Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԶՍՊԵԼ ԾԻԾԱՂԸ ՕԵԿ-Ի ՎԵՐԱԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՀԱՂՈՐԴԵԼԻՍ. (տեսանյութ)


 

Երկիր Մեդիայի հեռուստաընկերության լրատվական թողարկման հաղորդավարն ուղիղ եթերում չի կարողանում զսպել ծիծաղը՝ «ՕԵԿ-ի վերածննդի» մասին հայտնելով:
Հիշեցնենք, որ Աթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված նոր՝ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը միացել են մի քանի տարօրինակ անուններով կուսակցություններ ու ՀԿ-ներ՝ այդ թվում «Կույս կանանց միավորում»-ը:

 

 

 


Ընթերցել...
 

«ՀՈ  EXIT POL ՉԻ՞». ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ

ՊԱՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Րոպեներ անց կավարտվի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանի ընտրությունը: «Իրավունք»-ը փորձեց ընդդիմադիր պատգամավորներից պարզել` ինչպես են նրան քվեարկել, սակայն հարցվածներից գրեթե բոլորը, բացի Արագած Ախոյանից, ով կողմ է քվեարկել ՄԻՊ թեկնածուի օգտին, հրաժարվեցին հրապարակել իրենց քվեարկությունը:  «Հո «exit pol» չի՞»,- ասաց գործարար պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը:

Ռուստամ Գասպարյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահագն Մախսուդյանը, ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը հրաժարվեցին  հրապարակել իրենց քվեարկությունը «քվեարկությունը գաղտնի է» արտահայտությունը:

Հիշեցնենք` ՕԵԿ-ում եւ ԲՀԿ-ում քվեարկությունն ազատ է, սակայն  նկատեցինք, որ ոչ բոլոր ԲՀԿ-ականներ են մասնակցում քվեարկությանը: ԲՀԿ-ի գործարար թեւը գրեթե ամբողջությամբ մասնակցեց քվեարկությանը, իսկ, այսպես ասած, քաղաքական թեւը ի դեմս Նաիրա Զոհրաբյանի  ամբողջությամբ չմասնակցեց քվեարկությանը: Տպավորությունն այնպիսինն է, որ որոշ ԲՀԿ-ականներ որոշել են հետեւել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի օրինակին եւ չմասնակցել ՄԻՊ թեկնածուի ընտրությանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

ԻՆՉԵՐԻՑ Է ԶՐԿՎԱԾ ԵՂԵԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՅՍ ՏԱՐԻՆԵՐԻՆ


 

10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո



1. Երեխեքին արտահերթ տանել սրճարան
2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել
3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել
4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին,թող մի քիչ կարոտեն
5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության
6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու, և ոչ միայն
7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել
8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքս այս տարիների ընթացքում
9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ
10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին :)))

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

 


Ընթերցել...
 
ՕԵԿ-Ը ԿՈՂՄ Է, ԲԱՅՑ ԱՄԱՉՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ

Այսօր Ազգային ժողովում պատգամավորները իրենց կարծիքները հայտնեցին իրենց ելույթներով ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետագա գործունեության վերաբերյալ՝ քննադատական, խրատական, խրախուսական տոների մեջ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր որոշ պատգամավորներ նախապատվություն էին տալիս Զարուհի Փոստանջյանին, սակայն Պետաիրավական հարցերի հանձնաժողովում միակ թեկնածուն ընտրվեց Թաթոյանը: Հետեւաբար, այսօր արդեն այդ նույն ընդդիմադիրները պետք է արտահայտեին իրենց վերաբերմունքը իշխանական թեկնածուի մասին: ՕԵԿ խմբակցությունը եւս նախապատվություն էր տալիս Փոստանջյանին, սակայն այսօր իր ելույթում ՕԵ ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենց խմբակցությունում ազատ են վեարկության մեջ, ինչի մասին ասել է նաեւ ԲՀԿ նախագահ եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Եթե 30 հոգանոց ԲՀԿ-ն ազատ է իր ընտրույթան հարցում, ապա հինգ հոգանոց խմբակցությունում դա պարզապես դժվար է պատկերացնել: Սակայն Բիշարյանի ամբողջ ելույթը ուղղված էր Թաթոյանին կողմ քվեարկելուն: Ազատ քվեարկությունն էլ լավ դիմակ է, տվյալ պահին ՕԵԿ-ի համար, որպեսզի խուսափեն ուղիղ ասելուց, թե կողմ են քվեարկելու:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ընթերցել...
 

Վաղը ՀՀ-ն գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում,

հաջորդ օրը տեղումները. Գագիկ Սուրենյան


Փետրվարի 24-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում թաց ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում անձրև.

«Վաղը ցերեկը, պայմանավորված խիտ ամպամածության և տեղումների հետ, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ հանրապետության տարածքը երեկվանից կրկին ներթափանցել են հարավային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը զգալի բարձրացել է:

«Երեկ, փետրվարի 21-ի համեմատ, ջերմաստիճանը բարձրացել է 6-8 աստիճանով, և այսօր ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է: Վերջին երեք օրերին կտրուկ բարձրացել են նաև գիշերային ջերմաստիճանները, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվել: Այսօր գիշերը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է +3...+8 աստիճան տաք, իսկ ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կհասնի +15....+17 աստիճանի: Պետք է նշեմ նաև, որ այսօր սպասվող ցերեկային ջերմաստիճանը կրկին կմոտենա երբևիցե դիտված առավելագույն արժեքին, այն համարվում է 1986 թվականի փետրվարի 23-ը, երբ Երևանի բարձրադիր հատվածներում գրանցվել է +14,0, իսկ ցածրադիր հատվածներում +15,6 աստիճան: Ամենայն հավանականությամբ կգերազանցվեն նաև այս ռեկորդները»,-ասաց նա:

Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ օդի միջին օրական ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ փետրվարի 25-ից տեղումները հիմնականում կդադարեն, և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, Երևանում գիշերը կանխատեսվում է +4...+6, իսկ ցերեկը +14...+16 աստիճան տաքություն:

 

 

Ընթերցել...
 

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԻՆ

 

Հրազդանում այս տարի` ապրիլին, քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Դեկտեմբերի վեցի հանրաքվեից հետո, երբ Հայաստանում  հաստատվեց խորհրդարանական կառավարման համակարգը,  ընդդիմադիր ուժերը սկսել  են կարեւորել ՏԻՄ ընտրությունները: Գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը  թեեւ հայտարարել էր, որ վստահ է, որ ազգաբնակչությունը կընտրի իրեն, սակայն  իշխանական որոշ շրջանակներ գիտակցում են` քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Մեր տեղեկություններով ՕԵԿ-ից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը,  ԲՀԿ-ից` երիտասարդ պատգամավոր, ծնունդով հրազդանցի Տիգրան Ներսիսյանը:  Հրազդանի քաղաքապետի պաշտոնի հավանական թեկնածու է համարվում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչության անդամ Սասուն Միքայելյանը: Այնպես որ կարծես թե պայքարը թեժ է լինելու:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ընթերցել...
 

ԲՀԿ-ԱԿԱՆԸ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի ՄԱՍԻՆ. «ՄԵԶ ՄՐՑԱԿԻՑ ԿԼԻՆԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՐՈՆՔ...»

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից պարզեց, որ  կուսակցությունը ազատ կմասնակցի ՄԻՊ-ի թեկնածուի ընտրությանը: Վահե Էնֆիաջյանը դժվարացավ  ասել` ինչպես է քվեարկելու  ՄԻՊ-ի միակ թեկնածու Արման Թաթոյանի օգտին: «Կամփոփեմ կարծիքս, կլսեմ Արման Թաթոյանի վերջնական խոսքը ու վերջնական կկողմնորոշվեմ: Կաշկանդված չեմ ո՛չ «այո»,  ո՛չ էլ «ոչ» ասելու»,- ասաց պատգամավորը:

Մեր մյուս հարցին` ԲՀԿ-ը մտավախություն չունի՞, որ թունդ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող   «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը  կհաջողվի  ստանալ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: «Մենք ունենք այն գործունակ ու հզոր թիմը, որին կհաջողվի լուծել երկրում առկա խնդիրները: Թե ինչ վստահության քվե կտա հանրությունը քաղաքական ուժերին, պարզ կդառնա  մեկ տարի անց: Առհասարակ ԲՀԿ-ին  մրցակից կլինեն այն քաղաքական ուժերը, որոնք հայտ կներկայացնեն  մասնակցել ընտրություններին»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ընթերցել...
 

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է

ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒ՝ ՍԵՅՆԹԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

 

 

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթ Ուեսթի Facebook-յան էջում հրապարակել է որդու` Սեյնթ Ուեսթի առաջին լուսանկարը: Կարծես, թե պատահական չէ, որ հայուհին հենց այսօր է որոշել հրապարակել Սեյնթի լուսանկարը, քանի որ այսօր Քիմի հոր` Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է.

 


«Այսօր իմ հայրիկի ծնունդն է: Ես չեմ հավատում, որ դու այսօր կդառանայիր 72 տարեկան: Այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին կցանկանայի կիսվել, բայց ավաղ դու չկաս, չնայած ես զգում եմ, որ դու միշտ ինձ հետ ես, որպես պահապան հրեշտակ»,- ասել է Կիմը եւ շարունակել. «Համոզված եմ` նա այս կյանքում ամենից շատ կցանկանար հանդիպել իր թոռնիկների հետ: Այսպիսով, ցանկացա Սեյնթի այս լուսանկարով կիսվել բոլորիդ հետ»,-փոքրիկի լուսանկարի վերեւում գրել է Քիմը:



Հիշեցնենք, որ Սեյնթ Ուեսթը ծնվել է 2015 թ-ի դեկտեմբերի 5-ին: Ծնողները մինչ այսօր խնամքով թաքցնում էին փոքրիկին հանրությունից եւ մամուլից:

 

 


Ընթերցել...
 

Օդանավերում կարգելեն լիթիում-իոնային մարտկոցներ տեղափոխել

 

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է ուղեւորատար օդանավերի բեռնախցում լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Լուսանկարչական ապարատներում, սմարթֆոններում եւ էլեկտրոնիկայի այլ սարքերում օգտագործվող մարտկոցների արգելքն ընդունվել է դրանք հրդեհավտանգ  ճանաչելու պատճառով: Ավելի վաղ համանման արգելք էր ընդունվել  լիթիում-մետաղական մարտկոցների համար, որոնք հաճախ օգտագործում են ժամացույցներում:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2016թ. ապրիլի 1-ից եւ կգործի մինչեւ:

 

Ընթերցել...
 

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԻՄԱ ԽՈՍՈՒՄ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

 

ՀՀ ԱԳ նախարարությունը  անդրադարձել է  ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի  հարցազրույցին եւ հայտարարել, որ  Արթուր Բաղդասարյանն իրավունք չունի խոսել  ՀՀ-ի անունից: Նա միգուցե հայտարարել է իր սեփական կամ կուսակցության կարծիքը: «Իրավունք»-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեց` ինչպես եէ արձագանքում ԱԳՆ-ի այս հայտարարությանը: «Արթուր Բաղդասարյանը որպես անկախ քաղաքական գործիչ ինք արտահայտել է իր եւ իր կուսակցության կարծիքը»,- ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղարը:

- Իսկ ինչպես կարձագանքեք հանրային որոշ շրջանակների, որոշ վերլուծաբանների  քննադատությանը, որ Արթուր Բաղդասարյանն իրավունք չունի ՀՀ-ի անունից հանդես գալ:

- Արթուր Բաղդասարյանը` որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար արտահայտել է իր տեսակետը: Եթե քննադատողները կարծում են, որ իրենք կարող են արտահայտել իրենց կարծիքը, Արթուր Բաղդասարյանը` ոչ, չարաչար սխալվում են:

- ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը  կուսակցության անդրանիկ համագումարում խոսել էր հայ-ռուսական քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման մասին: Ինչու է հիմա Արթուր բաղդասարյանը խոսում այդ հարաբերությունների մասին: Մինչ ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելը ՕԵԿ-ին ի դեմս Արթուր Բաղդասարյանի համարում էին  եվրոպական արժեքներով առաջնորդվող քաղաքական ուժ, անգամ ՀՀ-ի արտաքին քաղաքական ապագան Եվրոպայի հետ էին կապում:

- Այդ հարցին ես պատասխանել եմ շատ վաղուց: Մենք հիմա չենք խոսում հայ-ռուսական հարաբերությունների մասին, միշտ խոսել ենք:  Նախ մենք ոչ եվրոպամետ ենք, ոչ` ռուսամետ: Մենք հայամետ ենք: Միշտ ասել ենք` մեր ռազմաքաղաքական, տնտեսական անվտանգությունը կապակցված է  ՌԴ-ի հետ: Երբ խոսում էինք   եւ հիմա էլ ենք խոսում բարեփոխումներից` քաղաքական համակարգի ժողովրդավարացման,  արդարադատության համակարգի կայացման մասին,  ասել ենք` ունենք համագործակցության դաշտ  ԵՄ-ի հետ:

- Քաղաքականությունից դուրս մի հարց: Ինչքան գումար է ծախսվել  Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը վարձակալելու  համար:

- Ես տեղյակ  չեմ, քանի որ նման հարցերով չեմ զբաղվել:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

ԻՆՉ ՉԵՆ ԿԻՍՈՒՄ ԲՀԿ-ՈՒՄ


Ինչպես <Իրավունք>-ը գրել է օրեր առաջ, ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելու առիթով, շուտով կուսակցության ներսում ակնհայտ կլինի ճեղքը, կամ բաժանումը երկու մասի: Մասնավորապես այսօր ՄԻՊ թեկնածուի շուրջ ելույթներում դա ակնհայտ դարձավ: ԲՀԿ արդեն նախկին մամուլի խոսնակ Վահան Բաբայանը իր անունից հայտարարեց, որ նա կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը, իսկ քիչ անց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, չնայած իր գովեստի խոսքերին ուղղված Արման Թաթոյանին այնուամենայնիվ ասաց, որ դեմ է քվեարելու, քանի որ մարդու իրավունքների ինստիտուտը մեր երկրում կայացած չէ: Այնուհետ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը քվեարկության մեջ լինելու է ազատ:

Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ի իր կողմնակիցները, որոնք թեքվում են դեպի <ԲՀԿ-ի քոչարյանական թեւ>, գնում են դեպի խուլ ընդդիմություն, իսկ գործարար եւ <կարիերիստական թեւը> հանդես են գալիս իշխանամետ դիրքերից:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


 

Ընթերցել...
 

ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԱՌԸ ՎԱՐԴԱՆ

ԲՈՍՏԱՆՋՅԱ՞ՆՆ Է

 

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն այսուհետ  ԲՀԿ մամլո խոսնակի  պարտականությունը չի կատարելու: «Իրավունք»-ի թերթի տեղեկություններով`  մամլո խոսնակի երկու թեկնածու կա` երկուսն էլ ԲՀԿ-ական են, սակայն հավանական թեկնածուն ԲՀԿ անդամ, լրագրող Վանիկ Էլիզբարյանն է, քանի որ  նա, ըստ ԲՀԿ-ականների, լրատվամիջոցների հետ աշխատելու փորձ ունի: ԲՀԿ մամլո խոսնակի անունը, հավանաբար, պարզ կլինի վաղը:

Ինչ վերաբերում է Վահան Բաբայանի` մամլո խոսնակի պարտականությունից հրաժարվելուն, «Իրավունք»-ի տեղեկություններով Վահան Բաբայանի քննադատությունը Վարդան Բոստանջյանին «ուրվական» համարելու համար:  ԲՀԿ-ում Բաբայանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, քանի որ նա  իրավունք չուներ որպես մամլո խոսնակ, նման հայտարարությամբ հանդես գալ, ասել է թե` գերազանցել է իր լիազորությունները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈւՄ» ՈւԿՐԱԻՆԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՀԱՅ` ԵՐԳՉՈՒՀԻ ՋԱՄԱԼԱՆ

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի ՍՈՒՍԱՆՆԱ ՋԱՄԱԼԱԴԻՆՈՎԱՆ, ով հանդես է գալիս ՋԱՄԱԼԱ բեմական անունով: Երգչուհին մեծացել է ղրիմցի թաթարի եւ հայուհու ընտանիքում:

Նա ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ Յուրմալայում մասնակցեց «Նոր ալիք» երգի մրցույթին եւ շահեց Գրան Պրի:

«Եվրատեսիլում» Ջամալան կկատարի «1944» երգը, որը պատմում է ստալինյան վարչակարգի եւ Ղրիմից թաթարների արտաքսման մասին:

Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային հիշողությունների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը հայտարարել էր, որ եթե Ջամալան «Եվրատեսիլում» հաղթի, ապա հաջորդ մրցույթը կանցկացվի Սեւաստոպոլում:

Ռուսաստանից մրցույթին մասնկցում է Սերգեյ Լազարեւը, ով իր երգը կներկայացնի մարտի 3-ին:

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում`մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընթերցել...
 

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎԵՐԸՆՏՐՎԱԾ

 

Այսօր ԱԺ-ում պատգամավորները իրենց հարցրեն էին ուղղում ՄԻՊ միակ թեկնածու Արման Թաթոյանին, ով պատրաստակամ պատասխանում է բոլորի հարցերին: Բայց պարզվում է պատգամավորների շրջանակում, մասնավորապես ընդդիմադիր, տեղյակ չեն, որ նախ Ա. Թաթոյանը առաջին անգամ է ներկայացված որպես ՄԻՊ եւ որ նա չի կարող վերընտրվել, քանի որ նախկինում որեւէ առնչություն չի ունեցել այս կառույցի հետ: Այս նախադեպը նկատվեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մոտ, երբ հարց էր ուղղում Ա. Թաթոյանին ասելով, դուք եթե վերընտրվեք կանեք այս կամ այն գործողությունը: Նկատենք, որ տիկին Սարգսյանը վերընտրվել բառը օգտագործեց երկու անգամ:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

Ընթերցել...
 

ՀՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՉԻ

ԿԱՇԿԱՆԴՈՒՄ


 

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր ՄԻՊ-ի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից պարզեց` նա հաշվի առե՞լ է  մարդու իրավունքի երեք պաշտպանների ճակատագիրը: Նրանք երենք էլ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, անհաջող կադր են համարվել, չնայած մինչ ընտրվելը նրանց համարել են ՀՀԿ-ի կադր:

Արման Թաթոյանն ասաց, որ գիտակիցում է բոլոր բարդությունները եւ այնպիսի մեթոդներ է առաջարկել, որոնք  օգտագործելով  կարող է պաշտոնավարել մինչեւ ՄԻՊ-ի ժամկետի ավարտը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից առաջադրվելուն եւ նախկին երեք պաշտպաններին, ՄԻՊ-ի թեկնածուի խոսքով` դա իր համար որեւէ նշանակություն չի կարող ունենալ: «Իմ բարոյական սկզբունքները եւս կարեւորում եմ, եւ դրանք այնպիսին  են, որոնց շնորհիվ կարող եմ մինչեւ վերջ գնալ ու գտնել ուղիներ, ինչքան էլ դժվար լինի»,- հավաստիացրեց  Թաթոյանը: ՄԻՊ-ի երեք պաշտպաններին էլ Արման Թաթոյանը սկզբունքային մարդիկ է համարում:

Թաթոյանը նաեւ ասաց, որ որպես արդադատության փոխնախարար քննադատել է  օրենսդրական բազում կարգավորումներ, հետեւաբար կաշկանդվելու խնդիր չկա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>