Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՅՍՕՐ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՈՒՄՆԵՐԸ



Ձեր ուշադրությանն ենք նեկայացնում փետրվարի 27-ին կայանալիք ուշագրավ ֆուտբոլային հանդիպումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անգլիայի առաջնություն, (27-րդ տուր)


«Վեստ Հեմ» - «Սանդերլենդ»՝ 16:45-ին

«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 19:00

«Լեսթեր» - «Նորվիչ»՝ 19:00

«Սթոք Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 19:00

«Ուոթֆորդ» - «Բորնմութ»՝ 19:00

«Վեստ Բրոմվիչ» - «Քրիսթալ Փելաս»՝ 21:30

 

 

Իսպանիայի առաջնություն, (26-րդ տուր)


«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 19:00

«Խետաֆե» - «Սելտա»՝ 19:00

«Խիխոն» - «Էսպանյոլ»՝ 21:15

«Բետիս» - «Ռայո Վալյեկանո»՝ 23:30

«Ռեալ Սոսյեդադ» - «Մալագա»՝ 01:05

 

 

Գերմանիայի առաջնություն, (23-րդ տուր)


«Շտուտգարտ» - «Հանովեր»՝ 18:30

«Համբուրգ» - «Ինգոլշտադտ»՝ 18:30

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 18:30

«Վերդեր» - «Դարմշտադտ»՝ 18:30

 

 

 

Իտալիայի առաջնություն,( 27-րդ տուր)


«Էմպոլի» - «Ռոմա»՝ 21:00

«Միլան» - «Տորինո»՝ 23:45

 

 

 

Հանդիպումների մեկնարկը նշված է Երեւանի ժամանակով:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ԱՐՑԱԽԻ ՃԱՐՏԱՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ


«Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամի աջակցությամբ  Արցախում կկառուցվի եւս մեկ եկեղեցի: ԼՂՀ  Քաղաքաշինության նախարարության փոխանցմամբ` եկեղեցին կկառուցվի  Մարտունու շրջանի Ճարտար համայնքում:

Ճարտարում նոր կառուցվող եկեղեցու`Սուրբ Վարդանանցի հիմքերը դրվել են 2015 թվականին, այն գտնվում է քաղաքային համայնքի կենտրնում: Եկեղեցու պատերը կանգնեցնելուց եւ ծածկելուց հետո, կսկսվի գմբեթի եւ հարակից տարածքում երիցատան եւ սեղանատան կառուցման աշխատանքերը: Ըստ նախագծող ճարտարապետների եւ շինարարների, եկեղեցու շինարարական աշխատանքերը կավարտվեն հաջորդ տարի:

«Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել Արցախի բնակիչներին եւ նրանց համար ապահովել բարեկեցիկ կյանքի պայմաններ: Հիմնադրամի աջակցությամբ Ճարտարում արդեն կառուցվել է մանկապարտեզ, տեղի բժշկական կենտրոնը, քաղաքապետարանի շենքը, իսկ այժմ կառուցման ընթացքի մեջ են երկու բնակելի շինություններ: Ի դեպ, հիմնադրամը ճարտարցիների համար կառուցում է նաեւ համալիր:

Նշենք, որ երկու տարի առաջ ԼՂՀ կառավարության առաջարկով Ճարտարին տրվեց քաղաքի կարգավիճակ`միավորելով Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքները: Այժմ Ճարտարն Արցախի ամենամեծ գյուղական համայնքն է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

«ԽԱՄՈՅԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՎՐԵԺԻ ԾԱՐԱՎ ԵՆ»

 

Փետրվարի 3-ին Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում տեղի ունեցած սպանությունից արդեն բավական ժամանակ է անցել, բայց ոստիկանները միայն երեկ են լքել գյուղ եւ դադարեցրել ուժեղացված հսկողությունը: Բայց դա չի նշանակում. ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը, որ «Սպանվածների հարազատները` հատկապես Խամոյանները հանգստացել են, նրանք դեռ վրեժի ծարավ են: Բայց փառք Աստծո հիմա ամեն ինչ դեռ նորմալ է, ոչ մի լարվածություն չեն առաջացրել դեռ ոստիկանների գնալուց հետո, հուսանք մի նոր ողբերգություն էլ չի գա մեր գյուղի գլխին», ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հունվարի 3-ին ու երեկոյան տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արագածավան գյուղի 35-ամյա բնակիչ։ Նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: Մահացածները հանդիսանում են Արագածավան գյուղի բնակիչներ՝ Արտյոմ Խամոյանը եւ Վարդգես Գալստյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը եւ պահելը)։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

ԵՐԵՎԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ


Գյումրու անօթեւան ընտանիքներին աջակցելու համար մի խումբ անձինք հանդես են եկել` Գյումիրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնությամբ, որի շրջանակներում արտասահմանցի եւ հայ բարերարների ու անահատների օգնությամբ անցկացնում են հանգանակություններ, տոնական միջոցառումներ, աճուրդներ եւ այլն: Որից ստացած ամբողջ հասույթը տրամադրվելու է անօթեւանների համար բնակարան գնելու համար: Նախաձեռնության հեղինակ, լուսանկարիչ ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ խոսքով`արդեն 28 տարի է ինչ Գյումիրիում սեփական մաշկի վրա է զգում, թե ինչ է նշանակում ապրել ծայրահեղ ծանր պայմաններում եւ չունենալ բնակարան: «2 տարի առաջ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին նվիրված ֆոտոշարք ներկայացրեցի, հուսալով , որ համապատասխան մարմիններն ուշադրություն կդարձնեն խնդրին: Սակայն որեւէ տեղաշարժ չեղավ: Այս տարի որոշեցինք սկսել նախաձեռնություն, որպեսզի բնակարան գնենք 13 ընտանիքների համար: Այն ընտանիքների, որտեղ երեխաները գիշերները չենք քնում առնետների պատճառով, որտեղ դույլն օգտագործում են որպես զուգարան, որտեղ պատերի մեջ բամբակ են մտցնում, որ բաց անցքերից չփչի»,-նշեց Հ. Բարսեղյանը եւ հավելեց, որ այս ամենը համապտասխան մարմինների անգործության հետեւանքն է: Ըստ նրա, նախաձեռնության նպատակներից մեկն էլ խնդրին հնչեղություն տալն է, որպեսզի համապատասխան անձինք վերջապես զգան այն պատասխանատվությունը, որի համար զբաղեցնում են պաշտոն: Նրա փոխանցմամբ`այս պահին արդեն հավաքվել է մոտավորապես 13 հազար դոլար, որով հնարավոր է ձեռք բերել մեկ բնակարան:

Գյումրու անօթեւան ընտանիքներին կաջակցի նաեւ Երեւանը`«Գյումրին Երեւանի կողքին է» նախաձեռնությամբ: Մի քանի օր շարունակ Երեւանի տարբեր հատվածներում կանցկացվեն միջոցառումներ եւ աճուրդներ, որի ընթացքում աճուրդով կվաճառվեն հայտնի ֆուտբոլիստների, օլիմպիական չեմպիոների մարզակոշիկներ եւ հագուստներ, ինչպես նաեւ նրանց ստորագրությամբ ցուցապաստառներ եւ գնդակներ: Ի դեպ, կվաճառվի նաեւ հայտնի ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկը:

Նշենք, որ  ի առակցություն Գյումրու անօթեւան ընտանիքների, այսօր Գյումրիում նախատեսված է  Տ. Համասյանի համերգը: Նա ելույթ կունենա անօթեւանների կացարաններից մեկում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

ՕՊԵՐԱՏԻՎ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը:  Բացահայտվել է գողության` 16, խարդախության` 5, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ընթերցել...
 

«02»


<>
Ընթերցել...
 

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

<>
Ընթերցել...
 

02

 

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/Uzii7WxbzkA" frameborder="0" allowfullscreen></iframe>{source}

Ընթերցել...
 

ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՎՐԱ

 

Այսօր  սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել Վրաստանում: Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկի` ԱԼԵՔՍԵՅ ՊԵՏՐԻԱՇՎԻԼԻԻ վրա, ով եղել է Վրաստանի Եվրոպայի եւ եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախկին նախարարը: Վերջինիս նախ ծեծի են ենթարկել, ապա կրակել ոտքերին: Վրացական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց աղբյուրները` նշում են, որ դեպքը տեղի է ունեցել Սաբուրթալոյի եղբայրական գերեզմանոցում, որտեղ Ա. Պետրիաշվիլին իր երեք ընկերների հետ գտնվում էին վրաց հայտնի դիվանագետ Լեւան Միքելաձեի շիրիմի մոտ: Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել են մոտակայքում բնակվող քաղաքացիները: Այս պահի դրությամբ վրաց քաղաքական գործչի առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ԿԳՆ-Ն ՆՈՐ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱ՞Ր ՈՒՆԻ

 

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ՀՀ Կրթության եւ գիտության նորնաշանակ դաշնակ նախարար Լեւոն Մկրտչյանը ԿԳՆ մամուլի քարտուղար Է նշանակել քաղաքաշինության, ապա սփյուռքի նախարարության նախկին մամուլի քարտուղար ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ով ժամանակին աշխատել է հենց ԿԳՆ-ում` որպես PR մասնագետ: Ի դեպ, օրը հատկանշանակ է Լ. Մարգարյանի համար, քանի որ այսօր նրա ծննդյան տարեդարձն է, ուստի` շնորհավարոնքներին ի պատասխան նա ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է` իր նշանակման մասին լուրերը:

Ինչեւէ, մեզ մնում է նախեւառաջ շնորհավորել Լ. Մարգարյանին` ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթել բեղուն աշխատանքային գործունեություն` լինի գործադիրում, թե որեւէ լրատվամիջոցում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ԱԲԽԱԶԻԱ ԳՆԱՑՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԵՍ ՉԻ՞ ՏԵՍՆԻ

 

Ապրիլի 1-ից Աբխազիան ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդենստրի հանրապետությունների հետ, ինչի մասին հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կան Թանիան: Թե այն ինչ անդրադարձ կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա, հատկապես, որ ԼՂՀ քաղաքացիները ճանապարհորդում են Աբխազիայի անկախությունը չճանաչած Հայաստանի Հանրապետության տրամադրած անձնագրերով, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ.

– Աբխազիան միակողմանի որոշում է ընդունել, ուստի` այն որեւէ կապ չունի Հայաստանի հետ: Խնդիրը վերաբերում է միայն մեկ հարցի` ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ եթե իրենց անձնագրերում կա նշում` Աբխազիա մեկնելու մասին, ապա իրենք խնդիր կունենան Վրաստանի հետ: Մենք դրա մասին բազմիցս հրապարակային ասել ենք ու կոչ ենք արել, որ այս հարցերում լինեն զգուշավոր:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

«ՈՒՂԻՂ ԿԱՊ» ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ

 

Մեծ Պահքի 20-րդ օրվա կապակցությամբ փետրվարի 27-ին` շաբաթ օրը, ժամը` 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նշված ժամանակահատվածում կարող եք զանգահարել 010. 53-90-14 հեռախոսահամարով եւ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալ հենց Տեր հորից: Ինչպես նաեւ ձեր հարցերը կարող եք ուղղել` անցնելով ստորեւ նշված հղումով.

https://web.facebook.com/events/1668458773437262/


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Քահանային բանավոր ողջունում են` Օրհնեցեք, Տե՛ր հայր, գրավոր դիմելիս` Արժանապատիվ Տեր Հայր:

Ընթերցել...
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ.ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ

 


Հունգարիայի Գիոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները արդեն իրենց հաշվին վազող թիրախ երիտասարդ տղաների պայքարում գրանցեցել են թիմային բրոնզե մեդալ: Երեկ 10մ, օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել է 4-րդ տեղը:

Այսօր օդամղիչ հրացան կանանց վարժությունում 96 մրցակցուհուց Մարիամ Միքայելյանը գրավել է 79-րդ տեղը` խոցելով 405,9 միավոր և Իրինա Լաուերը գրավել է 90-րդ տեղը` խոցելով 399,6 միավոր: Այսօր նաև պայքարի մեջ կմտնի Նորայր Առաքելյանը` օդամղիչ ատրճանակ տղամարդկանց վարժությունում: Վերոնշյալ վարժություններում խաղարկվում են Ռիո-2016-ի 3-ական օլիմպիական ուղեգրեր: Հայաստանի մարզուհիներին չի հաջողվել նվաճել ուղեգրեր: Տեղեկատվությունը՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ընթերցել...
 

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻԻ ՓԱՅԼՈՒՆ ԳՈԼԸ «ԱԼ-ՔԱԴԱՍԻԱՅԻ» ԴԱՐՊԱՍԸ (տեսանյութ)


 

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հեղինակած հրաշալի գոլը «Ալ-Քադասիայի» դարպասը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԲՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱ՞ՆՆ Է

 

Օրեր առաջ «Իրավունք»-ը գրել էր, որ  ընդդիմադիր կուսակցությունները կպայքարեն  Հրազդանի քաղաքապետի  պաշտոնի համար: ԲՀԿ-ի հավանական թեկնածուն ծնունդով   հրազդանցի, երիտասարդ պատգամավոր Տիգրան Ներսիսյանն է: «Իրավունք»-ը պատգամավորից պարզեց`  ցանկություն ունի՞ առաջադրվելու: «Այս պահին  չեմ կարող ասել: Իմ մտադրությունները թողեք ինձ»,- ասաց պատգամավորը:

Հարցին` ԲՀԿ-ում քննարկվե՞լ է այս հարցը կամ առաջ քաշել են Տիգրան Ներսիսյանի  թեկնածությունը, օրենսդիրի անդամը  բացասական պատասխանեց:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն այդ հարցի վերաբերյալ ոչինչ չի որոշել: Ինչ վերաբերում է  Տիգրան Ներսիսյանի թեկնածությանը,  Վահե Էնֆիաջյանը ոչինչ չբացառեց:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>