Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 30 Մայիս 2014 14:14

ԶԱՏԻԿՅԱՆՆԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Վերջերս կրկին քարոզչություն է ծավալվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի  որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանի եւ նրա ընտանիքի դեմ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 28 Մայիս 2014 14:14

ՙՊԱՀԵՍՏԱՅԻՆ՚ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐ

Մայիսի 26-ին, ժամը 16:20-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղից Ոստիկանության Արարատի բաժնում էին հայտնվել 1983 թ. ծնված Նորիկ Ի.-ն եւ նրա ՙՄերսեդես-Բենց Ե-200՚ մակնիշի ավտոմեքենան:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 28 Մայիս 2014 14:14

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
ՎԵՐՆԻՍԱԺԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ


Մայիսի 17-ին Վերնիսաժի հարեւանությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից արդեն ավելի քան 10 օր է անցել: Սակայն, թեեւ այդ դեպքի հետ կապված գրեթե ամեն բան պարզ է` թե ով է կրակել, ում, որտեղ, թերեւս` նաեւ ինչու, սակայն այս ամենի հետ կապված` այս ընթացքում ստեղծվել է բավականին տարօրինակ իրավիճակ:
Ինչպես նմանատիպ հայտնի հանցագործությունների ժամանակ, այս դեպքում եւս առաջին իսկ ժամերից միջադեպը սկսեց քաղաքականացվել` հաշվի առնելով, որ կրակողը` Գոռ Առաքելյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան էր: Բայց բավականին արագ էլ քաղաքականացման այդ գործընթացը հանդարտվեց, եւ հենց այստեղ է, որ ի հայտ եկավ առաջին տարօրինակ դրվագը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 27 Մայիս 2014 14:14

ՙԲԵՆԶԻՆԸ ԼՑՐԵԼ Է ՎՐԱՆ ԵՎ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԱՅՐԵԼ ԻՐԵՆ՚

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ, 82-ամյա Լազրո Գաբրիելյանը, ով նախօրեին մահացել է ինքնահրկիզվելու հետեւանքով, վերջին շրջանում որոշ հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին մեզ հետ  թղթակցին հայտնեց գյուղապետ Միսակ Միսակյանը: Գյուղապետի խոսքով.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 27 Մայիս 2014 14:14

ՍՆԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ԷԼ ՙԽԼԵՑԻՆ՚,
ԻՍԿ ԱՇՈՏԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՙԲռնված հանցագործը արդեն քանի ամիս է մեր հարեւան պետությունում է, բայց թե ինչն է պատճառը, որ դեռ չեն արտահանձնում` չգիտեմ: Ասում էին, որ քառասուն օր հետո պետք է արտահանձնեին, բայց ուր ա, չկա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 21 Մայիս 2014 14:14

ՙԵՐԵԽԱՆ՚ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԷՐ ՈՒԶՈՒՄ,
ԻՍԿ ԴԱՏԱԽԱԶԸª ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ


Քննչական մարմիններն իրենց կարող են ՙշլանգի՚ տեղ դնել, սակայն բացառապես այն սահմաններում, որոնք կթույլատրի դատարանը:
Անմեղության կանխավարկածը հերքող ցավալի այս փաստը հերթական անգամ հաստատվել էր Արագածոտնի մարզի դատարանումª Սուրեն Գրիգորյանի քրեական գործը քննելիս...

ԼԵՌՆԵՐԻ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ...
ՙՕՊԵԼՈՎ՚

Ով կարող է հերքել, որ սիրահարված պատանու խնդրանքով աղջնակին փախցնողը չի ղեկավարվում շահադիտական նկատառումներով: Չհամարձակվեք, քանի որ Արագածոտնի մարզի ոստիկաններն ու դատախազները դրանում համոզված էին. Սուրեն Հակոբի Գրիգորյանին առաջադրվել էր հենց այդպիսի մեղադրանք, այն բանի համար, որ նա...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 21 Մայիս 2014 14:14

ԳՈՐԾԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ


Խնամուն ծեծելու համար ոստիկանության բաժնի հարակից տարածքը լավագույն վայրը չէ: Ըստ որոշ լրագրողների եւ քաղաքացիներիª այս դրույթը առանձնապես արդիական է այն դեպքերում, երբ ծեծողը գործարարի կին է...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 21 Մայիս 2014 14:14

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

Օրհան Զեյնալովից հետո, որն ամիսներ առաջ Մոսկվայում սպանեց Եգոր Շչերբակովին, հերթական ադրբեջանցին է հայտնվել հանրային զայրույթի կենտրոնում: Այս մեկն էլª Մաարիֆ Մամեդովը, Յուգրա քաղաքում դաժանաբար սպանել է նախկին ընկերուհունª Յուլյա Պախտեուային:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 20 Մայիս 2014 14:14

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՐՈՍԻ ԱՐՏԱՀԱՆՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՙՕֆշորային սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը օրենքով պետք է արդեն Հայաստանում լիներ, սակայն Վրաստանի արդարադատության նախարարը դեռ չի մակագրել Հայաստան արտահանձնելու նրա դիմումը՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի արտահանձմանը`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 20 Մայիս 2014 14:14

ՙԳՈՐԻՍՈՒՄ ԼՈՒՐՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ՚

ՙԻհարկե, Գորիսում բոլոր չորս թեկնածուներն էլ իրենց ձեւով պայքարում են: Չորս թեկնածուներին էլ ճանաչում եմ, չորսն էլ իրենց ձեւով հարգված մարդիկ են:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 14 Մայիս 2014 14:14

ՙԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐԾԱՆԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԸ`
ԵՐԿՈՒ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԻԶԸ ԾՈՒՌ ԹՈՂՆԵԼՈՎ՚


ՙԻրավունքը՚ նախօրեին անդրադարձել էր մայիսի 12-ին Տավուշի մարզի Իծաքար գյուղում կատարված ողբերգական դեպքին: Երբ նույն գյուղի բնակիչ 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ էր արել կնոջը` 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին: Հիշեցնենք, որ տեղի գյուղապետը անդրադառնալով կատարվածին` մասնավորապես նշել էր. ՙՆախնական վարկածով, այսինքն` վերջերս, կնոջ պատմելով, ամուսինը սկսել է մի այլ կարգի խմել եւ խանդել կնոջը: Թե ում եւ ինչ պատճառով` տեղյակ չեմ, բայց, որ ընտանեկան վեճ էր եղել խանդի պատճառով, դա հաստատ է՚:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 14 Մայիս 2014 14:14

ԵՐԵԽԱՆ ԱՆՀԱՅՐ Է ԾՆՎԵԼՈՒ

Երիտասարդները ամուսնանում են: Ճոխ հարսանիք են անում: Հասկանալի էª քնում են միասին: Ուրախալի էª կինը հղիանում է, եւ երիտասարդ ընտանիքը երեխայի է սպասում...
Չէ, ուրախալի չէ: Բուժհաստատությունից ահազանգ է կատարվում ոստիկանությանը, թե հղի կինը անչափահաս աղջնակ է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 14 Մայիս 2014 14:14

ՓԱՅԾԱՂԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է

Այդպես են համարում հանցագործ աջիկների ազգականները, որոնք վճռական են բողոքարկելու Մոսկվայի Նարո-Ֆոմինսկի դատարանի դատավճիռը: Գազանները յոթն էին, այդ թվումª անչափահաս աղջիկներ: Տարիուկես առաջ նրանք դաժանաբար ծեծել էին անչափահաս հաշմանդամ մի աղջնակի եւ խլել էին հեռախոսը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 13 Մայիս 2014 14:14

ԿՆՈՋԸ ԽԵՂԴԵԼ Է ԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Երեկ ողբերգական դեպք է պատահել Տավուշի մարզի Իծաքար գյուղում: Նույն գյուղի բնակիչ 1981թ. ծնված Մերուժան Հարությունյանը խեղդամահ է արել կնոջը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Իծաքարի գյուղապետ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Գյուղապետի խոսքով.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 13 Մայիս 2014 14:14

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԸ ՄՍԻՑ ՉԷ

ՀՀ արդարադատության նախարարության ՙԱբովյան՚ քրեակատարողական հիմնարկում մայիսի 9-ին վեց դատապարտյալ թունավորվել են:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 07 Մայիս 2014 14:14

ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԱԿՈՎ


ՙԲոլոր երեխաներն արտիստներ են. խնդիրն այն է, թե ինչպես մնալ արտիստ` մեծանալուց հետո՚: Կհամաձայներ արդյոք, մեծն Պիկասոյի այս եզրահանգմանը մեծն Շեքսպիրը, եթե հայտնվեր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում կամ ... Վանձորի դատարանում...
30-ամյա Ակսել Մխիթարյանին երեխա իհարկե չես անվանի, սակայն որպես մեր իրականության հասուն Ռոմեո, կարծում եմ եւ ցավոք, նա ՙհասկանալի՚ է շատերին...

ԱՆԲԱՎԱՐԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱԼԸ

Ալլան Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է 15 տարի: Վատ դերասանուհուն, հավանաբար, այդքան ժամանակ թատրոնում չէին պահի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 07 Մայիս 2014 14:14

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ

2012թ. նոյեմբերի 18-ին Վանաձորի ՙՄուշ՚ ռեստորանում սպանվել էր փաստաբան Սամվել Շարբաթյանը: Այսպիսի մեղադրական եզրակացությամբ 2013-ի հոկտեմբերից առ այսօր ընթանում է դատաքննությունը: Ըստ իրավապահներիªմեղադրյալ Արտակ Վերանյանը օդամղիչ ատրճանակով 6 անգամ կրակել էր Շարբաթյանի վրա...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 30 Ապրիլ 2014 14:14

ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԱԿՈՎ ԹԻԿՈՒՆՔԻՆ ՀԱՐՎԱԾԵԼԸ ՉԷ


Մեզանում դեռ տարածված է այն կարծիքը, թե ՙտղամարդկային ռազբորկաներին՚ չպետք է խառնվեն իրավապահ եւ դատական մարմինները: Ճիշտ է, շատ դեպքերում այդպիսի համոզմունքի երիտասարդները հանգում են այն բանից հետո, երբ կատարված հանցագործությունից հետո մեղադրյալը կամ նրա ազգականները ՙքավում՚ են մեղքերը պատճառված վնասի փոխհատուցումից հետո... Ցավալին սակայն այն է, որ այդ ՙտղամարդկանցից՚ շատերը չեն գիտակցում, որ տղամարդկությունը դանակով թիկունքին հարվածելը չէ, այլ ծագած վեճը խաղաղությամբ հանգուցալուծելն է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 30 Ապրիլ 2014 14:14

ՈՍՏԻԿԱՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ

Երեկ ՀՔԾ-ում տեղեկություններ կորզելու նպատակով` ոստիկանների կողմից Գավառի գյուղերից մեկի բնակչի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 25 Ապրիլ 2014 14:14

ՄՈՒԾՈՒՄ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ


Հանցագործին հանձնելը կոչվում է էքստրադիցիա: Դրա ծախսերը հոգում է պետությունը: Այսինքնª հարկատուն:

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ. Լազարյանը համաձայն չէր այդպիսի դրվածքի հետ եւª իր կողմից պաշտպանվող մեղադրանքի հիման վրա քննվող քրեական գործով ներկայացրել էր քաղաքացիական հայց. ՙՎանիկ Խաչիկի Շահինյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.353.395 ՀՀ դրամ գումար` որպես դատական ծախսերի գումար՚: Ըստ դատախազիª հենց այդքան գումար էր փաստացի ծախսվել հետախուզման մեջ գտնվող Վանիկ Շահինյանին ՀՀ տեղափոխելու համար ոստիկանության գործուղման համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 25 Ապրիլ 2014 14:14

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԷԼ ԵՆ ՓՈՂ ԱՇԽԱՏՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, ինչպես նաեւ արդեն մեր տոների ու ծեսերի մեջ մտած մեռելոցների, անգամ Եղեռնի օրը, ծաղկավաճառների համար բարեբեր ժամանակներ են:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 25 Ապրիլ 2014 14:14

ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆ


ՙԱշոտ Սուքիասյանին կարտահանձնեն: Արդեն իսկ իրավական առումով նրա արտահանձնման հարցը կարելի է լուծված համարել, մնում է տեխնիկական մասը՚,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական վարչության պետ ՇԱՀԵՆ ՏՈՆՈՅԱՆԸ: Նրա խոսքով.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2014 14:14

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՙԿԱՏԱՖԱԼԿՆԵՐ՚...


Երեք մահվան դեպքերից հետո հարուցված սույն քրեական գործով մեղադրական եզրակացությունը սկսվում է հետեւյալ փաստի արձանագրմամբ. ՙԱրմավիրի բժշկական կենտրոն՚ փակ բաժնետիրական ընկերությունը, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ Է: Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ Արմավիրի մարզպետն է: Ընկերությունը ստեղծվել էª ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-իª ՙՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման մասին՚ թիվ 1911-Ն որոշման համաձայն...՚:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2014 14:14

ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՐ

Նախօրեին Արարատի մարզի Դարակերտ գյուղում հերթական ինքնասպանության դեպքն էր գրանցվել: Նույն գյուղի բնակիչ 42-ամյա Արմեն Մովսիսյանը ինքնասպանություն է գործել իրենց տան բակում` ծառից կախվելու միջոցով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2014 14:14

ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՐՐՈՐԴ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է


ՙՍպարտակ Ղուկասյանի գործով նախաքննությունը մտել է փակուղի՚,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 22 Ապրիլ 2014 14:14

ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԱԱԾ-Ի ՎԱՐՈՒՅԹ


Ինչպես հայտնի է, օրեր առաջ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի քննությունը Ոստիկանության վարույթից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության վարույթ: Հիշեցնենք, որ վերը նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Իսրայել Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 38-104-րդ հոդվածներով (սպանության եւ սպանությունը պատվիրելու համար) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):  
Թեինչով է պայմանավորված գործի քննության տեղափոխումը ԱԱԾ, փորձեցինք պարզել նախ ԱԱԾ մամուլի պետ ԱՐԾՎԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 22 Ապրիլ 2014 14:14

ՙՇԱՆԹՆ ԸՆԴԴԵՄ ՙԻՐԱՎՈՒՆՔ ՄԵԴԻԱ՚ ՍՊԸ-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է

Ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվեր ՙՇանթն՚ ընդդեմ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ-ի հայցով դատավճիռը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 16 Ապրիլ 2014 14:14

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԿՐՔԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


ՙԵղիշե Սմբատի Թորոսյանը շուրջ 12 տարի գտնվել է արտամուսնական հարաբերությունների մեջ Գյումրի քաղաքի բնակչուհի Հասմիկ Կարապետի Եղիազարյանի հետ...՚:
ՙՄոտեցիր եւ թույլ տուր համբուրեմ քեզ...՚:
Դժվար է հավատալ, սակայն նշված երկու նախադասություններն էլ վերցված են մեկ քրեական գործից, որում առկա են շեքսպիրյան բոլոր կրքերը...

ՍԻՐԵԼ ԷՐ, ԹԵ ՉԷՐ ՍԻՐԵԼ

2013թ. ապրիլի 16-ին բեկորային բազմաթիվ վնասվածքներով ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Հասմիկ եւ Հովհաննես Եղիազարյաններն ու Եղիշե Թորոսյանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 16 Ապրիլ 2014 14:14

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Ապիրլի 14-ին, ժամը 18:05-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 16 Ապրիլ 2014 14:14

ԴԱՀԿ-Ն 8 ՏԱՐԻ ՊԱՐՏԱԿՈՒՄ Է ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՕԳՈՒՏ ՕԼԻԳԱՐԽԻ

ՀՀ քաղաքացի Լյուբով Սուրենի Փիլոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է բաց նամակով.
ՙԵրեւանի քաղաքապետարանի եւ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից օրենքի կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք ելնելով Արա Աբրահամյանին պատկանող ընկերության շահերից, 8 տարվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում 29.05.2006թ. 05-3374 դատական կատարողական թերթով իմ օրինական պահանջները կատարելու համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 15 Ապրիլ 2014 14:14

ԻՍԿ ՄՈՎՍԵՍԻ ԴԻԱԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ


Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով որոշ փորձաքննությունների արդյունքներ արդեն պատրաստ են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի պաշտպան ԳԱՅԱՆԵ ԳԱԼՈՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով, սակայն.
-Որոշ փորձաքննությունների պատասխաններ արդեն կան, բայց դեռեւս չեմ  հասցրել ծանոթանալ, ամեն դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ բան հայտնաբերված լինի իմ պաշտպանյալի հետ կապված: Կծանոթանամ, կտեղեկացնեմ:  Մի բանում վստահ եմ` նախաքննական մարմինը շտապեց` հայտարարելով, թե աղմկահարույց սպանության գործը բացահայտված է: Ճիշտն ասած, ես մտածում եմ, որ նախաքննական մարմինն ապացույց չունի եւ պիտի մեղադրանքը առհասարակ հանի իմ պաշտպանյալի վրայից, ոչ թե ցմահ ազատազրկման դատապարտի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 15 Ապրիլ 2014 14:14

ՙԾԱՅՐԱՀԵՂ ԴԺԳՈՀ ԵՆՔ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ՚


Ավարտվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանը նախորդ տարի հունիսի 2-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 11 Ապրիլ 2014 14:14

ԶԳՈՒՇԱՑԵՔª ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ


Ինձ հաճելիորեն զարմացրեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի դրական արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանիª 2013 թ. ոստիկանության գործունեության տարեկան զեկույցին: Մի, բայց ամենակարեւոր խոսքով ասածª ոստիկանապետը Պաշտպանի զեկույցը որակել էր որպես այդ  կառույցների միջեւ առարկայական արդյունավետ համագործակցության օրինակ: Նկատի ունենալով նաեւ, որ դա տեղի էր ունեցել ապրիլի 9-ի գործնական հերթական պարապմունքին, որին մասնակցել էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի այդ գնահատականը ներկայանում է որպես պահանջª բացել ոստիկանության դռները ՀՀ քաղաքացու իրավունքների առջեւ...
Զարգացնելով այս թեմանª նշեմ, որ մեկ այլ հրապարակային հայտարարությամբ Պաշտպանը նշել էր, որ իր համոզմամբ, ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար լուրջ արգելանք է հանդիսանում դատական եւ դատախազական համակարգերում առկա կոռուպցիան:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 09 Ապրիլ 2014 14:14

ՍՊԱՆՎԱԾ ՀՈԳԻ ԵՎ ՍԱՏԿԱՑՎԱԾ ՙՍՏԵՐՎԱ՚


Այս հանցագործության իրական զոհերը մանկահասակ երկու երեխաներ են: Աստված չանի, որ նրանք երբեւիցե կարդան իրենց հոր վերաբերյալ մեղադրական դատավճիռը, որպեսզի չանիծեն իրենց կյանք տված կնոջը...

ՙԿԱՊԻ ՄԵՋ Է ՍՏԵՐՎԱՆ...՚

Արտյոմ Ղազարյանը խեղդամահ էր արել իր կնոջըª Ցողիկին: Շուրջ 15 րոպե սեղմել ու սեղմել էր կոկորդը: Նայել էր նրա աչքերին, լսել էր նրա խռխռոցը եւ 15 երկար րոպեներ սեղմել ու սեղմել էր իր երեխաների մոր կոկորդը...
Դաժան է, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր տեղի ունենալ գազանության նման դրսեւորում: Դժվար էր, մինչեւ...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 09 Ապրիլ 2014 14:14

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՄԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՄԵՋ

Գեղարքունիքի մարզի Ախպարաձոր գյուղի բնակիչ Մարտիրոսին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 09 Ապրիլ 2014 14:14

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ
ՀԱՄԱՐ


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 42-ամյա մի կնոջ: Կինը ընդունել էր ՙհրավերքը՚ և... ոստիկաններին պատմել այն, ինչը առնվազն 4 ամիս գաղտնի էր պահում բոլորից: Ըստ ոստիկաններիª կինը հայտնել էր.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 08 Ապրիլ 2014 14:14

ՙՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻՆ՚ ԾԵԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


Հայաստանի քրեական աշխարհում ՙօրենքով գող՚ Օշականցի Գեւորիկին ծեծելու մասին շրջանառվող լուրերի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Հայտնի է, որ հանցաշխարհի օրենքներով ՙօրենքով գողին՚ ծեծելն անպատվություն է եւ, ըստ վերջին օրերին շրջանառվող խոսակցությունների` նման փաստի ապացուցման դեպքում կարող է ընդհուպ առաջանալ տվյալ ՙօրենքով գողին՚ կարգավիճակից զրկելու հարց:
Միաժամանակ նրան ծեծողները եւս պետք է պատասխան տան ՙօրենքով գողին՚ ծեծելու համար, հիմնավորեն իրենց գործողությունները, հակառակ պարագայում` լուրջ խնդիրներ կունենան:
Ըստ նույն խոսակցությունների` ՙօրենքով գողին՚ ծեծելու համար հանցավոր աշխարհում պարզաբանումներ են պահանջել երրորդմասցի Լյովիկից, քանի որ միջադեպը հենց նրա անվան հետ է կապվում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 08 Ապրիլ 2014 14:14

ՙԵՂԲԱՅՐՍ ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՏԱՌԱՊՈՒՄ՚

Օրերս Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում արձանագրվել է հերթական ինքնասպանության դեպքը: Ինքնասպանություն է գործել 57-ամյա Արամայիս Խ.-ն`  տանիքից կախվելու միջոցով: Թե ինչն է 57-ամյա տղամարդուն դրդել նման քայլի, փորձեցինք պարզել վերջինիս հորեղբորոդուց` ԳԱՌՆԻԿԻՑ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 08 Ապրիլ 2014 14:14

ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆԻՉԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործով քննիչ Ալեքսանդր Ղազարյանն ազատվել է աշխատանքից եւ դուրս եկել ՊՆ համակարգից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՕՂՈՒ ԵՎ ԽԱՆԴԻ ԶՈՀԵՐԸ ՍՊԱՆՈՒՄ ՈՒ ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ



2011-ի նոյեմբերին Ստեփանավանում կատարված դաժան սպանության մասին լուրը տարածվել էր արագ եւ արագ էլ ՙգունաթափվել՚ էր բազմաթիվ այլ, ոչ պակաս սարսափներ ՙառաջարկող՚ լուրերի տարափում: Մեր անդրադարձն այդ դեպքին թելադրված է առարկայական այն մտորումներով, որ 60 տարեկան վատառողջ տղամարդու համար 12 տարի ժամկետով ազատազրկումը այն պատիժը չէ, որի հետ դյուրին է մերվել: Մինչդեռ Արշավիր Դեմիրխանյանը չէր բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը…
Ինչու:
Իզուր կլինի փնտրել պատասխանը այս հրապարակման մեջ: Այնուամենայնիվ, հեղինակը չի բացառում, որ հոդվածը, հավանաբար, մտորումների առիթ կհանդիսանա այն ընթերցողի համար, ով կհամարի, թե այսպիսի հարցերը անպատասխան չպետք է մնան…

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՙՎԱՐԴԱՎԱՌԻՆ՚



Ոստիկանության կայքում երեկ տեղադրվել էր հետեւյալ տեղեկատվությունը. ՙՀուլիսի 23-ին, ժամը 01:30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուրի ՙՉինգիլ՚ կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել եւ սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985թ. ծնված Վրեժ  Մ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ՚:
Զանգվածային լրատվամիջոցները փոքր-ինչ ավելի ՙշռայլ՚ էին գտնվել եւ ՙհավելյալ՚ տեղեկացրել, որ սպանությունը տեղի էր ունեցել խնջույքի ժամանակ. Վարդավառի տոնակատարությանը հավաքվել էին մարզի տարբեր բնակավայրերի բնակիչներ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙՄԱՀՃԱԿԱԼՆ ԻՆՉ Է, ԴԱ ԷԼ ՉԿԱ՚

Վերջերս Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անընդհատ հանդես է գալիս ասուլիսներով եւ հայտարարում, որ անցնում են հերթական դատաիրավական բարեփոխումների փուլին եւ, սկսած քրեական օրենսգրքից, բոլոր օրենսգրքերում լուրջ փոփոխություններ են կատարվելու:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙԱՆԺԵԼԱՆ ԱՅԼԵՎՍ ՈՐԵՎԷ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՏԱԼ՚



Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի սկանդալային լուսանկարները տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ մեղադրվող Կարեն Արայանը, ինչպես հայտնի է, հուլիսի 18-ի առավոտյան ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում կարել է բերանը եւ հայտարարել անժամկետ հացադուլ:
Մինչ հացադուլի անցնելը Կարեն Արայանը Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին եւ ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից, պնդելով, թե. ՙԵս` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի սկանդալային լուսանկարը տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների եւ դերասանուհու ոչ ճիշտ որակած փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ... ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐԻ ԷԼ ՍՊԱՍԵԼ

Վերջերս անդրադարձել էինք  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի սողանքներին, որտեղ մոտ 90 ընտանիք ապրում է սողանքային գոտում, վտանգելով կյանքը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՄԱՀՎԱՆ ՙԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ՚ ԽՆԴԻՐՆԵՐԸ

25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի` վիրահատական սեղանին մահանալու դեպքից 4,5 ամիս անց մեղադրանք էր առաջադրվել Աբովյանի ծննդատան բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովի դեմ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙԱՐԱՅԻ՚ ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ
ՏԱՏԻ ՄՈՏ Է


ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած ՙԱրայ՚ ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի ինքնասպանությունը այսօր էլ հանրության մտահոգության առարկա է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԶՈՔԱՆՉԻ ԿԱՅԾԻՑ ԲՈՑ ԲՌՆԿՎԵՑ



Տրագիկոմեդիասիրային քրեական պատմությունը, որը ավելորդ չհամարեցինք ներկայացնել ընթերցող հասարակությանը, կարելի է դասել երիտասարդ ընտանիքների պրակտիկ ուսուցողական ձեռնարկների շարքին: Իսկ թե ո±վ եւ ի±նչ հետեւություններ կանի` գիտեն Աստվածն ու… սատանան…

ԷՐԵԽԵՔ ԵՆ` ԿԱՄՈՒՍՆԱՆԱՆ, ԿԲԱԺԱՆՎԵՆ...

Գյումրեցի Դավիթն ամուսնացել էր 20 տարեկան հասակում: Պատանու ընտրյալն էր դարձել 16-ամյա Հերմինեն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՄԱՀՎԱՆ ՙՊԱՅՄԱՆԱԳԻՐ՚-2

ՙԱրգանդի միոմա՚ ախտորոշմամբ 2011թ. մարտի 22-ին վիրահատված եւ վիրահատումից 24 ժամ անց մահացած 53-ամյա Թերեզա Սիմոնյանի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի ավելի, քան տարօրինակ վարույթին ՙՀետաքննությունը՚ առաջին անգամ  անդրադարձել էր 2012թ. մարտի 16-ի թիվ 29 համարում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...



Հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից: 21-ամյա Մարո Գուլոյանը ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:
Ըստ տարածված տեղեկությունների` Մարոն ունի 2 տարեկան մեկ դուստր, 4 ամսական հղի էր: Հարազատները պատմել են, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել եւ ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր եւ երեխայի հետեւից: Եղբոր գնալուց 20 րոպե հետո հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:
Հայտնի է, որ Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է: Աղջկա հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին, կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Բանն այն է, որ շրջանառվում են նաեւ խոսակցություններ, որ աղջկա ամուսինը կտրուկ դեմ էր ամուսնալուծվելուն` համարելով, թե դա պատվի խնդիր է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙԷԼ ԲԱՆԵՐ ՄԻ ՀՈՐԻՆԵՔ՚



Օրերս մեծ աղմուկ բարձրացրած` Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 14-ամյա անչափահասի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստի շուրջ Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններ, որը կատարվել է 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ): Նախաքննությունը շարունակվում է, եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Այդ մասին մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Երբ փորձեցինք կապվել Սոլակ գյուղի գյուղապետ Բադալ Սարգսյանի հետ, ով, չգիտես ինչու, միանգամից բարկացավ ու ասաց. ՙՆման բան չկա, էլ բաներ մի հորինեք՚: Հասկանալ կարելի է գյուղապետին, երբ նա փորձում է թաքցնել իր ղեկավարած համայնքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, առավել եւս, որ խոսքն անչափահասների մասին է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙԿԱՐՄԻՐ ՙՔՑՈՂԸ՚ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ՚

 

ՙՅունիվերսալ Տուր՚ ՍՊԸ-ի տնօրեն Նելլի Ռաֆիկի Օհանջանյանն Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 05.02.2004թ.-ին առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու համար դատապարտել է ազատազրկման չորս տարի ժամկետով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙՏՂԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ԿՆՈՋՆ ԷՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ՚



Մեր նախորդ համարներում ներկայացրել էինք Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում տեղի ունեցած սարսափազդու սպանության դեպքը. ամուսինը, ինչպես համագյուղացիները կասեին, ՙջախջախել՚ էր կնոջ գլուխը: Սպանության վերաբերյալ ի սկզբանե շրջանառվող վարկածն այն էր, որ ամուսինը հարբած եկել է տուն, կռիվ սարքել, որի արդյունքում փայտով հարվածել է կնոջ գլխին: Դեպքից հետո փորձեցինք ինքներս մեր սեփական հետաքննությունը վարել եւ պարզել սպանության պատճառները: Խոսեցինք տեղի գյուղացիների, հարեւանների հետ, ովքեր էլ մեզ ներկայացրեցին նոր մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացնել, թե ինչու է ամուսինն այդքան դաժան եղանակով սպանել կնոջը.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՄԱՅՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԷՐ ՄԱՀԱՑԵԼ

Աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 000 000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ԳԱՌՆԻԻ ՁՈՐՈՒՄ

Երեկ երեկոյան` ժամը 18:30-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել Գառնիի ձորում: Գետը հանկարծակի կերպով վարարել է, եւ գետի հանդիպակաց ափն անցած հանգստացողների խմբերը մնացել են այնտեղ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԵՎ ԻՆՉՈՒ ԿՅԱՆՔՈՎ ԼԵՑՈՒՆ, ԺՊՏԵՐԵՍԻԿ ԱՂՋԻԿԸ ԴԻՄԵՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ



Մեր օրերում ակնհայտորեն շատացել են ինքնասպանություն գուժող լուրերը: Գրեթե ամեն օր կարդում ենք` ՙերիտասարդ աղջիկը ցած է նետվել կամրջից եւ…՚, ՙհայր ու տղա իրենց տանը կախվել են…՚, ՙմահվան պատճառն ինքնասպանությունն է…՚:  Եվ շատ ավելի մտահոգիչ է, որ գնալով ավելի ու ավելի շատ են արձանագրվում անչափահասների ինքնասպանության  փաստեր:
Բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, բժշկական, պատմական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ինքնասպանության հիմքում ընկած է անելանելիության զգացումն ու հուսալքությունը: Անգամ այն դեպքերում, երբ որպես ինքնասպանության պատճառª արձանագրվում են տարբեր հանգամանքներ, օրինակ`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՋԵՐՆ ԷԼ ԵՆ ՙԲԵՍՊՐԵԴԵԼ՚

Վայոց Ձորի Ելփին գյուղի բնակիչներն, արդեն մի քանի տարի է, գիշերներն անընդհատ վախի ու հուզմունքի մեջ են լուսացնում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԱՊԱԿՈՒ ԿՏՈՐՈՎ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԿՏՐԵԼ ՊԱՐԱՆՈՑԸ



Տպավորությունն այնպիսինն է, որ վերջին ժամանակներս գրեթե ամեն օր Հայաստանում մարդ է կախվում, կամրջից ցած նետվում կամ ինքնասպանության այլ տարբերակ ընտրում: Ի±նչ է կատարվում: Համատարած հուսալքություն: Ինչո±ւ են մարդիկ այդքան շատ սկսել ձեռք բարձրացնել իրենց կյանքի վրա: Գուցե թո±ւյլ են, պայքարելու համար ուժ չեն գտնում իրենց մեջ, գուցե հոգնե±լ են… Չգիտեմ, գուցե…  
ունիսի 26-ին  Այվազովսկու-68 տանը  ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին` 30-ամյա Արթուր Գալուստյանը: Հայտնի էր նաեւ, որ Արթուր Գալուստյանը մի քանի օր առաջ էր ազատվել ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկից:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙԱՆՁԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԻՄԵԼ Է
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...՚



2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի ՙԱլավերդի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ է տեղափոխվել Ալավերդու բնակիչ Ռոբերտ Մոսինյանը` կրծքավանդակի հրազենային թափանցող վնասվածքով: Տեղափոխվելուց երեք ժամ հետո վերջինս մահացել է: Դեպքի առթիվ 2010թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ հանցագործությունը կատարվել է Ալավերդու Սայաթ-Նովա 4/25 տան բնակիչ Կամո Շահվերդյանի կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՙայն բանում, որ նա ապօրինի զենք է կրել եւ ապօրինաբար կյանքից զրկել Ռ. Մոսինյանին...՚:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙԲՈՐԻՍԸª ԳԵՏՆԻՆ ՊԱՌԿԱԾ, ԹՊՐՏՈՒՄ ԷՐ...՚

Հունիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում` կենցաղային հարցերի շուրջ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ինքնասպանության վերջին դեպքերից մեկը ցնցեց այս հարցում արդեն շատ բան տեսած մեր հանրությանը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՈՒՄ ԶՈՀԵՐՆ ԵՆ ԿԱՐԵՆՆ ՈՒ... ԱՆԺԵԼԱՆ



Այսպիսի մտորումների ինձ` լրագրողիս ու իրավապաշտպանիս, դրդեց Անժելա Սարգսյանի տղամարդու` Կարեն Արայանի պաշտպանի հարցազրույցը ՙԱռաջին լրատվականի՚ լրագրողի հետ: Կայքում այդ հարցազրույցը տեղադրված էր ՙԱնժելա Սարգսյանին կարող են դատել սուտ մատնության համար՚ վերտառությամբ: Նման հավանականություն նախկինում հավանաբար կար, սակայն այն բանից հետո, երբ ոչ միայն փակ դռների հետեւում գտնվող դատարանը, այլեւ հանրությունը պաշտպանի կողմից տեղեկացվեց, որ համացանցում ՙԱրայանի կողմից տեղադրվել են 11 լուսանկարներ…՚, կարծում եմ, սուտ մատնության վարկածը որեւէ իրավապահին լուրջ չի թվա: Առավել եւս, որ ՙԱնժելայի բաց կուրծքը՚ եւ ՙսիրահար զույգի երջանիկ դեմքերը՚, որոնց լուսանկարները, ըստ մեղադրյալ Կ. Արայանի պաշտպանի, իսկապես տեղադրված են եղել Կարենի ՙՕդնոկլասնիկում՚, այնուամենայնիվ, ՙորոշակիորեն՚ հանդիսանում են անձնական կյանքին առնչվող տեղեկություններ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙՈՐ ԱՅԴ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՆՀԱՇՏ ԷՐ, ԴԱ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ Է՚



Մեր վերջին համարում անդրադարձել էինք հունիսի 17-ին Լոռու մարզի Լեռնանցք գյուղում տեղի ունեցած անչափահասի հերթական ինքնասպանության պատմությանը: Հիշեցնենք, որ ինքնասպան էր եղել 14-ամյա Արտյոմ Վարդանյանը, ով դրանից մոտ 15-20 օր առաջ կրկին ինքնասպանության փորձ էր կատարել: Եվ, չնայած դրան, այդ փորձից ընդամենը երկու շաբաթ այց նա իրեն զրկեց կյանքից, իսկ դա նշանակում է, որ ինքնասպանության փորձից հետո պատանուն պարզապես այդ վիճակից հանելու մասին մտածող անգամ չի եղել...
Ինչեւէ, երեկ հայտնի դարձավ, որ դեպքի հետ կապված ոստիկանության Լուռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ քր. օրենսգրքի 116-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել): Ինչ է դա ենթադրում, որ մեկը պատանուն դրդել կամ այլ եղանակներով հասցրել է այդ վիճակին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙՀԻՄԱ ԷԼ ԲԱՆԳԼԱԴԵՇՑԻ ՍԱՀԱԿԸ

Հունիսի 20-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Էրեբունիի վարչական շրջանի Մուշավան թաղամասի ՙՀայփոստ՚ բաժանմունքի վրա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ՚



Հայաստանում միայնակ մայրերի նկատմամբ վերաբերմունքը մինչխորհրդային շրջանը բացասական բնույթ էր կրում: Այն, կինը, ով առանց ամուսնանալ երեխա էր ունենում օտարվում էր համայնքից, նրան ստիպում էին հրաժարվել երեխայից: Նույնիսկ պատահում էին դեպքեր, երբ մայրը  սպանում էր երեխային կամ ինքնասպան էր լինում: Հիշենք թեկուզ Նար-Դոսի ՙՍպանված աղավնին՚ պատմվածքի հերոսուհի Սառային: Միայնակ մայր արտահայտությունը այսօր էլ  մեզ մոտ  վիրավորական, մի տեսակ ամոթալի է համարվում:
Ինչ հիմնախնդիրների առաջ են այսօր կանգնում միայնակ մայրերը, ինչպես են  ինտեգրվում հասարակությանը նրանց երեխաները, որն է նրանց առաջնային խնդիրը, այս հարցերի շուրջ զրուցեցինք երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք այս կամ այն չափով զբաղվում են միայնակ մայրերի հիմնախնդիրներով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՀԵՐԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ.
ՀԱՅՐԸ ՊԵՏՔ Է ԳԱՐª ՈՐԴՈՒՆ ՏԱՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ...



Հունիսի 17-ինª առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադը կանչով մեկնել է Լեռնանցք գյուղ, որտեղ հայտնաբերվել է, որ տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14-ամյա Արտյոմ Վարդանյանը: 14-ամյա անչափահասը կախվել է մետաղյա էլէկտրալարի միջոցով: Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ...
14-ամյա Արտյոմը կատարվածի հետ կապված որեւէ գրություն չի թողել, սակայն հարեւաններիª մեզ  տված տեղեկության համաձայն` Արտյոմ Վարդանյանը ինքնասպանության նմանատիպ մի փորձ էլ կատարել էր 15-20 օր առաջ: Այն ժամանակ իր այդ քայլը տղան պատճառաբանել էր համակարգիչ ունենալու ցանկությամբ: Մայրը գնել էր համակարգիչը...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ



Փողերը լվանալու դեմ Հայաստանում ծավալվող պայքարը, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, արժանանում են Միջազգային իրավական կառույցների բարձր գնահատականին: Ո±վ եւ ինչպե±ս է վերաբերվում արտաքին գնահատականներին` այնքան էլ էական չէր լինի հայ հանրության համար, եթե, ըստ իս, այդ գործընթացները, իսկ ավելի ստույգ` վերջերս դրանցում հայտնաբերված հետքերը չտանեին դեպի Եվրոպա եւ ԱՄՆ: Այս առումով անչափ հետաքրքիր է այն հարցը, թե չե±ն փոխվի արդյոք այդ գնահատականները: Ընթերցողի համար, կարծում եմ` արդեն հասկանալի դարձավ, որ տվյալ դեպքում ակնարկվում են ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի շուրջ չդադարող սկանդալային բացահայտումները, ըստ որոնց, չի բացառվում, որ ոչ միայն ՙկեղտոտ՚ փողերի, այլեւ դրանց ՙլվացքամիջոցների՚ ծագումը ՙտեղական՚ չէ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քրեական

ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀՐԴԵՀ


Ինչպես տեղեկացանք, հունիսի 13-ի գիշերը  խոշոր հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում. այրվում էր Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության համայնքային կենտրոնը:

Մանրամասն...
 

 


ԷՍ ԷԼ ԵՎՐՈՊԱՆԵՐԻ ԽԵՐԸ



Եթե սխալվում եմ, ինձ կուղղեն Հայաստանի Երրորդ Հանրապետության Արդարադատության բոլոր ժամանակների նախարարները: Այսինքն, նրանք պետք է հերքեն այն փաստը, որ քրեական ու քրեադատավարական օրենքներով ազգին երջանկացնելու չարաբաստիկ պահերին չեն հավաստիացրել մեզ, որ իրավական այդ ակտերը համաձայնեցվել էին Վենետիկյան միջազգային հանձնաժողովի հետ, որոնք հայ ազգի լավագույն եվրոբարեկամներն են: Այսօր պարզվում է, որ մեզ դեպի համամարդկային արժեքները տանող օրենքների նախագծերը մենք առաջին հերթին պետք է համաձայնեցնեինք… աղանդավորական կազմակերպությունների հետ: Այսպիսի եզրակացության, եթե ոչª համոզմունքի ես հանգում, երբ տեղեկանում ես, որ արդարադատության ներկայիս նախարարը ՙուշացած՚ բանակցություններ է նախաձեռնել… հանցագործների հետ:

Մանրամասն...
 

 


ՀԱՅԱՖՈԲԻԱ, ԹԵ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՐԻՄԻՆԱԼ



Մեկ ամիս հազիվ է բոլորել այն դեպքից հետո, երբ արյունալի բախման հետեւանքով Սոչիում դանակահարվել էր քաղաքում հայտնի արեւելյան մարտաձեւի վարպետ 24-ամյա Յուրի Գարանյանը: Կռիվը սկսել այն բանից հետո, երբ մի խումբ դաղստանցի երիտասարդներ փողոցում վիրավորել էին Գարանյանի ընկերոջ կնոջը: Մտահոգված լինելով ազգամիջյան թշնամության արդյունքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից` քաղաքային իշխանությունները որոշել էին ՙկլոր սեղանի՚ շուրջ հրավիրել երկու ազգերի ներկայացուցիչներին:
Եվ ահա օրերս Մոսկվայի հարավում անհայտ անձինք խուլիգանական նկատառումներով գազային ատրճանակից կրակ էին բացել Հայաստանի քաղաքացիների վրա:

Մանրամասն...
 

 


ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄՐՑԱՎԱԶՔ

ՙԻրավունք-Հետաքննության՚ 46-րդ համարում ընթերցողն ու պատկան մարմինները տեղեկացվել էին, որ ՀՀՈ ՔԳՎ Աշտարակի բաժնի քննիչ Արսեն Վարդանյանը զայրացել էր լրագրողի վրա, երբ վերջինս հերթական անգամ տեղեկացրել էր նրան, թե որտեղ է գտնվում այդ անձը, որին բերման ենթարկելու համար ամիսներ առաջ որոշում էր կայացրել հենց ինքը` Ա. Վարդանյանը:

Մանրամասն...
 

 

 

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՙՊԱՏԵՐԱԶՄ՚ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ



Ժամանակակից դատարանները, ինչպես հայտնի է, ունեն կարգադրիչներ: Դրանք այն անձինք են, ովքեր, հիմնականում պահպանում են կարգուկանոնը դատարանի տարածքում, հետեւում են, որպեսզի դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ քաղաքացիներն անջատեն իրենց բջջային հեռախոսները, դատական նիստերի ընթացքում դահլիճում ներկա բոլոր անձինք կատարեն նախագահող դատավորի օրինական պահանջներն ու կարգադրությունները եւ այլն:

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԿԱՅԻ ԴԵՐՈՒՄ

Աշոտ Սամվելի Հարությունյանի քրեական գործով Արման Թովմասյանին ՙբախտ՚ էր վիճակվել ցուցմունք տալ իր ՙհարազատ՚ դատարանում: Բանն այն է, որ 2009թ. փետրվարից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 13-ը երիտասարդ իրավաբանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր:

Մանրամասն...
 

 

 

ԿԻՆԸ ՙԲՌՆԱԲԱՐԵԼ՚ ԷՐ ԱՄՈՒՍՆՈՒՆ



Ուղիղ մեկ տարի առաջ, 2011-ի մայիսի 31-ին, ՀՀՈ Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին մի կին հաղորդում էր ներկայացրել, թե իր ամուսինը սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա դստեր հետ: Աղջիկը հղիացել էր: Հաղորդման հիման վրա, դեպքի առթիվ, հարուցվել էր քրեական գործ` ՙսեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ՚ մեղադրանքով:
Ըստ ոստիկանությունից մեզ փոխանցված տեղեկությունների, քրեական այդ գործով բռնաբարված աղջկա հայրը եղել էր կասկածյալի կարգավիճակում և կալանքի չէր վերցվել:
Իսկ ոչ պաշտոնական աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինները դեռ անցած տարի կարող էին դադարեցնել քրեական հետապնդումը այդ անձի նկատմամբ, եթե դրան դեմ չլիներ հենց կասկածյալը…

Մանրամասն...
 

 

 

ԳՐԵԹԵ ՇԵՇՏԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔ



Մայիսի 30-ին լույս տեսավ ՙԻրավունք-Հետաքննության՚ 60-րդ համարը, որում` ՙԱյնուամենայնիվ որտեղի±ց են կեղծ դրամները, դոլարները…՚ վերտառությամբ հոդվածում ակնարկվել էր, որ իրավապահ մարմինները թեպետև բացահայտում են կեղծ փողերի շրջանառության դեպքերը, սակայն դրանց ՙարտադրողները՚ օրենքի համար մնում են անհայտ ու անհասանելի: Հանդիսանալով ՀՀ գլխավոր դատախազության կայքի բաժանորդը, հոդվածի հեղինակը նույն օրը կեսօրին տեղեկացավ, որ այդ կայքում ԳԴ-ն տեղադրել է իր հարցի պատասխանը:

Մանրամասն...
 

 

 

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԿԵՂԾ ԴՐԱՄՆԵՐԸ, ԴՈԼԱՐՆԵՐԸ…



Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու ( ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված) մեղադրանքով դատարանի առջեւ հայտնված Արթուր Յուրիկի Սաֆարյանը, չնայած համեմատաբար երիտասարդ տարիքի` 37 տարեկան, արդեն իսկ ուներ քրեական հարուստ անցյալ: Այս հանգամանքն, անշուշտ, ՙհեշտացրել՚ էր վարույթ իրականացնող մարմինների խնդիրը գնահատելու մեղադրյալի եւ նրա արարքի հասարակական վտանգավորության աստիճանը: Իսկ թե որքանո±վ դա նպաստեց հանցագործության ամբողջական բացահայտմանը` եզրակացնել, կարծում ենք, դյուրին չէ…

Մանրամասն...
 

 

 

ՙՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚



Անչափահասներին առնչվող յուրաքանչյուր խնդիր միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ դա առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի: Այս խնդրի շուրջ հանրային հետաքրքրությունն առավել սրվեց վերջին օրերին, երբ համացանցում հայտնվեցին տեսագրություններ, թե ինչպես են դեռահաս աղջիկնեը փողոցում իրար հետ կռվում, փոխոցային հայհոյանքներ տալիս: Ընդ որում, մոտ կանգնած պատանիներն էլ, ոչ միայն չեն միջամտում, այլ նույնիսկ ոգեւորում են կռվողներին: Դա դեռ քիչ է` նման մեկ այլ պատանի էլ բաց չի թողել առիթն ու տեսանկարահանել է այդ ամբողջը: Եվ այստեղ դեռ հարց է, թե ով է ամենամեծ մեղավորը, փողոցային տուրուդմփոցի մեջ մտած աղջիկները, թե այդ ամենից ուրախացող եւ տեսանկարահանող պատանիները...

Մանրամասն...
 

 

 

ՈՎ ՊԱՏԺԵՑ ԱՆՉԱՓԱՀԱՍ 6 ԵՐԵԽԱՆԵՐԻՆ



2012թ. մայիսի 23-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց անչափահաս 6 երեխայի հայր Ժորա Նազարյանին:

Մանրամասն...
 

 

 

ՄՈՐ ՍԻՐԵԿԱՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՍՏԻՊԵԼ Է ԶԲԱՂՎԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ



Որքան էլ խոսվում է թրաֆիքինգ երեւույթի չարիք լինելու մասին, այնուամենայնիվ, փորձառու կավատները չեն դադարում իրենց հրեշավոր գործունեությունը:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 Հաջորդ > Վերջ >>