Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Երեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2014 00:00

Շնորհավորում եմ "Իրավունք" թերթի 25-ամյակը: Պատահական չէ, որ ես եմ երգում թերթի հիմնը` մայրիկիս գրած խոսքերով ու երաժշտությամբ, ու տեղին են խոսքերը. "Արթուն մտքի, արդար խոսքի ակունքն ես "Իրավունք", քո սուր գրչից չի վրիպի թեկուզ ամեն մանրուք...": Թող իրոք այդ արդարությունը միշտ ուղեկից լինի "Իրավունքի" համար: Շատ երկար ճանապարհ եք անցել, նման երկար ճանապարհ էլ մաղթում եմ "Իրավունք" թերթին եւ նրա անձնակազմին:

Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆ

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2014 00:00

Ընդհանրապես, չեմ սիրում շնորհավորանքներ ասել, բայց սա այն դեպքն է, որ եթե զուսպ ընկերություն ես անում մի օրգանիզմի` այս դեպքում "Իրավունք" թերթի հետ, իսկ ես շատ զուսպ ընկերություն եմ արել թերթի հետ, ու հաճելի է շնորհավորել: Երբեք չեմ վախեցել ճիշտը խոսել ձեր թերթի միջոցով, միշտ գրվել է այն ճիշտը, որը ես ունեմ: Ամեն մարդ չէ, ամեն խմբագիր չէ, որ իրավունք ունի "Իրավունք" անունով թերթ ստեղծել: Ինձ թվում է` դուք դրա իրավունքը ունեք, որովհետեւ երբեք չեմ զգացել, որ ձեր թերթը անտեղի ցեխ թափի: Ինձ դուր է եկել, որ միշտ չեք համաձայնել կամ համաձայնել եք. կոնկրետ է ձեր թերթը: Դե, եթե պրակտիկան ցույց է տալիս, որ 25 տարի ապրում եք, իսկ այսօր բարեգործության նման բան է թերթ պահելը, ուրեմն` դուք բարի գործ եք անում, որ մինչեւ հիմա ապրում եք այդ դաշտում: Վստահ եմ, որ դեռ երկար կապրեք, եթե այդ թերթ մշակույթը մեզանում մնա:

ՀՀ ժողովրդական արտիստ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբեր 2014 00:00

"Իրավունքը" միշտ ուրույն տեղ ունի մեր մեդիա դաշտում` իր գործունեության առաջին օրվանից առ այսօր: Թերթը պահպանում է իր ձեւաչափը, իր գեղեցկությունը, իր որակը... Եվ ես հույս ունեմ, որ այն հետագայում էլ նման կերպ կշարունակի իր ուղին, որովհետեւ առավելագույնս օբյեկտիվ է ու անկողմնակալ է մոտենում երեւույթներին: Մինչդեռ շատ ԶԼՄ-ներ այսօր, դժբախտաբար, ինչ-որ կերպ որոշ հանգամանքներով պայմանավորված են` կամ իշխանամետ են, կամ ընդդիմադիր են, կամ անհասկանալի կերպով չեզոք ինչ-որ մի ճահճային դիրքից են հանդես գալիս: Ուզում եմ, որ "Իրավունքը" շարունակի յուրաքանչյուր իրավիճակի հետ կապված` տալ իր անաչառ գնահատականը, եւ հետագայում, երբ պատմաբանները փորձեն վերակառուցել այսօրվա իրողությունը, երեւի, հիմնականում կօգտվեն թերթի տարբեր տարիների լուսաբանումներից: Շնորհավորում եմ 25-ամյակի առթիվ ու մաղթում նորանոր հաջողություններ:

"Սոցիոմետր" անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2014 00:00

Ես գնահատում եմ ՙԻրավունք՚ թերթի գործունեությունը, որը պահպանում է բազմազանությունը: Ցանկանում եմ, եւս 25 տարի հանգիստ, բեղմնավոր աշխատանք` այս դժվարին ժամանակներում, որտեղ կան հազար ու մի ներսի եւ դրսի դժվարություններ: Կցանկանայի, որպեսզի կարողանաք հնարավորինս շատ ձեր գաղափարների ու մտքերի կողմնակիցներ ունենաք:

ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚
կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2014 00:00

Յուրաքանչյուր լրատվամիջոցի համար 25-ամյա գործունեությունը կարեւոր է` լրատվական դաշտում կայուն տեղն ու դիրքը հաստատելու, փորձառության, ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու առումով:  ՙԻրավունք՚ շաբաթաթերթն իր քառորդդարյա  կենսագրությամբ  շահել է ընթերցողների վստահությունն  ու սերը, ինչը այսուհետ եւս պահանջված ու սպասված լինելու լավագույն երաշխիքն է: Ջերմորեն շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմին` հոբելյանի առթիվ, մաղթում արգասաբեր աշխատանք:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարար

Մանրամասն...
 
Ուրբաթ, 10 Հոկտեմբեր 2014 00:00

Ողջունում եմ ՙԻրավունքի՚ 25-ամյա անցած ճանապարհը, որը գրեթե Հայաստանի նորանկախ պետության տարեկիցն է եւ մեր ժողովրդի ու պետության հետ մեկտեղ` այս տարիների ընթացքում մաքառել է, դժվարություններ է հաղթահարել, պայքարել է եւ այսօր էլ այդ պայքարի առաջամարտիկների թվում է: Այդ պայքարի նպատակն այն է, որ ունենանք ազատ, ժողովրդավարական, իրավական երկիր, եւ ՙԻրավունքի՚ դերակատարությունն այդ պայքարում շատ բարձր եմ գնահատում: Շնորհավորում եմ խմբագրությանը եւ ողջ աշխատակազմին ու ցանկանում, որ այդ նույն էներգիայով առլեցուն, ինչպես այս 25 տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում, ՙԻրավունքը՚ պայքարի` իրավական երկիր ունենալու համար:

ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 4 of 9