Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

՛՛ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՊԵՏՔ ՉԻ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՐՑԸ՛՛

iravunk.com-ի այն հարցին, թե ինչ կասեք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին իր հրաժարականի դիմումը ներկայացնելու հետ կապված, ՙՔրիստոնեա դեմոկրատական՚ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոև ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պատասխանեց,

- Կարծում եմ պետք չէ արհեստականորեն արագացնել իրադարձությունները, սպասենք եւ տեսնենք ինչպիսին կլինեն հետագա զարգացումները:

Խոսրով Հարությունյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք ՙԻրավունք՚ թերթի վաղվա համարում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ընթերցել...
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Րոպեներ առաջ իր հրաժարականն է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի դիմումը ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների ՀՀ վարչապետը ՀՀԿ գործադիր նիստից հետո արագ դուրս է եկել շենքից եւ անտրամադիր հեռացել է, առանց որեւէ բան խոսելու:

Այս պահին որեւէ այլ անձի անուն չի շոշափվում վարչապետի պաշտոնի հետ կապված, իսկ հրաժարականի որոշումը, ըստ ՀՀԿ խոսնակի, պահի տակ չի արվել:

Առավել մանրամասն առաջիկայում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ընթերցել...
 

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ աշխարհը ցնցված է Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի վրա ահաբեկչական զորամիավորումների հարձակումից, որը ուղեկցվում էր Թուրքիայի կանոնավոր բանակի աջակցությամբ: Զոհվել են բազմաթիվ հայեր, եւ տեղահանվել են հազարավորները: Քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացվել են սարսափելի բռնարարքներ, պղծվել են հայ եկեղեցիներ, մեծ վնաս է հասցվել հայերի հասարակական, կրթական, մշակութային օջախներին, քաղաքացիական բնակչության ունեցվածքին:

Սա սիրիահայության դեմ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչության հերթական դրսեւորումն է: Այս քաղաքականությունը, որն իրականացվում է Թուրքիայի կողմից բազմակողմանի աջակցություն ստացող իսլամ ծայրահեղականների ձեռքերով, հանգեցրել է նրան, որ սիրիահայ գաղութը կրճատվել է կիսով չափ, եւ շուրջ 80 հազար հայ կրկին դարձել են փախստական: Ընդ որում, հատկանշական է, որ ներկայիս սիրիահայերը 1915թ. Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի իրականացրած հայերի Ցեղասպանության զոհերի ժառանգներն են:

Այս փաստը վերահաստատում է այն իրողությունը, որ ինչպես եւ հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, Թուրքիան շարունակում է մնալ ցեղասպան պետություն, որի նպատակն է հայերի տեղահանումը ու ֆիզիկական բնաջնջումը  ոչ միայն պատմական հայկական տարածքներում, այլ նաեւ աշխարհի ցանկացած վայրում:

Կարեւոր է շեշտել, որ Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիության հետ ասոցացված պետություն, կազմակերպում եւ իրականացնում է քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ, համագործակցելով ահաբեկչական կազմակերպությունների հետ: Մնում է ափսոսանքով եւս մեկ անգամ արձանագրել, որ Արեւմուտքը որեւէ գործուն քայլեր չի ձեռնարկում եւ անգամ չի դատապարտում իրենց գործընկեր եւ դաշնակից Թուրքիային:

Նման անտարբերությամբ են վերաբերվում Թուրքիայի դաշնակիցները` ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն այն փաստին, որ Թուրքիայի ներսում ոտնահարվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարական սկզբունքները: Այսպես, օրերս Թուրքիայում անցկացված տեղական իշխանությունների ընտրությունների ընթացքում զոհվեցին 10-ից ավելի քաղաքացիներ, գրանցվեցին զանգվածային խախտումներ: Սակայն այս ամենը չարժանացավ Արեւմուտքի որեւէ գնահատականի, այն դեպքում, երբ այլ պարագաներում ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն իրենց ներկայացնում են որպես աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպաններ: Կրկին  դրսեւորվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը:

Ավելին, հայտնի է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ծավալման, ինչպես նաեւ հակակառավարական  գործողությունների մեջ Ալ-Քայիդայի եւ այլ իսլամիստական ահաբեկչական միջազգային ուժերի ներգրավման մեջ մեծ է ԱՄՆ-ի վարչակարգի եւ Եվրամիության ղեկավարության անմիջական մեղքը:

Դրան հակառակ` Ռուսաստանի իշխանությունները, հասարակական կազմակերպությունները ու ԶԼՄ-ները քեսաբահայության խնդիրը պահում  են ուշադրության կենտրոնում, թուրքական ցեղասպանության զոհ դարձած սիրիահայերին նյութական ու բարոյական աջակցություն են ցուցաբերում:

Այս առթիվ ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է.

Սիրիայի հայ քաղաքացիական բնակչության հանդեպ կատարված ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի կողմից ծրագրավորված եւ իրագործված ցեղասպանություն, որի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է ինչպես Թուրքիայի իշխանությունների, այնպես էլ` Թուրքիայի դաշնակից պետությունների ու կազմակերպությունների վրա, որոնց լռակյաց համաձայնության պայմաններում է իրականացվում այդ ամենը:

ՍԻՄ կուսակցությունը

1.Պահանջում է ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից եւ այլ միջազգային կազմակերպություններից, օտարեկրյա պետություններից եւ առաջին հերթին Թուրքիայի գործընկեր ու դաշնակից երկրներից` դատապարտել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հանդեպ` որպես ահաբեկչությանը սատարող ցեղասպան պետություն, որն իրականացրեց ագրեսիա` հարեւան Սիրիայի նկատմամբ:

2. ՍԻՄ-ը պահանջում է ԱՄՆ-ից եւ իր դաշնակիցներից` անմիջապես դադարեցնել ռազմական, ֆինանսական եւ դիվանագիտական աջակցությունը Սիրիայի հակակառավարական ուժերին եւ միջազգային իսլամիստական ահաբեկչական ուժերին, որոնք ծավալում են պատերազմ Սիրիայի դեմ:

3. Անհրաժեշտ ենք համարում հանել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից եւ անդրադառնալ Թուրքիայի հետ հարաբերություններին` վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Ցեղասպանության զոհերին փոխհատուցում տրամադրելուց հետո:

4. ՍԻՄ-ը կոչ է անում միջազգային հանրությանը` ձեռնարկել գործուն քայլեր Սիրիայում հայերին, ինչպես նաեւ այլ քրիստոնյա փոքրամասնություններին իսլամիստ ծայրահեղականներից ու ահաբեկիչներից պաշտպանելու համար, վերջիններիս զոհ դարձած քաղաքացիական հայ բնակչությանը ցուցաբերել նյութական, քաղաքական ու բարոյական աջակցություն` ապահովելով տեղահանված բնակչության վերադարձը իրենց բնակավայրերը:

ՍԻՄ կուսակցության նախագահություն

Նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

03 ապրիլի, 2014թ.

Ընթերցել...
 

Թուրքագետ. "ՔԵՍԱԲՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՄԵՋ"

 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով ՝Քեսաբում տեղի ունեցածը տեղահանություն է, իսկ տեղահանությունն ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ ցեղասպանություն է։


"Լրատվամիջոցները, փոխարենն անդրադառնան նրան, որ մենք կորցնում ենք լուրջ համայնք, կենտրոնացել են նրա վրա, թե ինչու է Ռուսաստանն այս ամենն օգտագործում իր նպատակներով։ Բնական է, որ ՌԴ-ն ունի իր շահերը։ Բայց պետք է նաև հասկանանք, որ Ռուսաստանը հայության մի հսկա զանգվածի շահերը ներկայացնում է միջազգային հանրությունում",- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Մելքոնյանը։


Խոսելով Սիրիայի Քեսաբ ավանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից թուրքագետն ասաց. "Փաստն այն է, որ տեղի է ունենում հայ համայնքի տեղահանում, հայկական գույքի թալան, իսկ սա տեղավորվում է ցեղասպանության տերմինի մեջ, ու պետք չէ տարածված կադրերում փնտրել, թե սպանվածները հայեր են, թե՝ ոչ, որպեսզի ասենք, որ սա ցեղասպանություն է"։

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ընթերցել...
 

Թուրքագետ, "ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ԹԵ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՔԵՍԱԲ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼ"


Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ օբյեկտիվ լինելու համար պետք է Քեսաբի դեպքերը որակենք մեկ պետության կողմից մեկ այլ պետության նկատմամբ ռազմական ագրեսիա։


"Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ Քեսաբը. կարող ենք զուգահեռներ տանել Ղրիմի դեպքերի հետ և արձանագրել, որ սա Արևմուտքի ձեռքի գործն է, քանի որ Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է",- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե Թուրքիան տարածաշրջանում համարվում է Արևմուտքի ժանդարմ, և այդ ժանդարմին օգտագործելով Արևմուտքը փորձում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պարզել։


Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի քայլերի մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև Դավութօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է հայերին ապաստան տալ. "Դա ցինիզմ է, ինչով հարուստ է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը",- նշեց նա։


"Հայերը փորձում են ամեն ինչում հայի հետք տեսնել, և այն կապել Ցեղասպանության հետ։ Բայց պետք է հասկանալ, որ սա Սիրիայի դեմ Արևմուտքի կռիվն է Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիան մշտապես օգտվում է ամեն ինչից՝ հակահայ գործունեություն ծավալելու համար",- ընդգծեց թուրքագետը։


"Իրավունքի" այն հարցին, թե Ձեր կարծիքով, որքան կտեւի Քեսաբում այս ռազմական վիճակը,  բանախոսն ասաց, թե այս նոր հակամարտությունը կարող է երկար տևել, քանի որ Քեսաբը Թուրքիայի հետ սահման ունի և ահաբեկիչների հոսքը կարող է անվերջ շարունակվել։ "Լուրջ կասկածի տակ եմ դնում, որ քեսաբցիները կարող են վերադառնալ Քեսաբ և իրենց բնականոն կյանքը շարունակել",- շեշտեց թուրքագետը։


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ընթերցել...
 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՐԱՐ» Է ՃԱՆԱՉՎԵԼ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» նախագծի հյուրն էր ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մեկ ժամ ուղիղ հեռախոսակապ ձեւաչափով պատասխանեց «Իրավունքի» ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Նշենք, որ զանգահարողները մեծամասամբ հետաքրքվում էին քեսաբահայության վիճակի, նրանց այսօրվա ու վաղվա մասին, եւ, իհարկե, հարցերի մի ստվար մաս վերաբերում էր Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո ուկրաինահայերի եւ ղրիմահայերի խնդիրներին:

Ի դեպ, տիկին նախարարին «Իրավունքի» կողմից անակնկալ էր սպասվում: «Իրավունքն» ավանդաբար ամփոփելով տարվա ընթացքում տարբեր ոլորտներում հայ գործիչների գործունեությունը, եւ, հաշվի առնելով իր ընթերցողների կարծիքը, 2013 թվականի «ԼԱՎԱԳՈՒՅՆ նախարար» է ճանաչել ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ` Սփյուռքի հետ կապերի սերտացման հարցերում նախաձեռնողական եւ հետեւողական լինելու համար»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանձնելով պատվոգիրը նախարարին` նշեց. «Սփյուռքի հետ կատարած Ձեր աշխատանքը, մտավոր աշխատանքային գործունեությունը,  հայ ժողովրդի համար Ձեր մեծ ներդրումը բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից: Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար, առավել եւս հիմա` Քեսաբի դեպքերի հետ կապված էլ ավելի ընդգծվեց ձեր կատարած աշխատանքը եւ նաեւ ձեր կառույցի կարեւորությունը, անհրաժեշտությունը, հրատապությունը: Մեր կոլեկտիվը, «Իրավունք» թերթը եւ ՍԻՄ կուսակցությունը կանգնած են ձեր կողքին եւ պատրաստակամ ցանկացած հարցով աջակցել»:

«Շնորհակալ եմ, համենայն դեպս, կարծում եմ` Սփյուռք-հայրենիք գործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է եւ Սփյուռքի նախարարության ստեղծումը, որը Հանրապետության նախագահի գաղափարն էր այսօր իրականացնում եմ անձամբ»,- ընդունելով պատվոգիրը` ասաց տիկին նախարարն ու հավելեց.- «Շատերը էին թերահավատ, շատերն էին կասկածում` նախարարությունը կկայանա, թե` ոչ, բայց ի պատիվ մեր թիմի, մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր Սփյոռքին եւ նրա կառույցներին ու կազմակերպություններին, որ վստահեցին մեզ, հավատացին եւ մեր ծրագրերի մասնակիցը դարձան: Դրա համար էլ նախարարությունը ընդլայնվեց ու կայացավ: Առավել եւս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի այն քաղաքացիներին, «Իրավունք» թերթի ընթերցողներին, որոնք գնահատել կարող են: Դա ամենամեծագույն շնորհն է եւ ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ այսօր շատ սիրում են բացասականի մասին խոսել, սակայն կարեւոր է նաեւ արված գործը տեսնել ու գնահատելը: Այս հաճելի, գեղեցիկ եւ շատ կարեւոր պարգեւը նախեւառաջ մեր նախարարության բոլոր աշխատակիցներին է վերաբերում եւ երկրորդ` պարտավորեցնում է, որ ավելին պետք է անել ու ավելին աշխատել, որովհետեւ  ժողովուդը, եթե թեկուզ փոքրիկ հավատ եւ հույս ունի տվյալ դեպքում այս կառույցի նկատմամբ, ապա այն պետք է դարձնենք առավել մեծ, առավել ճոխ եւ կազմակերպված»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հ.Գ.- Մեր ընթերցողների հարցերն ու ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տված պատասխաններն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

Ընթերցել...
 

«ՌԵԱԼԸ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ՆԿԱՏՄԱՄԲ(Ֆոտոշարք)


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, գրեթե լուծելով կիսաեզրափակիչ դուրս գալու հարցը: Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց Գարեթ Բեյլը: Նախքան ընդմիջման գնալը` 27-րդ րոպեին, տանտերերը խփեցին նաև երկրորդ գոլը. աչքի ընկավ Իսկոն: Իսկ երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ՝Կրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների լիգայում իր 100-րդ խաղում աչքի ընկավ 57-րդ րոպեին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում էր: Մխիթարյանը չկարողացավ արդյունավետ օգտագործել իր պահերը, ունենալով մեղքի բաժին նաեւ «Արքայական» ակումբի խփած երկրորդ գոլի դրվագում, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինվեց հանդիպման 64-րդ րոպեին:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

«ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԻ» ԹԻՄԸ ՊԱՐՏՎԵՑ ՓԱՐԻԶՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» 1:3 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: ՊՍԺ-ից աչքի ընկավ՝ Էզեկյել Լավեցին, իսկ «Չելսիից» պատասխանեց Էդեն Ազարը, անվրեպ իրացրնելով 11 մետրանոց հարվածը: Ընդմիջումից հետո Դավիդ Լուիսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ Խավյեր Պաստորեն խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Լոնդոնում:

 

 

 

ՊՍԺ - «Չելսի» ՝ 3:1



 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ընթերցել...
 

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՐԲԵՔ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՈՐ ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՐՅՈՒՆ ԹԱՓՎԻ` ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ»

 

Մինչ Թուրքիան` իր կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ, Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց փորձում է նորից հայի արյուն խմել` որպես թիրախ ընտրելով սիրիահայությանը, ու ողջ աշխարհի հայացքն ուղղվել է այդ կողմ, հայաստանյան ոչ իշխանական ուժերը դեռ աթոռակռիվ են տալիս: Եվ երեկ էլ որոշում են կայացրել ներքաղաքական անդորրը ընդմիջել շուրջօրյա հանրահավաքներով` իրենց կոչերով այն հայաստանյան Մայդանի ֆոնի ներքո ներկայացնելով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ.

- Արտաքին մարտահրավերները մեզ համար պետք է լինեն գերակա: Մեր երկիրը նախ պետք է կարողանա այդ խնդիրները իրականում լուծել, իսկ դրա համար խիստ անհրաժեշտ է երկրի ներքին խաղաղությունը: Իհարկե, ես հակված եմ մտածել, որ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը, պարզապես, իրենց պայքարի տարբերակն են որոշել, թե ինչպես պետք է պայքարեն այդ խնդիրների դեմ, որոնք այսօր կան: Դա իրենց որոշելիքն է, բայց ես գտնում եմ, որ պետք է ներքաղաքական իրավիճակը չհասցնել ներքին խաղաղության խաթարման: Այսօր շատ կարեւոր է մեր ներքին խաղաղությունը, որովհետեւ դրանից է հենց թշնամին կառչում ու փորձում գործողություններ կատարել պետության նկատմամբ: Ինձ թվում է` իրենք գիտակցում են, որ հայրենիքի շահն ավելին է, քան մնացած բոլոր քաղաքական ուժերի շահը, եւ այդ առումով կարծում եմ` իրենք կարող էին որպես չորս խորհրդարանական քաղաքական ուժեր ԱԺ ամբիոնը օգտագործել իրենց քաղաքական պայքարի համար, ինչպես եւ անում են: Բայց եթե նրանք այսօր գտել են, որ բացի խորհրդարանական բարձր ամբիոնից, իրենց խոսափողներից, իրենք կարող են նաեւ այդ տարբերակը ընտրել, սա արդեն իրենց որոշելիքն է, թե ինչու են այդ ճանապարհով գնում: Սակայն, էլի եմ կրկնում` մենք պետք է հաշվի առնենք այն արտաքին մարտահրավերները, որ այսօր կան, եւ պետք է հնարավորինս մեր պայքարի ձեւը այնպիսին ընտրենք, որպեսզի թշնամին դրանից չօգտվի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

Ընթերցել...
 

Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյան. «ՆԱԽԸՆՏՐՈՒՄ  ԵՄ ԴԱՌԸ  ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

 

Ապրիլի 1-ը տոն դարձնելը անգլիացիների «ձեռքի գործն է»: Նրանք են այս տոնի սկիզբը դրել եւ տոնում են դարեր շարունակ՝ կոչելով ապրիլյան հիմարների օր: Մենք էլ անմասն չենք մնում այդ տոնից եւ մի փոքր հայկականացնելով՝ ապրիլի 1-ը համարում ենք սուտ ասելու օր: Չնայած եթե հաշվի առնենք, թե որքան ենք խաբվում ամեն օր՝ լսելով բազմաթիվ չիրականացող խոստումներ, կարելի է համարել, որ ոչ թե օր, այլ սուտ ասելու դար է: Վերջին մի քանի տարիներին էլ լուսահոգի Արամայիս Սահակյանի եւ Սամվել Բաղդասարյանի ջանքերի շնորհիվ օրը սկսել են կոչել հումորի օր: Իսկ թե հնարավո՞ր է խաբել երգահան ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԻՆ եւ ակամա տոնի մասնակիցը դարձնել, «Իրավունքը» պարզեց նրանից.

- Ես միշտ մոռանում եմ, որ այդ օրը ապրիլի մեկն է եւ կարելի է խաբել: Բայց երբ փորձում են խաբել, միանգամից կողմնորոշվում եմ: Իսկ ընդհանրապես ինձ դժվար է խաբել:

- Քաղցր սո՞ւտն է Ձեզ համար ավելի ընդունելի, թե՞ դառը ճշմարտությունը:

- Նախընտրում եմ դառը ճշմարտությունը: Միշտ այդպես եմ եղել, չէ՞ որ դառը ճշմարտությունը պետք է մարդուն:

-Անկախ նրանից, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

- Եթե մարդուն կարող ես օգտակար լինել, ինչպես ասում են` միգուցե նրա աչքերը բացվեն, միգուցե նա հասկանա ինչ է կատարվում իր շուրջը, այսինքն` միայն օգնության նպատակով:  Իսկ վատ բաներից թող բոլորս հեռու լինենք:

- Իսկ ո՞ր դեպքում, այնուամենայնիվ, կարելի է ստել:

- Եթե պետք է ինչ-որ մի կեղծ բան ասել, որ այդ մարդուն լավ լինի, իրոք, կարելի է: Բայց կրկնում եմ միայն դրական ձեւով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

Եթե հարկ լինի փոքր ջոկատներով կուղևորվենք Քեսաբ

Այսօր Ազատոթյան հրապարակում «Ազգային արժեքների պահպանման ճակատ» նախաձեռնության համակարգող՝ Սևան Աղաջանյանն իր թիմակիցների հետ կազմակերպել էին ակցիա ի պաշտպանություն Քեսաբից տարհանված մեր հայրենակիցներին: Ողջ երթի ընթացքում երիտասարդները երգում էին հայրենասիրական երգեր եւ քարոզում հայրենասիրություն: Երիտասարդներն իրենց կոչերով պահանջում ենք, որ Կառավարությունն իր աջակցությունը ցուցաբերի քեսաբահայերին: Ինչպես նշեց ՍԵՒԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ «Եթե հարկավոր լինի փոքր ջոկատներով կուղևորենք Քեսաբ, Կառավարությունից պահանջում ենք որ միջոցներ ձեռնարկի։ Եթե կամավորական ջոկատ կա և կառավարության կողմից հովանավորություն լինի միանաշանակ մենք կգնանք Քեսաբ և կպայքարենք մեր հայրենակիցների հետ»: Այս ակցիաները շարունակական բնույթ կկրեն, քանի դեռ Կառավարությունը հստակ գործողություններ չի ձեռնարկել: Պետք է համախմբվենք երիտասարդներով և իրական աջակցություն ցուցաբերենք մեր քեսաբահայ եղբայրներին և քույրերին: Նման իրավիճակներում պետք է առավել զգոն և ուշադիր լինենք միմյանց հանդեպ»:

Դե իսկ «Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» երիտասարդական հկ-ի հիմնադիր նախագահ՝ Մելինե Յավրյանն էլ հավելեց. «Այսօր երիտասարդների կողմից կազմակերպվեց երթ, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնք օգնեցին մեզ ի ցույց դնել հանրությանը մեր հայրենասիրությունը և ոգևորել մարդկանց, որպեսզի նրանք նույնպես միանան և մեր հետ միասին քայլերթով ուղևորվեն դեպի Կառավարության շենք նամակի հանձնման և քեսաբահայերին օգնության կոչը տեղ հասցնելու համար: Սակայն այս ամենով չենք եզրափակվելու և քաջ գիտակցում ենք, որ այժմ մեր հայրնակիցներին անհրաժեշտ է ոչ միայն հուսադրում և քաջալերանք, այլ նաև նյութական օգնություն, որպեսզի Քեսաբ վերադառնալիս կարողանան վերականգնել իրենց թալանված տները և ապրելու միջոց ունենան: Ապրիլի 6-ից կսկսենք դրամահավաք և այն գումարները, որոնք մարդիկ կնվիրաբերեն մեր հայրենակիցներին օգնելու համար, մենք կփոխանցենք հետևյալ հաշվեհամարին. LB87 0001 0002 4753 8500 0030 3501»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ընթերցել...
 

Ուղիղ հեռախոսակապ Սփյուռքի նախարարի հետ

 

ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ, ԺԱՄԸ 12:30-13:30-Ը «ԻՐԱՎՈՒՆՔԻ» «ՈՒՂԻՂ ԿԱՊ» ՆԱԽԱԳԾԻ ՀՅՈՒՐՆ Է ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՆՁԱՄԲ ՀԱՐՑԵՐ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԵՆՑ ՆՐԱՆԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵ՛Ք 010. 53-90-14 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

Ընթերցել...
 

ԱՄԵՐԻԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ

 

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց մի խումբ երիտասարդներ իրենց բողոքի խոսքն էին հայտնում ԱՄՆ-ի միջամտությամբ Սիրիայում տեղի ունեցող ավերածությունների եւ հատկապես քեսաբահայության խնդրի հետ կապված: Մասնակիցներից Ալեքս Հարությունյանը մեծ մտահոգություն հայտնեց թուրք-ամերիկյանն դիվանագիտության վերաբերյալ. «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր բողոքի ձայնը հնչեցնենք ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին եւ Թուրքիային, որոնք մի քանի դար է ինչ խոչընդոտում են հայերի բնական իրավունքների ընթացքին: Վերջիններիս կողմից հայերը մշտապես խոշտանգվում են, նրանց հիմնական նպատակն է գրավել այն, ինչը հայկական է կամ հայերինն է, կլինեն քաղաքներ, գյուղեր թե ունեցվածք: Այստեղ ենք հավաքվել ի լուր աշխարհի հայտնելու այն մասին, որ մենք` հայերս, չենք պատրաստվում ներել կամ հանդուրժել Թուրքիայի կամ Ամերիկյան նման քայլերը: Թող իմանան, որ այսօրվա դրությամբ Հայաստանից դուրս բնակվող հայերի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ մեծ կապ կա, եւ մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ինչպես ժամանակին մեզ էին աջակցում»:


Դե իսկ ակցիայի կազմակերպիչներից Լեւոն Հովհաննիսյանն էլ անդրադարձավ Թուրքիայի վարած այսօրվա քաղաքականությանը եւ վերջինիս ԱՄՆ-ի հետ ունեցած սերտ կապերին. «Ինչպես նկատում եք հավաքվել են մոտ  30 քաղաքացիներ: Հարկ է նկատել, որ հավաքված մարդկանց մեջ կան նաեւ Քեսաբի բնակիչներ, որոնք ժամանակին լքելով իրենց տունը եկել են Հայաստան:

Ոմանք կարծում են, որ սա ինչ-որ ռուսական ուղղվածության ակցիա է, սակայն պետք է վհատեցնեմ նման կարծիքներ ունեցողներին ու նշեմ, որ եթե ամբողջությամբ պատկերացնեք հարցի լրջությունը, չեմ կասկածում, որ կանգնած չեք լինի մեր կողքին: Վերջին հաշվով, պետք է հասկանալ, որ Սիրիայի հայկական համայնքը, մեր քրիստոնյա ժողովուրդը ունի մեծ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, մենք այստեղ են Սիրիայի շահերը պաշտպանելու համար: Վստահ ենք, որ ԱՄՆ-ն կարող է մեծ ճնշում գործադրել Թուրքիայի  վրա, որն այսօրվա դրությամբ տեղահանում է խաղաղ ժողովրդի: Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու ենք բողոքի ակցիա անցկացնում հենց ԱՄՆ-ի դեսպանատան առաջ, պատասխանս կլինի լակոնիկ եւ բոլորի համար հասանելի, նախ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ երկրորդ` Թուրքիան եւ ԱՄՆ-ն շատ սերտ գործընկերներ են»:

 

Չանտեսելով դեսպանատան դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցներին ԱՄՆ փոխդեսպանը պատասխան քայլ կատարեց, մոտենալով հավաքված երիտասարդներին լսեց նրանց պահանջը, առանձին խոսեց նաև քեսաբահայ մասնակիցներից մեկի հետ, ով ներկայացրեց իրական  դրությունը Քեսաբում։

 

Փոխդեսպանը նշեց, որ հետևում են իրադարձություններին և ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարություն է արել և իր մտահոգությունը հայտնել։

 

Այն հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն միայն մտահոգություն հայտնում և ոչ թե դատապարտում նման քայլերը, փոխդեսպանը պատասխանեց, որ Պետդեպի հայտարարությունից ավելին չի կարող ասել։


Նա խոստացավ քեսաբահայի մտավախություններն ու իրավիճակը ներկայացնել ԱՄՆ դեսպանին։

 

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ընթերցել...
 

"ԽՈՐԻԿԸ, ԻՐՈՔ, ԱՆՍԱՀՄԱՆ ՀՈՒՄՈՐ ՈՒՆԵՐ..."


Երեկ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ծննդյան օրն էր: Տարիներ առաջ"Իրավունքի" հետ զրույցում Խորեն Աբրահամյանի քույրը` ՋԵՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, պատմում էր, որ եղբոր ծնվելիս նա երեք ու կես տարեկան է եղել, բայց հիշում է. "Առավոտյան, երբ Խորիկը ծնվեց, ես կողքի սենյակից լսեցի, որ ինչ-որ մեկը գոռաց` տղա է: Երբ հորեղբայրս բոլորին տեղյակ է պահել այդ մասին, չեն հավատացել, կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է անում... Խորիկը, իրոք, անսահման հումոր ուներ, նա հումոր անելիս չէր ծիծաղում, բայց նրա հումորն այնքան շատ էր, որ դիմացինը ծիծաղից ուշաթափ էր լինում":
Իսկ դերասանի դստեր` դերասանուհի ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հուշերում ապրիլի 1-ը վերածվել է աստղային երեկոյի. "Այդ օրը արվեստի աշխարհի մարդիկ մեր տանն էին լինում: Սովորաբար ապրիլի 1-ին նա մեզ հասցնում էր խաբել ոչ թե դաժանորեն, ինչպես հիմա են անում, այլ շատ համով ու թեթեւ ստով: Ես էլ միամիտ հավատում էի ու անմիջապես արձագանքում. "Վա¯յ, պապա...": Բայց հետո անմիջապես ծիծաղում էր, ու հասկանում էի, որ ապրիլմեկյան կատակ էր: Նրա ամեն օրն անցնում էր հումորով: Տղաներս մի օր բարկացրել էին, հայրս զանգեց, ասացի, որ նրանք ինձ չեն լսում, ասաց` լավ, հիմա կգամ: Երբ եկավ, ես սենյակից դուրս եկա: Հետո տղաս` Խորենը, պատմում է. "Վախից տեղս չորացել էի, երկար նայեց, ասաց` մոտ արի: Մի քիչ գնացի, ասաց` էլի արի: Ես կարծեցի, թե կապտակի: Ասաց` չէ, չէ, մի քիչ էլ արի, ու, մոտենալով ականջիս, ասաց. "Խաղաքարտերը բեր, մի հատ "բլոտ" խաղանք...": Ծիծաղելի է, բայց դա իր մեջ դաստիարակչական բան ուներ: Վերջին հարցազրույցներից մեկում ասաց. "Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը լավ է ապրելու: Մենք հին քրիստոնյա ազգ ենք ու դրանով էլ միշտ պահել ենք մեզ ու բարոյականությունը": Ճիշտ է, հիմա շատ բաներ են փոխվել, բայց նա այսպիսի կոչ արեց. "Հավատացեք, լավ է լինելու, Հայաստանը ծաղկելու է...": Նման դեպքերում ազդվում էր, երբ հայ մարդիկ միմյանց դեմ էին դուրս գալիս":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՌՕՐՅԱ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Ապրիլի 1-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց "Աշ + Լիլ" կատակերգության պրեմիերան: Սյուժեն պարզ էր. Աշոտն ու Լիլիթը սիրում են միմյանց: Հասունանում է պահը, երբ Լիլիթը որոշում է ծանոթացնել իր սիրած տղային ընտանիքի անդամների հետ: Լիլիթի ընտանիքը, սակայն, մեղմ ասած տարօրինակ էր: Աշոտը ծանոթանում է նրանց հետ և սկսվում է իսկական "մղձավանջ": Ներկայացման բեմադրիչը` Հակոբ Գուլիկյանն էր, դրամատուրգը` Հայկ Զաքարյան: Գլխավոր կերպարը մարմնավորել էր դերասան Հայկ Չոմոյանը:

"Ներկայացմանը պատրաստվել ենք մոտ երկու ամսվա ընթացքում: Շատ ենք աշխատել և ինչպես միշտ, այս անգամ ևս ցանկանում էինք, որ ամեն ինչ հնարավորինս լավ ստացվի: Դժվարություններ շատ են եղել: Ներկայացման մեջ ընդգրկված դերասաններից ոմանք  նկարահանվում էին սերիալներում և նրանց զբաղվածությունը դժվարություններից մեկն էր" ,- նշեց բեմադրիչը:

Երբ փորձեցինք պարզել, թե, այնուամենայնիվ, ո՞րն է եղել ամենահեշտ ստացված տեսարանը, ռեժիսորը մի փոքր մտածելուց հետո պատասխանեց. "Պակլոնը":

Հակոբ Գուլիկյանի խոսքերով ներկայացման մեջ չկար ինչ-որ հստակ կամ խոր ասելիք. "Այն ուղղակի լիաթոք ծիծաղ կառաջացնի հանդիսատեսի մոտ": Իսկ դրամատուրգի խոսքերով, ներկայացումն ինչ-որ տեղ վերցված է իրական կյանքից. "Այս ներկայացումը կարելի է համարել թեթև, ժամանցային կոմեդիա: Կարծում եմ այն ինչ կատարվում է ներկայացման մեջ, կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ. Մենք հաճախ ենք հայտնվում մի միջավայրում, որտեղ մեզ համար ամեն ինչ և բոլորը տարօրինակ են և մեզ թվում է, թե ինչ-որ բան այն չէ":

Ներկայացման լեզուն, ցավոք առօրյա-խոսակցական մակարդակի վրա էր: Արդյո՞ք այն նորմալ է բեմի ու թատրոնի համար. Փորձեցինք պարզել թե՛ ներկայացման ռեժիսորից, թե՛ դրամատուրգից. "Համաձայն եմ, լեզուն կենցաղային էր, բայց պիեսում այն այդքան կենցաղային չի եղել: Սա ուղղակի պրոդյուսերի ու ռեժիսորի կողմից  պրոդյուսարական քայլ էր",-ասաց դրամատուրգը: Իսկ ռեժիսորից ստացանք հետևյալ պատասխանը. "Աշխատել եմ մաքրել այն, բայց անել նաև այնպես, որ հնարավորինս հասանելի ու հասկանալի լինի հանդիսատեսին: Ներկայացման մեջ կային կերպարներ, որոնց ստանալու համար լեզուն ու խոսքը շատ կարևոր էր":


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 741 742 743 744 Հաջորդ > Վերջ >>