Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Աստղագուշակ
Ուրբաթ, 29 Մայիս 2015 00:00

29 մայիս - 4 հունիս



ԽՈՅ- Հանգամանքները ձեզ թույլ չեն տա պայքարել եւ հաղթել: Երեքշաբթի օրը կարճ ժամանակով կտրվեք զգացմունքներին: Ուրբաթ աշխատունակության մակարդակը կբարձրանա, որը կապված կլինի ձեր անձնական բարեկեցության հետ: Դրա արդյունքում դուք ինչ-որ բան կգնեք կամ կվաստակեք:

ՑՈՒԼ- Դիվանագիտական ընդունակությունների շնորհիվ կլավացնեք հարաբերությունները ղեկավարության, գործընկերների հետ: Նույնիսկ ամուսնական հարաբերություններում ֆինանսական կախվածությունը հիմա որոշիչ է: Շաբաթվա վերջին ստիպված կլինեք հաղթահարել ժլատությունը: Հանգստյան օրերին ընկերական եւ ռոմանտիկ հարաբերությունները կդառնան ձեւական:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-
Շաբաթվա առաջին երեք օրերն ամենաարդյունավետն են. կհանդիպեք լավ մարդկանց, կստանաք շահավետ առաջարկներ: Ընդլայնեք ձեր ծանոթությունների եւ շփումների շրջանակը բոլոր հնարավոր միջոցներով: Ուսանողների, իրավաբանների եւ մանկավարժների բախտը կբերի: Ընտանեկան հարաբերությունները կընթանան փոխադարձ վստահության մթնոլորտում: Շաբաթվա ամենից հաջող օրը չորեքշաբթին է:

ԽԵՑԳԵՏԻՆ- Երկուշաբթին այնպես չի դասավորվի, ինչպես դուք էիք նախատեսել: Երեքշաբթի նույնպես հույս չդնեք, որ իրադարձությունները կզարգանան ձեր օգտին: Չորեքշաբթի եւ հինգշաբթի տղամարդիկ կարող են էականորեն բարձրացնել տրամադրություններըª շփվելով հաճելի կանանց հետ, իսկ կանայք կարգի կբերեն իրենց արտաքինը: Շաբաթ օրը պահպանեք փողերը:   

ԱՌՅՈՒԾ- Կատարելով միայն անհրաժեշտ աշխատանքըª դրանով իսկ կպատրաստվեք թռիչքի, որը տեղի կունենա արդեն հաջորդ շաբաթ: Կգա պաշտոնը բարձրացնելու ժամանակը, հաջող կլինեն նաեւ պայմանագրերի կնքումը եւ, վերջապես, ամուսնությունները: Շաբաթվա ամենից հաջող օրերը երեքշաբթին, չորեքշաբթին, ուրբաթը եւ կիրակին են: Իսկ կանանց քմահաճույքները բավարարելու համար հարմար է հինգշաբթին:   

ԿՈՒՅՍ-
Շաբաթը կսկսվի իրադարձությամբ, որն առնչվում է ձեր ամուսնական կամ գործնական հարաբերություններին: Մեկ օրվա ընթացքում ոչինչ չի փոխվի, բայց 1-2 ամսից հետո կայծից բոց կառաջանա: Կենցաղում եւ աշխատավայրում շաբաթվա առաջին կեսը հանգիստ կլինի երկրորդ կեսից: Շաբաթվա առաջին կեսին դուք հնարավորություն կունենաք օգնել ծնողներին կամ ստանալ նրանց օգնությունը:

ԿՇԵՌՔ- Նույնիսկ ամենագործնական մարդը երբեմն դառնում է կրքոտ եւ ցանկանում է սիրել եւ լինել սիրելի: Հիմա նման շրջան է հատկապես նրանց մոտ, ովքեր ծնվել են հոկտեմբերի երկրորդ կեսին: Գործարարները կարող են կնքել խոշոր գործարք: Շաբաթվա իրադարձություններից դուք կարող եք ստանալ արժեքավոր փորձ եւ նյութական շահ: Շաբաթվա լավագույն օրը հինգշաբթին է:        

ԿԱՐԻՃ-
Շաբաթը խոստանում է լինել բավականին հանգիստ: Դուք կարող եք լիցքաթափվելª անշտապ կատարելով միայն ամենաանհրաժեշտ գործերը: Շաբաթվա առաջին երեք օրերը հաջող կլինեն գույք, օրինակ, ավտոմեքենա ձեռք բերելու համար: Ընդ որում, չորեքշաբթի օրվա ցանկացած գնում հաջող կլինի: Շաբաթվա երկրորդ կեսին կստեղծվի լարված իրավիճակ, երբ ստիպված կլինեք ընտրություն կատարել ընտանիքի եւ արտաքին հարաբերությունների միջեւ:      

ԱՂԵՂՆԱՎՈՐ-
Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք անընդհատ գտնվել շարժման մեջ եւ հանդիպել մարդկանց հետ: Կարող եք հաջողությամբ քննարկել աշխատանքը, ինչպես նաեւ բնակարանը փոխելու վերաբերյալ առաջարկներ: Ծրագրելով ձեր քայլերը, նկատի ունեցեք, որ կարիերայի բնագավառում եւ կենցաղում հեռանկարները կերեւան եկող շաբաթ:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Հրատապ են դառնում գույքաֆինանսական հարցերը, որոնց հաջող լուծում կարող են ստանալ չորեքշաբթի եւ հինգշաբթի: Կփորձեք հասնել ֆինանսական անկախության, բայց այդ առումով լավ հնարավորություն կբացվի հաջորդ շաբաթ: Չորեքշաբթի ընտանիքում կարող է բախում տեղի ունենալ:        

ՋՐՀՈՍ- ՋՐՀՈՍ -Մոտակա օրերին իրադրությունը կդասավորվի այնպես, որ դուք կգտնեք գործընկերոջ եւ, չնայած հայացքների տարբերությանը, կգաք ընդհանուր հայտարարի: Ձեր ցանկացած ջանք զգալի արդյունքի կբերի արդեն չորեքշաբթի եւ հինգշաբթի: Շաբաթ օրը կծագեն ընտանեկան բարդ իրավիճակներ, որոնք կարող եք լուծել հաջորդ երկուշաբթի:

ՁԿՆԵՐ- Ինչպես շաբաթը կսկսվի, այնպես էլ կշարունակվի: Ձգտեք, որ երկուշաբթին լինի արդյունավետ, ցուցաբերեք ստեղծագործական ոգի եւ վերահսկեք նյարդերը: Երեքշաբթի շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից եւ համարժեք վարքից: Լավագույն օրը ուրբաթն է: Մինչեւ ծննդյան օրը սովորաբար կարեւոր իրադարձություններ տեղի չեն ունենում: Զարգացրեք շաբաթվա առաջին կեսին նկատված դրական միտումները: