Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Յոլյանն ազատվել է Վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից և նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

 

ՍԱՍՈՒՆՆ ՈՒ ՍԱՍՈՒՆԻ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

 

«Ցեղասպանությունից հետո» խորագրի ներքո, Ստամբուլի «Ակոս» շաբաթաերթն այս անգամ անդրադարձել է Սասուն քաղաքին ու Սասունի հայերին:  Թերթը գրում է.

Որքա՞ն հայ փրկվեց Սասունում, նրանք ինչպե՞ս շարունակեցին իրենց կյանքը, ի՞նչ դժվարությունների միջով անցան, և որտե՞ղ են հիմա նրանց ժառանգները…

Այս ուսումնսիրությունը, որի մեջ ներառված են Սասունի` Ցեղասպանությունից մինչ օրս քրիստոնյա և իսլամացված հայերի թվաքանակի, բնակության վայրերի, նոր գաղթի ուղղությունների, լեզվի, կրոնի ու ազգային ինքնագիտակցության մասին տեղեկություններ, նպատակ ունի օգնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագետների, այլև մեկ դար շարունակ իրենց նախնիների գյուղերը և կորած ազգականներին փնտրողներին:


Ինչպե՞ս փրկվեցին հայերը Սասունում

 

Անշուշտ, Սասունի լեռնային անառիկ դիրքը մեծ նշանակություն է ունեցել այստեղ հայերի փրկության հարցում: Սակայն, ի պատիվ սասունցիների, պետք է նշենք, որ նրանց կազմակերպած ինքնապաշտպանությունը ահռելի մեծ դեր խաղաց, ու թեև Սասունի 1915թ. ինքնապաշտպանությունը ի վերջո ճնշվեց, սակայն այն ապարդույն չանցավ: Նույնը կարելի է ասել մուսալեռցի, վանեցի, շեպինգարահիսարցի հայերի մասին, որոնք փրկվել էին հիմնականում զինված դիմադրության շնորհիվ

 

Հայ որբերին փրկել են նաև որոշ քրդական և արաբական աշիրեթներ:

 

«Փրկել» հասկացությունն, անշուշտ, հարաբերական է, քանի որ փրկողներն հիմնականում հետապնդում էին իրենց շահերը. որբ աղջիկներին տանում էին որպես աղախիններ կամ ապագա հարսնացուներ, իսկ տղաներին՝ որպես ձրի աշխատուժ, այլ կերպ ասած՝ ստրուկներ: Անշուշտ հայ որբերին իսկապես պաշտպանող ընտանիքներ նույնպես եղել են, որոնք նրանց մեծացրին որպես հայերի:

 

Այսպիսով՝ 1920-ականների երկրորդ կեսին, երբ այս որբերը մեծացան և իրենց սեփական տնտեսությունն ու ընտանիքները հիմնեցին, փորձեցին առանձնանալ աշիրեթներից, հայտնվեցին մահմեդական հարևանների հետ հողային վեճերի ու կռիվների մեջ, ուստի հաճախ ստիպված էին տեղափոխվել գյուղից գյուղ՝ փորձելով իրենց համար գտնել համեմատաբար հանգիստ միջավայր:

Կարևոր է նշել, որ անգամ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, երբ փաստացի վերացվեց «աղայական համակարգը», միևնույն է, Սասունում փրկված հայերը միշտ ընկալվել են որպես ինչ-որ մի աղայի սեփականություն: Իսլամացված հայերի մասին իրենց ուսումնասիրությունում այս խնդրին հատուկ անդրադարձել են նաև Լ. Ռահթերն ու Մ. Սվազլյանը. նրանք նշում են, որ, բացի հայերի զինված դիմադրությունից, մեծ դեր է խաղացել այն, որ Սասունում ֆեոդալական համակարգը չափից դուրս հզոր էր, ու թեև աղաների ձեռքում հայերը հաճախ ստրկացված էին, փաստն այն է, որ դա ինչ-որ չափով ապահովում էր նրանց ֆիզիկական գոյությունը:

Նույն աշխատության մեջ հեղինակները իրավացիորեն նշում են ներհամայնքային ամուսնությունները՝ որպես ևս մեկ փրկության միջոց:

Եվ իսկապես, Թուրքիայում որևէ սասունցի հայ ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելիս անհնար է չշփոթվել: Պատճառն այն է, որ ինչպես իրենք են ասում, «Միմյանց մեջ ենք աղջիկ առել-տվել», ինչի արդյունքում ազգակցական կապերն արդեն նմանվել են խճճված թելի կծիկի:

Այսպիսով` Սասունի գյուղերում մնացած հայերը Ցեղասպանությունից հետո նույնպես շարունակել են ամուսնանալ միայն հայերի հետ: Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ հայ աղջիկներին փախցնում էին մահմեդականները:

Իսկ իսլամացված հայերի մեջ նույնիսկ հանդիպում ենք ազգականների միջև ամուսնության դեպքերի: Թեև նրանք գիտակցում են, որ ըստ հայկական ավանդույթի նման ամուսնությունները դատապարտելի են, սակայն հաճախ նախընտրել են նման ամուսնությունը, քան քրդերին կամ արաբներին աղջիկ տալը: Բացի այդ՝ սասունցիների մոտ չափազանց ամուր են ընտանեկան կապերը, և մինչ օրս նրանց մեծ մասը չի խախտում ներհամայնական ամուսնությունների ավանդույթները: Միայն վերջին ժամանակաշրջանում՝ Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Թուրքիայում սասունցիների մեջ սկսվել են գրանցվել խառն ամուսնությունների հատուկենտ դեպքեր:

Սասունցիների ընտանիքները բավականին բազմանդամ են. «մեկ տուն» կամ «մեկ գերդաստան» հասկացության տակ կարելի է նկատի ունենալ նվազագույնը 200-300 հոգի: Իսկ որոշ տոհմեր անդամների թիվն հասնում է 800-1000 հոգու: Դա բնական է, քանի որ Սասունում հայերը Ցեղասպանությունից հետո իրենց ժառանգներին խրախուսում էին հնարավորինս շատ երեխաներ ունենալ: Այդ առիթով ասում էին. «Այս աշխարհում բոլորովին մենակ մնացինք, պիտի բազմանանք»: Մինչև անցյալ դարի վերջերը սասունցի հայերի ընտանիքներում կարելի էր հաշվել միջինը 8-9 երեխա, կան անգամ մինչև 20 երեխա ունեցող մայրեր: Վերջին 15 տարում պատկերը փոքր-ինչ այլ է. պատճառը հիմնականում դեպի քաղաք մեծ արտագաղթն է:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ‹‹ԷՅ ԷՄ››

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ»

 

«Իրավունք»-ն այսօր ‹‹Էյ Էմ›› իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանից  հետաքրքրվեց` ինչ ակնկալիքներ ունի ՄԻՊ Արման Թաթոյանից, արդյոք նա`որպես ՀՀԿ-ի  կողմից առաջադրված թեկնածու կարող է անկաշկանդ աշխատել: Գրիգոր Մինասյանը, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: Որն էր այդ քայլի իրական պատճառը: Այս հարցին եւս հրաժարվեց պատասխանել ‹‹Էյ Էմ›› իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Կարեն Անդրեասյանը համագործակցում է  վերոնշյալ իրավաբանական ընկերության հետ, պրն Մինասյանը հերքեց այդ խոսակցությունները:

Իսկ ահա Կարեն Անդրեասյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ  այս պահին ընդհանրապես որեւէ գործունեություն չի ծավալում:

Անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանից իր  սպասելիքներին, Անդրեասյանը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք: Թաթոյանին առնչվող այլ հարցերի Կարեն Անդրեասյանը չպատասխանեց:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 


 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՈՉ

ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈ՞ՒՄ

 

Այսօր ընտրական օրենսգրքի մասին քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին հանրային ու քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ: «Իրավունք»-ը նկատեց, որ ընտրական օրենսգիրքը կարծես ոչ   բոլոր քաղաքական ուժերին է  հետաքրքրում: Եթե ՕԵԿ-ից, ՀԱԿ-ից քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Արամ Մանուկյանը, ապա ՀՅԴ-ը, ով   ամենաշահագրգռված է ԸՕ-ի մշակման հարցում, բավարարվել էր փորձագետ ուղարկելով: ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից պատգամավորներ չէին մասնակցում քննարկմանը: Բավական յուրօրինակ վիճակում է հայտնվել «Ժառանգություն»-ը: Զարուհի Փոստանջյանը, ով պաշտոնապես ներկայացնում է «Ժառանգություն»-ը, չէր մասնակցում քննարկմանը: Նրա փոխարեն եկել էին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՐԱՄ

ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

 

«Իրավունք»-ն այսօր ՕԵ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից պարզեց` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի առաջարկությունն  ԸՕ-ի մասին ընդունելի՞ է, որը կիրառվել է Վրաստանում:  «Այո, դա ավելի կլավացնի: Կվերահսկի ե՛ւ մարդը, ե՛ւ տեխնիկան, որն ընդունված է ամբողջ Եվրոպայում: Մանկապարտեզի դաստիարակը  հինգ տարեկան երեխայի ապագան կործանում է, երբ քվեարկելով մի քանի մարդու փոխարեն: Այս երեւույթին պետք է վերջ տալ»,- ասաց ՕԵԿ պատգամավորը:

Հիշեցնենք` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  հորդորել էր իշխանությանն օգտագործել Վրաստանի փորձը եւ մաքրել ընտրացուցակները:

Մեր հարցին`Արամ Մանուկյանի առաջարկի շուրջ  ընդդիմադիր  ուժերը  կմիավորվե՞ն, Հովհաննես Մարգարյանն ասաց` իրենք կողմ  են:

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս հայտարարել էր` բոլոր առաջարկները ընտրական օրենսգրքի  մշակման ժամանակ հաշվի  կառնվեն:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ԽՈՍՔՈՎ`«ՕՍԿԱՐԸ» ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ՎԱՍՏԱԿԵԼ ԷՐ


Ամենամյա «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունում հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն  «Վերապրածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար արժանացել է «Օսկարի»: Հանրությունը երկար ժամանակ էր սպասում, որ դերասանն արժանանա այդ մրցանակին: Ըստ ռուս կինոքննադատների, «Օսկարը» Դի Կապրիոյի վաստակն էր: Կինոքննադատ Կիռիլ Ռազլոգովի խոսքով` հասկանալի էր, որ դերասանն այս անգամ անպայման ստանալու էր այդքան երկար սպասված մրցանակը:

Բազմաթիվ հայտնի մրցանակաբաշխություններում Դի Կապրիոյին շնորհվել է տարբեր մրցանակներ, սակայն «Օսկարի» նա արժանանում էր առաջին անգամ: Մինչեւ մրցանակաբաշխությունը, կինոյի ոլորտի մասնագետներն, իրենց մասնավոր զրույցներում նշում էին, որ դերասանը «Տղամարդու լավագույն դերի» համար կստանա «Օսկար»:

«Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ԳԱՍՊԱՐԻՆ ՊԱՌԿԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

 

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր նորից պառկել է: Իր ինքնատիպ բողոքի տարբերակը Գասպարին կիրառեց այսօր՝ փետրվարի 29-ին, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց Վարդգես Գասպարիի գործով վերսկսված դատավարության ժամանակ շարունակել հայտարարությունը:

Վարդգես Գասպարին սկզբում  հայտարարեց, որ իր համար ակնհայտ է, որ նախագահողը  շահագրգռված չէ  արդարադատություն իրականացնել:

«Գասպարի, ես Ձեզ հորդորում եմ պատշաճ դիրք զբաղեցնել նիստերի դահլիճում»,-ասաց Նելլի Բաղդասարյանը` նշելով, որ նման պահվածքով վերջինս խոչընդոտում է դատական նիստի բնական ընթացքին ու անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ:
Դատարանը որոշեց ամբաստանյալի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա` նախազգուշացում` հաշվի առնելով, որ Գասպարին չի ենթարկվում դատարանի` պատշաճ դիրք զբաղեցնելու մասին նախազգուշացումներին:

Դրանից հետո ընդունվեց դատական երկրորդ սանկցիան` Գասպարիին նիստերի դահլիճից հեռացնել 6 ժամով, ինչի համար հայտարարվեց ընդմիջում:

 

 

 

 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ


20-րդ դարի մեծանուն ամերիկահայ գրող ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում  գտնվող առանձնատունը կվերածվի տուն-թանգարանի: Ֆրեզնոյում գրողի փոքրիկ առանձնատունը գտնվում է 2729 Գրֆիֆ Վեյ փողոցում,  այնտեղ նա ստեղծել է իր բազմաթիվ ստեծագործությունների մի մասը: Երկար տարիներ առանձնատունը մատնված է եղել անուշադրության եւ ամայության պայմաններում այսօր գտնվում է վատ վիճակում: Առանձնատանը գրողն ապրել է 1964թ.-ից մինչեւ 1981 թվականը:

Նախորդ տարի առանձնատունը հանվեց աճուրդի, որը գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը: Ինչպես նշված է հիմնադրամի կողմից տարածված հայտարարության մեջ` «Օսկարի» արժանացած Վ. Սարոյանի առանձնատունը կվերածվի տուն-թանգարանի, որը կդառնա մշակութային օջախ ոչ միայն համայ հայության, այլեւ ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կանցկացվեն բազմաթիվ մշակութային միջոցառումներ`գրական երեկոներ, փառատոներ եւ այլն:

Առայժմ հիմնադրամը մշակում, է տուն-թանգարանի վերակառուցման նախագիծը եւ պլանը: Հիմնադրամը բոլոր ցանկացողներին առաջարկում է հետաքրքիր գաղափարներով միանալ իրենց:

Նշենք, որ գրողի առանձնատունն աճուրդի հանվեց 2015 թվականի մայիսի 4-ին: Առանձնատան ընդհանուր վիճակով մտահոգված էին մի շարք մտավորակններ, որոնք ժամանակ առ ժամանակ Հայաստանում եւ սփյուռքում բարձրաձայնում էին խնդրի մասին: Խոսակցությունները դադարեցին, երբ առանձանատունը գնեց «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ` ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ


Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ անդրադառնալով Հայաստանում ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին փաստեց, որ ներառական կրթության ոլորտում պատկերն հակասական է.«Հայաստանը կարելի է դասել ԱՊՀ առաջատար երկրների շարքում, որտեղ վաղուց կիրառվում է ներառական կրթության համակարգը: Այս պահին Հայաստանում գործում է մոտավորապես 150 ներառական դպրոց, նախատեսված է, որ 2025 թ.-ին բոլոր դպրոցները դարձնեն ներառական, իսկ հատուկ դպրոցներն էլ վերածեն ռեսուրսային կենտրոնների: Այս ամենով հանդերձ, այդ 150 ներառական դպրոցները հարմարեցված չեն եւ փաստացի բաց չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դրանց մեծ մասում նույնիսկ չկա հարմարեցված սանհանգույց: Դեմ չեմ ներառական կրթությանը, սակայն մտավախություն ունեմ, որ մինչեւ 2025 թվականը կմեծանա ձեւականությունների տոկոսը»,-նշեց Ա. Ալավերդյանը եւ խոսելով ձեւականություններից ընդգծեց.«Տարբեր դպրոցներ հայտարարվում են ներառական, ինչը ոգեւորում է այն ծնողներին, որոնք ունեն  հաշմանդամություն ունեցող երեխաներ: Դիմում են այդ դպրոցներին եւ հետո հիասթափվում, քանի որ հայտարարությունը ձեւական էր եւ դպրոցում երեխաների համար ստեղծված չեն տարրական պայմաններ: Այս ամենը հարցի միայն տեսանելի կողմն Է, էլ չեմ խոսում ծրագրերի եւ մասնագետների պատրաստավածության խնդիրներից»,-շեշտեց պարոն Ալավերդյանը: Նա հորդորում է, քանի դեռ ուշ չէ, անհարաժեշտ է վերանայել այս հարցերը եւ լուծել առկա խնդիրները, քանի որ այս ամենով 2025 թվականին դժվար թե համընդհանուր ներառական կրթության ոլորտում գրանցվեն ձեռբերումներ.«Կարծում եմ դանդաղ եւ ավելի իրատեսական տեմպերով պետք է առաջ շարժվենք` ստեղծենք սահմանափակ թվով դպրոցներ, որոնք կունենան իդեալական պայմաններ: Ասում են դպրոցը ներառական է ու վերջ, բայց անունը քիչ է, պայմաններ են պետք: Ներառական կրթության ոլորտում կան նաեւ ծրագրային խնդիրներ»,-եզրափակեց բանախոսը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 6-7 ՏՈԿՈՍԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՆ


ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ` 2016 թվականը հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման տարի: Ըստ այդ որոշման, պայմաններ են ստեղծվում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան աշխատել, ազատ տեղաշարժվել, բարձրաձայնեն ոլորտի խնդիրները եւ համապատասխան մարմինների հետ գտնեն դրանց լուծումները: Պաշտոնական տվյալների համաձայն, այժմ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է 200 հազար 200, ինչը կազմում է բնակչության 6-7 տոկոսը: Հաշմանդամություն ունեցող անձնաց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով`Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվայլներով, այլ երկրների  հետ համեմատած` Հայաստանում 6-7 տոկոսը ցածր ցուցանիշ է.«Աշխարհի բնակչության մոտավորապես 15 տոկոսն ունի հաշմանդամության խնդիրներ: Մեզանում երեւի չափանիշները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ Հայաստանում այդքան էլ պայմանները նպաստավոր չեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց տոկոսը ցածր լինի: Բացի այդ, մարզերում եւ հեռավոր գյուղերում մարդիկ զանազան պատճառներով չեն դիմում համապատասխան մարմիններին, որպեսզի ստանան հաշմանդամի կարգավիճակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ա. Ալավերդյանը:  Այս պահին աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց 8-9 տոկոսն աշխատում է, սակայն այս թիվը փոփոխվում է եւ հստակ վիճակագրություն չկա:

«Իրավունքի» այն հարցին, թե հիմնականում որ ոլորտներում են աշխատում նրանք, պարոն Ալավերդյանը պատասխանեց.«Ոլորտները տարբեր են, կախված հաշմանդամություն ունեցող անձի կրթությունից եւ հմտությունից, նա կարող է աշխատել ցանկացած վայրում: Լինել փորձագետ, իրավաբան, ծրագրավորող եւ այլ: Այս պահին նրանց մեծ մասն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ բազմաթիվ կորպորատիվ ընկերություններում: Հաշմանդամություն ունեցող անձնաց զբաղվածության առումով կան դրական տեղաշարժեր: Այսօր գործատուների մտածեկալերպը փոխվել է, նրանք սկսել են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք տրամադրել: Պատաճառն այն է, որ հաշմանդամներն աշխատանքի վայրը հազվադեպ են փոխում, ինչը ձեռնտու է գործատուին, որ իր աշխատակիցը մի այլ տեղ չգնա»,-փաստեց «Ունիսոնի» գործադիր տնօրենը: Հաշմանդամություն ունեցող անձնաց համար քաղաքը հարմարեցված է, սակայն բանախոսի բնորոշմամբ, ստեղծված պայմանները բավարար չեն, իսկ  մարզերում նրանց համար ընդհանրապես պայմաններ չկան:

«Իրավունքի» հետ զրույցում Ա. Ալավերդյանը անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքերի պաշտպանությանը, հավաստիացրեց` չնայած, հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքային վայերում ունեն որոշակի արտոնություններ, այնուամենայնիվ իրավիճակը շատ հակասական է.«Պետությունը շատ բաներ է անում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պատշանության համար, սակայն ամբողջական համակարգն այդքան էլ իդեալական չէ, որ կարողանանք ասել, թե հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանված են»,-եզրափակեց Արմեն Ալավերդյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ովքե՞ր կգնան այդ քայլին. ԱՅՍՕՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԵՐԹԸ ԿԱՆԱՆՑՆ Է, ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՐԺԵԼ

 

Դեռեւս 11-րդ դարում հաստատված հին բրիտանական եւ իռլանդական ավանդույթի համաձայն, միայն 4 տարին մեկ` նահանջ տարում` փետրվարի 29-ին, ամուսնության առաջարկություն անելու հերթը կանանցն է, եւ տղամարդիկ այն մերժելու իրավունք չունեն: Ավելին` այն տղամարդը, որը կհամարձակվի մերժել առաջարկություն անող կարմիր կիսաշրջազգեստով աղջկան,  օրենքի համաձայն, պարտավոր է տույժ վճարել: Ի դեպ, պատահական չէ, որ ընդգծում ենք կարմիր կիսաշրջազգեստի հանգամանքը, քանի որ այն եւս պարտադիր կանոն է, եւ եթե աղջիկը մտադիր է առաջարկություն անել սիրած տղամարդուն` որպես նախազգուշացում պետք է լինի կարմիր կիսաշրջազգեստով: Այս մասին «Իրավունքը» հարցումներ անցկացրեց ճանաչված աղջիկներից` պարզելու համար, թե կգնա՞ն այդ քայլին: Միեւնույն ժամանակ, տղամարդկանցից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կվերաբերեն դրան:


«ԵՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ»

 

Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ նախ նշեց, որ այս ավանդույթի մասին մեզնից տեղեկացավ եւ կարծում է, որ այն իր ազգային մեկնաբանությունն ունի. «Ինչ վերաբերվում է մեզ` մենք պետք է առաջնորդվենք մեր ազգային ավանդույթներով, որոնք ժամանակի ընթացքում, կարծես թե, շատ էլ չեն փոփոխվել… գուցե միայն մատուցման ձեւերը: Սիրում եմ կարմիրը, իր մեջ մաքսիմալիզմ է պարունակում, իսկ կիսաշրջազգեստը կնոջ կերպարի պարտադիր, կարելի է եւ ասել առաջնային բաղադրիչն է: Իմ զգեստապահարանում նրանք բազմազան են: Եթե նկատի ունենանք, որ իռլանդացի տղամարդիկ եւս համարձակվել են կիսաշրջազգեստ կրել, պետք է հույս ունենանք, որ այս ավանդույթը անել արգելում է փետրվարի 29-ին (ժպտում եմ-խմբ.)՝ որպես կանանց կիսաշրջազգեստի իրավունքի պաշտպանություն: Ամեն դեպքում, ես ամուսնության առաջարկ անել չեմ պատրաստվում` գիտակցելով, որ բրիտանա-իռլանդական ավանդույթի համաձայն, նման հնարավորություն կունենամ միայն չորս տարի անց: Պատճառն այն չի, որ համարձակ չեմ: Հայ կանայք՝ անսահման հեզ ու նազանի, մեր դարավոր պատմության ընթացքում հասցրել են ապացուցել, թե ինչքան խրոխտ ու արի կարող են լինել, իսկ մեր տղամարդիկ անսահման առնական ու քաջարի եւ ամենակարևորը՝ կնոջ սյունն ու հենարանը: Այնպես որ, մեր տղամարդկանց պատկանող այդ առաքելությունը՝ կնոջն ուղեկցելու, խախտելու իրավունք չունենք»:


«ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ-ՈՐ ՏՂԱՆ ԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ»


Ֆրանսիայում բնակվող մոդել ՍԱՐԳԻՍ ՀԱՆՆԸ ոչ մի արտասովոր բան չի տեսնում նրանում, եթե աղջիկն անի ամուսնության առաջարկություն կամ ընդհանրապես, առաջին քայլը. «Ավելին` այստեղ նույնն է, ինչ-որ տղան անի առաջին քայլը: Ու ես Հայաստանում էլ էի այդ նույն կարծիքին, բայց փաստ է, որ հայաստանյան իրականության մեջ, սա այդքան էլ հաճախ պատահող բան չէ»:


«ԿԱԽՎԱԾ Է` ԱՅԴ ՊԱՀԻՆ ԻՆՉՔԱՆ ԽԵՆԹԱՑԱԾ ԿԼԻՆԵՄ»


«Իրավունքի» կողմից  Տարվա լավագույն դերասանուհի ճանաչված ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ դժվարացավ ասել`ամուսնության առաջարկ կաներ, թե` ոչ. «Կախված է` այդ պահին ինչքան խենթացած կլինեմ։ Բայց առաջին քայլ կանեյի, եթե սիրեմ շատ ու զգամ, որ ուզում եմ այդ մարդու հետ ձեռք ձեռքի բռնած քայլել: Ուրեմն` եթե ինքը լինի իմ «նա»-ն, ես կանեմ առաջին քայլ` նրան զգացմունքներս հասկացնելու համար»:


«ԱՂՋԿԱ ԿՈՂՄԻՑ ՆՄԱՆ ՔԱՅԼԸ ՀՈՒՇՈՒՄ Է, ՈՐ ՏՂԱՆ ՊԵՏՔ Է «ԼՈՆՔ» ԱՆԻ»


Գովազդային հոլովակներից ու տեսահոլովակներից հայտնի դերասան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ կարծիքով հնարավոր է, որ առաջին քայլը իգական սեռի ներկայացուցչի կողմից լինի, բայց. «Աղջկա կողմից նման քայլը  հուշում է, որ տղան պետք է «լոնք» անի ու դրա ճիշտ ժամանակն է: Իսկ առհասարակ, ըստ իս, կարելի է առաջարկություն չանել, այլ հասկանալ, որ հասունացել է պահը», - վստահեցնում է Ա. Միրզոյանը:


«ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ, ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ»


Մոդել, դերասանուհի ԶԱՌԱ ՄԻՆՅԱՍՅԱՆԸ դեռեւս տարիներ առաջ մեզ տված հարցազրույցներից մեկում վերոնշյալ հարցի շուրջ ընդգծել էր. «Ես երբեք չեմ արել նման բան: Չգիտեմ, ես չէի անի, չեմ ընդունում, որովհետեւ աղջիկն ինչ-որ տեղ պետք է իրեն գոռոզ պահի, պետք է տղամարդը սիրապնդի, ինչ-որ քայլեր անի: Հիմա դարը մի քիչ փոխվել է, մեր տղաները ինչ-որ նրբիկ են դարձել, դա նրանից է, որ աղջիկները շատ են սկսել սեր խոստովանել: Պետք չէ անել, խորհուրդ չեմ տալիս, իրենք իրենց տղամարդկային հատկությունները զուտ կորցնում են դրանով: Իսկական տղամարդ քիչ է մնացել»:


«ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ՉԻ ԹՈՂՆԻ ԴԱ ԿՆՈՋ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ»


Իսկ ըստ լրագրող ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ. «Իրականում, եթե աղջիկը իրեն դուր եկած տղային փորձում է գրավել, հետեւապես ուշադրություն դարձնելու համար կարելի է օգտագործել կանացի որոշ հմտություններ: Սակայն, դա պետք է լինի չափի մեջ, քանի որ եթե նա զգում է, որ այդ տղան արհամարհում է կամ չտեսնելու տալիս այդ ամենը, ապա չարժե այլեւս ժամանակ կորցնել այդ անձի վրա: Ինչ վերաբերում է ամուսնության առաջարկը իգական սեռի կողմից առաջինը անելուն, ապա հոզված եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող ՀԱՅ տղամարդ չի թողնի դա կնոջ հայեցողության վրա (իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ այնքան երկար ժամանակ հանդիպելով, քանի որ մարդուն, միեւնույն է, ամբողջությամբ չես ճանաչի): Ճիշտ ասած, իմ կյանքի 26 տարիների ընթացքում դեռեւս մեր իրականության մեջ չեմ հանդիպել այն դեպքերին, երբ կինն է ամուսնության առաջարկություն արել տղամարդուն: Իսկ եթե եղել են այդպիսի դեպքեր` ինձ շատ հետաքրքիր է այդ զույգի ճակատագրերը կամ այդ տղամարդկանց դերը իրենց ընտանիքներում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ  «ՕՍԿԱՐԻ» ՖԻԼՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԵՐՈՒՄ

 

Goal.com-ը «Օսկարի» մրցանակաբաշխությանն ընդառաջ ներկայացրել է այն ֆիլմերը, որոնցում կարող էին հանդես գալ ֆուտբոլային աստղերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԿԱՅԱՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 2016թ. փետրվարի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում /նախկին՝ «Միկա»/ անցկացվեցին Հայաստանի սամբոյի երիտասարդական և կանանց առաջնությունները, ուր ուժերը չափեցին լավագույն մարզիկները Երևանից, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերից, ԼՂՀ-ից:

 

 

Ստորև ներկայացնում ենք հաղթողներին.

 

Երիտասարդներ

 

48 կգ քաշային կարգ-Պեղես Բադալյան-Աբովյան


52 կգ ք/կ-Հարություն Սարգսյան-ԲԿՄԱ /Բանակի կենտրոնական մարզական ակումբ/

 

57 կգ ք/կ-Ստեփան Սարգսյան-Գյումրի

 

62 կգ ք/կ-Էռնեստ Հայրապետյան-Արցախ

 

68 կգ ք/կ-Ռոբերտ Գաբրիելյան-ԲԿՄԱ

 

74 կգ ք/կ-Գևորգ Խիթարյան-Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ /սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

 

82 կգ ք/կ-Միշա Նազարյան-ԲԿՄԱ

 

90 կգ ք/կ-Գրիգոր Սահակյան-ԲԿՄԱ

 

87 կգ ք/կ-Գոռ Գյունաշյան-Արցախ

 

+87 կգ ք/կ-Ժորա Լագզյան-Երևան՝ ՀՄՄ /«Հայաստան» մարզական միություն/

 

 

Աղջնակներ /պատանեկան տարիքային խումբ/

 

40 կգ ք/կ-Սուսաննա Լադոյան- Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ

 

44 կգ ք/կ-Անի Տեր-Հովհաննիսյան-Վանաձոր

 

48 կգ ք/կ-Իրինա Հունանյան-Բյուրեղավան

 

52 կգ ք/կ-Նունե Նազարյան- Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ

 

60 կգ ք/կ-Վարսիկ Գրիգորյան- Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ

 

+75 կգ ք/կ-Նելլի Ավետիսյան- Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ

 

 

Աղջիկներ /երիտասարդական տարիքային խումբ/


48 կգ ք/կ-Դիանա Հովհաննիսյան-Գյումրի

 

52 կգ ք/կ-Լիանա Միքայելյան- Արտաշատ

 

 

Կանայք

 

48 կգ ք/կ- Ժաննա Վարդանյան- Արտաշատ

 

52 կգ ք/կ-Սոսե Բալասանյան- Արցախ

 

56 կգ ք/կ-Ասյա Լալազարյան- Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ

 

64 կգ ք/կ-Գայանե Խաչատրյան- Երևան՝ ՍՁՕՄՊՄԴ

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

 

 

Հունգարիայի Գիոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնությունում փետրվարի 27-ին վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից մրցասպարեզ դուրս եկավ Լիլիթ Մկրտչյանը եւ 366 միվորով գրավեց 2-րդ տեղը: 1-ին տեղը գրավել է հունգարուհի Վերոնիկա Մայորը` 373 միավորով, իսկ 3-րդ տեղը`ուկրաինուհի Յուլիա Տիմոշենկոն` 364 միավորով: Մրցապայքարին մասնակցում էին 14 մարզուհիներ: Նույն վարժության երիտասարդ տղաների պայքարում 18 մրցակցից Ռազմիկ Մինասյանը, խոցելով 367 միավոր, գրավել է 9-րդ տեղը, Շանթ Սարգսյանը, խոցելով 365 միավոր, գրավել է 11-րդ տեղը և Հովհաննես Խաչատրյանը, խոցելով 362միավոր, գրավել է 13-րդ տեղը: Թիմային պայքարում տղաները 5 թիմից գրավել են 3-րդ տեղը: Տեղեկատվությունը՝Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԷՐ

 

Հայոց լեզվի եւ գրականության միամսյակը լի էր տարբեր միջոցառումներով, որից անմասն չմնաց նաեւ Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցը: Երեկ դպրոցում թեւածում էր իսահակյանական մթնոլորտը, իսկ առիթը «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով» խորագիրը կրող 8-րդ դասարանցիների միջոցառում էր` նվիրված մեծ գրող Ավետիք Իսահակյանին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու մանրամասնեց. «Նման միջոցառումները շատ կարեւոր են աշակերտների ուշադրության ու հետաքրքրության հորիզոնը դեպի հայ գրողները ուղղորդելու տեսանկյունից, քանի որ ե՛ւ զարգացնում են աշակերտների մտավոր ունակությունները, ե՛ւ ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը»: Թե որքան հաճախ են դպրոցում անդրադառնում անվանի գրողներին` միջոցառումների տեսքով, ընկեր Հարությունյանն

ընդգծեց. «Նախ ուշադրության կենտրոնում այն գրողներն ու մշակութային անձինք են, որոնց համար տարին հոբելյանական է։ Իսկ դպրոցի աշխատակազմի կոլեկտիվ աշխատանքը հանգեցնում է նրան, որ հայ ու համաշխարհային հայտնիներիշունչը ամեն շաբաթ է զգացվում»: Ըստ ուսուցչուհու. «Այսօր ունենք լավ սերունդ,որոնք կարողանում են զանազանել լավն ու վատը, նպատակասլաց են ու սիրում են ուշադրության կենտրոնում լինել ու ցուցադրել իրենց կարողություններն ու հնարավորությունները։Նրանց անսպառ էներգիան ճիշտ նպատակի ծառայեցնելով՝ հնարավոր է լինում ստեղծել առողջ ու ուսուցանող մթնոլորտ, ինչպիսին այս միջոցառումն էր»- եզրափակելով խոսքն` ասաց Տ. Հարությունյանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>