Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Ուրբաթ, 12 Սեպտեմբեր 2014 00:00

Միշտ էլ հավանել եմ ՙԻրավունք՚ թերթը: Շնորհավորում եմ թերթի 25-ամյակը, ողջունում խմբագրակազմին: Մաղթում եմ բազմահազար ընթերցողներ ու նորանոր հաջողություններ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության
պատգամավոր Արցախյան պատերազմի մասնակից
ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 09 Սեպտեմբեր 2014 00:00

Շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին, ձեր ողջ խմբագրակազմին, իմ լավ բարեկամ Հայկ Բաբուխանյանին: Ես Հայկին անձամբ ճանաչում եմ, գնահատում, նա էլ շատ բաների միջով է անցել, վաստակ ունի Հայաստան պետության կայացման գործում: Մաղթում եմ, որ լինեք սկզբունքային: Հայաստանում մեծ ճանաչում ունեք, որպեսզի միջազգային ասպարեզներում եւս հայ լրատվությունը հաջողություններ ունենա, մրցունակ լինի: Ցանկանում եմ, որ ձեր ընթերցողների բանակը շարունակ բազմապատկվի, եւ թերթն ընթերցվողներից լինի 250 տարի հետո էլ: Հիշե°ք` տարիքը շնորհալի մարդուն շնորհք է բերում:

Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 00:00

Շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին 25-ամյակի կապակցությամբ: Ասեմ, որ մենք գրեթե հասակակիցներ ենք, եւ որքան ինձ հիշում եմ պրոֆեսիոնալ ոլորտում, հիշում եմ նաեւ ՙԻրավունք՚ թերթը, որը միշտ ունեցել է ասելիքը լրատվական դաշտում: Այն ունեցել է իր ինքնօրինակ տեղը եւ կարծում եմ` հենց դա է եղել գրավականը, որ 25 տարի թերթն արդեն ապրում է եւ ունի հարուստ կենսագրություն: Ուզում եմ թերթին մի քանի 25 տարի էլ մաղթել` ցանկանալով, որ նրա էջերում օբյեկտիվ հրապարակումներ շատ լինեն, որ կապը ընթերցողի հետ միշտ հարթ լինի: Գիտեմ, որ ՙԻրավունքն՚ արդեն ունի ընթերցողների մեծ բանակ, կարծում եմ` նման հարուստ կենսագրությամբ պարբերականը դեռ այս առումով շատ ու շատ նոր հորիզոններ ունի նվաճելու: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ:

ՀԵՌՈՒՍՏԱՄԵԿՆԱԲԱՆ
ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 29 Օգոստոս 2014 00:00

Շատ եմ սիրում ՙԻրավունք՚ թերթը, հաճախ եմ կարդում, հիմա արդեն` նաեւ էլեկտրոնային տարբերակով: 25 տարի թերթ պահելը, այն էլ այս պայմաններում, այդքան էլ հեշտ բան չէ: Ուզում եմ թերթին մաղթել երկարակեցություն, իսկ աշխատակազմին ու հատկապես լրագրողներին մաղթում եմ լավագույն հոդվածներ ու հաջողություններ:

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ,
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 27 Օգոստոս 2014 00:00

Ձեր տպագիր մամուլին մաղթում եմ, որ միշտ ընթերցողներ ունենաք, եւ թող ձեր թերթում մշտապես օբյեկտիվ նյութեր տպագրվեն: Ընդհանրապես, յուրաքանչյուր զանգվածային լրատվամիջոց եթե օբյեկտիվ լինի եւ կողմնապահություն չանի, ապա միշտ կգրավի ընթերցողի ուշադրությունն ու ավելի շատ ընթերցողներ կունենա: Այնպես որ, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք եմ ցանկանում ՙԻրավունքին՚:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան
ԻՎԱՆ ՎՈԼՆԻԿԻՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 26 Օգոստոս 2014 00:00

ՙԻրավունքին՚ իմ մաղթանքն այն է, որ Աստծո օրհնությունը ամեն մեկ պաշտոնյայի վրայից անպակաս լինի, որ ինչ էլ շարադրելու լինենք, մեր շարադրածը լինի ոչ թե երեւակայության եւ ցանկության արդյունքը, այլ լինի ազգին ճշմարտության ուղին ցույց տալը: Դա հնարավորություն կտա մեր հավաքական միասնականությունը ավելի զորացնելու եւ բոլոր բացասական երեւույթները, մեր ազգային կյանքից ներս վեր հանելով, ախտերը մեր միջից վերացնելու: Այնպես որ, կուզենայի, որ ՙԻրավունքը՚ այդ գաղափարը շարունակեր`  իրականացնելով ազգային ու հայ ժողովրդի իրավունքի արդարացի պաշտպանման գործը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տնօրեն-տեսուչ

Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 6 of 9