Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


"Իրավունք" թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ, թերթի խմբագրակազմին իր մաղթանքներն է հղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ եւ "Եվրասիա" մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
-Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է անաչառ, անկողմնակալ մոտեցում:
Քսանհինգ տարի լինելով ժողովրդի կողքին եւ բարձրացնելով տարաբնույթ հարցեր, հասարակությանը իրական հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից, ունենալով փայլուն աշխատանք, "Իրավունք" թերթն այսօր ունի ընթերցողների լայն զանգված եւ մեր երկրի ազատ լրատվական դաշտում իր արժանի տեղն է զբաղեցնում:

Մանրամասն...
 
Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2014 00:00

"Իրավունքն" իրավունք կարող է վերապահել իրեն` համարվելու անկախ Հայաստանի լրագրողական պատմության հիմնասյուներից մեկը: Արդեն 25 տարի է, ինչ թերթն իր ուրույն տեղն ունի մեր լրագրողական ընտանիքում: Պահպանելով լրագրողական պատշաճ նորմերը` "Իրավունքը" կարողացել է միշտ մնալ առաջատարի դիրքերում: Հատկանշական է նաեւ մշակույթի, մասնավորապես դասական արվեստի հանդեպ թերթի հետաքրքրությունն ու հրապարակումները, որոնք "Իրավունքը" դարձնում են առավել արժեքավոր եւ պահանջված: Շնորհավորում եմ "Իրավունք" թերթին հոբելյանի առթիվ եւ ցանկանում երկար տարիների կյանք: Թող ձեր միջոցով միշտ իմանանք լավն ու բարին...

ԳԱՐԵԳԻՆ ԲԱՎԵՅԱՆ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգիչ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2014 00:00

Սրտանց շնորհավորում եմ "Իրավունք" թերթի 25-ամյակը: Շատ լավ հիշում եմ 1989-90 թվականների իրադարձությունները, երբ "Սահմանադրական իրավունք" միությունը կանգնած էր Արցախի շարժման առաջին շարքերում եւ Հայաստանի անկախացման գործընթացում ուներ անփոխարինելի կարեւոր ներկայություն: Կարծում եմ, որ այդ պատմական փորձը համազգային կարեւորություն ունի, եւ ցանկանում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր 1989 թվականից այս կողմ ներգրավված են այդ գաղափարների տարածման, պոպուլյարացման մեջ, այդ մարդիկ լավ լինեն, առողջ եւ ուժեղ լինեն, որպեսզի հնարավորություն ունենան ծառայել իրենց որդեգրած սկզբունքներին: Շնորհավորում եմ թերթի 25-ամյակը եւ մաղթում հարատեւություն:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
"Ինտեգրացիա եւ զարգացում"  վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2014 00:00

Շնորհավորում եմ "Իրավունք" թերթին` իր 25-ամյակի կապակցությամբ:
Այսօր թերթը կանգնած է ժողովրդի կողքին եւ հստակ հրապարակում է այն բոլոր ցավալի իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում:
Թերթի ամբողջ անձնակազմին շնորհավորում եմ եւ մաղթում հանգիստ ու խաղաղ աշխատանքային օրեր:

"Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ
վերականգնողական կենտրոնի" տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2014 00:00

Շնորհավորում եմ "Իրավունք" թերթի հոբելյանը` ցանկանալով, որպեսզի հետայսու նույնպես "Իրավունքը" լինի մեր իրավունքների պաշտպանն ու անդրադառնա մեր հասարակության համար օրընթացային հարցերի: "Իրավունքի" էջերում հաճախ ենք տեսնում մշակութային կյանքը ներկայացնող հրապարակումներ եւ պետք է խոստովանել, որ "Իրավունք" թերթը բարձր մակարդակով է իրականացնում նաեւ մշակութային կյանքը լուսաբանելու գործընթացը: Շնորհավորում եմ նաեւ "Իրավունք" թերթի ողջ խմբագրակազմին:

ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ, ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան
օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի

 

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2014 00:00

Հարգելի "Իրավունք"

Շնորհավորում եմ Ձեր ողջ խմբագրակազմին` հոբելյանական տարեդարձի կապակցութամբ: 25 տարի, քառորդ դար Դուք մեր մամուլի պատմության մեջ կատարել եք հսկայական ներդրում` նպաստելով ոչ միայն ազատ խոսքի, անկախ մամուլի կայացմանը, այլեւ, թող բարձրագոչ չհնչի, Ձեր հայանպաստ դիրքորոշմամբ, Ձեր գրչով աջակցել եք սահմանում հայրենիքը պաշտպանող զինվորին, արտաքին քաղաքականության ոլորտում` Հայաստանի ճշմարիտ ուղու որդեգրմանը: Դուք ԶԼՄ-ների մեջ եզակիներից եք, որ հրապարակայնորեն դրական վերաբերմունք արտահայտեցիք Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության կապակցությամբ: Դուք սկզբունքային հրապարակումներով այսօր էլ նպաստում եք երկրում առողջ մթնոլորտի ձեւավորմանը:
Դուք տարիների ընթացքում չտրվեցիք քաղաքական կոնյունկտուրային, մնացիք սկզբունքային դիրքերում, ինչը մեր օրերում բացառիկ երեւույթ Է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թերթի խմբագրակազմին` նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում եմ երկարակեցություն:
"Իրավունքի" առկայությունը մեր կյանքում անհրաժեշտություն է եւ իր խորհրդանշական անվանումով` "Իրավունք", միտված է ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությանը:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
"Ազգային վերածնունդ" կուսակցության նախագահ

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 3 of 9