Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՍԽԱԼՎԵԼՈՒ, ՇՓՈԹՎԵԼՈՒ Ո՛Չ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԻՐԱՎՈՒՆՔ»

 

Երեկ վրացական ընտրական փորձն ուսումնասիրած ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխության 4 կետից բաղկացած առաջարկ: Սույնով նախատեսվում է մաքրել ուռճացված ընտրացուցակները, ընտրություններին մասնակցած անձնանց կողմից ստորագրված ցուցակները հրապարակել, ընտրատեղամասերին հարող տարածքներում` մինչեւ 50 մ շառավիղով, տեսախցիկներ տեղադրել ու օնլայն կապ ապահովել, ինչպես նաեւ անցում կատարել մատնահետքով էլեկտրոնային գրանցման եւ քվեարկության համակարգին: Թե ինչպիսի՞ն է այս հարցում ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ.

Ընթերցել...
 
Քաղաքական
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 15:45

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Եվ այսպես, հանդիսավոր ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Բաղրամյան 26-ում սույն արարողությունը վերապահվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Մի տեսակ ճակատագրի հեգնանքի պահ էլ կար, որ ՀՀԿ-ի կողմից դա վերապահվեց նախարարի պաշտոնը լքող Արմեն Աշոտյանին, իսկ ՀՅԴ-ի կողմից ժամանակին նախարար եղած, բայց այժմ այդպես էլ պորտֆել չստացած Աղվան Վարդանյանին: Սակայն առավել կարեւոր են ոչ թե այդ դետալները, այլ այն, թե ինչ շարունակություն դա կունենա: Եվ այդտեղ հնարավոր են քաղաքական շարունակության ամենատարբեր սցենարներ: ՍՑԵՆԱՐ 1.

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:39

 

96/7 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ունենք նորաթուխ օմբուդսմեն: Արման Թաթոյանը 96 կողմ, 7 դեմ եւ 4 անվավեր քվեաթերթիկներով ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան եւ հանդես եկավ օրենքով նախատեսված երդումով: Կանխավ ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում էին, որ ձգտում են օմբուդսմենի ընտրությունները անցկացնել համերաշխության մթնոլորտում, որպեսզի օմբուդսմենը լինի ոչ միայն իշխող կուսակցության, այլ բոլորի հավանությանն արժանացած օմբուդսմեն: Քաղաքական այդ խնդիրը լուծված է, սակայն կարեւոր է դիտարկել եւ մյուս քաղաքական ուժերի դրդապատճառներն ու միտումները: ՊՐԱԳՄԱՏԻԶՄ
ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ՞

 

Ընթերցել...
 

Նաիրա Զոհրաբյան. «ԼԻՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ...»


Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ի գիտություն լրագրողների` հայտարարել էր, որ այսուհետ չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Թե ինչո՞վ է պայմանավորված Վ. Բաբայանի հրաժարականը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ համանուն կուսակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ, ով նախեւառաջ նշեց.

Ընթերցել...
 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ԲԻԶՆԵՍՄԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՎ

Արդեն իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ Դաշնակցության կոալիցիայի ձեւավորման վերջնական արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կստանձնի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Իսկ սա նշանակում է, որ խորհրդարանում թափուր տեղ է ազատվում եւս մի դաշնակցական պատգամավորի համար: Ուսումնասիրելով ՀՅԴ համամասնական ցուցակը` «Իրավունքը» պարզեց, որ հաջորդը, ով կվերցնի պատգամավորական մանդատը, ցուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր ԿԱՐԵՆ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆՆ է:

 

Ընթերցել...
 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԱՂՈ՞ՒՄ Է

 

Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը խորհրդարանում այսօր ավելի քան պարտադիր է, քանի որ թե՛ ՀՀ Ազգային ժողովում, թե ՌԴ Պետդումայում ընթացող քննարկումների ժամանակ այսօր կան հարցեր, որոնց մեկնաբանությունը միայն Կոմկուսը կարող է տալ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ` վկայակոչելով 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման խնդիրը, որը վերջին օրերին լայն արձագանք է գտել Ռուսաստանում.

Ընթերցել...
 

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԷԼԻ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԳՏԱՎ


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ թեպետ պնդում է, որ բենզինի շուկան գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում, բայց բոլորովին անտրամաբանական բենզինի գինը շարունակում է երկու անգամ ավելի թանկ մնալ Հայաստանում` ի տարբերություն Ռուսաստանի եւ ԵՄ-ին ասոցացված Վրաստանի:

Ընթերցել...
 

«ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ...»

«Ադրբեջանը գիրք է հրատարակել, որտեղ իրանական ձեռագործ գորգը ներկայացվում է որպես ադրբեջանական»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թավրիզի արվեստի համալսարանի գորգի ֆակուլտետի գիտխորհրդի անդամ Ալի Վենդ Շայարին:Իրանցի արվեստագետն Արեւելյան Ատրպատականի գորգագործության արվեստի աջակցման շտաբում տեղի ունեցած նիստում, անդրադառնալով իրանական արվեստի նմուշներն օտարների կողմից յուրացնելու փորձերին, նշել է, որ երկրի ներսում եւս որոշ գրքեր են հրատարակվում, որտեղ, օրինակ, Թավրիզի գորգը ներկայացվում է որպես Սպահանի կամ Քաշանի գորգ:

 

Ընթերցել...
 

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԱԾ ԲԺԻՇԿԸ

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «Ս.թ. հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ»:Ավելին` վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:

Ընթերցել...
 

«ՊԵՏՔ Է ՄԵԶ ԿԱՊԵՆՔ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելուց հետո, Հայաստանի փորձագետները կարծիքներ հայտնեցին, որ դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա: Նրանց կարծիքով՝ այդպիսով  բացվում են մեծ հնարավորություններ: Սրան զուգահեռ՝ վերջին ժամանակներս նկատելիորեն ակտիվացել են հայ-իրանական շփումները: Եվ, վերջապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ունեցած վերջին հեռախոսազրույցից հետո՝ Թեհրանը հերթական անգամ հայտարարեց, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում: Պատժամիջոցների չեղյալ համարելուց հետո` Իրանի կողմից դեպի Հայաստան կատարվող փոքր, բայց տեսանելի քայլերը հաշվի առնելով՝ կարելի՞ է արդեն ռեալ հնարավորություններից ու փոփոխություններից խոսել: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

Ընթերցել...
 

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ «ՁԵՌՔՆԵՐԸ ՔՇՏԱԾ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

 

Հունվարի 29-ին ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում կայանալիք նիստի օրակարգում մի շարք հարցերի կողքին կքննարկվի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար խորհրդարանին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը: Պարզվում է` այս հարցը դժգոհության ալիք է բարձրացրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Թիվ մեկ դժգոհողները, իհարկե, ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էր եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Ընթերցել...
 

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ամառվանից կալանքի տակ գտնվող երբեմնի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գլխացավանք է դարձել ՀԱԿ-ի երեւելի դեմքերի համար: Բանն այն է, որ շանտաժի միջոցով դրամաշորթության փորձ նա կատարել է ոչ միայն իշխող կուսակցության պատգամավորների, այլեւ ՀԱԿ-ի գործիչների նկատմամբ, եւ վերջիններս լավ գիտեն, թե ինչպիսի կոմպրոմատներ անձամբ իրենց վերաբերյալ Տիգրան Առաքելյանի հետ միասին դարձել են ԱԱԾ-ի քննիչների «ավար»: Ըստ մեր աղբյուրի` հատկապես Գագիկ Ջհանգիրյանի մոտ անհանգստություն կա, որ դրանք մի գեղեցիկ օր կարող են հայտնվել բաց շրջանառության մեջ եւ զրոյի վերածել իր շանսերը` այս կամ այն ստվերային խաղի արդյունքում լուծելու սեփական քաղաքական կարիերայի հարցը:

 

ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է՝ Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով ազատ են արձակվել հինգ մեղադրյալներ` Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները, Սրբուհի Այվազյանն ու Նելլի Մինասյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մենք փորձեցինք զրուցել ստորագրությամբ ազատ արձակված աղջիկների հետ, սակայն նրանցից եւ ոչ ոք դեռ չի ցանկանում խոսել: Նելլի Մինասյանը պատճառաբանեց, որ չի ցանկանում թե՛ քրեական գործի, թե՛ առհասարակ անազատության մեջ անցկացրած օրերի մասին խոսել: Համենայնդեպս, ինչպես ինքն է ասում՝ առաջիկա օրերին:
Իսկ «Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի հարազատները մեզ փոխանցեցին, որ Լիլիթը կտրականապես արգելել է, որ իրեն տան նրա որեւէ կոնտակտային համար կամ խոսեն իրեն վերաբերող թեմայով: Հարազատները նշեցին, որ Լիլիթն ինքը «չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՓՈԽԵՑ ԵՎՐՈԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ


Մինչ Ազատության հրապարակում դեռ կան մարդիկ, որոնք սպասում են, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կգա, էլի կբարեւի ու կխոստանա քաղաքական օրակարգ մշակել, պարզվում է` վերջինիս ծրագրերը բոլորովին այլ են: Այլեւս Ազատության հրապարակը Ր. Հովհաննիսյանի համար խիստ նեղ է կամ ցուրտ, ու վերջինս փորձում է այս օրերին «խաղալ» Սփյուռքի ջերմ սրտի լարերի հետ:

Ընթերցել...
 

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ  ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որտեղ այդ բավականին ոչ հեղինակավոր կազմակերպության պատգամավորները պատրաստվում են քննարկել երկու հակահայկական բանաձեւ, որոնք անթաքույց պատվիրված են եվրոպացիների թուրք-ադրբեջանական  գործընկերների կողմից:Թուրքերի եւ ադրբեջանցիների դիրիժորության տակ  երգելու պատրաստ եվրոպական երգչախումբն այնքան խայտառակ վիճակում է, որ չի էլ նկատում, որ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է աշխատում այն հայտնի բանաձեւը, որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ասել, որ թուրք-ադրբեջանցիների կողմից ԵԽԽՎ օրակարգ խցկած հարցերն այսօր աշխարհի ամենահրատապ խնդիրներն են, կնշանակի` չտեսնել աշխարհով մեկ տասնյակ միլիոնավոր մարդկանց  հենց այսօր ծայրահեղության հասցրած վիճակը: Եվ փոխանակ ԵԽՎՎ-ն քննարկի Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից մեկ միլիոնից ավել փախստականների սարսափելի վիճակը, որոնք այս խստաշունչ ձմռանը սոված եւ անօթեւան սառչում են եվրոպական քաղաքների փողոցներում, փոխանակ քննարկի Ադրբեջանում եւ Թուրքիայում  միլիոնավոր մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումը, որոշել է զբաղվել Սարսանգի ջրամբարի ջրօգտագործման հարցերով եւ ազատագրված տարածքներում իրավիճակն ուսումնասիրելով: Ավելին, այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով տասնամյակներ շարունակ  մանրակրկիտ զբաղվում է հատուկ դրա համար ստեղծված Մինսկի խումբը,  եվրոպացի պատգամավորները որոշեցին քթները խոթել իրենց բացարձակապես չվերաբերող հարցի մեջ եւ ավելին` ընդունել դատավորի կեցվածք մի հարցի շուրջ, որից բացարձակապես գլուխ չեն հանում: Եվրոպացիները վաղուց մոռացել են` ինչ է նշանակում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ դրա մասին հիշում են միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է սպասարկել սեփական (ավելի ճիշտ ԱՄՆ-ի) աշխարհաքաղաքական շահերը, օրինակ` Կոսովոյում: Իսկ այն, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ադրբեջանին` դադարեցնել շրջափակումը եւ ճանապարհների բացումը, տնտեսական հարաբերությունները չպայմանավորել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, ԵԽԽՎ-ին կարծես թե հասու չէ:

 

Ընթերցել...
 

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ՈՒՄ ՀԱՇՎԻՆ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ

Հայաստանում քաղաքական մշակույթի «դեֆիցիտ» կա, ոմանք «ամաչում» են հարցնել, թե այս կամ այն «ազգափրկիչը»` ինչպես եւ ում հաշվին է այսպես տռզել, որ, օրինակ, կարող է մի ինքնաթիռ մարդ տանել Դուբայ ու մի  շաբաթ այնտեղ տժժալ: Սակայն, եթե հանկարծ որեւէ հարցադրում է հնչում այս մասին, թե՛ քաղաքական գործիչները, եւ թե՛ նրանց սպասարկող տուզիկները սկսում են այնպես վնգստալ ու գալարվել, որ շան թուլեն ու անձրեւավորդը կարգին պարկեշտ իմիջ են ձեռք բերում: Ռուսերեն ասացվածք կա`«не тронь говно-воняет»:Հասարակության մեջ դեռեւս իշխում է այն կարծրատիպը, որ չարժե փողոտի հետ գլուխ դնել` «փողոտի մոտ միշտ էլ աղքատն է մեղավոր», քանի որ դրա համար իրական հիմքեր կան: Բայց երբ ժողովրդի հաշվին աստղաբաշխական ունեցվածք թալանածները անմեղ կույսի կերպարանքով ամեն րոպե իրենց աղքատ ժողովրդի պաշտպանի տեղ են ուզում «նաղդել», այդ ժամանակ մարդկանց համբերությունը հատում է: Թե որքանով են «աղքատ» որոշ «ընդդիմադիր» կուսակցությունների առաջնորդները, երեւում է ԿԸՀ ներկայացրած նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրից: Ազնիվ լինելու համար նշենք, որ այնքան էլ արժանահավատ չէ որոշ առաջնորդների ներկայացրած հայտարարագրերը: Նրանք սովորույթի համաձայն իրենց ունեցվածքը գրանցում են զոքանչների կամ քենիների անուններով, որոնք հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներ չեն հանդիսանում:

Այս տեսակետից ամենահետաքրքիրն է Արթուր Բաղդասարյանի տեսակը: ՕԵԿ ղեկավարն անցնող 10 տարում կտրուկ բարելավել է իր գույքային վիճակը, սակայն եղել է գրեթե բացառապես պետական աշխատավարձով վարձատրվող պաշտոնյա: Եթե 2007թ. Արթուր Բաղդասարյանը որպես սեփականություն բնակելի տուն չուներ, ապա արդեն 2012-ին հայտարարագրել է ոչ միայն տուն, այլեւ ավտոտնակ: Համատեղ սեփականության իրավունքով Արթուր Բաղդասարյանը Երեւանի փոքր կենտրոնում` Բայրոնի փողոցում ունի 215.3 քմ մակերեսով բնակարան եւ 34,8 քմ ավտոտնակ:

 

Ընթերցել...
 

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ»


Ստրասբուրգում երեկ մեկնարկել էր Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում կար երկու հակահայկական բանաձեւերի նախագիծ: Թե որքանով ականջալուր եղան եվրապատգամավորները ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության հորդորներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին պարզ դարձավ այսօր տեղի ունեցած քվեարկությամբ, ինչի արդյունքում հնարավոր եղավ ժամանակավորապես չեզոքացնել միայն մեկ հակահայկական բանաձեւը: Իսկ մինչ այդ, «Իրավունքը» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՑ հետաքրքրվել էր, թե որպես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ի՞նչ ջանքեր է գործադրել, որպեսզի վերոնշյալ նախագծերն իրականություն չդառնան:

 

Ընթերցել...
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Հ/Կ-ՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ

Հայտնի է, որ վերջերս G7-ի անդամ պետությունները համատեղ կոչ են արել` այսուհետ վերահսկել հիմնադրամների կողմից տարբեր երկրներին տրամադրվող բոլոր դրամաշնորհների հոսքերը: G7-ի անդամ պետությունները մտավախություն ունեն, որ որոշ դեպքերում` որպես դրամաշնորհներ փոխանցվող այդ գումարները կարող են ծառայել ահաբեկչության հովանավորությանը, այլ կերպ ասած` դրամաշնորհային ծրագրերը նաեւ ահաբեկչական տարբեր կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ:

 

Ընթերցել...
 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ «ՍՊԱՌՆՈՒՄ Է» ՎԱՐԱԿԵԼ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ


Երեկ խորհրդարանում «Իրավունքը» փորձեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվել, թե ինչ տեսլական ունի` այսօր ԵԽԽՎ օրակարգում քվեարկության դրված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի վերաբերյալ: Սակայն, պարոն Արզումանյանը նախ փորձեց խուսանավել հարցից` պատճառաբանելով, որ հիվանդ է.

Ընթերցել...
 

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

«Ազդակ» լրագրողական ակումբում «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանն «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` տարիներ շարունակ դատարաններում եւ արտադատարանական միջոցներով հայ ազգի արժեհամակարգի իրավական հիմքերով ԶԼՄ-ների, լրագրողների ու քաղաքացիներին դրականը քարոզելու, իրավունքները պաշտպանելու համար: Պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:«Եթե որեւէ հարթության վրա փորձում են ցնցել լրատվամիջոցները, կամ ինչ-որ ծրագրերից ելնելով` փորձում են սեպ խրել հասարակության մեջ, ապա պետք է պայքարել միասնաբար: Տվյալ դեպքում լրատվությունն իր գործն է անում, իսկ լրատվության կողքին էլ պետք է կանգնի իրավապաշտպանը, որպեսզի չփորձեն ցնցել լրատվությանը: Ինչ խոսք, հեշտ չէ այդ աշխատանքը, սակայն այդպես ասելով` հարցին լուծում չի տրվի»,- ներկայացրեց իր կարծիքը 2015 թվականի տարվա լավագույն փաստաբանը այն հարցի շուրջ, թե արդյոք դժվար չէ պաշտպանել լրատվամիջոցներին այն դեպքում, երբ երկիրը գտնվում է տարատեսակ արտաքին տոտալիտար ճնշումների կիզակետում:

 

Ընթերցել...
 

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 21-ին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ Իրաքի լիազոր նախարար, ժամանակավոր գործերի հավատարմատար տիկին ԱՀԼԱՄ ԱԼԳԱՅԼԱՆԻԻ միջեւ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան փոխհարաբերությունները, իրադրությունը տարածաշրջանում: Կողմերը անհանգստություն հայտնեցին Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումով այդ երկրի տարածք զորախումբ մտցնելու խնդրի առթիվ եւ դատապարտեցին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Քննարկվեց նաեւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչությանը հակազդելու խնդիրը եւ ահաբեկիչների կողմից գրավված տարածքներում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կատարած հանցագործությունները: Տիկին Ալգայլանին բարձր գնահատեց Իրաքի հայ համայնքի դերակատարությունը իր երկրի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման մեջ:
ՍԻՄ լրատվական ծառայություն

 

 

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՈՒ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԵՃԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ

Նախորդ տարվա վերջին Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը կարող է ունենալ իր հետեւանքներն ու շարունակությունը: Համենայնդեպս, դրանից վախենալով` մի շարք միջնորդներ են հայտնվել, որոնք փորձում են կողմերին «բարիշացնել»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 18:42

2016-Ի ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այսօր ամենակարճ օրն է, եւ հաշված օրերից կավարտվի 2015-ը: Ամբողջ հանրությունը նախապատրաստվում է Նոր տարվան, սակայն քաղաքական դասի մոտ, բնականաբար, հոգսերը չեն սահմանափակվում զուտ Ամանորով: Ավելի ճիշտ, Ամանորը նրանց հիմնական հոգսը չէ: 2016-ին նրանց սպասվում են նոր մարտահրավերներ, առավել եւս, որ տարածաշրջանում հակամարտությունը գլոբալանում է եւ արդեն իսկ ունի ՀԱՊԿ-իսլամական տեռորիզմ բնույթ ու բացառված չէ վերաճումը ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակամարտության:
Բնականաբար, նման պայմաններում առաջին պլան է մղվում հանրային համերաշխության եւ համախմբվածության հրամայականը, մինչդեռ առկա են գործոններ, որ դեռեւս կոնսերվացնում են անվստահությունը, ատելությունը, գաղջը:

 

Ընթերցել...