Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԳՈՐԾԱԴԻՐԻ ՀՆԱԲՆԱԿ ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՐՁԱՎ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հրամանագիր է ստորագրել, ըստ որի ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար: Հիշեցնենք, որ Դ. Լոքյանը գործադիրի հնաբնակներից է. 2001-2002 թթ.-ին եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարը, 2003-2008 թթ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հրամանագիր է ստորագրել, ըստ որի ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշանակվեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Ի դեպ, գործադիրում` ընդորում հենց վերոնշյալ նախարարությունում Ա. Մինասյանն արդեն իսկ ունի աշխատանքային փորձ, քանի որ 1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, ապա բաժնի պետ, այնուհետեւ` վարչության պետ։ Իսկ 2005-2007 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ՀՅԴ-ԱԿԱՆ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԱՐԴԵՆ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հրամանագիր է ստորագրել, ըստ որի ՀՅԴ-ական ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար: Հիշեցնենք, որ Լ. Մկրտչյանը վերոնշյալ նախարարական պորտֆելը ստանձնում է արդեն 4-րդ անգամ, քանի որ այս պաշտոնին է եղել 1998-1999թթ-ին, հետո 2001-2003թթ.-ին, ապա 2006-2008թթ.-ին: Ի դեպ, վերջին վերանշանակումը տեւել է ընդամենը երկու ամիս:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՁԵՌԱՄԲ` ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՀԿ-ՀՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջեւ կնքվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիր, որով այլեւս ՀՅԴ-ն կդադարի ընդդիմություն լինել եւ կստանա բաղձալի պորտֆելները: Ի դեպ, ՀՀԿ-ի կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Հավելենք, որ համաձայնագիրը բաղկացած է երեք գլխից ու բավական ծավալուն կետերից, որի ընդհանուր դրույթներն են`

- ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից,

- նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,

- հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները,

- առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով,

- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը,

- համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը`

կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:

 

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ընթերցել...
 

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԵՅՆՏԲՈԼԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

 

Երեկ` փետրվարի 23-ին, պեյնտբոլի մերձմոսկովյան «Զավիդնոե» ակումբում շուրջ 70 հայ երիտասարդներ նշել են հայրենիքի պաշտպանի օրը՝ հայկական բանակի ստեղծման ու զարգացման ակունքներում կանգնած գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ ընկերակցությամբ: Մասնակիցների կարծիքով, տոնական խաղը հատկանշական էր ոչ միայն երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության բարելավման ՝ քաղաքի ռիթմիկ թոհուբոհից հեռու հանգիստ վայելելու, այլեւ արիական ոգու ներշնչմամբ հոգեբանադաստիարակչական տեսանկյունից, ինչն էլ իրենց ելույթներով եւ ընկերակցությամբ ապահովեցին հերոսության կենդանի մարմնացում, գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑՆ ու սպորտի վաստակավոր վարպետ, սամբոյի Եվրոպայի չեմպիոն ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:  Նշենք, որ գեներալ-լեյտենանտը ողջունել է երիտասարդներին, շնորհավորել տոնի կապակցությամբ եւ պատմել իր անցած հաղթական ճանապարհի եւ ռազմական գործունեության մասին՝ բարձր գնահատելով երիտասարդ սերունդի ջանքերը՝ իրազեկ լինելու ազգային պատմությանն ու գնահատելու այդ պատմությունը կերտող հերոսներին` խոնարհվելով նրանց ազգանվեր գործունեության առջեւ: Ի դեպ, խաղ-տոնակատարությունն իր շուրջն էր համախմբել Մոսկվայի եւ մերձակա քաղաքների երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների, սպորտի եւ մշակույթի մի շարք առաջատար ներկայացուցիչների: Հավելենք, որ խաղի կազմակերպիչներն են «Ազատ բայքերներ՝մենք խաղաղության կոմնակիցն ենք» միության ղեկավար ԶՈՐԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ,  ով 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` կազմակերպել էր մոտոարշավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Արցախի տարածքով եւ նկարահանել փաստավավերագրական ֆիլմ՝ «Ինչ է փոխվել Հայաստանում 100 տարի անց» խորագրով, ինչպես նաեւ «Gasoyan production»-ի ղեկավար, ռեժիսոր ԱՐԱՅ ԳԱՍՈՅԱՆՆ ու հեռուստահաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ: Կազմակերպիչների հավաստմամբ` նմանօրինակ միջոցառումների նպատակը ՌԴ-ում հայ երիտասարդներին համախմբելն ու ազգային տոկուն ոգու պահպանումն է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է,ՈՐ  ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԻ

ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջիկայում կլքի նախարարի պաշտոնը եւ ամենայն հավանականությամբ այսօր վերջին անգամ մասնակցեց ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանին: ԿԳ նախարար կնշանակվի ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը: Նրա նշանակումն ինչպես հայտնի է, պայմանավորված է  ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ:


Արմեն Աշոտյանը, սակայն լրագրողների հետ զրույցում, չասաց, թե ինչպիսի ժառանգություն է թողնում իր հաջորդին՝ Լեւոն Մկրտչյանին: Միայն ասաց, որ Լեւոն Մկրտչյանը լավ մասնագետ է եւ հավելեց.  «Լրագրողներն ինձ կկարոտեն»:

«Իրավունք»-ի հարցին, թե մասնավոր ոլորտո՞ւմ է աշխատելու Աշոտյանը, նա հերքեց, սակայն չմանրամասնեց` կոնկրետ որտեղ:

Հարցազրույցի ավարտից հետո երբ  Աշոտյանը զրուցում էր լրագրողների հետ, գյուղնախարար Սերգո Կարապետյանը մոտեցավ Աշոտյանին, ջերմ  բարեւեց: «Իրավունք»-ի կատակով դիտարկմանը, թե լրագրողները «գուդբայ» են ասում Աշոտյանին, Սերգո Կարապետյանը կատակեց. «Ինչի»:

«Որովհետեւ հեռանում է նախարարի պաշտոնից»,- պատասխանեցինք  գործադիրի անդամին:

«Հա բայց Հայաստանից հո չի գնում»,- հարցին հարցով պատասխանեց  Սերգո Կարապետյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Ընթերցել...
 

«ԵՍ ՄՇՏԱՊԵՍ ՁԳՏԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՄ ՄԻ ԲԱՆԻ`ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»


Փետրվարի 25-ին Հայաստանում նշում են Զորավար Անդրանիկի`ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ծննդյան 151-ամյակը: Ինչպես տարվա մյուս օրերին, այնպես էլ վաղը Զորավարի անունը կրող թանգարանը բաց կլինի իր այցելուների առջեւ: Միայն թանգարանում պահվող ցուցանմուշներն ու Անդրանիկի անձնական իրերը կարող են պատմել նրա կյանքի անցած ուղին եւ զինվորական գործունեությունը.«Նախորդ տարի `Զորավարի ծննդյան 150-ամյակի առթիվ Երեւանի գրեթե բոլոր համայնքներում եւ մարզերում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում: Յուրաքանչյուր տարի, երբ բարձրանում ենք Եռաբլուր տեսնում ենք բազմաթիվ սասունցիների, որոնք իրենց հարգանքի տուրքն են մատուցում Զորավարի շիրիմին»,-նշեց «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր ԻԼԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ: Նրա խոսքով`Անդրանիկ Օզանյանն այն մեծ զորավարն է եղել, ով 20 զինվորներով կարողացել է հաղթել թշնամու բազմահազարանոց բանակին.«Նա «աչք» ուներ, շրջում էր ֆիդայիների շարքերում, նայում հակառակորդի դիրքերը եւ կարողանում էր ճիշտ կողմնորոշվել , թե որտեղ պետք է տեղակայեն թնդանոթները: Նա արծվի տեսողություն ուներ, առյուծի ուժ, սիրտը ծով էր, իսկ հոգին տիեզերք: Առաջին աշխարհամարտի ժամանակ մինչեւ Անդրանիկի հետ չէին խորհրդակցում հարձակում չէին իրականացնում: Բավական է միայն , որ մեր սերունդները կարդան զորավարի հետեւյալ մտքերը եւ կհասկանան, թե նա ինչ է պատգամել իրենց`«Երբ պառկում ես քնելու, գլուխդ բարձին դնելուց առաջ մտածիր ազգի եւ Հայրենիք մասին»,-շեշտեց Ի. Բեգլարյանը: Նրա բնորոշմամբ` մեր օրերում էլ ազգի մասին Անդրանիկի նման մտածողներ շատ կան, եթե չլինեին նրանք, թշնամուց  չէր ազատագրվի Արցախի տարածքները: Արցախի կռվում հայ երիտասարդներին ոգեւորել է Անդրանիկի ոգին, ինչի շնորհիվ էլ Արցախում տարած հայերի հաղթնակը ցնցեց աշխարն այնպես, ինչպես Մշո Առաքելոց եկեղեցու կռիվը.«Այսօր մենք չենք կռվում 5 մլն ադրբեջանցիների դեմ, այլ կռվում ենք բազմամիլիոնանոց մուսուլմանական հայակերների դեմ»,-հավելեց բանախոսը:

Ի. Բեգլարյնը նաեւ տեղեկացրեց, որ շուտով կհրատարակվի 600 էջանոց գիրք, որտեղ տեղ կգտնեն բազմաթիվ նկարներ եւ դրվագներ Զորավարի կյանիք վերաբերյալ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընթերցել...
 

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի՞Ն

 

Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած  «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը գրասենյակներ է բացելու ՌԴ-ում, Մերձավոր Արեւելքում: Շրջանառվող լուրերի համաձայն` գրասենյակներ բացելու համար նորաստեղծ կուսակցությանը կաջակցի ՌԴ հայերի միության նախագահ, Արթուր Բաղդասարյանի որդու քավոր Արա Աբրահամյանը, քանի որ նա էլ ցանկություն ունի ընդլայնել  ՌԴ հայերի միության գործունեությունը:

Այս  լուրերը ճշտելու համար «Իրավունքը» դիմեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Վերջինս ասաց, որ հարցազրույց չի տալիս: Այնուամենայնիվ, հարցը հնչեցրինք: Տիկին Բիշարյանը հորդորեց զանգահարել եւ հարցն ուղղել Արա Աբրահամյանին: Երբ ձայնագրիչն անջատեցինք եւ պատրաստվում էինք հեռանալ, Բիշարյանը ցածրաձայն, բայց լսելի ձայնով  ասաց. «Անհեթեթ լուրեր են տարածում»:

Հ.Գ. Նորաստեղծ կուսակցության համագումարից հետո ՕԵԿ-ականները բավական ցավոտ, կտրուկ, երբեմն էլ կոշտ են արձագանքում իրենց ուղղված հարցերին: Եթե հիմիկվանից են այդպիսի  կեցվածք դրսեւորում լիբերալ ուժի ներկայացուցիչները, ապա կարելի է  պատկերացնել` ինչպիսին կլինի իրավիճակը նախընտրական շրջանում:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ընթերցել...
 

ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը կստորագրվի այսօր, օրվա երկրորդ կեսին. Ռուստամյան

 

 

Այսօր՝ փետրվարի 24-ին, օրվա երկրորդ կեսին կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Այս մասին, այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

 

 

 

 

 

Ընթերցել...
 

Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` ԲՀԿ-Ի ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

«ՏՐՈՀՈՒՄ ԼԻՆՈՒՄ Է ՖԻԶԻԿԱՅՈՒՄ, ՈՉ ԹԵ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Լրատվամիջոցներն այսօր ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանին մի քանի հարց ուղղեցին ներքաղաքական վերջին զարգացումների մասին:

Ինչ վերաբերում է  ԲՀԿ-ի տրոհմանը, պատգամավորն ասաց.  «Տրոհում լինում է ֆիզիկայում, բայց ոչ կուսակցությունում: Այնտեղ կարող են լինել տարբեր կարծիքներ»:

«Իրավունք»-ը Լյովա Խաչատրյանից պարզեց` տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի դերը կուսակցությունում աստիճանաբար ավելանում է, ի տարբերություն ԲՀԿ  առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի:  Չի բացառվում անգամ, որ ԲՀԿ-ի  առաջնորդը շուտով նա լինի: ԲՀԿ-ականի խոսքով` կուսակցության դերակատարությունը կախված չէ անհատից, այլ կուսակցության միասնականությունից:

Օրենսդիր մարմնի անդամից նաեւ հետաքրքրվեցինք` հաջորդ խորհրդարանում իրեն տեսնո՞ւմ է: «Եթե այո, ապա դարձյալ ԲՀԿ-ի ցուցակով:  Ես մտածում եմ այնպես, ինչպես իմ ընտրողները: Եթե մտածեցին այնպես, ինչպես  հիմա, ես կլինեմ խորհրդարանում»,- եզրափակեց պատգամավորը:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱԱԻՆ.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունք»-ն այսօր ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը կարելի՞ է հասկանալ  քաղաքականությունից վերջնականապես հեռացողի   հայտարարություն: «Քոչարյանի  բոլոր հարցազրույցները մեր երկրի հանդեպ մտահոգ մարդու հարցազրույցներ են, բայց չեմ կարող ասել` ով է հեռանում, ով` ոչ»,- ասաց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթով փակեց Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն դառնալու ճանապարհը, Ստեփան Մարգարյանի խոսքով` ինքը չի կարող ասել` ով ում ճանապարհն է փակել. «Ես չեմ լսել կոնկրետ  հայտարարություն այս կամ այն մարդու քաղաքականություն մտնելու մասին»:


Օսկանյանի հետ համագործակցության մանրամասները`տեսանյութում:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ընթերցել...
 

«ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՆ» ՀԱՅ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԶԻՆԵԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ


Հայաստանի անապահով ընտանիքի երեխաներին օգնություն ցուցաբերելու համար օրերս տեղի ունեցավ «Լուսավոր ապագա» կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան: Անապահով ընտանիքի մոտ 50 երեխաներ կարողացան մեկ օր վարճանալ Երեւանի մանկական սրճարաններից մեկում`պարել, երգել եւ մասնակցել զանազան զվարճալի եւ ինտելեկտուալ խաղերի:

«Լուսավոր ապագա» կամավորական խմբի ղեկավար ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ Հոլանդիայից Հայաստան էր եկել ոչ դատարկաձեռն: Նրա ջանքերով Հոլանդիայում նույնպես տեղի էր ունեցել միջոցառում, որի ընթացքում տարբեր կառույցների եւ անհատների կողմից հայաստանաբնակ անապահով երեխաների համար հավաքվել էր հագուստ, խաղալիքներ, որոնք Երեւանում հանձնվեցին երեխաներին.«Այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ: Այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով»,-

նշեց  «Լուսավոր ապագա» հայ-հոլանդական բարեգործական կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ Նրա հավաստմամբ` շուտով սկսելու են  ուսումնական եւ կրթական բարեգործական ծրագրերի մշակում. «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում եւ Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական մոտիվացված ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար», -հավելեց Մարիամը։

Նշենք, որ ակցիային աջակցում է նաեւ Ամստերդամի հայկական եկեղեցին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընթերցել...
 

39-ԱՄՅԱ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԻՆԳ

 

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԻ

 

Երեկ Շիրակի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել: Հովունի գյուղում 39-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ անասնագոմի ծածկի սյունից պոլիէթիլենային թելով կախվելու միջոցով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տեղի գյուղապետ Թելման Միրիջանյանը:

Հավելելով. «Շատ մեղք էր , հինգ անչափահաս երեխան էրի վիզը ծուռ թողեց»:

 

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՁԵԶ

ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆՔ ԴՐԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր խորհրդարանում  բանավեճ եղավ  ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի միջեւ: Պատգամավորների բանավեճը վերաբերում էր պետական տուրքին առնչվող օրինագծին: Ըստ այս նախագծի` օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման թույլտվության տրամադրման համար պետական տուրք բազային տուրքը 10000-ապատիկի փոխարեն կսահմանվի 20-ապատիկի չափով: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հարցրեց, թե ի՞նչ իրավունքով են սա քվեարկության դնում: «Սա տուրքի մասին չէ, սա տուրք չէ, դե, էդպես ա, քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին»,- բարկացավ Բագրատյանը։

Արձագանքելով Բագրատյանի խոսքին` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարցի հարակից զեկուցող Վարդան Այվազյանն ասաց,որ   ներկայացված օրենքը վերաբերում է տարեկան պետական տուրքին։ Վարդան Այվազյանի  ելույթից հետո  խոսքով հանդես եկավ Բագրատյանը, ով  Այվազյանին համարեց տնտեսական դաշտն ավերող՝ մոռանալով իր անցյալը. «Այվազյանը, երբ Ազգային ժողովում չի լինի, այն ժամանակ ԱԺ-ն կլինի ԱԺ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հրանտ Բագրատյանի ելույթից հետո խոսքով հանդես եկավ  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ասաց, որ Բագրատյանը ճիշտ չի հասկացել` ինչ է քննարկվում ԱԺ-ում. «Ձեզ ոչ մի բանի տեղ չենք դրել»,- ասաց տիկին Նաղդալյանը: ՀԱԿ պատգամավորը, սակայն, չլսեց  Աժ փոխնախագահին եւ լքեց նիստերի դահլիճը:



Մանրամասները` տեսանյությում:






 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Ընթերցել...
 

ՕԵԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

 

«Օրինաց երկիր» կուսակցության վաղաժամ կազմալուծումն ու հետայսու «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անվան տակ գործելը, կարծես թե, բավական թանկ է նստել ՕԵԿ-ական պատգամավորների նյարդերի վրա: Շուրջ երկու տասնյակ տարի քաղաքական դաշտում գործող պատգամավորները` դառնալով նորաթուխ կուսակցության անդամ, այլեւս չեն կարողանում դիմանալ քննադատությանը: Ավելին` ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ միավորման» մասին«ճենճոտ ու լոզոտ» պնակալեզների պես չեն կարողանում մի լուրջ փաստարկ բերել ու այդ խայտառակությունից դուրս գալու համար ինչ ասես չեն ասում ու գրում: Նույն բովանդակությամբ, բայց բարեկիրթ տարբերակով հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ: Ինչեւէ, ՕԵԿ-ական կրակի վրա բենզին չլցնելու համար «Հայկական վերածնունդ միավորման» մասին հարցերը մի կողմ թողնելով` «Իրավունքը» Հ. Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՕԵԿ-ը կողմ քվեարկեց Արման Թաթոյանին` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ, քանի որ մամուլում արդեն հայտնի է, թե ովքեր են դեմ քվեարկել եւ նրանց թվում` ՕԵԿ-ական պատգամավորներ, կարծես թե, չկան: Արի ու տես, որ պարոն Մարգարյանն այս օրերին այնքան իր իսկ ասած «ճենճոտ ու լոզոտ» քննադատություններ էր լսել իրենց հասցեին, որ մեր պարզաբանող հարցից, ուղղակի, բորբոքվեց. «Իսկ ո՞վ է ասել, որ կողմ քվեարկեց, ո՞վ, ես «Օրինաց երկիր» եմ, չեմ էլ մասնակցել ընտրությանը, ո՞նց եմ կողմ քվեարկել: Չի կարելի, այ քեզ բան, չի կարելի, վատ է, երբ տրամադրված փորձում են ինչ-որ բան գտնել»: Մինչ Հ. Մարգարյանին փորձում էինք ասել, որ ընդամենը պարզաբանում էինք, թե «կողմ» քվեարկել են ՕԵԿ-ականները, թե` ոչ, զրույցին միջամտեց Հ. Բիշարյանը. «Ազատ են քվեարկել, բայց ես ինչ իմանամ, հո ես չեմ գնա հարցնեմ, ով ինչպես է քվեարկել, ամոթ չի՞, փակ քվեարկություն է եղել»: Հ. Մարգարյանն էլ կրկնեց. «Ազատ քվեարկություն է եղել, չշահարկելու համար որոշ բաներ, ես չեմ մասնակցել: Եթե ուշադիր լինեք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում էլ դեմ եմ քվեարկել»:

Ամեն դեպքում, վերջում` գոնե ձայնագրիչն անջատելուց հետո, ՕԵԿ-ական պատգամավորների տոնայնությունն էլ մեղմվեց, բայց թե ինչու մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքեցին, ինչ է, թե իրենց քվեարկությունը գաղտնիք մնա, այդպես էլ անհայտ մնաց: Համենայնդեպս, մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ այս օրերի լարվածությունը կանցնի, ու պատգամավորները ամեն մի հարցի տակ ենթատեքստեր չեն փնտրի:

Ի դեպ, հիշեցնենք, որ Ա. Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 96 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Եվ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` դեմ քվեարկել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, իսկ մնացյալ 4-ը եղել են ԲՀԿ-ի քոչարյանական թեւին հարող պատգամավորները:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>