Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Երեքշաբթի, 22 Ապրիլ 2014 00:00

Սրտանց շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին եւ իր ողջ անձնակազմին` 25-ամյակի կապակցությամբ: Եթե 25 տարի դիմացել եք, ուրեմն` դուք պետք եք մեզ: Շատ կարեւոր է դա: Կարդացվող թերթ է, կարդում եմ այն, սուտ կլինի, թե ամեն համարն եմ հասցնում կարդալ, բայց հետաքրքրվում եմ, նայում եմ, կարդում եմ: Պարզապես մնում է միայն խորհուրդ տալ. Ուշադիր եղեք, աշխատեք խմբագրությունում սեւ ակնոցներով չնստել: Հանեք սեւ ակնոցները, մեր աշխարհում լավ բաներ էլ շատ կան: Եթե լավն այս կյանքում շատ չլիներ, ապա` ապրելը դժվար կլիներ:

Հ. Պարոնյանի անվան
երաժշտական կոմեդիայի
պետական թատոնի
գեղարվեստական ղեկավար` ՀՀ ժողովրդական արտիստ,
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Մանրամասն...
 
Ուրբաթ, 18 Ապրիլ 2014 00:00

Շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին` 25 ամյակի կապակցությամբ ու ցանկանում ամենալավ բաները: Պետք է ասեմ, որ ՙԻրավունքը՚ մամուլի այն միջոցներից է, որն ինձ համար հետաքրքիր է եղել ընթերցելը, եւ միշտ կարդում եմ հատկապես վերլուծությունները, ներկայացված դիրքորոշումները: Ինքս բազմիցս հանդես եմ եկել թերթում եւ կարծում եմ, որ ՙԻրավունքը՚ պետք է իր գործունեությունը շարունակի եւ հանդես գա հանրության առջեւ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Մանրամասն...
 
Չորեքշաբթի, 16 Ապրիլ 2014 00:00

Թերթի ստեղծման օրից ես ՙԻրավունք՚ թերթի բարեկամն եմ, թերթում տպագրված բազում հողդվածներ ունեմ, հավանաբար` մի գրքի չափով: ՙԻրավունքը՚ միշտ եղել է առաջամարտիկներից մեկը իր գործունեությամբ, եւ որ ամենակարեւորը` այս թերթն ունի քաղաքական անվախության սինդրոմ: Ցանկանում եմ, որ ՙԻրավունք՚ թերթը շատ երկար տարիների կյանք ունենա, իսկ խմբագրակազմին եւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին` քաջառողջություն եւ բեղուն գրիչ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 08 Ապրիլ 2014 00:00

«Իր ծննդյան օրից «Իրավունքն» իրավունք տարածեց իր շրջապատում: Հաճույքով եմ կարդացել թերթը, կարդում եմ եւ կշարունակեմ կարդալ: 25-ամյակը մեծագույն կայացման տարիք է, լավագույն ժամանակ, պատմություն, ճանապարհ, որ դուք անցաք: Ուզում եմ մաղթել թերթին երկար ընթացք, օբյեկտիվ եւ ճշմարիտ տեղեկատվություն: Ու թող իր անվանը համահունչ իրավական գիտակցում եւ իրավական մշակույթ տարածի այն մեր հասարակության մեջ, ինչի կարիքը շատ ունենք: Նաեւ ուզում եմ մաղթել խմբագրակազմին ակտիվ, հետեւողական աշխատանք եւ ուրախ եմ, որ «Իրավունքը» կա մեր կյանքում: Իսկ պարոն Բաբուխանյանին մաղթում եմ ստեղծագործական գործունեություն: Շատ կարեւոր է, որ թերթի ներկայացուցիչներն այսօր Ազգային ժողովում են, եւ պառլամենտական յուրաքանչյուր օրենք նաեւ դիտարկվում, հետախուզվում եւ քննվում է նաեւ հասարակության աչքերով, որովհետեւ թերթը հասարակության հայելին է: Իսկ վկան թերթի «Ուղիղ կապ» նախագծի հեռախոսազանգերը, որն ապացույցն է, թե ինչքան են ձեզ վստահում ու հավատում»:

ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 9 of 9