Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Ուրբաթ, 13 Հունիս 2014 00:00

Շնորհավորելով ՙԻրավունք՚ թերթին` ուզում եմ, որ ՙԻրավունքը՚ միշտ իրավունք ունենա օբյեկտիվ լուսաբանելու մայրաքաղաքում տեղի ունեցող ցանկացած մշակութային իրադարձություն, չամաչի քննադատությունից, ինչու ոչ, նաեւ հիանալու կարողությունից` եթե իհարկե կա դրա առիթ: Արվեստի եւ թատրոնի ներկայացուցիչների կողմից շնորհավորում եմ 25-ամյա թերթին, մաղթելով բազմաբովանդակ հոդվածներ, հետաքրքիր հարցազրույցներ եւ երկարակեցություն` իր ոլորտում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ,
պրոֆեսոր,
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական
ղեկավար

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 10 Հունիս 2014 00:00

25 տարին արդեն մեծ ժամանակահատված է: Իմ նոր ձայնասկավառակում ընդգրկված մի երգ ունեմ, որը ժամանակին երգում էր Տաթեւիկ Հովհաննիսյանը` ՙԼավ լուրեր՚: Այ, ցանկանում եմ, որպեսզի 25-ամյա ՙԻրավունքի՚ էջերում կարդանք միայն լավ լուրեր, այսինքն` թերթը ողողված լինի միայն լավ լուրերով: Չնայած` այդպես հնարավոր չէ, վատն էլ է կողքից միշտ ծլում, բայց մեծամասամբ ցանկանում եմ` լավ լուրեր լինեն: Այսօր մամուլում շատ սուտ կա, դա ինչ-որ վարկանիշ բարձրացնելու միտում ունի իր մեջ,  թե մարկետինգային քայլեր են անում` ինձ համար անհասկանալի, չեմ կարող ասել, բայց սուտն ինքնին արդեն լավ բան չէ, հատկապես` մամուլում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ թերթի 25-ամյակն ու ցանկանում, որ միշտ ճիշտ մնաք ու լավ լուրեր տաք ընթերցողներին:

Երգիչ, երգահան ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 06 Հունիս 2014 00:00

ՙԻրավունքը՚ առաջին թերթերից է, որի հետ միշտ կապված եմ եղել եւ շատ հարգանքով եմ վերաբերվում թերթի խմբագրակազմին: Դեռեւս տարիներ առաջ ինձ միշտ դուր է եկել թերթի օբյեկտիվությունը: Թերթն ունեցել է կուսակցական ուղղվածություն, բայց միշտ օբյեկտիվ է եղել, եւ ես միշտ հաճույքով եմ մասնակցել ՙԻրավունքի՚ հարցազրույցներին: Կայացած թերթ է եւ կայացած կոլեկտիվ ունի, ու ես ցանկանում եմ ՙԻրավունքին՚ կանաչ ճանապարհ` մեր երկրի, հասարակության կայացման գործում, թող այն ավելի ամրանա: Այսօր մամուլից շատ բան է կախված, քաղաքականությունը` քաղաքականություն, բայց շատ-շատ ե°ւ բացասական, ե°ւ դրական երեւույթներ կախված է մամուլից, եւ ուզում եմ` թերթը պահի իր անունն ու իմիջը, որովհետեւ այդտեղ լավ կադրեր կան: Շնորհավորում եմ թերթի 25-ամյակը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մանրամասն...
 
Կիրակի, 25 Մայիս 2014 00:00

Սրտանց ուզում եմ շնորհավորել իմ շատ սիրելի ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմին` խմբագրական խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի գլխավորությամբ:
Նրանք, ովքեր այս 25 տարիների ընթացքում շփվել ու աշխատել են ՙԻրավունք՚ թերթի խմբագրությունում, անշուշտ ՙԻրավունքը՚ իր դրական հետքն է թողել այդ մարդկանց գործունեության վրա: Եվ ես առանց վարանելու` եւ որպես սովորական քաղաքացի, պետք է ասեմ, որ այս 25 տարիների ընթացքում ՙԻրավունքը՚ ի շահ մեր ժողովրդի` մեծ գործ է կատարել: Լինելով ՍԻՄ անդամ` ի սրտե շնորհավորում եմ ՙԻրավունքի՚ խմբագրակազմին, ՙԻրավունքի՚ հոգսերով տարված յուրաքանչյուր աշխատողին:
Ցանկանում եմ բոլորին ստեղծագործական աշխատանք, ուժ ու կորով եւ, բոլոր այն ընթերցողներին, որոնք հնարավորություն են ունենալու ՙԻրավունք՚ թերթում ընթերցել հրապարակված հոդվածները:

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Սյունիքի մարզի ՍԻՄ կուսակցության կառույցի ղեկավար

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 20 Մայիս 2014 00:00

Իմիջիայլոց հաճույքով եմ կարդում ՙԻրավունք՚ թերթի յուրաքանչյուր համար: Հաճախակի առիթ եմ ունեցել ասելու, որ դուր է գալիս թերթի գրելաոճը: Ուզում եմ մատնանշել նաեւ թերթի մշակութային բաժինը, որտեղ ժամանակ առ ժամանակ անդրադառնում են նաեւ մեր ստուդիայի նորություններին ու ձեռքբերումներին: Երբեմն առիթ եմ ունենում թերթում կարդալու իրենց բնույթով եւ կառուցվածքով բավականին յուրօրինակ այլ մշակութային հոդվածներ: Եվ ընդհանրապես, շատ դրական կարծիք ունեմ ՙԻրավունք՚ թերթի մասին: Շնորհավորում եմ թերթի անձնակազմին` 25-ամյակի կապակցությամբ, կարծում եմ, որ մի քանի 25-ամյակներ, եթե ոչ հավիտենական սկզբունքով, ապա հարատեւ ընթացք ունենալու է: Հաջողություն եմ մաղթում ՙԻրավունք՚ թերթին:

Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիայի` ՙՀովիկ ստուդիոյի՚ հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2014 00:00

ՙԻրավունքը՚ յուրօրինակ մեկնություններով մամուլ է: Նա բավականին լուրջ պատմությունն ունի, առավել եւս` նրա դերակատարումը մեր քաղաքական կյանքում միշտ էլ առաջիններից մեկն է եղել: Իսկ որոշակի շրջանում այն նաեւ մամուլի օղակն էր, որից օգտվում էր ամբողջ հասարակությունը: Պիտի անձամբ շնորհավորեմ խմբագրակազմին, որովհետեւ բոլոր ժամանակաշրջաններում մասնակից եմ եղել ՙԻրավունքի՚ գործունեությանը` ե°ւ որպես կուսակցություն-թերթ եւ թերթ` որպես կուսակցություն: Այս իմաստով առանձնահատկություն ունի ՙԻրավունքը՚, որին նորանոր հաջողություններ եմ ցանկանում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 8 of 9