Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Հարգելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ իրավունքցիներ, տիկնայք եւ պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս` "Իրավունք" թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որեւէ հաստատության համար, լրատվամիջոցի համար` առավել եւս: "Իրավունքը", փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաեւ "Իրավունքի" նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը:
Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության եւ հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ:
Մենք` բոլորս միասին, որեւէ դժվարության առջեւ չընկրկեցինք: Ընդհակառակը` մենք համառ էինք մեր նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու մեջ:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Հոկտեմբերի 25-ին "Իրավունք" թերթը նշեց իր 25-ամյակը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել "Իրավունք" թերթի 25-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.
-Շնորհավորում եմ "Իրավունք" թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին` թերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ:
"Իրավունքը" ստեղծվեց մի ժամանակահատվածում, երբ մեր ժողովուրդը միասնության, արդարության ուժով վերստին սկսել էր պայքարել ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի համար, գործընթաց, որի արդյունքում ստեղծվեց Հայաստանի անկախ ու ինքնիշխան հանրապետությունը: Այդ ժամանակ տարիքի առումով "Իրավունքը" դեռ մանուկ էր, սակայն հաշվի առնելով ժամանակաշրջանը, որը համընկել էր թերթի առաջին քայլերի հետ, կարող ենք ասել, որ նա հասունացավ շատ կարճ ժամանակում: "Իրավունքն" անկախության ուղեկիցն է եւ ինչ-որ տեղ նաեւ անկախության խորհրդանիշերից մեկը:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ


"Իրավունք" թերթի հարգելի խմբագրակազմ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Այս տարիների ընթացքում "Իրավունքը" մշտապես բարձրաձայնել է մեր երկրի եւ հասարակությանը հուզող առանցքային խնդիրները` հետամուտ լինելով դրանց լուծմանը:
Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալական խոսքս ուղղել բոլոր նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել "Իրավունքի" հիմնադրման ու կայացման գործում:
Համոզված եղեք, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել մամուլի միջոցով բարձրաձայնվող բոլոր հարցերին` գտնելու դրանց լուծման արդյունավետ ուղիներ:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ


Հարգելի բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` "Իրավունք" թերթի 25-ամյակի կապակցությամբ: Վստահաբար կարող ենք փաստել, որ ստեղծման ակունքներում որդեգրած "Ձայն բազմաց` ձայն Աստծո" կարգախոսով, իր էջերում ներառելով հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին առնչվող բազմաժանր հրապարակումներ` ձեր պարբերականն այս 25 տարիների ընթացքում իր ինքնատիպ դերակատարումն է ունեցել մեր երկրի ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական կյանքի զարգացման գործում: Համարձակ, օբյեկտիվ ու անաչառ մեկնաբանություններով, հասարակությանը հուզող բազում խնդիրներ արծարծելով եւ դրանց լուծմանը հետեւողականորեն հետամուտ լինելով, հանրության շահերը պաշտպանելու ձեր որդեգրած քաղաքականությամբ դուք ձեր կարեւոր ներդրումն եք բերել մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացման կարեւոր գործընթացին:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

"Իրավունք" թերթի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում ստեղծագործ աշխատանք, հավատարիմ ընթերցողներ եւ հետաքրքիր նյութեր:
Ես որպես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ցանկանում եմ հույս հայտնել, որ հետագայում ձեր թերթի էջերում իրենց հաստատուն տեղը կունենան ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայականացմանը, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը վերաբերող բազմաթիվ նյութեր:
Հարգելի՛ իրավունքցիներ, թույլ տվեք ձեզ մաղթել նաեւ մասնագիտական վերելքներ, աշխատանքային հաջողություններ եւ, իհարկե, անձնական երջանկություն:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁ
Ը


"Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր
Հովհաննես Գալաջյանին
Հարգարժան պարոն Գալաջյան
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ թերթի խմբագրական ամբողջ աշխատակազմին "Իրավունք" թերթի գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ:
Իր գործունեության 25 տարիների ընթացքում թերթն իր էջերում արդարացիորեն քննարկել է Հայաստանի Հանրապետությունում հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում տիրող իրավիճակը: Անցած տարիներին իր տպագրած հոդվածներով, սահմանադրական, տնտեսական, իրավական, սոցիալական եւ մեր կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող քննարկումներով եւ պարզաբանումներով, այն իրոք վերածվել է ժողովրդական թերթի եւ անգնահատելի դեր է կատարել մեր հանրապետությունում իրավունքի իրացման ապահովման եւ ժողովրդավարության կայացման գործում:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 11