Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Բամբասանք
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:52

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ վստահելի աղբյուրի` Բրիտանական դեսպանատանը հույժ դժգոհ են Հայաստանի ֆեմինիստական ՀԿ-ներից, քանի որ համարում են, որ ստացված վիթխարի ֆինանսավորման դիմաց վերջիններս չնչին արդյունք են ապահովել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի լոբբինգի ուղղությամբ: Մեր աղբյուրի վկայությամբ` Հյուսիսային պողոտայում այդ նույն թեմայով պար-ֆլեշմոբ ապահովելու հարցում թեեւ բավականին մեծ ջանքեր են գործադրվել, սակայն ֆեմինիստուհիները կարողացան դրան մասնակից դարձնել ընդամենը երկու տասնյակ աղջիկների:

 

Ընթերցել...
 
Բամբասանք
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:03

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ինչպես հայտնի է, «Ժառանգության» Վայոց ձորի կառույցը իր ղեկավարով հանդերձ որոշել է ընդգրկվել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» նախագծում, որոշակի արտահոսք կա եւ այլ կառույցներից: «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ այդ գործընթացը շատ է տագնապեցրել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ովքեր նաեւ ծայրաստիճան վրդովված են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հեչ վեջը չի:


Ընթերցել...
 
Բամբասանք
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:26

Ըստ վստահելի տեղեկությունների` առայժմ վիրտուալ տիրույթի մակարդակով փորձ է արվում Հայաստանում ձեւավորել պացիֆիստական, ավելի ճիշտ` դավաճանական շարժում, որի գաղափարախոսությունն է Ադրբեջանի հետ խաղաղության ձգտելը եւ Ադրբեջանի դեմ պատերազմելուց հրաժարվելը: Այստեղի այդ խմբի համար մեթոդական նյութեր են ծառայում Իսրայելի պացիֆիստների փաստաթղթերը, ովքեր հրաժարվում են զորակոչից եւ չեն ուզում կռվել պաղեստինցիների դեմ:

 

Ընթերցել...
 

Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը լրիվ ձանձրացել է Րաֆֆի Հովհաննիսյանի անհասկանալի պահվածքից եւ Զարուհի Փոստանջյանի մշտական «իշխանափոխիչ» լաչառություններից եւ իր համար ավելի հարմար ասպարեզ է փնտրում: Մեր աղբյուրի վկայությամբ` նա մտերմացել է Ստյոպիկ Սաֆարյանի հետ, եւ ցանկություն ունի կա՛մ վերջինիս հետ դասավորվել որեւէ հանգիստ քաղաքական միջավայրում (ասենք` Նիկոլ Փաշինյանի կամ Էդմոն Մարուքյանի կուսակցությունում), կա՛մ որպես փորձագետ աշխատանքի անցնել Ստյոպիկ Սաֆարյանի ինստիտուտում, կա՛մ համատեղել երկուսն իրար հետ:

Ընթերցել...
 

Ըստ վստահելի դիվանագիտական աղբյուրների` ԱՄՆ դեսպանատունը փորձում է կուլիսային խաղերով եւ տարբեր ԶԼՄ-ներում հնչեցրած ակնարկներով միջամտություն կատարել հաջորդ օմբուդսմենի նշանակման հարցում: Ասում են, թե ամերիկացիները փորձում են առաջ տանել այն գաղափարը, որ հաջորդ օմբուդսմենը պետք է լինի, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ, ու համապատասխան քարոզչամիջոցները փորձում են շրջանառության մեջ դնել Ավետիք Իշխանյանի անունը: Մեր աղբյուրի վկայությամբ` ամերիկացի դիվանագետները դատում են այսպես` եթե հաջողվեց Սաքունցի պես կերպարին խցկել ոստիկանությանը վերահսկող հանրային կառույց` գերատեսչական հանրային խորհուրդ, ապա ինչու չպետք է ձգտեն որեւէ գրանտակեր իրավապաշտպանի խցկել օմբուդսմենի գրասենյակ:

Ընթերցել...
 

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ վստահելի աղբյուրի` այժմ քոչարյանական եւ գրանտալափ քարոզչական մեքենաները հրահանգ են ստացել կենտրոնանալ ՀՅԴ-ի վարկաբեկման վրա, սակայն դա իրականացնել առավելապես ոչ թե լրատվական կայքերում, այլ` սոցցանցերում: Մեր աղբյուրի վկայությամբ, այդ «կիբերմարտիկների» համակարգումը եւ ուղղորդումը իրականացվում է օսկանյանական «Սիվիլիթասի» կողմից: Թե ինչու հանկարծ ՀՅԴ-ն դարձավ ավելի մեծ «աչքի գրող», քան ՀՀԿ-ն` ենթադրվում է, որ դա տեղավորվում է 2017-ի ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ:

Ընթերցել...
 

Ըստ վստահելի աղբյուրի` նախկին «ժառանգական», այժմ ինքն իրեն քաղաքագետ կոչող Ստյոպիկ Սաֆարյանը ակտիվ փնտրտուքների մեջ է, թե ընդդիմադիր որ կուսակցությունում ապաստան գտնի: Քանի որ ժամանակին նա ճաշակել է պատգամավորական մանդատի քաղցրությունը, ապա, բնական է նրա ցանկությունը` վերադառնալ խորհրդարան: Մեր աղբյուրի վկայությամբ` որպես ապագա «քաղաքական ապաստան», Ս. Սաֆարյանը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», եւ երկուստեք էլ ստվերային բանակցություններ է վարում` ձգտելով 2017-ին «յուղոտ» տեղ գրավել համամասնական ցուցակում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 00:00

Ինչպես հայտնի է, օրերս համացանցում է հայտնվել մի տեսանյութ, ուր «Ֆեյսբուքի» հայկական հատվածի աչքի գրող, «Հայաստանցի շարժում» էջի հեղինակ, Թիֆլիս փախած ոմն Արմեն Ղազարյանը Երեւանում լուսավորության սյունից հայհոյանքներով պոկում է Ժիրայր Սէֆիլյանի թռուցիկները: Սակայն քաջատեղյակ աղբյուրը հայտնում է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելը բացահայտ քարոզող այդ խելապակասին տեսել են «Հիմնադիր խորհրդարանի» որոշ ներկայացուցիչների ուղեկցությամբ, եւ հենց նրանք էլ պահում էին տեսախցիկը: Ինչեւէ, նման է շատ պարզունակ PR հնարքի` շրջանառության մեջ է դրվում տեսանյութ, ուր անխտիր բոլորի զզվանքը եւ ատելությունը վայելող մեկը հայհոյում է Սէֆիլյանին, ինչը մտահղացման հեղինակների կարծիքով` երեւի թե պետք է բարձրացնի Սէֆիլյանի վարկանիշը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 05 Հունիս 2015 16:55

 

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ տիրում են անկումային տրամադրություններ այն բանից հետո, որ ԼՏՊ-ն իր մոտ էր կանչել Լյովիկ Զուրաբյանին եւ հայտնել, որ թիմի մարտունակությունը զրո է, եւ որ մինչեւ աշուն պետք է ՀԱԿ կուսակցությունում տեղի ունենան ընդարձակ զտումներ, եւ իրենց չարդարացրած մարդկանց փոխարեն ներգրավելու են նորերին: Մեր աղբյուրի վկայությամբ` ոչ քիչ թվով ակտիվիստներ այժմ իրենց լքված եւ դավաճանված են զգում սեփական պաշտելի առաջնորդից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 03 Հունիս 2015 17:14

Ըստ «Հիմնադիր խորհրդարանին» մոտ կանգնած աղբյուրի` Ռոբերտ Քոչարյանի շրջապատի հետ վերջինիս քարոզչամիջոցների վերջին հայհոյանքներից հետո ծայրահեղ լարվել են  փոխհարաբերությունները: Սէֆիլյանենք նախկին նախագահի մտերիմներին մեսիջ են ուղարկել, որ առաջիկայում համացանցում հայտնվելու են ամենախայտառակ կոմպրոմատները` ի պատասխան քոչարյանականների տգեղ վարքագծի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 29 Մայիս 2015 00:00

Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` ՀԱԿ-ի էմիսարները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ չորեքշաբթի տեղի ունեցած մեծ հանրահավաքից առաջ փորձում էին Ժիրայր Սէֆիլյանին եւ այլոց հուշել այն միտքը, որ հանրահավաքի հարթակը պետք է օգտագործել եւ օգտվելով մասնակիցների մեծաքանակությունից, փորձել անել այն, ինչը "Հիմնադիր խորհրդարանը"

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 27 Մայիս 2015 00:00

Ըստ Ախուրյանի շրջանից ստացած վստահելի տեղեկությունների` մոտավորապես մեկ շաբաթ առաջ  իր շքախմբով այդտեղ էր մի անձնավորություն, որը շատ նման էր Ռոբերտ Քոչարյանին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 26 Մայիս 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` չնայած "Հիմնադիր խորհրդարանը" ձգտում է համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիր տարբեր կուսակցությունների հետ, սակայն միջնորդավորված բանակցությունները Ժիրայր Սէֆիլյանի հետ տվել էին նվաստացուցիչ արդյունք:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 22 Մայիս 2015 00:00

Ըստ վստահելի աղբյուրի` Բրիտանական ֆինանսավորմամբ գենդերային պղծություն տարածելու նոր հարթակ է ընտրվում ՍՊԻԴ-ի դեմ պայքարի պատրվակը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 20 Մայիս 2015 00:00

Ըստ վստահելի աղբյուրի` կիրակի առավոտյան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ընդունել է համասեռամոլապաշտպան մի շաք ՀԿ-ների ներկայացուցիչներին եւ հայտնել նրանց, որ Վաշինգտոնը զորակցում է "հավասար իրավունքներին բոլորի համար":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 19 Մայիս 2015 00:00

Ըստ վստահելի աղբյուրի` ՀՀ Զինված ուժերի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վարկաբեկման պատվերը իջեցվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից: Ընդ որում` կատարվել է աշխատանքի բաժանում.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 15 Մայիս 2015 00:00

Ըստ Արցախից ստացած տեղեկատվության` հնարավոր է, որ սկանդալային նորընտիր պատգամավոր, տեղական սաքունց Հայկ Խանումյանի դեմ քրեական հետապնդում սկսվի: Ըստ մեր աղբյուրի` օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա իր գրանտային գործունեության ընթացքում ահավոր ուռճացված հաշվետվություններ է ներկայացրել, եւ այդ հաշվետվությունների արտահոսք է տեղի ունեցել եւ հետաքրքրել իրավապահներին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 13 Մայիս 2015 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ հույժ նեղացած են իրենց նախկին գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանից: Նեղացածությունն այն աստիճանի է, որ նրա մասին հաճախ գրասենյակում խոսվում է, որ Բաղրամյան 26-ի հանձնարարությամբ զբաղված է ԵՏՄ-ին քննադատելով եւ արեւմտամետությունն առաջ տանելով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 12 Մայիս 2015 00:00

Ըստ քաջատեղյակ աղբյուրի` հայտնի հասարակական գործիչ Զորի Բալայանի դեմ պատվիրվել է վարկաբեկման արշավ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ԼՏՊ-ն մեծ խանդով է ընկալում Նիկոլ Փաշինյանի` "Քաղաքացիական պայմանագիր" նախաձեռնությունից կուսակցություն ստեղծելու ջանքերը, ինչպես նաեւ վերջերս դրսեւորված ակտիվությունը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 05 Մայիս 2015 00:00

Ըստ գրանտակեր իրավապաշտպաններին մոտ կանգնած աղբյուրի` այժմ քննարկվում են տարբերակներ, թե ինչպես, այսպես ասած, վերջին օգուտը քաղել Ժիրայր Սէֆիլյանի եւ "Հիմնադիր խորհրդարանի" արկածախնդրությունից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00

Ըստ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` ՀՀ երկրորդ նախագահը համոզվելով, որ այլեւս որեւէ կերպ չի կարողանում ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի  վրա, վերջին շաբաթներին իր ստվերային ջանքերը կենտրոնացրել է Արցախում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 29 Ապրիլ 2015 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ գնալով աճում է հիասթափությունը ամերիկյան ֆինանսական աջակցության գրեթե զրոյացման կապակցությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00

Ըստ ԼՏՊ-ի մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` ՀՀ առաջին նախագահը ամբողջովին ձախողելով Հայաստանում ժխտողականությունը պաշտպանող հրապարակային ելույթների հնարավորությունը, որոշել է իր անընդունելի թեզերով դասախոսություններով հանդես գալ արտերկրում եւ, մասնավորապես, ծրագրում է Լոս Անջելեսի համալսարանում հանդես գալ Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

"Հիմնադիր խորհրդարանը" փաստացի հրաժարվել է "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսից, եւ այսօրվա հանրահավաքի վերաբերյալ տարածած իրենց հայտարարությունը գրեթե ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ու միայն ամենավերջում համեստորեն գրված է երկու բառ` որ պայքարելու  են քաղբանտարկյալների ազատության համար` որպես "ռեժիմը հեռացնելու" առաջին քայլ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 21 Ապրիլ 2015 00:00

Ըստ ՙՀիմնադիր խորհրդարանին՚ մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ արդեն գիտակցում են, որ ապրիլի 24-ին ոչինչ անել չեն կարող, առավել եւս, որ քննիչները բավականին բազմանշանակ ձեւով հարցաքննությունների են կանչում ազատության մեջ գտնվող ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 00:00

Ուղիղ 15 տարի առաջ հայ համակարգչահենները անց էին կացրել լայնամասշտաբ պատժիչ գործողություններ համացանցի ադրբեջանական հատվածում: Ի պատասխան ադրբեջանական կիբերհարձակումների մի շարք հայկական կայքերի վրա` հայկական "Լիազոր գրուպ" կառույցը շարքից հանել էր գրեթե ամբողջ ադրբեջանական ինտերնետը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 15 Ապրիլ 2015 00:00

Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ երեկ հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ նախօրեին` "Ազատ դեմոկրատները": ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննարկվել են ներքաղաքական հարցեր, սակայն ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ԼՏՊ-ն բավականին զարմացած ու ինչ-որ տեղ հիասթափված է եկել հանդիպումից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 14 Ապրիլ 2015 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ հենց "արմատականների" թեւում թեժ վեճեր են ընթանում, թե ինչպես պետք է վերաբերվել Ժիրայր Սէֆիլյանի եւ "Հիմնադիր խորհրդարանի" այլ կարկառուն դեմքերի ձերբակալությանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 00:00

Ինչպես հայտնի է, Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին եւ "Հիմնադիր խորհրդարանի" այլ առաջնորդներին ձերբակալելուց հետո "Հիմնադիր խորհրդարանը" սկսել է լուրեր տարածել, թե միեւնույնն է, ապրիլի 24-ին իրենց անելիքն անելու են, եւ իբր կա առաջնորդ, ում անունը դեռ  գաղտնի են պահում, որը գլխավորելու է շարժումը եւ ի կատար է ածելու "Պլան-Բ":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 08 Ապրիլ 2015 00:00

Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի, համացանցում քարոզչության գործը իր վրա վերցրած Կարո Եղնուկյանը ծայրահեղ դժգոհ է մնացել երիտասարդ քարոզիչների թիմի աշխատանքից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` արդեն մի քանի օր է, ինչ ներսի բավականին բուռն քննարկումների առարկա է դարձել Լեւոն Զուրաբյանի` ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինին ուղղված ողջույնի խոսքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 00:00

Լոս Անջելեսի հայտնի բլոգերներից մեկից (ում անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում), ստացված տեղեկությունների համաձայն` լրատվական դաշտում հայտնված Գարեգին Բ կաթողիկոսի ապօրինածին դստեր մասին ասեկոսեները թխվել են հենց Լոս Անջելեսում`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 01 Ապրիլ 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջին օրերին Լեւոն Զուրաբյանը երբեմն Արամ Մանուկյանի ուղեկցությամբ թակում են արեւմտյան դեսպանատների ու տարատեսակ արեւմտյան կառույցների դռները` ջանալով բացատրել, որ միայն ՀԱԿ-ը ի զորու է կանխել "Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը" ու իրենց պատռելով փորձում են հիմնավորել, որ պետք է ամեն կերպ խանգարել սահմանադրական բարեփոխումների ծրագրին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 31 Մարտ 2015 00:00

Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ մտավախություն ունեն, որ ապրիլի 22-ին իրենց վերնախավը ձերբակալվելու է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 27 Մարտ 2015 00:00

Ըստ Գյումրիից եւ Վանաձորից ստացված տեղեկությունների` այդտեղի "իրավապաշտպաններ" Արթուր Սաքունցն ու Լեւոն Բարսեղյանը անհամբեր սպասում են ինչ-ինչ կարեւոր լուրի Ջավախքից, որից հետո պետք է փորձեն Գյումրիում կազմակերպել ցույցեր` ընդդեմ ռուսական ռազմաբազայի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 25 Մարտ 2015 00:00

Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` ապրիլի 24-ին հիմնական կտրուկ գործողությունը կամ (եթե իրերն իրենց անունով անվանենք) սադրանքը տեղի է ունենալու հենց Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում` համեմատաբար փոքր խմբի միջոցով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 24 Մարտ 2015 00:00

Ըստ վստահելի տեղեկությունների` ԱՄՆ դեսպանատունը մանրամասն ինստրուկտաժ է անցկացրել յուրային ԶԼՄ-ների հետ, թե ինչ դրույթներ պետք է տիրաժավորեն: Առաջինն այն թեզն է, իբր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստան է ժամանել, որպեսզի լուծի Արցախում ռուս խաղաղապահ զորք տեղակայելու հարցը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 20 Մարտ 2015 00:00

Ինչպես հայտնի է, ապրիլի սկզբներին Մարալիկ քաղաքում հանդիսավորապես տեղադրվելու եւ բացվելու է Սողոմոն Թեհլերյանի արձանը: Սակայն ինչքան էլ զարմանալի լինի, կան նաեւ հայկական ազգանուններ կրողներ, ովքեր դրան դեմ են:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 18 Մարտ 2015 00:00

Ինչպես հայտնի է, "Հիմնադիր խորհրդարանը" ե՛ւ համացանցով, ե՛ւ առձեռն տարածում է, այսպես կոչված, "քաղաքացիական բանակի" հարցաթերթիկներ, ուր "զինվորագրվողները" լրացնում են բավականին մանրակրկիտ անհատական տվյալներ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 17 Մարտ 2015 00:00

Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ բազում շարքային ակտիվիստներ խիստ հիասթափություն են ապրում, եւ դրա պատճառը... Վլադիմիր Պուտինն է: Բանն այն է, որ մեր աղբյուրի վկայությամբ`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 13 Մարտ 2015 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում շատ թեժ կոնֆլիկտ է եղել այն պատճառով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ` սահմանադրական բարեփոխումների խնդրով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 11 Մարտ 2015 00:00

Նման է որ այս տարի, այսպես կոչված, "հայ-թուրքական կինոպլատֆորմի" գործերը բավականին վատ են: Նկատելի է, որ բոլոր հնարավոր հայկական էլփոստի հասցեները, բառիս բուն իմաստով, խեղդված են հիշեցումներով, որ ֆիլմի նախագծի մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետը մարտի 16-ն է, եւ, որ գլխավոր մրցանակ ստացած նախագիծը կպարգեւատրվի 10 հազար եվրոյով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 10 Մարտ 2015 00:00

Ըստ վստահելի աղբյուրի` ԱՄՆ-ում որոշում է ընդունվել Հայաստանում գործող գրանտածիծ կառույցների կենտոնակայանները աստիճանաբար տեղափոխել Թբիլիսի` հաշվի առնելով, որ ԵՏՄ տրամաբանության շրջանակներում այդ կառույցների կողմից քայքայիչ կամ գործակալական այլ գործառույթներ իրականացնելը դժվարանալու է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 06 Մարտ 2015 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` Վարդան Օսկանյանի հեռացումը ԲՀԿ-ից որոշակի լարվածությամբ է ընկալվել այդ կուսակցությունում, քանզի ի դեմս Վարդան Սիվիլիթասիչի` այդտեղ տեսնում են վտանգավոր մրցակից` ամերիկյան ռեսուրսներից օգտվելու եւ տիկնիկավարների կողմից գնահատվելու առումով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 04 Մարտ 2015 00:00

Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ ոչ այնքան միանշանակ են ընկալում ազատամարտիկների կողմից մարտական պարգեւները վերադարձնելու պրակտիկան: Ասում են, թե պարգեւները հանձնելուն հատկապես կողմ է Գարեգին Չուքասզյանը,

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 03 Մարտ 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` երիտասարդ կոնգրեսականները ծայրահեղ դժգոհ են Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթից եւ 2 ամիս շարունակ հանրահավաքներ չանցկացնելուց:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 27 Փետրվար 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` Լեւոն Զուրաբյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի կանխի երիտասարդության արտահոսքը դեպի Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 25 Փետրվար 2015 00:00

Ըստ տեղյակ աղբյուրի` Վիկտորյա Նուլանդը իր այցի ժամանակ բերել է բավականին պատկառելի կանխիկ գումար, որը նախատեսված է առաջիկա շաբաթներին` մինչ ապրիլի 24-ը "Հիմնադիր խորհրդարանի"

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 24 Փետրվար 2015 00:00

Վերջերս տարբեր գրանտածիծ կառույցներին հարող "ակտիվիստները" սկսել են "Ֆեյսբուքում" բացահայտ կամ թաքուն կազմել այն մարդկանց սեւ ցուցակները, ովքեր մասնակցում կամ առավել եւս ակտիվություն են դրսեւորում հակամայդանային ուղղվածության խմբերում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 18 Փետրվար 2015 00:00

Ըստ լավատեղյակ աղբյուրի` Վիկտորյա Նուլանդի հայաստանյան այցի ընթացքում, այսպես կոչված, "քաղաքացիական հասարակության" հետ հանդիպման շրջանակում առավելագույնս կարեւորվում է հանդիպումը Արթուր Սաքունցի եւ Միկա Դանիելյանի հետ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 17 Փետրվար 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ԼՏՊ-ն փետրվարի 20-ի "միասնական հանրահավաքին" ՀԱԿ-ի մասնակցության նախապայման էր ներկայացրել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը միայն "տակից" աջակցի եւ բացահայտ չերեւա գործընթացում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 13 Փետրվար 2015 00:00

Ըստ Ռոբերտ Քոչարյանի շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` ՀՀԿ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի ելույթը անակնկալի է բերել ՀՀ երկրորդ նախագահին: Մեր աղբյուրի վկայությամբ` Քոչարյանը պատրաստվում էր այն տարբերակին, որ ՀՀԿ խորհրդի նիստին որոշում է կայացվելու սահմանադրական բարեփոխումներին ընթացք տալու մասին, եւ ինքը` Քոչարյանը, հենվելով "ԲՀԿ+" ֆորմատի վրա, կվերադառնա հրապարակային քաղաքական դաշտ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 11 Փետրվար 2015 00:00

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` փետրվարի 18-ին նախատեսված "եռյակի" նիստի օրակարգի հիմնական հարցն է մարտի 1-ին մեծ հանրահավաք կազմակերպելը: Մեր աղբյուրի վկայությամբ` երկկողմանի շփումներով ճշտումներ են կատարվում, թե ինչպիսի կարգախոսներով եւ ագրեսիվության ինչ աստիճանով պետք է լինի մարտիմեկյան մեծ հանրահավաքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 10 Փետրվար 2015 00:00

Ադրբեջանի ռազմատենչ եւ ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաեւ լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 10 Փետրվար 2015 00:00

Ըստ ծայրահեղ արեւմտամետներին մոտ կանգնած աղբյուրի` ե՛ւ իրենց, ե՛ւ գրանտներով սնվող "քաղաքացիական ակտիվիստներին" հրահանգ է իջեցված, որ պատրաստվեն մարտի 1-ին Երեւանում մեծ ցույց իրականացնել, քանզի հենց այդ օրվա վրա է նշանակված "մոսկովյան Մայդանը":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 06 Փետրվար 2015 00:00

Ըստ Գյումրիում գտնվող տեղյակ աղբյուրի` տեղի գրանտակեր կառույցները նախապատրաստում են նոր ցույցեր, որոնց առիթը պետք է լինի այն, որ համաձայն ռուսական ԶԼՄ-ների` ճիվաղ Վալերի Պերմյակովի մոտ քննության ընթացքում հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, եւ այժմ ռուսները քրգործեր են հարուցում`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 04 Փետրվար 2015 00:00

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցության վերնախավը հույժ անհանգստացած է այն հանգամանքով, որ շարքերից առկա է որոշակի արտահոսք դեպի արմատականորեն տրամադրված "Հիմնադիր խորհրդարանը":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 03 Փետրվար 2015 00:00

Ըստ տեղյակ աղբյուրի` որոշ արեւմտամոլ գրանտածիծ ՀԿ-ներ նախապատրաստում են նոր սադրանք Արցախում: Այժմ նրանք "զորահավաք" են անցկացնում, որպեսզի նախապատրաստեն ավտոերթ դեպի Արցախ` ավտոմեքենաների դիմապակիներին փակցնելով "ես եմ Ժիրայր Սէֆիլյանը" մակագրությունը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 30 Հունվար 2015 00:00

Վերջին ժամանակաշրջանում ապատեղեկատվության, բացահայտ կեղծիքի եւ սադրանքի տարածումը համացանցի հայկական հատվածում` լինի դա լրատվական կայքերում, թե "Ֆեյսբուքում" հասել է աննախադեպ չափերի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00

Ինչպես հայտնի է, հունվարի 26-ին Ղրիմի իրավապահ կառույցները սկսեցին խուզարկությունը Ղրիմի թաթարների հեռուստաընկերությունում, որը մեծամասամբ զբաղված է թուրքական քարոզչությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00

Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի տեղը պահպանվելու է որպես ՀՅԴ-ի քվոտա, եւ այն վստահվելու է, ամենայն հավանականությամբ, Լեւոն Մկրտչյանին: Սակայն ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ, կուսակցության ներսում կան ուժեր, ովքեր ձգտում են խանգարել այդ նշանակումը, եւ Դիլիջանում տեղի ունեցած ՀՅԴ ընդհանուր ժողովի ընթացքում զբաղված էին որոգայթներ լարելով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 23 Հունվար 2015 00:00

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում է աբսուրդային վարկած, իբր Գյումրիի ճիվաղային սպանդը կազմակերպել է ռուսական կողմը, քանի որ ռուսները խոստացել են Ալիեւին, իբր կհամոզեն Ադրբեջան վերադարձնել Ստեփանակերտում դատված դիվերսանտներին, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 21 Հունվար 2015 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է փետրվար-մարտ ամիսների ընթացքում դադարեցնել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, քանզի համոզված է, որ ԲՀԿ-ից ստանալիքները մոտ են սպառվելուն, բայց փոխարենը լրիվ առարկայական է ԲՀԿ-ի կողմից կլանվելու վտանգը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 20 Հունվար 2015 00:00

Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետների փորձագիտական գնահատականի` այն հանգամանքը, որ չնայած պսակազերծվում են ապակետեղակտվություն եւ սադրանք տարածող ուկրաինական, ադրբեջանական եւ այլ կայքերն ու սոցիալական ցանցերի խմբերը, բայց միեւնույնն է, կեղծիք տարածողների քանակը չի պակասում, ամենեւին էլ պատահականություն չէ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 16 Հունվար 2015 00:00

Ըստ քաջատեղյակ աղբյուրի` դեռեւս կիրակի օրվանից տարատեսակ ակտիվիստների եւ այլ շպիոնօնիկների արտակարգ աշխույժ ելումուտ է տեղի ունենում Հայաստանում գտնվող երկու դեսպանատներ` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 14 Հունվար 2015 00:00

Այո, հենց այդպես էլ սպասելի էր: Մեր տեղեկություններով, 2015թ. առաջին վեց ամիսները ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին կանցկացնի Միացյալ Նահանգներում` ուսում ստանալու նպատակով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 26 Դեկտեմբեր 2014 00:00

Ինչպես հայտնի է, նախաամանորյա օրերին միշտ էլ արտագնա աշխատանքի մեկնածների շնորհիվ դոլարի մեծ զանգված է մտնում Հայաստանի շուկա, ինչը անխուսափելիորեն որոշ չափով իջեցնում է դոլարի կուրսը: Բացառություն չէ եւ հիմա, սակայն կուրսի իջեցում չի դիտվում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 24 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ տեղյակ աղբյուրի` Ռոբերտ Քոչարյանի շրջապատում շատ դժգոհ են Գառնիկ Իսագուլյանի աշխատանքից: Ասում են, թե նա տարադրամի կուրսի կտրուկ տատանման պահին զեկուցել էր, որ առանց լուրջ ջանքերի, հնարավոր է փողոց դուրս բերել տասնյակ հազարավոր դժգոհ քաղաքացիների, սակայն ռեալ կյանքը, իսկ մինչեւ դա, նաեւ "Ֆեյսբուքում"

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ ֆեմինիստական կառույցներին մոտ կանգնած աղբյուրի` այդ կառույցներում տիրում է լրիվ անկումային տրամադրություն եւ հոռետեսություն` 2015-ի հեռանկարների շուրջ: Այնտեղ ամբողջովին կորցրել են հույսը, որ կկարողանան ապահովել "Ընտանեկան բռնության մասին" օրենքի լոբբինգը եւ կհասնեն այդ օրենքի ընդունմանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2014 00:00

Մայրաքաղաքի որոշ երթուղային գծերի վարորդների գործադուլը սկսվեց գազալցակայաններում գազի գնի բարձրացման դեմ, սակայն հաջորդ օրը նույն վարորդները սկսեցին պահանջել բարձրացնել ուղեվարձը: Դա "պատահականորեն" համընկավ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի այն վրդովեցուցիչ հայտարարության հետ, թե ներկայիս իրավիճակում տրանսպորտը կարող է աշխատել, եթե ուղեվարձը լինի 300 դրամից ոչ պակաս:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 17 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ տեղյակ աղբյուրի` երկուշաբթվանից սկսած բավականին ուրույն այցելուների առատություն է դիտվում ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների դեսպանատներում: Այդ այցելուները, այսպես կոչված` "քաղաքացիական հասարակության" ներկայացուցիչներն են, այսինքն`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` "Ամերիկայի ընկերները" հորդորում էին, որ ՀՅԴ-ն մասնակցի հակաիշխանական գործողություններին ու, մասնավորապես, որպեսզի ՀՅԴ խմբակցությունը միանա կանխավ ծրագրված`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 12 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ վստահելի աղբյուրի` Վարդան Օսկանյանը Ռուսաստանի տարածքում "համաժողովրդական շարժման", ավելի ճիշտ` ԲՀԿ-ի շտաբներ բացելու հույժ կարեւոր գործին զուգահեռ` նաեւ շատ ինտենսիվ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի "մայդանային" տարբեր ուժերի ղեկավարների հետ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 10 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այժմ Զարուհի Փոստանջյան-Ռուբիկ Հակոբյան հակադրությանը գումարվել է Զարուհի Փոստանջյան-Րաֆֆի Հովհաննիսյան հակադրությունը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ վստահելի աղբյուրի` ամերիկյան սնուցում ունեցող գրանտածիծ ՀԿ-ներին եւ ձեռնասուն լրատվամիջոցներին նոր ֆինանսական հատկացումներ են արվել եւ հանձնարարություն է իջեցվել ուժգնացնել քարոզչությունն ընդդեմ ԵՏՄ-ի, ամեն կերպ վարկաբեկել Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինին, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ներկայացնել որպես անկախության կորուստ եւ գահավիժում դեպի տնտեսական անդունդ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 05 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` թեեւ բոլորն էլ սպասում էին, որ ԵՏՄ պայմանագիրը ԱԺ-ում կվավերացվի ձայների գերակշիռ մեծամասնությամբ, այնուամենայնիվ, այնտեղ տիրում են անկումային տրամադրություններ: Ավելին, կուսակցության`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 03 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ արեւմտամոլ ակտիվիստներին մոտ կանգնած աղբյուրի` ԱԺ նիստից հետո տեղի է ունեցել քննարկում, թե ինչ անեն, որպեսզի  խանգարեն ԵՏՄ համաձայնագրի վավերացմանը: Տեսակետները բաժանվել են երկու ծայրահեղ տարբերակի: Մի մասն ասում է, որ ամեն ինչ անիմաստ է, ու մնում է միայն շարունակել փոքրիկ ցույցերը`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ԲՀԿ խմբակցության երեկվա ընդլայնված նիստում բավականին թեժ քննարկումներ են եղել ԵՏՄ անդամակցության պայմանագրի շուրջ: Վեճը հիմնականում գործարարների միջեւ էր, արտադրողները պնդում էին, որ ԵՏՄ-ն օգուտ է գործարար միջավայրի համար, իսկ ներմուծողները, թե` ընդհակառակը` վնաս է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 28 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ "քաղաքացիական հասարակություն" կոչվող գրանտակեր շրջանակներին մոտ կանգնած աղբյուրի` օրերս տեղի է ունեցել "շպիոնօնիկների" կոնֆիդենցիալ հանդիպում` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի դեսպանատների ներկայացուցիչների հետ, որը նվիրված էր ԵՏՄ իրականության պայմաններում այդ կառույցների հետագա գործունեությանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում տարաձայնություններ կան, թե ինչպես արձագանքել Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքին, որի նպատակն է ՀՀ նախագահի պաշտոնանկության օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 25 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` Րաֆֆի Հովհաննիսյանից բավականին դժգոհ են Զարուհի Փոստանջյանը եւ արմատական տեսակետներ ունեցող մի շարք երիտասարդ գործիչներ: Նրանք կուսակցության առաջնորդին մեղադրում են չափազանց մեղմ դիրքորոշում ունենալու մեջ, նրա ելույթը Բրյուսելում եւ երեւանյան ասուլիսը գնահատում են "լղոզված" եւ, ամենակարեւորը, այնքան էլ խելամիտ չեն համարում "Ժառանգության" որոշումը (որը մեծամասնություն է ստացել) առայժմ շարունակել մնալ "եռյակի" կազմում` մինչեւ առաջիկա հանրահավաքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 21 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ ոչ միանշանակ է ընդունվել կուսակցության մամլո խոսնակի` Դավիթ Սանասարյանի քայլը, ով բողոքի հացադուլի է նստել ԵԱՀԿ գրասենյակի առաջ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 19 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ տեղյակ աղբյուրի` գրանտակեր ՀԿ-ների միջեւ ծավալվել է բավականին կատաղի մրցակցություն` ապագա դրամաշնորհների համար: Դրամաշնորհների ամենախոշոր խմբաքանակները նախատեսված են 2 ուղղությունների համար` պացիֆիզմի քարոզչություն եւ "հանդուրժողականության" տարածում` սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Եթե երկրորդ ուղղության մեջ քչերն են պատրաստ մտնել, քանզի մտավախություն ունեն խայտառակ լինել, եւ այդ ուղղությունը

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 18 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` առաջիկայում սպասվում է, որ դաշնակցականները ասուլիս են հրավիրելու եւ հրապարակելու որոշ "խոհանոցային" մանրամասներ այն ժամանակահատվածի մասին, երբ "եռյակը" դեռեւս "քառյակ" էր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 14 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ԲՀԿ-ի կողմից հանրահավաքային մարտավարությունից հետ քաշվելը շատ ծանր է ազդել Լեւոն Զուրաբյանի վրա, ինչը նրա մոտ հանգեցրել է դեպրեսիայի եւ ոչ ադեկվատ վարքագծի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 12 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում արդեն վերջնականապես որոշում է ընդունվել հրաժեշտ տալ "եռյակին", առավել եւս, որ սպասելիքներ չունեն ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ ՀԱԿ-ից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 11 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ներսում այնպիսի շոկ են ապրել ԲՀԿ-ի` "համաժողովրդական շարժման շտաբների" գործն ամբողջովին իրենց ձեռքը վերցնելու որոշումից, որ նույնիսկ պահանջ էր հասունացել ԲՀԿ-ի հետ "քաղաքական ապահարզանի" գնալու:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 07 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` "եռյակի" շուրջ ներքին հակասությունները կարծես թե մոտեցել են հանգուցալուծման: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անկախ ամեն ինչից` մինչեւ տարեվերջ կուսակցությունը պաշտոնապես լքելու է "եռյակը", սակայն տարաձայնություններ կան, թե կոնկրետ երբ դա պետք է արվի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 05 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած տեղյակ աղբյուրի` այդտեղ սկսել են կասկածանքով վերաբերվել ՀԱԿ-ին եւ հատկապես վերջինիս առաջնորդ ԼՏՊ-ին: Անվստահությունը հատկապես նկատելի է ԲՀԿ-ի օսկանյանական թեւում, ուր անընդունելի են համարում ծերուկի անընդմեջ թունդ հավաստիացումները Եվրասիական միության անշրջելիության վերաբերյալ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 04 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ եղել է ներկուսակցական սկանդալ` կապված այն բանի հետ, որ որոշ երիտասարդ "ժառանգականներ" կոմպրոմատի հավաքագրում էին սկսել Զարուհի Փոստանջյանի դեմ, եւ դա հայտնաբերվել է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ վստահելի աղբյուրի` համասեռամոլության պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ունենալով շոշափելի ֆինանսական ռեսուրսներ, սկսել են լավ վարձատրության միջոցով համասեռամոլապաշտպան գործունեության մեջ ներգրավել սովորական լրագրողների, ովքեր աշխատում են նորմալ ԶԼՄ-ներում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբեր 2014 00:00

Ինչպես հայտնի է` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի վարձած "կիբերզինվորները" կոտրել էին որոշ լրատվական կայքեր, ուր առկա էին սուր հրապարակումներ "եռյակի" դեմ: Սակայն նրանք կայքերով չեն բավարարվում եւ կոտրում կամ արգելափակման տակ են գցում անգամ ոչ "եռյակային" ընդդիմադիրների եւ "եռյակի" մասին վատ կարծիք արտահայտող գրանտածիծ ՀԿ-ների ակտիվիստների անձնական էջերը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջին հանրահավաքից հետո նստացույց անելու կողմնակից էին ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու "ժառանգականները", այլեւ ՀԱԿ-ը` ԼՏՊ-ի գլխավորությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ՀԱԿ երիտասարդական կոնգրեսի շրջանակներում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել նախորդ հանրահավաքի որոշ դրվագների հետ կապված: Երիտասարդ ակտիվիստներից ոմանք հանրահավաքին նկատել են իրենց թաղերի, այսպես կոչված, որոշ "լավ տղերքի", այսինքն` ամբողջովին ապաքաղաքական կիսաքրեական կամ քրեական տարրերի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ հասունացել է սկանդալ` նախկին գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի շուրջ: Կուսակցության կուլուարներում խոսակցություններ էին  պտտվում, իբր Սաֆարյանն ունի սերտ ստվերային համագործակցություն Բաղրամյան 26-ի հետ, եւ, ի վերջո, այդ խոսակցությունները նրան ամբողջովին հունից հանեցին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ տիրում են բավականին անկումային տրամադրություններ` "թեժ աշնան" շարունակության սցենարների վերաբերյալ: Ոմանք անվերապահորեն հավատում են ԼՏՊ-ին եւ վստահ են, որ "իմաստուն առաջնորդը" կկարողանա օգտագործել ԲՀԿ-ի հնարավորությունները` իշխանափոխության համար եւ, ի վերջո, ինքը կվերադառնա ՀՀ նախագահի աթոռին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 17 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ արեւմտամետների կուլուարներում շրջող շշուկների` նրանցից շատերը մտավախություն ունեն հոկտեմբերի 24-ին "եռյակի" հանրահավաքին ներկա գտնվելու անգամ որպես սովորական քաղաքացի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջերս հանրահավաքային կրքերի հողի վրա խիստ լարվել են ՀՅԴ-ի եւ "քառյակի" նախկին գործընկերների հարաբերությունները: Դա վերաբերում է հատկապես ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, եւ խոսակցություններ կան, որ Հրանտ Մարգարյանը արդեն ուղղակի անձնական կոնֆլիկտներ է ունեցել այդ կուսակցությունների վերնախավերի հետ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` երեկ այդտեղ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել համագործակցությունը ՙեռյակի՚ շրջանակներում` այն բանից հետո, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի նվաստացրել են հանրահավաքի ժամանակ: ՙԺառանգության՚ որոշ ներկայացուցիչներ ձգտելով իրենց առաջնորդին համոզել, որ հարկ է անհապաղ լքել ՙեռյակը՚, դա անում էին բավականին կրքոտ, ձեռքներին թափահարելով ԶԼՄ-ների այն հրապարակումները, ուր ցցված էր այդ նվաստացման պահը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 10 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ Ռոբերտ Քոչարյանի շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` յուրային ԶԼՄ-ների հետ նրա ՙպրիվատ՚ հանդիպմանը մասնակցել են ոչ միայն իրոք յուրային լրատվամիջոցներ, այլ նաեւ այնպիսիք, որոնք թվում է, թե պետք է աչքի գրող լինեին, քանզի ժամանակին հանդես էին եկել աղաղակող բացահայտումներով` քոչարյանական կլանի մասին:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 3