞նչ դիրքորոշում ունեն: "Իրավունքը" փորձեց ճշտել, թե ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ եղե՞լ է նախնական տեսակետների փոփոխություն, թե ոչ:
"Ժառանգություն" կուսակցության տեսակետում կարծես թե փոխվել է միայն այն, որ, ի տարբերություն պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, կուսակցության մյուս պատգամավորներն ազգի դավաճան չեն համարում այն գործընկերներին, ովքեր կողմ են քվեարկել  ԵՏՄ անդամակցության պայմանագրին:

Ընթերցել...
 

ԵՌՅԱԿՆ Ի՞ՆՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ


Ոչ իշխանական եռյակի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին, որից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, որ եռյակն իր հետագա անելիքները հստակեցնելու համար պետք է գնա քննարկումների, որի արդյունքում էլ ամեն ինչ կհստակեցնի: Եվ ահա օրերս տեղի ունեցած եռյակի հերթական հանդիպումից հետո "հստակեցնելով" հետագա անելիքները` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մերժում է իշխանությունների` 12 կետերի հարցով բանակցելու առաջարկությունը:

Ընթերցել...
 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ


Դեռեւս մեկ ամիս էլ չի անցել այն օրվանից, երբ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահնների հերթական հանդիպումը: Այն, որ դրանից հետո ազերիները սկսեցին նաեւ հայկական ուղղաթիռներ խփել, իհարկե, ցույց է տալիս, թե որքանով են նրանք ազնիվ բանակցային սեղանի շուրջ: Բայց չէ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շարունակում է խաղաղասեր խաղալª այս անգամ էլ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները պատրաստ են եւ արդեն պետք է աշխատել խաղաղության համաձայնագրի կայացման համար: Եվ ահա թե ինչ են մտածում հայաստանյան փորձագետները նման հայտարարությունների մասին:

Ընթերցել...
 

ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑԱՇԱՐԻՆ

 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին: Սերժ Սարգսյանը, ով նաև հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի «Նովոթել» հյուրանոցում նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային խաղում կատարել առաջին քայլը:

Հուշամրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը կազմակերպիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջոցառման վայրում, այցելել է մամուլի ասուլիսների անցկացման և պաշտոնական հյուրերի ընդունելության սրահներ, դիտել Տիգրան Պետրոսյանին նվիրված ցուցադրանյութերը: ՀՀ Նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Բելայա Լադյա» հեղինակավոր մրցաշարին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 07 Նոյեմբեր 2014 12:52

ԵՏՄ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ


Հոկտեմբերի 10-ին Հայաստանը դարձավ  Եվրասիական տնտեսական միության անդամ: Դրանից հետո Եվրամիությունը շարունակում է տարբեր խոստումներ տալ Հայաստանին: Սրա հետ մեկտեղª եվրոպաներից նաեւ խոսակցություններ են հնչում, թե պետք է ակտիվացնել հայ-թուրքական հաշտեցման թեման: Թե ինչու, կարելի է հասկանալ. հայ-թուրքական բաց սահմանների պարագայում ավելի հեշտ կլիներ Հայաստանին եվրոպաներով հրապուրել: Սակայն հայաստանյան վերլուծաբանների կարծիքով` սրանք փուչ խոսակցություններ են եւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 12:52

"ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԱԽԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ`
ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ"


Վերջին տարիներին, թե քանի անգամ է Հայաստանում հնչել "հեղափոխություն" բառը, դժվար է ասել: Գարնանը նախանշված հեղափոխությունը տեղափոխվում է ամառ, ամառից աշուն, հետոª ձմեռ, գարուն: Եվ այդպես` տարին տարվա վրա: Ճիշտ էª Ուկրաինայի քարուքանդ դառնալուց հետո հասարակությունը սկսեց մեծ զգուշությամբ, շատերն էլª անթաքույց վախով վերաբերվել "հեղափոխություն" բառին, բայց մեկ է, այսօր էլ նման խոստումների պակաս չկա: Ուրեմն` ի՞նչ սպասենք հերթական "հեղափոխականներից": Հայաստանի քաղաքագետները եւ վերլուծաբանները կարծում են, որ հայը երբեք այդ ճանապարհով չի լուծի երկրում առկա խնդիրները:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.
- Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, փառաբանվում էր հեղափոխությունը, իսկ  այսօր ամբողջ հասարակությունը դարձել է հակահեղափոխական: Ես կասեմ հետեւյալը` գործը չպետք է հասցնել հեղափոխության, պրովոկացիան գործին շատ քիչ կօգնի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2014 12:52

"ՓԱՐԻԶԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԼԻՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ"


2014 թվականի մայիսին Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց, ղարաբաղյան բանակցությունների հետ կապված, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնել Փարիզում: Արդեն հայտնի է, որ այդ հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Այլ բան, որ վերլուծաբանների մոտ գերիշխում է այն համոզմունքը, որ այդ հանդիպումը էական փոփոխություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Ընդ որումª հայաստանյան վերլուծաբաններից շատերը նկատում են, որ նման հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը միշտ իր ագրեսիան ցուցաբերում է սահմանին` կրակ բացելով խաղաղ գյուղերի վրա: Այսինքն, որ այս անգամ էլ չի բացառվում, որ Բաքուն կհետեւի իր ձեւավորած "ավանդույթին":

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 17 Հոկտեմբեր 2014 12:52

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ


Թե ինչ պատճառով են այս օրերին Թուրքիայում քրդերը զանգվածային միջոցառումների դիմել, անգամ Արեւմուտքում են բացահայտորեն խոսում: Անմիջապես թուրքական սահմանների հարեւանությամբ տեղի է ունենում սիրիական քրդերի ցեղասպանություն, իսկ Թուրքիան, որը ոչ միայն այդ ամենի հիմքերին մոտ է կանգնած, մի կողմից ոչ մի քայլ չի անում դրա դեմ, մյուս կողմից էլª անգամ թուրքաբնակ քրդերին է արգելում օգնության հասնել իրենց հայրենակիցներին: Արդյունքը քրդերի զանգվածային բողոքներն է Թուրքիայում: Բայց ահա Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին միանգամայն այլ պատճառ է գտել: Ըստ նրա, այդ բողոքները ոչ թե քրդերն են անում, այլ քրդացած հայերը. "Թուրքիայում ցույցերի դուրս եկած քրդերը "թաքնված" հայերն են, ովքեր 1915 թվականին ջարդերից խուսափելու համար մուսուլման են ձեւացել":

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 10 Հոկտեմբեր 2014 12:52

ՙԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ՚


Մի քանի օր է, ինչ Թուրքիայում շարունակվում են զանգվածային ցույցերը, որոնց մասնակցում են Թուրքիայի քրդերը, քրդամետ կուսակցությունները եւ ՙՔրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները: Ցուցարարները բողոքում են Սիրիայի Քոբանի քաղաքում  ՙԻսլամական պետություն՚ իսլամիստական կազմակերպության ռազմական հարձակման դեմ եւ մեղադրում են Անկարայինª անգործության համար: Զանգվածային ցույցերը թեեւ արդեն տասնյակ զոհերի պատճառ են դարձել ¥այնպես, ինչպես թուրքական վերջին ընտրությունների ժամանակ¤, սակայն Եվրոպական կառույցներն այս անգամ էլ, բերանները փակ նայում են Թուրքիային, թեեւ միանգամից առյուծ են կտրում, երբ շատ ավելի փոքրաքանակ զոհերով միջադեպեր են լինում այլ երկրներում:
Ինչեւէª հայաստանյան վերլուծաբանների կարծիքով, եթե Թուրքիայում զանգվածային ցույցերը շարունակվեն, ապա դրա ակտիվությունը կարող է եւ տարածվել տարածաշրջանում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 03 Հոկտեմբեր 2014 12:52

ՙԻՆՉ Է, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵԶ ՄՈՏ ԿՐԿՆԵԼ՚


Հայաստանում շարունակվում են քննարկումները` կապված  Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության հետ: Ելնելով նրանից, որ փաստաթղթի ստորագրումը ձգձգվեց, քաղաքական դաշտում այսօր է կա տեսակետ, թե հոկտեմբերի 10-ին եւս այն կարող է չստորագրվել: Թեեւ փորձագիտական շրջանակներում կարծիքները հիմնականում այլ էին.
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ նշեց.
- Այսօր կան նախադրյալներ, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը միանալու է ԵՏՄ-ին, հավանականությունը շատ մեծ է: Եթե ստորագրվի պայմանագիրը, մենք ձեռք ենք բերելու, դառնալու ենք բավականին մեծ շուկայի մաս` առանց լրացուցիչ ծախսերի: ԵՏՄ-ի միտումը հասկանալի է` ստեղծել մեկ միասնական տարածք, որտեղ լինելու է մարդկանց, ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղաշարժ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 26 Սեպտեմբեր 2014 12:52

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ


Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Հանդիպման ընթացքում երկու արտգործնախարարները, խոսելով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից, եւս մեկ անգամ վերահաստատել են իրենց վճռականությունը, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Սա ըստ պաշտոնական հայտարարության: Իսկ ոչ պաշտոնապես, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը յուրաքանչյուր  հանդիպման ժամանակ խոսում է հարցի խաղաղ կարգավորումից, սակայն շփման գծում դրսեւորում է այլ դիրքորոշում` անընդհատ կրակելով սահմանի ուղղությամբ: Հայաստանյան փորձագետները ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեցին, որ ինչքան էլ նման հանդիպումները շատ լինեն, միեւնույնն է, անարդյունք են, քանի որ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պահանջները տարբեր են:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 19 Սեպտեմբեր 2014 12:52

ՈՒՈՐԼԻՔԻ ԱՅՑԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ


Օրերս Հայաստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այցի շրջանակներում մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ համանախագահը առնվազն մեկնաբանությունների կարոտ մի շարք սկանդալային հայտարարություններով հանդես եկավ: Մասնավորապես, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում ներկայումս նոր պատուհան է բացվել, որ ժամանակն է բանակցությունները տանել դեպի ավելի պաշտոնական բանակցային մակարդակ: Եվ, վերջապես, պարոն Ուորլիքը նորից հիշեց իր աղմկահարույց վեց կետերի մասին, որոնք, ըստ էության, ենթադրում են ԼՂՀ-ի մի զգալի մասը վերադարձնել Ադրբեջանինª առանց որեւէ բան ստանալու: Թե ինչ կփոխվի Ջեյմս Ուորլիքի այս այցելությունից հետո, ու որն էր նրա այցի իմաստը, ՙԻրավունքը՚ փորձեց ճշտել քաղաքագետներից եւ քաղաքական գործիչներից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 12 Սեպտեմբեր 2014 12:52

ԻՆՉ ԿՏԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԲՀԿ եւ ՀԱԿ առջնորդներ  Գագիկ Ծառուկյանի եւ  Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Թե ինչ է քննարկվել, պահվում է ՙհույժ գաղտնի՚: Հանդիպումից հետո կողմերը միայն տարածեցին պաշտոնական հակիրճ հաղորդագրություն, որ քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հարցերը: Ինչպես նաեւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Այս հադիպումը կամ համագործակցությունը հետեւանքներ կունենա ներհայաստանյան քաղաքական դաշտում, եթե այոª ինչպիսի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 05 Սեպտեմբեր 2014 12:52

ԻՆՉ ԿՏԱ ԱՐՑԱԽԻՆ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԲԱՆԱՁԵՎԸ


Օրերս Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը` նահանգի Սենատի կողմից ընդունեց AJR 32 բանաձեւը, որը. ՙԽրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը` զարգանալու, որպես ազատ եւ անկախ պետություն՚: Բանաձեւով կոչ է արվել նաեւ ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսինª սատարել ԼՂՀ ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը: Բանաձեւում արձանագրված է, որ Արցախը պատմականորեն հայկական հող է եղել, որը Խորհրդային Միության տարիներին ապօրինաբար անջատվել է Հայաստանից եւ հանձնվել է նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը: Նման բովանդակությամբ բանաձեւի ընդունումից հետո հարեւան Ադրբեջանը, հասկանալի է, բարձրացրեց իր հերթական վայնասունը, իսկ երկրի Արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաեւն այն անվանեց ՙընդամենը մի թղթի կտոր՚:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 29 Օգոստոս 2014 12:52

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԱՅՍՕՐ ՉԷ, ՈՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ՚


Թուրքիայի 12-րդ նախագահ, նախկին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցնում է իր նոր պաշտոնական պարտականությունների կատարմանը: Միեւնույն ժամանակ Էրդողանը Թուրքիայի ԱԳՆ նախկին պաշտոնում իր նոր պաշտոնական պարտականություններին է անցնում նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Երկուսն էլ, հասկանալի է, քաջ ծանոթ են հայաստանյան հանրությանը: Բայց նրանց անցումը նոր պաշտոնների նոր որակներ կմտցնի± Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում: Այս հարցի պատասխանը ՙԻրավունքը՚ փորձեց պարզել մասնագետներից.
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.
- Միանգամից ասեմ, որ այս ընտրություններից հետո ես որեւէ դրական փոփոխության չեմ սպասում: Էրդողանին այսօր չէ, որ մեք ճանաչում ենք.նա երկար ժամանակ ղեկավարում էր Թուրքիան: Այսօր պարզապես նրա պաշտոնն է փոխվել, սակայն լիազորությունները նույնն է մնացել, գուցե մի քիչ էլ ավելացել է:

Ընթերցել...
 

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ԸՆԴՀԱՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԶՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ


Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 18-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել հանդիպում` Վրաստանի, Ադրբեջանի   եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ: Բացի եռակողմ հանդիպումից, Նախիջեւանում առանձին հանդիպում են ունեցել Վրաստանի եւ  Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Թե ինչ ազդեցություն կունենա այս հանդիպումը Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի վրա, եւ ինչու է հանդիպումը կայացել հենց Նախիջեւանում` ՙԻրավունքը՚ փորձեց ճշտել քաղաքագետներից:

Ընթերցել...
 

ՕՊԵՐԱՏԻՎ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 42 դեպքից բացահայտվել է 21-ը, մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից` 40-ը, խարդախության 15 դեպքից` 14-ը: Խուլիգանության 5 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 9, կողոպուտի` 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 45 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 01 Օգոստոս 2014 00:00

ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ


2014 թվականի մայիսին` 19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվեց աճուրդի: Մշակությաին կոթողի աճուրդը առաջացրեց զանազան մարդկանց զայրույթը, մանավանդ, երբ անհայտ էր, թե գնորդն ով է, եւ հետագայում ինչ նպատակների կծառայի այն: Առաջին աճուրդի ժամանակ այդպես էլ գնորդ չհայտնվեց, որին հետեւեց երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ աճուրդները, որոնց ժամանակ համալիրի վաճառքի գինը իջեցվում էր մի քանի տոկոսով: Եթե նախկին աճուրդների ժամանակ համալիրի աշխատակիցները շարունակում էին իրենց բնականոն աշխատանքը համալիրի ներսում, ապա վերջին աճուրդի  ժամանակ նրանց ԴԱՀԿ աշխատակիցները դուրս են հանել իրենց աշխատասենյակներից եւ կնիք դրել` դռների փականների համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 25 Հուլիս 2014 00:00

ԻՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ՈՒՈՐԼԻՔԸ


Նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպմանը համանախագահներն անդրադարձել են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: Հանդիպումից հետո ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկ լուսանկարի հետ Twitter-ում կրկին թողել է հետեւյալ գրառումը` Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի ամբողջությամբ, ինչքան էլ լինեն գլոբալ խնդիրներ: Սակայն  այս անգամ չի նշել, թե խնդրի ամբողջական լուծում ասելով` ինչ նկատի ունի: Իսկ հայաստանյան տարբեր քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն այդ կապակցությամբ հետեւյալ կարծիքին են.
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 18 Հուլիս 2014 00:00

ՈՐՈՆՔ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ


Օրեր առաջ ԼՂՀ Քարվաճառի շրջան ադրբեջանական  դիվերսիոն խմբի ներթափանցման պատմությունը հերթական անգամ վեր հանեցին մի շարք կարեւորագույն հարցեր: Սկսած, թե ինչպես են ադրբեջանցի դիվերսանտներին հաջողվում խորանալ մեր տարածքում, ինչ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են պետք, վերջացրած նրանով, թե պետք չէ± արդյոք զենք կրելու թույլտվություն ունենան ազատագրված տարածքի բնակիչները: Սակայն մեկ հարցադրում այս ամենի մեջ ցցուն է. ո±րն է հաճախակի դարձած այս դիվերսիաների նպատակը: Առավել եւս, որ այս հարցադրման առնչությամբ մեր մի շարք զրուցակիցները եւս նկատեցին, որ Ադրբեջանի նման գործողությունները Հայաստանի համար նորություն չեն:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 11 Հուլիս 2014 00:00

ԱՄՆ ՙԴԵՍՊԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄ ԱՅԼ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ՚


Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը որոշել էր մաս-մաս ՙվաճառքի հանել՚ ԼՂՀ-նª հատարարելով, որ, այսպես կոչված, ազատագրված շրջանները, բացի Լաչինի միջանցքից, պետք է վերադարձնել Ադրբեջանին: Իբրեւ ՙբարի՚ կամքի դեսպանª այս հայտարաությունը պարոն Հեֆերնը արել է այն ՙմարդասիրական՚ նպատակով, քանի որ կարծում է, թե  այսպես կապահովվի Ղարաբաղի խաղաղությունը: Իսկ թե ինչ կերպ է ընկալվում հեֆերնյան այս ՙմարդասիրությունը՚ Հայաստանում, փորձեցինք ճշտել հայաստանյան քաղաքագիտական եւ քաղաքական շրջանակներից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 04 Հուլիս 2014 00:00

ԲՈԼՈՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՅԴԱՆԸ ԿԿՐԿՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


2013 թվականի հոկտեմբերից Ուկրաինայում սկսվեցին բողոքի փոքր ակցիաներ, որոնք օրեր անց վերածվեցին բազմամարդ բողոքի ակցիաների, ինչն էլ հանգեցրեց  հեղաշրջման: Ուկրաինական Մայդանը արդյունքն էր այն բազում մեծ ու փոքր հակասությունների, որոնք, ի վերջո, հանգեցրեցին այդ իրավիճակին: Եվ ահա դրանից հետո քիչ չեն եղել կանխատեսումներ, թե մայդանները կարող են արտահանվել նաեւ այլ երկրներ: Ընդ որում, այդ ցանկում են մեր բոլոր հարեւաններըª Թուրքիա, Վրաստան, իսկ ադրբեջանական մայդանի մասին վերջերս խոսում էր անգամ այդ երկրի ամերիկյան դեսպանը: Հայաստանյան մայդանի մասին եւս խոսակցություններ քանիցս հնչել են, եւ հիմա էլ նոր ՙմարգարեություններ՚ կան, թե նման դեպքերի պետք է սպասել աշնանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 27 Հունիս 2014 00:00

ՙԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԹՈՂՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՚


2014 թվականի հունիսի 1-ից Հայաստանում սպասվում է աշխատավարձերի բարձրացում, սակայն գիտնականները եւ ավագ գիտաշխատողները կրկին անտեսվեցին, քանի որ աշխատավարձերի բարձրացումը նրանց չի վերաբերում: Սա մտահոգիչ հանգամանք է թե° գիտնականի, թե° այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են երկրի գիտության զարգացմամբ: Այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից տասնյակ գիտնականներ մեկնում են այլ երկրներ` ապրելու եւ աշխատելու համար, մինչդեռ առանց գիտության` ժամանակակից աշխարհում նորմալ երկիր չես ունենա: Ուրեմնª գիտնականների աշխատավարձերը չբարձրացնելը չի նպաստի, որպեսզի մեծ թվով գիտնականներ լքեն երկիրը, ինչը կտանի հայաստանյան գիտության նոր անկումների: Այս հարցի պատասխանը ՙԻրավունքը՚ փորձեց ճշտել գիտնականներից եւ մտավորակններից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 20 Հունիս 2014 00:00

ՙՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՎՏԱՆԳԵԼ ԵՆՔ
ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՚


Մի քանի օր շարունակ Տերյան 11 հասցեում պայքար է գնում ակտիվիստների եւ նույն հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը ապամոնտաժողների միջեւ: Ակտիվիստների պահանջը մեկն է` չքանդել Երեւանի մի մասնիկը հանդիսացող Աֆրիկյանների շենքը, իսկ եթե այն պետք է վերակառուցեն, թող վերակառուցեն իր նույն տեղում: Այս պահանջներին ի պատասխան` ապամոնտաժողներն ամեն օր զբաղվում են իրենց գործով` շենքի տեղափոխմամբ, ինչին ակտիվիստները չեն հավատում` մտահոգվելով, որ շենքը կարժանանա այն մնացած շենքերի ճակատագրին, որոնք քանդեցինª վերականգնման խոստումներով, սակայն ընդամենը դրանց փոխարեն` վեր խոյացան անճաշակ երկնաքերեր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 13 Հունիս 2014 00:00

ՙԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄՈՏ 1/3 ՄԱՍՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏՈՒՆԸ ՋԵՌՈՒՑԵԼ՚


Օգոստոսի 1-ին Հայաստանում հնարավոր է հերթական թանկացումը` այս անգամ  թանկանում է Էլեկտրաէներգիան: Այս առումով արդեն կան որոշակի արձագանքներ: Մի շարք փորձագետների կարծիքով` էլեկտրականությունը  թանկացնելու փոխարեն`  պետք է մի բան էլ գինը նվազեցնել: Մյուս մասն էլ հակադարձում է` նշելով, որ գների նման բարձրացումը հաշվարկված է եւ արդարացված: Ինչեւէ, հակադիր այս պատկերի վրա էլ, ՙԻրավունքը՚ զրուցեց տարբեր ոլորտների հետª ճշտելու համար արդյո±ք հաշվարկված եւ արդարացված է սպասվող թանկացումը:
ՀՀԿ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց.
-Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը զբաղվում է այս հարցով, ուստի նման հարցադրմանը որեւէ մեկը չի կարող պատասխանել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 06 Հունիս 2014 00:00

ՙԿԱՐԾԵՍ ԹԵ, ՄԱՍՈՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՔՎՈՒՄ՚


Օրերս շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ Հայաստանում սպասվում է մասոնական հերթական հավաքըª հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբներին: Նման հավաքները, իհարկե, ամենեւին էլ աննախադեպ չեն: Սակայն այս անգամ կա մեկ առանձնահատկություն. ըստ նույն լուրերիª այս հերթական հանդիպումը սպասվում է Երեւանում, որին կմասնակցի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելին` հավաքը տեղի կունենա հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի բնակարանում: Համենայնդեպսª դա է պնդում ՙՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը՚ ֆեյսբուքյան էջը:
Լուրը ճշտելու, ավելի ճիշտª հասկանալու համար, թե ՀՀ քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն մասոնական նման հավաքների հանդեպ, զրուցեցինք մի շարք հայտնի գործիչների հետ, որոնցից ոմանք, ըստ տարբեր ժամանակների պնդումների, իրենք էլ են մասնակցել նաեւ մասոնական նման հավաքների: Հասկանալի պատճառով շատերը նախընտրեցին առհասարակ չխոսել այդ մասին: Բայց որոշ մեկնաբանություններ, այնուամենայնիվ, ստացանք:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 30 Մայիս 2014 00:00

ՙԵՐԵԽԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ՚


1925 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցած Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսում որոշվեց հունիսի 1-ը նշել որպես Երեխաների պաշտպանության օր: Բայց միայն 1950 թվականից է, որ այդ որոշումը պաշտոնական տեսք ստացավ: Այս տարիներին երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ընդունվել: Մասնավորապեսª ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1959թ.-ին ընդունվեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.-ինª երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Դրան Հայաստանը միացավ 1992 թվականին, իսկ 1996թ.-ին ընդունվեց ՙԵրեխաների իրավունքների մասին՚ ՀՀ օրենքը, որը տարածվում  է մինչեւ 18 տարեկան անձանց վրա: Այլ բան, որ չնայած դրան, մեր երկրում երեխաները համարվում են հասարակության ամենախոցելի շերտը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 23 Մայիս 2014 00:00

ԶԵՆՔԸ` ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ «ԼԱՎԱԳՈՒՅՆ» ՄԻՋՈՑ


Նախկինում միայն ֆիլմերում կարելի էր տեսնել, որ մարդիկ օրը ցերեկով մարդաշատ վայրերում կրակում են միմյանց վրա: Մինչդեռ  այսօր մեր շրջապատում իսկական մարտաֆիլմերի սցենարով ՙֆիլմեր՚ հաճախակի կարելի է տեսնել, երբ այնքան ՙուժեղ՚ է գլխավոր «հերոսների»` միմյանց ոչնչացնելու ցանկությունը, որ մտքներով անգամ չի անցնում, որ երկուսն էլ նույն հողի ծնունդ են, երկուսի նախնիներն էլ տարիներ շարունակ պայքարել են այդ հողը թշնամուց ազատագրելու եւ իրենց հասցնելու համար:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտի սպանդ հիշեցնող իրավիճակի պատճառը, ըստ նախնական խոսակցությունների, ավտոմեքենաներով իրար ճանապարհ չտալն էր: Անշուշտ` ծայրահեղ «համոզիչ» պատճառ է` արդյունքում 5 վիրավոր ունենալու համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 16 Մայիս 2014 00:00

ՙՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՇՏԱՊԵՍ ՀԻՇՎԻ՚


Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայաստանյան այցի ժամանակ, ինչպես հայտնի է, Երեւանի Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը ¥որն անցած տարվա հայտնի դժգոհությունների ժամանակ լրատվամիջոցների կողմից կնքվեց ՙՄաշտոցի պուրակ՚ անվամբ¤ անվանակոչվեց հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ: Ճիշտ է, մեզ մոտ հաճախ սիրում ենք ազգային մեծերի անունները տարբեր կերպ հոլովել, սակայն Մանուշյանի հանդեպ մինչ այս, բացասական բան, թերեւս, ոչ մեկը չէր ասել: Բայց ահա, հենց պուրակը կոչվեց նրա անվամբ, դժգոհության ալիքը միանգամից վերադարձավ պուրակ: Այսպիսովª որոշ բնապահպան ակտիվիստներ դեմ են այգու անվանակոչմանը, թե ՙՄաշտոցի պուրակը՚ լավ անվանում է: Բողոքելովª ակտիվիստները հասցրին բախվել նաեւ ոստիկանության հետ, եւ արդյունքումª իսկական փոթորիկ մի կաթիլ ջրում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 09 Մայիս 2014 00:00

1945Թ. ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏՎԵՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


Գաղտնիք չէ, որ Հայրենական մեծ պատերազմում հայերը եւս ունեցան մեծ կորուստներ եւ վերջում` մեծ հաղթանակ: Եվ եթե խորհրդային տարիներին սովետական մյուս ժողովուրդների հետ մեկտեղ` հայերի կորուստները համարվում էին ցավալի, բայցª արդարացված, իսկ մայիսի 9-ին էլ` հետագա գոյատեւման երաշխիք, ապա վերջին երկու տասնամյակներում շատ բան գլխիվայր շուռ եկավ, եւ այս վերջին օրերին, կապված Ուկրաինայի հետ, դա նաեւ սկսեց ողբերգական երանգներ կրել: Մի խոսքով, փոխվել է գրեթե ամեն ինչ, եւ այդ իրողություններից ելնելով էլ, փորձեցինք գնահատականներ ստանալ, թե ինչ տվեց հայ ժողովրդին 1945թ. մայիսի 9-ը:
Ինչպես նկատեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ. ՙՊետք է հիշենք, որ այդ ժամանակ Հայաստանը Սովետական Միության մասն էր համարվում, եւ հինգ տարի շարունակվող պատերազմում ֆաշիստական Գերմանիան պարտություն կրեց: Իրականում դա հաղթանակ էր` Հայաստանի ժողովրդի համար եւս:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 02 Մայիս 2014 00:00

ՙԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՑՎԱԾ Է ԶՐՈ ՄԱԿԱՐԴԱԿԻ՚


Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Մայիսի 1-ին Հայաստանում միայն կոմունիստներն են փորձում ինչ-որ կերպ տոնական շունչ հաղորդել: Եվ դա չնայած այն բանին, որ վերջին տարիներին այդ օրը կրկին իր տեղն է զբաղեցրել հայաստանյան պաշտոնական տոների շարքում եւ, որ տօնը նվիրված է աշխատավոր մարդուն:
Ովքեր եւ ինչպես են Հայաստանում պաշտպանում աշխատավորների իրավունքները: Ինչ կապ կա աշխատավորների եւ արհմիությունների միջեւ: Այս հարցերի շուրջ փորձեցինք զրուցել իրավական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչների հետ:  
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. ՙԱշխատավորների իրավունքները պաշտպանվում են Աշխատանքային օրենսգրքով: Արդյոք լինում են օրենքի խախտումներ. բնականաբարª այո:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 04 Ապրիլ 2014 00:00

ԵՐԲ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԻՆ
ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԸ


Ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՙԿուտակային կենսաթոշակի մասին՚ ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը` վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար, իսկ այս ընթացքում կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:
Որոշումը, թեեւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ, այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, թեեւ հայաստանյան օրենսդրությամբ եւ ոչ մեկը ՍԴ-ի որոշումները մեկնաբանելու իրավասություն չունի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ

ԱՐԴՅՈՔ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ



Երեկ կառավարության նիստի ժամանակ ընդունվել է օրենսդրական առաջարկ, որ այսուհետ ամուսնության տարիքը թե° տղայի եւ թե° աղջկա համար պետք է օրենքով սահմանվի 18 տարեկանը: Հիշեցնենք, որ նախկին օրենքով սահմանված էր, որ տղան պետք է լինի 18, իսկ աղջիկը առնվազն 17 տարեկան: Ի դեպ, այս առումով դեռ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ամուսնության տարիքը պետք է սահմանել 19 տարեկանից, հավանաբար ելնելով 12-ամյա կրթական ցենզից: Դրա շուրջ ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում սկսվեցին բուռն քննարկումներ, եւ երիտասարդները հիմնականում բողոքում էին նախարարի դիրքորոշումից: Իսկ կառավարության նման որոշումը, կապված ամուսնությունների հետ, պայմանավորված է, ինչպես պարզաբանեց նախարարը, գենդերային հավասարությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Զարկերակ

ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ



Այսօր հունիսի մեկն է` երեխաների պաշտպանության օրը: Իսկ թե ինչից, ումից եւ ինչպես պետք է պաշտպանվեն կամ պաշտպանենք մեր երեխաներին` հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել հարցում Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակում: Մինչ արդյունքները ներկայացնելը, այս մասին իրենց կարծիքներն են հայտնել հինգերորդ գումարման ԱԺ մի քանի պատգամավորներ:
ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ. ՙԿարծում եմ, որ աղքատության դեմ պայքարը ուղիղ կապված է երեխաների պաշտպանության հետ, եւ որքան քիչ լինեն աղքատ ընտանիքները, այնքան մեր երեխաները ավելի բարեկեցիկ կյանքով կապրեն: Առաջին հերթին պետք է պայքարել դրա դեմ, այնուհետ մնացած խոցելի ոլորտներով` մանկատներ, հատուկ դպրոցներ:

Մանրամասն...
 


ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՔ ՍՊԱՍՈՒՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ

Օրերս ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունը ՀԱԿ-ի հետ միասին ստեղծել են շտաբ, որպեսզի պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Աբսուրդ է, բայց փաստ, որ վերը նշված կուսակցությունները բոլորովին զերծ չեն մնացել եւ մնում ընտրակաշառքներ, եւ ինչու չէ, նաեւ ընտրակեղծիքներ կատարելու հարցում, իսկ հիմա մի անհասկանալի պայքար են մշակում`  չհասկանալով, թե ում է դա ուղղված: ՙՈ±ւմ կողմից եւ ի±նչ ընտրակեղծիքներ եք սպասում այս ընտրություններին՚,- հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել հարցում 100 հոգու շրջանակում` Երեւան քաղաքում: Մինչ արդյունքները ներկայացնելը տեսնենք, թե ինչ կարծիք ունեն մեր քաղաքական գործիչները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ. ՙՅուրաքանչյուր սուբյեկտ` քաղաքական գործունեության մեջ, երբ փորձում է մասնակցել ընտրական պրոցեսին, պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր գործողություն կանոնակարգված  եւ ամրագրված է ընտրական օրենսգրքով եւ միայն ընտրական օրենսգիրքն է առաջին երաշխիքը:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 2