Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՉՈՐՍ ԲՆԱԿԱՐԱՆ Է

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ

 

«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ մեր պաշտոնյաների մեծ մասը կարծես լուրջ չի վերաբերվում  բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին: Թեեւ հայտարարագրերի վերջնական ժամկետը փետրվարի  15-ն է, սակայն հանձնաժողովի կայքում հիմնականում պաշտոնյաների 2014 թ-ի հայտարարագրերն  են: Ավելին` որոշ պատգամավորներ սահմանափակվել են 2012, լավագույն դեպքում` 2103 թ-ի հայտարարագրով:

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այս առումով կարծես մասամբ պարտաճանաչ է: Ինչու մասամբ, քանի որ ներկայացրել է իր 2015 թ-ի հայտարարագիրը, իսկ իրեն փոխկապակցված անձի` կնոջ Քրիստինե Եղիազարյանի նախորդ տարվա հայտարարագիրը բացակայում է:

Մի նկատառում եւս. եթե Արտակ Շաբոյանի 2014 թ-ի հայտարարագրում նշված է դրամական միջոցների չափը տարվա սկզբում եւ վերջում, ապա  2015 թ-ի հայտարարագրում  ընդամենը գրված է գումարի չափը` 13.000.000 միլիոն դրամ: Ավելին` ի տարբերություն 2014 թ-ի, Շաբոյանի դրամական միջոցները 2015 թ-ին չեն ավելացել, սակայն դրա փոխարեն  ՏՄՊՊՀ-ի ղեկավարը նախորդ տարի անշարժ գույք է  հայտարարագրել` չորս բնակարան:













































 



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

 

Ընթերցել...
 

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության հարց դնելն անտեղի է. Պեսկով

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անտեղի է համարել  Սիրիայում Անկարայի գնդակոծությունների հետեւանքով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության վերաբերյալ հարցը:

«Հարցի ձեւակերպումն ինքնին մի քիչ անտեղ է, որովհետեւ Սիրիայի զինված ուժերը, որոնք, քրդերից բացի, գտնվում են այդ շրջանում, գնդակոծության են ենթարկվում», — ասել է Պեսկովը` պատասխանելով ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հակամարտության վերաբերյալ հարցին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդն ավեի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի կողմից սիրիական տարածքի գնդակոծությունները կարող են Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հակամարտության հանգեցնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

 

 

Ընթերցել...
 

ՄԵՍՍԻԻ 301 ԳՈԼԵՐԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 


 

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դարձել է 301 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Մեսսին իր 300-րդ եւ 301-րդ գոլերը խփել էր առաջնության 16-րդ տուրի հետաձգված՝ «Սպորտինգի» դեմ հանդիպմանը: Արգենտինացու գոլերը կարող եք դիտել այստեղ.

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

Թուրքիան առանց Կոալիցիայի Սիրիա չի մտնի. ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

 

Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ Սիրիայի հարցում քաղաքական լուծում է ցանկանում։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չեւիքը։

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չեւիքը հայտարարել է, թե Թուրքիան կանգնած է Սիրիայից եկող ահաբեկչական սպառնալիքների դեմ եւ միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանելու է իրեն։

Թուրք դիվանագետը նաեւ շեշտել է, թե Թուրքիան առանց ՄԱԿ-ի որոշման կամ Կոալիցիայի համատեղ որոշման, Սիրիայում ցամաքային գործողություններ չի սկսելու։

 

 

Ընթերցել...
 

ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԵՏՔ Է ԿՆՔԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկվեց ԱԺ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովում: Բայց քանի որ  հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները որոշ առարկություններ ունեին, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց նախագիծն ընդգրկել  ԱԺ-ի մեծ օրակարգ, քննարկումներից հետո` քառօրյա նիստերի օրակարգ:

«Իրավունք»-ը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից պարզեց, որ վերոնշյալ նախագիծն առնչվում է  ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներին: «Մենք առաջարկում ենք որոշակի հսկողական մեխանիզմներ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների համար: Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողները  պետք է պայմանագիր կնքեն ուղեւորների հետ, վճարեն պետական տուրքը, որը  սկսվում է  15000 դրամից, տոմսերը վաճառեն ավտոկայանային տնտեսության միջոցով»,- մանրամասնեց պաշտոնյան:

Ըստ Առաքելյանի` օրենսդրական այս փաթեթը հավասար պայմաններ կստեղծի  կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողների միջեւ, քանի որ կանոնավոր ուղեւորափոխադրում կատարելը սուբյեկտների համար դարձել է  ոչ ձեռնտու:

Հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը մտավախություն ունի, որ գուցե պետական տուրքի վճարումը ստիպի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներին թանկացնել տոմսերը:   Փոխնախարարը հավաստիացնում է` նման բան չի լինի:

Հետաքրքրվեցինք` ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողների հետ  նախարարությունը հանդիպե՞լ է: «Այո, հանդիպել ենք: Ոչ  կանոնավոր ուղեւորափոխադրողները կարծում են, որ մեր առաջարկած օրենսդրությամբ կանոնները  հստակ են, հավասարակշռված»,- եզրափակեց   ՏԿ փոխնախարարը:


 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ընթերցել...
 

ԱՇԽԱՐՀԻ 10 ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

 

 

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակն է ներկայացրել  «Talksport»-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 36 ՏԱՐԵԿԱՆ

 

 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, այսօր՝ փետրվարի 20-ին նշում է իր ծննդյան 36-րդ տարեդարձը: «Իրավունքը» միանում է բռնցքամարտիկի երկրպագուների բոլոր բարեմաղթանքներին:

Տարեդարձդ շնորհավո՛ր, չեմպիոն:

 

 

 

 

 

 

Բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարն ու մակագրել այսպես.

 

« Այսպես է անցկացնում Արթուր Աբրահամն իր տարեդարձը` մարզումների մեջ` բուլղարական Բելմեկենում... Նա այսօր 20 կմ պետք է վազի ձյունածածկ սարն ի վեր... Առջևում հաղթանակն է... »

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ` ԵԱՏՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

<Պոստ Սկրիպտում> մամուլի ակումբում տեղի ունեցավ պրեզենտացիա նվիրված համատեղ պրոեկտին, ստեղծվում է ԵՏՄ ինտերնետային ընդհանուր կայք` <Եվրազիա 24>: Ներկա էին ՌԴ-ից ժամանած հյուրեր, մասնագետներ, ինչպես նաեւ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ՌԴ Պետդումայի միջազգային կազմակերպության նախագահ, էքսպերտ Ռոման Շկոլինը ասաց, որ այդ ինտերնետային տարածքի յուրահատկությունը կայանալու է նրանում, որ այնտեղ ներկայացվելու են նյութեր այն երկրների մասին, որոնք ՍՆԳ-ի տարածքում ներգրավված են ԵՏՄ-ում, որը կնպաստի ԵԱՏՄ երկրներում կառույցի գործունեության մասին օբյեկտիվ տեղեկություններին: Ինչպես նաեւ կլինեն նյութեր ԵՏՄ-ի անվտանգության, տնտեսության, մեր երկրների գործունեության վերաբերյալ` վերլուծություններ, ստատիստիկաներ եւ այլն. <ԵՏՄ-ն աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի, շատերը ջանք ու եռանդ չեն խնայել միությունը քննադատելու համար հատկապես Միացյալ նահանգները: <Եվրասիա 24> կայքն էլ ստեղծվում է անաչառ ինֆորմացիա տարածելու համար: Եվրասիական ինտեգրման մասին տեղեկացվածությունը շատ ցածր է անգամ այն երկրներում, որոնք այդ միության լիարժեք անդամ են, որը իրականում լուրջ խնդիր է: Այն պետք է հաղթաթուղթ լինի հակառակորդների համար: Այս առումով շատ փորձեր են արվում ծրագիրը վարկաբեկելու նտապակով: Պետք է նկատել, որ  հայերը եղբայրական ժողովուրդ են մեզ համար ու թե' տնտեսական, թե' մշակութային կապերով շատ ամուր են:  5 երկրնեում իրականացվելիք այս ծրագիրը շատերին է  հավակնոտ թվում, բայց կասկածից վեր է, որ այն հնարավոր է իրականացնել: Իսկ Հայաստանը որպես ԵՏՄ նախագահող երկիր մեր ուշադրության կենտրոնում է լինելու: Ամենակարեւորն այն է, որ այս ընդհանուր պորտալում տեղեկատվությունը լինելու է երկու լեզուներով` ռուսերեն եւ հայերեն, ինչպես նաեւ այնտեղ կտեղադրվեն ԵՏՄ-ի պաշտոնական հանձնաժողովի վերաբերյալ տեղեկատվություն կրկին երկու լեզուներով>:

ՍԻՄ նախագահը եւս ողջեց նախագիծը եւ նշեց, որ Եվրասիական ինտեգրացիան կարեւորագույն ուղղություն է մեր արտաքին քաղաքական դաշտում. <Դուք գիտեք, որ ՍԻՄ կուսակցությունը եղել է եվրասիայի կողմնակից, չենք շեղվել այդ ուղղուց: Կարեւորում եմ մեր քաղաքացիների տեղեկատվածության աստիճանի բարձրացումը: Որքան շատ ու ճիշտ ինֆորմացիա այդքան մեր քաղաքացիները կիմանան, թե ուր ենք գնում եւ ինչ ենք անում: Փոխադարձաբար շատ կարեւոր է նաեւ, որ ԵՏՄ այլ երկրներում էլ կտեղեկանան մեր երկրի ներգրավվածության, մասնակցությանը ԵՏՄ-ին եւ առհասարակ մեր երկի մասին շատ բան: Սա շատ լավ նախաձեռնություն է պետք է մաղթենք հաջողություն եւ իհարկե աջակցություն>:

<Россия Кавказ> աշխարհաքաղաքական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Բանինն էլ ավելացրեց. <Հայաստանը մեզ համար համարվում եւ գտնվում է առաջնային պլանում, եւ գտնում ենք, որ այս պրոեկտի միջոցով յուրաքանչյուր հայի համար շատ ավելի պարզ կլինի, թե ինչու է իրենց երկիրը ներգրավված այդ միության մեջ: Հայաստանում հետաքրքիր քաղաքական փոփոխություններ են սպասվում, փոխվել է սահմանադրությունը, երկիրը դառնում է պառլամենտական եւ եթե նախկինում ասում էին, որ ԵՏՄ-ն նախագահների ակումբ է, ապա հիմա կարող ենք ասել, որ դա այդպես չէ: ՀՀ-ի խորհրդարանի շատ խմբակցություններ, անգամ ընդդիմությունը, կառուցողական են վերաբերվում Հայաստանի Եվրասիական ներգրավվածությանը: Նպատակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, անգամ ոչ ԵՏՄ տարածքից, տեղեկատվություն ունենա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը եւ ինչ է կատարվում այնտեղ առհասարակ>:

Ասուլիսից տեղեկացանք, նաեւ, որ ՌԴ-ից ժամանած հյուրերը հանդիպում են ունեցել ՍԻՄ ղեկավարի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ ղեկավարի հետ, որոնք իրենց համաձայնությունն են տվել օգտակար լինել այս կարեւորագույն նախաձեռնությանը, որը միտված է լուսաբանելու ԵՏՄ հանձնաժողովի գործունեությունը եւ ոչ միայն:

 


 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


 

Ընթերցել...
 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԿԱԴՐԵՐԻ ՄՈՏ

ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է


Արագածոտնի մարզի մարզպետարանում, ինչպես տեղեկանում ենք մեր տեղի աղբյուրներից, ոչ միայն մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ է ճամպրուկային տրամադրություն, այլ նաեւ մարզպետի հետ եկած կադրերի մոտ: Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ինչ ճակատգիր է սպասվելու իրենց` ՀՅԴ-ական մարզպետի մարզպետարանում հայտնվելուց հետո:

Նշենք, որ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում Շիրակի եւ Արագածոտնի ներկայիս մարզպետներին, արդեն հայտնի է, որ փոխարինելու են ՀՅԴ-ական մարզպետները: Մասնավորապես Արագածոտնի մարզում, ըստ շրջանառվող լուրերի, մարզպետի պաշտոնում կվերանշանակվի նախկին ՀՅԴ-ական մարզպետ Գագիկ Գյոզալյանը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Ընթերցել...
 

ՄԱՀԱՑԵԼ Է ԻՏԱԼԱՑԻ ԳՐՈՂ ՈւՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ


84 տարեկանում մահացել է իտալացի մեծանուն գրող , փիլիսոփա ՈւՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ: Նրա հայտնի վեպերից մեկը` «Վարդի անունը» լույս է տեսել 1980 թվականին, թարգմանվել մի քանի լեզուներով, այդ թվում նաեւ հայերեն եւ տարածվել աշխարհի ավելի քան 41 երկրներում: Ամբողջ աշխարհում գիրքը վաճառվել է 30 մլն կրկօրինակով: 1987 թվականին ռեժիսոր Ժան_Ժակ Աննոն վեպի հիման վրա նկարահանել է ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորել է Շոն Քոններին:

Էկոյի հարազատներին ու ընկերներին ցավակցել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ով իր ուղերձում մասնավորապես նշել է. «Աշխարհը կորցրեց ժամանակակից մշակույթի կարեւորագույն դեմքերից մեկին»:

Էկոն ծնվել է 1932 թվականին Իտալիայի Ալեսանդրիա քաղաքում: 1954 թվականին ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ սովորել է փոիլիսոփայություն եւ միջնադարյան գրականություն: Գրականության ոլորտում արժանացել է տասնյակ մրցանակների:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱԾՆՎԵՑ 28 ՏԱՐԻ ԱՌԱՋ


 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛  հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարեւորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:

28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց, վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի եւ լուսավոր ապագայի հանդեպ:  Դա իրավական, բարոյական եւ համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր, համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է, եւ մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով:

Այսօր 1988-ի նվիրյալների գործը շարունակում է  երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են արդեն Արցախի Հանրապետությունում եւ արժանիորեն կրում են նրա քաղաքացին լինելու բարձր պատիվը: Նրանք լավ են սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը եւ պատրաստ են ամեն ինչ անել  Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման եւ անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է եւ այդպես կլինի այսուհետ»,- նշել է Արցախի նախագահը:

 

 

 

Ընթերցել...
 

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ  ՄԱՍԻՆ.

«ԿԱՇԽԱՏԻ, ԿՏԵՍՆԵՆՔ»

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն «Իրավունք» հետ զրույցում հրաժարվեց անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի տասներկուսի ելույթին:

Ստեփան Մարգարյանը չի էլ որոշել` ընտրելու է Արման Թաթոյանին, թե ոչ: Ժամանակ չի եղել այդ մասին մտածել: «Լիագումար նիստում կլսեմ ելույթը ու կորոշեմ` ընտրել նրան, թե ոչ»,- ասաց օրենսդիրի անդամը:

Մի քանի իրավապաշտպան  հայտարարել էին, որ Արման Թաթոյանը գուցե անկաշկանդ չաշխատի, քանի որ ՀՀԿ-ի թեկնածուն է: Չունի՞ այդ մտավախությունը պատգամավորը: «Չեմ ուզում անդրադառնալ այլոց մեկնաբանություններին: Կլսեմ  Թաթոյանի ելույթը, հարցեր կունենամ կհնչեցնեմ: Ինչ վեչաբերում է անկաշկանդ աշխատելուն, ոչ կարող եմ բացառել, ոչ կարող եմ ոչ ասել, կամ այո: Նախ պետք է ընտրվի, աշխատի, որից հետո կտեսնենք»,- ասաց պրն Մարգարյանը:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ ասաց, որ իր կարծիքը կհայտնի փետրվարի 22-ին` ԱԺ-ի լիագումար նիստում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

 

Ընթերցել...
 

ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՀՅԴ-Ի ԿԱԴՐԱՅԻՆ ՍՈՎԻ ՄԱՍԻՆ. «ԹԻՄԸ ԾԵՐԵՐԻ ՈՒ ՋԱՀԵԼՆԵՐԻ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱԺԱՆԵԼ»

 

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին հստակ հայտարարելուց հետո ՀՅԴ-ը հնչեցրեց այն մարդանց անունները, որոնք կոալիցիայի շնորհիվ պաշտոններ են ունենալու: Խոսքը Արծվիկ Մինասյանի, Լեւոն Մկրտչյանի ու Դավիթ Լոքյանի մասին է: Վերջին երկուսի անունների հրապարակումից հետո կարծիք հնչեց, որ ՀՅԴ-ում կադրային սով է, քանի որ առաջ են քաշվել   նախկին պաշտոնյաներ Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ առաջ են քաշվում թե' նոր, թե' հին դեմքեր: «Ամբողջը մի թիմ է, ամեն մեկն իր տեղն ունի: Թիմը չի կարելի բաժանել ծերերի ու ջահելների»,- ասաց Ռուստամյանը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Ընթերցել...
 

ԻՆՉՈՒ Է ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ

ԴԵՂԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ


«Զինված հանցախմբի գործով կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լիարժեք հետազոտության չի ենթարկվել, նա անցել է միայն դոպլեքս հետազոտություն, այն ինչ պետք է հանձներ նաեւ մի շարք այլ անալիզներ եւս: Դա է պատճառը, որ պարոն Շիրխանյանը հրաժարվում է ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը, պնդում է, որ առանց մյուս հետազոտությունների դա անիմաստ է»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում, ասաց Շիրխանյանի փաստաբաններից Ստեփան Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է ընդհանուր քրեական գործին, ապա փաստաբանը նկատեց.«Որեւէ քննչական գործողություն այս պահին չի իրականացվում, որեւէ առերսումներ էլ մինչ օրս չեն կատարվել պաշտպանյալիս եւ մնացած կասկածյալների միջեւ»:

Հարցին տեղյա՞կ է ՊՆ նախկին փխնախարարը կնոջ հետ կատարվածից մեր զրուցակիցը հավելեց.«Այո, եւ շատ ծանր է տանում»:



ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ



 

Ընթերցել...
 

«ՈՒՂԻՂ ԿԱՊ» ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԵՏ

 

Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ` փետրվարի 20-ին, ժամը` 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն է ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ:
Նշված ժամանակահատվածում կարող եք զանգահարել 010. 53-90-14 հեռախոսահամարով եւ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց պարոն Երիցյանից: Ինչպես նաեւ ձեր հարցերը կարող եք ուղղել`անցնելով ստորեւ նշված հղումով.

https://web.facebook.com/events/433323033539087/

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>