Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՄ  ՆՎԱԳՈՒՄ»

 

Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն- տնակներում:

Դեռևս 3 տարի առաջ գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նկարելով վագոններում բնակվող ընտանիքներին դեկտեմբերի 7-ը հայտարարեց «ամոթի օր», որն էլ լայն արձագանք գտավ այն բանից հետո, երբ լուսանկարներով պատրաստված հոլովակները տեղադրվեցին բրիտանական կայքերից մեկում: լուսանկարիչը Գյումրու անօթևանների համար 13 բնակարան ձեռք բերելու նպատակով սկսեց բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ ստեռլինգ:  Եվ, այսօր այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել, որի պայմաններից մեկն էլ այն է , որ եթե մինչև վերջնաժամկետը՝ մարտի 20-ը չհավաքվի անհրաժեշտ գումարը, ապա ողջ հավաքված հասույթը կսառեցվի և հետ կուղարվի: Եվ որպեսզի այն ավելի մեծ արձագանք ունենա,   սեփական նախաձեռնությամբ ծրագրին միացավ նաև աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանն իր յուրօրինակ ու աննախադեպ համերգով:

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասը թերևս Գյումրու ամենալքված ուամենացեխոտ վայրն է: Իսկ այսօր, ժամեր առաջ այդ թաղամասի Սավոյան փողոցի 227/269 տնակի բակում կայացավ Տիգրան Համասյանի համերգը:  Այն տեւեց մոտ մեկ ժամ, հնչեց նաեւ նոր ստեղծագործություն. Տիգրանը երբեմն հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ ու խոսում գյումրեցու բարբառով: Չնայած մեծ թվով մարդկանց ներկայությանը՝ ջազ դաշնակահարի ելույթի ժամանակ ամայի դաշտում քար լռություն էր, նրա երկրպագուները ուղղակի վայելում էին նրա կատարումները:

Համերգի ավարտին գյումրեցի աշխարհահռչակ ջազ երաժիշտը պարգեւատրվեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ոսկե մեդալով:

«Հաշվի առնելով  ջազային եւ հայ հոգեւոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունը եւ համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին եւ գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոներում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ մարդասիրական բարեգործական ակտիվ գործունեությունը՝ որոշում եմ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին պարգեւատրել Գյումրիի քաղաքապետի ոսկե մեդալով»,-նշված էր ընթերցված ուղերձում:

Լրագրողների հետ զրույցում Համասյանը նշեց, որ այս պահին 13 ընտանիքի են փորձում օգնել, հույս ունեն՝ բոլորին էլ կկարողանան օգնել:

«Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ ռեպերտուար է ընտրված, կարևոր է, թե ինչ զգացողությամբ եմ նվագում: Ճիշտն ասած, մտածում էի՝ ամբողջովին նոր ռեպերտուար նվագեմ, քանի որ նոր տներ ստանալու հետ գործ ունենք, բայց միաժամանակ, քանի որ չէի ուզում ինչ-որ համպատրաստի բան լիներ, որոշեցի, որ և՛ նոր, և՛ հին ստեղծագործություններ լինեն»,-ասաց Տիգրան Համասյանը:

Իսկ Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ ասաց. «Տիգրան ջան, շնորհակալություն, որ դու կաս: Կարծում եմ` այսօրվա քո երաժշտության ելեւէջները ամբողջ աշխարհին մի անգամ եւս ասում են, որ Գյումրին կա եւ Գյումրին հավերժ է»,-շեշտեց  փոխքաղաքապետը` կոչ անելով աշխարհասփյուռ հայերին միանալ դրամահավաքին:

Նշենք, որ այստեղ՝ Երևանում, Հայկ Բարսեղյանի մտահաղացմանը միացել են «Երևանը Գյումրիի կողքին է» նախաձեռնության անդամները: Նրանք  փետրվարի 28-ին ժամը 17;00-ից մինչեւ 21; 00 Հյուսիսային պողոտայում անցկացնելու  են դրամահավաք:  Նախաձեռության անդամները դիմել են բոլոր պաշտոնյաններին ու սպասում են պատասխանի:

Կազմակերպիչները մշակել են բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր. բացի ընթացիկ դրամահավաքից՝ մոտ օրերս կազմակերպվելու է  բարեգործական աճուրդ, ուր վաճառքի կհանվեն հայ անվանի մարդկանց անձնական իրերը: Ի դեպ՝ Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները, Հենրիխ Մխիթարյանն ու շատ ճանաչված մարդիկ միացել են աճուրդին: Աճուրդի կհանվի նաև Տիգրան Համասյանի վերնաշապիկն, իր իսկ ստորագրությամբ:


 

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Ընթերցել...
 

 

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

2016թ. փետրվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում /նախկին՝ «Միկա»/ կայացավ Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 150 մարզիկ Երևանից, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերից, ԼՂՀ-ից:


 

 

 

 

Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին:


48 կգ քաշային կարգ


1. Արթուր Մանուկյան-Վանաձոր

2.Դավիթ Իսրայելյան-Արցախ

3.Սարգիս Ջուլֆալակյան-Գյումրի

3.Արամ Եղիազարյան-Նոր Հաճն

 

 

52 կգ ք/կ

 

1. Նիկողոսյան Արմեն-Գյումրի

2. Էդմոն Մանուկյան-Վանաձոր

3.Տիրան Մարգարյան- Վանաձոր

3.Լյուդվիգ Ղազարյան- Գյումրի

 

56 կգ ք/կ


1. Հարություն Խոջոյան- Նոր Հաճն

2. Էդիկ Ամիրյան- Գյումրի

3.Արսեն Մանուկյան-Երևան

3.Տիգրան Աղվանյան-Վանաձոր


60 կգ ք/կ


1. Գոռ Մխիթարյան- Գյումրի

2. Գևորգ Գևորգյան- Գյումրի

3.Հրայր Միրաբյան-Երևան

3.Դավիթ Գաբրիելյան-Աբովյան


65 կգ ք/կ


1. Արտյոմ Ավետիսյան- Գյումրի

2. Հովիկ Դալլաքյան-Վանաձոր

3.Գառնիկ Ղազարյան-Վանաձոր

3.Էրիկ Եղոյան-Վանաձոր


70 կգ ք/կ


1. Բորիս Շատվերյան-Աբովյան

2. Կարեն Ստեփանյան-Վանաձոր

3.Նարեկ Վարդանյան-Եղվարդ

3.Արտյոմ Եգանյան- գ. Սևքար / Տավուշի մարզ/


75 կգ ք/կ


1. Արման Ասատրյան-Վանաձոր

2. Դավիթ Դանիելյան-Արցախ

3.Ալեն Եգանյան-Վանաձոր

3.Անդրանիկ Թադևոսյան-Վանաձոր


81 կգ ք/կ


1. Վահագն Չալյան-Արցախ

2. Ռոբերտ Կիրակոսյան-Երևան

3.Ազատ Հակոբյան-Վանաձոր

3.Արեն Ասատրյան-Վանաձոր


87 կգ ք/կ


1. Նարեկ Համբարձումյան-Արցախ

2. Հայկազ Սարգսյան-Վանաձոր

3.Դավիթ Հովակիմյան-Երևան

3.Ռազմիկ Մաթևոսյան-Եղվարդ


+87 կգ ք/կ


1. Զորիկ Խաչատրյան-Վանաձոր

2. Կամո Մուրադյան-Վանաձոր

3.Արսեն Գրիգորյան-Արցախ

3.Հովհաննես Ղազանչյան -Գյումրի


Վաղը կանցկացվեն երիտասարդների ու կանանց առաջնությունները:

Տեղեկատվությունը՝Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼ


Այսօր Գյումիրում տեղի ունեցավ  ջազ դաշնակահար ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ համերգը: Գյումրու անօթեւան ընտանիքների համար կազմակերպված դրամահավաք-նախաձեռնությանը միացել էր նաեւ հայտնի դաշնակահարը,  ով որոշել էր ելույթ ունենալ հենց անօթեւանների կացարանների մոտ: Համերգից հետո Գյումրու քաղաքապետի կողմից Տ. Համասյանն արժանացել է Ոսկե մեդալի:

Քաղաքապետի որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով  ջազային եւ հոգեւոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած ներդումը, միջազագային հեղինակությունը, նվիրվածությունն իր ծննդավայրին եւ գյումրեցիներին, մարդասիրական ակտիվ գործունեությունը եւ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով որոշում եմ`աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանին պարգեւատրել քաղաքապետի ոսկե մեդալով:

Նշենք, որ Երեւանը նույնպես միացել է Գյումրու անօթեւանների աջակցման նախաձեռնությանը: Այդ նպատակով մի քանի օր շարունակ Երեւանում տեղի կունենա մշակութային միջոցառումներ, աճուրդներ, որից գոյացած ամբողջ գումարը կհատկացվի անօթեւաններին բնակարան գնելու ֆոնդին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

«ՌԵԱԼԸ» ՊԱՐՏՎԵՑ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ

 

 

 

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին: Մրցաշարային աղյուսակի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող թիմերը ամրապնդվեցին իրենց հորիզոնականներում: Մադրիդի «Ռեալն» իր հարկի տակ ընդունեց «Աթլետիկոյին» եւ զիջեց մրցակցին նվազագույն հաշվով:  Հյուրերի գոլը 63-րդ րոպեին հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Այսպիսով, «Ռեալն» առաջին պարտությունը կրեց Զիդանի գլխավորությամբ:  Արքայական ակումբը զիջում է առաջատար «Բարսելոնային» 9 միավորով, կատալոնացիները մի խաղ պակաս են անցկացրել: Իսկ «Աթլետիկոն» առաջատարին զիջում է 5 միավոր:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ԹՈՂԵԼ ԻՐԵՆ ՍԵՐ ԽՈՍՏՈՎԱՆԱԾ ԵՐԿՐՊԱԳՈՒՀՈՒՆ

 

 

 

 

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անպատասխան չի թողել դորտմունդյան ակումբի այն երկրպագուհուն, ով «Բորուսիայի» հանդիմանն էր եկել հայ ֆուտբոլիստին նվիրված պաստառով, որի վրա գրված էր՝«Խնդրում եմ ինձ նվիրել քո մարզաշապիկը: Սիրում եմ քեզ»:

Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարը եւ կատարել հետևյալ գրառումը. «Շնորհակալություն, միշտ կողքիս լինելու համար»:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ընթերցել...
 

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ`ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ


1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու տեղահանվեցին: Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես մշակված ոճրագործության արդյունքն էր, որին զոհ գնացին մոտավորապես հազար հայեր, փրկվածների մի մասն էլ ընդմիշտ գամված մնաց անվասայլակներին: Սումգայիթում տեղի ունեցած Ցեղասպանությունից անցել է 27 տարի, սակայն ահասարսուռ օրերն ապրած հայերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցի վայրագները դանականերով ու երկաթյա ձողերով հարձակվում իրենց վրա, տեղնուտեղը սպանում նրանց ովքեր դիմադրություն էին ցույց տալիս:

Տիկին ԱՐԵՎԸ 1988 թվականին Սումգայիթից Հայաստան է եկել միայնակ`ադրբեջանցիները սպանել են ամուսնուն եւ իր հարեւանությամբ ապրող բարեկամներին: Նրա ամուսնու դին մինչ օրս չի հայտնաբերվել. «Օրեր շարունակ մեր ռուս հարեւանուհին`Նինան հորդորում էր, որպեսզի թողնենք Սումգայիթը: Լսել էր, որ հայերի հետ վատ բան է լինելու, մի քանի անգամ եկել նրանից ճշտել էին, թե շենքում քանի հայ ընտանիք է բնակում: Փետրվարի 27-ին տեղեկացանք, որ մյուս թաղամասերում հայերին սպանում են, երբ հետաքրքրվեցինք,  ասացին, թե մի քանի խուլիգան «մանր-մունր» խուլիգանություններ են անում, դե մենք էլ հավատացինք: 28-ի առավոտյան ամուսինս խանութ գնաց, ծննդյան տարեդարձի էինք, նվեր պետք է գներ: Ես խոհանոցում գործ  էի անում, երբ փողոցում աղմուկ բարձրացավ, մտածեցի կրկին երեխաներն են կռվում, բայց կանացի աղաղակներն ու երեխաների ճիչն ավելի ուժեղացավ: Այդ պահին Նինան միանգամից մեր տունմտավ եւ գրեթե ինձ հրելով իր տուն տարավ, նա անընդհատ կրկնում էր`«Զգուշացնում էի չէ, որ վատ բան է լինելու»: Հետագայում իմացա, որ Սումգայիթում տեղի ունեցող դեպքերի մասին նա որոշ բաներ իմացել էր ադրբեջանցի հարեւանից: Անընդհատ ուզում էի դուրս գնալ, բայց Նինան չէր թողնում…. Երբ փողոցում ամեն ինչ հանդարտվեց, որոշեցի տուն գնալ ու ամուսնուս սպասել, կրկին հարեւանուհիս չթողեց: Այն, ինչ տեսա պատուհանից այդ օրը, երբեք չեմ մոռանա`ամենուրեք մարդկային դիակներ էին, փողոցում խաղացող բոլոր հայ երեխաները սպանված էին, աղջիկների հագուստները պատառոտված ընկած էին այստեղ ու այնտեղ… Ադրբեջանցիները մարդկանց սպանելուց հետո մտնում էին տներն ու արժեքավոր իրերը տանում էին, իսկ մնացածը ոչնչացնում կամ այրում…Ամուսինս այդպես էլ չվերադարձավ, նրան ճանապարհին սպանել էին, իսկ ինձ Նինան մեկ շաբաթ պահելով իր տանը կարողացավ մի խմբի հետ ճանապարհել  Հայաստան: Այսօր էլ, 1988 թվականից մնացած վերքերը դեռ թարմ են, այն պարզապես կոտորած չէր, այլ մտածված Ցեղասպանություն»:

73-ամյա  1988 թվականին ՍՎԵՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ միայն հրաշքով է փրկվել. «Ընտանիքիս հետ Բաքվում էի բնակվում, երբ լսեցի որ Սումգայիթում հայերին սպանում ու թալանում են, առանց մտածելու ավտոբուս նստեցի ու գնացի Սումգայիթ` բարեկամս այնտեղ էր բնակվում: Ավտոբուսի բոլոր ուղեւորներն ադրբեջանցիներ էին, հասկանալով ինչ վտանգի առջեւ եմ, խոսք չէի ասում, երեւի նրանք մտածում էին, որ ես էլ եմ ադրբեջանցի: Հասնելով քաղաք` տեսա շենքեր, որոնց պատուհանները ջարդված էին, դրանց մի մասն այրվում էր, դողը սրտումս էր, միանգամից գնացի այն շենք, որտեղ բարեկամս էր բնակվում: Նրա բնակարանի վրա գրված էր ադրբեջանցու անուն ազգանուն, անելանելի վճակում էի, մտածում էի նրանց սպանել են: Մի քանի րոպե կանգնելուց հետո, դուռը թակեցի, ներսից հայերեն հարցրեցին, թե ով է: Այդ պահին հայերիս միամտության վրա զարմացա, դռան վրա ադրբեջանցու անուն են գրել, բայց ներսից հայերեն են պատասխանում: Հետո բարեկամս պատմեց, որ հարեւանն է հորդորել դռան վրա հայի անունը փոխարինել ադրբեջանցու անունով: Դրանով հանցագործները շեղվել էին ու բարերկամիս չէին վնասել: Իհարկե, հետագայում ադրբեջանցի հարեւանները գլխի էին ընկել եւ տեղյակ պահել ջարդարարներին, սակայն մինչեւ նրանք շենք էին եկել` բարեկամս  արդեն այնտեղ չէր եղել: Հիմա եմ հասկանում, որ ավտոբուսի մեջ ինձ կարող էին սպանել, մանավանդ որ ուղեւորներից շատերը հատուկ նպատակով էին գնում Սումգայիթ»:

Մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի ԴԻ ԴԻԿՈՎՍԿԻՆ 1988 թվականին բնակվել է Բաքվում, Հայաստան է տեղափոխվել 1989 թվականին`Բաքվի հայերի ջարդից հետո. «1988 թվականին, երբ մայրս ինձ դպրոց տարավ, ուսուցչուհիս նրան մի կողմ տարավ եւ ինչ որ բան ասաց: Մինչեւ դպրոցից տուն եկա, տեսա մայրիկս ճամպրուկները հավաքել էր, ադրբեջանցիների կողմից վտանգն արդեն մոտենում էր: Հայրկիս ընկերներից մեկը, որին երբեք չեմ մոռանա, տվել էր մի զենք, որ հենց ադրբեջանցիները հարձակվեն, կարողանանք պաշտպանվել: Այդպես էլ մենք թողեցինք Բաքուն, բայց մեզանից հետո  քանի- քանի հոգի սպանվեցին...»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

 

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ 2016Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐԵՐԸ

 

 

2016թ. փետրվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում / նախկին՝ «Միկա»/ մեկնարկեց Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի և ԼՂՀ ուժեղագույն մարզիկ-մարզուհիների:

Այսօր ուժերը չափեցին պատանի մարզիկները: Վաղը պայքարի մեջ կմտնեն երիտասարդներն ու կանայք: Տեղեկատվությունը՝Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԱՆԻԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՐՈՇ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐ


Փետրվարի 28-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը հայ հասարակությանը կներկայացնի Անիի Բագրատունյաց թագավորության ավանդական խոհանոցի վերականգնված որոշ կերակրատեսակներ: Մոտավորապես երկու տարվա աշխատանքից հետո, հասարակական կազմակերպությունն ազգագրագետ ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ կարողացավ վերականգնել պատմական Անիի քաղաքի մոտ 23-26 կերակրատեսակ, որոնց մի մասը դեռ վերծանելու եւ թարգմանելու կարիք ունի. «Առայժմ կներկայացնենք Անիի խոհանոցից վերականգնված 6 կերակրատեսակ`ականջապուր, բողկով աղանդեր, սոխե տոլմա, պոչով ապուր, շռդա, վուշի տոլմա: Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որ  հասարակությանը եւ խոհարաներին ծանոթացնենք 8-րդ դարից եկող հայկական կերակրատեսակներին եւ պատրաստման եղանակներին: Մարտ ամիսն ամբողջությամբ  կնվիրենք Անիի խոհանոցի ներկայացմանը եւ շաբաթը գոնե մեկ անգամ կներկայացնենք կերակրատեսակները»,-նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ: Նրա խոսքով`Անիի խոհանոցի վերաբերյալ հայտնաբերված բոլոր նյութերը վերածանվել են եւ առաջին անգամ ներկայացվել Մոսկվայում տեղի ունեցած ցուցադրությանը, իսկ երկրորդ ցուցադրությունը տեղի կունենա Երեւանում: Անիի վերականգնված խոհանոցի մասին հասարակական կազմակերպությունը պատրաստվում է առաջիկայում նաեւ գիրք հրատարակել, սակայն մինչ այդ պետք է թարգմանեն խոհանոցին առնչվող բոլոր նյութերը. «Դեռ շատ հետաքրքիր կերկրատեսակներ կան, որոնք պետք է վերականգնենք: Իհարկե, դրա համար գումար է անհրաժեշտ, բայց դժվարություններով հանդերձ, որոշել ենք այս տարին հատկացնել տպագրչությանը: Մենք հզոր մշակույթ ունեցող ազգ ենք, հայկական մշակութային ժառանգությունն ուղղակի պետք է ճանաչվի: Եթե մեր պայքարում ցուցաբերենք թուլություն եւ ծուլություն` կկորցնենք  դարավոր մշակույթը, ինչի իրավունքը չունենք»,-ընդգծեց Ս. Մամուլյանը:

Անիի խոհանոցի կերակրատեսակները վերականգնելու համար Խորեն Գրիգորյանն այցելել է Ուկրաինիա, Լեհաստան, Ռումինիա, Տրանսիլվանիա` այն երկրները, որտեղ Անիի կործանումից հետո հանգրվանել են տասնյակ հայեր, հատկապես մեծ վաճառականները. «13-րդ դարում հայերի անցած ճանապարհներով`անցա մեր օրերում, որպեսզի կարողանամ հավաքագրել Անիի խոհանոցի ուտեստները: Երբ մատենադարանում ուսումնասիրություններ էի կատարում, ինձ մոտեցավ ծագում մի հայ, ով Հայաստան էր  տեղափոխվել Տրանսիլվանիայից: Նա ինձ խորհուրդ տվեց մեկնեմ Տրանսիլվանիա եւ մասնակցեմ միջոցառման ,որը կոչվում է «Հայկական օր» հենց այդ օրն է, որ հայերը պատրաստում են հայկական կերակրատեսակներ»,-տեղեկացրեց ազգագրագետը: Նրա փոխանցմամբ`այս պահին Անիի խոհանցից կերակրատեսակներից հայտնի է 26-ը, սակայն վերականգնվել է միայն 6-ը. «Ճիշտ է, պատրաստվում ենք Անիի խոհանոցի մասին գիրք հրատարակել, բայց որպեսզի այդ կերակրատեսակները հանրահռչակվի, պետք է  յուրաքանչյուրը տիրապետի դրանց պատրաստման եղանակներին»,-ընդգծեց Խ. Գրիգորյանը եւ հավելեց, որ Անիի խոհանոցից հետո անդրադառնալու են Կիլիկիան Հայաստանի խոհանոցին եւ փորձելու են վերականգնել նաեւ Կիլիկիայի խոհանոցի համը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

«ԹԱԼԻՇՆԵՐ. ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՃԱԿԱՏԱԳԻՐ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փետրվարի 23-ին «Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը ցուցադրվել է  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Իսկ երեկ` փետրվարի 26-ին ֆիլմը ներկայացվել է Թբիլիսիի թալիշ համայնքում:

Դիտումից հետո կայացած քննարկմանը խոսվել է  Ադրբեջանում թալիշ ժողովրդի խնդիրների, ինչպես նաև անկախությանը միտված գործուն քայլերի մասին:

Տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

ՏԱՎՈՒՇԻ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՄԵՍՏ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵ՞Ր Է

 

«Իրավունք»-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ 2015 թ-ին Տավուշի մարզի նորանշանակ  դատախազ Արմեն Մարուխյանի դրամական միջոցները համեստ են: Նախորդ տարի դատախազը  հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան. 5,000,000 դրամ, 6,000 դոլար:


Դատախազի հայտարարագրից, սակայն, տեղեկանում ենք, որ նրա եկամտի աղբյուրից ստացված փոխառություններ են եղել` 593,000 դրամ:

Նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը  կայքում ներկայացված չեն:

Հիշեցնենք` մինչ Տավուշի մարզի դատախազի պաշտոնը ստանձնելը, Արմեն Մարուխյանը եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:

Ի դեպ, երկու տարի առաջ Արմեն Մարուխյանը` որպես մեղադրող դատախազ  եղել է Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործին մասնակից:
































ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Ընթերցել...
 

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԵՎ ԿԻՐԻԼԻ

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՈՒՂՂԱՓԱՌ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ»

 

«Իրավունք»«Ուղիղ կապ» խորագրի հյուրն այսօր Տեր Վահրամ քահանա Մելիքյանն է, որից պարզեց` ո՞րն է Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Ռուսաստանի  ատրիարք Կիրիլի հանդիպման բուն նպատակը: «Բուն նպատակի մասին կողմերը կիմանան: Ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ կային խնդիրներ, որոնց մասին գիտեինք բոլորս: Հատկապես խոսքը վերաբերում է Ուկրաինայում կաթոլիկ եկեղեցու գործունեությանը այն դեպքում, երբ այն համայն Ռուսիո պատիարքության տարածքներից էր»,- ասաց քահանան:

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը, հոգեւորականի խոսքով, հոզում են բոլորին, որոնք արտացոլվել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի միջեւ ստորագրված փաստաթղթում: Արդյոք այս հանդիպմանը կհաջորդի քրիստոնյաների ջանքերի մեկտեղում` ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների, որոնք ունեն նաեւ կրոնական երանգ: «Այդ մեկտեղումն առանց այդ հանդիպման էլ կային, քանի որ թե՛ ռուս, թե՛ հայ, թե կաթոլիկ եկեղեցին փորձում է նպաստել Միջին Արեւելքում տիրող կացության հանգուցալուծմանը»,- եզրափակեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հ.Գ. «Ուղիղ կապ» խորագրի հյուրին այլ հարցեր եւս տրվել են, որոնց պատասխանները կարող եք կարդալ 02.03.2016 թ-ի համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Ընթերցել...
 

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ


1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց կոտորածի եւ բռնի տեղահանության: Երկու օր շարունակ`փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցի խուժանն անխտիր կոտորել ու սպանել է արյուրավոր հայերի`կանանց, երեխաների, ծերերի: Ջարդարարներն իրենց ոճրագործությանը պատրաստվել էին նախապես` ձեռք էին բերել այն հասցեները որտեղ բնակվում էին միայն հայեր, արտադրամասում պատրաստել էին մետաղյա ձողեր եւ այլ գործիքներ, որոնց միջոցով էլ սպանել էին իրենց համար այդքան անցանկալի հայերին: Ադրբեջանի իշխանություններն իրենց նպատակների իրագործման համար նախապես փակել էին հայերին` արտաքին աշխարհի հետ կապող բոլոր ճանապարհները, այդ թվում նաեւ` անջատել էին հեռախոսային կապերը: Հայերին կոտորելու եւ տեղահանելու գործին մասնակցել են հարյուրավոր ադրբեջանցիներ, մինչ դեռ նրանցից դատապարվել են միայն 94-ը, իսկ մյուսները ստանալով Բաքվի իշխանությունների հովանավորությունն այդպես էլ մնացել են անպատիժ: Չնայած այս ամենին, միջազգային հանրությունը սումգայիթյան ոճրագործությունը չի ճանաչել որպես Ցեղասպանություն, այն միայն դատապարտել են ԱՄՆ սենատը, Արգենտինայի խորհրդարանը եւ Եվրոխորհրդարան:

Արձակագիր, հրապարակախոս, հեռուստալրագրող ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով`սումգայիթյան ոճրագործությունը 1915-23 թվականներին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղսպանության շարունակությունն էր. «Նախկի Ազգային ժողովը վճռականություն չունեցավ Սումգայիթի, Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Մարաղա-Մարգուշավանի իրադարձություններն որակելու որպես ցեղասպանություն: Հարցի վերաբերյալ կարեւոր է միջազգային հանրությւան կարծիքը, իրականում այն շատ բան է որոշում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Բ. Կարապետյանը: Նրա բնորոշմամբ` այս ամենով Ադրբեջանը ցանկանում էր ստեղծել պատերազմի առիթ եւ եղավ այն , ինչ եղավ. «Ադրբեջանում չէին սպասում, որ հայերն ունակ են միավորվելու եւ ինչպես հարկն է`կռվելու: Մեր պատմության մեջ դեպքեր շատ են եղել, երբ մեկ պարտությունից հետո հայերը ընկերկել են, սակայն Արցախի հերոսամարտում այդպես չէր»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ սումգայիթյան Ցեղասպանությունից մեկ ամիս անց Բակուր Կարապետյանը մեկնում է Սումգայիթ, որտեղ նկարահանում է ջարդերի, բռնությունների ու թալանի հետքերը, տեսագրում զոհերի հետ զրույցները, որի հիման վրա նկարահանում է «Սումգայիթյան ալիքներ» 54 րոպեանոց  տեսաֆիլմը եւ «Սումգայիթյան օրագիր» գիրքը, որն օրերս հրատարակվեց նաեւ անգլերեն լեզվով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

ԳՅՈՒՂԸ ՍԱՐՍԱՓԻ ՄԵՋ Է. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

 

Լոռու մարզի Վահագնի գյուղում  լարված իրավիճակ է, «Ոստիկանական մի ամբողջ խումբ է ուժեղացաված հսկողություն իրականացնում գյուղում, Նվերի սպանությունը բորբոքել է ողջ գյուղին, ամեն վարկյան կարող է արյուն թափվի: Գիշերը հրկիզել են Նվերի մոտ ընկերոջը, ում կողմից էլ հենց սպանվել է Նվերը` Արմենի առանձնատունը: Ամբողջ գյուղը սարսափի, վախի մեջ է: Ոչ մեկս չենք կարողանում հասկանալ, թե ոնց կարային` երկու եղբոր նման ընկերներ հանկարծ դառնային թշնամիներ ու Արմենը խփեր Նվերին»,-iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագնի գյուղի գյուղապետի տեղակալ տիկին Անուշը: Այնուհետ ավելելով, թե լարվածությունը էն խոսքը չի, ահավոր քաոսային վիճակ է գյուղում:

 

Հիշեցնենք, որ  Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը: Սպանվածն ու սպանությունը կատարելու մեջ կասկածվողը՝ Արմեն Կախյանը, համագյուղացիներ են, տարիներ առաջ մտերիմ ընկերներ են եղել, միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի:

 

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


 

Ընթերցել...
 

ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ. «ՀԿԾՀ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ ՀԷՑ-ԻՆ

ԷՄՕԿ-Ի ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամլո ասուլիսում հայտարարեց, որ էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում, որի մասին ՀԿ-ը դեռ ահազանգել է հոկտեմբերին: Հայտնաբերված խախտումներից 4 ամիս հետո ՀԿ-ը կրկին մոնիթորինգ է անցկացրել եւ պարզել` ոչինչ չի փոխվել:

Չիլինգարյանը դեռևս հոկտեմբերին արձանագրված խախտումները ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ պահանջել մոնիթորինգ անցկացնել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Կարեն Չիլինգարյանին պաշտոնական պատասխանել են, որ մոնիթորինգ անցկացնելն աննպատակահարմար է, քանի որ ինչպես ցանկացած էլեկտրոնային ժամանակացույցի պարագայում, էլեկտրոնային հաշվիչի ժամանակային ցուցիչը ենթակա է ճշգրտման: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատասխանել է, որ հնարավոր է ճշգրտեն, բայց չեն ճշգրտվում: Սա նշանակում է, որ էլեկտրական ցանցը խախտում է Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները:Էլեկտրական ցանցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ՄՕԿ դրույթները չի կատարել, այն է՝տարին առնվազն մեկ անգամ պետք է էլեկտրոնային հաշվիչի ժամացույցը ստուգի, բայց չի ստուգվում»,- փաստեց նա:

«Իրավունք»-ը Չիլինգարյանից պարզեց` դիմե՞լ է ՀԿ-ը ՀԾԿՀ` պատժամիջոցներ կիրառելու ՀԷՑ-ի հանդեպ, բանախոսը դրական պատասխանեց. «ՀԿԾՀ-ը պետք է պատժի ՀԷՑ-ին ԷՄՕԿ-Ի դրույթները չկատարելու համար»:

Ի դեպ, ՀԿ-ի ղեկավարի համար հասկանալի չէ`էներգետիկ ինչ խնդիրների համար է կառավարությունը 30 միլիոն դոլար վարկ վերցնում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ընթերցել...
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ`ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ. «ԻՆՏՐԻԳԱՅԻՆ ԲԱՆ

ԿԱ»

 

Օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ  ջավախահայ մտավորականները

պահանջում են  Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հրաժարականը, քանի որ նրա գործունեության ընթացքում արձանագրվել է  հետընթաց Ջավախքին առնչվող խնդիրների լուծման գործում:

«Իրավունք»-ը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Արտակ Զաքարյանից պարզեց` համաձայն է արդյոք հնչեցված պահանջին: Արտակ Զաքարյանը նախ ասաց, որ տեղյակ չէ` խոսքն ինչի մասին է: Երկրորդ` կոռեկտ չի համարում պահանջը, քանի որ դեսպանին նշանակելու եւ դեսպանին փոխելու  համար կան համապատասխան ընթացակարգեր եւ համապատասխան պաշտոնյաներ:

Ծնունդով Ախալքալաքցի ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը եւս ծանոթ չէր ջավախահայերի պահանջին, հետեւաբար ոչինչ չի  կարող ասել: «Մի քիչ ինտրիգային բան կա այս ամենի մեջ: Բայց մի բան հաստատ է` Վրաստանի հետ արժե աշխատել ավելի ակտիվ, քան այսօր»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  անդամ, ծագումով ջավախեցի, պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հրաժարվեց անանուն պահանջները մեկնաբանել: Ինչ վերաբերում է Ջավախքին առնչվող խնդիրների լուծման գործում արձանագրված հետընթացին, պրն Թորոսյանի խոսքով` Ջավախքի խնդիրը պետք է դիտարկել հայ-վրացական միջպետական հարթությունում: «Գնահատականը պետք է  հնչեցի երկկողմ հարաբերությունների տիրույթում: Եթե կան դեպքեր, երբ դեսպանը թերանում է, փաստերով պետք է մատնանշվեն»,- եզրափակեց պատգամավորը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>