Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Չորեքշաբթի, 23 Հուլիս 2014 00:00

Ես միշտ ՙԻրավունքը՚ թերթը կարդացել եմ եւ կարդում եմ, հրաշալի թերթ է, հատկապես քաղաքական հումորի բաժինը, հասարակական-քաղաքական նյութերը: Իսկ մշակութային կյանքը մշտապես թերթի ուշադրության տակ է, դա ուրախալի է: Ուրախալի է, որ մեր շատ գրողներ հանդես են գալիս թերթում` տարբեր ֆորմատներով: Այնպես որ, մեր գոնե գրական մտքի, գրական մթնոլորտի վերաբերյալ մշտապես ուշադրություն կա թերթի կողմից: Ցանկանում եմ, որ թերթը շարունակի այդ գիծը: Շնորհավորում եմ ողջ անձնակազմին եւ մաղթում երկարակեցություն մամուլի դաշտում:

Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 18 Հուլիս 2014 00:00

ՙՎստահաբար կարող եմ ասել, որ 25 տարի է, ինչ ես ՙԻրավունքի՚ ընթերցողն եմ: Մեր երկրի զարգացման տարբեր շրջաններում ՙԻրավունքը՚ միշտ եղել է իսկապես լրատվամիջոց` իր հստակ, անկողմնակալ դիրքորոշումով, լրագրողական բարձր մշակույթով եւ վարպետությամբ: Եվ ամեն անգամ ձեռքս վերցնելով թերթը` ես միշտ սպասել եմ տեղեկատվության ամբողջականություն, ինչու ոչ, նաեւ ասեկոսեներ եւ տարբեր հակիրճ մեկնաբանություններ, բայց ամենակարեւորն ինձ համար վերլուծությունն է: ՙԻրավունքը՚ պահպանել է լրագրության ամենակարեւոր եւ հիմնական գործառույթը, դա վերլուծական հզոր եւ ուժեղ լիցքերն են, որոնք այսօր անհրաժեշտ են ընթերցողին` մեր հարափոփոխ աշխարհում կողմնորոշվելու համար՚:

ՀՀ ԿԳ նախարարության
Լեզվի պետական տեսչության պետ
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 15 Հուլիս 2014 00:00

ՙԻմ անձնական կարծիքով` որպես ՙԻրավունք՚ թերթի ընթերցող եւ որպես Կոմունիստական կուսակցության առաջին դեմք, պետք է նշեմ, որ շատ շնորհակալ գործ է կատարում ՙԻրավունք՚ թերթը` իր ողջ խմբագրական կոլեկտիվի հետ միասին: Շատ հաճելի է խմբագրի ներկայությունը բոլոր հարցերում, եւ կուզենայի, որ առաջիկայում եւս անաչառ ձեւով ՙԻրավունք՚ թերթը լուսաբաներ հանրապետության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության կնճռոտ կողմերը: Եվ, իհարկե, իր օբյեկտիվ գնահատականով նպաստեր հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Ցանկանում եմ խմբագրի գլխավորությամբ` ողջ կոլեկտիվին նորանոր հաջողություններ՚:

Հայաստանի կոմունիստական կուսակցության
առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 27 Հունիս 2014 00:00

Ի սրտե շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին` 25-ամյակի կապակցությամբ: Ուզում եմ հատուկ նշել, որ ՙԻրավունքն՚ այն եզակի թերթերից է, որը միշտ կանգնած է եղել թատրոնի կողքին, միշտ բարձրացրել է թատրոնի հրատապ խնդիրները, արձագանքել` թատրոնի հուզող խնդիրներին: Եվ ես հույս ունեմ, որ հետագայում էլ մեր աշխատանքը շարունակվելու է նույն հունի վրա, մենք հնարավորություն ենք ունենալու ՙԻրավունքի՚ միջոցով հանրությանը ներկայացնել մեր առջեւ ծառացած ամեն տեսակի խնդիրները:
Հաջողություն ձեզ, եւ մինչ նոր հանդիպում ձեր էջերում:

Հայաստանի թատերական գործիչների
միության նախագահ,
Պատանի հանդիսատեսի թատրոնի
գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 25 Հունիս 2014 00:00

Արդեն բավականին երկար ժամանակ է` ապրում եք, նշանակում է կարեւոր եք ու պետք եք. շնորհավորում եմ... Ժամանակը ցույց է տալիս, որ նա, ով ճանապարհ է անցնում` իր դժվարություններով, վերելքներով, թրծվում ու առավել նշանակալի է դառնում, ամրացնում իր դերը: Նաեւ արժեքավոր եք նրանով, որ ներկայացնում եք անհատների` ձեր իսկ գրչով հասարակության աչքում ստեղծելով տպավորություն այդ անհատին  հավատալու կամ չհավատալու, սիրելու կամ չվստահելու, ուստի պետք է ձեր անվան նման հնարավորինս իրավունքների շրջանակներից չհեռանալ:

Երգչուհի ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 20 Հունիս 2014 00:00

Այսօրվա շատ երիտասարդների հասակակիցն է ՙԻրավունքը՚: Մաղթում եմ, որ կարողանաք բարձրացնել մարդկանց իրավունքներն ու համապատասխան լուծումներ գտնել: Անձնակազմին էլ, մարդկանց, ովքեր աշխատում են այստեղ, մաղթում եմ չմարող եռանդ, քանզի գիտեմ, թե ինչքան դժվար է լրագրողի աշխատանքը: Թող ՙԻրավունքի՚ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Շնորհակալ եմ նաեւ, որ իմ աշխատանքներն ու գործունեությունը պարբերաբար լուսաբանում եք:

Երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 7 of 9