Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Կյանքի խոսք
Կյանքի խոսք
Երեքշաբթի, 13 Մարտ 2012 17:15

"ՄԵՂԱԴՐՎՈՂ" ՀԱՅՑՎՈՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՆԻՍՏԻՆ

2012թ. մարտի 13-ին, Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում նշանակված էր դատական առաջին նիստը, ըստ հայցի` "Կյանքի խոսք" աղանդի պարագլուխ Ա. Սիմոնյանն ընդդեմ "Իրավունք" եւ "Արգումենտի նեդելի Արմենիի" թերթերի, այսպես կոչված, "Պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն եւ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին": Հայցվոր կողմը դատական նիստին չներկայացավ: Ավելորդ չէ նշել, որ հայցվորին ոչ միայն ծանուցագիր էր ուղարկվել դատարանի կողմից, այլեւ "Կյանքի խոսք" աղանդը եւ նրա ղեկավար Սիմոնյանը հրապարակային "ծանուցվել" էին զանգվածային լրատվական միջոցներով, քանի որ "պատասխանողը", այսինքն` "Իրավունքը", հատուկ տեղեկատվություն էր տարածել այդ մասին, իսկ բազմաթիվ լրատվամիջոցներ այն տեղադրել էին: 
Ինչպես մեզ ներկայացրեց դատարան եկած ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` "Իրականում մենք ենք մեղադրող կողմը: Մենք պետք է "Կյանքի խոսք" աղանդի հակահայկական, հակաքրիստոնեական եւ, ես կասեի, հակամարդկային գործունեության հասարակական դատ իրականացնենք: Այս առումով, մեզ համար մի լավ առիթ է տվել Արթուր Սիմոնյանը, երբ մեզ դատի է տվել: Մենք պետք է պաշտպանենք մեր հասարակությունը այդ աղանդի ոտնձգություններից: Պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների խղճի ազատությունը, որի վրա բռնանում է "Կյանքի խոսքը": Պետք է պաշտպանենք մեր մանուկների իրավունքները, որոնց ուղեղները փորձում են մանկուց լվանալ "Կյանքի խոսքի" հանրակրթական դպրոցում եւ, այսպես կոչված, հատուկ "մանկական ծրագրերի" միջոցով: Մենք պետք է պաշտպանենք մամուլի ու խոսքի ազատությունը, կարծիք արտահայտելու ազատությունը եւ այլ ժողովրդավարական արժեքները վերոհիշյալ աղանդի ոտնձգություններից: Այնպես որ, այս դատի ընթացքում մենք լինելու ենք իրական հայցվորը, իսկ նրանք դառնալու են իրական պատասխանողը":

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Վերջին Թարմացում on Չորեքշաբթի, 02 Մայիս 2012 09:59
Ընթերցել...
 
Կյանքի խոսք
Հինգշաբթի, 16 Փետրվար 2012 17:15

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ` ՙԱնձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը՚, եւ 263-րդ` ՙՊոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը՚, հոդվածների հատկանիշներով մեղադրվող Կարեն Արայանի գործի ՙչափազանց՚ դռնփակ դատաքննությունը շարունակվում է: Դրան զուգահեռ` շարունակում է աճել հանրության առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող` անպատասխան մնացած եւ նոր հարցերի ցանկը:
Որքան էլ մասնագիտական տեսանկյունից այդ գործը չհամարվի եւ չփորձվի ներկայացվել որպես ՙտրիվիալ ու կենցաղային՚, հազարավոր ընթերցողների հետաքրքրությունը, այնուամենայնիվ, բացատրելի է: Դատեք ինքներդ. ՙտրիվիալ ու կենցաղային՚ այդ ոչ ծանր եւ առավելագույնս 2-3 տարի ազատազրկում նախատեսող հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Ընթերցողը հավանաբար հիշում է, որ ՙՀետաքննությունն՚ իր նախկին հրապարակումներից մեկում հարցադրել էր այդ հանգամանքի առթիվ: Պարզաբանումներ չստանալով` անմիջականորեն դիմեցինք ՀՀ ԳԴ լրատվական ծառայությանը: Պատասխանը հետեւյալն էր. ՙՄեղադրանքը պաշտպանում է Գլխավոր դատախազության դատախազը, քանի որ նախաքննությունն իրականացրել էր Քննչական գլխավոր վարչությունը…՚: Դե արի ու մեղադրի քաղաքացուն այն բանի համար, որ նրան հետաքրքրում է ՀԳՎ-ի կողմից քննված ՙտրիվիալ կենցաղային՚ գործը…
Համատարած հետաքրքրության մյուս պատճառներից քիչ կարեւոր չէ այն, որ քրեական գործն անմիջականորեն առնչվում է հանդիսատեսների շրջանում լայն ճանաչում ունեցող կինոդերասանուհու ՙկենցաղային՚ հարցերի հետ: Այսինքն, այն անձի, ով ոչ միայն սովոր է ազատ ու անկաշկանդ շփվել հասարակության հետ, այլեւ գիտակցում է, որ այդ շփումներն են հանդիսանում մասնագիտական հաջողության գրավականը: 
Մինչդեռ, լրատվամիջոցները արձանագրել են, որ դատաքննության մեկ նիստին Ա. Սարգսյանը չէր ներկայացել, իսկ հաջորդ` փետրվարի 13-ի նիստին, ՙմեկ ժամ շուտ էր ներկայացել դատարան` լրագրողների հարցերից խուսափելու համար՚: Հավանաբար, դերասանուհու դիրքորոշման հարցում այս անգամ գերիշխել էր քրեական գործով տուժողի կարգավիճակը:
Նույնը, հավանաբար, չի կարելի ասել գործով մյուս տուժողի` Ա. Սարգսյանի նախկին ամուսին Ղազար Ավետիսյանի մասին. նրան ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվել էր, իսկ Ղ. Ավետիսյանը նիստին չէր ներկայացել: Հաջորդ դատական նիստին նրան ծանուցելու պարտավորությունը ստանձնեց Ա. Սարգսյանը: Դրա անհրաժեշտությունն, անշուշտ, կա, քանի որ դատական համակարգի ՙԴատալեքս՚ ծրագրի ՙՆիստերի ժամանակացույց՚ էջում այդ դատաքննության մասին տեղեկություններ արդեն չեն տեղադրվում: Նկատենք, որ այս գործն ամիսներ առաջ արդեն մեծագույն աղմուկ էր բարձրացրել հենց այն պատճառով, որ դրա բոլոր մանրամասները հանրության քննության առարկա էին դարձել մինչեւ դատաքննությունը սկսվելը, եւ գոնե դատական նիստերի օրն ու ժամը գաղտնի պահելու ճիգերը եւ անիմաստ են, եւ աննպատակ:
Սակայն մեր հետաքրքրության բուն առարկան Անժելա Սարգսյանի եւ նրա ՙտղամարդու՚ անցյալ եւ ներկայիս հարաբերությունները չեն: Մեզ հիմնականում հուզել եւ հուզում է մեկ հանգամանք, որը վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպության առնչությանը այս գործին: Կրկին հիշեցնում ենք, որ մեղադրյալ Կարեն Արայանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ իրեն մեղսագրվող արարքը, այն է` համացանցում պոռնոնկարահանումներ տեղադրելը, հետապնդել էր մեկ նպատակ. խուսափել բռնաբարության մեղադրանքից: Այդ վտանգը նրան ու նրա մորը թվացել էր այնքան իրական, որ նրանք անգամ մատնանշել էին, թե որտեղից է սպառնում այդ վտանգը` ՙԿյանքի խոսքից՚: Մինչդեռ, հանրությունը առ այսօր տեղյակ չէ, թե քրեական այս գործի նյութերում որեւէ մի կերպ հիշատակվո±ւմ է այդ հանգամանքը, թե± ոչ: 
Ցավոք, այսօր էլ մենք չենք կարող այդ հարցի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տալ մեր ընթերցողին, քանի որ գործի նյութերից առայսօր պարզ չէ, թե ներգրավված վկաների թվում կա±ն այդ կազմակերպության անդամները, թե± ոչ: Հետեւաբար, պարզ չէ նաեւ, թե դատարանը կանդրադառնա± ՙԿյանքի խոսքի՚ առնչությանը քրեական այս գործին, թե± հասարակության մեջ հերթական անգամ կամրապնդվի այն համոզմունքը, որ աղանդավորական այդ կազմակերպության դեմ քրիստոնյաները խաղ չունեն…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Վերջին Թարմացում on Չորեքշաբթի, 02 Մայիս 2012 09:59
Ընթերցել...
 
Կյանքի խոսք
Երեքշաբթի, 14 Փետրվար 2012 17:15

ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ՄԵՆՔ ԱՅԴ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ՚

ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի ստեղծման մասին որոշեցինք կարծիքներ վերցնել ՀՀ ԱԺ կրթության հանձնաժողովից: Մի քանի օր շարունակ, փորձում էինք կապ հաստատել հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ, սակայն ապարդյուն, քանի որ պարոն Դավթյանը կամ ժամեր շարունակ գտնվում էր նիստերի դահլիճում կամ հյուրեր էր ընդունում իր աշխատասենյակում եւ այդպես էլ ժամանակ չգտավ մեր հարցերին պատասխանելու համար` նույնիսկ այն դեպքում, երբ մենք փոխանցել էինք, թե ինչ հարցով ենք զանգահարում: 
Իսկ նույն հանձնաժողովի կրկին ՀՀԿ-ական անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ նույնիսկ տեղյակ չէր, որ Երեւան քաղաքում գործում է նմանատիպ հանրակրթական դպրոց` նշելով հետեւյալը. ՙԵս տեղյակ եմ այդ ուղղության մասին, բայց առաջին անգամ եմ լսում, որ մեզ մոտ գոյություն ունի աղանդավորական դպրոց, հնարավոր է, որ ես լավ տեղեկացված չեմ: Ես հետեւում եմ լրատվամիջոցների հրապարակումներին, բայց քանի որ այս քանի օրը նիստերի օրեր են, շատ չեմ հետեւել: Կծանոթանամ այդ ամենի հետ եւ հետո կասեմ իմ կարծիքը, իսկ ընդհանուր առմամբ վատ եմ վերաբերվում նմանատիպ երեւույթներին եւ ինձ թվում է, որ մենք այդ օրինագիծը ուշացնում ենք, որովհետեւ աղանդները արդեն շատ են ակտիվանում, եւ շատ լուրջ ուշադրության պետք է արժանացնի ե°ւ կառավարությունը, ե°ւ Ազգային ժողովը: Պետք չէ այդ հարցը բարձիթողի անել, քանի որ այն շատ վտանգավոր է մեր երկրի համար, ես անպայման կդիմեմ կառավարությանը, մեր հանձնաժողովին: Դրա մասին մենք նամակներ չենք ստացել, բայց այդ հարցերով ես կդիմեմ նաեւ ԿԳ նախարարին՚: 
ԱԺ-ում ընդդիմություն ներկայացնող ՙԺառանգություն՚ կուսակցության վերը նշված հանձնաժողովի անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. ՙԱյդ դպրոցի հետ կապված բավականին գործ է արվել, բայց թե ինչու է շարունակում այդ դպրոցը իր գործունեությունը` հարցրեք ԿԳ նախարարությանը: Ծնողները բողոքեցին այդ դպրոցի համար, բայց արմատական լուծում չի իրականացվել եւ դժվարանում եմ ասել, թե ինչպես պիտի տրվի: Ես առաջիկայում նախապատրաստում եմ կլոր սեղան քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ, որտեղ անպայման կբարձրացնեմ այդ հարցը՚: Կդիմե±ք այդ հարցով ՀՀ կառավարությանը` հարցին տիկին Բախշյանը տարակուսեց եւ ասաց. ՙՉեմ մտածել, չգիտեմ: Այդ դպրոցի հետ կապված ԳԹԿ-ի կողմից անցկացված արտաքին գնահատման արդյունքները բացարձակ վատն են եղել եւ այդ դպրոցի քննությունների որակի համար գրավոր հարցում է արվել՚: Երբ մենք տիկին Բախշյանին ասացինք, որ ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի տնօրենը բացարձակ սուտ է համարել ԳԹԿ-ի արդյունքները, վերջինս զարմացած նշեց. ՙՈ±նց թե սուտ են ասում, այդ տվյալները ինձ մոտ կան եւ շատ հավաստի են, որոնք բավականին մտահոգիչ են եւ, անշուշտ, պետք է ինչ-որ բան մտածի ԿԳ նախարարությունը, քայլեր անի եւ անում է, բայց առայժմ Հայաստանում գործում է խղճի ազատության մասին օրենքը՚: Իսկ չե±ք կարծում, որ այդ խղճի ազատության օրենքի տակ, այդ երեխաներն են փչանում` հարցին ի պատասխան Ա. Բախշանը ասաց. ՙԱյո, մեր երկրի շատ օրենքների տակ շատ մարդիկ են փչանում, որոնցից մեկն էլ հենց դա է, որին պետք է արմատական լուծում, իսկ թե որն է դա այս պահին ես էլ չգիտեմ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերջին Թարմացում on Երկուշաբաթի, 02 Ապրիլ 2012 13:20
Ընթերցել...
 
Կյանքի խոսք
Հինգշաբթի, 09 Փետրվար 2012 17:15

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳԵՐՀԶՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

 

Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին տեղեկություններ: Այդ քայքայիչ աղանդի կողմից հիմնադրված հանրակրթական դպրոցը այսօր շարունակում է իր գործունեությունը Երեւան քաղաքում, եւ այդ դպրոցը գտնվում է այն նույն շենքում, որտեղ գործում է նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդը: Դպրոցի տնօրեն` տիկին Խաչատրյանը, մեր կողմից հնչեցրած հիմնական հարցադրումներին ի պատասխան նշում էր, որ եթե ցանկանում ենք, որեւէ բան իմանալ իրենց դպրոցի մասին, ապա դիմենք ԿԳ նախարարությանը: 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ


Վերջերս, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում դիմել էր օգտատերերին ասելով, որ. ՙ2011-ի վերջին եղան լուրեր, որ որոշ հաստատություններում, խախտելով գործող օրենքը, ակտիվացել են աղանդավորները: Խնդրում եմ ձեզ անմիջապես ինձ ահազանգել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին՚: Այս կապակցությամբ նշենք, որ ՙԻրավունքի-Հետաքննության՚, նախորդ համարում լույս տեսավ ՙԴպրոցը աղանդի ենթակայության տակ՚ հոդվածը, որտեղ մանրամասն նկարագրվում է ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին, սակայն զարմանալիորեն մինչ օրս ո°չ ԿԳ նախարարությունը, եւ ո°չ էլ նախարարը որեւէ կերպ չեն արձագանքել այս խնդրին: Վերը նշված հոդվածի շուրջ, օրերս, բուռն քննարկումներ եղան Facebook սոցիալական ցանցում, որտեղ մի շարք օգտատերեր խիստ քննադատության ենթարկեցին այդ դպրոցի գոյությունը, իսկ նրանցից ոմանք մատնանշում էին, որ այդ դպրոցի լիցենզիան տվել է ԿԳ նախկին դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը եւ որ դրա մասին շատ լավ տեղյակ են եղել նախարարությունում:Ավելին, օգտատերերից մեկը նշում էր նաեւ, որ այդ դպրոցի սաները այցելում են մանկատներ, շփվում իրենց հասակակիցների հետ եւ պրոպագանդում իրենց դպրոցի գործունեությունը: Բացի այդ, Լ. Մկրտչյանի նախարար եղած ժամանակ վերը նշված դպրոցի տարածքները տրամադրվել են աղանդավորների հավաքման համար:
Այնուամենայնիվ, մենք դիմեցինք ԿԳ նախարարությանը եւ այն հարցին թե. ՙՔանի± աշակերտ է սովորում եւ քանի± ուսուցիչ աշխատում, Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ՙԿյանքի խոսք՚ դպրոցում՚ նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը տվել է հետեւյալ պատասխանը. ՙՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի փետրվարի 22-ի N71-Ա հրամանով` 2010 թվականի փետրվարի 25-27-ը լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների պահպանման նպատակով, ստուգում է իրականացվել ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ում: Ընկերությունում սովորում էր 223 աշակերտ, որից 84-ը` տարրական հանրակրթական ծրագրով: Ընկերությունում հանրակրթական ծրագրերն իրականացնում են միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթությամբ 29 մանկավարժներ՚:
Արդյոք դպրոցում ուսումը վճարովի է, թե± ոչ, ապա ինչպիսի± ֆինանսական աղբյուրներ ունի դպրոցը հարցերին Մ. Ղազարյանը չի տվել որեւէ պատասխան:
ՀՀ սահմանադրության 8/11 հոդվածում սահմանված է, որ կրթությունը անջատ է եկեղեցուց եւ, ըստ էության, կրոնական քարոզը արգելված է հանրակրթական հաստատություններում: Ինչո±ւ է ԿԳ նախարարությունը թույլ տալիս այդ աղանդավորական կազմակերպությանը իրականացնել կրթական գործունեություն հարցին նախարարությունը նշել է. ՙՏեղեկացնում եմ, որ կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու լիցենզիաներ են տրվել ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ին, այլ ոչ թե ՙԿյանքի խոսք՚ եկեղեցուն: Համաձայն ՙԼիցենզավորման մասին՚ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը: Տվյալ պարագայում ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ն ունի համապատասխան գրանցում ՀՀ արդարադատության նախարարությունում եւ իրավաբանական անձ է՚:
Արդյոք ուսումնասիրվե±լ են վերոհիշյալ դպրոցի ուսումնական ծրագրերը եւ ֆակուլտատիվ դասընթացները եւ, եթե այո, ապա ո±վ է այն անցկացրել, կարո±ղ ենք ծանոթանալ այդ տեղեկագրերին հարցերին ԿԳ աշխատակազմի ղեկավարը եւս չէր տվել որեւէ պատասխան, ինչով ի դեպ խախտել են ՀՀ օրենքը: Սա, հավանաբար, վկայում է մի բանի մասին, որ ինչպես ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցը, այնպես էլ ԿԳ նախարարությունը թաքցնում են այն կարեւոր ինֆորմացիան, որը կտա հնարավորություն բացահայտելու ճշմարտությունը այդ դպրոցի կասկածելի գործունեության մասին: Սակայն, հանուն արդարության, նշենք, որ պարոն Աշոտյանը 2 տարի առաջ կարծես թե փորձում էր պայքարել այդ դպրոցի գործունեության դեմ, սակայն թվում է անբացատրելի, որ այդ դպրոցը շարունակում է իր գործունեությունը, իսկ այսօր նախարարությունը կարծես փորձում է արդարացնել դպրոցի առկայությունը եւ մի բան էլ այն առնում իր թեւերի տակ:

 

ԱՂԱՆԴԸ ՄՏՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Առավել անբացատրելի է այդ իրավիճակը այն պարագայում, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդը բնավ էլ չի սահմանափակվում հոգեւոր խնդիրներով, այլ ակտիվորեն մասնակցում է նաեւ քաղաքական գործընթացներին: Ընդ որում, իրեն բացահայտ կերպով դրսեւորում է որպես երկրի նախագահի եւ իշխանությունների քաղաքական հակառակորդը: Մենք արդեն նշել ենք, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հովվապետ` Արթուր Սիմոնյանը, 2010թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած իր քարոզի ժամանակ բացահայտ հայտարարել է, որ ՙՇուտով իշխանության են գալու հավատացյալները՚: Բացի այդ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՙԿյանքի խոսքը՚ ակտիվորեն աշխատում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, իսկ ընտրություններից հետո այդ աղանդի կայքում հայտնվեցին հետեւյալ խոսքերը. ՙՄեծամասնությունը համոզված է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են... վարչապետի (այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր.- խմբ.) կողմնակիցները ցանկացած ձեւով ցանկանում են պահել իշխանությունը եւ դրա հետ կապված սկսել են ընդդիմության գործիչների եւ նրանց կողմնակիցների հետապնդումները՚: 
Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե կրոնական կազմակերպության կայքի հետ, այլ ՀՀՇ-ականների քարոզչամիջոցի:
Այսպիսով, ակնհայտ է, որ. 
ա) ՙԿյանքի խոսքը՚ բացահայտ խախտում է ՀՀ սահմանադրությունը,
բ) ապօրինաբար զբաղվում քաղաքականությամբ` նպատակ ունենալով երկրում կատարել իշխանափոխություն: 
Սակայն այսքանից հետո, չգիտես թե ինչ գերհզոր ուժի հովանավորությամբ, աղանդը ոչ միայն շարունակում է գործել այլեւ ոտնձգություններ է կատարում անգամ իրեն քննադատող մամուլի ազատության հանդեպ: Ի դեպ, ԶԼՄ-ներում հայտնվել են մի շարք ազդեցիկ մարդկանց անուններ, նշելով, որ նրանք ՙԿյանքի խոսքի՚ ստվերային հովանավորներն են: Հենց վերջերս, այս առումով շոշափվեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի անունը, իսկ մինչ այդ Տեր Եսայի քահանա Արթենյանը շոշափել է ՙԿյանքի խոսքի՚ եւ ՀՅԴ-ի հնարավոր առնչությունը: Գուցե եւ հենց այստեղ է թաքնված այն գաղտնիքը, թե ինչու ՙԿյանքի խոսքի՚ դպրոցը պետական լիցենզիա ստացավ հատկապես այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն էր տնօրինում կրթության ոլորտը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 24 Ապրիլ 2012 12:42
Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 Հաջորդ > Վերջ >>

Page 19 of 19