Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ ՄՍԱՄԹԵՐՔ ՆԱԵՎ ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկությամբ՝ 2015թվականի լավագույն մսամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել «Բարի սամարացի» մսամթերքի արտադրամասը: Այդ կապակցությամբ տարվա լավագույն մսամթերք արտադրող ընկերության հիմնադիր տնօրեն ՀՈՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի անդամ Վարդան Աստվածատրյանը:Պարոն Հովակիմյանի համար, ինչպես ինքն ասաց, հաճելի անակնկալ էր այդ մասին իմանալը, ինչի մասին նա իր խոսքում մասնավորապես նշեց.

 

Ընթերցել...
 
Սպառողի անկյուն
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 17:00

ԻՆՉՊԵՍ «ՎԻՎԱՍԵԼԸ» «ԿԵՐԱՎ» 1800 ԴՐԱՄՍ

Աշխատանքային շաբաթվա ավարտին տողերիս հեղինակը որոշեց մի փոքր հանգստանալ Երեւանից դուրս: Այնքան կարեւոր չէ տվյալ դեպքում, թե ուր մեկնեցինք, կարեւորն այն է, որ հանգիստը վերածվեց իսկական քաոսի, երբ պարզվեց, որ «Վիվասելի» հեռախոսահամարի վերալիցքավորման ժամկետը է լրանում եւ ստիպված պետք է այն կայծակնային արագությամբ լիցքավորել, որպեսզի ոչ միայն չկորցնեմ հաշվիս վրա գտնվող 800 դրամը, այլեւ կապ ունենամ: Սկզբում, երբ փետրվարի 12-ին ստացա հաղորդագրություն ¥որտեղ նշված է, որ մինչեւ 13.02.16 թվականի 01:45 եթե չվերալիցքավորեք ձեր հաշիվը, այն կզրոյանա¤, թվում էր, թե դա խնդիր չէ: Թեեւ գտնվում էի մի վայրում, որտեղ լիցքավորման քարտ գտնել պարզապես հնարավոր չէր, զանգահարեցի ընկերոջս՝ խնդրեցի իր հաշվից իմ համարին վերալիցքավորի համապատասխան գումարը:

 

Ընթերցել...
 
Սպառողի անկյուն
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:24

ՄԵԾ ՓՈՂԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

iՄեր ժամանակների նորամուծություններից մեկը՝ սուրճի ավտոմատացված ապարատները հատկապես վերջին տարիներին ողողել են երկիրը: Դրանք ամենուր են՝ պետական հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ նույնիսկ՝ դպրոցներում, գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ու այդպես շարունակ:Այդ ապարատները մարդկանց հրամցնում են սուրճի, թեյի, տաք շոկոլադի տարբեր տեսակներ եւ մի շարք այլ ըմպելիքներ: Միայն թե հարց է՝ ի՞նչ որակի, ո՞վ է ստուգում այդ ըմպելիքների բաղադրությունը, որ ոչ միայն սուրճը կամ թեյը համապատասխանի այն տեսակին, որի համար մարդը վճարում է, այլ, որ բաղադրությունը համապատասխանի որակական պահանջներին:

 

Ընթերցել...
 
Սպառողի անկյուն
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:58

 

ՀԱՎԻ ՄԵՋ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԸ ՈՐԴԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՇՆՉԱՓՈՂԻ ՄՆԱՑՈՐԴԻ

Արդեն մի քանի օր է, սուր քննարկման առարկա է դարձել «Նոր Զովք» սուպերմարկետից սպառողներից մեկի գնած հավը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 37-ամյա կինը  Երեւանի Քաջազնունի փողոցի «Զովք» սուպերմարկետից գնել է տեղական չսառեցված հավ եւ տուն տանելուց հետո ապշել` հավը մաքրելու ժամանակ փորի մեջ հայտնաբերել է մոտավորապես 15 սմ երկարությամբ որդ, որը կնոջ խոսքով` կենդանի է եղել:Նման դեպքերում սովորաբար սպառողներից շատերը նկարում են սննդի մեջ հայտնաբերված «գտածոն» եւ տեղադրում համացանցում:

 

Ընթերցել...
 

ՀԷՑ-ԻՑ ՀԱՍՏԱՏ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է

Չեն դադարում հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիների դժգոհություններն ու բողոքներն այն մասին, որ դեկտեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բավական մեծ հաշիվներ են ներկայացվում: Թե ինչո՞վ է պայմանավորված դա, փորձեցինք պարզել ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԻՑ, ով պատասխանեց.
-Մենք այսօր հանդես կգանք հայտարարությամբ` այդ թեմայով:
- Բայց մինչ հայտարարությունը, մեզ չե՞ք կարող պատասխանել:
- Ոչ, որովհետեւ դեռ աշխատում ենք հայտարարության տեքստի վրա, դեռ պատասխան չունենք այս պահին:
- Իսկ ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող կտրոնների մասին, որոնց վրա մի ամբողջ պատմություն է գրված, եւ հասարակ քաղաքացին չի կարողանում գլուխ բերել այդ խճճված կտրոններից:
- Դուք փոստով ուղարկեք մեզ, խնդրում եմ  այդ կտրոնը, մենք Ձեզ կբացատրենք, որն ինչ է նշանակում:
- Բայց մեզ բացատրելուց զատ, անհրաժեշտ է, որ դա հասկանալի լինի շարքային քաղաքացուն:
- Դուք ուղարկեք` տեսնենք:

 

Ընթերցել...
 

 

ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԳՈՒՆԱԳԵՂ ԴԱՐՁԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Փոքրիկների ծննդյան տարեդարձին նրանց ոչինչ այնպես չի ուրախացնում, ինչպես գույնզգույն ու հետաքրքիր տորթը: Բայց պարզվում է, որ ծննդյան տորթը կարող է ոչ թե ուրախացնել, այլ իսկական փորձանքի մեջ գցել փոքրիկին:
Օրերս սպառողներից մեկը` Սոնա Հակոբյանը Երեւան քաղաքի տորթերի «Կեսգիշեր» (նախկինում` «Սոնատ») մասնագիտացված խանութից իր փոքրիկի տարեդարձի առիթով գնել էր տորթ: Տարեդարձն ուրախ եւ ջերմ մթնոլորտում է անցել, մինչեւ այն պահը, երբ փոքրիկի ընկերները եւ ընտանիքի անդամները կերել են տորթը: Այդ պահին էլ ամեն բան նորմալ էր թվում, միայն թե ուտելուց հետո պարզվեց, որ բոլորի լեզուները եւ շրթունքները տորթից գունավորվել է՝ ստանալով կապույտ երանգ: Անհանգստությունն իսկական խուճապի է վերածվել, երբ երեխաների դեմքը լվացել են օճառով, սակայն գունավոր հետքերն այդպես էլ չեն մաքրվել: Ս. Հակոբյանը պատմեց, որ բոլորի ձեռքերը եւ դեմքը գունավոր նյութերից մաքրվել է միայն երկու օր անց: Բայց դրանից հետո էլ վախը մնում է. տարեդարձի մասնակիցները մտավախություն ունեն, որ տորթին տված գունանյութերը կարող են վնասել երեխաների առողջությանը:

 

Ընթերցել...
 

 

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԷԼԵԿԷՆԵՐԳԻԱՅԻ 7 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԵՐԸՏՐԱ

Օրերս բավականին հետաքրքիր բողոք ստացանք: ՀԷՑ-ի ինչ-որ աշխատակիցներ քաղաքացիներից պահանջել են դեռեւս 2008-2009 թվականների էլեկտրաէներգիայի վարձը, սպառնալով` հակառակ դեպքում, հոսանքն անջատել: Եվ դա Ամանորի նախաշեմին:
Թե օրենքով քանի տարվա վաղեմության պարտքերն իրավունք ունի պահանջել ՀԷՑ-ը՝ պարզեցինք «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նկատեց.

 

Ընթերցել...
 

 

ՈՒՐԵՄՆ, ՏԱՔՍԻՍՏՆԵՐՆ ԻՆՉ ՈՒԶԵՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵ՞Լ

Ոչ մեկի համար նորություն չէ, որ ամանորյա առատ ձյան օրերին մի երկու կանգառ այն կողմ հասցնելու համար տաքսու վարորդները պահանջում էին մի քանի անգամ մեծ գումար` պատճառաբանելով, որ. «Բա, մենք մեր կյանքը վտանգելով` դուրս ենք եկել տաքսի քշենք...»: Ընդ որում` աստղաբաշխական այդ թվերի մասին տաքսու վարորդները «լավության» կարգով նախապես էին զգուշացնում օգտվել ցանկացողներին, իրենց ասելով` լավության կարգով. «Բա նախօրոք չասե՞մ, քուր ջան, մարդ ես, կարող է էդքան ձեռքդ չկա»: Ամենատխուրն այն էր, որ նման գերբարձր գներ էին պահանջում անգամ այն վարորդները, որոնց մեքենաներին հստակ ֆիքսված էր ուղեվարձը` 1 կմ-ն 100 դրամ: յդ պատմությունը թեեւ անցյալում է, սակայն մեկ հարց օրակարգից չենք կարող հանել. ի՞նչ է ստացվում, տաքսիները երբ ցանկանան, ինչ գին ցանկանան կարող են սահմանե՞լ՝ օգտվելով ամեն մի նման առիթից: Մինչդեռ նորմալ երկրներում ցանկացած ապրանք-ծառայության համար վաճառողի կողմից մի գին նշելու եւ մեկ այլ գին պահանջելու դեպքում նույնիսկ ծառայությունից չօգտվածը կարող էր հանգիստ դիմել դատարան, եւ, կոնկրետ օրինակով, վայ այդ վարորդին: Իսկ որ հայաստանյան սպառողը այդ արտոնյալ, ավելի ճիշտ` սովորական մարդկային վիճակում չէ, հայտնի բան է: Ավելին` պարզվում է, անգամ պատկան ատյաններն են անզոր: Համենայնդեպս, այդ իրավիճակի հետ կապված` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության պետ ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ մեզ պարզաբանում տալով, նախ նկատեց` ինքը եւս քաջատեղյակ է նման դեպքերից, բայց ոչինչ անել չեն կարող.

 

Ընթերցել...
 

 

ԵՐԲ ՏԵՂԱԿԱՆ ԽՆՁՈՐՆ ԱՖՐԻԿԱՆԵՐԻՑ ԲԵՐՎԱԾ ՆԱՐՆՋԻՑ ԹԱՆԿ Է
Այս Ամանորը թեեւ հաճելիորեն զարմացրեց նրանով, որ ամեն տարվա պես գները մինչեւ երկինք չթռցրեցին եւ շատ ապրանքների գծով նույնիսկ մի բան էլ էժանացրեցին: Բայց էլի որոշակի «տարօրինակ» երանգներ նկատվեց: Օրինակ՝ դեկտեմբերի վերջին երկու օրերին որոշ ապրանքատեսակների գներ, այնուամենայնիվ, բազմապատկվեցին, եւ տխուրն այն է, որ  խոսքը հիմնականում մեր տեղականի մասին է:
Նախ՝ ինչպե՞ս հասկանալ, որ, օրինակ, մեր հայրենական խնձորը վաճառվում է նկատելիորեն թանկ, քան չգիտես որ էկզոտիկ երկրներից մի քանի սահմաններով եւ մաքսատուրքերով Հայաստան հասած նարինջը: Կամ՝ այդ ինչպե՞ս նույն այդ օրերին հայաստանյան լոլիկ-պոմիդորի գները թռան երկինք եւ մի քանի օրից կրկին նկատելիորեն իջան: Մինչդեռ մեր պետական այրերը հորդորում են՝ նախապատվություն տալ տեղական արտադրողին: Որ ի՞նչ, վերջին պահին թալանե՞ն: Բայց չէ՞ որ այդ դեպքում նախապատվելին կմնա դրսից բերվածը՝ ի վնաս մեր տեղական արտադրողի, ասել է, թե հենց մեզ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ:
- Ամանորի նախաշեմին հայկական շուկայում թուրքական լոլիկն ավելի մատչելի էր սպառողի համար, քան տեղականը. վերջինս մինչեւիսկ կրկնակի թանկ էր թուրքականից: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է արվի եւ ի՞նչ է արվում այժմ այդ տխուր իրողության դեմ:
- Հայաստանը լինելով ԱՀԿ անդամ երկիր չի կարող սահմանափակել այլ երկրներից, այդ թվում` Թուրքիայից գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` լոլիկի ներմուծումը: 2015 թվականին ՀՀ է ներմուծվել ընդամենը 52 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա 187 տոննայի դիմաց: Իսկ դեկտեմբեր ամսին ներմուծվել է ընդամենը 25 տոննա լոլիկ, որից 19 տոննան Թուրքիայից, հետեւաբար Ամանորի նախաշեմին հայկական շուկան չէր կարող ողողված լինել թուրքական լոլիկով ¥եւ երեւում է, որ դրանից օգտվելով էլ մեր տեղական չարչիները գները երկինք հասցրեցին- Հեղ.¤:

 

Ընթերցել...
 

 

ԱՅՍՊԻՍՈՎ՝ ԲԵՆԶԻՆՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է 8 ՏՈԿՈՍ ՆԱՎԹԻՑ ԵՎ 92 ՏՈԿՈՍ ՀԱՐԿԵՐԻՑ

Ամբողջ աշխարհում նավթի գները ռեկորդային անկումներ են արձանագրում: Բայց մեկ է՝ դա այդպես էլ գրեթե չի նկատվում Հայաստանում: Եվ ինչպես նկատվի, երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, ով պետք է մի քիչ սպառողների մասին մտածեր, նորից լծվել է բենզինավաճառներին արդարացնելու գործին, թե՝ ի՞նչ էժանացում, Հայաստանում վաճառվող բենզինում նավթի բաժինը միայն 7-8 տոկոս է կազմում:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն

ՀԷՑ-ԻՑ ՀԱՍՏԱՏ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է

Չեն դադարում հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիների դժգոհություններն ու բողոքներն այն մասին, որ դեկտեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բավական մեծ հաշիվներ են ներկայացվում: Թե ինչո՞վ է պայմանավորված դա, փորձեցինք պարզել ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԻՑ, ով պատասխանեց.
-Մենք այսօր հանդես կգանք հայտարարությամբ` այդ թեմայով:
- Բայց մինչ հայտարարությունը, մեզ չե՞ք կարող պատասխանել:
- Ոչ, որովհետեւ դեռ աշխատում ենք հայտարարության տեքստի վրա, դեռ պատասխան չունենք այս պահին:
- Իսկ ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող կտրոնների մասին, որոնց վրա մի ամբողջ պատմություն է գրված, եւ հասարակ քաղաքացին չի կարողանում գլուխ բերել այդ խճճված կտրոններից:
- Դուք փոստով ուղարկեք մեզ, խնդրում եմ  այդ կտրոնը, մենք Ձեզ կբացատրենք, որն ինչ է նշանակում:
- Բայց մեզ բացատրելուց զատ, անհրաժեշտ է, որ դա հասկանալի լինի շարքային քաղաքացուն:
- Դուք ուղարկեք` տեսնենք:

 

Ընթերցել...
 

ՕՐԵՆՔԸ ԿԱ, ԲԱՅՑ ՍՊԱՌՈՂԻՆ Ի՞ՆՉ

 

Այսօր Երեւան քաղաքում յուրաքանչյուր քայլափոխի կարող ես հանդիպել, այսպես ասած, բրենդային խանութների, որտեղից որեւէ իր ձեռք բերելու համար պարզապես պետք է ունենալ աստղաբաշխական գումար: Փաստ է, որ նման բրենդային խանութներն իրենց գնային քաղաքականությամբ սպասարկում են միայն հասարակության փոքր հատվածին, սակայն այս իրավիճակում եւ հսկայական շահույթներով հանդեձ՝ առիթը բաց չեն թողնում խախատելու սպառողների իրավունքները:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:57

ԻՆՉ ԹՌՉՆԱՄԻՍ ԵՆ ՀՐԱՄՑՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

 

Հայաստանի շատ սպառողների համար այդպես էլ առանց պատասխանի է մնում այն հարցը, թե արդյոք իրենց օգտագործած միսը կամ թռչնամիսն անվտա՞նգ է: Ստիպված են միայն տեսքից դատելով ենթադրություններ անել, թե երբ է այն հայտնվել վաճառակետում: Այն դեպքում, երբ այլ մթերքների վրա գոնե կարող է արտադրության եւ պիտանելիության ժամկետը ու ինչ-որ չափով հանգիստ լինել:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:40

ՈՒՐԵՄՆ` ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԻՆ-Ի «ԳԼԽԻՑ ԹՌՆՈ՞ՒՄ ԵՆ»

 

Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացնելով հայաստանյան վերելակային ֆոնդը` հայտարարել էր. «Հայաստանի տարածքում գործում է մոտավորապես 5 հազար վերելակ: Դրանց 80 տոկոսն անմխիթար վիճակում է, եւ մեծ մասը հիմնականում հին շենքերում է գտնվում: Մենք գնացել, նայել ենք բոլոր այդ վերելակները»: Նույն նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն էլ ասվածը հաստատելով` մեզ հետ զրույցում հավելել էր. «Երեւանում գործող վերելակների մեծ մասն ուղղակի անպիտան վիճակում է»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՈՉ ԹԵ ՈՐԱԿԻ, ԱՅԼ ՌՈՒԲԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

 

Վերջին շրջանում հաճախակի են շրջանառվում լուրեր այն մասին, որ ռուսական շուկայում հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները կրճատվել են: Բացատրություններից մեկն այն է, որ կան որակական խնդիրներ, այլ վարկածով՝ փաստաթղթավորման՝ թե ԵՏՄ-ի հետ կապված դեռ փաստաթղթաշրջանառության առումով ընթացակարգային հարցեր կան:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:41

«ՆՎԵՐԸ» ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԿՐԱԿ ՈՒ ՊԱՏԻԺ ԴԱՌՆԱԼ

 

Նոր բան չէ, որ մեր երկրում այդքան հաճախակի դարձած տարաբնույթ գովազդային ակցիաներն ու դրանցում հնչեղ գեղեցիկ խոստումները շատ դեպքերում  ընդամենը սպառողներին գայթակղելու, ապա՝ խաբելու նպատակ ունի: Թե որն էր Alliance Eurasia անհայտ, բայց «ոճային» անվանումով ընկերության նպատակը, երբ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում խաղարկում է իր նույնանուն քարտը եւ հաճախորդներին խոստանում արտասահմանյան ուղեւորության տոմս՝ իրենք կիմանան: Բայց ահա, թե ինչ ստացվեց, երբ  լրագրող Աիդա Ավետիսյանը Alliance Eurasia քարտով շահեց երկու անձի համար մեկշաբաթյա ուղեւորություն դեպի Չինաստան:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:10

ԳԱԶ ՍՊԱՌՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱՎ ՀԱՇՎԻՉԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԵԼ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 16.09.2015թ. N324Ն որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում (ԳՄՕԿ): Մեր խնդրանքով մեկնաբանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲ Ընկերությունից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՊԱԿԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ «ՏԱՇԻՐ ՊԻՑՑԱՅԻ» ՄԵՋ

 

Այն, որ վերջին ժամանակներս սուպերմարկետում, խանութում կամ սննդի կետերում տարաբնույթ խախտումները հասել են աղաղակող ծավալների, հուշում են նաեւ գրեթե ամենօրյա հրապարակումներն ու սոցցանցերում հայտնվող բողոքները: Օրինակ՝ հիշեցնենք այն մեծ աղմուկը, որը բարձրացավ, երբ տորթի, պաղպաղակի եւ մանկական կերի միջից հայտնաբերված սատկած խավարասերներով նկարները հայտնվեցին համացանցում: Այդ աղմուկից որոշ ժամանակ անց Ֆեյսբուքում աչքի ընկավ նաեւ «Տաշիր պիցցայի» արտադրած պիցցան, որը «համեմվել» էր... ապակիով:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 16:50

«ԱՊԱԳԱՅԻ» ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԴԵՌ ՇԱՏ ԵՆՔ ԲԱԽՎԵԼՈՒ

 

Հայաստանի սպառողական շուկայում իսկական սոդոմ-գոմոր է: Բացի այն, որ վաճառվում են բազմաթիվ ժամկետանց ապրանքներ, նաեւ հանդիպում են այնպիսի ապրանքներ, որոնք վաճառվում են, սակայն դեռեւս «չեն արտադրվել»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:19

«ԲՐԵՆԴԱՅԻՆ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Սպառողները շարունակում են դժգոհել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցից: Բացի այն, որ սուպերմարկետում սպառողներից ավելի գումար են գանձում, վաճառում են նաեւ առանց մակնշման ապրանքներ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է թթվասերին, որի վրա խոշոր տառերով գրված է պիտանելիության ժամկետը, սակայն ոչ մի տեղ նշված չէ, թե երբ է արտադրվել` գուցե 1, 5, 7 ամիս առաջ, կամ գուցե 2 տարի առաջ... Դե սպառող, արի ու գուշակիր, թե գնած թթվասերը, երբ է արտադրվել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:14

ՀԷՑ-Ի` ՍՊԱՍՎԱԾ-ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱՃԱՌՔԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

 

Եվ այսպես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառել-չվաճառելու չարչրկված հարցը հասավ վերջնագծին. երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից ՀԷՑ-ը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու գործարքին: Որոշումը, իհարկե, դեռ նախնական է, այսինքն՝ պետք է ընթանա առաջարկն ուսումնասիրելու եւ վերջնական հաստատման փուլ: Սակայն, որ գործարքը կիրականանա, գրեթե կասկածներ չկան: Դե ուրեմն օրակարգ է գալիս այն հարցը, թե սրանից ինչ է ստանալու նախ՝ էլեկտրաէներգիայի շարքային սպառողը, ապա՝ պետությունը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:07

ԻՆՉՆ ԷՐ ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑ ԱՇԱԿԵՐՏԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

 

Երեկ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցում աշակերտների մասսայական  թունավորման դեպք է արձանագրվել, ինչի հետեւանքով դպրոցի 46 երեխաներ հոսպիտալացվել են:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:05

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻԻՑ» ԲՈՂՈՔՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

 

Վերջին շրջանում թե՛ համացանցում, թե՛ տպագիր լրատվամիջոցներում սպառողներն իրենց բողոքն են ներկայացնում մի շարք սուպերմարկետների եւ հատկապես՝ «Երեւան սիթիի» դեմ: Սուպերմարկետից հաճախակի օգտվող սպառողներն իրենց խաբված են զգում՝ պնդելով, թե որոշ դեպքերում վճարելիս պարզել են, որ գնապիտակի վրայի գնով չեն հաշվել: Բողոքների մի մասն էլ այն մասին է, թե քաշին չհամապատասխանող գին են վճարել: Որոշ դեպքերում էլ, թե միայն տանն են պարզել, որ չգնած ապրանքի համար էլ են վճարել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

ՏՄՊՊՀ-Ն ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՉԻ ՏԵՍՆՈՒՄ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԸ

 

Դեռ այս տարվա առաջին ամիսներից նկատելիորեն էժանացան Հայաստան ներկրվող կաթի փոշու գները: Բացատրությունը, թե պատճառը աշխարհում կաթի գնանկումն էր, հիմնավոր էր: Ամեն դեպքում, այդ ամենի արդյունքում Հայաստանում նկատելիորեն նվազեց գյուղացիներից կաթի ներկրման գները եւս:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:42

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ Է

 

Ինչպիսի՞ն կլինի այս տարի Հայաստանի տնտեսական աճը հարցի պատասխանը երբեք կանխատեսումների նման լայն բացվածք չէր ունեցել` 1 տոկոս անկումից մինչեւ 4,1 տոկոս տնտեսական աճ: Մասնավորապես, միջազգային ֆինանսական կառույցներն ավելի հոռետեսական կանխատեսումներով են հանդես գալիս, դա պայմանավորելով տարածաշրջանային գործոններով եւ Ռուսաստանի տնտեսական կացությամբ: Ելնելով դրանից, Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսել է 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 1 տոկոս անկում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:39

ԻՆՉՊԵՍ Է ԱԶԴՈՒՄ ԱՐԵՎԻ ՏԱԿ ՎԱՃԱՌՎՈՂ ՁՄԵՐՈՒԿՆ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ

 

Հայտնի ճշմարտություն է, որ ամառային շոգերին շատանում են սննդային թունավորման դեպքերը: Փաստ է նաեւ, որ թունավորումների մի զգալի մասը սպառողների մեղքով է, երբ սնունդը պահում են ոչ սառնարանային պայմաններում: Բայց նաեւ քիչ չեն դեպքերը, երբ սննդամթերքն արդեն փչացած է հասնում սպառողին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:07

Ո՞ՐՆ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՈՐ ԱՊՐԱՆՔԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ

 

ՀՀ օրենքով սահմանված է, որ Հայաստանում արտադրվող յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի մակնշում` արտադրության եւ պահպանման ժամկետ, սակայն օրենքի ոչ բոլոր կետերն են պահպանվում: Բազմաթիվ են դեպքերը, երբ ապրանքի վրա նշված է միայն պահպանման ժամկետը, իսկ արտադրության ժամկետի մասին՝ ոչ մի նշում: Պատճառն էլ դժվար չէ հասկանալ. նման ապրանքները միշտ «ժամկետի մեջ» են, անկախ նրանից, որ կարող են մեկ-երկու տարի առաջ արտադրված լինել:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:26

ՍԱՏԿԱԾ ՃԱՆՃԸ` «ՎԻՆԻ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԻ ՄԵՋ

 

Հայաստան ներկրվող մանկական կերերը բազմազան են, իսկ թե դրանցից որն է ավելի որակյալ, դժվար է ասել, քանի որ ժամանակ առ ժամանակ սպառողները բողոքում են այս կամ այն մանկական կերի որակից: Օրերս նման բողոք եղավ «Վինի» մանկական կերի հետ կապված, երբ սպառողներից մեկը դրա մեջը հայտնաբերեց սատկած ճանճ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:10

ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԼՑՆՈՎԻ ԵՎ ՀԱՄ ՏՎԱԾ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԻՑ

 

Հատկապես ամառն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ` սննդի որակի եւ պահպանման հետ կապված, քանի որ մի կողմից տնտեսվարողներն են հաճախ արտադրում անորակ սնունդ, իսկ մյուս կողմից էլ՝ վաճառակետերում տվյալ սննդի պահպանման պայմաններն են միանգամից սրվում: Բայց եթե ասենք՝ մսային ծագման սննդամթերքի հետ կապված նման խնդիրները «հասկանալի են», ապա միշտ էլ միանգամայն տարօրինակ է փչացած պաղպաղակի հարցը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:24

«ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԱՎԵԼ ԽՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՆԵՑԻՆԵՐՈՎ ԿՌԻՎ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

Նախորդ համարում անդրադարձել էինք Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գյուղապետի անհանգստությանը: Նա ահազանգում էր, որ այս «շոգին եւ տապին» զրկված են խմելու ջրից: Հրապարկումից անմիջապես հետո խմբագրությունը նույն մարզի տարբեր համայնքներից մոտավորապես նույն ահազանգերը ստացավ: Ավելին. եթե Ոսկետափի գյուղապետն ասում է, թե իրենց գոնե մի քանի ժամով ջուր տալիս են, ապա օրինակ՝ Փոքր Վեդիում, Խաչպհար, Գետափնյա համայնքներից այս բողոքներն են լսվում. «Ոնց որ անապատում լինենք, մի բաժակ ջուր ավել խմելու համար տնեցիներով կռիվ ենք տալիս. դե պատկերացրեք` ինչ վիճակում ենք:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:58

ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԸ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Ամռան սեզոնի հետ միասին ազգաբնակչության մեծ մասը սկսում է օգտվել  արագ սննդից, որի առանց այն էլ՝ կասկածելի որակը շոգերի պատճառով դառնում է շատ ավելի վտանգավոր: Վերջին ժամանակներս փողոցային արագ սննդի որակի հետ կապված բողոքներում առանձնացվում են հետեւյալ ընդհանրական փաստարկները:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

«ՍԱՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՌԵԼ ԵՄ»

 

Աայաստանյան դատարանների «արդարադատությունից» հուսահատված` երեկ «Իրավունքի» խմբագրություն էին դիմել Երեւանի Արշակունյաց փողոցում գտնվեղ «Ամրաններ» գործարանի բաժնետերեր: Նրանք արդեն երկար տարիներ պայքարում են օրենքով իրենց հասանելիք գումարների համար, բայց...

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Շաբաթ, 20 Հունիս 2015 12:56

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Չնայած բազում բողոքներին, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ, եւ արդեն խոսկցությունները քիչ-քիչ տեղափոխվում են դրա հնարավոր հետեւանքների հարթություն: Համենայնդեպս, արդեն իսկ մի շարք տնտեսագետներ ենթադրում են, որ դա անխուսափելիորեն հանգեցնելու է նաեւ այլ ապրանքների թանկացման:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00

ԳՈՄԵՇԻ ՄԱԾՈ՞ՒՆ, ԹԵ...

Օրերս «Իրավունքին» էր դիմել սպառողներից մեկը, խնդրելով «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ից ճշտել, թե վերջինիս արտադրած «գոմեշի մածուն» ապրանքատեսակն իրո՞ք համապատասխանում է ներկայացվածին: Սպառողն իր մտահոգությունը բացատրեց այս կերպ. «Իմ բնակության վայրի (Ազատության պողոտա) մի քանի խանութներում վաճառվում է գոմեշի մածուն: Դա հուշում է, որ մայրաքաղաքի բազում այլ խանութներում եւս նույն ապրանքը պետք է, որ լինի: Բայց մի՞թե Հայաստանում կա գոմեշների այն քանակությունը, որ հնարավոր լինի արտադրություն կազմակերպել»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 05 Հունիս 2015 17:20

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դեռեւս մի քանի ամիս առաջ սպառողների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ահազանգեցին եւ փորձեցին համապատասխան մարմինների ուշադրությունը սեւեռել մանկապարտեզներում թունավորման բազմաթիվ դեպքերի եւ երեխաներին տրվող սննդակարգի ընդհանուր որակի վրա: Նույնիսկ երեխաների զանգվածային թունավորման դեպք եղավ Բյուրեղավանում: Բայց այդ կապակցությամբ հարուցված քրեական գո՞րծն էր, մեղմ ասած, ոչ դաստիարակչական, թե՞ համապատասխան չինովնիկությունը քթից, ավելի ճիշտ՝ գրպանից այն կողմ տեսնել չի կարողանում...

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 29 Մայիս 2015 00:00

"ՍԵՎԱՆԻ ԱՀՌԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ
ԿՈԼԵԿՏՈՐԸ ՉԿԱ, ՄԱՍ-ՄԱՍ ԹԱԼԱՆՎԵԼ Է"


Ժամանակին կար Սեւանի օղակաձեւ կոլեկտոր, որը կարող էր լուրջ դեր ունենալ Սեւանի մաքրման, ճահճացման, մի խոսքովª բնապահպանական ահռելի խնդիրների հարցում, այսօր գոյություն չունի: Այն պարզ պատճառով, որ հսկայական արժեք ունեցող կոլեկտորը, ըստ մեզ հասած տեղեկությունների, "աչքից հեռու" կամաց-կամաց ապամոնտաժվել վաճառվել է, որի հաշվին, ըստ մեր աղբյուրի, շատերն են գրպաններն ուռճացրել:
Այս պատմության ուսումնասիրությունը, իհարկե, տարողունակ է, քանի որ դա արվել է տարիներ շարունակ, եւ գրեթե տեսանելի չէ հետքը, թե ումից սկսվեց, ով ապամոնտաժեց առաջին խողովակը: Բայց դե, փորձենք կամաց-կամաց գլուխ հանել` սկզբի համար զրուցելով Բնապահպանության երբեմնի նախարար, ներկայումսª "Հանուն կայուն մարդկային զարգացման" ասոցիացիայի նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը միանգամից հաստատեց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 22 Մայիս 2015 00:00

ԲՈՐԲՈՍՆԱԾ ԽԱՎԻԱՐ` "ՔԱՐՖՈՒՐՈՒՄ"


Մի քանի ամիս առաջ Հայաստանում բացվեց ֆրանսիական "Քարֆուր" ընկերության մասնաճյուղը: Տեղական շուկայում նոր ընկերության հայտնվելը հասարակության որոշ մասերի շրջանում առաջացրեց մեծ ոգեւորություն, քանի որ վերջիններս մտածում էին, որ կկարողանան համեմատաբար ավելի մատչելի գներով ձեռք բերել օտարերկրյա որակյալ ապրանքներ:
Սակայն ոգեւորությունը շատ կարճ տեւեց. "Քարֆուրի" առաջին իսկ հաճախորդները ֆիքսեցին, որ այնտեղի ո՛չ ապրանքային տեսականին եւ ո՛չ էլ գներըª առանձնապես չեն տարբերվում մյուս սուպերմարկետներից: Ավելին, որ այլ սուպերմարկետներից շատերը նույնիսկ նկատելիորեն գերազանցում են: Ու դա դեռ քիչ չէ, հիմա էլ տարածվել են այն խոսակցությունները, որ գնային "պատերազմներում" մյուսներին զիջելու հանգամանքն սկսել է ազդել նաեւ "Քարֆուրում" վաճառվող ապրանքների որակի վրա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 15 Մայիս 2015 00:00

ՕՐԵՆՔԸ ԴԵՌ ՉԸՆԴՈՒՆՎԱԾ` ԱՐԴԵՆ
ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Արդեն երկար ժամանակ հասարակության մեջ շարունակվում է "Ցորենի ալյուրի հարստացման մասին" օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Մի կողմիցª համեմատաբար անկախ մասնագետներն են պնդում, որ ցորենի ալյուրին հավելանյութեր ավելացնելը մարդկանց օրգանիզմի համար վտանգավոր է, մյուս կողմիցª համապատասխան մարմիններն էլ իրենց հերթին այլ փաստարկներով ապացուցում են հակառակը:
Այս վեճը դեռ շարունակվում է, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ տալ այն վերջնական մասնագիտական գնահատականը, որ ցորենի նման "հարստացված" ալյուրը ոչ միայն վտանգավոր չէ, այլ իրոք օգտակար է մարդկանց համար: Եվ այդ դեռ ոչ հստակ վիճակի ամենալավ հիմնավորումն է, որ օրենքի ընդունման հարցն անընդհատ հետաձգվում է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

"ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՆԱԵՎ "ԿՈԿԱ-ԿՈԼԱՅԻՑ" ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ"


"Կոկա-կոլայի" շուրջ Հայաստանում ապրիլի 24-ից հետո ծավալված "պատերազմը" դեռ շարունակում է լայն թափ հավաքել: Չնայածª այս պատմությունը նոր չէ, որ ի հայտ եկավ:
Տարիներ առաջ էլ էր Երեւանում տարածվել այն խոսակցությունը, թե "Կոկա-կոլան" որոշակի թուրքական կապեր ունի: Այն ժամանակ աղմուկը բավականին շուտ էլ մարեցª նորից վերաբացվելով վերջերս, երբ "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում տարածեցին հաղորդագրություններª "Կոկա-կոլան" բոյկոտելու կոչերով: Այն հիմնավորմամբ, թե "Կոկա-կոլա" ընկերության գործադիր տնօրենն ամերիկաբնակ թուրք Մուհթար Քենթին է, ով ընկերությունից ստացած գումարի մի մասն օգտագործում է հակահայ քարոչություն իրականացնելու համար: Մասնավորապեսª Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ ամբողջ 2015 թվականի ընթացքում ամերիկաբնակ թուրքերը ծրագրել են իրականացնել հակահայկական քարզչություն, ու ըստ նույն աղբյուրներիª այդ գործին ակտիվորեն ներգրավված է նաեւ Մ. Քենթինª իր ֆինանսներով, այդ թվումª Հայաստանից ստացած եկամուտներով:
Բայց մյուս կողմից էլ, չմոռանանք, որ Հայաստանում գործող ընկերությունը հայերի համար ապահովում է որոշակի աշխատատեղեր, վճարում հարկեր: Այսինքնª մեզ համար եւս խնդիրը երկու հարթությունում էª մի կողմիցª բարոյականը, մյուս կողմիցª ֆինանսականը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

ՉՆԱՅԱԾ ՏՐՎՈՂ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՆ`
"ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ"


Երեւանի քաղաքապետարանի մրցույթը շահած թափառող շներով զբաղվող "Յունիգրաֆ Իքս" ընկերությունը տարիներ շարունակ խախտում է մրցույթի պահանջները, սակայն քաղաքապետարանն այս առնչությամբ ոչինչ չի ձեռնարկում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց "Փրկենք կենդանիներին" բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ ՆՈՒՆԵ ՄԵՀՐԱԲՅԱՆ:
-Վերջին մրցույթն անց է կացվել մեկ ամիս առաջ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00

"ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ" ԵՎ "ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿԸ"
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՈՒՄ ԵՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ"


Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ¥ՏՄՊՊՀ¤ տեղեկացրեց, որ վարչական վարույթ է հարուցում ծխախոտի տեղական երկու առաջատարներիª "Գրանդ Տոբակոյի" եւ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի" նկատմամբ` մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ:
Դրա հիմքն այն կասկածներն են, թե "Գրանդ Տոբակո" հայ-կանադական ՀՁ եւ "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Օրինակª մանրածախ առեւտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի առանձնահատուկ պայմաններ, նույնիսկª թանկարժեք նվերներ, որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած եւ արտադրված ծխախոտի իրացումից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00

ԲԱՆԿԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԻՔ ԴԱՐՁԵԼ

"Այսպիսի վնաս, որ տվել է այս տարի բանկային համակարգը, երբեւիցե չի եղել:  Բանկերի պատճառով գյուղացին վարկեր չի կարողանում ստանալ, ավելորդ փաստաթղթեր են պահանջում, գյուղացուն ծախսի տակ են գցում. հիմա էլ ինչ-որ անհասկանալի ցուցակներ են պատրաստել` լավ ֆերմեր, վատ ֆերմեր, ու ամեն առիթով օգտագործում են, որ գյուղացուն վարկ չտան":
Վերոնշյալ խնդրի առաջ կանգնած գյուղացիներին որքանով է աջակցում Գյուղատնտեսության նախարարությունը, մեզ հետ զրույցում նախարարըª Սերգո Կարապետյանը, տվեց նման մեկնաբանություն.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄԵՆՈՒՐ ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ՎԱՐԱԿ ԲՌՆԿՎՈՒՄ


Մի քանի շաբաթ առաջ "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպությունը տարածեց տեղեկատվություն, ըստ որի` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում բրուցելոզի վարակ է տարածվել: ՀԿ-ը նաեւ տեղեկացնում էր, որ բրուցելոզով վարակված մի քանի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցում:
Սակայն լուրը տարածելուց մի քանի օր անց միայն ստացվեց պաշտոնական տեղեկություն այն մասին, որ վարակված քաղաքացիների վիճակը լավ է, եւ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Այսքանը, իսկ մնացած հարցերը` կապված վարակի տարածման աղբյուրի եւ հիվանդության աստիճանի հետ` այդպես էլ չստացան իրենց հստակ պատասխանները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

ԷԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆ "ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԸ"

Կոտայքի մարզում տարածված բրուցելոզի վարակը թե քանի մարդու մոտ է հաստատվել, հետաքրքրվեցինք ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան ԼԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 00:00

"ՆԻՍՅԱ ՏՈՒՐԻՍՏԸ" Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ


Հայտնի է, որ ապրիլի 24-ի հետ կապված` Հայաստան կժամանեն մեծ թվով արտասահմանցիներ եւ սփյուռքահայեր: Ավելին. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ մեծաքանակ հյուրեր սպասվում է նաեւ դրան հաջորդող ամիսներին: Եվ ինչպե՞ս մեր տեղական չարչիները չօգտվեն այդ փայլուն հնարավորությունից...
Հայաստան ժամանած հյուրերի գրեթե 99 տոկոսը տեղավորվում է հյուրանոցներում, եւ այն, որ դեռ ամիսներ առաջ են հասցրել գները մինչեւ վեր թռցնել, նոր բան չէ: Միայն թե, այն հյուրանոցները, որոնց դիմեցինք, միանգամայն հակառակն են պնդում, թեª գնային քաղաքականությունն ապրիլի սկզբի եւ այսօրվա դրությամբ, մնացել է անփոփոխ: Ավելինª "Իրավունքի" հետ զրույցում  Երեւանի մի քանի բարձրակարգ հյուրանոցներից նշեցին, որ մինչեւ ամսվա վերջ եւ հետո էլ գները նույնն են մնալու:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 00:00

ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Ինչպես է նախապատրաստվում մայրաքաղաքը 100-ամյակի միջոցառումներին, ինչ աշխատանքներ են իրականացվում հանրության եւ մայրաքաղաքի հյուրերի իրազեկումն ապահովելու ուղղությամբ: Այս եւ թեմայի շուրջ այլ հարցերին խնդրեցինք պատասխանել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ ԱՐԱԶ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 00:00

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵ՞Ն

Արդեն տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Հայաստանում հերթական անգամ կթանկանա էլեկտրաէներգիան: Դա առնվազն տարօրիրնակ է նրանով, որ դեռեւս նախորդ տարվա թանկացման ժամանակ բացատրում էին, որ դա արցում է "Հայաստանի էլ. ցանցեր" ընկերության բարդ ֆինանսական վիճակը կարգի բերելու համար անհրաժեշտ մուտքերն ապահովելու համար, որից հետո, ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ակնարկեց, այս տարի սակագինը կարող է նույնիսկ մի քիչ իջնել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 00:00

ԷԼԻ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄԵՂԱՎՈՐ

"Ե՛վ նախարարությունը, ե՛ւ համապատասխան կառույցները իրենց աջակցությունն են ցուցաբերում արտահանողների առջեւ ծառացած ցանկացած խնդրի: Սկսած վարկերի սուբսիդավորումից, ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելուց, վերջացրած իրենց շուկաներում որեւէ խնդիր առաջանալու դեպքում իրենց կողքը կանգնելուց:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 00:00

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. "ԵՍ ԴԵՄ ՉԵՄ, ՈՐ ՍԵՎԱՆԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է"


Գաղտնիք չէ, որ Սեւանա լճի ձկնապաշարի ոչնչացման հիմնական պատճառը եղել եւ մնում է որսագողությունը: Չնայած խնդրի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում, ձկնապաշարների ավելացմանը հատկացված պետական ծախսերն էլ ավելացվեցին, բայց խնդիրը ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, մնում է արդիական:
Դեռ միայն վերջերս էր, որ առիթ ունեցանք հերթական անգամ ահազանգել ¥այդ թվումª բոլոր պատկան մարմիններինª Բնապահպանության նախարարությանը, ոստիկանությանը եւ այլն¤, որ մայրաքաղաքի ¥իհարկեª ոչ միայն¤ բազում փողոցներում օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ սիգ է վաճառվում, հսկայական քանակություններով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 27 Մարտ 2015 00:00

"ՔԱՐՖՈՒՐԸ" "ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՉԻ ԳՆԱ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԷԺԱՆԱՑՄԱՆ"


Մարտի 11-ին Հայաստանում բացվեց ֆրանսիական "Քարֆուր" ընկերության հիպերմարկետը, ինչը վաղուց էր մեծ իրարանցում առաջացրել հանրության շրջանում, քանի որ նախորդ տարվա վերջերից բուռն կերպով քննարկվում էր ընկերության հայտնվելը հայկական շուկայում: Ընդ որումª դրա շուրջ հիացական կարծիքները հաճախ հասնում էին այն աստիճանի, որից հետո մնում էր սպասել, թե "Քարֆուրն" իսկական հեղաշրջում է առաջ բերելու եթե ոչ հայաստանյան տնտեսությունում, ապա գոնե առեւտրային համակարգում:
Մի փոքր ավելի համեստ կարծիքները հուշում էին, որ հրաշք էլ չլինի, մեկ էª մյուսների համեմատ "Քարֆուրն" աննախադեպ էժան գներով է ապրանք առաջարկելու: Դե, այդ ամենից հետո սպառողներն էլ մեծ հույսեր ունեին, որ այնտեղից հնարավորություն կունենան մատչելի գներով ձեռք բերել գոնե առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 20 Մարտ 2015 00:00

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ


Թանկացումների եւ սոցիալական ծանր պայմանների պատկերին, այժմ էլ մարդիկ ստիպված են վճարել հեռուստացույց դիտելու համար: Համենայնդեպսª հեռուստատեսության թվային հեռարձակման անցնելուց հետո Հայաստանի բնակիչները պետք է 14-34 հազար դրամով ձեռք բերեն այն սարքավորումը, որը նրանց համար կապահովի հեռուստացույցի աշխատանքը:
Դա դեռ մի հեռուստացույցի համար, եւ վայ նրանց, ովքեր ունեն մի քանիսը: Էլ չասած, թե ինչ որակ կունենան այդ սարքավորումները, դեռ հարց է: Այսինքնª ամեն փչանալուց հետո մարդիկ ստիպված են լինելու նորը գնել, մինչեւ որ ճարահատյալ մտածեն թվային համակարգին համապատասխանող թանկարժեք հեռուստացույցների մասին, որոնց գներն այդ իրավիճակում հաստատ մինչեւ երկինք կթռնեն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 06 Մարտ 2015 00:00

"ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԻՏԱԿԻ ՎՐԱ ԳՐԵԼ
"ԴԻԵՏԻԿ ՍՆՈՒՆԴ" ԵՎ ՎԱՃԱՌԵԼ"


Հայաստանում շատերը, հատկապես 40-ն անց կանայք պայքարում են ավելորդ քաշի դեմ: Մի քանի կիլոգրամ նիհարելու համար նրանք գնում են տարբեր զոհողությունների` տարբեր տեսակի դիետաներ եւ սննդակարգ, եւ չդիմելով մասնագետինª պարզապես խանութից գնում են սնունդ, որի վրա կա "դիետիկ" մակնշումը:
Եվ ոչ միայն նիհարել ցանկացողները. դիետիկ սնունդը կենսական նշանակություն ունի նաեւ տարբեր հիվանդություններով տառապողների համար: Բայց երբ խանութից գնում ենք որեւէ ապրանք, որի վրա կա "դիետիկ", իրականում էլ դա այդպիսի՞ն է: Ինչքանո՞վ են պահպանվում "դիետիկին" համապատասխանող նորմերը, կա՞ որեւէ վերահսկողություն: Թե՞, ինչպես որ քիչ չի հանդիպում, որ արտադրողի մտքին ինչ անցնի, կգրեն, եւ "դիետիկ" սնունդ փնտրողն արդյունքում կարող է ձեռք բերել միանգամայն հակառակ էֆեկտն առաջացնող ապրանք:
Մեր այդ վատագույն մտավախությունները հաստատեց "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանըª պնդելով, թե Հայաստանում վաճառվող ոչ մի դիետիկ սնունդ գրանցված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 27 Փետրվար 2015 00:00

ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՍԻԳԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔԸ, ԲԱՑԻ` ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ


Թե ինչքան է խոսվել Սեւանա լճի ձկնապաշարների եւ, հատկապես, սիգի ոչնչացման մասին, նույնիսկ դժվար է հիշել: Նույնքան դժվար է հիշել, թե պատկան պետական կառույցըª ՀՀ բնապահպանության նախարարությունն իր հերթին ինչքան է խոսել այդ վիճակը շտկելու իր պատրաստակամության մասին, քանի-քանի անգամներ է անձամբ նախարարը մասնակցել լիճ մանրաձկի հերթական խմբաքանակը բաց թողնելուն եւ ինչ լուրջ պետական միջոցներ են ծախսվել այդ ուղղությամբ:
Թե այս ամենից հետո ինչքանով է վիճակը կարգավորվել, թողնենք մասնագետներին: Բայց առանց նրանց գնահատականների էլ, անկեղծ ասած, կասկածում ենք, որ կան քիչ թե շատ լուրջ դրական փոփոխություններ, հաշվի առնելով մեկ էական փաստ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 20 Փետրվար 2015 00:00

iPhone-Ը ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐՆ Է՞Լ Է
ՓՈԽԱՆՑՈՒՄ ՈՒՐ ՈՐ ՊԵՏՔ Է


Այսօր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն iPhone հեռախոսները, որոնք վաճառվում են շատ բարձր գներով: Ինչպես ժողովուրդն է ասում` այդ հեռախոսն ամեն մարդու խելքին ու գրպանին հասանելի չէ:
Իհարկե, առնվազն տարօրինակ է, որ չնայած դրանց գերբարձր գներին, այսինքնª անմատչելիությանը, Հայաստանում  շատերն  օգտագործում են iPհone: Ավելին, որ շատերի երազանքն է դարձել առաջիններից ունենալ բավականին հաճախակի վաճառքի հանվող հերթական մոդելը, հենց որն էլ ունենում է առանձնահատուկ բարձր գին: Լավ, մի կողմ թողնենք թեկուզեւ վարկերի եւ "սոված մնալու" հաշվին իրենց "ցույց տալու" պատրաստ արդեն խրոնիկական դարձող մեր այդ "ավանդույթը" եւ հարցին մոտենանք մյուս կողմից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 13 Փետրվար 2015 00:00

ՀԱՑԻ ԳՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ,
ԱՄԵՆԱԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻՆ ԵՆ


Արդեն մի քանի օր է, ինչ  հացի որոշ խանութներում փակցված է "լավաշ 80 դրամ" գրությունը, որը  շատ սպառողների զարմացրել է: Եվ իրոք, կարելի է զարմանալ, երբ պարզվում է, որ մեր երկրում ինչ-որ բան կարող է էժանանալ:
Բայց ներկայացնենք միանգամայն ուրիշ երանգի մեկ այլ փաստ եւս. եթե լավաշն էժանացել է, ապա մի շարք վաճառակետերում էլ նույնքանով բարձրացել է հացի մյուս տեսակների գինը: Իսկ դա տարօրինակ է առնվազն նրանով, որ այս երկու ապրանքատեսակների համար միշտ էլ թանկացումը փորձել են բացատրել ալյուրի գներով, եւ չի կարող դրանցից մեկի մոտ լինել այլ գնային տեղաշարժ, իսկ մյուսի մոտª բոլորովին հակառակը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նույնպես "Իրավունքի" հետ զրույցում իր զարմանքն արտահայեց փաստի վերաբերյալ.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 06 Փետրվար 2015 00:00

ԱՅԺՄ ԷԼ ԿՐԿՆԱՊԻՏԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ԵՎ ՎԱՃԱՌՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐ


Ամանորից հետո  սպառողները սկսեցին բողոքել, որ խանութներից գնված սնունդը ժամկետանց է, կամ էլ դրանց վրա մակնշված պիտանելության ժամկետը արտատպված է, այսինքն` տնտեսվարողների թեթեւ ձեռքով այն "նորացվել" է: Ահա այսպիսի ապրանքներ, հատկապես կաթնամթերք, սպառողները ստիպված են եղել գնելուց հետո վերադարձնել խանութներին, քանի որ միայն տուն տանելուց հետո են պարզել, որ դրանց ժամկետներն արտատպված են:
Թեեւ Ամանորից արդեն մեկ ամսից ավել է անցել, սակայն այս թեմայով խոսակցությունները, բողոքները դեռ շարունակվում են: Բայց ինչպես նշեց բողոքողներից մեկը. "Երբ հիշում` տրտնջում ենք, բայց ի՞նչ օգուտ: Եթե հենց այդ պահին արդյունքի չհասա, հիմա ումից ինչ պահանջեմ: Բայց լավ չէ, որ նման խարդախությունն այդքան հանգիստ մարսեն, չէ՞ որ հենց այդ ժամանակ էր, որ ապրանքների գները խելքները փչածի չափ բարձրացրել էին, ու դեռ մի բան էլª Նոր տարվա չվաճառվածը հետո` ամսաթվերը փոխելով կամ պարզապես ջնջելով` "սաղացրին" մարդկանց վրա":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 23 Հունվար 2015 00:00

"ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԿ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ
ԿԵՂԾ ՔԱՇՈՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ"


Նախորդ տարի, դեկտեմբեր ամսին  Հայաստանի սպառողական շուկայում գրեթե բոլոր սպառման ապրանքների մոտ գրանցվեցին ռեկորդային գներ: Նախատոնական տրամադրության մեջ լինելով` մարդկանց մի մասը այդ գների վրա այդքան էլ ուշադրություն չէր դարձնում, թեեւ շատ դեպքերում դրանք հաշվարկվել էին 1 դոլարը 500 եւ նույնիսկª 550 դրամ հաշվարկներից ելնելով: Բայց արդեն հունվար ամիսն  է վերջանում, սակայն սպառողական շուկայում գների առումով շատ քիչ փոփոխություններ կան:
"Իրավունքի" հետ զրույցում "Սպառողների խորհրդատվական կենտրոն" հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը փաստեց, որ նախորդ տարի ռեկորդային գնաճը կապում էին դրամի փոխարժեքի տատանումների հետ, որն այս տարի բավականին կայունացել է, ինչը կարծես թե ոչ մի ազդեցություն չի ունեցել ապրանքների գների վրա: "Ճիշտ է, որոշ ապրանքատեսակների գներ նվազեցին, սակայն չիջան այն մակարդիկին, ինչ որ նախկինում էր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 16 Հունվար 2015 00:00

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԱՎԹԸ ՁՐԻ ԷԼ ԲԱԺԱՆԵՆ, ԲԵՆԶԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԷԺԱՆԱՆԱ


Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից սկսած` համաշխարհային շուկայում նավթի եւ բենզինի գները շարունակաբար նվազում են: Եվ չնայած այս ամիսներին նավթի գներն ավելի քան կիսով չափ ընկել են, Հայաստանում դա գրեթե չի անդրադարձել նավթամթերքների գների վրա: Իսկ դա էլ ավելի "տարօրինակ" է. եթե հաշվի առնենք, որ առանց միջազգային շուկաների էլ, Հայաստանում վառելիքի գների առնվազն 20 տոկոսանոց անկում պետք է լիներ, հաշվի առնելով, որ դեռ անցած տարվա կեսերին Ռուսաստանը մեր երկրի համար զրոյացրեց արտահանվող նավթամթերքի համար սահմանված 30 տոկոսանոց մաքսատուրքը:
Ավելին ասենք. չնայած գները չեն նվազում, դեռ մի բան էլ վերջին ժամանակներս վարորդները գնալով հաճախակի են բողոքում, որ բենզալցակայաններում  բենզինի ծավալի մեջ իրենց խաբում են, այն էլª առնվազն 10-20 տոկոսով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 26 Դեկտեմբեր 2014 00:00

ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆՆ Է,
ԱՅԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Անտեսելով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները` դրամ-դոլար-ռուբլի փոխարժեքի անկումը եւ անհավանական թանկացումները, մեր քաղաքացիները կամաց-կամաց անցնում են տոնական տրամադրության: Բացատրությունը շատ պարզ է. Ամանորը մեր ամենասիրելի, եթե ոչª միակ իրականում համաժողովրդական տոնն է, ուստի ոչ մի բացասական երեւույթ ու թանկացում չի կարող ազդել դրա վրա:
Սիրելինª սիրելի, բայց առանց մեծ գումարների ավանդական տոնական սեղան չի ստացվի: Իսկ թե ինչքան գումար է հարկավոր յուրահատուկ սեղան պատրաստելու համարª "Պաշտպանված եւ իրազեկ սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը դժվարանում է պատասխանել` մարդ կա, սովորական տոլմայով կբավարարվի, իսկ հատուկենտներն էլ, հասկանալի է, առանց կոկորդիլոսի ոչ մի կերպ յոլա չեն գնա:
Բայց ինչպես ասում են` կարեւորը ոչ թե սեղանին դրվածն է, այլª տրամադրությունը: Էլ չասած, որ էս չեղած օրերին "մխիթարանք" է դարձել, թե ինչքան շատ ու տարատեսակ ուտեստներ լինեն սեղանին, այնքան կմեծանա թունավորումների վտանգը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2014 00:00

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ՀԻՇԵՑՆՈՒՄ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԸ


Հայաստանի սպառողական շուկայում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Ժամ առ ժամ թանկանում են ապրանքները, իսկ թե քանի տոկոսով` դժվար է ասել, քանի որ րոպեների ընթացքում  որոշ ապրանքատեսակներ կարող են թանկանալ 10, 20, եւ նույնիսկ 50 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, օրեր անց  100 տոկոսանոց թանկացումն ապահովված կլինի:
Թանկացումների վերաբերյալ  համապատասխան մարմիններն արդեն տվել են իրենց մեկնաբանությունները` նրանցից ոմանք այդ ամենը կապում են տարադրամի փոխարժեքի անկումով եւ տատանումներով, ոմանք` նախատոնական շրջանի հետ, սա այն դեպքում, երբ թանկացումներ շուկայում նկատվել են  դեռեւս այս տարվա նոյեմբերի սկզբից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2014 00:00

"ՍՊԱՌՈՂԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԻ ԵՐԿԱԹՈՎ ԵՎ ՖՈԼԱԹԹՎՈՎ ՀԱՐՍՏԱՑԱԾ ՀԱՑԸ"

Օրերս Հայկական տեխնոլոգիական ակադեմիան նամակ է հղել ԱԺ նախագահ Գ. Սահակյանին եւ Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին` վերջերս մամուլում եւ հեռուստատեսությամբ բուռն քննարկման առարկա դարձած` Հայաստանում արտադրվող ալյուրը պարտադիր կերպով երկաթով եւ ֆոլաթթվով հարստացնելու օրենքի նախագծի վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասված է.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 12 Դեկտեմբեր 2014 00:00

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ


Ինչպես հայտնի է, վերջերս շրջանառության մեջ մտած "Ալյուրի հարստացման մասին" օրինագիծը նախատեսում է ալրաղացներում ցորենի ալյուրին ավելացնել վիտամինային, հանքանյութային հավելումներ: Օրենքի կողմնակիցները պնդում են, թե այն արդեն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ, թեեւ փաստ է նաեւ, որ շատերն էլ հրաժարվել են դրանից:
Վեճը հետեւյալն է. նշված ծրագրի նախաձեռնողըª ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն է` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որը քարոզում է, թե միկրոտարրերով ցորենի այլուրի հարստացումն առողջապահական միջոցառում է եւ նպատակ ունի կանխարգելել միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները: Դա էլ հնարավորություն կտա բարելավել հասարակության առողջությունը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 05 Դեկտեմբեր 2014 00:00

ՏԵՍՆԵՍ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՅՍ ՏՄՊՊՀ ԿՈՉՎԱԾԸ


Հայաստանի սպառողական շուկայում օր օրի թանկանում են բոլոր ապրանքները, անկախ այն հանգամանքից` դրանք տեղական արտադրությա՞ն են, թե ներկրված: Նախորդ տարիներին նույնպես այս օրերին գրանցվել է գնաճ, սակայն այս տարվա թանկացումներն "աննախադեպ" են: Բացի այդ, տարբեր խանութներում ու շուկաներում գները խիստ տարբերվում են. մեկի մոտ գնաճը 5 տոկոս է, մյուսի մոտ`10 տոկոս: Սա վկայում է այն մասին, որ ստեղծված իրավիճակից օգտվելով` ոչ միայն արտադրողները կամ ներկրողները, այլ նաեւ վերավաճառողներն են փորձում իրենց "փայը" պոկել:
Ինչպես ցույց տվեց տարբեր վաճառակետեր մեր շրջայցըª սպառողներն արդեն հույս չունեն, որ ստեղծված իրավիճակին կտրվի որեւէ լուծում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 28 Նոյեմբեր 2014 00:00

ԱԼՅՈՒՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԵԼԻՔ "ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՔԱՂՑԿԵՂ"


Այս օրերին Հայաստանում շրջանառության մեջ է հայտնվել մեկ ուշագրավ նորամուծություն, որն առանց չափազանցության, կարող է անդրադառնալ մեր երկրի ամեն մի քաղաքացու վրա: Այսպեսª օրակարգում է "Ցորենի ալյուրի հարստացման մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որը նախատեսում է համատարած ալյուրին ինչ-որ նյութեր ավելացնել:  
Այս նախաձեռնության բացատրությունը մոտավորապես այն է, թե դա կկարգավորի մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների պակասը կամ բացակայությունը, քանի որ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջությունը կարող է անցանկալի ազդեցությունների ենթարկվել: Այսինքնª "Ցորենի ալյուրի հարստացման մասին" ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կտա մի քանի տարի անց խոսել առողջության ցուցանիշների բարելավման մասին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Երեքշաբթի, 25 Նոյեմբեր 2014 00:00

ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ


Օրերս ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդես եկավ մեկ բավականին ուշագրավ հաղորդագրությամբ: Այսպեսª հանձնաժողովն ուսումնասիրել է իրենց անվանումներում կամ արտադրանքում "էկոլոգիական", "օրգանական", "բիոլոգիական" տերմինները կամ դրանց "էկո", "բիո" կրճատ ձեւերը օգտագործող ընկերությունների գործունեությունը:
Պարզվում է, որ ուսումնասիրված "էկո" կամ "բիո" ընկերություններից կամ նման ապրանքներից լավագույն դեպքում մի քանիսն են, որ իրականում "էկոլոգիական", "օրգանական", "բիոլոգիական" բնութագրիչներին համապատասխան արտադրանք են թողարկում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 21 Նոյեմբեր 2014 00:00

"ԱՄԱՆՈՐԻՆ ՄԱՐԴԻԿ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ
ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԾԱԽՍԵԼ"


Հայաստանյան պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած Հայաստանում սպառողական գներն աճել են 2,9 տոկոսով: Իհարկե, դա թույլատրվածի շրջանակներում է, այսինքնª պաշտոնապես չնախատեսված գնաճ չունենք:
Բայց մյուս կողմից էլª ինչո՞ւ պետք է անգամ այդ գնաճը լիներ: Այն, որ մեր ներքին շուկաներում հիմնականում վաճառվում են ներկրված ապրանքներ, նոր բան չէ: Նոր բան չէ նաեւ, որ այդª ներկրված ապրանքները թելադրող են նաեւ տեղական արտադրանքի, այսինքնª ներքին շուկայում ձեւավորված գների նկատմամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 14 Նոյեմբեր 2014 00:00

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱԼԿՈՀՈԼ ՎԱՃԱՌՈՂ ԿԵՏԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ"


Նախորդ տարի ՀՀ ոստիկանները բոլոր ժամանցի կենտրոնների`գիշերային եւ կարաոկե ակումբների, բարերի աշխատակիցներին տրամադրեցին ցուցանակներ, որոնք նախազգուշացնում էին, որ տվյալ վայրերում արգելվում է անչափահասներին ալկոհոլ վաճառելը կամ տրամադրելը: Իմաստն այն է, որ օրենքն արգելում է ե՛ւ ալկոհոլի, ե՛ւ ծխախոտի վաճառքը անչափահասներին, եւ ոստիկաններն էլ իրենց պարտքն էին համարել այցելել հայաստանյան մի քանի խոշոր քաղաքներ եւ, միգուցե, "կատարված" աշխատանքի դիմաց "պտիչկա" դնելու համար հիշեցնել օրենքի մասին:
սկ այն, որ այդ նախազգուշացումը ոչ թե գործուն միջոցառման, այլ հենց "պտիչկա" դնելու է նմանվում, հիմնավորում է այն փաստը, որ ճիշտ էª անչափահասներին հատկապես ժամանցային վայրերում ալկոհոլից եւ ծխախոտից հեռու պահելու օրենքը կա, սակայն օրենքը գործածող չկա. այն ինչպես ընդունվել է, այնպես էլ շարունակում է մնալ "անգործ":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 07 Նոյեմբեր 2014 00:00

"ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ"


Այն, որ Հայաստանի սպառողական շուկայում որոշ ապրանքների գների թանկացումը միանգամից բերում է այլ ապրանքների գների բարձրացման, նոր բան չէ: Ինչքանո՞վ են հիմնավորված այդ "երկրորդական" թանկացումները, կարեւոր չէ. կարեւորն այն է, որ նման ամեն առիթը արտադրողների համար լավ արդարացում է իրենց արտադրանքի գինը բարձրացնելու համարª ասել, թե համատարած թանկացում է:
Նման հերթական թանկացումն է նկատվում կաթնամթերքի շուկայում, որը, ըստ Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի, հիմնավորված չէ: Ավելինª նույն շուկայում թանկացումներ նկատվում են նախորդ տարվանից սկսած, եւ ոչ ոք հստակ ոչինչ չի ասում, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի հետեւանքով են այդ թանկացումները. "Կաթը հաճախակի օգտագործվող սնունդ է, որի գները պետք է պետությունը շատ ուշադիր վերահսկի, որպեսզի անհիմն չբարձրացվեն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 00:00

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ "ԴԵՖԻՑԻՏԻ" ՀԱՇՎԻՆ
ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆ ՓՉԱՑԱԾ ՀԱՎԿԻԹ


Սովորաբար Հայաստանի սպառողական շուկայում Ամանորի նախօրեին, ի թիվս այլ սպառողական ապրանքների,  թանկանում է նաեւ հավկիթը: Որոշ դեպքերում տնտեսվարողները պատճառաբանում են, թե թանկացման պատճառը հավկիթի դեֆիցիտն է, որոշ դեպքերում էլ, նույնիսկ  պատճառաբանություն չկա` թանկ է եւ վերջ: Չնայած Ամանորին դեռ երկու ամիս կա, սակայն տնտեսվարողներն արդեն սկսել են "նախապատրաստական" աշխատանքները, որն այս անգամ ոչ միայն հավկիթի գնի, այլ նաեւ որակի հետ է կապված:
Խմբագրությունը վերջին ժամանակներս ստանում է բազմաթիվ բողոքներ` հավկիթի ինչպես որակի, այնպես էլ գների հետ կապված: Սրա հետ մեկտեղª "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպությունը եւս փաստեց, որ իրենք նույնպես քաղաքացիներից ստացել էր բազմաթիվ ահազանգեր նաեւ այն մասին, որ շուկայում վաճառվում է առանց մակնշման ¥այդ թվումª պիտանելիության ժամկետների¤ հավկիթ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 00:00

"ՈՉ ՄԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՈՉ ՄԻ ԴՐԱՄ
"ՄՈՍԿՎԻՉԿԱ" ԲԻԶՆԵՍ-ԼԻԴԵՐԸ ՊԱՐՏՔ ՉԻ ՄՆԱ"

Վերջերս արհեստականորեն մեծ աղմուկ բարձրացավ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` հայտնի երիտասարդ գործարար Արմեն Նազարյանին պատկանող "Մոսկվիչկա" սուպերմարկետի շուրջ: Ըստ հանրության, ինչպես նաեւ մամուլում շրջանառվող լուրերի` սուպերմարկետը գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, ընդհուպ վերջին օրերին խոսակցություններ տարածվեցին, որ կազմակերպությունը գնում է դեպի լուծարման: Վերոնշյալ խոսակցությունների վերաբերյալ առավել ստույգ մանրամասներ փորձեցինք պարզել սուպերմարկետի սեփականատեր եւ հիմնադիր ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով տարածված լուրերին` ասաց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 31 Հոկտեմբեր 2014 00:00

"ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐԿՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐ ԴԵՌ ԿՍՊԱՍՎԵՆ"

"ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները արդեն զգացնել են տալիս իրենց նաեւ Հայաստանումª մասնավորապես տրանսֆերների վրա: Դա է իրականությունը, բայց, ըստ իս, ԵՏՄ-ի պայմանագիրը վավերացնելուց հետո տնտեսական ակտիվությունը կաշխուժանա, որովհետեւ մենք կվերացնենք այն բոլոր խոչընդոտները, որպեսզի միասնական տնտեսվարման ամբողջ մոդելը կիրառվի",- անդրադառնալով ՌԴ-ի պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի վրա` ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2014 00:00

ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԽԱԽՏՎՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ


"Իրավունքը" քանիցս անդրադառնում է սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվող կիսապատրաստված կամ լրիվ պատրաստված այն ճաշատեսակներին, որոնց վրա նշված չէ արտադրության եւ պիտանելիության ժամկետները եւ տվյալ բաղադրությունը: Սա օրենքի ակնհայտ խախտում է` միաբերան պնդում են նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները: Սակայն այդ իրավիճակի վերջն այդպես էլ չի երեւում, եւ փորձեցինք պետական թիվ մեկ պատասխանատու կառույցիցª  ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայութունից պարզել, թե ինչու սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվող որոշ սննդատեսակներ չեն մակնշվում: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 17 Հոկտեմբեր 2014 00:00

"ԵԹԵ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌՎԻª
ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻՑ ՉԵՆ ԲՈՂՈՔԻ"


Ըստ մասնագետներիª Հայաստանում սպառողական ոլորտում շատ խնդիրներն ու աղաղակող խախտումները գալիս են նրանից, որ գոյություն ունի օրենսդրական բաց: Կամ եթե օրենքը լիակատար է, ապա այն չի կիրառվում սպառողական շուկայում: Օրենսդրական բացթողման եւ համապատասխան մարմիների ոչ լիարժեք աշխատանքի հետեւանք է այն, որ այսօր շուկայում վաճառվող շատ ապրանքատեսակների վրա նշված չէ ո՛չ բաղադրությունը, ո՛չ պիտանելիության ժամկետը:
Այս առնչությամբ "Իրավունքը" արդեն  անդրադարձել է խանութներում աղցանները, այլ կիսապատրաստ եւ լրիվ պատրաստ ճաշատեսակները առանց  պիտանելիության ժամկետի եւ բաղադրության մասին որեւէ նշման վաճառելու փաստին: Եվ ահա մեզ դիմած մի շարք սպառողներ հիշեցրին, որ կան նույն կերպ վաճառվող սննդամթերքի այլ տեսակներ եւս:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 10 Հոկտեմբեր 2014 00:00

ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐՆ ԵՆ
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ, ԹԵ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ


ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին աշխատանքից ազատելու պատմության շուրջ շրջանառվում են տարբեր վարկածներ: Սկսած նրանից, որ վերջինս լինելով նախկին վարչապետի հավատարիմ կադրերից, այսօր էլ շարունակում էր որոշակի ՙխաղերի՚ մեջ մնալª բնականաբար ի օգուտ կոնկրետ բիզնեսների եւ ի վնաս նրանց մրցակիցների, ինչը վերեւներում լուրջ բողոքների տեղիք էր տվել: Վերջացրած այն վարկածով, որ սննդամթերքի ներմուծում-արտահանման հետ կապված այնպիսի մոտեցումներ էր կիրառման մեջ դրել, որ հատկապես ռուսական ուղղությամբ որոշ արտահանումների հետ կապված արդեն պետության հասցեին էին սկսել մեղեդրանքներ գալ, ինչը Եվրասիական միության անդամակցության պարագայում միանգամայն լուրջ խնդիրներ կարող էին առաջացնել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 10 Հոկտեմբեր 2014 00:00

ՙՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՇԱՈՒՐՄԱՅԻՑ՚

Մայրաքաղաքի տարբեր   հատվածներում   հաճախ կարելի է հանդիպել բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող սնունդ: Թե նման սնունդը, այն էլ, երբ տարրական հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանվում, ինչ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար, բազմիցս է ասվել:
Եվահա ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչության  հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը մեզ հետ զրույցում եւս մեկ անգամ հիշեցնում էª շրջակա միջավայրում աղիքային վարակիչ հիվանդություններ ու սննդային թունավորումներ առաջացնող հարուցիչների զարգացման համար սննդամթերքը պարարտ հող է.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 03 Հոկտեմբեր 2014 00:00

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԱՅԻՆ ԱՂՑԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԺԱՄԿԵՏԱՆՑ


Բազմիցս են մասնագետները տնային տնտեսուհիներին խորհուրդ տվել, որպեսզի նրանք աղցան պատրաստեն մեկ օրվա համար` սննդային թունավորումներից խուսափելու նպատակով: Բացատրությունն այն է, որ աղցանում առկա միկրոօրգանիզմները շատ արագ են աճում, եւ արդեն մեկ-երկու օրից դրանք մարդու մոտ կարող են առաջացնել զանազան հիվանդություններ եւ թունավորումներ:
Հաշվի առնելով այդ հանգամանքըª օրերս խմբագրություն դիմած որոշ սպառողներ ուշադրություն հրավիրեցին սուպերմարկետներում վաճառվող աղցանների վրա. ՙԴրանցից եւ ոչ մեկի վրա նշված չէ արտադրության եւ պիտանելիության ժամկետները, էլ չասած, որ շատ հաճախ բացակայում է անգամ տվյալ աղցանի բաղադրությունը...՚:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 26 Սեպտեմբեր 2014 00:00

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍԵՂԱՆՆԵՐԸ
ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԱՆԵԼՈՎ` ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ


Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի առնչությամբ տեղի ունեցող բողոքները երեկ բուռն հետեւանքներ առաջ բերեց ՙՈսկու շուկայում՚: Այդ հաստատության մի քանի վաճառողներ եւս միացել էին կառավարության շենքի առջեւ դժգոհողներին, որը, մեղմ ասած, զայրացրել էր ՙՈսկու շուկայի՚ սեփականատեր ՎԱՂԱՐՇ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ: Եվ ահա մեզ հետ զրույցում պարոն Աբրահամյանը այսպես ներկայացրեց իր զայրույթն ու իրավիճակի հետ կապված մոտեցումները.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 26 Սեպտեմբեր 2014 00:00

ԻՆՉ ՈՐԱԿԻ ՊԱՆԻՐ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ


Այսօր Հայաստանում արտադրվում է 17 տեսակի պանիր: Բացի այդ, Հայաստանի սպառողների համար ընտրության շրջանակներն ավելի են մեծանում, քանի որ Հայաստան  պանիր ներկրվում է նաեւ Եվրոպայից: Ծավալների առումով` նեկրված պանիրը քիչ է, սակայն տեսականին շատ է:
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով` որակական առումով տարբերություն չկա տեղական եւ ներկրված պանիրների միջեւ. միակ տարբերությունն այն է, որ տեղական արտադրության պանիրներն արտադրվում են դասական տեխնոլոգիաներով եւ չունեն հավելումներ: Չնայած հավելանյութերի բացակայությունը պետք է, որ տեղական արտադրանքի որակական մակարդակը էականորեն բարձրացներ, սակայն վերջին շրջանում պանրի շուկայի հետ կապված` բողոքների պակաս չկա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 19 Սեպտեմբեր 2014 00:00

ԾՆՈՂՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ՚


Մայրաքաղաքի մանկապարտեզներին մատակարարվող սննդի հետ կապված` կան բազմաթիվ մտահոգություններ, որոնք ի հայտ են եկել մի շարք կոնկրետ ուսումնասիրություններից եւ բացահայտված աղաղակող խախտումներից հետո: Այս ուղղությամբ ուսումնասիրությունները կատարել է ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ հասարակական կազմակերպությունը:
Ըստ այդ ուսումնասիրությունների` մի դեպքում մանկապարտեզին մատակարարվել է շուկայականից ցածր գներով սնունդ, մի այլ դեպքում` բարձր: ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` մանկապարտեզներում ուսումնասիրվել են ամենառիսկային համարվող սննդամթերքները` կաթնամթերք, միս, ձու, ինչպես նաեւ հաց, շաքարավազ, բուսայուղ, մրգահյութ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 19 Սեպտեմբեր 2014 00:00

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ
ԱՂՏՈՏԻՉ ՆՅՈՒԹԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ


Մեզ շրջապատող միջավայրում կան բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ, որոնք մարդու աչքի համար անտեսանելի են: Խոսքը շրջակա միջավայրում տարածված քիմիական անտեսանելի տարրերի եւ աղտոտիչների  մասին է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 12 Սեպտեմբեր 2014 00:00

ՊՏՈՒՂ-ԲԱՆԱՋԱՐԵՂԵՆԸ
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՙԱՄԱՆՈՐՅԱ՚ ԳՆԵՐՈՎ


Հայաստանի սպառողական շուկայում պտուղ-բանջարեղենը տարօրինակ ձեւով թանկանում է: Թվում էր, թե գոնե այս սեզոնին գները պետք է մատչելի լինեին բոլոր սպառողների համար, սակայն տեղի է ունենում հակառակը: Գները խիստ տատանվում են, հատկապես վերավաճառողների մոտ, ովքեր մատչելի գներով գյուղացուց ձեռք են բերում մթերքը եւ այն հասցնելով շուկա` վաճառում սրտի ուզած արժեքով: Այստեղ տուժում է ե°ւ գյուղացին, ով միջոցներ չունի իր ապրանքը շուկա հասցնել, ե°ւ սպառողը, ով չի կարող ամբողջ շաբաթ սպասել, թե երբ հանգստյան օրերին  կբացվի գյուղատնտեսական շուկան:
ՙՍպառողների խորհրդատվության կենտրոն՚ ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում անդրադառնալով սպառողական շուկայում պտուղ-բանջարեղենի գների ՙշքերթին՚` այն  բնորոշեց որպես ՙամանորյա՚ գներ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 05 Սեպտեմբեր 2014 00:00

ԳԵՆԱՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՍՆՈՒՆԴԸª ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲՈՒՖԵՏՆԵՐՈՒՄ


Այսօր Հայաստանի  սպառողական շուկան այնքան բազմազան է եւ ընտրությունն այնքան մեծ, որ երբեմն սպառողը թյուրիմացության մեջ է ընկնում` որակյալ եւ անորակ ապրանքն իրարից զատելու մեջ: Առողջ գենաֆոնդի համար կարեւոր նախապայմաններից մեկն առողջ սնունդն է, հատկապես երեխաների դեպքում, ովքեր սիրում են առանց ծնողների օգնության գնել իրենց սիրելի չիպսերը եւ ադի-բուդիները, որոնք վերջին շրջանում վաճառվում են նաեւ փաթեթավորված եւ տարբեր գույներով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 29 Օգոստոս 2014 00:00

ԻՆՉ ԹՌՉՆԱՄԻՍ ԵՆ ՄԵԶ ՀՐԱՄՑՆՈՒՄ


Տարիներ շարունակ հայաստանյան սպառողները թռչնամսի շուկայից դժգոհություններ հայտնելու առիթների պակասից ամենեւին էլ չեն բողոքել: Եվ այդպես էլ, չնայած հազարավոր բողոքներին, որակական առումով այդ շուկայում դրական տեղաշարժեր գրեթե տեսանելի չեն:
Ընդ որում, դժգոհություններ հնչում են, ինչպես ներկրված, այնպես էլ տեղական թռչնամսի առնչությամբ: Դա սպասելի էր, քանի որ եթե տարիներ առաջ տեղական թռչնամսի արտադրությունը հիմված էր տեղական կերային բազայի վրա, ապա ժամանակի ընթացքում տեղական արտադրությունը ուղղվեց դեպի տարբեր քիմիական սննդային հավելումների օգտագործումը: Պատճառը հասկանալի է. դա հնարավորություն է տալիս թռչունների քաշն արագորեն հասցնել արդյունաբերական նշանակության, ինչը, ըստ էության, վերացնում է ներկրված եւ տեղական մթերքի մասին ավանդական բոլոր պատկերացումները, հենց որի պատճառով էլ գնային առումով ներկրվածը միշտ էլ զիջել է տեղականին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 22 Օգոստոս 2014 00:00

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՎԻՃԱԿ Է


Հայաստանի սպառողական շուկայում խնդիրնեը բազմաթիվ են` սկսած սննդամթերքի անորակությունից մինչեւ սպառողների իրավունքերի խախտումը: Ըստ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար ղեկավար Դավիթ Պիպոյանի` խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գոյություն չունի պարենային իրավունք, այսինքն` չկա իրավունք, որը սպառողին կապահովի անվտանգ մթերք ունենալու իրավունքով: Պարենային իրավունքը այն պատասխանատվությունն է, որ պետությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով ապահովում եւ վերահսկում է սպառողների համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 01 Օգոստոս 2014 00:00

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐ


Մեկ անգամ չէ, որ սպառողը բողոքում է գյուղմթերքի վատ որակից ու այն պայմաններից, որտեղ վաճառվում է մթերքը: Բոլորն ի վիճակի չեն իրենց գնումները կատարել սուպերմարկետներից եւ նախընտրելով ցածր գինը` միրգ-բանջարեղենը գնում են շուկայից, որտեղ փոշու ու արեւի տակ ոչ այդքան որակյալ ապրանքը դառնում է օգտագործման ոչ պիտանի: Չնայած, ոչ ոք չի երաշխավորում, որ սուպերմարկետներում գեղեցիկ փաթեթավորված մրգերը որակյալ են, մանավանդ որ, սպառողին են հասնում պոլիէթիլենով փաթեթավորված:
Ա յն, որ գյուղմթերքի շուկան ունի բազմաթիվ խնդիրներ` սկսած որակից մինչեւ օրենսդրական բացթողումներ, փաստում է նաեւ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետզոտությունների կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 25 Հուլիս 2014 00:00

ՄԵՂԱՎՈՐԸ ՈՉ ԹԵ ՁՄԵՐՈՒԿՆ Է,
ԱՅԼ` ԽՈՐՈՎԱԾԸ, ՕՂԻՆ ՈՒ ՍԵՎԱՆԸ


Վերջին տարիներին գնալով հաճախակիացան դժգոհությունները` գյուղատնտեսական մթերքների որակի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախկինում դժգոհությունների հիմնական թիրախը ներմուծված գյուղմթերքներն էին, ապա հիմա քիչ չեն բողոքները նաեւ տեղական արտադրանքից:
Վերջին, հատկապես մեկ-երկու տարիներին սպառողներից ո±վ չի հանդիպել, ասենք, տեղական լոլիկի, որի ներսում կարելի է անգամ փայտացած հատվածներ հայտնաբերել: Չթվարկենք, բայց այն բոլոր խոսակցությունները, թե չկա առաջվա լոլիկը, վարունգը եւ հազար ու մի այլ տեսակի մթերքներ, իրոք հիմնավորում են, որ որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, որոնք տարեցտարի ահագնանում են:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 18 Հուլիս 2014 00:00

ԻՆՉ ԵՐՇԻԿԵՂԵՆ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ


Ամռան այս շոգերին սկսել են մեծ թվով դժգոհություններ ստացվել հայաստանյան սպառողական շուկայում վաճառվող մսամթերքներից եւ, հատկապես, երշիկեղենից: Դա հասկանալի է. շոգը նպաստում է առանց այն էլ հիմնականում կասկածելի որակով մսամթերքի էլ ավելի շուտ փչանալուն: Դրան էլ գումարելով վաճառակետերում պահպանման տարրական կանոնների խախտումները, ստանում ենք անզեն աչքով էլ պարզ տեսանելի բավականին տխուր պատկեր, ինչքան էլ որ համապատասխան մարմիններն իրենց ամպագորգոռ արտահայտություններով փորձեն ժխտել այդ ապրանքի անորակությունը:
Բայց ահա պարզվում է, որ այս իրավիճակում երշիկեղենի մասով որեւէ լուրջ պետական ուսումնասիրություններ չկան: Քիչ են նաեւ փորձագիտական ուսումնասիրությունները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 11 Հուլիս 2014 00:00

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏՈՎ ՅՈԳՈՒՐՏՆԵՐԻՑ ՈՉ ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՉ ԷԼ` ՕԳՈՒՏ


Քանի որ ամռան շրջանում սննդային խանգարումների, թունավորումների թիվն աճում է, ուստի այս սեզոնին  շատերը մարսողության հետ կապված որոշակի խնդիրներից  խուսափելու համար փորձում են օգտագործել թեթեւ սնունդ, որը եւ հարուստ կլինի վիտամիններով եւ կօգնի ամբողջ օրվա ընթացքում պահպանել օրգանիզմի բարձր դիմադրողականությունը: Այսպիսի սնունդ է  յոգուրտը, որը շատ կանայք օգտագործում են` որպես դիետիկ սնունդ եւ օրվա մեջ ուտում մի քանի անգամ: Այն օգտակար է նաեւ երեխաների համար, որոնց սկսում են յոգուրտ տալ նունիսկ մի քանի ամսականից սկսած: Այսինքնª հասկանալի է, թե ինչ պահանջներ պետք է ներկայացվեն այդ ապրանքատեսակի որակին: Բայց...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 04 Հուլիս 2014 00:00

ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ


Ամռան այս շոգին, գաղտնիք չէ, որ բազմապատկվում է պաղպաղակի սպառումը: Դրա հետ մեկտեղ շատացել են նաեւ սպառողների տարաբնույթ դժգոհությունները: Վերջին ժամանակներս մեր ստացած բողոքներում, թեեւ հիմնականում խոսվում է պաղպաղակի որակից, սակայն քիչ չեն նաեւ գների հետ կապված դժգոհությունները:
Եթե տարիներ առաջ Հայաստանում սպառողը կարող էր գնել միայն 2-3 տեսակի պաղպաղակ, եւ գների ու որոկի հարցում կողմնորոշվելն էլ հեշտ էր, ապա այսօր ընտրության հնարավորությունները մեծացել են. մարդիկ կարող են իրենց ընտրությունը կատարել մոտավորապես 100 տեսակ պաղպաղակի միջեւ: Բայց նաեւ ակնհայտ է, որ այս համատեքստում չի գործում  ՙինչքան ապանքատեսակը շատ, մրցակցությունըª մեծ, այնքան այն կլինի որակով եւ էժան՚ սկզբունքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 27 Հունիս 2014 00:00

ՈՉ ԹԵ ՓՈՂՈՑՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՀՅՈՒԹԵՐ, ԱՅԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՋՈՒՐ ԿԱՄ ԹԵՅ ԽՄԵՔ


Նախորդ տարի Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ փողոցում վաճառվող զովացուցիչ ըմպելիքների որակի հետ կապված` հատկապես ՙկվաս՚ կոչվող հյութի, որը  մարդկանց հրամցվում էր ոչ մեկանգամյա օգտագործման բաժակներով, խմելուց հետո տվյալ բաժակը կամ լվացվում  էր, կամ չէր լվացվում, որից հետո էլ նույն բաժակը օգտագործում էր մեկ այլ անձ, եւ այսպես տասնյակ մարդիկ օգտվում էին նույն բաժակից: Սա հիգիենայի կանոններից դուրս է, քանի որ օրենքով նախատեսված է, որ փողոցում վաճառվող լցնովի հյութերը պետք է մատուցվի մեկանգամյա օգտագործման բաժակներով:
Իսկ առհասարակ, քիչ չեն դեպքերը, երբ փողոցում հյութեր վաճառողները, օգտվելով այն հանգամանքից, որ ամառվա ընթացքում մարդիկ զովանալու համար շատ են օգտագործում ըմպելիքներ, հյութերի մեջ օգտագործում են տարբեր գունանյութեր միայն ՙհամ ու հոտ՚ տալու համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 20 Հունիս 2014 00:00

ԿԱԹԸ ՇԱՏԱՆՈՒՄ Է ՈՒ... ԹԱՆԿԱՆՈՒՄ


ՀՀ  2014 թվականի մայիսին` 2013 թվականի մայիսի համեմատ, սպառողական շուկայում կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9,3 տոկոս գնաճ` տեղեկացնում է պաշտոնական վիճակագրությունը: Եվ դա այն դեպքում, երբ նույն վիճակագրական տվյալներով` պարենային ապրանքները թանկացել են ընդամենը 1,9 տոկոսով:
Թեինչով պետք է բացատրել սննդամթերքի մյուս տեսակների համեմատ կաթնամթերքի նման գնային թռիչքները, դա դեռ հարցի մի կողմն է: Սակայն շատ ավելի վատ է, հաշվի առնելով վերջին օրերին մեր ստացած բազում ահազանգերն այն մասին, որ նաեւ այս ամսվա ընթացքում է կաթնամթերքի մի շարք տեսակների գները աճել: ՙՄոտավորապես 10-30 դրամով թանկացումներ կան:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 13 Հունիս 2014 00:00

ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՑԻ ՔԱՇԻ ՈՒ ԳՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ


Նախորդ տարի ալյուրի գնի անկմանը զուգահեռ նախատեսվում էր, որ սպառողական շուկայում վաճառվող հացի գինը եւս պետք է մի քանի դրամով նվազի, սակայն այդպես չեղավ: Ավելին` հացի գինը նույնը մնաց,  որոշ ժամանակ անց մի քանի դրամով էլ ավելացավ, որի հետ սկսվեցին նաեւ հացի քաշի հետ կապված անորոշությունները:
Դրա հետ մեկտեղ, վերջերս, երբ ուկրաինական դեպքերի հետ կապված բարձրացան ցորենի միջազգային գները, մեր տեղական հացթուխները չհապաղեցին այստեղ էլ գները ՙմի փոքր՚ բարձրացնել: Իսկ հետո, երբ աշխարհում գներն սկսեցին կարգավորվել, հասկանալի է, որ Հայաստանում դա ՙչտեսան՚:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 06 Հունիս 2014 00:00

ՙԻՐԱԶԵԿ ՍՊԱՌՈՂ՚ Հ/Կ-Ն ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱԿՆԱՌՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ


2014 թվականին ՀՀ սպառողական շուկայում մայիսին ապրիլի համեմատ պաղպաղակի գները աճել են 0,4 տոկոսով, որը նախորդող ամսին  նվազել էր 1,1 տոկոսով: Իսկ Վերջին հինգ ամիսների ընթացքում գնաճը կազմել է 1,8 տոկոս: Նախորդ ամսվա գնանկումը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը   բացատրում է պաղպաղակի արտադրության ծավալների նվազումով, քանի որ գարնան սկզբի ամիսներին վաճառվում է նախորդ տարվա պահեստավորված պաղպաղակը: Այն, որ այժմ փոքրիկներն իրենց սիրելի պաղպաղակը կգնեն մի քանի դրամ ավելի վճարելով, դա փաստ է: Սակայն հարց է, թե ավել վճարելով` արդյոք նրանք կգնեն անվտանգ պաղպաղակ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 30 Մայիս 2014 00:00

ՊԵՏՔ ԷՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԴԱՌՆԱԼ


Թեեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) եւ, հատկապես, նման ձեւափոխում ստացած սննդամթերքի տեսակների մասին խոսակցությունները մշտապես հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, սակայն դրա վտանգավորության հետ կապված` մասնագետները շարունակում են մնալ երկու հակադիր տեսակետների: Կամ, որ ԳՁՕ-ները մեծ վտանգ են մարդկանց օրգանիզմի համար, եւ հակառակը, թե ոչ մի բանից վախենալ պետք չէ:

ՙՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԳՁՕ` ՉԻՄԱՆԱԼՈՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ՚


ՙԳՁՕ-ների վնասակարության մեջ համոզվել-չհամոզվելու համար տասնամյակներ են պետք՚,- գրում է մեր ընթերցողներից մեկը եւ նույն պահին էլ ինքն իրեն հերքումª ներկայացնելով ԳՁՕ-ների միանգամից մի քանի բացասական կողմ. ՙԲայց փաստ է, որ այսօր շատ է օգտագործվում ԳՁՕ-ներ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 23 Մայիս 2014 00:00

ՙԱԿՑԻԱՅՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ՚ ՈՐԱԿՅԱԼ Է


Խանութներում, մասնավորապես` սուպերմարկետներում հաճախ են տեղի ունենում ակցիաներ, որոնց ժամանակ վաճառվում են զանազան ապրանքատեսակներ` հագուստ, սնունդ, մաքրման պարագաներ եւ այլն: Այն, որ այդ ժամանակ մարդիկ ավելի շատ են ապրանք գնում` անժխտելի է. սպառողը պարզապես չի կարող մատչելի գնով ձեռք բերել նույն ապրանքատեսակից միանգամից երկուսը կամ ավելին, եթե նույնիսկ այդ պահին գնում կատարելու միտք անգամ չուներ:
Գնային առումով սպառողի համար ակցիաները, անշուշտ, ձեռնտու են: Սակայն որքանով նա կարող է համոզված լինել, որ գնում է որակյալ ապրանք, որ այն, հատկապես սննդամթերքի պարագայում, պահպանման ժամկետի սպառվելու կամ որակական հարցերի հետ կապված չէ, որ էժանացրել ու փորձում են ամեն կերպ ՙնաղդել՚ մարդկանց վրա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 23 Մայիս 2014 00:00

ՙԱՅԴ ՊՐՈՅԵԿՏԻ ՄԻ ՄԱՍԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՄԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ՚

Ինչպես հայտնի է, Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել էր ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 16 Մայիս 2014 00:00

ԵՐԲ ՀԱՎՈՎ ՈՒ ԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆԸ
ՙՎԵՐԱԾՎՈՒՄ՚ Է ԿԱՆԱԴԱԿԱՆ ՍԻՍԵՌԻ


Այսօրվա դրությամբ խանութներում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ժամերով կանգնած փորձում են կարդալ սննդի վրա փակցված բաղադրությունը: Սակայն անգամ երկար-բարակ ուսումնասիրելու դեպքում հաճախ սպառողը կանգնում է փաստի առաջ:
Օրերս խմբագրություն դիմեց մեր ընթերցասերներից մեկը, ով ձեռք բերելով VAHAMA ընկերության կողմից արտադրված սիսեռը ¥տե°ս լուսանկարներ¤ եւ բացելով տուփըª պարզել էր, որ այնտեղ ամենեւին էլ սիսեռ չէր, այլª  հավով եւ կաղամբով աղցան:
Հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ հավով ու կաղամբով աղցանը ՙվերածվել՚ է կանադական սիսեռի,  դիմեցինք արտադրող ընկերության տնօրեն Գեւորգ Ալեքսանյանին.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 09 Մայիս 2014 00:00

ՙԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՎԱԾ՚ ԳՆԵՐԸ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂԻՆ


Հայաստանյան մեծ սուպերմարկետներում հաճախ ենք հանդիպում ապրանքատեսակների, որոնց արժեքը հայ հասարակության համար այդքան էլ հասկանալի չէ, քանի որ գնապիտակներին գրված գնից նա մի քանի դրամ ավելի է վճարում: Օրինակª 145 դրամի փոխարեն` 150, 195 դրամի փոխարեն` 200 դրամ եւ այլն:
Այսպիսի ՙհոգեբանական՚ գների օրինակները  բազմաթիվ են եւ այդ բազմազանության  արդյունքում  էլ տուժողը միշտ  սպառողն է. ապրանքի արժեքը կլորացվում է հօգուտ տնտեսվարողի: Թվում է, թե նման գնային քաղաքականություն Հայաստանում  պետք է բացառվեր, քանի որ մեր երկրում  չկան մանրադրամներ: Բայց հենց դա էլ դարձավ տնտեսվարողի համար ՙմեծ հնարավորություն՚, որպեսզի նա  վնասելով  սպառողին` հարստացնի իր բյուջեն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 02 Մայիս 2014 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՙՍՄԷՏԱՆ՚-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ


Ամեն ինչ տեսել էինք, բայց հայկական արտադրության ՙՍՄԷՏԱՆ՚` ոչ: Այո, այստեղ մենք քերականական սխալ չենք արելª հենց ՙՍՄԷՏԱՆ՚, Է տառով եւ ոչ` թթվասեր:
րդեն երկու օր է, ինչ համացանցում պտտվում է լուսանկար, որտեղ ներկայացված է ինչ-որ ՙABALI՚ ապրանքային նշանի վերագրվող այդ ապրանքատեսակը, (տես` լուսանկարը), որի վրա միակ տեսանելի հայերեն, ավելի ճիշտª հայատառ բառը արտադրատեսակն է` ՙՍՄԷՏԱՆ՚ (եթե, իհարկե, այդ լուսանկարը բնօրինակն է եւ ոչ ֆոտոմոնտաժի արդյունք, թեեւ այն մեզ ներկայացնողը հավաստիացնում է, որ այն իրոք բնօրինակն է):  Մի կողմ թողնելով այդ մակնշման քերականական կոպիտ սխալը, որն արդեն իսկ նշանակում է, որ այդ ապրանքն իրավունք չունի վաճառվել հայաստանյան վաճառակետերում,

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 18 Ապրիլ 2014 00:00

ՙԱՊՐԱՆՔԸ ԵՏ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ՚ ՊԱՀԱՆՋՆ ԱՊՕՐԻՆԻ Է


ՙՀայաստանում ամեն քայլափոխի, գրեթե ամենուր ոտնահարվում են սպառողի շահերը՚,- նման կարծիք հայտնեց ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ: Սակայն մեզ հետ զրույցում պարոն Պիպոյանն անդրադարձավ իրենց կողմից ուսումնասիրված սպառողների իրավունքների ոտնահարման օրինակներից մեկին.
-Այս դեպքում ասեմ` ինչումն է խնդիրը: Համաձայն ՙՍպառողների պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի` սպառողը իրավունք ունի վերադարձնել ինչպես ոչ պատշաճ որակի ապրանքը, այնպես էլ պատշաճ որակի ապրանքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 18 Ապրիլ 2014 00:00

ՇԵՆԳԱՎԻԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՙԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՆՈՒՄ, ԵՆ

Ըստ որոշ խոսակցությունների` Շենգավիթ վարչական շրջանում որոշում է կայացվել, որ բոլոր խանութները պետք է, այսպես ասած, ՙեվրատեսքի՚ բերվեն, ընդ որում` մեկ ամսվա ընթացքում: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԼԵՉՅԱՆԻՑ:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 2