Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Առողջապահություն
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:07

ԱՄՈՒՍԻՆՍ ԲԼՈՏ Է ԽԱՂՈՒՄ...


- Ամուսինս տարված է թղթախաղով. ընկերների հետ ամեն օր բլոտ է խաղում: Նա դարձել է ինքնամփոփ ու անտարբեր` անգամ երեխայի նկատմամբ. երբեմն շատ կոպիտ է լինում… Եթե այսպես շարունակվի, մեր ջուրը մեկ առվով հաստատ չի հոսի…

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.


-Հոգեբանական տեսանկյունից ցանկացած խնդրի հասկացման ու լուծման գործում անհատական մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն բնորոշ հոգեբանական առանձնահատկություններ, տվյալ դեպքում եւս, նախքան լուծում առաջարկելը, անհրաժեշտություն է առաջանում մի շարք կարեւոր հարցեր լուսաբանելու` տարիք, հոգեվիճակ, անձնային առանձնահատկություններ, այլ հոգեբանական եւ սոցիալական խնդիրներ եւ այլն, քանի որ չկա մեկ ընդհանուր դեղատոմս բոլորի համար: Այնուամենայնիվ, փորձենք ուղղորդել Ձեզ:

Ընթերցել...
 
Առողջապահություն
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:34

ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՇԿԸ ՁՄՌԱՆ ՑՐՏԻՑ


- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս պահպանել մաշկը ձմռան ցրտից: Ինչպե՞ս խնամել շրթունքները. կա չորություն: Ի՞նչ տեսակի քսուքներ խորհուրդ կտաք կիրառել:

 

Հարցին պատասխանել է մաշկավեներաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ.


- Ձմռանը մաշկը առանձնահատուկ խնամքի կարիք ունի: Այն ենթարկվում է մի շարք կլիմայական բացասական ազդակների` առաջին հերթին ցածր ջերմաստիճանի, խոնավության եւ մթնոլորտային ճնշման փոփոխությունների:

Ընթերցել...
 

ՇՐԹՆԵՐԿԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՇՐԹՆԱԲՈՐԲ ԱՌԱՋԱՑՆԵԼ


- Հարգելի բժիշկ, շրթներկը կարո՞ղ է առաջացնել շրթնաբորբ:  Այն վարակի՞չ է: Կարդացել եմ, որ այս հիվանդության ժամանակ արդյունավետ միջոց են մեղրը, մեղրամոմն ու ժոժոբի յուղը: 

 

 

Հարցին պատասխանել է մաշկաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ.

 

 

- Շրթնաբորբ (խեյլիտ)`շրթունքների բորբոքումն է` շրթունքների մաշկի, շրթունքի կարմիր երիզի եւ լորձաթաղանթի: Արտահայտվում է շրթունքների այտուցով, ճաքերով, չորությամբ կամ խոնավությամբ, երբեմն` կեղեւների առաջացմամբ: Խեյլիտների հիմնական տարատեսակներն են.

1. Հասարակ խեյլիտ - զարգանում է բոլոր այն դեպքերում, երբ որեւէ վնասող ազդակի ներգործության հետեւանքով վնասվում եւ բորբոքվում են շրթունքները: Օրինակ` երբ հաճախ լիզում են շրթունքները:

2. Օդերեւութաբանական խեյլիտ կամ ակտինիկ խեյլիտ (վնասող ազդակը` արեւի ճառագայթներն են) – զարգանում է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների ազդեցությամբ. քամի, բարձր եւ ցածր ջերմաստիճան:

3. Ալերգիկ խեյլիտ – զարգանում է այն դեպքում, երբ շրթունքների վրա ներգործում են ալերգեններ: Որպես ալերգեն կարող է ծառայել ցանկացած նյութ, որը շփվում է շրթունքների հետ` շրթներկ, սննդամթերք եւ այլն:

4. էքսֆոլիատիվ խեյլիտ – ալերգիկ խեյլիտի տարատեսակ է, ախտահարվում է միայն շրթունքների կարմիր երիզը, հաճախ հանդիպում է էնդոկրին կամ այլ համակարգերի հիվանդությունների դեպքում:

5. Գեղձային խեյլիտ – երբ շրթունքի լորձաթաղանթի վրա տեղակայված թքագեղձերը ենթարկվում են գերաճի, ինչի հետեւանքով ավելի շատ թուք է արտադրվում: Արդյունքում` շրթունքները չորանում են. ի հայտ են գալիս ճաքեր:

Գոյություն ունի նաեւ խեյլիտի տարատեսակ` պայմանավորված բերանի խոռոչում առկա Candida ցեղի սնկերով, սակայն այս տարատեսակն իրենից վտանգ չի ներկայացնում, թեպետ համարվում է վարակիչ հիվանդություն: Հնարավոր չէ վարակել եւ վարակվել այս հիվանդությամբ, քանի որ բոլորի բերանի խոռոչում այդ սնկերն առկա են: Բացի այդ, հիվանդության զարգացման համար հարկավոր են նպաստող գործոններ:

Հարգելի նամակագիր, խեյլիտները հիմնականում կրում են քրոնիկ բնույթ: Հիվանդությունից ձերբազատվելու համար, առաջին հերթին պետք է պարզել առաջացման եւ զարգացման պատճառը, ինչպես նաեւ, որ գործոններն են առավել ազդում սրացումների վրա: Իսկ այդ գործում Ձեզ կարող է օգնել միայն բժիշկ-մաշկաբանը: Ուստի` մի՛ փորձեք սեփական ուժերով բուժել այն: Ինչ վերաբերում է հիվանդության կրկնվելուն` ապա, անշուշտ, խեյլիտը կարող է կրկնվել (տղամարդ, որը բաց տարածության մեջ է աշխատում, երիտասարդ կին, որը շատ է սիրում շրթներկ օգտագործել):


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Ընթերցել...
 
Առողջապահություն
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:06

«ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է ՄՈՏ 25 ՏՈԿՈՍՈՎ»

Ամեն տարի փետրվարի 16-ին նշվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Ըստ վիճակագրական տվյալների՝ տարեկան աշխարհում օնկոլոգիական հիվանդություններով տառապում է 175 հազար երեխա, որոնցից 90 հազարը հետագայում մահանում է: Մինչդեռ, բժիշկների կարծիքով, վաղ եւ ճիշտ ախտորոշման եւ ժամանակին բուժում նշանակելու դեպքում չարորակ ուռուցքների 70%-ը հնարավոր է բուժել:Մանկական քաղցկեղների տարածվածության առումով թե ի՞նչ իրավիճակում է գտնվում Հայաստանը, եւ որոնք  են առավել շատ տարածված տարատեսակները՝ փորձեցինք պարզել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ ԳՐԻԳՈՐ ԲԱԴԱԼՅԱՆԻՑ, ով ի ուրախություն մեզ` նշեց.

 

Ընթերցել...
 

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ


- Հարգելի բժիշկ, ո՞րն է կոչվում անպտուղ ամուսնություն: Արհեստական վիժումը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

Ընթերցել...
 

 

ԱՄԵՆԱԽՈՑԵԼԻՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
Գրիպի եւ սուր շնչառական վարակների առնչությամբ ձմեռային արձակուրդները Հայաստանում երկարաձգվել են եւս մեկ շաբաթով: Թե ինչպես է ստացվում, որ մի կողմից` հայտարարվում է, որ երկրում համաճարակ չկա, մյուս կողմից` արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարաձգվում են ¥նման դեպք, որ արձակուրդները երկու շաբաթով հետաձգվեն, գոնե մեր հիշելով չի եղել¤, առնվազն տարօրինակ է թվում:

 

Ընթերցել...
 

ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐԻՑ ԲՈՂՈՔՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԿԱՆ

 


Հայաստանում «խոզագրիպային» այս սարսափի ֆոնին ՀՀ առողջապահության նախարարությունը ¥ԱՆ¤ քանիցս հայտարարեց, թե անհրաժեշտ դեղորայքը եւ, մասնավորապես, «Տամիֆլյուն» հիվանդներին տրամադրվում է անվճար: Այս օրերին կիզակետում «խոզի գրիպն» է, եւ, հասկանալի է, նույն կերպ էլ ուշադրության կենտրոնում «Տամիֆլյուն» է: Բայց միայն դրանով չէ, որ սահմանափակվում է անվճար դեղերի ցանկը:րավունքի» զրուցակիցն է ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ումից փորձեցինք պարզել, թե հանրապետությունում առհասարակ ո՞ր դեղերը եւ ի՞նչ հիմունքներով են անվճար հատկացվում քաղաքացիներին, ինչպես նաեւ՝ ի՞նչն է պատճառը, որ շատ քաղաքացիներ հրաժարվում են իրենց տրամադրվող անվճար դեղերից: Տիկին Մկրտչյանը սակայն, մինչ բուն թեմային անցնելը, անդրադարձավ միայն այս օրերին սուր շնչառական վարակների բարդացման հետեւանքով անվճար տրամադրվող դեղերին` նկատելով.

 

Ընթերցել...
 
Առողջապահություն
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:40

«ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՆԱՆ ԱՅԴ ԴԵՂԱՀԱԲԻ ՎԱՃԱՌՔԻՆ»

Այն, որ մեր երկրում գրանցվող հղիության արհեստական ընդհատումների թիվը միշտ է մտահոգությունների տեղիք  տվել, հայտնի բան է: Բայց ահա, համենայնդեպս՝ Մանկաբարձ-գինեկոլոգների եւ նեոատոլոգների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ խոսքով, իրավիճակի նկատելի փոփոխություն կա.-Վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է հղիությունների արհեստական ընդհատումների զգալի նվազում` գրեթե երեք անգամ: Դրան զուգահեռ՝ վերջին տարիների ընթացքում մենք չենք ունեցել նաեւ մայրական մահացության դեպք՝ կապված արհեստական ընդհատման հետ այն դեպքում, երբ մայրական մահացության ցուցանիշներով Ռուսաստանի Դաշնությունը արհեստական ընդհատումների առումով գտնվում է առաջին հորիզոնականում:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

«ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ...»

 

- Մի քանի տարի է, ինչ անտարբեր եմ կյանքի ուրախությունների հանդեպ, խուսափում եմ հյուր գնալ կամ ընդունել: Վարքագիծս բացասական է ազդում ընտանիքիս անդամների վրա: Առջեւում Ամանորն է... Ինչպե՞ս հաղթահարեմ լարված իրավիճակը... Փորձել եմ հակադեպրեսանտներ խմել, բայց անօգուտ:

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:55

«ԹԼՓԱՏՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՉԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ»

 

- Հարգելի բժիշկ, որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները: Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդն ախտորոշման համար: Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:

 

Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.


 

Ընթերցել...
 

 

«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ «ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԳՆԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ

 

Չնայած գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը նշում է, որ սուր շնչառական հիվանդությունների համաճարակ է ու հիվանդների 80 տոկոսը` H1N1-ով է վարակված, սակայն Առողջապահության նախարարությունում պնդում են` համաճարակ չկա, խուճապի մատնվել պետք չէ: Մասնավորապես՝ Առողջապահության նախարարի տեղակալ ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստի հայտարարությանը՝ նկատեց.

 

 

 

 

Ընթերցել...
 

ՀԵՂՈՒԿԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՔԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՂԻՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

 

-  Հարգելի բժիշկ,  ի՞նչ է անհրաժեշտ իմունային համակարգի ամրապնդման համար:


Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.


 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՈՐԴԻՍ ՄՌԱՅԼ Է, ԱՄՓՈՓՎԱԾ...

 

- Ի՞նչ է աշնանային դեպրեսիա ասվածը: Որդիս մռայլ է, ամփոփված... Կարելի է արդյո՞ք հակադեպրեսանտներ ընդունել: Հոգեբանի դիմել չի ցանկանում` հրաժարվում է:

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.


Ընթերցել...
 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻԱԿ ԵՒ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՄԵԹՈԴԸ ԴՐԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՆԽԵԼՆ Է` ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՆՑՆԵԼՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության աճ: Ինչպես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն են փաստում, մեր երկրում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, բնակչության առողջության պահպանման եւ մահացության նվազեցման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր: Դրանց թվում են «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագիրը:
Մեզ հետ զրույցում` Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԸ ներկայացրեց «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակներում իրականացվող սքրինինգային հետազոտությունների ընթացքը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:27

ՄԻՈՄԱՅԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՆՀԱՅՏ ԵՆ

 

-  Հարգելի բժիշկ, ի՞նչ է միոման: Ո՞րն է այս հիվանդության առաջացման պատճառը: Ինչպե՞ս են այն ախտորոշում: Խնդրում եմ ասեք` ի՞նչ բուժման եղանակներ կան:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00

ԱՄՈՒՍՆՈՒՍ ՈՏՔԵՐԻՑ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ...

 

- Հարգելի բժիշկ, ամուսինս վարորդ է. նա ստիպված է լինում կրել կաշվե կոշիկներ: Նրա ոտքերը քրտնում են. տհաճ հոտ է գալիս: Ինչի՞ մասին է հուշում դա: Վերջերս ավելացել է քորի զգացողությունը: Ի՞նչ պետք է անել նման տհաճ իրավիճակից ազատվելու համար: Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, եթե կա սնկային ախտահարման կասկած: Արդյո՞ք կօգնի սոդայաջրով լոգանքները:

Հարցին պատասխանել է մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ


- Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից: Կարող է այն ազդել կաթնարտադրության վրա:

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ  
ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:54

ՋՈՒՐԸ` ԴԻԶԵՆՏԵՐԻԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ


- Հարգելի բժիշկ, հնարվո՞ր է խմելու ջուրը դիզենտերիայի պատճառ դառնա: Խնդրում եմ` նշեք հիվանդության նախանշանները, հետազոտման կարգն ու բուժումը:


Հարցին պատասխանել է վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:51

ՏԱՐԵԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է. 56 ՀԱԶԱՐ ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է

 

2015 թվականից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտավ սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված տարեկան կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ առողջապահության ոլորտի քաղաքականության մեջ շեշտը դնել կանխարգելիչ ծրագրերի վրա: Այսինքն՝ որպեսզի ոլորտը համակարգող մարմինը՝ Առողջապահության նախարարությունը, կարողանա հիվանդությունները հայտնաբերել ավելի վաղ փուլերում եւ համապատասխանաբար՝ ավելի արդյունավետ կազմակերպի քաղաքացիների հետագա բուժումն ու կանխարգելումը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:45

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵ՛Ք ԱԼԿՈՀՈԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»

 


- Հարգելի բժիշկ, կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ի՞նչ միջոցներ կան: Ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը: Կարո՞ղ է արդյոք առողջ սննդակարգը կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը:


Հարցին պատասխանել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրենի տեղակալ, ուռուցքաբան, մամոլոգ,
բ.գ.թ. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 17:15

ՋՐԱՎԱԶԱՆՈԻՄ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿՆԵՐ ԿՐԵԼ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ


- Ի՞նչ են իրենցից ներկայացնում կոնտակտային ոսպնյակները (լինզաները): Կարելի՞  է արդյոք կրել կոնտակտային ոսպնյակներ` ջրավազան այցելելիս:


Հարցին պատասխանել է ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.դ. ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆԸ.


 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:40

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ, ԲԱՅՑ «ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ»

 

«Վերջին երկու տարիների ընթացքում սուր աղիքային ինֆեկցիաների աճ է գրանցվել, որոնք բազմագործոն են` պայմանավորված ե՛ւ սննդային, ե՛ւ ջրային գործոնով»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն ԼԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 18:21

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԴԻԶԵՆՏԵՐԻԱ»

 

Ինչ սկսվել է նոր ուսումնական տարին, հանրապետության տարբեր մարզերում դպրոցականների զանգվածային թունավորման տասնյակ դեպքեր են գրանցվել: Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց մասսայական թունավորումից Արարատի մարզում` Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականների Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստը: Դրանից զատ՝ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում սեպտեմբերի 9-ին մոտ չորս տասնյակ դպրոցահասակ երեխաներ թունավորման ախտանիշներով դիմել էին Թալինի հիվանդանոց: Նույն օրն արդեն Շիրակի մարզի մի քանի գյուղերից նորից դպրոցահասակ երեխաների թունավորման դեպքեր արձանագրվեցին:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:41

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ԼՆԴԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ


- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս ազատվել լնդային արյունահոսությունից: Ի՞նչ հետեւանքներ կարող է առաջացնել այս վիճակը:  Ասում են` արդյունավետ միջոց է կերակրի աղը, գազարի հյութը, նռան կեղեւը…

Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:33

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՏՔԵՐ ԵՆ ՊՏՏՎՈՒՄ ԳԼԽԻՍ ՄԵՋ

 

- Ինձ շարունակ հետապնդում է տագնապային վիճակը: Տարօրինակ մտքեր են պտտվում գլխիս մեջ. նրանք տխուր ավարտ ունեն...  Հատկապես այս վիճակը գիշերային ժամերին է նկատվում: Ինչպե՞ս ազատվել նման վիճակից, հնարավո՞ր է:

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:46

ԿՈՆՅՈՒՆԿՏԻՎԻՏԸ ԹԵՅԻ ԳՈՒՅՆՈՎ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ

 

- Հարգելի բժիշկ, տղաս 10 տարեկան է: Նրա աչքերը հաճախ են ճպռոտում: Վերջերս նաեւ գանգատվում է քորի զգացողությունից: Խորհուրդ էին տվել լվացումներ կատարել թեյի գույնով. մի շրջան օգնում էր…


Հարցին պատասխանել է Երեւան քաղաքի գլխավոր ակնաբույժ, Տեսողության լազերային կորեկցիայի եւ աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ-ի ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.դ. ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆԸ.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

- Հարգելի բժիշկ, շոգ եղանակին արդյո՞ք շատանում են սիրտանոթային խնդիրները: Ի՞նչ խորհուրդ կտաք սրտային հիվանդություններ ունեցողներին, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի` ծով: Ո՞ր նախանշանները կհուշեն խնդրի մասին, եթե մինչ այդ գանգատներ չեն եղել:

 

Հարցին պատասխանել է Բակուլեւի անվան սիրտանոթային վիրաբուժության կլինիկայի (ք. Մոսկվա) բժիշկ-օրդինատոր ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:36

ՀՂԻ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԳՆԱՑՔՆ Է

 

- Հարգելի բժիշկ, ի՞նչ պետք է հաշվի առնի հղին` հանգստյան գոտի մեկնելիս: Ո՞ր տրանսպորտային միջոցը կարող է լինել առավել անվտանգ` ինքնաթիռ, գնացք, նավ, ավտոմեքենա:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿԻ ՔԱՇԸ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏԻ ՔԱՇԻ 10%-Ը

 

«Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առողջության համար խիստ կարեւոր է երեխայի հիգիենան, սնուցումը, ճիշտ կեցվածքը, երեխայի կեցության վայրի պայմանները եւ այլն»,-  ուսումնական տարվան ընդառաջ, իր դիտարկումներն է անում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 21 Օգոստոս 2015 00:00

ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՕԳՏԱԿԱՐ Է ԼՈՂԱԼ ԾՈՎԱՋՐՈՒՄ

 

- Հարգելի բժիշկ, հղի կանանց ծով մտնել կամ օգտվել լողավազանից` կարելի՞ է: Ի՞նչ տեսակի սննդակարգից հարկ է հրաժարվել հանգստյան տանը: Ի՞նչ անհրաժեշտ միջոցներ է հարկավոր դնել ճամպրուկում:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:27

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

 

Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումները Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրներից են: Առողջապահության նախարարության մասնագետների վկայմամբ, սեռով պայմանավորված հղիության ընդհատման միտումը քիչ է արտահայտված առաջին երեխայի դեպքում, ի տարբերություն երկրորդ եւ երրորդ հղիությունների, երբ արդեն ընտանիքներում պարտադիր է դառնում տղա երեխա ունենալու գաղափարը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 17:05

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՔՐՏԻՆՔԻ ԴԵՄ

 

- Հարգելի բժիշկ, ամուսինս շատ է քրտնում: Տհաճ հոտից (հատկապես թեւատակերը) ձերբազատվելու համար տարբեր դեզոդորանտներ է օգտագործում, բայց անօգուտ: Ասում են` կան հատուկ միջոցներ, որոնք խոչընդոտում են քրտնարտադրությանը: Արդյո՞ք դրանք անվնաս են:


Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 22 Մայիս 2015 00:00

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՑԱՆԿԱԼԻ Է 18-ԻՑ ՀԵՏՈ


-  Հարգելի՛ բժիշկ, ո՞րն է ամուսնանալու նախընտրելի տարիքը:  Ո՞ր տարիքից կարելի է ապրել սեռական կյանքով:
Հարցին պատասխանել է բժիշկ-սեքսոպաթոլոգ
ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

-Կարեւոր է հոգեբանական հասունությունը, թե որքանով է տվյալ անձը հոգեբանորեն պատրաստ` ընտանիք կազմելու, քանի որ ընտանիքը շատ բարդ մեխանիզմ է եւ լուրջ ինստիտուտ: Գոյություն ունի եւ՛ ֆիզիոլոգիական, եւ՛ հոգեբանական տարիք, ուստի լինում են դեպքեր, երբ անձը, լինելով 40 տարեկան, ունենում է 18 տարեկանի մտածելակերպ, եւ ճիշտ հակառակը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:26


«ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՁՄԵՐՈՒԿԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ»

 

- Հարգելի բժիշկ, կարելի է արդյոք ձմերուկով բեռնաթափման օր կազմակերպել: Ո՞ր հիվանդությունների դեպքում չի թույլատրվում այս գործընթացը:


Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ
կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:57

ԱՐԵՎԱՅԻՆ ԼՈԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՇԿԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՌԻՍԿԸ


- Հարգելի բժիշկ, արդյո՞ք օգտակար են արեւային լոգանքները: Արեւի ճառագայթներից հնարավո՞ր է առաջանա մաստոպաթիա:


- Հարցին պատասխանել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրենի տեղակալ, ուռուցքաբան, մամոլոգ, բ.գ.թ. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 17:48

«ՄԻ ՄԱՏ ԷՐԵԽՈՒՍ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ԲԺՇԿՈՒՀԻՆ ԱՆՊԱՏԻԺ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»

«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը, ըստ դատաբժշական փորձաքննության, մահացել է ոչ թե բժշկական սխալի, այլ՝ ինֆեկցիոն տոքսիկ շոկի հետեւանքով: Սակայն փոքրիկի ծնողները ոչ մի կերպ չեն հաշտվում իրենց միակ դստեր մահվան հետ եւ, չնայած փորձաքննության արդյունքներին, փոքրիկ Կարինեի հարազատները համոզված են, որ երեխայի մահվան պատճառը հենց բուժող բժիշկն է: Այդ մասին երեխայի հայրը մեզ հետ զրույցում ասաց.
- Ես այս պահին չեմ կարող շատ բացել փակագծերը, բայց դատական քննության ընթացքում բոլորն էլ փաստերով կհամոզվեն, որ իմ բալին մահվան դուռը հասցրեց բժիշկը: Մի բան միայն կարող եմ ասել. ես խորհրդակցել եմ լավագույն բժիշկների հետ եւ ինձ ասել են, որ այդ տոքսիկ շոկ կոչեցյալը չէր կարող երեք ժամվա մեջ մարդու կյանք խլել: Դա արդեն իսկ նշանակում է, որ բժշկական սխալ է եղել: Եթե իսկապես բալիս մոտ տոքսիկ շոկ կոչվածն էր, ինչի՞ բժիշկը մեզ մի բերան չասեց, որ երեխան իսկապես ծանր վճակում է, եթե նա ի սկզբանե գիտեր, թող մեզ զգուշացներ, ասեր, որ երեխուս ուրիշ հիվանդանոց տեղափոխեինք, որ երեխաս փրկվեր:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:38

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


- Հարգելի բժիշկ, մի քանի օր է, ինչ ծով եմ մեկնել, այս անգամ` մենակ: Խնդրում եմ` ասեք, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն, ի՞նչ վտանգներով է այն հղի:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 19 Հունիս 2015 00:00

ԳԱՆԳԱՏՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԸ ...


- Հարգելի բժիշկ, ուժեղ ցավ կա ամորձիներում, սակայն, մասնագետի դիմել, մի տեսակ, ամաչում եմ: Ի՞նչ է հարկավոր անել:

Հարցին պատասխանել է բ.գ.թ., ուրոլոգ
ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:34

ՀԻՄԱ ԷԼ ԼԵՅՇՄԱՆԻՈԶ

Երեկ հանրապետությունում տեղեկություն տարածվեց վարակի տարածման հերթական փաստի մասին: Այս անգամ արդեն ինչ-որ լեյշմանիոզ անունով վարակ է նկատվել Սյունիքի մարզում: Կան խոսակցություններ, որ այն տարածվում է մլակների խայթոցից: Թե որքանով է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը, ինչ վտանգ է իրենից ներկայացնում եւ ինչ ախտանիշներով է ի հայտ գալիս, պարզեցինք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ ԼՈՒՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 26 Հունիս 2015 00:00

ԴՈՒՍՏՐՍ ՈՒԶՈՒՄ Է ՆՄԱՆՎԵԼ ԱՄՍԱԳՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄՈԴԵԼՆԵՐԻՆ


- Դուստրս խիստ սննդակարգ է պահպանում, չնայած չափազանց նիհար է: Շարունակ կալորիաներ է հաշվում. ուզում է նմանվել ամսագրում հայտնված մոդելներին: Ի՞նչ վտանգներով է հղի այս անիրական թվացող ցանկությունը:

 

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 29 Մայիս 2015 00:00

"ԵՐԵԽԱՅԻՍ ՄԱՇԿԸ ՊԱՏՎՈՒՄ Է
ԵՂՆՋԱՑԱՆՈՎ"


- Հարգելի բժիշկ, դուստրս 13 տարեկան է, ջրային պրոցեդուրաներից հետո (օճառով կամ առանց` կապ չունի) մաշկը պատվում է եղնջացանով, կա քորի զգացողություն: Ի՞նչ է սա:


Հարցին պատասխանել է մաշկաբան ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ.

- Ձեր աղջկա մոտ եղնջացանի` (ալերգիկ հիվանդություն), հազվադեպ հանդիպող տարատեսակներից է` ջրային եղնջացան (Aquagenic urticaria): Տվյալ դեպքում ջուրը հանդիսանում է որպես ալերգեն, այսինքն գործոն, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա:
Եղնջացանը դրսեւորվում է մաշկի մակերեւույթից բարձրացող կարմիր, վարդագույն կամ մարմնագույն, քորով ուղեկցվող պնդավուն, այտուցային օջախներով (նման եղնջի հետ շփումից հետո առաջացած օջախների): Դրանք կարող են տարբեր չափերի եւ ձեւերի լինել, միանալ իրար` առաջացնելով բազմաձեւ օջախներ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

ՄԻԱՅՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՉԷ, ՈՐ ԿԱՆ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ

Անզեն աչքով էլ է տեսանելի, որ վերջին ժամանակներս նկատելիորեն աճել են աղիքային վարակների դեպքերը: Համաճարակաբանական հետազոտությունները հենց այդ կերպ բացատրեցին Ջրաշենից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 4-ամյա աղջնակի ողբերգական մահվան դեպքը: Գրեթե զուգահեռ՝ Նորապատ համայնքից 5-ամյա տղային, աղիքային գանգատներով եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք...
Աղիքային վարակների տարածման պատճառների, կոնկրետ դեպքերի եւ հանրապետությունում այս եղանակին բնորոշ այլ հնարավոր վարակների տարածման մասին զրուցեցինք ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան ԱՐԱ ԱՍՈՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադառնալով Արմավիրում տարածված աղիքային վարակի աղմկոտ թեմային` ասաց.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Շաբաթ, 20 Հունիս 2015 13:01

«ՊԵՏՔ ՉԷ ԹԵԹԵՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Եկել է երկար սպասված ամառը` ալերգիայի բռնկումների ժամանակահատվածը, որից ապահովագրված չեն ո՛չ մեծերը, ո՛չ փոքրերը: Թե հատկապես ալերգիայի ի՞նչ տեսակներն են ակտիվ ամռան շրջանում, եւ ինչպես խուսափել դրանցից, փորձեցինք հետաքրքրվել Երեւանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ալերգոլոգայի ամբիոնի դոցենտ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 15 Մայիս 2015 00:00

ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ` ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ


- Չգիտեմ, թե ինչ է կատարվում աղջկաս հետ: Նա գանգատվում է սրտի շրջանում սուր ցավերից, զարկերակային բարձր ճնշումից: Ասում է` պատճառը եղանակի կտրուկ փոփոխություններն են: Փոխվել է նաեւ նրա բնավորությունը` դյուրագրգիռ է:

Հարցին պատասխանել է "Դիագնոստիկա" բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ.

-Գարնանը սրտաբանների մոտ, սովորաբար, ավելանում է հիվանդների թիվը: Ավելի հաճախ դիմում են զարկերակային ճնշում ունեցող հիվանդները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 08 Մայիս 2015 00:00

3-ԻՑ ՀԵՏՈ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ
ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ


- Ի՞նչն է պատճառը, որ կանայք ցանկանում են կեսարյան հատում կատարել: Վա՞խ, թե մոդայիկ տենդենց: Քանի՞ անգամ կարելի կատարել կեսարյան հատում: Ո՞ր վիրահատությունից հետո է կատարվում փողերի կապումը (ամլացում):
Հարցին պատասխանել է Մոր եւ մանկան առողջության պահպանման
գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

-Պատճառը, կարծում եմ, ավելի շատ վախն է: Առաջնածին կանայք, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է ծննդաբերությունը, հարեւաններից, բարեկամներից տարբեր պատմություններ են լսում` դժվար ծննդաբերությունների, պատռվածքների մասին… Ու ի սկզբանե ներքին վախով գալիս:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 01 Մայիս 2015 00:00

ՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՏԱՄՆԱՔԱՐԵՐ ՉԵ՛Ն ՀԵՌԱՑՆՈՒՄ


- Հարգելի բժիշկ, կարդացել եմ, որ թեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Ինձ նաեւ հետաքրքիր է` որքան հաճախ կարելի է հեռացնել ատամնաքարերը, հնարավո՞ր է արդյոք տան պայմաններում. ասում են` արդյունավետ միջոց է կերակրի աղը, սոդան:


Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԸ.


-Այո՛, թեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Ատամնաքարեր կարող են նաեւ առաջանալ բերանի խոռոչի հիգիենայի կանոնները չպահպանելու, միայն փափուկ սննդի օգտագործման, ծնոտի միայն մի կողմով ծամելու դեպքերում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 24 Ապրիլ 2015 00:00

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱԼԵՐԳԻԱՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ
ԱՆԿՄԱՆՆ ՈՒ ԳՑՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ


- Որդիս ունի սեզոնային ալերգիա: Իր մոտ այն արտահայտվում է քթահոսությամբ եւ փռշտոցներով: Այդ շրջանում նա նաեւ դյուրագրգիռ է, լարված: Ինչո՞վ է դա պայմանավորված:

 

Հարցին պատասխանել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.

- Սեզոնային ալերգիաները բավականին տարածված են ամբողջ աշխարհում, որոնք նպաստում են աշխատունակության անկմանն ու գցում են կյանքի որակը, ինչը բերում է սթրեսների, նյարդային վիճակների, իսկ երեխաների մոտ նաեւ ուշադրության եւ ուսման մեջ առաջադիմության անկմանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 00:00

"ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՇՈՒՆ ՈՒՆԵՆ, ԱՌՈՒՅԳ ԵՆ..."


- 40-ն անց կին եմ, ապահովված եմ աշխատանքով: Կարելի է ասել` խնդիրներ չունեմ, բայց կորցրել եմ ինքնավստահությունս. ունեմ տագնապի, վախի զգացողություն: Արագ նյարդայնանում եմ, չեմ կարողանում նույն բանի մասին երկար մտածել: Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այդ իրավիճակից:


Հարցին պատասխանել է հոգեբան ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆԸ.


-Մինչեւ 40 տարեկանը մարդկանց մոտ իմացության, ինֆորմացիայի եւ փորձի կուտակման ժամանակաշրջան է: 40-ից հետո գալիս է գիտակցության, կտրուկ փոփոխությունների եւ ինքնաիրացման ժամանակաշրջանը: Կյանքում յուրաքանչյուր էական փոփոխություն բերում է անհանգստություն, մտահոգություն եւ սթրես: Ինչպես տհաճ, այնպես էլ հաճելի իրադարձությունները կարող են դառնալ ներքին լարվածության, տագնապի պատճառ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 00:00

ԵՎ Ո՞ՒՄ ՍՐՏՈՎ ՉԷ ԳԱՐՈՒՆԸ...


- Հարգելի բժիշկ, ո՞ւմ սրտով չէ գարունը: Ինչպե՞ս զերծ մնալ, այսպես ասած, գարնանային սրացումներից. արյան զարկերակային բարձր ճնշում, տրամադրության անկում, ախորժակի բացակայություն: Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք ձեռնարկել վերոնշյալ գանգատների դեպքում:
Հարցին պատասխանել է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ,
բ.գ.դ., պրոֆեսոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ.
-Կան մի շարք հիվանդություններ, որոնք սկսում են ակտիվանալ գարնանը: Պատճառը` մեր օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխություններն են:
Մեր օրգանիզմն ունի իր սեփական կենսաբանական ժամերը, որոնք պետք է համապատասխանեն բնության կենսաբանական ժամերին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 03 Ապրիլ 2015 00:00

ԱՅԴ ՄԱՍԻՆ ԿԻՆԸ ԼՌՈՒՄ Է...


- Մի քանի ամիս է` մայրս տառապում է անմիզապահությամբ, չի ցանկանում այցելել բժշկի, խնդրի մասին լռում է. պնդում է, որ իր մոտ պարզապես ցիստիտ է:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., ուրոլոգ ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.


-Կանանց շրջանում հաճախ են պատահում անմիզապահության երեւույթներ: Պետք է պարզել պատճառը: Հնարավոր է` հիմքում  բորբոքային որեւէ հիվանդություն է, որոնցից մեկը միզապարկի բորբոքումն է, ժողովրդի լեզվով ասված` ցիստիտը: Այն հարկ է տարբերել անմիզապահությունից: Վերջինս կարող է զարգանալ` անկախ առկա բորբոքումներից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 27 Մարտ 2015 00:00

ՈՒՏԵ՞Լ, ԹԵ ՉՈՒՏԵԼ...


Հարգելի բժիշկ, բարձր ջերմության ժամանակ երեխային կարելի է կերակրել, թե ոչ. որդիս 10 տարեկան է: Նա հրաժարվում է անգամ թեյից:

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.


-Բոլոր մայրիկներն են տեղյակ, որ ոչ շատ բարձր ջերմության ժամանակ երեխային պետք չէ ջերմիջեցնող տալ մինչեւ որոշակի աստիճանի հասնելը, քանի որ ջերմելով օրգանիզմը ինքնուրույն պայքարում է վիրուսների դեմ: Չմոռանանք, որ օրգանիզմը պայքարում է կալորիաների ուժով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 20 Մարտ 2015 00:00

ԴԴՄԻ ՍԵՐՄ, ՀՈՒՄ ԲՐԻՆՁ`
ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր


- Հարգելի բժիշկ, իրար հաջորդող փորլուծությունն ու փորկապությունն արդյո՞ք ճիճվակրության նշաններից են: Ինչպե՞ս բացառել հիվանդության առկայությունը: Խորհուրդ են տվել օգտագործել դդմի սերմ, հում բրինձ, կարելի՞ է:


Հարցին պատասխանել է վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ.


-Հելմինթոզները (ճիճվակրություն)` ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները հելմինթներն են (մակաբույծ որդեր են, որոնք առաջացնում են համապատասխան հիվանդություններ` իրենց բնորոշ կլինիկական դրսեւորումներով):
Օրինակ` աշխարհում ամենատարածված հելմինթոզներից է (այդ թվում նաեւ Հայաստանում) ասկարիդոզը: Այն փոխանցվում է արտաքին միջավայրից` մասնավորապես հողից անցնում է բանջարեղենի եւ մրգերի վրա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 06 Մարտ 2015 00:00

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՀԱԲԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ
ԱՆՑԱՆԿԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ


- Հարգելի բժիշկ, հնարավո՞ր է հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումն անցանկալի իրավիճակների պատճառ դառնա. փսխումներ, գլխացավեր... Ո՞ր հիվանդությունների դեպքում է խստիվ արգելվում հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը:

Հարցին պատասխանել է մանկաբարձ-գինեկոլոգ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.


-Հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը կարող է անցանկալի իրավիճակների հանգեցնել. փսխումներ, գլխացավեր, արյան զարկերակային գերճնշում, ցավ կրծքավանդակում, միգրենի նոպայի հաճախացումներ, մաշկային փոփոխություններ` պիգմենտացիաներ եւ ոչ միայն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 20 Փետրվար 2015 00:00

"ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ"

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` H1N1 բարձր պաթոգեն վիրուսը, որն ավելի հայտնի է որպես խոզի գրիպ, վերադարձել է երկիր: Նշենք, որ 2009թ. մեծ աղմուկ հանած այդ վիրուսը ախտորոշվել է նաեւ Մոսկվայի երեք բնակչի մոտ: Թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում այդ առումով, եւ առհասարակ ինչ շնչառական վարակներ են այսօր տարածված մեզ մոտ, փորձեցինք զրուցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան ԼԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ անդրադառնալով ՌԴ-ում տարածված գրիպին` ասաց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 00:00

"ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ Է ԻՐ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ"


Նախօրեին ԱԺ-ում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին լսումներից հետո հիմնական զեկուցող հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանից փորձեցինք պարզել, թե ԵՏՄ-ին միանալովª ինչ ֆինանսական ռեսուրսներ է ստանալու Հայաստանը: Այս հարցը վերջերս էլի էր մտել շրջանառության մեջ, մինչեւ որ պատկան պաշտոնյաները պարզաբանեցին, որ դեռ իրականացվում են կոնկրետ ուսումնասիրություններ, որից հետո միայն հստակ թվային տվյալներ կհնչեն:
Եվ ահա ի պատասխան մեր հարցին, պարոն Կարայանը նշեց. "ԵՏՄ խորհրդի կողմից հաստատված է, թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետությունների միջեւ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 27 Փետրվար 2015 00:00

"ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՄԲՈՒՅՐՆ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ"


-  Հարգելի բժիշկ, ամուսինս պնդում է, որ սեռավարակ հնարավոր է ձեռք բերել նաեւ կենցաղային ճանապարհով. զուգարան, շոգեբաղնիք, սպասք: Անկեղծ ասած` չեմ հավատում, հնարավո՞ր է…


Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.


-Կենցաղային ճանապարհով սեռավարակ ձեռք բերելու հավանականությունը, հարգելի նամակագիր, 1-2 տոկոս է կազմում: Ուստի` խուճապի մատնվել պետք չէ, սակայն զգոն լինելն էլ չի խանգարի, մանավանդ որ, այսպես ասած, դասական բոլոր սեռավարակները (սիֆիլիսը, սուսանակը (գոնորեա), փափուկ շանկրը, աճուկային գրանուլոմատոզը եւ վեներական գրանուլոմատոզը), ինչպես նաեւ այլ վարակներ (տրիխոմոնիազը, ուրեապլազման, քլամիդիան, գարդներելան, ցիտոմեգալավիրուսը, հերպեսը, մարդու պապիլոմա վիրուսը, քոսը, ոջլոտությունը, հպավարակիչ (կոնտագիոզ) մոլյուսկը, սնկային ախտահարումները) կարող են փոխանցվել կենցաղային ճանապարհով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 20 Փետրվար 2015 00:00

"ԱՄՈՒՍԻՆՍ ԴՅՈՒՐԱԳՐԳԻՌ Է, ԼԱՐՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՆԳԻՍՏ"


- Ամուսինս դյուրագրգիռ է, լարված եւ անհանգիստ: Նա 35 տարեկան է, մենեջեր: Նա ունենում է արյան զարկերակային բարձր ճնշում: Այս լարված վիճակը թոթափելու համար խորհուրդ են տալիս այցելել մերսումների, կարելի՞ է:


Հարցին պատասխանել է կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ.


-Նախեւառաջ, եկեք ճշտենք, թե ինչ մասնագետի մոտ պետք է այցելի ձեր ամուսինը: Մասնագետը պետք է պարտադիր ունենա բժշկական կրթություն: Նամակի մեջ նշել եք, որ ձեր ամուսինն արյան զարկերակային բարձր ճնշում է ունենում: ճնշման բարձրացման պատճառները տարբեր են: Պատճառ կարող են դառնալ հենց նույն դյուրագրգիռ վիճակը, սրտի եւ սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի պարանոցային հատվածի ախտահարումները, երիկամների եւ էնդոկրին համակարգի հիվանդությունները եւ այլն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 13 Փետրվար 2015 00:00

"ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԽԱՆԴՈՏ ԵՎ ՑԱՎԱԼԻ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ"


- Ընկերուհիս պնդում է, որ ֆիզիկական կապը որեւէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ: Խորհուրդ է տալիս "թեթեւ տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները", որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի:



 

 

 

Հարցին պատասխանել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ.ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.


-Այս տեսակետն առավել տարածված է հայ տղամարդկանց շրջանում, որից էլ բխում է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է` "թեթեւ տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները", որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետեւ ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 30 Հունվար 2015 00:00

ՄԻ՛ ԾԽԵՔ` ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԵՐԵ՛Ք


- Եղանակի կտրուկ փոփոխությունները կարո՞ղ են սիրտ-անոթային հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Ինչպե՞ս զերծ մնալ անցանկալի վիճակներից: Ո՞ր նշանների դեպքում է անհրաժեշտ դիմել սրտաբանի օգնությանը:

Հարցին պատասխանել է "Դիագնոստիկա" բժշկական կենտրոնի
սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ:

-Այն, որ սիրտ-անոթային հիվանդությունները կապված են եղանակային փոփոխությունների հետ, եւ հիմնականում սրացման շրջան համարվում են աշնան ու գարնան ամիսները, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Համաձայն դիտարկումների` տարվա այդ ամիսներին սիրտ-անոթային հիվանդությունների սրացում է նկատվում, սակայն վերջին մի քանի տասնամյակում դիտարկումները ցույց են տվել, որ սիրտ-անոթային հիվանդություններն ունեն սրանալու միտում` նաեւ ձմռանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 06 Փետրվար 2015 00:00

ԵԹԵ ՇՈԿՈԼԱԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ


- Ինչո՞ւ է ձմռանը սրվում քաղցրի հանդեպ սերն ու մոլուցքը: Ի՞նչ անել, եթե շոկոլադից հրաժարվել չի ստացվում:
Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ  ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.
-Հետաքրքիր է, որ ձմռանը հատկապես սրվում է քաղցրի հանդեպ սերն ու նույնիսկ մոլուցքը: Սա իհարկե ունի իր գիտական բացատրությունը:
Ձմռանն օրգանիզմը ջանք ու եռանդ չի խնայում տաքանալու համար: Բավական ահռելի էներգիա է ծախսում տաքանալու վրա, մանավանդ եթե եղանակին ոչ համապատասխան եք հագնվում: Քաղցր մի բան ուտելը, որպես էներգիայի աղբյուր, դառնում է օրգանիզմի համար արագ լուծում: Դե, խեղճ սառած ուղեղ, արի ու միացրու կամքի ուժը եւ պայքարիր այդ մոլեգին պահանջի դեմ:
Քաղցրակերության հարցում մեծ դերակատարություն ունի նաեւ արեւի լույսի պակասը: Ձմռանն օրերը կարճ են ու հիմնականում մռայլ, իսկ մեզ լիարժեք երջանիկ լինելու համար անհրաժեշտ է արեւի լույս ու ջերմություն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2014 00:00

ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բացահայտել է մարդկային օրգաններ հայթայթող եւ վաճառող միջազգային հանցախմբի գործունեության փաստերը: Հանցախումբը "միջազգային" էր ե՛ւ իր անդամների, ե՛ւ իր զոհերի բազմազգությամբ: Զոհերին հանցագործները գտնում էին գյուղական վայրերում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00

"ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆՔ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ"


Ինչպես հայտնի է` 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար հատկացվելու է 500 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում մշակվել են չափորոշիչները, որոնցով այս կամ այն անհատին կիրականացվի սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունը: Սակայն խմբագրության ստացած բազում զանգերը հուշում են, որ քաղաքացիները դեռ չեն պատկերացնում, թե որ դեպքում կարող են հիվանդներն օգտվել ծրագրից եւ որ բուժներում եւ այլն: Ուստիեւª այս հարցերի շուրջ զրուցեցինք Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
-Հունվարի մեկից մեկնարկած սրտի անհետաձգելի բուժօգնության ծրագրի հիմքը նախագահի նախընտրական թեզերում ներառված առողջ ազգաբնակչության հետ կապված թեզն է, որը արդեն 2014թ. վերջում ներառվել է առողջապահական համակարգի նպատակային ծրագրերի մեջ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 05 Նոյեմբեր 2014 00:00

ԲՈՒՐԱՎԵՏ ԳՈՂՈՆ

Փարիզում կատարվել է դարի ամենաբուրավետ գողությունը: Հանցագործների մի խումբ ավազակային հարձակում էր իրականացրել խոշոր պահեստային համալիրի վրա, պատանդ էին վերցրել մի աշխատակցի եւ հափշտակել էին համաշխարհային ճանաչում վայելող  օծանելիքներով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 19 Նոյեմբեր 2014 00:00

ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ "ՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է"


Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ "Մի-24" ուղղաթիռի զոհված երեք օդաչուներիª ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի եւ լեյտենանտ Ազատ Սահակյանի դիերն այդպես էլ դեռ հնարավոր չէ դուրս բերել ուղղաթիռի անկման վայրից: Դա, թերեւս, իր հերթին է վկայում ուղղաթիռի վրա ազերիների հարձակման դիտավորության մասին: Իսկ դա իր հերթին է առաջ քաշում որոշ հարցեր, որոնց շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
-Նախª ըստ ձեզ, ինչպե՞ս է ադրբեջանական կողմը ֆիքսել մեր ուղղաթիռը: Տպավորությունն այն է, որ ազերիները սպասում էին ուղղաթիռին, թեկուզեւ այն պատճառով, որ տեսանկարահանում էին իրականացնում: Հնարավո՞ր է, որ դա նախապես պլանավորված ահաբեկչություն լինի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 23 Հունվար 2015 00:00

ՍՆՈՒՆԴԸ` ԱԼԵՐԳԻԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ


- Ի՞նչ է սննդային ալերգիան: Ո՞ր սննդամթերքներն են առավել հաճախ ալերգիայի պատճառ դառնում: Ինչպե՞ս խուսափել նման անցանկալի երեւույթից: Կարելի՞ է արդյոք ալերգիաների ժամանակ կատարել ստամոքսի լվացում:
- Հարցին պատասխանել է
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի
կլինիկական ալերգոլոգիայի
ամբիոնի ավագ դասախոս,
բ.գ.թ. ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.

-Սննդային ալերգիաները` մարդու օրգանիզմի գերզգայուն պատասխանն է որոշակի սննդամթերքի նկատմամբ` իմունախտաբանական մեխանիզմներով, ի տարբերություն կեղծ սննդային ալերգիաների, որը բերում է հիստամինի ոչ իմուն մեխանիզմներով ձերբազատմանը, թեպետ կլինիկական պատկերները երկու դեպքում էլ նույնն են:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 08 Հոկտեմբեր 2014 00:00

ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵ-2015-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՉԷ

Արդեն մոտ երկու շաբաթ է, որ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի 2015թ. պետական բյուջեի նախագծին: Սպասվում է, որ մոտ ժամանակներս պետբյուջեի նախագիծն արդեն կմտնի խորհրդարանական քննարկումների փուլ: Բայց որոշ էական ինտրիգ` այս փաստաթղթի շուրջ, դեռ պահպանվում է:
Խոսքն այն մասին է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նախնական գնահատականներով ենթադրում է որոշակի ազդեցություն նաեւ պետբյուջեի վրա: Մասնավորապեսª այդ միութենական պայմանագիրը նախատեսում է, որ ԵՏՄ ընդհանուր մաքսատուրքերի 1,13 տոկոսը կհատկացվի հայաստանյան պետբյուջեին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2014 00:00

ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ...

Ուկրաինայում հետաքննություն է սկսվել 1996 թ.-ից երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլոր անձանց գործունեության նկատմամբ:
Ուկրաինական բանակի մարտունակության խաթարման մեղադրանքով` ընթացիկ հետաքննության մասնակիցներ են դարձել 8 նախկին նախարարներ, այդ թվում երկու անգամ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալեքսանդր Կուզմուկը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2014 00:00

ԹԱԼԱՆª ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ


ՀՀ Վերահսկիչ պալատը, բացի "Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի" կողմից իրականացրած համեմատաբար մեծածավալ վարկավորման ծրագրերից, ուսումնասիրել է նաեւ գյուղատնտեսության վարկավորման այլ ուղղություններ: Այս դեպքում, թեեւ կոնկրետ վարկերի չափերն ավելի փոքր են, սակայն այս ընդհանուր ծրագիրը ժամանակին լրջորեն գովազդվել է պատկան մարմինների կողմիցª այն ներկայացվելով, որպես առհասարակ հայաստանյան գյուղատնտեսությանն էժան վարկերով ապահովելու գաղափարի իրականացման հիմնաքարերից մեկը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբեր 2014 00:00

ՙԱՅԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ԵՆ՚

Մինչ մենք տոնում էինք Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձը, ՙԻրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական խալիֆայություն, սկսել է իրականացնել իր բարբարոս ծրագիրը, ըստ որի` Հայաստանը 10 տարվա ընթացքում ընդհանրապես պետք է գոյություն չունենա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբեր 2014 00:00

"ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ԼՈՒԾԵԼ ԱՌԿԱ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ"

Կառավարության` 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի ժամանակ հավանություն ստացած "Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին" եւ "Պետական նպաստների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ եթե աշխատող հղի կանանց ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտում Ազգային ժողովի դիմաց, ապա չաշխատող հղիների վերաբերմունքը բոլորովին այլ է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 01 Հոկտեմբեր 2014 00:00

ԲԱ ՈՒՐ ԵՆ ԶԱՆԳ ԿԱԽՈՂՆԵՐԸ

14 ամիս առաջ, 2013 թվականի հուլիսի 13-ին, մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանը իր վարած ՙԿամԱԶ՚-ով բախվել էր ավտոբուսի: Զոհվել էր 18, վիրավորվել 60-ից ավելի մարդ:
Համոզված ենք, որ այդ դեպքը հիշում են շատերը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 05 Նոյեմբեր 2014 00:00

ՆԱԽ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԷԻՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻՆ, ԻՍԿ ՀԵՏՈ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ


Ինչպես հայտնի է, օրերս  Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի, վճռեց 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Եվ հայցվորներից համապարտության կարգով` հօգուտ Հ. Գալաջյանի, բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
Հիշեցնենք` շուրջ տասնվեց հայցվորներ դիմել էին դատարան, պնդելով, որ իբրեւ թե վիրավորվել են "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրված "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2014 00:00

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԵԼ ԷՐ
ԱՆՃԱՆԱՉԵԼԻ


Օրերս հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում: Սեփական տան երկրորդ հարկի ջահից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 55-ամյա մի տղամարդ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ գյուղի գյուղապետ Ալբերտ Հարոյանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբեր 2014 00:00

ՈՐՈՆՎՈՒՄ Է ՆՈՐª
ՄԱՀԱԲԵՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ


Ռուսաստանի Դաշնության Կիրովի մարզում տեղի էին ունեցել մասսայական թունավորումներ: Պաշտոնական տվյալների համաձայն` թունավորվածների թիվը 120 է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 30 Հուլիս 2014 00:00

ԹՇՆԱՄՈՒ ՆՊԱՏԱԿՆ Է` ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ


Արդեն 17 տարի Հայոց բանակի N զորմասում իր ծառայությունն է իրականացնում փոխգնդապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՌԱՏՅԱՆԸ, ով սահմանամերձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է ինստիտուտում` որպես դասակի, այնուհետեւ վաշտի հրամանատար: Վեց տարի ծառայել է նաեւ Տավուշի մարզի տարբեր զորամասերում` արդեն որպես դիրքային ծառայող: Զինվորական հմտություններն ավելի խորացնելու համար փոխգնդապետն ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության ռազմական ակադեմիայում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել N զորմասում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 01 Հոկտեմբեր 2014 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ


Անդրադառնալով ՀՀ Վերահսկիչ պալատի անցած տարվա գործունեության հաշվետվությամբ ՎՊ-ի կողմից բացահայտված չարաշահումների փաստերին` մեր նախորդ հրապարակման մեջ հիմնականում ուշադրություն էինք հրավիրել մանկապարտեզների եւ կրթական որոշ ծրագրերով նախատեսված սննդամթերքի գնումների վրա: Այդ ուղղությամբ ՎՊ-ի բացահայտումներով մեկ փաստ ուղղակի աչք էր զարնում. հաշվետվության տվյալ ամբողջ հատվածում կարմիր թելի պես անցնում էին երկու ընկերության անունª ՙՏիսա՚ ՓԲԸ եւ ՙԴանինի՚ ՍՊԸ: Եվ, պատկերացրեք, այս ընկերություններին հաջողվել է աչքի ընկնել ոչ միայն կրթական համակարգի համար նախատեսված գնումներով:

ԵՐԲ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԿՐՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ


Ամեն դեպքում, ՎՊ-ն փաստում է, որ հիշատակված երկու ընկերությունն էլ իրենց բավականին հարմարավետ են զգացել նաեւ այլ ոլորտներում: Մասնավորապեսª ՙԴանինին՚ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել հայաստանյան պաշտպանության համակարգում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 29 Հոկտեմբեր 2014 00:00

ԲԱՅՑ ՉԷ ՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԻՑ ՎՃԱՐՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԱՍՆՈՂ ՆՊԱՍՏՆԵՐ


Շարունակելով ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումների թեման, թերեւս հարկ է անդրադառնալ նաեւ մեկ ուղղության, որի շուրջ վերջին ժամանակներս մեծ աղմուկ է բարձրացել: Խոսքը հղիության եւ ծննդաբերության համար պետության կողմից տրամադրվող նպաստների մասին է, որը գործող կարգի համաձայն, ինչպես հայտնի է, տրամադրվում է աշխատող կանանց:
Եվ ահա ներկայումս պետությունը քննարկումներ է ծավալել երկու ուղղությամբ: Առաջինը` որոշակիորեն նվազեցնել ախատանք ունեցող հղիներին տրամադրվող նպաստները, ընդ որում, նվազման չափը կապելով աշխատանքային ստաժի հետ: Եվ երկրորդըª չաշխատող հղիներին եւս նպաստ հատկացնել: Երկրորդ մոտեցման հետ կապված, հասկանալի է, որեւէ բողոք չկա, չնայած նաեւ որոշակի քննարկումների տեղիք կարող է տալ չաշխատող կանանց առաջարկվող նպաստների չափը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 08 Հոկտեմբեր 2014 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ
ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ


Շարունակելով ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ընթացիկ տարեկան հաշվետվության շրջանակներում իրականացվող բացահայտումների թեման` անդրադառնանք մեկ ոլորտի, որը պետք է որ գտնվեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Խոսքը գյուղատնտեսության մասին է, որի գործունեության արմատական բարելավման մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է նույնիսկ ամենաբարձր ատյաններից:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՙՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ՚


Բայց փաստն այն է, որ գյուղատնտեսությունում եւս պետական, այդ թվումª վարկային միջոցների հաշվին ներդրումների հետ կապված` մեքենայությունների պակաս չի զգացվում: Եվ սկզբի համար, թերեւս, ներկայացնենք այս դրվագը, որը, թերեւս, թույլ է տալիս ավելի լավ հասկանալ նաեւ մյուս բոլոր չարաշահումների հիմքերը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2014 00:00

ԹԱԼԱՆª ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ


Շարունակելով պետական եւ վարկային միջոցներով այն ծրագրերի թեման, որոնք պետք է նպաստեին հայկական գյուղերի եւ գյուղատնտեսության զարգացմանը" նշենք, որ այս ուղղությամբ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ընթացիկ տարեկան հաշվետվության շրջանակներում ներկայացված բացահայտված խախտումներին եւ չարաշահումներին կարծես թե վերջ չկա: Այդ առթիվ մեր հատուկ "շնորհավորանքները" հղելով ՀՀ գյուղնախարարությանը՜ անցնենք կոնկրետ դետալների թվարկմանը:

"ՉՈՐՍ ՈՉԽԱՐ ԷՐ` ԵՐԿՈՒՍԸ ԿԵՐԵԼ ԵՆ,
ԵՐԿՈՒՍՆ ԷԼª ԿՈՒՏԵՆ"


Հայաստանյան գյուղի եւ գյուղացու կյանքը թեթեւացնելուն միտված ծրագրերի մեկ խոշոր խումբ էլ պետք է իրականացվեր "Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի" կողմիցª 7 863.5 հազ. դոլար վարկային եւ դրամաշնորհային միջոցների ներգրավմամբ: Իսկ դրանից զատª ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին պետք է լուծվեր հարկային եւ տուրքային հարցերը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբեր 2014 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ


Թեեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում  հայտարարեց, թե մի շարք ոլորտներում բյուջետային միջոցների չարաշահումները նկատելիորեն կրճատվել են, սակայն նրա ղեկավարած կառույցի ուսումնասիրությունները վկայում են, որ մի շարք առանցքային ոլորտներում իրավիճակը, մեղմ ասած, դեռ ռիսկային է: Ռիսկայինների թվում է պետական գնումների կազմակերպման գործընթացը, որը, գաղտնիք չէ, միշտ էլ եղել է բյուջեն խժռելու ամենալի կերատաշտերի թվում:

ԵՐԲ ՙԲԻՐԻՔՈՎ՚ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է

Պետական գնումների միջոցով պետբյուջեի միջոցների, մեղմ ասած, չարաշահմանը վերաբերող ՎՊ-ի հայտնաբերած փաստերը, բնականաբար, վերաբերում են ամենատարբեր ոլորտներին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2014 00:00

ԹԻՐԱԽԸ ՓԱԽԵԼ ԷՐ, ԱՂՋԻԿԸ` ԶՈՀՎԵԼ

Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքաաշխարհագրական իրադարձությունները ՙհարստանում՚ են նաեւ արյունալի ՙգողական ռազբորկաներով՚: Օդեսայում սպանության ՙկիսահաջողված՚ փորձ էր կատարվել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 10 Սեպտեմբեր 2014 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է` ՎԵՐՑՆԵԼ ԳԵՐԻ, ԱՊԱ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԿԱՄ ՍՊԱՆԵԼ

ՙԹշնամու գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակը մինչ օրս չի հանձնվել հայկական կողմին, որը մեկ անգամ եւս փաստում է, որ այստեղ տարօրինակ շատ բան կա՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի հանձնմանը ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2014 00:00

ՙՎԵՐՋԻՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ՚

Չնայած վերջին դիվերսիաներից հետո իրավիճակն էականորեն հանդարտվել է, սակայն թե° ԼՂՀ-ի եւ թե° Հայաստանի պաշտպանության գերատեսչություններն ամեն օր հայտարարում են հրադադարի ռեժիմի խախտման հերթական փաստերի մասին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2014 00:00

«ԵԹԵ ԵՍ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԳԼԽԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ, ԻՆՔԸ ՆԵՐՔԵՎՈՒՄ Է,  ԻՆՉՊԵՍ ՃՏՊՏԱ»


Պատմական Նախիջեւանի հետ մեր սահմանները բարելավված են, ու նոր հենակետերի բարեկարգման աշխատանքներ են տարվում: Երեկ հակառակորդի կողմից «Էշակ մեյդան» կոչվող լեռնանցքն այսօր կրկին իր հայկական «մարդավարի» անվանումն է ստացել` Նժդեհի լեռնանցք: Այո, ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի առաջադրած խնդիրը կատարված է` հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում Հայաստանն իշխող դիրքերում է, իսկ այդ սխրանքը կերտողները պարգեւատրված են ՀՀ նախագահի կողմից` հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Այժմ սահմանում կատարյալ լռություն է: Այս ամենի ականատեսը եղանք ինքներս` բոլորովին վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ լինելով Հայաստանի հյուսիսային սահմանապահ դիրքերում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 10 Սեպտեմբեր 2014 00:00

ԴԻԱԿՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ,
ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ` ԼՌՈՒՄ


Մերձմոսկովյան Լենինյան շրջանում երեկ գյուղական ճանապարհին հայտնաբերվել էր  33-ամյա մոսկվացու դին: Նա սպանվել էր դանակահարության հետեւանքով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 16 Հուլիս 2014 00:00

ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԱՅՐ

Թուրքիայի Անթալիա քաղաքում մի կին մտել է ամուսնուն պատկանող շինանյութերի խանութ, տեսել էր այնտեղ մերկ քայլող աշխատակցուհուն եւ դանակահարել նրան:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 10 Սեպտեմբեր 2014 00:00

ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ «ԴԱՍ ՏՎԵՑԻՆ» ԹՇՆԱՄՈՒՆ


Այս ամառ ադրբեջանական զինված ուժերը որոշեցին իրենց մասին հիշեցնել հայ-ադրբեջանական սահմանագծում: Սակայն երբ նախարար Սեյրան Օհանյանը թշնամուն պատժելու խնդիր դրեց, իրավիճակը կտրուկ փոխվեց հօգուտ հայերիս: Լինել հանդուգն, նախաձեռնող, կամք պարտադրել թշնամուն` մշտապես լինելով դրության տերն առաջնագծում. սա է նախարար Օհանյանի պահանջն իր հրամանատարներից:
Հուլիսի 31-ի գիշերը բարի չէր Ակնայի սահմանապահ դիրքերին մոտ ականապատման փորձ անող հակառակորդի սակրավորների համար: Այս մասին դեպքից ընդամենը մի քանի օր անց «Իրավունքը» նախ զրուցեց հետախուզական ստորաբաժանման բարձրաստիճան սպաներից մեկի հետ (որպես կանոն չենք նշում հետախույզի անուն-ազգանունը), ով վերոնշյալ գործողությունների կիզակետում է եղել` գլխավորելով այն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 23 Հուլիս 2014 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼՈՒ ՙԹՈՒՅԼԱՏՐՈՒԹՅՈՒՆ՚

Մոսկվայի մի բնակիչ ուշ երեկոյան ավազակային հարձակման էր ենթարկվել իր շենքի մոտ: Հարեւաններից մեկը տեսել էր կատարվածը եւ պատշգամբից տրավմատիկ ատրճանակից կրակ էր արձակել ավազակների ուղղությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2014 00:00

28 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻՆ ՙՍԿԱԾ՚ ԷՐ 6 ՏԱՐԻ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն բացահայտել է 28 միլիարդ ռուբլու հափշտակում: Հսկայական այդ գումարները չքվել էին Խնայբանկիª Մոսկվայի Կրասնայա Պրեսնյա շրջանի բաժանմունքից: Մեղադրանքը առաջադրվել է ֆինհաստատության ղեկավար Ալեքսանդր Դիդենկոյին, ով, ըստ իրավապահների, 2008-2009թթ. ստեղծել էր հանցավոր խումբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2014 00:00

«ՑԱՆԿԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՄԵՋ
ԿԱ ԱՆԱՍՆԱԳՈՂԻ ՊԱՀՎԱԾՔ»


Արցախը երբեք էլ հերոսների պակաս չի ունեցել, ու այսօր էլ արցախյան սահմանապահ դիրքերից սարսափում է թշնամին, որովհետեւ բազմիցս լսել է երեկվա ու մերօրյա հերոսների մասին, որոնց անվան շուրջ լեգենդներ են հյուսվում: Հենց այդ լեգենդար հետախույզներից մեկին էլ օգոստոսյան ամենաթեժ օրերին հանդիպեցինք ԼՂՀ հյուսիսային սահմանի դիրքերից մեկում: Հայտնի պատճառներով, հետախուզական ստորաբաժանման մեր բարձրաստիճան սպայի անունը չենք նշում, ու թերեւս դրա կարիքը չկա էլ, որովհետեւ իր անվան շուրջ պտտվող բազում լեգենդներն ու դեմքի սպիներն ավելին են ասում իր անձի մասին: Ստորեւ ներկայացնում ենք արդեն իսկ հերոսական կենսագրություն կերտած հետախույզի հարցազրույցի շարունակությունը (սկիզբը` տպագրվել է «Իրավունք» թերթի տպագիր համարում):

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 23 Հուլիս 2014 00:00

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է ԽԱԽՏՈՒՄ


Ստորեւ ներկայացնում ենք ՙՀետաքննության՚ թիվ 79 (2427)-ում հրապարակված N զորամասի հրամանատար, փոխգնդապետ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցի շարունակությունը:

ՍԱՀՄԱՆԻ ԲԵՐԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՅԴՔԱՆ ՋԱՀԵԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԴՈՒ ԵՍ


Փոխգնդապետի համար զորամասն իր առաջին տունն է, իսկ ընտանիքի մասին էլ խոսելուց ասաց. ՙԻնչ է եղել որ, մարդիկ իրենց համար ապրում են, եթե սահմանները հսկվում են, եթե խաղաղություն է, ուրեմն ամեն ինչ արդեն լավ է՚:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 04 Հունիս 2014 00:00

ՙՏԱՔ՚ ՈՒ ՙՍԱՌԱԾ՚ ՀԵՏՔԵՐՈՎ

Սանկտ Պետերբուրգում  ձերբակալվել է Ուզբեկստանի մի քաղաքացի: 7-ամյա աղջնակը պատմել էր իր ծնողներին, որ իրեն գետի ափին բռնաբարել էր մի տղամարդ: Ծնողները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն եւ, հանցագործը հաջորդ իսկ օրը հայտնաբերվել էր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 16 Հուլիս 2014 00:00

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ՄԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է ԽԱԽՏՈՒՄ


Առավոտ կանուխ կրկին զորամասում ենք: Հարավ-արեւմտյան այս զորամասն այցելում եմ երկրորդ անգամ: Առաջին անգամ այցելելով զրուցեցի զինվորների հետ, ծանոթացա նրանց առօրյային, բոլորն էլ գիտակից ու խելացի տղաներ, ամենակարեւորը` Հայրենիքի հանդեպ սերը նրանք արտահայտում են ոչ թե լոկ խոսքերով, այլ իրենց կատարած գործերով: Այն, ինչին ականատես եղա զորամասում, հաճելի էր` կարգ ու կանոն, մաքրություն: Թվում էր, թե այս տարածքը Հայաստանից կտրված մի փոքրիկ աշխարհ է, որն ապրում է իր օրենքներով, եւ ըստ այդ օրենքների բոլորն այստեղ մեկ ընտանիք են, եւ այդ ընտանիքի բոլոր անդամների նպատակը մեկն է` պաշտպանել Հայրենիքի սահմանները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 30 Ապրիլ 2014 00:00

100 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ

2011-ի սեպտեմբերին 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ռուսաստանցի օդաչու Կոնստանտին Յարոշենկոն: Դատավարությունը իրականացվել էր ԱՄՆ-ումª Լիբերիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմիցª դատարան ներկայացված ապացույցների հիման վրա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 27 Օգոստոս 2014 00:00

ՙՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ՚

Ինչպիսի երանգով կհնչեր Ստանիսլավսկու հանրահայտ ՙՉեմ հավատում՚ մասնագիտական բացականչությունը, եթե բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսորներից մեկը իր կենդանության օրոք տեղեկացվեր, որ այն թատրոնում, որտեղ սկիզբ էր առել նրա փառավոր ճանապահը, ՙբեմադրվելու՚ է ... խմբակային սեքս:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 27 Օգոստոս 2014 00:00

ՙՍԻՐՈ ԱՆՈՒՐՋՆԵՐ՚` ԱՌԱՋԻՆ ԳԾԻՆ


Յուրաքանչյուր հայ տղայի համար բանակում ծառայության երկու տարիներն ինքնադրսեւորման յուրահատուկ հնարավորություն է, երբ նա ընտանիքից ու հարազատներից հեռու` բոլորովին այլ մարդկանց ու այլ միջավայրում փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է հաղթահարել դժվարությունները եւ պատվով կատարել այն պարտականությունները, որն ունի ընտանիքի եւ Հայրենիքի նկատմամբ: Երկու տարիների այդ ՙինքնաքննությունը՚ ծառայությունից հետո օգնում է նրանց կազմել ամուր ընտանիք եւ նպաստել պետության զարգացմանը եւ առաջընթացին:
Սերժանտ ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ծառայում է Հայոց բանակի N զորամասում, նա այն զինվորներից է, ով ծառայության է մեկնել ԵՊՀ-ում 4 տարի ուսանելուց հետո: Մասնագիտությամբ իրանագետ է, նշում է, որ բոլոր մասնագիտությունները առ ոչինչ են, եթե մարդը չի կարող իր պարտքը կատարել Հայրենիքի նկատմամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 04 Հունիս 2014 00:00

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՕՋԱԽ
ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԳՈՆԵ ՄԵԿ ՊԱՇՏՊԱՆ ՊԵՏՔ Է ՏԱ...»


Հայրենասիրություն` բառ, ապրում, որը վերարթնացնելու ու դրա ուժը կրկնապատկելու այնքա¯ն ուղիներ կան` ռազմաշունչ երգեր, խիտ ասելիքով հագեցած բանաստեղծություներ, ոգեկոչող ելույթներ… Բայց միջոցներից ամենազորեղը սեփական աչքով ու մասնակցությամբ ՙառաջին գծում՚ լինելն է, զինվորի ու սպայի կողքին նստելը. այնքա¯ն ապրված է, այնքա¯ն իրական նրանց ամեն բառն ու ժեստը, ամեն միտքն ու հայացքը: Ակամայից պատվում ես հպարտությամբ ու այդքան մոտ զգում հայրենիքիդ պաշտպանին, ակամայից հասկանում ես այդ անեզր բառի` հայրենասիրության իրական իմաստը…

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 02 Հուլիս 2014 00:00

ԵՎՐՈՊԱՑԻ ՈՒՂՏԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Ուղտն էկզոտիկ կենդանի է, իսկ Թբիլիսինª արդեն եվրոպական քաղաք: Ուղտն ունի սեփականատեր եւ... ազատ շարժվելու իրավունք: 70-ամյա թբիլիսցին ունի թոռ եւ ունի ազատ, բայց զգուշավոր շարժվելու իրավունք...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 09 Հուլիս 2014 00:00

ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾ, ԹԵ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԶՈՀ

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Ռոման Սելեզնյովին: 30-ամյա մոսկվացին կասկածվում է համակարգչային խարդախության մեջ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 02 Հուլիս 2014 00:00

ՙՈՐԴԻՆԵՐԻՍ ՄԻՇՏ ՀԵՏՍ ՀԵՆԱԿԵՏԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ՚


Դրսում բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կան հայ սպայի կերպարի մասին, փուչ խոսքեր են, հայ սպային ավելի լավ ճանաչելու եւ նրա կերպարի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ լինել զորամասում եւ զրուցել սպաների հետ, տեսնել այն աշխատանքները, որոնք իրականացնում են նրանք: Հեշտ է մարդկանց գործերը չտեսնելով` դատողություն անել նրանց մասին, քննադատել ու մեղադրել խստապահանջ լինելու մեջ:
Մի քանի անգամ է` ինչ այցելում եմ Հայաստանի տարբեր սահմանապահ զորամասեր եւ հայ սպայի կերպարի մասին պատկերացումներս բոլորովին փոխվեցին: Նախկինում կարծում էի, որ սպաները զինվորների նկատմամբ ցուցաբերած խստապահանջությունից բացի` նրանց ոչինչ չեն տալիս, բայց այդ այցելությունների ընթացքում հասկացա, որ նրանք ուշադիր եւ հոգատար են հայ զինվորի նկատմամբ, նրան են փոխանցում տարիների ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները եւ փորձը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Չորեքշաբթի, 09 Հուլիս 2014 00:00

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՄԻ ԶԻՆՎՈՐ ԱՆՏԵՍՎԱԾ ՉԷ


Որպեսզի Հայոց բանակը հզոր լինի եւ Հայոց երկրի սահմանները` ամուր, անհրաժեշտ է, որ բանակում ծառայող եւ այդ սահմանները հսկող զինվորը միշտ առողջ լինի: Շատ եմ լսել, երբ ծնողները իրենց որդիներին ճանապարհում են Հայոց բանակ` սկսում են մտահոգվել` ՙԱստված չանի, եթե որդիս հիվանդանա, արդյոք այնտեղ կան բժիշկ մասնագետներ, որ որդուս բուժեն՚: Այդ խոսակցությունները չեն դադարում այնքան ժամանակ, մինչեւ ծնողները չեն այցելում իրենց որդու զորամաս` անձամբ տեսնում զորամասի առօրյան եւ բուժսպասարկման որակը: Որից հետո էլ երկու տարի այլեւս այդ հարցով չեն մտահոգվում:
Որպես հայ զինվորի քույր` այս հարցն ինձ էլ է միշտ մտահոգել, սակայն այժմ հանգիստ եմ, քանի որ ես նույնպես ծանոթացա Հայոց բանակի մի քանի զորամասերի բուժծառայության որակին, ավելին`

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 4