Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՄԻՊ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

 

Հայաստանի քաղաքական դաշտում ընդունված «տխուր» ավանդույթի համաձայն` նորանշանակ պաշտոնյաները հիմնականում չեն ցանկանում աշխատել իրենց նախորդի թիմի անդամների հետ, ու սկսվում է կադրային ջարդը: «Իրավունք»-ը ՄԻՊ Արման Թաթոյանից պարզեց` կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են: ՄԻՊ-ի գրասենյակում: «Այս պահին չեմ կարող ասել: Չեմ բացառում, բայց պետք է ուսումնասիրեմ, ծանոթանամ: Եթե կոնկրետ ոլորտի համար անհրաժեշտ լինի մասնագետներ, գուցե»,-ասաց Արման Թաթոյանը:

Ի դեպ, Արման Թաթոյանն ընտրվելուց հետո ջնջել է  իր ֆեյսբուքյան էջը, հավանաբար, լրագրողների ու ֆեյսբուքյան օգտատերերի աչքից ու ականջից հեռու:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ընթերցել...
 

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԽՈՀԱՐԱՐՈՒՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՈՎ ՀԱՂԹԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՈՒՄ


Հնդկաստանում կայացած Young Chef`Երիտասարդ ավագ խորհարարների համաշխարհային օլիմպիադայից Հայաստանի մասնակիցը վերադարձել է «Լավագույն մասնակից» շքանշանով: Երիտասարդ ավագ խոհարար ԱՆՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ հայկական ուտեստով կարողացել է զարմացնել մրցույթի օտարազգի ժյուրիի անդամներին եւ արժանացել է ոչ միայն շքանշանի, այլեւ բազում գովեստների: Մրցույթն անցկացվում է արդեն երկրորդ տարին, սա Հայաստանի առաջին մասնակցությունն է. «Առաջին անգամ էի մասնակցում նմանատիպ մեծ մրցույթի, տպավորություններս հիանալի են, քանի որ Հայաստանը ներկայացնելով օտար երկրում, ինձ լավ էի զգում: Մասնակից 51 երկրների շարքում շատ պարտավորված էի զգում`երկիրս պատշաճ ներկայացնելու համար»,-նշեց Ա. Մաթեւոսյանը: Մրցույթի առաջին փուլին Աննան մասնակցել է «Կոլոլակահատ հագանի» հայկական կերակրատեսակով.«Ժյուրիի անդամները տպավորված էին, նման կոլոլակ նրանք երբեւէ չէին տեսել: Նրանց գովեստներն ինձ ոգեւորեցին երկրորդ փուլին ավելի պատրաստված ներակայանալու համար: Մրցույթի երկրորդ փուլն անցկացվեց Կալկաթայում, որտեղ ներկայացրեցի աղանդեր եւ կրեմ-կարամել»,-հավելեց երիտասարդ խոհարարուհին:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ խոսքով`մրցույթի հրավերը ստանալուց հետո երկար են մտածել, քանի որ ֆինանսական միջոցները սուղ են եղել: Սակայն որոշ անձնանց աջակցությունն ստանալուց հետո անմիջապես մեկնել են Հնդկաստան.«Մրցույթում մեր հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ իրենց տրամադրած մթերքներից օգտագործեցինք մեր ազգայինը: Ճիշտ է, ազգայինն այդքան էլ չէր գնահատվում, բայց համարձակություն ունեցանք եւ գնացինք այդ քայլին: Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց Կանադայի մասնակիցը, որն արդեն փորձ ուներ`4 անգամ մասնակցել էր նման մրցույթների»,-շեշտեց Ս. Մամուլյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընթերցել...
 

Պերմյակովը պնդում էր, որ նա չի սպանել Ավետիսյանների ընտանիքին

 

 

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը Ավետիսյանների սպանության գործով ցուցմունք է տվել դատարանում։

Վկայի խոսքերից պարզ է դառնում, որ 2015թ. հունվարի 12-ին նրան 102-րդ բազայի պետը հայտնել էր, որ պահակակետից զենքով փախուստ է կատարել զինծառայող Պերմյակովը։

«Նրանք ինձ խնդրեցին հետախուզման համար խուզարկու շուն տալ։ Մոտակա ուղեկալից տրամադրվեց լավագույն շունը և պատրաստված հրահանգիչ՝ սպա Խաչատրյանը։ Հասնելով պահակատեղ, մենք շանը հետքի վրա հանեցինք, սաղավարտից հոտի նմուշներ վերցրինք և սկսեցինք որոնումները։ Հասնելով տներից մեկին՝ (Ավետիսյանների տուն) դռան մոտ հայտնաբերեցինք նրա հետքերը։ Ավելի ուշ եկավ ոստիկանությունը, որից հետո սպային և շանը ուղարկեցինք սահման, իսկ ես եկա իմ աշխատավայր։

Նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում (գիշերը) Խաչատրյանից զանգ ստացվեց այն մասին, որ նա ուղեկալի թիկունքում շարժվող լույս է տեսնում։ Ես հերթապահ մեքենա և սպաներ կանչեցի ու մեկնեցի ուղեկալ։ Այդ ժամանակ Խաչատրյանը զեկուցեց, թե անհայտ մեկին է տեսնում, ով շարժվում է փշալարերի ուղղությամբ։ Հրամայեցի քողարկվել և նրան հնարավորինս մոտ թողնել։ Ընդ որում՝ այնպես քողարկվել, որ մոտեցողը հասնի անմիջականորեն ազդանշանային համալիրի մոտ։ Ճանապարհին Խաչատրյանը բազմիցս զեկուցել է իրավիճակի մասին, որ ձերբակալվել է անհայտ անձ՝ քաղաքացիական հագուստով, ով նկարագրությամբ նման է դասալիք Պերմյակովին։ Երբ մենք ժամանեցինք դեպքի վայր, նա կապված պառկած էր։ Խուզարկեցինք, վերցրինք իրերը, դրեցինք առանձին փաթեթի մեջ։ Կարճ ճանապարհով նրան հասցրինք սահմանապահ ջոկատ՝ ինքնությունը հաստատելու համար, քանի որ նա փաստաթղթեր չուներ։ Բժշկական վկայություն է անցկացվել, կազմվել ակտ, և 10 րոպեի ընթացքում նրան իրերով հանձնել են բազայի հրամանատարին»,- հայտնեց վկան։

Պարզաբանող այն հարցին, թե նա իրավունք ունե՞ր արդյոք առանց Հայաստանի ոստիկանության ծանուցման, օպերատիվ գործողություններ իրականացնել Գյումրիի տարածքում, վկան զարմանք է հայտնել՝ ասելով, թե հարցն իր համար անհասկանալի է, քանի որ Սահմանային վարչությունը մշտապես ակտիվորեն համագործակցում է  Հայաստանի իրավապահների հետ։ Նրա խոսքով՝ նա բազայի և շտաբի պետին հարցրել է, թե ոստիկանությունը տեղյա՞կ է արդյոք, իսկ իրեն վստահեցրել են, որ ոստիկանությանը տեղյակ են պահել։ «Քանի որ փախել էր բազայի զինվորը, տեղյակ պահելու իրավասությունը բազայինն է, ոչ թե իմը, ում կանչել էին օգնության համար»,- պարզաբանեց վկան։

Փաստաբանների հարցին, թե սահմանապահները ում պետք է հանձնեին ձերբակալվածին, վկան նշել է, որ այս դեպքում ձերբակալվել էր առանց փաստաթղթերի մարդ, որին հետախուզում էին դասալքության համար։ Անհրաժեշտ էր ինքնության հաստատում անցկացնել, ինչը և արվել է 102-րդ բազայի հրամանատարի և ՀՀ ոստիկանների ներկայությամբ։

Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ սահմանապահ ջոկատի պետի տեղակալը ամբողջ օրվա ընթացքում, երբ ընթանում էին Պերմյակովի որոնումները, տեղյակ չի եղել զինվորի՝ սպանության  մեջ կասկածվելու մասին։ Վկան ասել է, որ ինքը գիտեր, որ ընտանիք է սպանվել։ Գլխի էր ընկնում, որ Պերմյակովը կարող է կապ ունենալ։ Նա նշեց.

«Սակայն մթության մեջ քաղաքացիական հագուստով և առանց փաստաթղթերի մարդ ձերբակալելիս ես հիմա էլ չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ դա նույն մարդն է։ Որովհետև անհրաժեշտ է հաստատել ինքնությունը, ինչը և արվել է»:

Հիշեցնենք, որ ձերբակալությունից հետո առաջին հարցաքննության ժամանակ Վալերի Պերմյակովը հայտնել էր, որ ոչ ոքի չի սպանել։

Վկային հաջողվել է նաև մի քանի հարց տալ Պերմյակովին.

«Ես հարցրի՝ դու Պերմյակո՞վն ես։ Նա ասաց՝ այո։ Ես հարցի՝ դո՞ւ ես սպանել։ Նա ասաց՝ ես չեմ։ Ես հարցի, թե որտեղ է նա թաքնվում։ Նա ասաց՝ մոտակայքում։ Ես հարցրի, թե որտեղ է զենքը։ Նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Ես հարցի, թե ինչ է նա կերել վերջին մեկ օրվա ընթացքում։ Նա ասաց, որ իրեն տաքսիստն է բերել՝ 2 շաուրմա և երեք «պեպսի կոլա»,- ասաց վկան։

Ըստ նրա՝ ձերբակալվածի հագին եղել է ճակատին քաշված սև գլխարկ, բաճկոն, սպորտային տաբատ, բանակային սվիտեր, քաղաքացիական կոշիկ։

 


 

 

Ընթերցել...
 

«ԵԹԵ ՀՆԴԻԿՆԵՐԸ  ՃԱԿԱՏԻՆ ԽԱՉ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒԶԵՆ…». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  վերջերս է   վերադարձել Հնդկաստանից: Այցի նպատակը գործնական էր` բանակցել Հնդկաստանի  հետ եւ հնդկական շուկա արտահանել գինի եւ կոնյակ: «Իրավունք»-ը  նախարար Սերգո Կարապետյանից պարզեց` բանակցություններն ինչ արդյունք են տվել: «Հնդկաստանի շուկան մեծ է մեզ համար: Նմուշներ ենք տարել, հնդիկները համտես արեցին: Հիմա Հնդկաստանից պետք է գան Հայաստան, պայմանավորվածություն ձեռքբերեն արտադրողների հետ»,- ասաց   գործադիրի անդամը:

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանն  էլ «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ  եթե Հնդկաստանում ճակատին  խաչ  հանելու համար Հայաստանից  կոնյակ  պահանջվի, Հայաստանը չի կարող հնդկական ամբողջ շուկան բավարարել:


Մանրամասները` տեսանյութում:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Ընթերցել...
 

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ.«Դաշնակցական մարզպետի հետ մեծ

 

հույսեր եմ կապում»

 

«Դաշնակցական մարզպետի հետ մեծ հույսեր եմ կապում, հուսով եմ եւ ուզում եմ հավատալ, որ գոնե իրան կհաջողվի մի բան անել Գյումրին ոտքի կանգնեցնելու համար»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Շիրակի մարզի նոր մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

- Անձամբ ճանաչո՞ւմ եք իրեն:

- Այո, երկու անգամ ինձ հետ առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում:

- Մտերիմ հարաբերությունների մե՞ջ եք:

- Նորմալ, բարեւ` Աստծո բարեւ, էս կարգի:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

Հայկ Բաբուխանյան.Կոալիցիան ձեւավորվել է երկրի ճակատագրի մտահոգության հիման վրա


Երկրի նախագահի խոսքն այն ուղեցույցն  է, որով պետք է զարգացնել երկրի ներքին պետականաշինությանը և արտաքին քաղաքականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԻՄ նախագահ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Մտնում ենք մի նոր փուլ, որտեղ ունենք նոր աջակցող ուժեր, վստահ եմ՝ կաջակցեն  նաեւ հասարակության լայն հատվածները: Եթե հիշում եք ընդդիմադիրներն ասում էին, որ այս սահմանադրական փոփոխությունները կբերեն Հանրապետական կուսակցության կողմից իշխանության մոնոպոլիզացմանը, սակայն փաստն այն է, որ այդ փոփոխություններ»,- նշեց պարոն Բաբուխանյանը:

Պատգամավորը վստահ է, որ այս կոալիցիան ձեւավորվել է երկրի ճակատագրի մտահոգության հիման վրա. «Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Քաղաքական համաձայնագիրը եղել է ոչ թե մեխանիկական ուժերի միացում, այլ մեր տնտեսության, սոցիալական, անվտանգության եւ շատ այլ խնդիրներ լուծելու համար»:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին ՍԻՄ նախագահն ասաց, որ Հայաստանն իրեն դրսեւորել է որպես Իրանի լավ բարեկամ, նունիսկ այն ժամանակ, երբ նա շատ վատ վիճակում էր:

«Պարկեշտ հարեւանություն ենք արել: Այսօր Իրանը հզոր տնտեսական պոտենցիալ ունեցող երկիր է, մեծ ազդեցություն ունի նաեւ տարածաշրջանում: Մենք ունենք լավ նախադրյալներ նրա հետ հարաբերությունները զարգացնելու համար»,-ավելացրեց պատգամավորը:

Ասուլիսի մանրամասները տեսանյությում.



 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

 

 

 

 

 

Ընթերցել...
 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ԱԺ-Ի ՀԱՋՈՐԴ  ՆԱԽԱԳԱ՞Հ

 

ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիոն հուշագրի կնքման ժամանակ   ներկա էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը:  Հուշագրի կնքումից հետո  լուրեր տարածվեցին, որ Արմեն Աշոտյանն առանց պաշտոնի չի մնա: «Գուցե ԱԺ հաջորդ նախագահը  Արմեն Աշոտյանը լինի»,- ասում են չար լեզուները:

«Իրավունք»-ը ՀՀԿ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց` լուրերն իրականությանը  համապատասխանո՞ւմ են: «Դուք ապագայի  մասին եք մտածում: Մենք ունենք ԱԺ նախագահ, հետեւաբար մտադրություն չունենք այդ հարցին անդրադառնալ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է կադրային տեղաշարժերին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ  առաջարկություններ կլինեն բոլոր գործընկերներին: «Եթե քաղաքական գործընթացներ են լինում, բնականաբար, փոխատեղումներ կարող են լինել»,-ասաց Բաղդասարյանը:

Շիրակի նախկին մարզպետը կարողացավ շահել մարզաբնակների վստահությունը, ավելին` Վահրամ Բաղդասարյանն օրեր առաջ հայտնել էր, որ Ցոլակյանի ներուժը միգուցե այլ ոլորտում օգտագործեն: «Առայժմ այդ հարցը չի քննարկվել»,- եզրափակեց  խմբակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ընթերցել...
 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԱՊ

ՉՈՒՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի ՀԵՏ»

 

«Իրավունք»-ն այսօր ԱԺ-ում ճեպազրույցներին ՕԵԿ պատգամավորներից պարզեց` խորհրդարանական ընտրություններից հետո նորաստեղծ  «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կոալիցիա կկազմի՞ իշխանության հետ: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով` կոալիցիա կազմելն  ընդունված քաղաքական գործընթաց է: «Ընտրության արդյունքներով է որոշվում` ովքեր կլինեն ընդդիմություն, ովքեր՝ իշխանություն: 2017թ-ին պետք է պարզ լինի, թե որ քաղաքական ուժերն են հաղթում: Մենք հաղթանակի համար ենք պայքարում: Մյուսները տեղեր են սահմանում, որ հինգ հոգի հետևներից էլ եկող չկա»,-մանրամասնեց   պատգամավորը:

Մեր մյուս հարցին, թե շրջանառվող լուրերի համաձայն` Արա Աբրահամյանը ֆինանսապես հովանավորում է  «Հայկական վերածնունդ» կուսակցությանը արտերկրում գրասենյակներ բացելու համար, Հովհաննես Մարգարյանտ հերքեց այդ լուրերը: Արա Աբրահամյանն այս գործընթացում որևէ  առնչություն չունի: «Իսկ ինչ վերաբերում է հարաբերությանը, ապա մենք  տասնյակ տարիներ եղել ենք լավ գործընկերներ։ Նաև Արթուր Բաղդասարյանը եւ Արա Աբրահամյանը լավ ընկերներ են,  ընտանիքներով նաև։ Թե ինչ կորոշի Արա Աբրահամյանը, կյանքը ցույց կտա»,-եզրափակեց ՕԵԿ պատգամավորը:

 



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Ընթերցել...
 

ԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆ ԲԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱԶԳԻ ՎԱՐՈՐԴԻ

ԱՐՏԱՀԱՆՁՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՐԱԳԱՆԱ


Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանին շատ վատ, անմարդկային ձեւով են վերաբերում կալանավայրում, «նրան մեղմ ասած ստորացնում են, անընդհատ ճնշում են: Դրան գումարած էլ ունի մի շարք առողջական խնդիրներ, մենք խնդրում ենք, որպեսզի մոր հորը գոնե տեղափոխեն Հայաստան, բայց դեռ ոչ մի պատասխսան չունենք»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրւյցում նշեցին Հրաչյա Հարությունյանի հարազատները:

Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արդարադատության նախարարությունը, որպեսզի հայ վարորդին արտահանձնեն մեր երկիր, փորձեցինք պարզել ԱՆ լրատվական ծառայությունից, որտեղից մասնավորապես ասացին.«Արդարադատության նախարարությունը անում է ամեն բան իր իրավասության շրջանակներում, որպեսզի Հրաչյա Հարությունյանի արտահանձման գործընթացը արագանա»:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

«ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՅՆ ՈՒ ՎՐԱՑԻՆ…»,- ՊԱՏՄՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ


«Անցյալ տարի Թբիլիսիի աղետաբեր ջրհեղեղի լուրն ստանալուց անմիջապես հետո առաջին վրացին, ում զանգահարեցի՝ ՀՀ-ում Վրաստանի արդեն նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին էր, որն ընդամենը րոպեներ առաջ էր լսել տագնապալի այդ լուրը: Օրեր անց, ինչ-որ մի հավաքի ժամանակ, Թենգիզն ասաց, որ խորապես տպավորված եւ զգացված է մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքից եւ հարեւանի ողբերգությունը սեփականը համարելու յուրահատուկ հումանիզմից…», - գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ու պատմել. «Այսօր բարի ճանապարհ եւ աշխատանքային նոր հորիզոններ գրավելու բարեմաղթանքներով սկսվեց իմ ու իմ վաղեմի ընկեր-գործընկերոջ զրույցը: Միշտ որեւէ հետաքրքիր համեմատություն կա իմ ու Թենգիզի զրույցներում, յուրահատուկ հումոր կամ հիշվող արտահայտություն: Այսօր եւս չշրջանցեցինք մեր այդ գունեղ սովորությունը: Նրան հայրենիք ճանապարհելուց առաջ փորձեցի մտաբերել դիպուկ ու սիմվոլիկ ինչ-որ խոսք, կամ անեկդոտ հարեւանության, եղբայրության, ընկերության մասին: Կարդալով մտքերս՝ Թենգիզն իրեն բնորոշ հումորով հիշեց վրացական ասացվածքը. «Плохо не иметь брата, но еще хуже не иметь друзей»: Ես չփորձեցի, իհարկե, համարժեք հայկական ասացվածք կամ պատմություն մեջբերել, որ զրույցը չդասվեր ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՅՆ ՈՒ ՎՐԱՑԻՆ… շարքին: Սակայն, երկուսս էլ վստահ ենք, որ ավելի տիպիկ բնորոշում հայ-վրացական հարաբերությունների մասին, քան Ֆրունզիկ Մկրտչյանն է ասել, անհնար է գտնել․«Мне не нравится слово дружба, когда речь идет о Грузии. Мы братья, чекнутые братья…», - նշել է Հ. Մանուկյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

«Կերակրող մայր էի, բայց ռեժիմով ծեծ էի ուտում ամուսնուս

կողմից»

<Չէի ել կարող պատկերացնել, որ ամուսնությունը կարող է այդչափ դաժան ու սարսափելի լինել ինձ համար>: Արցունքն աչքերին ասում է  Ռիման, ով ամուսնությունից ի վեր կարծես ստրկության մատնված լիներ: Առաջին հայացքից թվում է՝ հայի օջախում հարսները հարգված են, ամուսիններն էլ կնամեծար, հիրավի դա այդպես է, բայց հատուկենտ բացառություններ կան...

Այսօր արդեն Ռիման գտնվում  է Հայաստանի գյուղերից մեկում, որտեղ ապրում է իր 7-ամյա դստեր հետ: Աշխատում է գյուղի մանկապարտեզում, որպես դայակ, ունի փոքրիկ հողակտոր, այն մշակում է ու պահում իրենց գոյությունը: Ամուսնացել է 19 տարեկանում, ինչպես ինքն է ասում <քաղաքի աղջիկ էի ու մտքովս չէր էլ անցնի, որ Երևանում կան բռնապետներ>:  Երրորդ կուրսում հանդիպում է ոմն Աշոտի, ով սիրո խոստումներ տալով Ռիմային ստիպում է հրաժարվել ուսումից. <Դե լավ Ռիմ, ժուռնալիստիկան աղջկա համար չի, ինչա, ինձ չես սիրու՞մ, չես վստահու՞մ>,-ամեն անգամ ինստիտուտից տուն ճանապարհելուց ասում էր Աշոտը: Այսօր արդեն Ռիման արցունք աչքերին պատրաստ է իր սիրտը բացել հասարակության առջև:

<Աշոտն ինձ համոզեց, երրորդ կուրսում մի կողմ դրեցի երազանքներս, հանուն իր սիրո հրաժարվեցի սովորելուց, ցանկանում էի ամուսնանալ, իր հետ ապրել մեկ հարկի տակ: Եվ հեռու չէր ամուսնության օրը: Մի օր, հիշում եմ, իրենց տանն էի, սկեսուրս, թե բա աղջիկ ջան էլ ինչ հարսանիք, ավելորդ ծախսա, արի պահենք քեզ, ձերոնց հետ կբարիշենք: Երբ փորձեցի նրան հակառակվել, նշանածս բարկացավ, թե մորս հետ գլուխդ կախ կխոսաս, չփորձվեց հակառակվել: Մանրամասնորեն չեմ ցանկանում նկարագրել, բայց բռնի ուժով մնացի այդ օրը: Դե աղջկա համար պատվաբեր չէ <գնացած-հետ եկածի> պիտակը:

Ի՞նչ երկարացնեմ, առաջիկա ամիսներին հարաբերությունները լավ էին, բայց հենց կենցաղայինի շուրջ ես ու սկեսուրս մի փոքր վիճում էինք, ամուսինս զայրանում էր և միայն հայհոյանքով չէր սահմանափակվում, անպայման հարվածում էր ինձ, եթե սկզբում ապտակով էր բավարարվում, ապա ամուսնության 5-րդ ամսվանից հետո դիմում էր ճիպոտի, փայտի, շերեփի օգնությանը>,-հիշում է  Ռիման ու չկարողանալով զսպել արցունքերը լռում է: Նայելով այս 27-ամյա երիտասարդ կնոջը մի պահ թվում է, թե մի ամբողջ կյանք ապրած անձնավորության հետ ես զրուցում, ասում են կնոջ տարիքը մատնում է պարանոցը, բայց Ռիմայի պարագայում պարանոցը մատնում էր բազմաթիվ սպիերի ու բռնության մասին:

Թեևս  Հայաստանում կինը հարգված է,  այդուհանդերձ ընտանեկան հարցերը որոշ ընտանիքներում լուծվում են բռնությամբ: Ի դեպ այս կինը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ, երբ հերթական ծեծից հետո դիմեց ոստիկանություն, ոստիկանը մի տեսակ զայրացած հորդորել է Ռիմային <լեզուն իրեն քաշել ու հլու հնազանդ լսել ամուսնուն>:

<Իսկ ահա ոստիկանին դիմելուց հետո իմ վիճակը էլ ավելի վատացավ: Թևիցս քաշելով տարավ տուն, փակեց նկուղում և փայտերով սկսեց ծեծել, թե ես քանի գլխանի եմ, որ գործ տամ իր վրա: Հետաքրքիրն այն  էր, որ սկեսուրս այս ամենից շատ էր ոգևորվում ու տղային հաճախ ասում էր, որ բամփը գլխիս պահի: Իմ աղջիկը Աստծու պարգև է, այդքան ծեծից հետո նա ողջ առողջ լույս աշխարհ եկավ և իմ կյանքը բերկրանքով լցրեց: Ես ծեծի եմ ենթարվել անգամ ծննդաբերությունից հետո, ու գիտե՞ք ինչի համար, որ ցերեկը երեխուն քնացնելուց հետո, աթոռի վրա քունս տարել էր, սկեսուրս գոռգռալով եկավ բա հարսն էլ էս ժամին կքնի, տները թափաց, ճաշ չկա, վեր կաց հաց սարքի, մազերիցս քաշեց, թե բա դու հանգստյան տուն չես եկել, ամուսնացած կնիկ ես, եթե հորանցդ տունը քնել ես , ստեղ մոռացի: Կերակրող մայր էի, ամբողջ գիշեր չէի քնում, ցերեկն էլ սկեսուրիս բռնապետության տակ էի:

Հասարակության մեջ կան մարդիկ,ովքեր ասում են, թե մենք ենք լեզվային, չենթարկվող, այդ իսկ պատճառով ընտանիքում բռնության ենք ենթարվում: Բայց... Երբ վերջին անգամ, ամուսինս ինձ սեռական բռնության ենթարկեց, ես աղջկաս հետ փախա, հետո գյուղ տեղափոխվեցի: Պատկերացրեք այստեղ քաղաքից լավ է, հանգիստ, ամուսին կոչվածն էլ տեղս չգիտի: Նա անգամ թույլ չէր տալիս մամայիս տեսնեմ, երկու ամիսը մեկ անգամ տանում էր մերոնց տուն և չէր թողնում մի քիչ մենակ մնանք, կես ժամ հետո տանում էր տուն, իսկ եթե մամայիս ներկայությամբ դեմքիս արտահայտությունը դուրը չէր գալիս, տանում էր տուն և ծեծում: Ախր ոչ ոք չի պատկերացնում ինչ ասել է ծեծվել ամուսնու կողմից, մի կողմից ֆիզիկական մյուս կողմից հոգևոր ցավ ես ապրում: Իմ գլխի հատվածում հիմա վերք կա, դա էլ փայտով ծեծվելու արդյունք է: Ես երբեք բաց հասարակություն դուրս չեմ գա, ինձ չեն հավատա, կմեղադրեն, իսկ ես հանգիստ կյանք եմ ուզում, այս գյուղում, հեռու բոլորից ու ամենքից>:

<Ինձ թվումէր՝ ամուսինս իմ պաշտպանը պետք է դառնար, բայց ավաղ, կոտրվեցին երազանքներս, ախր ես սիրել ու հարգել եմ նրան, եղել եմ հնազանդ կին, ինչու՞ այդչափ դաժան...>,-հարցադրում է  Ռիման, գլուխը կախում և մաքրելով արցունքները նայում երկիրնք.<Աստված է իմ պաշտպանը>:

Ս. Ա.

 

 

Ընթերցել...
 

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ՉԻ՞ ՆԵՐՈՒՄ»  ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻՆ

ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել Ազգային ժողովում ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի, որը կալանավորվել է փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  որոշմամբ:

Էլինար Վարդանյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են  պատգամավորներ տարբեր խմբակցություններից:

Ինչպես եւ սպասելի էր, նախաձեռնած ստորագրահավաքին  չէր միացել  ՀԱԿ խմբակցության  պատգամավոր մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Դեմիրճյանը: Դա պատահական չէ, քանի որ  մեկ ամիս առաջ  Վարդգես Գասպարին պառկել էր Ստեփան Դեմիրճյանի տան առջեւ, քանի որ պատգամավորն անտարբեր է  Հայկ Կյուրեղյանի ու Գեւորգ Սաֆարյանի  խնդիրների հանդեպ:

Ի դեպ,  Վարդգես Գասպարին դժգոհել էր նաեւ ՀԱԿ  խմբակցության գործողություններից  մարդու իրավունքների հանձնաժողովում: ՀԱԿ խմբակցության պատգամավորները ստորագրահավաքին միանալով գուցե մեղքն են քավում Գասպարիի  հարցադրումներն անտեսելու համար:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

Ստրանջա-2016.ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԼՔԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ

 


 

Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Պայքարը շարունակող երեք հայ մարզիկներից երկուսն այսօր արդեն անցկացրել են իրենց մենամարտերը: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով երեկ 3:0 հաշվով առավելության էր հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ, այսօր մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուի հետ: Հավասար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին բելառուսցի մարզիկին:

Այսօր ուշ երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով իր առաջին մենամարտում կմրցի Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովի հետ: Տեղեկատվությունը՝ՀԲՖ մամուլի ծառայության:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ընթերցել...
 

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ` ՀՈՍԱՆՔԻ ՄԱՍՈՎ ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ ԼԻՆԵՆ»

 

ՀԾԿՀ  նախագահ  Ռոբերտ Նազարյանից այսօր «Իրավունք»-ը պարզեց` այս տարի օգոստոսին  հոսանքի սակագինը կնվազի՞:  Ռոբերտ Նազարյանը հորդորում է սպասել մի քանի ամիս. «Կունենանք էլեկտրաէներգետիկական  համակարգի հաշվեկշիռը,  դրամ-դոլար փոխարժեքի գինը, սահմանի վրա գազի գնի  մեծությունը»:

-2015 թ-ին 2014 թ-ի համեմատ  հավելագումների  մասին դժգոհություններն ավելացել են, թե՞ պակասել:

-Եթե բողոքները լինում են հասցեագրված, ստեղծում ենք աշխատանքային խումբ եւ փորձում ենք բոլորի հետեւից գնալ: Բողոքների այն քանակը, որն արձանագրվել է  մեզ մոտ, ավելացում չի նկատվել:

-Եղե՞լ են դեպքեր, երբ բնակիչը բողոքը  գազի կամ էլեկտրաէներգիայի  վճարի հավելագրման մասին,  բավարարվել է:

-Դեռեւս չունենք այդպիսի դեպք, որ բնակչի բարձրացված հարցը նայենք ու վերջնականապես համոզվենք` հավելագրում է  եղել:  Որոշ հարցեր կան, որ միանգամից հեշտ չի որոշել: Աշխատանքային խումբը կաշխատի, կավարտի, նոր կասեմ վստահաբար, թե որտեղ կար հավելագրում: Չեմ բացառում, որ կան հավելագրումներ:

-Հավելագրումներ էլեկտրաէներգիայի՞, թե՞ գազի վճարի դեպքում:

-Էս պահին միայն հոսանքի մասով են գալիս բողոքները: Գազի մասով դեռ չունենք:

-Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը  վերջերս ասել էր, որ    էլեկտրաէներգիայի  ուռճացված վճարների հարցով այլեւս չդիմել: Նման պատասխանից հետո հարց է առաջանում` ում դիմեն քաղաքացիները:

-Դիմեն մատակարարին: Եթե չի ստացվում, թող դիմեն մեզ, քանի որ մենք մեր սպառողների շահերը պաշտպանելու գործառույթ ունենք:

-Տպավորությունն այնպիսին է, որ էներգետիկայի նախարարությունը այս հարցում ձեռքերը լվանում է:

-Ես չեմ կարող այլոց ասածները մեկնաբանել: Ես իմ տեղն եմ խոսում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ընթերցել...
 

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԴԵՄ ԵՄ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ



«Իրավունք»-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանից պարզեց` ինչ տարաձայնություններ կան ԲՀԿ-ի ներսում, որոնք հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ լուրերի` տարաձայնությունների հիմնական պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հետ կազմելն է: «Ընդամենը ներկուսակցական տարաձայնություններ են: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ես դեմ եմ էս իշխանության հետ կոալիցիա կազմելուն»,- ասաց Վահան Կարապետյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ից նոր արտահոսքի մասին լուրերին` ԲՀԿ-ականը չի կարծում, որ կուսակցությունից նոր արտահոսք կլինի:

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության մասին խոսելիս էլ Վահան Կարապետյանն ասաց. «Նաիրա Զոհրաբյանն անփոխարինելի է»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>