Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Չորեքշաբթի, 08 Հոկտեմբեր 2014 00:00

Ի սրտե շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթի 25-ամյակը: 25 տարին արդեն ոչ շատ երիտասարդ է, ոչ էլ` ծեր, այսինքն` միջին տարիքում եք: Միշտ լուսաբանել եք տարբեր հարցեր, ինչպես նաեւ մշտապես անդրադարձել մշակութային հարցերի ու անդրադարձել եք շատ օբյեկտիվ: Ուրախ եմ, որ ես էլ հաճախ առիթ եմ ունեցել հայտնվելու թերթի էջերին: Շնորհավորում եմ` ցանկանում երկար տարիների կյանք, որ 25-ը դառնա 100, եթե ես լինեմ այդ ժամանակ, ապա` կմասնակցեմ թերթի 100 ամյակին: Թերթի ամբողջ ստեղծագործական կազմին մաղթում եմ քաջառողջություն եւ երկար տարիների բեղմնավոր աշխատանք:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան  
ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2014 00:00

ՙԻրավունք՚ թերթը եւ ՍԻՄ կուսակցության ղեկավարությունը մեր անկախության առաջին օրվանից մեր պետության, մեր ժողովրդի ուղեկիցն են եղել ու ունեցել են իրենց հստակ դիրքորոշումը, հստակ ուղղվածությունը: Եվ այնպես չէ, որ այսօրվա ՙԻրավունքը՚ տարբերվում է իր ուղղվածությամբ, իր գաղափարներով, իր մոտեցումներով, 10 կամ 20 տարի առաջվա ՙԻրավունքից՚: Սա այն եզակի թերթերից է, որն ունի իր հստակ ուղղությունը եւ անդավաճան է մնացել դրան, չի գնացել շուկային ընդառաջ: Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մամուլ գոյատեւելու խնդիր ունի եւ հաճախ ուզում է շուկային բավարարել, որպեսզի կարողանա գոյատեւի, սակայն ՙԻրավունք՚ թերթը չի գնացել այդ ճանապարհով, այլ փորձել է իր մակարդակը պահել, եւ դա իր մոտ ստացվել է բոլոր ժամանակներում: Իհարկե, թերթն ունեցել է վատ օրեր, խնդիրներ, բայց, միեւնույնն է, այդ բարձր սանդղակը կարողացել են պահել` ի պատիվ թերթի աշխատակազմի, խմբագրի եւ լրագրողների: Այնպես որ, շնորհավորում եմ` թերթի 25-ամյակի կապակցությամբ եւ մաղթում երկար ու ձիգ տարիների բեղուն գործունեություն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 03 Հոկտեմբեր 2014 00:00

Արդեն քառորդ դար է` հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների ընտանիքում իր կարեւոր եւ պատասխանատու տեղն է զբաղեցնում ՙԻրավունք՚ թերթը: Այս ընթացքում ՙԻրավունքը՚ միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել հանրապետության կարեւորագույն հասարակական-քաղաքական իրադարձությունները, իր էջերում պաշտպանել է մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Այս ամենի կողքին ՙԻրավունքը՚ առանձնահատուկ տեղ է հատկացրել հայ մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու, հանրահռչակելու գործին եւ այսօր էլ շարունակում է այդ կարեւոր առաքելությունը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի անունից շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմին հոբելյանի առթիվ` մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ հարատեւություն:

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Մանրամասն...
 
Ուրբաթ, 26 Սեպտեմբեր 2014 00:00

ՙԵս իրավունք ունեմ շնորհավորելու ՙԻրավունք՚ թերթին, որովհետեւ ՙԻրավունք՚ թերթն այն միակ լրատվամիջոցներից մեկն է, որտեղ ես հաճախակի կարողանում եմ տեսնել շատ արդար եւ օբյեկտիվ հոդվածներ եւ ճիշտ վերաբերմունք դեպի մեր երկիրը, դեպի մեր աշխատատեղերը եւ մեր ժողովուրդը: Շնորհավորում եմ, շարունակեք այդպես ձեր անբասիր եւ անկաշառ աշխատանքը՚:

ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մանրամասն...
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2014 15:19

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության շատ անդամներ «Իրավունք» թերթի հավատարիմ ընթերցողներից են: «Իրավունքն» իր գրիչը միշտ զարկերակի վրա է պահել, ունեցել իր դիրքորոշումը, որի հետ կարելի է համաձայնել-չհամաձայնել, հայց հաշվի չնստել հնարավոր չէ: «Իրավունքն» մեծ դեր խաղաց լրագրողական աշխարհի կայացման հարցում, դժվար տարիներ ունեցավ, հաղթահարեց դրանք, իսկ հիմա էլ պայքարում է այլասերվածների դեմ: ՀԴԿ-ն այս հարցում «Իրավունքն» կողքին է:Սրտանց շնորհավորում եմ 25-ամյակի առթիվ և ցանկանում՝նման 25-ամյակներ շատ լինեն: Թող միշտ երիտասարդ խմբագրակազմը ավյունով աշխատի: Առանձնահատուկ ցանկանում են շնորհավորել ՍԻՄ կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանին, որը կանգնած է թերթի ստեղծման ակունքներում եւ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, ով շարունակում է մարտական աշխատել:


Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Վերջին Թարմացում on Ուրբաթ, 19 Սեպտեմբեր 2014 21:37
Ընթերցել...
 
Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2014 00:00

Շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթի 25-ամյակը եւ մաղթում, որ ՙԻրավունքը՚ երբեք չկորցնի իր իրավունքը` ազատ արտահայտելու իր միտքը, խոսքն ու ճշմարիտ ինֆորմացիան: Ուզում եմ նաեւ թերթին երկարակեցություն մաղթել, քանի որ ՙԻրավունքն՚ արդեն իր հաստատուն տեղն ունի այդ ասպարեզում:

ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆ

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 5 of 9