Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շնորհավորանքներ Իրավունքի 25 ամյակի կապակցությամբ
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԵՎ ՊԱՐԳԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ


-Ես ցանկանում եմ շնորհավորելՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի եւ իմ անունից` այստեղ դահլիճում նստածներին` այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ: 25 տարին երիտասարդի համար քիչ է, բայց յուրաքանչյուր ստեղծագործող անձնակազմի, հատկապես ԶԼՄ-ի կամ թերթի համար 25 տարին քիչ ժամանակ չէ: Եվ անցնել այդ տարիները` առանց պրոֆեսիոնալիզմի, առանց հավատի` իր աշխատանքին, ընկերական հարաբերությունների, հնարավոր չէ: Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել ձեզ` այս հրաշալի օրվա կապակցությամբ: ՌԴ դեսպանի կողմից թույլ տվեք պաշտոնական պարգեւատրում հանձնել "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ ԵՏՄ-ի անդամակցության մասին հանրությանն օբյեկտիվորեն ներկայացնելու համար,- ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ Ա. Իվանովը` "Իրավունք"-ի 25-ամյակի տոնակատարության ժամանակ:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ`  «ԻՐԱՎՈՒՆՔ»  ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ


«Ձեզ համար արդարության սերմեր ցանեցե՛ք, եւ կենաց պտուղ քաղեցե՛ք. վառեցե՛ք ձեզ համար գիտության լույսը, փնտրեցե՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարության պտուղները հասնեն ձեզ» (Օսէէ Ժ 12):

«Իրավունք» թերթի սիրելի՛ սերմնացաններ, Ողջունելով ձեր անցած դժվարին եւ պատվաբեր ուղին`  աներկբայորեն կարող ենք ասել, որ աստվածաշնչյան այս օրհնաբեր պատգամն իրապես աղերսվում է ձեր 25-ամյա առաքելության հետ: Դուք մեր անկախ Հայաստանի ազատ մամուլի ջատագովներն եք: Իրավունքի եւ արդարության խոսափողն եք, ժողովրդավարական եւ իրավական երկիր կառուցելու կոչնակն ու պայքարի մարտիկը: Ձեր քառորդդարյա գործունեությամբ դուք վեր եք հանել հայ ազգի առջեւ ծառացած խնդիրները, իղձերն ու մտահոգությունները եւ ազգային ու ազատասիրական իսկատիպով աչքի ընկնող վեհ ձգտումները: Ձեր նվիրումով, ճշմարտության քարոզչությամբ այսօր դուք հաստատում եք մեծ սաղմոսերգու Դավթի հետեւյալ խոսքերը. «Արդարի բերանն իմաստություն է բարբառում, իսկ լեզուն արդարություն է խոսում» (Սաղմ. ԼԶ 30):

Սիրելի՛ք, առավելագույնս գնահատելի են թերթի եկեղեցանվեր հրապարակումները, որոնք հոգու ազնիվ եւ մարդասիրական մղումների ծնունդ են եւ արգասիք: Հոգեորսության անօրեն եւ կամապաշտ «առաջնորդների» դիմակազերծումը, հայի արժեհամակարգի եւ ոգեղենության պահպանումը, հոգեւոր արժեքների ճշմարտացի վերհանումը «Իրավունքի» արդար գործի լուսավոր շավիղներից են եւ օրհնության դուռը. «Եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. Ե 20):
Մեր աղոթքն է, որ Բարեսեր եւ Բարեգութ Աստված բազմապատկի ձեր ազգանվեր ջանքերն ու իղձերը: Արդարության Արեգակ Հիսուս Քրիստոս թող զորակից եւ մարտակից լինի ձեզ` «բարու պատերազմում» հաղթանակելու եւ ճշմարտության օրհնյալ ճամփան անսայթաք անցնելու համար:
Ամեն:

Ջերմագին սիրով եւ օրհնությամբ`
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

"ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ՊԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Գալաջյան
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ "Իրավունք" թերթի խմբագրակազմին` թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ եւ նվաճումներ: Համոզված եմ, որ "Իրավունքը" շարունակելու է իր ստեղծագործական աշխատանքը` ի նպաստ հայկական մամուլի կայացմանն ու զարգացմանը:
Թերթի համար 25-ամյակը խոսուն ժամանակաշրջան է, այս տարիների ընթացքում "Իրավունքն" ապացուցել է, որ կարող է դիմակայել ժամանակի փորձությանը եւ շարժվել առաջ:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ


Հարուստ կենսագործություն ունի "Իրավունք" թերթը, որի առաջին համարը լույս տեսավ 1989 թվականին, քառորդ դար առաջ, երբ Հայաստանն առաջին քայլերն էր անում ինքնիշխանության վերականգնման, իրավական պետության ստեղծման, ազգային խնդիրների լուծման ճանապարհին: Եվ քսանհինգ տարի թերթը հավատարիմ է իր առաքելությանը` սատարել Հայոց պետության կայացմանը, պաշտպանել մարդու իրավունքները, ճշմարտությունն ասել ընթերցողին:
Ժամանակները փոխվում են, փոխվում են խնդիրները, մոտեցումները, շեշտադրումները, սակայն կան հիմնավոր սկզբունքներ, որոնց փոփոխությունն անթույլատրելի եւ անհնարին է: "Իրավունք"-ը պրոֆեսիոնալիզմով, ճշմարտախոսությամբ, սկզբունքների անփոփոխությամբ է հավաստել իր հավատարմությունը մեկ եւ ընդմիշտ ընտրված ճանապարհին, որի իրավացիությունը փաստված է բազմահազար ընթերցողների հավատով ու վստահությամբ, ընթերցողական անդավաճանությամբ` թերթի անցած ճանապարհին:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

"ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ

Հարգելի պարոն Բաբուխանյան, լրագրողներ եւ ողջ աշխատակազմ.
ՀՀ առողջապահության նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ "Իրավունք" թերթի 20-ամյակի կապակցությամբ: Ստեղծագործական ողջ կոլեկտիվին դժվարին ու պատասխանատու աշխատանքում մաղթում եմ ամուր առողջություն, տոկունություն եւ ստեղծագործական հաջողություններ:
Տեղեկատվական հագեցած դաշտում լրատվական յուրաքանչյուր միջոց իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի: Ակնհայտ է, որ բազմազան ուղղվածություն ունեցող լրատվամիջոցների շարքում ծանրակշիռ ու համոզիչ է սկզբունքային, անկեղծ ու արհեստավարժ խոսքը:

Մանրամասն...
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

ՇՆՈՐՀԱՎՈՐ 25-ԱՄՅԱԿԴ, "ԻՐԱՎՈՒՆՔ"


Նախորդ դարի 90-ական թվականներին, երբ Հայաստանը ներքաշված էր պարտադրված պատերազմի մեջ, համատարած հովհարային անջատումներ էին, իսկ համացանցի մասին խոսք լինել չէր կարող, միակ միջոցը տեղեկացված լինելու` թերթերն էին: Այդ տարիներին, ինչպես հացն էր արագ սպառվում, այնպես էլ արագ սպառվում էին թերթերը: Թե ինչքան ծանր ու պատասխանատու գործ էր այդ տարիների չեղած տեղից թուղթ ու այլ միջոցներ հայթայթելն ու թերթ տպելը, այն էլ "Իրավունքի" նման լուրջ թերթ, որի տպաքանակը հասավ մինչեւ 30.000, կարող են իմանալ միայն իրավունքցիները: Կա՞ ստատիստիկ տվյալ, թե ազատ խոսքի, ազատ մամուլի քարքարոտ ճանապարհը հաղթահարելիս քանի անգամ են փակել ու կոտրել "Իրավունքի" խմբագրությունը, քանի անգամ են "Իրավունքի" խմբագրի եւ խմբագրական խորհրդի նախագահի նկատմամբ մահափորձ իրականացրել, բայց…

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>

Page 2 of 9