Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԿ-

ՆԵՐԻ ՀԵ՞Տ ԷԼ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ

 

ՄԻՊ-ի թեկնածու Արման Թաթոյանը կարեւորում է ՀԿ-ների հետ համագործակցությունը: Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀԿ-ների հետ կնքել էլ հուշագիր: «Իրավունք»-ը ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանից պարզեց` ընտրվելու դեպքում ՀԿ-ների հետ հուշագիր կկնքի՞: «Քննարկումներ են ընթանում, չեմ կարող հիմա ասել»,- ասաց  Թաթոյանը:

Թեկնածուից  պարզեցինք` արդյունավե՞տ է համարում հուշագրի կնքումը ՀԿ-ների հետ: Կախված է կոնկրետ հարցից, բայց նախատեսում եմ բոլորի հետ հավասար համագործակցել:

Անգամ «Փինք Արմենիա եւ Նոր սերունդ»-ի»,- հստակեցրինք հարցը: Ի պատասխան Արման Թաթոյանն ասաց. «Բոլոր ՀԿ-ների հետ»:

Իսկ մինչ համագործակցելը ՀԿ-ների հետ, ճիշտ չէ՞ ուսումնասիրել  յուրաքանչյուր ՀԿ-ի գործունեությունը, որից հետո համագործակցել: «Բոլորի գործունեությունը հաշվի կառնենք, վերջ»,- ասաց Թաթոյանը:

Հիշեցնենք, որ «Փինք Արմենիա եւ Նոր սերունդ» ՀԿ-նեըը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ ու լոբբինգով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆՆ ԻՐ ՀԱՄԵՐԳՈՎ ԿԱՋԱԿՑԻ ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ


Հայտնի հայ ջազ դաշնակահար ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԸ կմիանա Գյումրու անօթեւանների համար կազմակերպվող դրամահավաքին: Դաշնակահարը հարազատ քաղաքի անօթեւաններին աջակցելու համար կունենա փոքրիկ համերգ, նա ելույթ կունենա անօթեւանների ժամանակավոր կացարաններից մեկում:

Տ. Համասյանի ելույթը նախատեսված է փետրվարի 27-ին:

Նշենք, որ սիրված դաշնակահարը նախորդ տարի եւս հանդես եկավ յուրօրինակ նախագծով`«Լույս ի Լուսոյ»`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այդ նախագծով դաշնակահարը 20-րդ դարի հայ հոգեւոր երաժշտությունը հանդիսատեսին ներկայացրեց նորովի եւ իր մեկնաբանությամբ: «Լույս ի Լուսոյ» նախագծով Տիգրան Համասյանը հանդես է եկել մի շարք երկրներում, այդ թվում նաեւ Թուրքիայում: Շրջագայությունների ընթացքում նրա բոլոր ելույթները տեսանկարահանվել է, դրանց հիման վրա այս տարի նախատեսված է պատրաստել ֆիլմ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընթերցել...
 

Ադրբեջանում արգելափակել են պետական կառույցների ինտերնետային դոմենը

 

Փետրվարի 22-ի առավոտյան արգելափակվել է ադրբեջանական gov.az ինտերնետային դոմենի աշխատանքը:

Ինչպես հայտնում է Turan–ը, այդ դոմենի վրա են գտնվում Ադրբեջանի բոլոր պետկառույցների կայքերը: Համակարգում խափանումները սկսվել են 11:20-ին: Կապի նախարարությունից կամ այլ պետական մարմիններից մեկնաբանություններ ստանալու՝ գործակալության փորձերն արդյունք չեն տվել:

 


Ընթերցել...
 

«ԵՍ ՄՇԵՑԻ ԵՄ». ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՎՐԱՍՏԱՆ

ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավունք»-ի տեղեկություններով` ԲՀԿ գործարար պատգամավոր, շշերի գործարանի սեփականատեր Մելիք Մանուկյանը ցանկություն ունի Վրաստանում ծավալել բիզնես գործունեություն: Պատգամավորը, սակայն,  լսելով հարցը, ծիծաղեց, ապա հերքեց այդ տեղեկությունները: «Շատ զարմանալի բան եք ասում: Անգամ մտադրություն չունեմ Վրաստան գնալու»,- ասաց ԲՀԿ-ականը:

Մեր դիտարկմանը, թե մեր բիզնեսմենների մի մասը հաճախ է խոսում Վրաստանում գործարարությամ զբաղվելու բարենպաստ պայմանների եւ այնտեղ մեկնելու մասին, պատգամավորն ասաց, որ ինքը բողոքող բիզնեսմեններից չէ: «Ես մշեցի եմ, իսկ դա շատ կարեւոր հանգամանք է: Ոչ մի տեղ էլ չեմ գնալու»,- հավաստիացրեց  ԲՀԿ-ի անդամը:

Պատգամավորը նաեւ հերքեց այն  լուրերը, թե իբր ինքը Սեւանի ճանապարհին ջերմոց ուներ, որն արդեն մի քանի ամիս է, չի գործում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

Յացենյուկն ընդունել է իր մեղքի բաժինը նրանում, որ Ուկրաինան չի հասել նրան, ինչին ձգտում էր

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ընդունել է իր մեղքի բաժինը այն բանում, որ Ուկրաինան դեռ չի հասել այն ամենին, ինչին ձգտում էր «արժանապատվության հեղափոխության» ժամանակ, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։

«Իհարկե մենք չենք հասել այն ամենին, ինչ ուզում էր ուկրաինացի ժողովուրդը։ Եվ այստեղ կա նաեւ իմ մեղքի բաժինը, որը ես խոստովանում եմ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս 2 տարվա ընթացքում Ուկրաինան կարողացել է իրոք անկախանալ Ռուսաստանից։ Վարչապետը նշել է, որ վերջին 24 ամսվա ընթացքում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց շնորհիվ Ուկրաինան իրոք անկախ պետություն է դարձել։

«Առաջ մենք փաստացի ՌԴ արտաքին կառավարման տակ էինք գտնվում»,- աել է Յացենյուկը՝ նշելով, որ հիմա Ուկրաինան Ռուսաստանից կախված չէ ո՛չ գազի, ո՛չ տնտեսության, ո՛չ քաղաքականության առումով։

Ընթերցել...
 

Յացենյուկն ընդունել է իր մեղքի բաժինը նրանում, որ Ուկրաինան չի հասել նրան, ինչին ձգտում էր

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ընդունել է իր մեղքի բաժինը այն բանում, որ Ուկրաինան դեռ չի հասել այն ամենին, ինչին ձգտում էր «արժանապատվության հեղափոխության» ժամանակ, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։

«Իհարկե մենք չենք հասել այն ամենին, ինչ ուզում էր ուկրաինացի ժողովուրդը։ Եվ այստեղ կա նաեւ իմ մեղքի բաժինը, որը ես խոստովանում եմ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս 2 տարվա ընթացքում Ուկրաինան կարողացել է իրոք անկախանալ Ռուսաստանից։ Վարչապետը նշել է, որ վերջին 24 ամսվա ընթացքում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց շնորհիվ Ուկրաինան իրոք անկախ պետություն է դարձել։

«Առաջ մենք փաստացի ՌԴ արտաքին կառավարման տակ էինք գտնվում»,- աել է Յացենյուկը՝ նշելով, որ հիմա Ուկրաինան Ռուսաստանից կախված չէ ո՛չ գազի, ո՛չ տնտեսության, ո՛չ քաղաքականության առումով։

 

Ընթերցել...
 

Հայաստան-Հոլանդիա բարեգործական միջոցառում Երևանում

Օրերս՝ փետրվարի 20-ին, «Ռոսիա Մոլլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» /«Bright Future» (լուսավոր ապագա) կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Այս առիթով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը, ով  իր հետ անապահով հայ երեխաների համար բերել էր բարեգործական օգնություն` հագուստի և խաղալիքների տեսքով։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացում իրենց բարեգործական աջակցությունն էին ունեցել նաև Եվրոպայում բնակվող տարբեր ազգության և բնագավառների ներկայացուցիչներ, անհատներ և կազմակերպություններ:



Շոու ծրագրի շրջանակներում, որը վարել էր  Լուսինե Փիլոյանը, անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա, պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն են ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ ատրակցիոններից։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրել է երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։ Իսկ միջոցառման ավարտին հայաստանաբնակ 28 անապահով ընտանիքի հանձնվել են Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը:


Հարկ է նաև նշել, որ բարեգործական ակցիան իրականացնելու նպատակով՝ «Բրայթ Ֆյուչր»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հայաստան տեղափոխելու նպատակով։

- Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ անել, - ասել է կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ - Մենք այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով։



Մարիամ Կիրակոսյանի հավաստմամբ՝ նրանց թիմը՝ «Գլաձոր» համալսարանի և «Իմիջ Արթ Ստուդիո» արվեստի ստուդիայի հետ համատեղ, այժմ սկսում են ուսումնական և կրթական բարեգործական ծրագրերի մշակումը։ «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում և Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական մոտիվացված ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար», - ավելացրել է Մարիամը։

Բարեգործական միջոցառման ընթացքում նկարահանվել է մինի-ֆիլմ, որը շուտով հասանելի կլինի Հայաստանի և Հոլանդիայի օնլայն հարթակներում։

Միջոցառման լուսաբանմանն աջակցում են մի շարք հոլանդական և հայկական լրատվամիջոցներ։
Ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցբերել նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին:


Ընթերցել...
 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ԲԻԶՆԵՍՄԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՎ

 

Արդեն իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ դաշնակցության կոալիցիայի ձեւավորման վերջնական արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կստանձնի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Իսկ սա նշանակում է, որ խորհրդարանում թափուր տեղ է ազատվում եւս մի դաշնակցական պատգամավորի համար: Ուսումնասիրելով ՀՅԴ համամասնական ցուցակը` «Իրավունքը» պարզեց, որ հաջորդը, ով կվերցնի պատգամավորական մանդատը ցուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր ԿԱՐԵՆ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆՆ է: Մինչդեռ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ շարքերում շատ-շատերը ցանկանում են պատգամավորական աթոռին տեսնել 12-րդին` ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԻՆ, ով օրենսդրական աշխատանքի փորձ ունի: Չէ՞ որ Ա. Մինասյանը տեղափոխվելով գործադիր մարմին` Ազգային ժողովում ողջ ծանրությունը մնում է ՀՅԴ-ական պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Աղվան Վարդանյանի վրա: Իսկ նոր ՀՅԴ-ական պատգամավորը, դժվար թե, անգլիական աշխարհահռչակ «Range Rover», ֆրանսիական «Peugeot» ,«Chevrolet», «Nissan» եւ «Renault» մակնիշի ավտոմեքենաներ իր ընկերության համար ներկրելու փոխարեն, նստի Ազգային ժողովում ու օրենսդրական գործունեությամբ զբաղվի: Ուստի` ստացվում է, որ ՀՅԴ խմբակցությունը, բացի ֆինանսական աջակցությունից, նրա վրա կարող է հույս դնել միայն քվեարկությունից քվեարկություն` կոճակ սեղմելու ժամանակ: Ինչեւէ, ուզեն, թե չուզեն, մեր ունեցած աղբյուրների համաձայն, Կ. Շախմուրադյանը չի պատրաստվում ինքնաբացարկ հայտարարել եւ իր տեղը զիջել: Այսուհանդերձ, եւս մեկ անգամ հստակեցնելու համար, թե արդյոք Ա. Մինասյանին խորհրդարանում կփոխարինի Կ. Շախմուրադյանը փորձեցինք պարզել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով բոլորովին տրամադրված չէր այդ թեմայի շուրջ խոսելու. «Կարեն Շախմուրադյանը, այո, մեր համակիրն է ու ցուցակում հաջորդը նա է, բայց մի շտապեք: Ո՞վ է ասում, որ ՀՅԴ պատգամավորներից են գործադիր գնալու, կարող է խորհրդարանում ոչ մի բան էլ չի փոխվում»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Կ. Շախմուրադյանի անվան շուրջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Սուրբ Աթոռի (Վենետիկի) դեսպան Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է ու դրա համար էլ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում առաջատար դիրքեր զբաղեցնում, թեպետ այն ժամանակ ընդամենը ամիսներ առաջ էր անդամագրվել ՀՅԴ-ին: Բայց ի պատասխան ընկեր Շախմուրադյանը նշել էր. «Կավելացնեմ միայն, որ Միքայել Մինասյանի հետ մենք ուղղակի շատ մտերիմ ընկերներ ենք, իսկ հարցը գտնում եմ անտրամաբանական, քանի որ Միքայել Մինասյանն ըստ ողջամիտ տրամաբանության ինձ պետք է առաջարկեր ՀՀԿ-ի անդամակցությունը եւ ոչ թե ՀՅԴ-ի, բայց անգամ այդ փաստն էլ տեղի չի ունեցել»: Հիշեցնենք նաեւ, որ գործարար Կարեն Շախմուրադյանի անունը խորհրդարանական ընտրություններից հետո եւս մեկ անգամ շրջանառվեց մամուլում` կապված տեղի ունեցած մի միջադեպի հետ: Ըստ տարածված լուրերի, Կ. Շախմուրադյանն իր թիկնազորի հետ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինհրապարակում ծեծի էր ենթարկել Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին: Սակայն, գործարարը պնդում էր, թե ինքն է ծեծի ենթարկվել ու լուրջ վնասվածք ստացել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ

 

 

Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ աճել է մասնակից երկրների ու մարզիկների քանակը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունները` յուրաքանչյուր ձևից կխաղարկվի 3-ական վարկանիշ` կանանց և տղամարդկանց համար:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնացի 14 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հանրապետությունը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պավիրակությամբ առաջին անգամ է մասնակցելու: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ ատրճանակ և հրացան ձևերում կկիրառվեն “խառը թիմային” վարժություններ: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում խառը թիմային զույգ են կազմել Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը, հրացան ձևում զույգ են կազմել Քրիստիան և Իրինա Լաուերները, հնարավոր է նաև թիմային հանդես գան Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը: Վերոնշյալ մարզիկների խառը թիմային վարժությունները տեղի կունենան փետրվարի 27-ին` ատրճանակ վարժությունը ժամը 13:30-14:00-ին, իսկ հրացանը` ժամը 15:00-15:30-ին, այնուհետև տեղի կունենան վերջիններիս եզրափակիչները: Տեղեկատվությունը՝Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ Գ. ԳՅԱՐԴՈՒՇՅԱՆԻՆ. «ՆԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԽՆԴՐՈՒՄ ԱՆԳԱՄ ԻՐ ԽԱՂԱՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԴԵՐՈՎ»

 

Այսօր Ռուսաստանի սրտում` Մոսկվայում, վերջին հրաժեշտը տվեցին կինոռեժիսոր, պրոդյուսեր, դերասան ԳՐԻԳՈՐ ԳՅԱՐԴՈՒՇՅԱՆԻՆ: 62-ամյա վարպետը լռեց իր հիվանդության մասին, բայց մեծ կինոժառանգություն թողեց արվեստասեր հանրությանը` լինելով «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Օդային էքսպրես» (1993-2001թթ), «Ծովահենների իշխանություն» (1994թ., 2012թ.), «Բնավորություն տղամարդկանց համար» (1999թ.), «Ամառային սիրավեպ» (2001թ.), «Ռուդը եւ Սեմը» (2007թ.), «37-րդ սիրավեպը» (2010թ.) եւ այլ ֆիլմերի ռեժիսորը: Գ.Գյարդուշյանի մտերիմներն ու ծանոթներն այսօր էլ ժպիտով են հիշում նրան ու նշում, որ նա էլ միշտ ժպտում էր...

«Իրավունքի» հետ զրույցում մոսկվաբնակ հայտնի հաղորդավորուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ պատմում է. «Բոլոր կոչումները ոչինչ են նրա մարդկային տեսակի առջեւ: Այն կարճ ժամանակահատվածը, որ աշխատել ենք միասին (խոսքը ARM TV հեռուստաընկերությունում աշխատելու մասին է - խմբ.), հասցրել եմ ճանաչել նրան. մեծ մարդ էր պարոն Գյարդուշյանը` ասես սասունցի` անսահման բարի, հոգատար, սրտացավ ուրիշների եւ նրանց կատարած աշխատանքի հանդեպ, բայց ծուռ չէր… Միայն հիմա եմ հասկանում, թե ինչու էի կարծում, որ սասունցի է: Նրա առաջին «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի հերոսը` 10-ամյա գյուղացի տղան նրա իղձերի մարմնացումն էր, որի սիրելի հերոսը Սասունցի Դավիթն էր, երազանքը` նրան նմանվելը»: Ըստ Ն. Նիազյանի, սա հենց լուսահոգի Գ. Գյարդուշյանի երազանքն էր՝ վերադարձ մեր ազգային արմատներին, լինել արիական ցեղի ու հայրենիքի շարունակողը, որին համարում էր բաց թանգարան երկնքի տակ. «Ավաղ, հայրենիք վերադառնալն է այլեւս երազանք»: Մեր զրուցակիցը հիշեց նաեւ իր հետ Գ. Գյարդուշյանի հարցազրույցներից մեկը, որտեղ ասել էր, թե կյանքում միայն մեկ բանի համար է զղջում, որ ոչինչ արժեքավոր չի արել Հայաստանի համար. «Թեեւ նրա կատարած աշխատանքները ճիշտ հակառակն են վկայում: Առ այսօր այդ ֆիլմերն արդիական են իրենց դաստիարակչական եւ ուսուցողական մեծ խորհուրդով: Բայց այդ զգացումները, կարծում եմ` մեր զրույցի ժամանակ այլեւս չկային, քանի որ սկսել էիք ի կատար ածել երազանքների աշխատանքը երազանքների «աշխարհի» ու պատության մասին, խոսքը ֆիլմի մասին էր: «Ժամանակն է մեզ տրված ռեսուրսները (այս դեպքում`ռուսական, քանի որ ճակատագրի բերումով այս երկրում ենք ապրում եւ ստեղծագործում) ծառայեցնել մեր ազգային արժեքներին` զարգացնել կինոն եւ ընդհանրապես մշակութային կյանքը»,- ասում էր Գ. Գյարդուշյանը ու այդ շրջանում նկարահանվող իր երկու ֆիլմերի վաճառքից ստացված հասույթով պատրաստվում էր նկարահանել «Հաննիբալի գանձերի գաղտնիքը» ֆիլմը: Ավաղ…»: Ապա հավելեց. «Ժպտալով ասում էր`ամեն ինչ միասին-բոլորով կանենք, սիրելի Նաիրուհի ջան, միայն Աստված ինձ ուժ տա եւ առողջություն: Հիմա եմ հասկանում… Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Դատարանն է գալիս» ներկայացման մեջ նրա խաղացած փոքրիկ դերով հուզել էր հանդիսատեսին, բոլորին. այն այնքան անկեղծ էր, այնքան խոնարհ: Նա առողջություն էր խնդրում անգամ իր խաղացած վերջին դերով` քահանա սքեմով`միայն թե Տերն առողջություն տար, որ բոլորով-միասին «հաղթեինք»: Մահն անտարբեր է…», -եզրափակելով խոսքն ասաց Ն. Նիազյանն ու ընդգծեց, որ կորուստն անդառնալի է եւ խոնարհվում է երջանկահիշատակ կինոռեժիսորի կատարած անմահ աշխատանքի առջեւ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ՇԻՏԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

ՃՈՂՈՊՐԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության (ՀՎՄԿ) անդրանիկ  համագումարը: Այն, հիշեցնենք, մինչ  կուսակցություն դառնալը,  նախաձեռնություն էր, որը ստեղծվել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի առաջարկով: Նորաստեղծ կուսակցության հիմնական կորիզը ՕԵԿ-ն է, որը հետայսու հանդես է գալու անվանափոխված` «Հայկական վերածնունդ միավորում»: ՀՎՄԿ-ին միացել են նաեւ այլ կուսակցություններ եւ ՀԿ-ներ:

Բաղդասարյանի կուսակցությանը միացել են օրիգինալ անվանումներոՎ եվ հանրությանն անհայտ ՀԿ-ներ` «Ցոլինե»,  «Նեկտար», «Տղամարդիկ» մշակութային ՀԿ «Լիբերտա» իրավապաշտպան ՀԿ, «Սուրբ Սանդուխտ» եւ այլն:

Ցուրտ դահլիճում (թեեւ կազմակերպիչները վստահեցնում էին` դահլիճը ջեռուցվում է ուրբաթ օրվանից) համագումարը սկսվեց ՀՀ օրհներգով, ապա ռազմական  հնչյուններով համեմված տեսաֆիլմ ներկայացվեց Արթուր Բաղդասարյանի մասին, որից հետո խոսքով հանդես եկավ ՕԵԿ պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը:

Նրա ելույթից հետո ամբիոն բարձրացավ Արթուր Բաղդասարյանը եւ խոստովանեց` ելույթի թուղթը չի գտնում, հետեւաբար պետք է խոսի բանավոր: Ու նորից լսվեցին այն նույն խոսքերն ու խոստումները,  որոնք հազար անգամ լսել է մեր հանրությունը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շուրթերից, սակայն ոչինչ, ըստ էության, չի փոխվել:  Բաղդասարյանը անդրադարձավ իրենց ուղղված երկու հիմնական թեզի` ՕԵԿ-ը հեղինակազրկված է, այդ պատճառով է անվանափոխ լինում, երկրորդ` իրենց միացել են չեղած կազմակերպություններ: «ՕԵԿ-ն ինչպես է հեղինակազրկված, եթե արդեն քանի տարի է, ընտրություններով անցնում է խորհրդարան: Երկրորդ` մեզ միացած քաղաքական ուժերը, ՀԿ-ների ղեկավարները պատվարժան են եւ ունեն ամենաքիչը 2000 անդամ»,- ասաց  քաղաքական գործիչը:

Ասում եք` ՕեԿ-ն անցել է խորհրդարան ընտրությունների արդյունքներով, բայց մոռանում եք մամուլում հայտնված այն տեղեկությունները ընտրակաշառք հանդիսացած մուրաբաների, բջջային հեռախոսների, կոալիցիայի անդամ լինելու մասին որոնց շնորհիվ եւս կուսակցությունը ձայներ է հավաքել:

Բաղդասարյանի ելույթից հետո լսեցինք  «Հայկական վերածնունդ» միավորում  կուսակցության այլ անդամների բոցաշունչ ելույթները, որոնցից մեկն էլ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի էմոցիոնալ ելույթն էր: «Տիկին Բիշարյանը ելույթ ունեցողների ցանկում չկա, բայց ոտիս անընդհատ խփում է»,- կատակելով ասաց Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական շեշտադրումներով հագեցած իր ելույթում Բիշարյանն օգտագործեց հիվանդ երիտասարդություն, հիվանդ հասարակություն արտահայտությունը, ապա ասաց, որ պետք է ձերբազատվել քողարկված կավատներից ու թմրամոլներից: Այն, որ այս խնդիրները կան մեր երկրում, փաստ է, բայց միթե  վիճակն այդքան վատ է, որ դա նորաստեղծ կուսակցության համար գերխնդիր է: Կամ ինչ ասել է «հիվանդ երիտասարդություն, հասարակություն»:

Ելույթներից հետո ընտրվեց կուսակցության վարչության կազմը, Արթուր Բաղդասարյանը, ինչպես որ կանխատեսելի էր, միաձայն դարձավ կուսակցության նախագահը: Երեք ժամ տեւած համագումարից հետո, սակայն, շիտակությունից ու անկեղծությունից մշտապես խոսող Արթուր Բաղդասարյանը, ըստ ավանդույթի,  լրատվամիջոցների հարցերին պատասխանելու փոխարեն  մեղմ ասած փախավ լրագրողներից:





























 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Ընթերցել...
 

«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ ՈՐԵՎԻՑԵ ՔԱՐ ՊԱԿԱՍԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ՖԱՍԱԴԻՑ»

 

Ընդամենը օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներիս վստահեցնում էր, որ միայն ծայրահեղ դեպքում է երեւանյան հին շենք քանդվելու ու ինքն անձամբ դեմ է այդպիսի շենքերի քանդմանը: Ավելին` ըստ նախարարի. «Անընդհատ լրատվության մեջ տեսնում եմ ինչ-որ կարծիքներ, թե Պատկերասրահն են քանդում կամ մեկ ուրիշ շենք, հասեք-փրկեք, չկա նման բան: Երբեւիցե չի եղել որեւիցե կառավարության կամ քաղաքապետարանի օրակարգում այդպիսի խնդիր»: Բայց, արի ու տես, որ օրակարգից դուրս շարունակվում են քանդվել երեւանյան հին շենքերը, եւ այսօր հերթը հասել էր Ամիրյան փողոցում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատային մասին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

-Արման, «Հանուն օրենքի» շարժումը վերջերս «Չեք քանդելու. Փրկենք հին Երեւանը» խորագրով ֆեյսբուքյան նախաձեռնության է սկսել: Հետաքրքիր է` ինչ-որ քայլ պատրաստվո՞ւմ եք անել, որպեսզի չթողնեք քանդվի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատային մասը, որտեղ այսօր միջադեպ է տեղի ունեցել ակտիվիստների եւ բանվորների միջեւ:

-Այո, մենք սկսել ենք այդ նախաձեռնությունը` կապված «Զվարթնոցի» հին մասնաշենքի, Պուշկինի փողոցի շենքերի հետ, եւ այսօր տեղեկացանք, որ սկսել են քանդել Իսահակյան անվան գրադարանի շենքի ֆասադը: Ու ամենակարեւորը, որ այդ ամենն արվում է առանց քաղաքապետարանի թույլտվության: Այսինքն` ստացվում է, որ այս քաղաքում մենք կարող ենք առավոտյան զարթնել եւ տեսնել, որ քանդել են Ազգային պատկերասրահը, Թումանյանի թանգարանը, Օպերայի շենքը եւ միգուցե նաեւ մեր տունը: Դրա համար էլ պատրաստվում ենք կիրակի օրը` փետրվարի 21-ին, ժամը` 10:00-ից հավաքվել գրադարանի շենքի մոտ եւ պահանջել, որպեսզի ներկայացնեն իրավական հիմքերը շենքի քանդման վերաբերյալ:

- Բնականաբար, կիրակի օրը այնտեղ կլինեն միայն բանվորները` պնդելով, որ իրենք թույլտվություն ունեն, ի՞նչ եք պատրաստվում անել այդ դեպքում:

- Մենք թույլ չենք տալու, որ քանդվեն մեր քաղաքի արժեքները ու տեր ենք կանգնելու դրանց: Եվ եթե մեզ ցույց չտան համապատասխան քանդման մասին հիմքերը, որոնք կասկածում եմ, որ գոյություն ունեն, ապա բոլոր օրինական ճանապարհներով թույլ չենք տալու որեւիցե քար պակասի գրադարանի շենքի ֆասադից:

-Արդեն որերորդ շենքն է ենթարկվում քանդման ու քաղշիննախարարությունը շարունակում է վստահեցնել, որ այն վերականգնվելու կա՛մ նույն տեղում, կա՛մ ընդգրկվելու է «Հին Երեւան» ծրագրի մեջ: Որքանո՞վ է արժանահատ այս խոստումները, երբ գաղտագողի էլի շենքեր են քանդվում:

- Անձամբ ես չեմ տեսնում, որ «Հին Երեւան» ծրագիրը գոնե մոտ ապագայում իրականություն կարող է դառնալ, եթե մենք զարթնում ենք եւ տեսնում, որ մեր քաղաքի մշակույթի մաս դարձած շենքերը ավերակների են վերածվում: Այսօր խոսքը գնում է, ոչ թե ուղակի հին շենքերի վերացման մասին, այլ մեր ամբողջ պատմության եւ մշակույթի ոչնչացման մասին:

- Ընդհանրապես, ինչպիսի՞ պայքար եք տեսնում հետագայում կանխելու համար նման դեպքերը:

- Պայքարը մեկն է եւ այն մեր բոլորիս միասնական լինելու մեջ է: Բոլորիս ասելով, նկատի ունեմ այն, որ մեր երկրի իշխանություններն էլ պետք է միասնական լինեն ժողովրդի հետ եւ սկսվի ոչ թե քանդման, այլ վերանորոգման գործընթացը, ինչպես հիմա արվում է Վրաստանում եւ այլ շատուշատ երկրներում: Այլապես եթե այսպես շարունակվի, ապա մենք կկորցնենք վերջնականապես մեր Երեւանը եւ կստանանք արդյունքում մեզ համար խորթ մի քաղաք: Վստահ եմ, որ նոր սերունդը սա չի հանդուրժելու եւ մեզ հետ միասին պայքարելու է մեր մանկության Երեւանի համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

«ԱՌԱՆՑ ՄԱՅՐԵՆԻԻ, ՉԿԱ ԱԶԳ, ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՑՎԱԾՔ»

 

Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ` փետրվարի 20-ին «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ: Հիմնականում նրան ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը վերաբերում էին մայրենիի պահպանությանը, լեզվաքաղաքականությանը, տեսչության անհրաժեշտ լծակներին ու վերոնշյալին համապատասխան օրենսդրական փոփոխություններին: Բայց, մինչ հարցերին անդրադառնալը պարոն Երիցյանն իր մաղթանքը հղեց մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ու հորդորեց. «Սիրեք, գնահատեք ձեր ազգային ակունքներն` ի դեմս մայրենիի: Առանց մայրենիի չկա ազգ, ազգային մշակույթ, ազգային նկարագիր ու ազգային կեցվածք եւ պահվածք: Առաջին հերթին մեր ինքնության մասին մեզ դավաճանում է մայրենին, ուստի`պահենք, պահպանենք, փոխանցենք այն ապագա սերունդներին` մաքուր ու զուլալ, ինչպես այն ստացել ենք մեր նախորդներից»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- «Ուղիղ կապի» ընթացքում հնչած հարցերն եւ Ս. Երիցյանի տված պատասխանները կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Ընթերցել...
 

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. Առանց ՍԻՄ-ի հանդես չեմ եկել ու չեմ գալու. Հայոց Աշխարհ

 

http://armarlur.com/67869-2/

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

Նախընտրական ավանդույթի համաձայն` ներքաղաքական դաշտում սկսված է կոալիցիոն ու դաշինքային եռուզեռը: Նախ, խոսենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին. ընդդիմախոսներն ասում են, չենք հասկանում ներքի՞ն, թե՞ արտաքին հարցերի լուծմանն է այն ուղղված: ՀՀկ-ից հակադարձում են ` ապագային միտված համագործակցություն է, որը չի լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինները:

-Սա կոալիցիա է, որը ստեղծվում է պետության ընդհանուր կառավարումն իրականացնելու նպատակով: Այսինքն, միտված է թե’ ներքին, թե’ արտաքին խնդիրների լուծմանը: Այս կոալիցիան գալիս է սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու: Իսկ դա այն է, ինչ ասում էինք սահմանադրության նախագծի քննարկման փուլում` մայր օրենքը ենթադրում է քաղաքական ուժերի ավելի լայն ներգրավվածություն երկրի կառավարման մեջ:
Իսկ մեր ընդդիմախոսները սահմանադրության մասին ասում էին, թե Հանրապետականները, երկրի նախագահը սահմանադրություն փոխելով ուզում են մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը: Ինչպես տեսնում ենք, գնում է հակառակ գործընթացը: Այսինքն, քաղաքական ուժերի մասնակցությունը երկրի կառավարման մեջ ավելի է ընդլայնվում: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դրա ապացույցն է:

-Այն պահից, երբ սկսվեցին կոալիցիայի ստեղծման շուրջ խոսակցությունները, չեն դադարում նաև այս կարգի հարցադրումները. ՀՀԿ-ն չունի՞ երկիր կառավարելու ներուժ, որ ՀՅԴ-ին է հրավիրում այդ բացը լրացնելու: Պարզունակ չե՞ն նման մոտեցումները, այն առումով, որ իրականում առավել խորքային գործընթաց է ծավալվում:

-Իհարկե: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն , ինչպես նաև նրա հետ դաշինք ստեղծած այլ կուսակցությունները, որոնց թվում է նաև ՍԻՄ-ը, չէին կարող կառավարել այն ոլորտները, որոնք այսօր փոխանցվում են Դաշնակցությանը: Ճիշտ նկատեցիք, հարցն ավելի խորքային հարթության մեջ է: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ուղղված է երկրի կառավարման արդյունավետության ապահովմանը: Ու ամենևին այստեղ խնդիրը նախարարացու գտնելը չէ:

-Եվ այնուհանդերձ, ինչո՞վ է այս կոալիցիան աննախադեպ:

-Աննախադեպ լինելը պայմանավորված է ստեղծված նոր իրավիճակով: Մենք ունենք նոր քաղաքական կառավարման համակարգ, որը ձևավորվում է նոր սահմանադրության ներքո: Նոր գլխավոր օրենքը ամբողջ քաղաքական համակարգն է վերափոխում: Հայաստանը երբեք չի կառավարվել պառլամենտարիզմի նման լայն հնարավորությունների շրջանակներում: Հայտնի է, որ այդ փոփոխության արդյունքում որոշ օրենքների ընդունում ձայների 3/5-րդն են պահանջելու: Ամբողջությամբ վերակառուցվում է կառավարման համակարգը: Ու այս առումով, այո, ստեղծվելիք կոալիցիան նորություն է լինելու:

-Գուցե սա նաև կուրվագծի ապագա խորհրդարանի պատկե՞րը:

-Չէ, ես այդ կարծիքին չեմ: Նոր խորհրդարանի պատկերն այլ կերպ է ձևավորվելու: Մեջբերեմ նախագահի խոսքը, թե ապագա խորհրդարանում ոչ ոքի տեղը երաշխավորված չէ, միայն մեր աշխատանքն ու մեր ընտողների վստահությունը կարող է լինել այդ երաշխիքը: Շատ լավ է, որ նախագահը ուղեցույց տվեց բոլորին` աշխատե’ք, ձեռք բերեք ընտրողների վստահությունը, ցույց տվեք ձեր ծրագրերի արդյունավետությունը, կենսունակությունը: Իսկ հետո ընտրողները կորոշեն` ո՞ւմ վստահել:

Հետևաբար, ոչ թե ստեղծվող կոալիցիան ուրվագծում է ապագա խորհրդարանի պատկերը, այլ ապագա քաղաքական փոխհարաբերությունների, քաղաքական մշակույթի հիմքերն է դնում:

-Ի դեպ, նախագահի այդ միտքը որոշ գործիչների, ուժերի մոտ լարվածություն է առաջացրել. կան անձինք, ովքեր ուղիների փնտրտուքի մեջ են: Ի՞նչ է որոշել Հայկ Բաբուխանյանը. դուք ՀՀԿ ցուցակով ներկայացաք խորհրդարան, բայց նաև ՍԻՄ կուսակցության ղեկավարն եք: 2017-ին ինչպե՞ս հանդես կգա ՍԻՄ-ը, դաշինքո՞վ, թե՞ սահմանադրական նոր փոփոխությունները ձեզ կմղեն ինքնուրույնության:

-Նախ, Հայկ Բաբուխանյանն առանձին, առանց ՍԻՄ-ի հանդես չի եկել ու հանդես չի գա: Թե ի՞նչ կորոշի մեր կուսակցությունը դեռևս շուտ է այդ մասին խոսելը: ՍԻՄ-ում նման քննարկում դեռ չկա, դա կլինի աշնանը, երբ ավելի կմոտենան ընտրական գործընթացները: Կգա ժամանակը` կգտնվի նաև տարբերակը: Ամեն դեպքում մենք այսօր գործում ենք ՀՀԿ-ի հետ համատեղ, որովհետև ունենք գաղափարական, ծրագրային ընդհանրություններ: Աջակցում ենք երկրի նախագահի վարած քաղաքականությանը: Այստեղ կարևորն այն չէ, թե ինչպե՞ս ես հանդես գալիս` դաշինքո՞վ, թե՞ առանձին, կարևորն այն է, թե ինչպե՞ս ես կարողանում քո գաղափարախոսությունը լավագույնս ներկայացնել ու իրացնել իրական կյանքում:

Իսկ այսօր պետք է աշխատել: Պետք է կատարել մեր ծրագրային դրույթները, մեր խմբակցության նախանշած խնդիրները, պատգամավորի պարտականությունները կատարել: Փոփոխվելու է Ընտրական օրենսգիրքը, որին մենք ակտիվորեն կմասնակցենք: Այս ամենից հետո միայն կքննարկենք մյուս հարցերը:

-Փորձում է ատիվանալ նաև ընդդիմադիր հատվածը: Ու դարձյալ կանգնել են հայտնի հարց առաջ` միավորվե՞լ, թե՞ չմիավորվել:

-Կարծում եմ, պետք է միավորվեն միայն այն ուժերը, որոնք ունեն ծրագրային ընդհանրություններ: Իսկ ընդդիմությունն այնքան բազմատեսակ է, բազմաշերտ, որ ընդդիմության միավորում ասվածը արհեստական գաղափար է: Այսօր, նոր սահմանադրության պահանջների համապատասխան, ընդդիմությունը լուրջ անելիք ունի: Պոպուլիստական, բոլշևիկյան լոզունգները` իշխանությանը գցենք, մենք գանք ու հետո կորոշենք անելիքը, խաբեություն են, քաղաքական ավանտյուրիզմ: Ընդդիմությունն այլ գործելաոճ պետք է ընտրի, ու ոչ միայն պետք է ծրագրեր ներկայացնի, այլև ասի, թե օրինակ, ո՞ւմ է տեսնում որպես վարչապետ, ցույց տա այն անձին, ով իրականացնելու է իր հռչակած լոզունգները, ծրագրային դրույթները, եթե ինքը գա իշխանության:

Մենք պետք է մի պարզ բան հասկանանք. լավ է, որ քաղաքական ուժերը` իշխանություն, թե ընդիմություն, միավորվում են ի նպաստ մեր երկրի, միավորվում են ծրագրերը համատեղ իրականացնելու համար, բայց վատ է, երբ նրանց միավորումը լինում է ոչ գաղափարական, այլ ընդդեմ ինչ-որ բանի, նաև խժդժություն, մայդաններ կազմակերպելու կամ նման հակազգային, հակապետական ծրագրեր իրագործելու համար:

-Ժամանակը չէ՞, որ Հայաստանում լինեն երկու, երեք հիմնական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր ու դրանով ավարտվի մարդ-կուսակցությունների <<էպոպեան>>:

-Բնականաբար, կյանքը մեզ մղում է կուսակցությունների խոշորացման: Բայց դա չպետք է լինի արհեստական կամ պարտադրանքով արվող գործընթաց: Մենք ազատ երկիր ենք ու յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչպե՞ս իրեն դրսևորել: Դրա համար կուսակցությունների խոշորացումը որոշումով չի կարող տեղի ունենալ, ասենք` որոշենք ունենալ երե՞ք, թե՞ 13 կուսակցություն:

Տեսեք, ՀՀԿ խմբակցությունն այսօր ոչ միայն հանրապետականներով է ներկայացված խորհրդարանում, այլև վեց կուսակցություններ են միավորվել այդ խմբակցության մեջ: Եվ սա կարծում եմ, շատ լավ ցուցանիշ է:

Սա նաև չի նշանակո՞ւմ` մեծերը կուլ տվեցին փոքրերին:

– <<Կուլ տալ>> ձևակերպման հետ համաձայն չեմ, որովհետև, ինչպես տեսնում եք, մենք շատ լավ համագործակցում ենք: Ավելին, այդ վեց կուսակցություններին տրվել են մեծ հնարավորություններ: Օրինակ, ՍԻՄ-ն իր գաղափարախոսությունը էլ ավելի լավ ներկայացնելու հնարավորություն ունի, մեզ համար այսօր հասանելի է Ազգային ժողովի ամբիոնը: Եվ ոչ մի կուլ տալու, ճնշելու խոսք անգամ չկա: Հակառակը, այս միավորումը վեց կուսակցությունների դրսևորման համար լավ հնարավորություն է:

Մարտին կսկսվեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննակումները: Նույնիսկ սահմանադրությունը բոյկոտածներն են պատրաստվում ակտիվ մասնակիցել: Հասկացա՞ն, որ բոյկոտը ոչինչ չի տալիս և առաջին հերթին վնասում է բոյկոտողին, թե՞ ԸՕ-ն ընտրությունների հետ անմիջականորեն կապ ունեցող օրենք է և նրանց կողմից մեծ շռայլություն կլինի չմասնակցելը:

-Գիտեք,Սահմանադրության վրա կատարվող աշխատանքը, իսկապես, ծանր է, այն բացի գիտելիքներից պահանջում է նաև որոշակի վերլուծություն կատարելու անհրաժեշտություն: Այդ աշխատանքը կուսակցությանը չի բերում, այսպես ասած, նյութական կամ շոշափելի դիվիդենտներ: Իսկ Ընտրական օրենսգիրքն այդ առումով ավելի նյութականացված է, որովհետև յուրաքանչյուրը հասկանում է` այդ օրենքով է մասնակցելու ընտրություններին: Հետևաբար, յուրաքանչյուրը փորձում է իր <<հագով կարել>> օրենսգիրքը ու բաց չթողնել գործընթացին մասնակցելու առիթը: Գուցե ակտիվությունը հե’նց սրանով էլ պայմանավորված է:

Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ բոյկոտող քաղաքական ուժերը նախ մասնակից դառնային հիմքի` մայր օրենքի ստեղծման աշխատանքներին: Չարեցին, փաստորեն ճանապարհի կեսից են միանում: Սահմանադրության մշակմանը չմասնակցեցին, բայց դրանից բխող օրենքի ստեղծման փուլում պատրաստվում են ակտիվանալ: Չնայած զարմանալու բան չկա, այսպիսին է մեր ընդդիմադիրների տրամաբանությունը:


ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Ընթերցել...
 

ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ "ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ" ԵՐԳԸ`ՀԱՅԵՐԵՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 


 

 


Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>